Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Թուրքիան Օսման Քավալային ազատ արձակելուց ժամեր անց կրկին նրան ձերբակալելու որոշում է կայացրել |tert.am|

Թուրքիան Օսման Քավալային ազատ արձակելուց ժամեր անց կրկին նրան ձերբակալելու որոշում է կայացրել |tert.am|

tert.am: Թուրք գործարար, վերլուծաբան և հասարակական գործիչ Օսման Քավալան, որը երեկ՝ փետրվարի 18-ին, արդարացվել էր 2013 թվականին տեղի ունեցած հակակառավարական ցույցերի մեղադրանքով, կրկին ձերբակալվել է: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:Թուրքիայի դատախազությունը վերսկսել է հետաքննությունը Քավալայի նկատմամբ, այս անգամ` 2016 թվականի հուլիսի 15-ին պետական հեղաշրջման փորձին մասնակցելու համար: Քավալային մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մտադրության համար:Օսման Քավալան Գեզիի այգու ցույցերի գործով փետրվարի 18-ին 9 արդարացված անձանցից մեկն էր, նրան ազատ էին արձակել խիստ ռեժիմի բանտից, տեղափոխել էին հիվանդանոց` առողջությունը ստուգելու, որից հետո կրկին ձերբակալել են:Մարդու իրավունքների թուրքական և միջազգային մի շարք կազմակերպություններ Քավալայի այս ձերբակալությունը բնորոշել են որպես «ցինիզմ» թուրքական իշխանությունների կողմից:2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին:
12:04 - 19 փետրվարի, 2020
Ասադ. «Սիրիայի ամեն մի թիզ հողը հետ ենք վերցնելու» |ermenihaber.am|

Ասադ. «Սիրիայի ամեն մի թիզ հողը հետ ենք վերցնելու» |ermenihaber.am|

ermenihaber.am: Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ընդդիմադիր ուժերի վերահսկողության ներքո գտնվող Հալեպի որոշ շրջաններ ազատագրելուց հետո հանդես է եկել հայտարարությամբ: Նշենք, որ փետրվարի 16-ին Սիրիայի կառավարական զորքերը Ռուսաստանի աջակցությամբ զինյալ խմբավորումների դեմ իրականացրած գործողությունների շնորհիվ իրենց վերահսկողության տակ են առել Հալեպից արևմուտք գտնվող շրջանները:  Ասադը լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ սա միայն Սիրիայի կառավարական զորքերի ընդլայնման և հակակառավարական զինյալ ուժերին վերջնականապես պարտության մատնելու սկիզբն է: «Վաղ թե ուշ պարտվելու են (Սիրիայի ընդդիմադիր ուժեր): Մեր վերահսկողությունից դուրս գտնվող Սիրիայի ամեն մի թիզ հողը հետ ենք վերցնելու»,-ասել է Ասադը: Թուրքական լրատվամիջոցներում Ասադի այս հայտարարությունը որակվել է իբրև Թուրքիայի աջակցությունը վայելող Սիրիայի ընդդիմադիր ուժերին ուղղված սպառնալիք:
11:33 - 18 փետրվարի, 2020
Հնդկաստանը բողոքի նոտա է հղել Թուրքիային |ermenihaber.am|

Հնդկաստանը բողոքի նոտա է հղել Թուրքիային |ermenihaber.am|

ermenihaber.am: Հնդկաստանը բողոքի նոտա է հղել Թուրքիային: Պատճառը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Պակիստան կատարած այցի ընթացքում Քաշմիրի հարցի վերաբերյալ արած մեկնաբանությունն է: Նշենք, որ Էրդողանը դատապարտել էր Հնդկաստանի իշխանությունների կողմից Քաշմիրում բնակվող մուսուլմանների դեմ իրականացված գործողությունները և հավելել, որ Թուրքիան Քաշմիրի ժողովրդի կողքին է: Հնդկաստանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Շաքիր Օզքան Թորունլարը կանչվել է Հնդկաստանի արտգործնախարարություն, որտեղ նրան հանձնվել է բողոքի նոտա: Հնդկաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակը հայտարարել է, որ Քաշմիրի հարցում Թուրքիայի միջամտությունը այլ բան չէ, քան այլ երկրների ներքին գործերին խառնվելու թուրքական մոդելին բնորոշ օրինակ:  «Հնդկաստանն անընդունելի է համարում դա: Մեր երկկողմ հարաբերությունների վրա այս վերջին մեկնաբանությունները ուժեղ ազդեցություն կունենան»:  Հնդկաստանի իշխանությունները նշել են, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդա Մոդին մտադիր է նաև սահմանափակումներ կիրառել Թուրքիայից ներմուծվող ապրանքների նկատմամբ: Հնդկաստանի և Պակիստանի միջև Քաշմիրի համար հակամարտությունը շարունակվում է այն ժամանակից, երբ 1947-ին Մեծ Բրիտանիան անկախություն շնորհեց  իր նախկին գաղութին, որը կրոնական պատկանելությամբ բաժանվեց հինդուիստական Հնդկաստանի և մուսուլմանական Պակիստանի։ Հնդկաստանը և Պակիստանը 1947-ից ի վեր 3 անգամ պատերազմել են Քաշմիրի համար: Վիճահարույց այդ երկրամասում ամեն տարի տեղի են ունենում ռազմական բախումներ: Քաշմիրը 1947թ. հնդկա-պակիստանյան պատերազմի ժամանակ հռչակել է իր անկախությունը՝ որպես Ազատ Քաշմիրի խորհրդարանական հանրապետություն: Հնդկաստանը ճանաչել է Քաշմիրի Հանրապետության անկախությունը:
18:20 - 17 փետրվարի, 2020
Մոսկվայում սկսվել են Իդլիբի հարցով Ռուսաստանի ու Թուրքիայի պատվիրակությունների բանակցությունները |ermenihaber.am|

Մոսկվայում սկսվել են Իդլիբի հարցով Ռուսաստանի ու Թուրքիայի պատվիրակությունների բանակցությունները |ermenihaber.am|

ermenihaber.am: Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ ռուսական կողմի հետ բանակցություններ անցկացնելու նպատակով Մոսկվա մեկնած թուրքական պատվիրակությունը հանդիպել է ռուսական պատվիրակության հետ: Հաղորդվում է, որ Ռուսաստանի արտգործնախարարության շենքում մեկնարկած հանդիպումը անցկացվում է մամուլի համար փակ ռեժիմով: Պատվիրակությունների կազմում դիվանագետներից բացի կան զինվորականներ և հետախուզական ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյաներ: Թուրքական պատվիրակությունը ղեկավարում է փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը: Բանակցություններին անդրադարձել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ասելով, որ ըստ իրենց տվյալների՝ թուրք և ռուս բարձրաստիճան ռազմական գործիչների միջև փոխհամաձայնություն կա: Մյունխենի անվտանգության կոնֆերանսից հետո լրագրողների հետ զրույցում Լավրովը շեշտել է, որ 2 երկրների հրամկազմի միջև առկա է մշտական կապ: «Բոլոր փաստերը դրված են սեղանին: Հուսով եմ, որ իրավասուները կկարողանան առաջ քաշել Իդլիբի վիճակը կարգավորելուն միտված առաջարկներ, որոնք կհամապատասխանեն Ռուսաստանի ու Թուրքիայի ղեկավարների ստորագրած պայմանագրերին»,- նշել է Լավրովը: Օրեր առաջ Իդլիբի հարցով Թուրքիայից Ռուսաստան էր վերադարձել նույն խնդրի շուրջ բանակցություններ վարելու նպատակով Անկարայում գտնվող ռուսական պատվիրակությունը: Բանակցությունները որևէ արդյունք չէին տվել: Սակայն փետրվարի 16-ին Ռուսաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Մյունխենում ունեցած հանդիպումից հետո հայտարարեցին, որ 2 երկրների միջև առկա պայմանավորվածությունները կյանքի կոչելու ճանապարհներ գտնելու համար պատվիրակությունները կշարունակեն բանակցությունները:
17:50 - 17 փետրվարի, 2020
Սիրիական բանակը շարունակում է հարձակումը երկրի հյուսիսում |azatutyun.am|

Սիրիական բանակը շարունակում է հարձակումը երկրի հյուսիսում |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Մոսկվայում մեկնարկող ռուս-թուրքական բանակցությունների հերթական փուլի շեմին Բաշար Ասադին հավատարիմ ուժերը շարունակում են առաջխաղացումը Սիրիայի հյուսիսում: Կիրակի օրը սիրիական բանակը նվազագույն կորուստներով կարողացել է գրավել Հալեպի նահանգի այն բնակավայրերը, որոնք դեռ գտնվում էին զինված ընդդիմության հսկողության ներքո: «Մեկ օրում կառավարական բանակը կարողացել է գրավել այն շրջանը, որտեղ ութ տարի շարունակ ի վիճակի չէր անգամ մեկ գյուղ վերցնել», - Reuters-ին է ասել է Լոնդոնում գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտարկման կենտրոնի» տնօրեն Ռամի Աբդուլռահմանը: Այսպիսով Սիրիայի կառավարական ուժերը վերջնական հսկողություն են սահմանել ռազմավարական նշանակություն ունեցող M5 մայրուղու նկատմամբ, որը կապում է երկրի երկու խոշորագույն քաղաքները` Հալեպը և Դամասկոսը:
13:53 - 17 փետրվարի, 2020
Թուրքիան լրացուցիչ զրահատեխնիկա է ուղարկել Սիրիա |ermenihaber.am|

Թուրքիան լրացուցիչ զրահատեխնիկա է ուղարկել Սիրիա |ermenihaber.am|

ermenihaber.am: Վերջին շրջանում Սիրիայում լարված մթնոլորտն ավելի է թեժացել  թուրքական զինուժի և Սիրիայի կառավարական զորքերի միջև: Կողմերը չեն դադարում մեկը մյուսին սպառնալ պատասխան ռազմագործողություններով: Այս ամենի ֆոնին Թուրքիան շարունակում է լրացուցիչ զինտեխնիկա ուղարկել Սիրիայի իր դիտակետեր: Ըստ թուրքական կողմի՝ Սիրիայի Իդլիբ նահանգի հարավային և արևելյան շրջաններ թուրք զինվորականներ ուղարկելու և զինտեխնիկան համալրելու նպատակն է «պաշտպանել իր դիտակետերը Սիրիայում և կանխել փախստականների հոսքը դեպի Թուրքիա»: Նշվում է, որ զրահատեխնիկայով բեռնված ավտոշարասյունը արդեն հատել է թուրք-սիրիական սահմանը: Սիրիայի Իդլիբ նահանգում վերջին 2 շաբաթվա ընթացքում Սիրիայի կառավարական բանակի հրետակոծության հետևանքով թուրքական բանակի 13 զինծառայող է սպանվել: 
13:22 - 17 փետրվարի, 2020
Էրդողանի խոսքով` Թուրքիան պատրաստ է Իդլիբի հարցը ռազմական ճանապարհով լուծել մինչև այս ամսվա վերջ |azatutyun.am|

Էրդողանի խոսքով` Թուրքիան պատրաստ է Իդլիբի հարցը ռազմական ճանապարհով լուծել մինչև այս ամսվա վերջ |azatutyun.am|

azatutyun.am: Եթե Բաշար Ասադին հավատարիմ ուժերը չդադարեցնեն Իդլիբի ուղղությամբ հարձակումը, թուրքական բանակը ստիպված կլինի միջամտել արդեն առաջիկա օրերին, շաբաթ երեկոյան Ստամբուլում հնչեցրած ելույթում այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Իդլիբում առկա ճգնաժամի հանգուցալուծումը հետևյալն է` սիրիական վարչակազմը պետք է շուտափույթ կերպով դադարեցնի հարձակումը և հետ քաշի զորքերը` տեղակայելով դրանք նախկին պայմանավորվածությունների հիման վրա նախանշված դիրքերում: Հակառակ դեպքում մենք այդ հարցը կլուծենք մինչև փետրվարի վերջ: Մենք ուրախ կլինենք, եթե հնարավոր լինի այդ հարցը լուծել մեր բարեկամների օգնությամբ: Պատրաստ ենք նաև միայնակ դիմել այդ գործողություններին», - հայտարարում էր Թուրքիայի նախագահը:
17:54 - 16 փետրվարի, 2020
Սիրիական բանակը շարունակում է առաջ շարժվել Հալեպ և Իդլիբ նահանգներում |tert.am|

Սիրիական բանակը շարունակում է առաջ շարժվել Հալեպ և Իդլիբ նահանգներում |tert.am|

tert.am: իրիական բանակը շաբաթ Հալեպ և Իդլիբ նահանգներում շարունակել է առաջ շարժվել և հսկողության տակ է առել մայրուղու մոտ կեսը, որը իրար է կապում այս նահանգների համանուն կենտրոնները։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հայտնել էր, որ ՌԴ իր գործընկեր Վլադիմիր Պուտինին կոչ է արել ճնշում գործադրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի նկատմամբ, որպեսզի սիրիական բանակը դադարեցնի Իդլիբ նահանգի հարձակումը և թուրքական դիտորդական կետերից հեռանա մինչև փետրվարի վերջ: Էրդողանը հակառակ դեպքում սպառնացել է ռազմական պատասխանով: Շաբաթ Էրդողանը հայտնել էր, որ Անկարան չի սպասի մինչև փետրվարի ավարտ, այլ պահանջում է Սիրիայի զորքերի անհապաղ դուրսբերում: «Սիրիական բանակը Հալեպի կողմից ազատագրել է Հալեպ - Իդլիբ մայրուղին(խմբ.՝ մի մասը), այն բանից հետո, երբ ազատագրել է ոստիկանական դպրոցի և Քահրաբ, Ռահալ և Շամ բնակելի համալիրների շրջանները»,- փոխանցում է հեռուստաալիքը: Այս շրջանները գտնվում են Հալեպ քաղաքից դեպի արևմուտք: Բացի դա, զինվորականները հսկողության տակ են առել Հալեպից դեպի արևմուտք գտնվող Մանսուրա, Ուվեյջիլ, Աջիլ գյուղերը, ինչպես նաև քաղաքի Ռաշիդին-1 շրջանը, հայտնում է կառավարական al-Watan թերթը: Պարբերականի փոխանցմամբ՝ «Ջեմբհատ ան-Նուսրայի» զինյալների դեմ դաժան մարտերից հետո Սիրիական բանակը հսկողության տակ է առել նաև Հալեպի գիտահետազոտական կենտրոնը:
10:23 - 16 փետրվարի, 2020
Էրդողանի խորհրդական. «Հայկական հարցն այն թեման է, որի վրա Թուրքիան պիտի աշխատի տարին 365 օր» |ermenihaber.am|

Էրդողանի խորհրդական. «Հայկական հարցն այն թեման է, որի վրա Թուրքիան պիտի աշխատի տարին 365 օր» |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական, հայկական հարցի «մասնագետ» պրոֆեսոր Սեյիթ Սերթչելիքը Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզերը ներկայացնող հերթական դասախոսությամբ է հանդես եկել: Սերրթչելիքն այս անգամ որպես բանախոս հանդես է եկել Ստամբուլի Գազիօսմանփաշա շրջանի քաղաքապետարանում անցկացված «Հայկական հարցի հետին պլանը և իրողություններ» խորագրով միջոցառման ժամանակ: Ժխտողականության պետական թեզերի համակարգողներից մեկը հանդիսացող պրոֆեսորը ևս մեկ անգամ ներկայացրել է հարցի վերաբերյալ թուրքական թեզերը՝ նշելով, որ հայերի տեղահանությունն արվել է այն պատճառով, որ նրանք պատերազմի ժամանակ համագործակցել են ռուսների հետ և ամեն ինչ արել Օսմանյան կայսրության դեմ: Սերթչելիքը նշել է, որ Հայկական հարցը այն թեման է, որի վրա թուրքական կողմը պիտի աշխատի տարին 365 օր, այլ ոչ թե սահմանափակվի միայն ապրիլի 24-ով:  Նրա խոսքով՝ թուրքական կողմը բացի պատմագիտության ոլորտից պետք է նաև այս թեմայով ֆիլմեր ու վավերագրական նյութեր պատրաստի, ինչի համար դեռևս բավարար ֆինանսավորում չունեն: Նշենք, որ ավելի վաղ Էրդողանը նույնպես խոսել էր ժխտողականության աշխատանքները ակտիվացնելու անհրաժեշտության մասին՝ նշելով, որ նախատեսում են ընդլայնել աշխատանքները՝ դրանք համալրելով նոր գործիքակազմով:
10:56 - 15 փետրվարի, 2020
Թուրքիան դատապարտում է Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը Սիրիայի խորհրդարանում |azatutyun.am|

Թուրքիան դատապարտում է Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը Սիրիայի խորհրդարանում |azatutyun.am|

azatutyun.am: style="text-align: left;">Պաշտոնական Անկարան դատապարտել է Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը: Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը այս որոշումը սիրիական ռեժիմի բնույթը ներկայացնող ցայտուն օրինակ է համարել: Նա սիրիական իշխանություններին մեղադրել է տարիներ շարունակ սեփական ժողովրդին կեղեքելքու, միլիոնավոր մարդկանց տեղահանելու, քիմիական զենք կիրառելու մեջ, շեշտելով՝ այս որոշումն ի ցույց է դնում Սիրիայի իշխանությունների երկերեսանիությունը։ «Մարդկային ողբերգությունը, որի պատճառը սիրիական ռեժիմն է, պատմության ամենադաժան աղետներից մեկը մեր սահմանին է տեղի ունենում», - հայտարարել է Թուրքիայի արտաքին գերատեսչության խոսնակը, հավելելով՝ միջազգային հանրության աչքում իր օրինականությունը կորցրած ռեժիմը, առաջ քաշելով «անհիմն պնդումները», ցույց է տալիս դրանց հետևում կանգնած «իր աղավաղված մտայնությունը»: Նախօրեին Սիրիայի խորհրդարանը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Խորհրդարանի նիստի օրակարգը ներառում էր Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախմբի կողմից ներկայացված՝ 20-րդ դարում Օսմանյան կայսրության թուրք իշխանավորների կողմից Հայոց ցեղասպանության և Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հաստատող բանաձևը։ Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանը նշել էր, որ ավելի քան 30 երկրի խորհրդարաններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իսկ Սիրիայի խորհրդարանը հատուկ նիստով հարգանքի տուրք էր մատուցել 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրի զոհերի հիշատակին: Սիրիայի խորհրդարանի քարտուղար Ռամի Սալեհը նշել էր, որ թեև Սիրիայի խորհրդարանում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, սակայն անհրաժեշտ էր ունենալ նման բանաձև: Հայաստանի արտգործնախարարությունը, իր հերթին, բարձր է գնահատել Սիրիայի Ժողովրդական Ժողովի՝ Օսմանյան Պետության կողմից իրականացված հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ բանաձևի ընդունումը:
10:01 - 14 փետրվարի, 2020
Սիրիան միջազգային հանրությանը կոչ է անում սանձել թուրքական ռեժիմի ագրեսիվ գործողությունները |news.am|

Սիրիան միջազգային հանրությանը կոչ է անում սանձել թուրքական ռեժիմի ագրեսիվ գործողությունները |news.am|

news.am: Սիրիան միջազգային հանրությանը կոչ է անում անհրաժեշտ միջոցներ կիրառել, որպեսզի սանձվեն թուրքական ռեժիմի ագրեսիվ գործողությունները, նրա կողմից Սիրիայում եւ Լիբիայում ահաբեկիչների անսահման աջակցությունը։ Այս մասին ասվում Է Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ, հայտնում է ՍԱՆԱ-ն։ «Թուրքական ռեժիմը շարունակում է Սիրիայի տարածքի ինքնիշխանության եւ անձեռնմխելիության դեմ ագրեսիան՝ ավելի շատ ռազմական ուժ քաշելով Իդլիբ եւ Հալեպ, հարձակվելով բնակելի թաղամասերի եւ սիրիական զինվորականների դիրքերի վրա՝ փորձելով փրկել իր գործիքներին՝ ահաբեկչական խմբավորումներին, որոնք պարտություն են կրում Սիրիական բանակի ճնշման ներքո։ ՍԱՀ-ը կրկին հաստատում է իր հողում ցանկացած թուրքական ներկայության կտրուկ մերժումը, որը իրենից ներկայացնում է իր ինքնիշխանության դեմ ոտնձգություն, Իդլիբի ապառազմականացման գոտու հետ կապված միջազգային նորմերի, Աստանայի հայտարարությունների եւ Սոչիի պայմանագրերի աղաղակող խախտում։ Այս ամենը վկայում է Էրդողանի «օրենքից դուրս ռեժիմի» եւ նրանց կողմից իրենց վրա վերցրած պարտականությունները չկատարելու մասին»։ ԱԳՆ-ի հայտարարության մեջ հաստաված է, որ Թուրքիայի ագրեսիան չի հանգեցնի ահաբեկչական կազմակերպությունների վերածննդին, իսկ սիրիական բանակի զինվորականները կշարունակեն հետապնդել մնացած զինված խմբավորումներին՝ մինչեւ նրանց լիակատար ոչնչացումը եւ իր երկրի տարածքի լիարժեք վերահսկումը վերականգնելը։      
19:30 - 11 փետրվարի, 2020