ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների կողմից:

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրում առանձնահատուկ կարեւորություն ունի վերջինիս 4-րդ հոդվածը, համաձայն որի «եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որեւէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաեւ կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Պայմանագրով նաեւ նախատեսված է խորհրդատվությունների մեխանիզմ` մասնակից պետության կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի դեպքում, կամ միջազգային խաղաղությանը եւ անվտանգությանը սպառնալիքի պարագայում:

Որոշակի խաղ է ընթանում, և ես հասկանում եմ, թե ինչ խաղ է, ինչու են ԵՄ-ին ներքաշել դրա մեջ, ինչու են այնտեղ քարշ տալիս ԵԱՀԿ-ին. Լուկաշենկո
 |tert.am|

Որոշակի խաղ է ընթանում, և ես հասկանում եմ, թե ինչ խաղ է, ինչու են ԵՄ-ին ներքաշել դրա մեջ, ինչու են այնտեղ քարշ տալիս ԵԱՀԿ-ին. Լուկաշենկո |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նոյեմբերի 1-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպմանը քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Ինչպես գրում է ԲԵԼՏԱ գործակալությունը, երկրի ղեկավարը հնարավորինս բաց և անկեղծ է խոսել այս և ՀԱՊԿ-ում տիրող իրավիճակի հետ կապված այլ հարցերի շուրջ: «Այս հակամարտությունը (Հայաստանի և Ադրբեջանի միջև-Խմբ.) պետք է ավարտել: Եվ Աստված մի արասցե, մենք դեռ հակամարտություն հրահրենք տաջիկաղրղզական սահմանին: Սա նույնպես անընդունելի է: Մենք պետք է վերջ տանք դրան: Չի ստացվի, որ ՀԱՊԿ շրջանակում մենք չենք կարող կանգնեցնել այդ հակամարտությունները։ Մենք պետք է լրջորեն քննարկենք այդ հարցերը ՀԱՊԿ հաջորդ նստաշրջանում»,- ասել է Բելառուսի ղեկավարը։Լուկաշենկոն նաև նշել է, որ Ռուսաստանն արդեն միջնորդ է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման հարցում, և դա բավական է. «Պատերազմն ավարտվեց: Պարզ է, թե ինչպես ավարտվեց: Կողմերը որոշել են, որ իրենց միջնորդ է պետք: Սա դասական նորմ է: Բնականաբար, դա Ռուսաստանն է: Դիմեցին Ռուսաստանին: Ռուսաստանը հարյուրավոր մարդկանց տեղակայեց այնտեղ: Մենք հիշում ենք, թե ինչպես էին ինքնաթիռները թռնում: Ռուս սահմանապահները, ինչպես ասել է Պուտինը, գտնվում են սահմանի բոլոր հատվածներում։ Ե՛վ Թուրքիայի հետ, Իրանի հետ այնտեղ, և՛ Հայաստանի ու Ադրբեջանի միջև և այլն։ Դե, էլ ի՞նչ է պետք։ Թող աշխատեն այս ուղղությամբ։ Իզուր չասացի, որ որոշակի խաղ է ընթանում։ Ես հասկանում եմ, թե ինչ խաղ է, ինչու են Եվրամիությունը ներքաշել դրա մեջ, ինչու են այնտեղ քարշ տալիս ԵԱՀԿ-ին։ Դե ինչո՞ւ։ Դե, հասկանալի է, թե ինչու։ Ի՞նչ են անելու այնտեղ, եթե այնտեղ արդեն միջնորդ կա։ Եվ ՀԱՊԿ-ին էլ է պետք  ներքաշել դրա մեջ։ Կարծես ուրիշ անելիք չկա»,- ասել է Լուկաշենկոն:   
13:36 - 01 նոյեմբերի, 2022
Ասել, որ հայտնի չէ, թե սահմանը որտեղով է անցնում, նշանակում է, որ ՀԱՊԿ գոյություն չունի․ եթե պետություններից մեկը չունի սահման, նշանակում է չկա կազմակերպություն․ Նիկոլ Փաշինյան |tert.am|

Ասել, որ հայտնի չէ, թե սահմանը որտեղով է անցնում, նշանակում է, որ ՀԱՊԿ գոյություն չունի․ եթե պետություններից մեկը չունի սահման, նշանակում է չկա կազմակերպություն․ Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: 2021-ի հունվարյան պայմանավորվածության կարևոր կետերից մեկը եղել է այն, որ ՀՀ սահմանները կարմիր գիծ են մեր դաշնակիցների համար: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երբ 2021-ի մայիսի 12-ին Սոթք-Խոզնավար հատվածում Ադրբեջանը խախտել է սահմանը, բնականաբար, մենք, ոչ թե բանավոր պայմանավորվածությունների հիման վրա, այլ վավերացված միջազգային փաստաթղթերի վրա հիմնվելով ասել ենք՝ կարմիր գիծը խախտվել է և նախատեսված են մեխանիզմներ, որոնք պետք է գործեն: Մեզ ասել են՝ այո, բայց ոնց որ սահմանը դեմարկացված չի: Ասել, թե հայտնի չէ, թե սահմանը որտեղով է անցնում, նշանակում է, որ ՀԱՊԿ գոյություն չունի, որովհետեւ կա ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտի, որը պարփակված է անդամ պետությունների սահմաններով: Եթե պետություններից մեկը այդ տրամաբանությամբ չունի սահման, նշանակում է չկա ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտի, նշանակում է չկա կազմակերպություն»,- ասաց վարչապետը: Փաշինյանն ասաց, որ կա սահման, և դա Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանն է։ «Իհարկե, կա սահման: Հայաստանի և Ադրբեջանի միջև կա պետական սահման, որը Խորհրդային Միության վարչական սահմանն է,  և այդ սահմանը խախտված է: ՀԱՊԿ-ը, նաև ՌԴ-ն, որը երկկողմ ֆորմատով ունի անվտանգային պարտավորություններ, այդ պարտավորությունների զանգը հնչել է»,- ասաց Փաշինյանը:
17:25 - 29 հոկտեմբերի, 2022
Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:Նիստում քննարկվել են Հավաքական անվտանգության խորհրդի ս/թ սեպտեմբերի 13-ի նիստին ընդունված արձանագրային որոշմամբ Հայաստան ուղարկված առաքելության աշխատանքի արդյունքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի զեկույցը: Նիստի ընթացքում ՀՀ վարչապետը նշել է, որ գլխավոր քարտուղարի զեկույցը մեծապես արտահայտում է առկա իրողությունները, մասնավորապես ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման փաստը և դրա կրկնության վտանգը, ինչպես նաև ադրբեջանական ուժերի՝ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը:Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ արձագանքի շուրջ Հայաստանի ակնկալիքներին: Մասնավորապես, ևս մեկ անգամ ընդգծել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ 2021 թվականի մայիսի 12-ին և դրանից հետո, այդ թվում՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիային ՀԱՊԿ-ի կողմից հստակ քաղաքական գնահատական տալու և Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ ճանապարհային հստակ քարտեզի ձևավորման անհրաժեշտությունը: Նիստի արդյունքներով ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարներին տրվել է որոշման նախագիծ համաձայնեցնելու հանձնարարական:
17:33 - 28 հոկտեմբերի, 2022
ՌԴ-ն անում է հնարավորը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների ամբողջական և համապարփակ կարգավորման հասնելու համար․ Պուտին

ՌԴ-ն անում է հնարավորը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների ամբողջական և համապարփակ կարգավորման հասնելու համար․ Պուտին

Ռուսաստանը անում է հնարավորը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների ամբողջական և համապարփակ կարգավորման հասնելու համար։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ՀԱՊԿ-ի՝ Հայաստանին օգնություն տրամադրելու հարցով նիստի ժամանակ հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։  «Ռուսաստանը ավանդաբար միշտ ուշադրություն է դարձրել այդ ուղղությամբ կայունությանը և վաղ ժամանակներից աջակցել է մեր հայ ընկերներին՝ հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում։ Այսօր էլ մենք անում ենք հնարավորը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների ամբողջական և համապարփակ կարգավորման հասնելու համար։ Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանը ոչ վաղ անցյալում, ինչպես և Ռուսաստանը, բոլորս մեկ պետության մաս էինք։ Մենք շատ կապեր ունենք և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ, և դա հաշվի չառնելը պարզապես անհնար է։ Իհարկե, բոլորս էլ բավականին ծանր վիճակում ենք։ Բայց, իհարկե, մենք չենք կարող անմասն մնալ Ռուսաստանին բարեկամ պետությունների միջև առկա խնդիրներից ու հակասություններից և միշտ պատրաստ ենք նպաստել դրանց խաղաղ կարգավորմանը»,- ասաց ՌԴ նախագահը։ Վլադիմիր Պուտինը նշեց, որ դեպի խաղաղություն տանող միակ հնարավոր և իրատեսական ճանապարհը կարող է լինել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունների բոլոր դրույթների խստիվ պահպանումը։  «Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և հումանիտար խնդիրների լուծման վերաբերյալ այս պայմանավորվածությունների հետևողական իրականացման շնորհիվ է, որ հնարավոր է հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման։ Հարցն այն է, թե ինչպես գտնել այս լուծումները, դա հեշտ չէ, բայց դրանք հնարավոր է գտնել միայն այս ճանապարհով: Ապագայում դա թույլ կտա հասնել խաղաղության պայմանագրի»,- եզրափակեց ՌԴ նախագահը։
15:03 - 28 հոկտեմբերի, 2022
Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նրան, թե ինչ ակնկալիքներ կան ՀԱՊԿ-ից

Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նրան, թե ինչ ակնկալիքներ կան ՀԱՊԿ-ից

Շատ հստակ ակնակալիք կա, որ առաջին՝ ՀԱՊԿ-ը հստակ քաղաքական գնահատական կտա տեղի ունեցածին, և երկրորդը, կընդունի ճանապարհային քարտեզ ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու վերաբերյալ։ Այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ նկատմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիայի ժամանակ ՀԱՊԿ-ին պաշտոնապես դիմելուց հետո արդյոք մինչ այս պահը կա արձագանք, ու ինչ ակնկալիքներ կան ՀԱՊԿ-ից։  «Այս երկու ակնկալիքներն են, որ կարծում եմ՝ ոչ թե և ոչ միայն ՀՀ կառավարույթան ակնկալիքն է, այլ Հայատանի հանրության և ժողովրդի ակնկալիքն է։ Մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին և նաև ՀԱՊԿ-ի կոլեկտիվ անվտանգության խորհրդի նիստում կայացվել է որոշում, որի արդյունքում խումբ է եկել Հայաստան և տեղում դիտարկել և գնահատել իրավիճակը։ Եվ հիմա մենք առաջիկայում նախաձեռնում ենք կոլեկտիվ անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որպեսզի քննարկենք այդ զեկույցը։ Ես հույս ունեմ, որ հնարավորինս արագ տեղի կունենա այդ նիստը»,- ասաց Փաշինյանը։ 
16:56 - 26 հոկտեմբերի, 2022
ՀՀ-ն չի փչացնում իր հարաբերությունները որևէ երկրի հետ, կան պարտավորություններ, պետք է կատարվեն. ԱԺ նախագահ

 |armenpress.am|

ՀՀ-ն չի փչացնում իր հարաբերությունները որևէ երկրի հետ, կան պարտավորություններ, պետք է կատարվեն. ԱԺ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը չի փչացնում իր հարաբերությունները որևէ երկրի հետ: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով դիտարկմանը, թե Հայաստանի իշխանությունները փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ: «Հայաստանը ուզում է, որ իր նկատմամբ լինեն արդար, որ իր երկրի սահմանների հետ կապված պարտավորությունները կատարվեն: Եվ դրա համար Հայաստանը անելու է ամեն ինչ: Այստեղ էմոցիա չկա, սիրել-չսիրելու հարց չկա: Կան պարտավորություններ, և այդ պարտավորությունների կատարմանը հետամուտ ենք լինելու և փորձելու ենք բոլոր հնարավոր միջոցներով մեր տղաների կյանքը, մեր սահմանները պաշտպանել»,- ասաց Սիմոնյանը: Հարցին, թե հնարավո՞ր է քաղաքական կուրսի փոփոխություն, դրա մասին են վկայում ռուսական լրատվամիջոցները, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Կներեք, կարող է ռուսական կողմն է ուզում քաղաքական կուրսի փոփոխություն անել, որովհետև Հայաստանը ոչինչ չի արել այդ ուղղությամբ: Հեղափոխությունից հետո ասում էին ռուսական  ռազմաբազայի դուրսբերման, ՀԱՊԿ-ից դուրս գալու  և այլնի մասին: Միանշանակ հայտարարություն է արվել դրա հետ կապված: Նման կարիք, նման բան չկա: Փաստ է, չէ՞, տեսնում ենք, որ ոչ թե Հայաստանն է ՀԱՊԿ-ից դուրս գալիս, այլ ՀԱՊԿ-ն է դուրս եկել Հայաստանից: Եթե ՀԱՊԿ-ը դուրս է եկել, մեզ պետք է դրա մասին տեղյակ պահել կամ ասել, որ մենք կարողանանք մեր սահմանները ինչ-որ այլ մեխանիզմներով պաշտպանել»,- ընդգծեց Սիմոնյանը:
13:45 - 26 հոկտեմբերի, 2022
Կան 100-ավոր տարբերակներ, այդ թվում ՀԱՊԿ-ի շրջանակում, բայց սեղանին դրված որեւէ փաստաթուղթ գոյություն չունի. ԱԺ նախագահ
 |news.am|

Կան 100-ավոր տարբերակներ, այդ թվում ՀԱՊԿ-ի շրջանակում, բայց սեղանին դրված որեւէ փաստաթուղթ գոյություն չունի. ԱԺ նախագահ |news.am|

news.am: Կան հարյուրավոր առաջարկներ, տարբերակներ, կարծիքներ, բայց սեղանին դրված որեւէ փաստաթուղթ գոյություն չունի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Կան տարբեր պատկերացումներ, տարբեր առաջարկներ, նույնիսկ անցյալից առաջարկներ կան, ապագային  միտված առաջարկներ»,-ասաց նա: Հարցին, թե այդ առաջարկները Արեւմուտքի՞ց են, թե՞ Ռուսաստանից, ԱԺ նախագահը պատասխանեց. «Կան բոլոր տեսակի առաջարկներ: Նույնիսկ մեր գործընկերների շրջանակում, նույն ՀԱՊԿ-ի շրջանակում տարբեր պատկերացումներ կան: Բայց կա Հայաստանի պատկերացումը, որի մասին վարչապետը բազմիցս խոսել է: Այսօր էլ, եթե մեր ընդդիմադիր պատգամավորները ինչ-որ հարցեր կունենան, կարող են վարչապետին ուղիղ դիմել, վստահ եմ՝ վարչապետը ինչպես միշտ պատասխաններ կտա»:    
13:41 - 26 հոկտեմբերի, 2022
ԱԺ պատգամավորները Սանկտ Պետերբուրգում ներկայացրել են Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները

ԱԺ պատգամավորները Սանկտ Պետերբուրգում ներկայացրել են Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները

ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Հովիկ Աղազարյանն ու Միքայել Թումասյանը մասնակցել են ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդին կից անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության և անվտանգության կոմիտեների հանձնաժողովների նախագահների համակարգող խորհրդակցությանը: Այն տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։  Արմեն Խաչատրյանը, ի թիվս այլ ուղղությունների, ներկաներին փոխանցել է տվյալներ սեպտեմբերի 13-ից Հայաստանի ինքնիշխան տարածքների դեմ սկսված ադրբեջանական ագրեսիվ գործողությունների վերաբերյալ ու փաստել, որ ռազմաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում բնութագրվում է հակամարտությունների բարձր ռիսկայնությամբ և Ադրբեջանի ցուցադրական ակտիվությամբ, որն իրականացվում է Թուրքիայի բացարձակ աջակցությամբ: Նիստի ընթացքում քննարկվել են անդամ պետությունների անվտանգային հարցերն ու դիտարկվել անվտանգային խնդիրներին համատեղ հակազդելու հնարավոր միջոցները:  
17:25 - 21 հոկտեմբերի, 2022
Առաջիկայում ՀԱՊԿ խորհուրդը քննարկի Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցը․ Զախարովա
 |civilnet.am|

Առաջիկայում ՀԱՊԿ խորհուրդը քննարկի Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցը․ Զախարովա |civilnet.am|

civilnet.am: Առաջիկայում կքննարկվի Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցների մասին ՀԱՊԿ խորհրդի որոշման նախագիծը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Այժմ մշակվում է մոտ ժամանակներում ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստ անցկացնելու հարցը։ Ենթադրվում է, որ ՀԱՊԿ անդամ երկների ղեկավարները տեսաժողովում կքննարկեն Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքների արդյունքները։ Եվ պետք է քննարկվի Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցների մասին ՀԱՊԿ խորհրդի որոշման նախագիծը»,- ասաց է նա։ ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչը նշեց, որ նիստի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կհաղորդի ՀԱՊԿ քարտուղարությունը։ Ճշտող հարցին, թե ինչ օգնության մասին է խոսքը, Զախարովան պատասխանեց․ «Նրանք (ՀԱՊԿ անդամ երկրները – խմբ․) պետք է որոշեն և համաձայնեցնեն այդ հարցը։ Դա հավաքական անվտանգության մասին պայմանագիր է և որոշումները կայացվում են հավաքական ձևով»։ Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի և անհետ կորածների թիվը 207 է։ Սեպտեմբերի 13-ին Հայաստանի պահանջով հրավիրված ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշում էր ընդունվել կազմակերպության միացյալ շտաբի պետի ղեկավարությամբ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։ Առաքելությունը պետք է գնահատեր ստեղծված իրավիճակը, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հանգամանալից զեկույց պատրաստեր և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկություններ մշակեր։  
16:09 - 20 հոկտեմբերի, 2022
ՀԱՊԿ-ի զորավարժությունները հետաձգվել են |azatutyun.am|

ՀԱՊԿ-ի զորավարժությունները հետաձգվել են |azatutyun.am|

azatutyun.am: Ղրղըզստանի տարածքում նախատեսված ՀԱՊԿ զորավարժությունները հետաձգվել են և տեղի կունենան ավելի ուշ: Այդ մասին հայտնել է Ղրղըզստանի անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Իմանկուլոովը: «Մենք ավելի ուշ կանցկացնենք վարժանքը, մենք պատրաստ էինք 99.9 տոկոսով: Հետաձգման կապակցությամբ սոցցանցերում գրում են, թե մենք, իբր, մերժում ենք ՀԱՊԿ-ը: Նման բան չկա, ՀԱՊԿ-ը մեզ շատ է պետք: Այն համապատասխանում է մեր ազգային շահերին և պաշտպանում է ահաբեկչության սպառնալիքից: Սոցցանցերում ոմանք փորձում են առճակատում առաջացնել մեր և ՀԱՊԿ-ի հարաբերություններում: Չի ստացվի, ոչ մի տարաձայնություն չունենք»,- հայտարարել է Իմանկուլովը: «Անխախտ եղբայրություն-2022» կոդային անվամբ զորավարժությունները պետք է տեղի ունենային հոկտեմբերի 10-ից 14-ը Ղրղըզստանի Իսիկ Կուլի մարզում գտնվող «Էդելվեյսի» ռազմական հրաձգարանի տարածքում, սակայն մեկնարկից օրեր առաջ հետաձգվել են Բիշկեկի որոշմամբ: Իմանկուլովի փոխանցմամբ, ՀԱՊԿ-ի անդամներն ըմբռնումով են ընդունել որոշումը: Փոխվարչապետ Էդիլ Բայսալովը պարզաբանել է, որ հետաձգումը կապված է վերջերս Տաջիկստանի հետ սահմանին տեղի ունեցած ընդհարումների հետ: «Մենք կազմակերպության կամ դրա կանոնադրության և առաքելության հետ խնդիր չունենք, պարզապես, դեռ թարմ են վերքերը»,- նշել է Բայսալովը: Ղրղըզստանի և Տաջիկստանի սահմանին սեպտեմբերի կեսին տեղի ունեցած բախումների հետևանքով ղրղըզական կողմից զոհվել է 62 մարդ, ևս 200-ը վնասվածքներ են ստացել:
15:27 - 13 հոկտեմբերի, 2022
ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան, դրա համար անհրաժեշտ է միայն ՀԱՊԿ խորհրդի որոշումը. Լավրով |armeniasputnik.am|

ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան, դրա համար անհրաժեշտ է միայն ՀԱՊԿ խորհրդի որոշումը. Լավրով |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀԱՊԿ-ն պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան, դրա համար անհրաժեշտ է միայն ՀԱՊԿ անվտանգության խորհրդի որոշումը: Այս մասին Աստանայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Այն բանից հետո, երբ Հայաստանը խնդրեց հրավիրել ՀԱՊԿ արտահերթ գագաթաժողով, անմիջապես այն տեղի ունեցավ, որոշումներ կայացվեցին Հայաստան ուղարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, Միացյալ շտաբի պետին։ Նրանք այնտեղ են գնացել, առաջարկություններ են բերել, այդ առաջարկությունները մեզ մոտ արդեն ավելի քան մեկ ամիս է։ Դրանք են ՝ Հայաստանի տարածք Ադրբեջանի հետ սահմանին ուղարկել ՀԱՊԿ դիտորդական առաքելություն: Միակ բանը, որ պահանջվում է, Հավաքական անվտանգության խորհրդի որոշումն է, որը պետք է գումարվի ՀԱՊԿ նախագահի կողմից, իսկ նախագահող երկիրը չէ՞ որ Հայաստանն է»,- ասել է Լավրովը:
18:45 - 12 հոկտեմբերի, 2022
«ՀԱՊԿ-ում գտնվելը ուղղակի սպառնալիք է Հայաստանի համար»․ բողոքի ակցիա Գյումրու ռուսական ռազմաբազայի դիմաց

 |factor.am|

«ՀԱՊԿ-ում գտնվելը ուղղակի սպառնալիք է Հայաստանի համար»․ բողոքի ակցիա Գյումրու ռուսական ռազմաբազայի դիմաց |factor.am|

factor.am: Այսօր Գյումրու 102-րդ ռազմաբազայի դիմաց տեղի ունեցավ լուռ բողոքի ակցիա՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջով։ Ակցիան ուղեկցվեց «ՀԱՊԿ-ում վտանգավոր է», «Կամ Հայաստան, կամ ՀԱՊԿ» և նմանատիպ կարգախոսներով։ «Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանի պարզաբանմամբ` այս նախաձեռնությունը կոչվում է «Դուրս ՀԱԿՊ-ից»։ «Մենք այստեղ ենք՝ Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի առջև, ընդհանրապես ռուսական ռազմական ներկայության և ՀԱՊԿ-ում անդամակցության դեմ բողոքի լուռ ակցիա իրականացնելու համար։ Մենք այստեղ տարբեր քաղաքական ուժեր ենք ներկայացնում, տարբեր քաղաքական հայացքներ ունենք, բայց մեզ միավորում է «Դուրս ՀԱՊԿ-ից» նախաձեռնությունը և այն նպատակները, որոնք դրվել են դրա հիմքում»,-ասաց Արման Բաբաջանյանը։ Բողոքի ակցիայից հետո «Դուրս ՀԱԿՊ-ից» նախաձեռնության անդամները մամուլի ասուլիս տվեցին «Գյումրու երկխոսության մեդիա ակումբում»։ «Կանաչ Հայաստան» ՀԿ-ի նախագահ Թեհիմնե Ենոքյանն էլ ասաց, Հայաստանում առաջին անգամ են նման ձևաչափով հանդես գալիս։ Ըստ նրա, ատելության, գաղջ մթնոլորտն այնքան շատ է, որ մարդիկ դժվարանում են անգամ իրար հետ խոսել հայերեն լեզվով և հասկանալ իրար։ «Այս նախաձեռնությանը միանալու համար շատ բան պետք չէ, ուղղակի ձեր խղճի առաջ քննություն հանձնեք և պատասխանեք մի պարզ հարցի՝ դուք ուզո՞ւմ եք, որ Հայաստանը լինի ազատ, անկախ, ինքնիշխան, ժողովրդավար, թե ոչ։ Եվ այս նախաձեռնությունը որևէ մեկի շահը չի սպասարկում, բացի Հայաստանի Հանրապետության շահից»,- ասաց Թեհմինե Ենոքյանը։ «Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանն էլ հավելեց, որ նախաձեռնությունը որևէ մեկի կողմից չի ֆինանսավորվում, ոչ էլ նման ակնկալիք ունեն, որևէ մեկի փողի կարիքը չունեն, ոչ էլ այդպիսի խնդիր են դրել իրենց առջև։ Շարունակությունը՝ factor.am-ում
20:01 - 09 հոկտեմբերի, 2022