Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Ռուսները և թուրքերն Անկարայում քննարկել են Իդլիբի հարցը |ermenihaber.am|

Ռուսները և թուրքերն Անկարայում քննարկել են Իդլիբի հարցը |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահականը հաղորդագրություն է տարածել նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի և Սիրիայում Ռուսաստանի հատուկ ներկայացուցչի հանդիպման մասին: Անկարայի նախագահական պալատում կազմակերպված հանդիպմանը ռուսական կողմից մասնակցել են քաղաքական, ռազմական և հետախուզական ոլորտի պատվիրակներ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը քննարկել են Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցող վերջին զարգացումները: Թուրքիան խստորեն դատապարտել է Սիրիայի կառավարական ուժերի կողմից Իդլիբում թուրքական դիտակետերի ուղղությամբ կատարված ռազմական գործողությունները՝ պահանջելով անմիջապես դադարեցնել դրանք, այլապես ինքնապաշտպանության իրավունքի շրջանակում սպառնացել  է պատասխան գործողություններ իրականացնել: Թուրքական կողմն ուղերձ է հղել Ռուսաստանին՝ որպես երաշխավոր երկիր կատարելու իր  ստանձնած պարտավորությունները և թույլ չտալու Սոչիի համաձայնագրի խախտումներ: «Սոչի համաձայնագրի իրագործելու և մեր զինվորների դեմ կատարվող հարձակումները անպատասխան չթողնելու հարցում մենք խիստ վճռական ենք տրամադրված»,- ասում է Թուրքիայի նախագահականի տարածած հաղորդագրության մեջ:
15:21 - 11 փետրվարի, 2020
Էրդողանի այցի ընթացքում Թուրքիան և Ուկրաինան կնքել են 6 պայմանագիր |ermenihaber.am|

Էրդողանի այցի ընթացքում Թուրքիան և Ուկրաինան կնքել են 6 պայմանագիր |ermenihaber.am|

ermenihaber.am։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցի շրջանակներում 2 երկրների միջև 6 պայմանագիր է ստորագրվել: Թուրքիայի ու Ուկրաինայի նախագահների և 2 երկրների պատվիրակությունների միջև տեղի ունեցած հանդիպում-բանակցությունների արդյունքում կառավարությունների միջև ստորագրվել են հետևյալ փաստաթղթերը՝ 1. Ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների վերաբերյալ հուշագիր 2. Ռազմական ոլորտում ֆինասնական համագործակցության համաձայնագիր 3. Ֆինանսական օգնության իրականացման արձանագրություն 4. Վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչման և փոխանակամն պայմանագիր 5. Թուրքիայի Արտակարգ իրավիճակների վարչության ու Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր 6. Թուրքիայի նախագահականի արխիվային վարչության ու Ուկրաինայի պետական արխիվային ծառայության միջև համագործակցության արձանագրություն: Թուրքիա-Ուկրաինա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով փետրվարի 3-ին Կիև մեկնած Էրդողանը մի շարք հանդիպումներ է ունեցել Ուկրաինայի ղեկավարության հետ:
07:59 - 04 փետրվարի, 2020
Բողոքի երթ՝ Ստամբուլի ջրանցքի կառուցման դեմ |ermenihaber.am|

Բողոքի երթ՝ Ստամբուլի ջրանցքի կառուցման դեմ |ermenihaber.am|

ermenihaber.am։ Թուրքիայում բուռն քննարկումների պատճառ է դարձել Ստամբուլի ջրանցքի կառուցումը, որն իրար պիտի կապի Սև ու Մարմարա ծովերը: Մարդիկ դեմ են ջրանցքի կառուցմանը՝ պատճառաբանելով, որ այն պահանջում է ֆինանսական ահռելի ռեսուրսներ: Եվ բացի այդ էլ վնաս է հասցնելու շրջակա միջավայրին: Այդ կապակցությամբ «կամ ջրանցքը, կամ Ստամբուլը» կարգախոսով բողոքի ակցիա է իրականացվել: Մասնակիցները, հավաքվելով Ստամբուլի Արնավութքյոյ թաղամասի Սազլըբոսնա հրապարակում, 11 կմ-անոց բողոքի երթի են դուրս եկել: Երթի ժամանակ պաստառներ են պարզել` «Բյուջե ոչ թե ջրանցքի, այլ երկրաշարժի համար» և «Պաշտպանիր ոչ թե ջրանքը, այլ կյանքը» գրություններով: Բողոքի քայլերթը տևել է 4 ժամ և ավարտվել Ստամբուլի Շամլար Քյոյ թաղամասում: Ստամբուլի ջրանցքի կառուցման անհրաժեշտությունը պաշտոնապես բացատրվում է Բոսֆորի ծանրաբեռնվածության թեթևացմամբ և վթարների գրանցման ռիսկի նվազեցմամբ: Թուրքիայի հարևան երկրներում մտավախություններ կան, որ Ստամբուլի ջրանցքի կառուցումից հետո այդ երկիրը կարող է բարձրացնել Մոնտրոյի կոնվենցիայի վերանայման հարցը, որը կանոնակարգում է պատերազմական և խաղաղ ժամանակ առևտրանավերի ու ռազմանավերի անցումը սևծովյան նեղուցներով։
07:35 - 03 փետրվարի, 2020
Էրդողանն արձագանքել է ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին Մակրոնի հայտարարությանը |ermenihaber.am|

Էրդողանն արձագանքել է ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին Մակրոնի հայտարարությանը |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունելու վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը: Թուրքիայի նախագահը, հերթական անգամ փորձելով ցույց տալ, որ Հայոց ցեղասպանության մեջ Թուրքիային մեղադրողների պատմությունը ևս մաքուր չէ, ասել է. «Ալժիր կատարածս այցի ընթացքում նախագահ Աբդուլմեջիդ Թեբբուն ինձ ասաց, որ Ֆրանսիան կոտորել է իր հայրենակիցներից 5 միլիոնին»: Ապա Էրդողանը ևս մեկ անգամ նշելով, որ իրենք պահանջում են բացել բոլոր արխիվները, ասել է. «Ֆրանսիայի նախագահն այս բաները չգիտի, նրան պետք է այս ամենի մասին պատմենք»: Հիշեցնենք, որ օրերս Մակրոնը մասնակցել էր Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կողմից կազմակերպվող ամենամյա ընթրիքին: Միջոցառման ընթացքում ելույթ ունենալիս, Մակրոնը հայտնել էր, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու ուղղությամբ իրավական աշխատանքներ են տարվում:
09:20 - 01 փետրվարի, 2020
Էրդողանն սպառնացել Է նոր ռազմական գործողություն սկսել Սիրիայում |armenpress.am|

Էրդողանն սպառնացել Է նոր ռազմական գործողություն սկսել Սիրիայում |armenpress.am|

armenpress.am:  Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հունվարի 31-ին վերստին հայտարարել Է Սիրիայի Իդլիբի ապաԷսկալացիայի գոտում հարձակումները կանխելու Անկարայի պատրաստակամության մասին, ըստ որի վարկածի Սիրիայի բանակի հարձակումների հետեւանքով զոհվում են խաղաղ բնակիչներ: Այս պնդմամբ Թուրքիայի ղեկավարը հունվարի 31-ին հանդես Է եկել Անկարայում, հեռարձակումը վարել Է NTV հեռուստաալիքը: «Եթե Իդլիբում իրադրությունը չնորմալանա, ապա մենք կանցնենք գործողությունների: Մենք չենք վարանի դրա համար անել այն ամենը, ինչ կպահանջվի, այդ թվում՝ ռազմական ուժ կգործադրենք»,- ասել Է Էրդողանը: Նա նաեւ հիշեցրել Է, որ «Թուրքիան չի կարող անտարբեր մնալ Սիրիայի, այդ թվում՝ Իդլիբի իրադրության նկատմամբ»:Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով Էրդողանին, հայտնել Է Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու Թուրքիայի պատրաստակամության մասին Իդլիբում իրադրության սրվելու պատճառով:Հունվարի 30-ին Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդն Էրդողանի նախագահությամբ կայացած նիստի արդյունքներով, որը տեւել Է չորսուկես ժամ, հայտարարել Է, որ Անկարան մտադիր Է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, որպեսզի դադարեցնի խաղաղ բնակիչների վրա հարձակումները Սիրիայի «Իդլիբ» ապաԷսկալացիայի գոտում:
11:43 - 31 հունվարի, 2020
Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին՝ ազատ չարձակել Համբիկ Սասունյանին |ermenihaber.am|

Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին՝ ազատ չարձակել Համբիկ Սասունյանին |ermenihaber.am|

ermenihaber.am։ Թուրքիայի արտգործնախարարությունը ԱՄՆ-ից պահանջել է ազատ չարձակել լիբանանահայ Համբիկ Սասունյանին, ով ցմահ ազատազրկման էր դատապարտվել Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսին սպանելու մեղադրանքով։ Թուրքիայի ԱԳՆ-ի թվիթթերյան պաշտոնական էջում հետյալ հայտարարությունն է հրապարակվել․ «Կոչ ենք անում ԱՄՆ-ի համապատասխան մարմիններին՝ ազատ չարձակել մեր գլխավոր հյուպատոս Քեմալ Արըքանին սպանած Սասունյանին»։ Ըստ հայտարարության՝ Սասունյանի ազատ արձակումը կարող է վատ նախադեպ լինել պաշտոնատար անձանց դեմ բռնության տարածման առումով։ 2019թ․ դեկտեմբերի 29-ին Կալիֆորնիայի քրեակատարողական վարչության պայմանական ազատ արձակման հարցերով խորհուրդի որոշմամբ Սասունյանին պայմանական ազատ արձակվելու հնարավորություն էր տրվել։ Իսկ արդեն 2020թ․ հունվարի 27-ին տեղի ունեցած նիստում, չնայած Թուրքիայի բոլոր հորդորներին ու հայտարարություններին, Համբիկ Սասունյանին ազատ արձակելու որոշում է կայացվել։ Որոշումը դեռ պետք է հաստատվի Կալիֆորնիայի նահանգապետի կողմից, բացի այդ՝ այն ենթակա է նաև բողոքարկման։ Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալ Արըքանը սպանվել էր 1982թ․ հունվարի 28-ին՝ սեփական մեքենայում՝ կարմիր լույսի տակ կանգնած ժամանակ։ Սպանության պատասխանատվությունը ստանձնել էր «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» խումբը։ Հանցագործության իրականացման մեջ մեղադրանքով 1982թ․ ցմահ ազատազրկման էր դատապարտվել խմբի անդամ Համբիկ Սասունյանը, սակայն նա չէր ընդունել իր մեղքը։ Միայն 20 տարի անց՝ 2002թ․, պայմանական ազատ արձակման հնարավորություն ստանալու հեռանկարով Սասունյանը ընդունել է հանցագործության մեջ իր մասնակցությունն ունենալու հանգամանքը՝ ցավակցելով Արըքանի հարազատներին։
09:36 - 29 հունվարի, 2020
Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել (Թարմացվում է) |armenpress.am|

Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել (Թարմացվում է) |armenpress.am|

armenpress.am: 6․7 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Էլյազիգ քաղաքի մոտակայքում՝ հունվարի 24-ին տեղական ժամանակով 20։40-ին։  Այս պահի դրությամբ հայտնի է առնվազն 6 զոհի և շուրջ 270 վիրավորների մասին։ 00:24: Էլյազիգի նահանգապետը հայտարարել է 3 զոհի և 225 վիրավորի մասին 00։10 «Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ Մալաթիայի նահանգապետ Այդըն Բարուշը հայտնել է․ «Այս պահի դրությամբ Մալաթիայում զոհվել է 3, իսկ վիրավորվել 45 մարդ»։ 00:10․ Զոհերի և վիրավորների թիվը կարող է աճել, առկա տեղեկատվության համաձայն, փլատակներում կարող են մարդիկ լինել, այս մասին հայտարարել է Գյուբալը համայնքի ղեկավար Օզջան Գյունդեմը «Երկրաշարժի հետևանքով ճանապարհներըվնասվել են, որոշ գյուղեր ուղղակի հնարավոր չէ հասնել։ Կա տեղեկատվություն, որ այնտեղ փլված տներում մարդիկ են մնացել»,- հայտարարել է Գյունդեմը թուրքական NTV հեռուստաընկերության եթերում։ 23։55 Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Սիրիայի Հալեպ քաղաքում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, զոհեր և ավերածություններ չկան։ 23։20 Ստացվում են զոհերի մասին տեղեկություններ։ Թուրքական իշխանությունները այս պահին հայտնում են 4 զոհի մասին։ 23:39 Անադոլու գործակալությունը հաղորդում է, որ Մալաթիա քաղաքում մի շարք շենքեր են քանդվել, Էլյազիգ քաղաքում քանդվել են մեկ տասնյակից ավելի շենքեր։ Հարակից շրջաններից նույնպես տեղեկություններ կան փլուզումների մասին։ 23:32 Ցանցում հայտնվել են երկրաշարժի առաջին լուսանկարները։
06:30 - 25 հունվարի, 2020
Պոլսո հայոց պատրիարքարանը հայտարարել է, որ շարունակելու է պայքարը «Սանասարյան հան» շենքի իրավունքների համար |tert.am|

Պոլսո հայոց պատրիարքարանը հայտարարել է, որ շարունակելու է պայքարը «Սանասարյան հան» շենքի իրավունքների համար |tert.am|

tert.am։ Թուրքիայի կառավարությանը կից Հիմնադրամների գլխավոր վարչությունը Ստամբուլում գտնվող հայկական Սանասարյան տուն (Sanasaryan Han) անշարժ գույքի համար 35 տարով վարձակալության մրցույթ էր կազմակերպել: Այս մասին տեղեկացնում է bianet.org կայքը: Պոլսո հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել ժամանակին հայ համայնքին պատկանող, հետագայում բռնագրավված շինության վերաբերյալ: Ներկայումս շինության սեփականության իրավունքը վիճարկվում է Թուրքիայի սահմանադրական դատարանում: Պատրիարքարանը հայտարարության մեջ նշել է, որ դատական գործընթացի ավարտից առաջ Հիմնադրամների գլխավոր վարչության կողմից հայտարարված մրցույթը հակաօրինական է: Ընդգծվել է, որ մրցույթն ու դրան հաջորդող փուլերը ոչ մի ազդեցություն չեն կարող ունենալ հայ համայնքի իրավունքները վերականգնելու պահանջի վրա: Այժմ որոշում է կայացվել, որ հայկական այս շինությունը շահագործվելու է որպես 5-աստղանի հյուրանոց: Շենքի վերակառուցման համար տեղի ունեցած մրցույթում հաղթած կազմակերպությունն իրավունք է ստացել շենքը շահագործել որպես հյուրանոց 35 տարի ժամկետով: «Սանասարյան հան» շինությունը կառուցվել է 1881 թվականին ստամբուլում`էրզրումահայ բարերար և վաճառական Մկրտիչ Սանասարյանի կողմից: Շենքի ստեղծման նպատակն է եղել Էրզրումում բացված նույնանուն դպրոցի համար եկամուտներ ապահովելը: Շարունակությունը՝ tert.am-ում
06:27 - 25 հունվարի, 2020
Թուրքիան հանդես Է գալիս Վրաստանին ՆԱՏՕ-ի կազմում ընդունելու օգտին. Չավուշօղլու |armenpress.am|

Թուրքիան հանդես Է գալիս Վրաստանին ՆԱՏՕ-ի կազմում ընդունելու օգտին. Չավուշօղլու |armenpress.am|

armenpress.am: Թուրքիան հանդես Է գալիս Վրաստանին Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում ընդունելու օգտին: Այս հայտարարությամբ հունվարի 23-ին հանդես Է եկել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն՝ Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի (ՀՏՀ) շրջանակում ելույթ ունենալով «ՆԱՏՕ-ի ապագան» դիսկուսիոն նստաշրջանում,: «Ես չեմ հասկանում՝ ինչու մենք Վրաստանին չհրավիրեցենք (ՆԱՏՕ) կամ Վրաստանի համար չգործարկեցինք ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների պլանը,-ընդգծել Է նա:-Վրաստանը մեր կարիքն ունի, եւ մեզ հարկավոր Է նման դաշնակից: Այդ կապակցությամբ Թուրքիան գտնում Է, որ (դաշինքը) պետք Է ընդլայնվի, Իսկ Վրաստանը պետք Է դառնա ՆԱՏՕ-ի անդամ պետություն»: Ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, Չավուշօղլուն ավելի վաղ Bild թերթին տված հարցազրույցում հայտարարել Է, որ Թուրքիան լիովին պաշտպանում Է Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին այն դեպքում, երբ Գերմանիան եւ Ֆրանսիան շրջանցում են այդ թեման Ռուսաստանի հետ հարաբերությունները չսրելու համար: «Թուրքիան միշտ Էլ պաշտպանել Է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելու թեման այն դեպքում, երբ Գերմանիան ու Ֆրանսիան չեն գնում այդ քայլին՝ զգուշանալով Ռուսաստանի դժգոհությունից»,-ասել Է Թուրքիայի ԱԳ նախարարը:  
12:42 - 23 հունվարի, 2020
Մաշալյանը հանդիպել է Էրդողանի ու Չավուշօղլուի հետ |ermenihaber.am|

Մաշալյանը հանդիպել է Էրդողանի ու Չավուշօղլուի հետ |ermenihaber.am|

ermenihaber.am: Պոլսի հայոց 85-րդ պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնել է Էրդողանի աշխատակազմի հանրային կապերի վարչության պաշտոնական կայքը՝ տեղեկացնելով, որ Էրդողանը Մաշալյանին ընդունել է Անկարայում՝ նախագահական նստավայրում: Նշվել է, որ հանդիպումը մամուլի համար փակ է եղել: Նույն օրը՝ հունվարի 14-ին, Մաշալյանը հանդիպել է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Հանդիպման մասին «Twitter»-ում գրառում է արել Չավուշողլուն՝ նշելով. «Շնորհավորում եմ Թուրքիայի հայոց 85-րդ պատրիարք ընտրված Սահակ Մաշալյանին: Հայ համայնքի և մեր երկրի համար թող բարի լինի: Կշարունակենք բոլորս միասին աշխատել մեր երկրի բազմամշակութային և հանդուրժողականության մթնոլորտում»: 12 տարի փաստացի ղեկավար չունենալուց հետո դեկտեմբերի 11-ին ազգային ներկայացուցչական ժողովը Պոլսի հայոց 85-րդ պատրիարք ընտրեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանին։ Նորընտիր պատրիարքի գահակալությունը տեղի ունեցավ հունվարի 11-ին:
07:09 - 15 հունվարի, 2020
Թուրքիան հույս ունի, որ Ռուսաստանը հաշտություն կապահովի Իդլիբում |armenpress.am|

Թուրքիան հույս ունի, որ Ռուսաստանը հաշտություն կապահովի Իդլիբում |armenpress.am|

armenpress.am։ Անկարան հույս ունի, որ Մոսկվան Դամասկոսին կարող է համոզել Իդլիբում հաշտության անհրաժեշտությունը: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: Ինչպես ուրբաթ օրը հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից, Ռուսաստանը և Թուրքիան համաձայնության են եկել Իդլիբում հրադադար հայտարարել` սկսած հունվարի 12-ից: «Իդլիբում հրադադարի համաձայնության ենք եկել, և ես հույս ունեմ, որ ՌԴ-ն կարող է համոզել, որ Սիրիայում ստեղծված իրավիճակը պետք է լուծվի ոչ թե ռազմական ճանապարհով, այլ երկխոսությամբ»,-լրագրողների հետ զրույցում նշել է Չավուշօղլուն: 2017 թվականի մայիսին Աստանայում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև իրականացված բանակցությունների արդյունքում Սիրիայում լարվածությունը թուլացնելու չորս գոտի է ստեղծվել: Դրանցից երեքի տարածքները 2018 թվականին անցել են Դամասկոսի վերահսկողության տակ: Չորրորդ գոտին, որը տեղակայված է Իդլիբում և մասամբ էլ հարևան Լաթակիա, Համա, Հալեպ նահանգներում, ինչպես և նախկինում՝ հանրապետության ենթակայության տակ չէ. դրա մեծ մասը զավթված է «Ջեբհատ ան Նուրսա» ահաբեկչական խմբավորման կողմից: Սիրիայի զինված ուժերի շտաբից դեկտեմբերի 24-ին հայտարարել են, որ ահաբեկիչներից ազատագրել են Իդլիբի քառասունից ավելի գյուղ` դեկտեմբերի 19-ին սկսված ռազմական գործողության ընթացքում և կոչ են արել խաղաղ բնակիչներին լքել գրոհայինների կողմից պահվող բնակավայրերը:
13:11 - 11 հունվարի, 2020