Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Ինքնակամ շինության օրինականացման համար մինչև տարեվերջ դիմելու դեպքում կգործի նախկին կադաստրային արժեքը |armenpress.am|

Ինքնակամ շինության օրինականացման համար մինչև տարեվերջ դիմելու դեպքում կգործի նախկին կադաստրային արժեքը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծ, որով, ի թիվս այլ փոփոխություններ, սահմանվում է, որ ինքնակամ շինություններն օրինականացնելու համար մինչև այս տարվա վերջ դիմածների համար գործում են նախկին կադաստրային արժեքները: «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 102 կողմ ձայն: Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ են մտել  անշարժ գույքի նոր կադաստրային արժեքները՝ շուկայականին մոտարկված, որոնք մի քանի անգամ ավելի բարձր են, քան նախկինում գործող կադաստրային արժեքները: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի առաջարկով՝ նախագծում կատարված լրացմամբ սահմանվել է, որ նրանց համար, ովքեր մինչև 2020-ի դեկտեմբերի 15-ը դիմել են նպատակային նշանակության փոփոխության համար, դրական եզրակացության դեպքում, կգործեն նախկին կադաստրային արժեքները: Այն քաղաքացիները, որոնք մինչև 2021 թվականի հունվարի 31-ը կդիմեն համապատասխան մարմիններին՝ ինքնակամ շինությունները օրինականացնելու համար նույնպես կօգտվեն նախկին կադաստրային արժեքներով վճարելու հնարավորությունից:  
11:35 - 20 հունվարի, 2021
ԱԺ-ն քննարկեց ԵԱՏՄ-ում ծխախոտային արտադրանքի ակցիզների դրույքաչափերը ներդաշնակեցնելու հարցը․ 2024-ի ավարտին ԵԱՏՄ-ում 1000 գլանակի համար այն կլինի 35 եվրո |tert.am|

ԱԺ-ն քննարկեց ԵԱՏՄ-ում ծխախոտային արտադրանքի ակցիզների դրույքաչափերը ներդաշնակեցնելու հարցը․ 2024-ի ավարտին ԵԱՏՄ-ում 1000 գլանակի համար այն կլինի 35 եվրո |tert.am|

tert.am: ԱԺ-ն քննարկեց «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների մասով հարկային քաղաքականության իրականացման սկզբունքների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը: Հիմնական զեկույցով հանդես եկավ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: Նա նշեց, որ համաձայնագրի վավերացման նպատակը գալիք 4 տարիների ընթացքում ծխախոտի արտադրանքի համար անդամ պետություններում կիրառվող ակցիզային հարկի դրույքաչափերի ներդաշնակեցումն է: «Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի դեկտեմբերի 19-ին: Միաժամանակ ԵԱՏՄ անդամ պետությունները պարտավորվում են մինչև 2024 թվականը ապահովել ակցիզային հարկի դրույքաչափերի համապատասխանությունը համաձայնագրով սահմանված նվազագույն չափերին: Համաձայնագիրը ենթադրում է ծխախոտի արտադրանքի համար կողմնորոշիչ դրույքաչափի սահմանում, 2024-ի ավարտի համար առաջարկվում է 1000 գլանակի համար 35 եվրոյին համարժեք ազգային արժույթի չափով: Նշյալ դրույքաչափից թույլատրելի շեղումները 2024 թվականի համար կարող են լինել ոչ ավելի, քան 20 տոկոս դեպի ներքև և ոչ ավելի, քան 20 տոկոս դեպի վերև»,- ասաց նա: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը հետաքրքրվեց՝ այս համաձայնագրի ուժի մեջ մտնելը կխրախուսի արտահանումը, թե ներմուծումը, և դա ՀՀ բյուջետային և եկամտային մասի վրա ի՞նչ ազդեցություն կունենա: «Այս համաձայնագրի կիրառման ընթացքում կունենանք աստիճանաբար ակցիզային հարկի ներդաշնակեցում ծխախոտի արտադրանքի մասով: ԵԱՏՄ-ում տարիների ընթացքում կձևավորվի ծխախոտի արտարդրանքի միասնական շուկա, թեև հիմա մեր արտադրողները երկրի ներսում սպառվող ծխախոտի մասով վճարում են հայաստանյան ակցիզային հարկ, ՌԴ կամ Ղազախստան արտահանելու դեպքում վճարում են տվյալ երկրի ակցիզային հարկերը, դրանք համեմատաբար ավելի բարձր են, կարծում եմ, արտահանողների վրա բացասական ազդեցություններ էականորեն չենք ունենա»,- պատասխանեց փոխնախարարը: Ավելին՝ tert.am-ում
11:31 - 20 հունվարի, 2021
Կրթական համակարգի պետական վարչական ռեգիստրների վարման իրավական հիմքերը սահմանող օրինագիծն ընդունվեց |armenpress.am|

Կրթական համակարգի պետական վարչական ռեգիստրների վարման իրավական հիմքերը սահմանող օրինագիծն ընդունվեց |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ կրթական համակարգի պետական վարչական ռեգիստրների վարման իրավական հիմքերը սահմանող օրինագիծը: Կառավարության մշակած նախագիծը ներկայացրել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Նախագիծը նպատակ ունի ստեղծել իրավական հիմքեր կրթության ոլորտում տեղեկատվական կառավարման և վարչական ռեգիստրների վարման գործառույթների իրականացման համար, սահմանել մի շարք լիազորող նորմեր, որոնք, Սահմանադրության փոփոխությունից հետո անհրաժեշտ էր ամրագրել օրենքի մակարդակում, և վերաբերում են, մասնավորապես, լիցենզիայի, ներդիրի և լիցենզավորված անձանց գործունեությանն առնչվող հաշվետվության ձևերի սահմանմանը»,- նշել էր Անդրեասյանը:
11:08 - 20 հունվարի, 2021
Ավտոբուսների ուղեսրահներում գազաբալոնների տեղադրումը կարգելվի. տեղադրողները կլիցենզավորվեն |armenpress.am|

Ավտոբուսների ուղեսրահներում գազաբալոնների տեղադրումը կարգելվի. տեղադրողները կլիցենզավորվեն |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է լիցենզավորել ՀՀ-ում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումներ տեղադրող տնտեսավարող սուբյեկտներին: «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ստացավ 81 կողմ, 29 դեմ և 3 ձեռնպահ ձայներ: Այսպիսով առաջարկվում է լիցենզավորել ՀՀ-ում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին: Առաջարկվում է նաև ՀՀ կառավարությանը օրենքով տալ լիազորություն՝ սահմանելու սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման կարգը և նշված գործունեություններն իրականացնող կազմակերպությունների արտադրական բազաների և ինժեներատեխնիկական անձնակամի որակավորմանը ներկայացվող պահանջները, բացառել լիցքավորման կայաններում շահագործման ժամկետը լրացած կամ վկայագրում չանցած գազաբալոնների լիցքավորումը: Նախագծով սահմանվում է, որ շահագործման մեջ գտնվող գազաբալոնները ենթակա են պարտադիր վկայագրման: Ավտոբուսների ուղեսրահներում գազաբալոնների տեղադրումը արգելվում է: Ավտոբուսի տանիքին տեղադրված գազաբալոններն արեւի ուղիղ ճառագայթներից, ձյան եւ անձրեւի տեղումներից պետք է պաշտպանված լինեն պատյանով, բայց եւ այն պետք է ապահովի հասանելիությունը գազաբալոնների փականներին դրանց հերմետիկությունը ստուգելու նպատակով: Նախագծով սահմանվում են նաև վերահսկողական լծակներ՝ վարչական պատասխանատվության ենթարկելով սահմանված պահանջները խախտողներին: Ակնկալվում է գազաբալոնային համակարգով վերասարքավորված տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության  բարձրացում:
10:55 - 20 հունվարի, 2021
Ընթացքի ժամանակ ծխելու համար կկիրառվի 0,5 միավոր. ԱԺ-ն ընդունեց նախագիծը |hetq.am|

Ընթացքի ժամանակ ծխելու համար կկիրառվի 0,5 միավոր. ԱԺ-ն ընդունեց նախագիծը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանը հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որի համաձայն անձնական տրանսպորտային միջոցների վարորդներին արգելվելու է ընթացքի ժամանակ ծխել: Այդ խախտման համար կիրառվելու է 0,5 տուգանային միավոր: Նախագիծն ընդունվեց  82 կողմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Տրանսպորտային միջոցների վրա լուսային և ձայնային կանոնները խախտելը հանգեցնելու է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկման՝ 1 տարի ժամկետով, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով՝ բոլոր դեպքերում առկայծող փարոսիկների և հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների բռնագրավմամբ:
10:35 - 20 հունվարի, 2021
Նախատեսվում է բացառել ավտոմեքենաների՝ շահագործման ժամկետը լրացած գազաբալոնների լիցքավորումը |armenpress.am|

Նախատեսվում է բացառել ավտոմեքենաների՝ շահագործման ժամկետը լրացած գազաբալոնների լիցքավորումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է բացառել լիցքավորման կայաններում ավտոտրանսպորտային միջոցների՝ շահագործման ժամկետը լրացած կամ վկայագրում չանցած գազաբալոնների լիցքավորումը: «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արման Սիմոնյանը: «Առաջարկվում է լիցենզավորել ՀՀ-ում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեություն իրականացնող տնտեսaվարող սուբյեկտներին: Առաջարկվում է նաև ՀՀ կառավարությանը օրենքով տալ լիազորություն՝ սահմանելու սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման կարգը և նշված գործունեություններն իրականացնող կազմակերպությունների արտադրական բազաների և ինժեներատեխնիկական անձնակամի որակավորմանը ներկայացվող պահանջները, բացառել լիցքավորման կայաններում շահագործման ժամկետը լրացած կամ վկայագրում չանցած գազաբալոնների լիցքավորումը»,- ասաց փոխնախարարը: Նախագծով սահմանվում են նաև վերահսկողական լծակներ՝ վարչական պատասխանատվության ենթարկելով սահմանված պահանջները խախտողներին: Ակնկալվում է գազաբալոնային համակարգով վերասարքավորված տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության  բարձրացում:
13:40 - 19 հունվարի, 2021
Մետաղական հանքարդյունաբերության հարցով քննիչ հանձնաժողովը օրենսդրական փոփոխության առաջարկ է արել  |armenpress.am|

Մետաղական հանքարդյունաբերության հարցով քննիչ հանձնաժողովը օրենսդրական փոփոխության առաջարկ է արել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի՝ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն իր աշխատանքների արդյունքում, ի թիվս այլ առաջարկությունների, առաջարկել է նախաձեռնել օրենսդրական փոփոխություն, որը թույլ կտա մասնավոր կապիտալի ներգրավում և նոր ներդրումային միջավայրի ձևավորման հնարավորություն մետաղական հանքարդյունաբերության ոլորտում: Քննիչ հանձնաժողովի կատարած աշխատանքների վերաբերյալ զեկույցը ԱԺ նիստում ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանը:   Բագրատյանի վստահեցմամբ՝ հանձնաժողովն իր աշխատանքները սկսել է հանրային հնչեղություն ունեցող հարցերից: Ինչպես նշված է զեկույցում՝ աշխատանքը բաժանվել է հատվածների. ուսումնասիրել Ամուլսարի հանքի շահագործման թույլտվության, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Թեղուտի, Սոթքի և Մղարդի հանքավայրերի հետ կապված հարցերը: «Նոյեմբերի 25-ին քննիչ հանձնաժողովը հրավիրած նիստում քննարկել է ոլորտի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հանձնաժողովին տրամադրված տեղեկատվությունները։ Քննարկվել են մետաղական հանքարդյունաբերության ոլորտին առնչվող հարցեր: Դատախազությունը տեղեկացրել է, որ երկու հանքավայրի նկատմամբ կան հարուցված քրեական գործեր: Հանքավայր շահագործող 27 ընկերություններն ունեն լիցենզիաներ, որոնց ժամկետներն ավարտվում են սկսած 2025-2045 թվականներից։ Շեշտադրվել է այն փաստը, որ ակտիվ շահագործման փուլում գտնվող հանքավայրերից ոչ մեկը շահութահարկ չի վճարում, այսինքն՝ շահույթով չի աշխատում»,-ասաց Բագրատյանը: Առաջարկվել է ուսումնասիրել այդ կազմակերպությունների ներդրումային ծրագրերը, դրանց ծավալները, նպատակները։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ներկայացրել է տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ պատկան մարմիններին ուղղված հարցերի ցանկը։ Կարևորվել է հանքավայրերի իրական սեփականատերերի, հանքանյութի արտահանման ծավալների, տվյալ կազմակերպության աշխատողների թվի, միջին աշխատավարձերի և այլ հարցերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը։ Հանձնաժողովը կատարել է հարցումներ, որոնց ի պատասխան ՊԵԿ-ից ստացվել է մաքսային սահմանն հատած ապրանքների վերաբերյալ տեղեկատվություն, որի բացվածքը, Բագրատյանի խոսքով, այդպես էլ չի պարզաբանվել ՊԵԿ-ի կողմից: Հանձնաժողովը քննարկել է նաև Ամուլսարի շահագործման տարածքում առկա պատմամշակութային հուշարձանների պահպանության թեման: «Փաստում ենք, որ ՀՀ տարածքում գործող հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների հաշվետվությունները հիմնականում արժանահավատ չեն, դրանց օրինականությունը հիմնավորված չէ»,- նշեց Բագրատյանը Կատարված աշխատանքների արդյունքում քննիչ հանձնաժողովն առաջարկել է կազմակերպել տեսակոնֆերանս ՅՈՒՆԵՍԿՕ-Ի համաշխարհային ժառանգության կենտրոնի փորձագետների հետ՝ ոլորտի խնդիրները քննարկելու նպատակով: Հանձնաժողովն առաջարկել է նաև Շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ կազմակերպել լայնածավալ կրթական և իրազեկման միջոցառումներ մետաղական հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ՝ թափանցիկ աշխատելու և դրա արդյուքում դրական կողմերը արձանագրելու տեսանկյունից, նաև նախաձեռնել օրենսդրական փոփոխություն, որը թույլ կտա մասնավոր կապիտալի ներգրավում և նոր ներդրումային միջավայրի ձևավորման հնարավորություն մետաղական հանքարդյունաբերության ոլորտում։ Հանձնաժողովն առաջարկել է մշակել կարգավորման մեխանիզմ հանքարդյունաբերողների ընթացիկ պարտավորությունների պարտադիր ամենամսյա հրապարակման համար։  Հանձնաժողովն իր զեկույցում շեշտել է նաև, որ արդյունավետ կառավարման ապահովման և ֆինանսական ցուցանիշների վերահսկողության նպատակով բոլոր հնարավոր գործառույթներում անհրաժեշտ է ձևավորել նոր չափորոշիչներ։
11:57 - 19 հունվարի, 2021
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման առավելագույն տուգանքը՝ 25 հազար դրամ. Խաչատրյան |1lurer.am|

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման առավելագույն տուգանքը՝ 25 հազար դրամ. Խաչատրյան |1lurer.am|

1lurer.am: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշեց, որ նախագիծը մանրամասն քննարկվել է գլխադասային հանձնաժողովում: Պատգամավորի խոսքով՝ տուգանային միավորների իրավակարգավորումը կիրառելուց հետո պրակտիկայում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնք անմիջապես լուծման կարիք ունեին: «Տուգանային միավորներ կիրառելու արդյունքում իջեցվել են տուգանքների սահմանային շեմերը: Առավելագույն տուգանքը կազմում է 25 հազար դրամ: Պրակտիկայում խնդիր առաջացավ՝ ինչպես պետք է տուգանենք այն մարդկանց, որոնք վարորդական իրավունքի վկայական չունեն, այսինքն՝ նրանց նկատմամբ տուգանք կիրառել հնարավոր չէ: Սակայն կատարված իրավախախտման բնույթն ու վտանգավորության աստիճանը բարձր է: Նման դեպքում կիրառվում է ավելի բարձր տուգանք՝ 200 հազար դրամի չափով»,- նշեց Խաչատրյանը:  Պատգամավորը պարզաբանեց, որ տուգանային միավորների կիրառման հետաձգումը մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը պայմանավորված է Պարեկային ոստիկանության կազմավորման և ծրագրատեխնիկական խնդիրների լուծման հետ:
11:52 - 19 հունվարի, 2021
Ղեկին ծխելու համար ոչ թե 1, այլ 0.5 բալ. առաջարկվում է տուգանային համակարգի կիրառումը հետաձգել մինչև 2022-ի հուլիսի 1-ը |1lurer.am|

Ղեկին ծխելու համար ոչ թե 1, այլ 0.5 բալ. առաջարկվում է տուգանային համակարգի կիրառումը հետաձգել մինչև 2022-ի հուլիսի 1-ը |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանը քննարկեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը հիշեցրեց, որ նախագծի նպատակը ճանապարհային երթևեկության ոլորտում կատարվող իրավախախտումների համար կիրառվող տուգանային միավորների համակարգի ամբողջական և պատշաճ գործարկումն է, ճանապարհային երթևեկության կանոնների հնարավոր խախտումների կանխարգելումն ու չարամտորեն կատարվող խախտումների դեպքում պատասխանատվության անխուսափելիության սկզբունքի երաշխավորումն է: «Օրինագծի ընդունման արդյունքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայողների կողմից արձանագրվող խախտումների համար տուգանային համակարգի կիրառումը կհետաձգվի մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը: Մինչև այդ տուգանային միավորը՝ որպես վարչական տույժ, կիրառվելու է միայն տեսանկարահանող և լուսանկարահանող «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքով քննության ենթակա գործերով»,- նշեց Ֆիդանյանը: Առաջինից երկրորդ ընթերցում կատարվել է փոփոխություն: Տրանսպորտային միջոցի վարորդի կողմից երթևեկության ժամանակ ծխախոտային արտադրադեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարկիչներ օգտագործելու համար սահմանվող 1 տուգանային միավորի փոխարեն սահմանվել է 0.5 միավոր՝ հաշվի առնելով նշված արարքի առավել նվազ վտանգավորությունը՝ հասարակական տրանսպորտի վարորդների կողմից նույն արարքը կատարելու համեմատությամբ:
11:18 - 19 հունվարի, 2021
ՊԵԿ որոշ աշխատակիցների մարտական զենք տրամադրելու նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ․ ԱԺ-ն հաստատեց նաև մյուս նախագծերը |1lurer.am|

ՊԵԿ որոշ աշխատակիցների մարտական զենք տրամադրելու նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ․ ԱԺ-ն հաստատեց նաև մյուս նախագծերը |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանը քվեարկեց երեկ ԱԺ նիստին քննարկված նախագծերը: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխությունների նախագիծը» երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց՝ կողմ՝ 84, դեմ՝ 24, ձեռնպահ՝ 2 ձայնով: Նախագիծը վերաբերում է հարկային հսկողական աշխատանքների ընթացքում պաշտոնատար անձի օրինական պահանջները չկատարելու համար նախատեսվող վարչական պատասխանատվությանը: Առաջարկվող նախագծով այդ վարչական պատասխանատվությունը վերաբերում է ընդհանուր հարկային վերահսկողական աշխատանքներին: «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխությունների նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ: Կողմ քվեարկեց 101 պատգամավոր, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 1: Նախագծով սահմանվել են հարկ վճարողներին ծանուցումների իրականացման հետ կապված նոր իրավահարաբերություններ: Մասնավորապես՝ նախագծով սահմանվել է պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի ցանկը: Սահմանվել է պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի էլեկտրոնային ծանուցման եղանակը: «Զենքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 84 կողմ և 3 ձեռնպահ ձայնով: Նախագծով նախատեսվում է մարտական զենք տրամադրել նաև ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների աշխատակիցներին՝ օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար օգտագործելու հնարավորությամբ: «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումների ու փոփոխությունների և կից օրենքների նախագծերի փաթեթն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց: Կողմ քվեարկեց 84 պատգամավոր, ձեռնպահ՝ 2: Առաջինից երկրորդ ընթերցում՝ հստակեցվել են հայտարարատուի կողմից գույքի իրական շահառու հանդիսանալու վերաբերյալ դրույթները: Սահմանվել է, որ հայտարարագրման ենթակա է նաև այն գույքը, որը սեփականության իրավունքով պատկանում է երրորդ անձին, բայց ձեռք է բերվել հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին, կամ այդ գույքից փաստացի օգուտ է ստանում կամ այդ գույքը տնօրինում է հայտարարատուն: «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ կողմ 84, դեմ՝ 16, ձեռնպահ՝ 4 ձայներով: Նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե, որի հիմնական իրավասությունը լինելու է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների միջդատական քրեական վարույթի կազմակերպումն ու իրականացումը: «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ և փոփոխությունների նախագիծը և կից ներկայացված նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց: Կողմ քվեարկեց 83 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 3: «Ունեինք ժամկետների բացթողում՝ կապված պատերազմական գործողությունների հետ, և օրենքում հստակեցված չէր, թե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային հանձնաժողովի կազմավորման պահը երբ է ֆիքսվում՝ վերջին անդամի ընտրությունից հետո՞, թե՞ ԱԺ նախագահի՝ անհատական իրավական ակտի ընդունման պահից»,- երեկ ԱԺ նիստին տեղեկացրեց նախագծի համահեղինակ Նազելի Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցում հաշվի են առնվել ՄԻՊ գրասենյակից ու Կառավարությունից եղած դիտողությունները  և առաջարկությունները:
10:39 - 19 հունվարի, 2021
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Հակակոռուպցիոն դատարանի ստեղծման նախագծերի փաթեթը |hetq.am|

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Հակակոռուպցիոն դատարանի ստեղծման նախագծերի փաթեթը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանը հերթական նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը: Այս փոփոխություններով առաջարկվում է ստեղծել հակակոռուպցիոն դատարան, որը մասնագիտացված է լինելու կոռուպցիոն գործերի ուսումնասիրմամբ: Նախագիծն ընդունվեց 85 կողմ, 18 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Հակակոռուպցիոն դատարանին են ենթակա Քրեական դատավարության օրենսգրքով հակակոռուպցիոն դատարանների իրավասությանը վերապահված գործերը, ինչպես նաև քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը: Շարունակությունը՝ hetq.am-ում։ 
10:34 - 19 հունվարի, 2021
Խորհրդարանը վավերացրեց ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխմանն առնչվող համաձայնագիրը |armenpress.am|

Խորհրդարանը վավերացրեց ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխմանն առնչվող համաձայնագիրը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովը վավերացրեց «Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագիրը: Նախագիծը հավանություն ստացավ միաձայն՝ 88 «կողմ» ձայնով: Համաձայնագրի վավերացումը թույլ է տալիս ամրապնդել ՀՀ և ԱՊՀ անդամ երկրների իրավասու մարմինների միջև համագործակցությունը և նպաստում է միջուկային էներգետիկայի բնագավառի անվտանգության մակարդակի բարձրացմանը: Համաձայնագրով նախատեսվում է դրա մասնակից պետությունների միջև տեղեկատվական փոխգործակցության ապահովում մի երկրի տարածքից մյուս երկրի տարածք ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման դեպքում, աջակցություն մասնակից պետություններում ռադիոակտիվ աղբյուրների փոխադրման կարգի խախտման հայտնաբերմանը և կանխարգելմանը, ռադիոակտիվ աղբյուրների դասակարգման ընթացակարգի և հաշվառման համակարգի ներդրում, որը կապահովի դրանց անվտանգ օգտագործումը և պահպանումը:
10:30 - 19 հունվարի, 2021