Շիրակի մարզ

Շիրակի մարզը պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից՝ Վրաստանին, արևելքից սահմանակից է՝ Հայաստանի Լոռու մարզին և հարավից՝ Հայաստանի Արագածոտնի մարզին։ Մարզկենտրոնը Գյումրին է՝ ՀՀ 2-րդ քաղաքը։ Գործող մարզպետը Հովհաննես Հարությունյանն է։

Գտնվում է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի հովվապետության ներքո, սակայն մարզի տարածքում կան զգալի թվով կաթոլիկ հայեր, ինչպես նաև կաթոլիկ գյուղեր։

Շիրակի մարզպետարանը հերքում է լուրերը, թե զինկոմիսարիատը և մարզպետարանը զինվորական համազգեստ են բաժանել քաղաքացիներին՝ ցույցերին մասնակցելու համար

Շիրակի մարզպետարանը հերքում է լուրերը, թե զինկոմիսարիատը և մարզպետարանը զինվորական համազգեստ են բաժանել քաղաքացիներին՝ ցույցերին մասնակցելու համար

Շիրակի մարզպետարանը հայտարարություն է տարածել ի պատասխան երեկ որոշ լրատվականների կողմից շրջանառության մեջ դրված լուրերի․ «Շրջանառության մեջ դրված այն տեղեկատվությունը, թե իբր Շիրակի զինկոմիսարիատը և մարզպետարանը զինվորական համազգեստ են բաժանել քաղաքացիներին ցույցերին մասնակցելու համար, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։Շիրակի զինկոմիսարիատը աշխատանքային կարգով իրականացնում է իր խնդիրները և երեկ համակարգել է արձակուրդից հարավային ուղությամբ մարտական ծառայության վերադարձող զինվորների փոքր խմբի տեղաշարժը։ Հորդորում ենք զինվորական կոմիսարիատի աշխատանքը չներկայացնել քաղաքական շահերի և մանիպուլատիվ շահարկումների լույսի ներքո, առավել ևս չշահարկել Շիրակի մարզպետարանի աշխատանքը, որը կապ չի կարող ունենալ զինվորական տեղաշարժերի հետ»։
13:57 - 19 նոյեմբերի, 2020
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16:00 Եր․ Քոչարի փ. 24/4 շենք, Տիգրան Մեծի պող. 1, 2, 3, 23, 29Ա շենքեր և 5-15 սեփական տներ, Ֆիրդուսի փ. 1 շենք, Լիպկնեխտի փողոց, Սուրենյանց, Ադամյան փողոցների սեփական տներ մասնակի, Հանրապետության փ. 20 սեփական տուն, Լեոյի փ. 52 շենք, Իսրայելյան փ. 39, 43 շենքեր, Իսրայելյան փ. 37 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 6, 14 շենքեր, Չարենցի փ. 10-24 շենքեր, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Կարախանյան փ. 33 շենք, Ավան՝ Դուրյան թաղ․ 36 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Վրացական փ. 8 շենք, Հ.Էմին փ. 42 շենք, Սևքարեցի Սաքո փ. 24 շենք, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ռուբինյանց փ. 1ա շենք, Փափազյան փ. 15 շենք, Համբարձումյան փ. 75 շենք, Ղափանցյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արավիրի մարզում՝ 11։00-16:00 Առատաշեն գյուղ, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնքի Շահումյան, Սպանդարյան փողոցներ, Շիրակի, Չարենց, Կոմիտաս, Աբովյան, Իսահակյան փողոցներ մասնակի, Բոլոր հողեր, Կալեր թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս մասնակի, 11:00-17:00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Զառ, Ներքին Պտղնի գյուղեր մասնակի, Գեղարքունիքի մարզում՝ 10։30-16։30 Սևան քաղաքի` Սայաթ-Նովա փ. 13, 15 շենքեր, Սարգիս Սևանեցու փ. 3 շենք, ԱԱԾ-ի Սևանի բաժանմունք, «ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկ» ընկերություն, «Գալիք» մանկապարտեզ, «Սևան» հեռուստաստուդիան և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Տավուշի մարզում՝ 10:00-13:00 Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի, Սայաթ-Նովա, Մյասնիկյան, Օրջոնիկիձե, Ուսանողական փողոցներ մասնակի, Շիրակի մարզում՝ 10:00-12:00 Աշոցքի տարածաշրջանի Կարմրավան, Կրասար, Մեծ Սեպասար, Փոքր Սեպասար, Զույգաղբյուր, Ղազանչի, Սիզավետ, Թավշուտ, Աշոցք գյուղեր և «Տիրամայր Նարեկ» Աշոցքի հիվանդանոց:
09:32 - 18 նոյեմբերի, 2020
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 3 մարզում

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 3 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-17:00 Պուշկինի փ. 1, 35, 38/1, 42, 44, 46, 48 շենքեր, Բուզանդի փ. 45 շենք, Նալբանդյան փ. 7, 9 շենքեր, Կողբացի փ. 3ա շենք և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Գրիբոյեդովի փ. 3, 5, 5ա շենքեր, Համբարձումյան փ. 75 շենք,Ռուբինյանց փ. 1 շենք, Վրթ. Փափազյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ազատության պող. 10 շենք, Կոմիտասի պող. 7/1 շենք, Համբարձումյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վերին Անտառային փ. 11-220; 9–136/6, Լեռ Կամսարի փ. 30/3,40/2, Աղբյուր Սերոբի փ. 52/20, Լ․Ազգալդյան 12/5 շենքեր, Վերին Անտառային 1-48/5; 1–123/3 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հ.Էմին փողոցի և Մանուշյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոտայքի մարզում՝ 11։00-17։00 Կապուտան, Գեղաշեն, Կամարիս և Պտղնի գյուղեր մասնակի, Շիրակի մարզում՝ 11:00-16:00 Գյումրի քաղաքի Շերամ թաղամաս և հարակից տարածքներ, Սյունիքի մարզի՝ 09:00-17:00 Սիսիան քաղաքի Աբովյան, Ա.Մանուկյան, Արցախ, Գ.Լուսավորիչ, Եսենին, Իսրայել Օրի, Լալայան, Մ.Գորկի, Ն.Ստեփանյան, Ադոնցի, Շահումյան, Շիրվանզադե, Որոտան, Սիսական, Սպանդարյան, Տեր-Ղազարյան փողոցներ, Ադոնցի նրբանցք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:30-15:00 Գորիս քաղաքի Բակունց, Ավանգարդ, Արզումանյան, Արշակունիներ, Նժդեհ, Գալստյան, Գետափնյա, Թանգուն Ձոր, Կոմերիտմիության, Բախշյան, Խանզադյան, Սաթյան, Սևյան, Տիգրան Մեծ, Օրբելյան փողոցներ, Ավանգարդ, Սաթյան, Սևյան նրբանցքներ և հարակից ոչ-բնակիչ բաժանորդներ, 11:00-16:00 Հարժիս, Հալիձոր գյուղեր և հարակից ոչ-բնակիչ-բաժանորդներ:
09:50 - 22 հոկտեմբերի, 2020
Ջրաձոր գյուղը վերաբնակեցնելու համար գյուղի վարչական տարածքից 40 հա հողատարածք է հատկացվել |hetq.am|

Ջրաձոր գյուղը վերաբնակեցնելու համար գյուղի վարչական տարածքից 40 հա հողատարածք է հատկացվել |hetq.am|

hetq.am: Ջրաձոր գյուղի վերաբնակեցման տեղագրական քարտեզը Ամասիա համայնքի ավագանին հաստատել է 2019թ. փետրվարի 22-ին, Ջրաձորում հրավիրված արտագնա նիստում: Ավագանին համաձայնություն է տվել Ամասիա համայնքի Ջրաձոր բնակավայրի վերաբնակեցման համար գյուղի վարչական տարածքից 40 հա հող հատկացնելու առաջարկին: Ջրաձոր բնակավայրի վարչական ղեկավար Գևորգ Հովակյանը հայտնեց, որ նոր գյուղի տարածքը գյուղից 2-3 կմ հեռավորության վրա է գտնվում: Հատկացված 40 հեկտարն ամբողջությամբ համայնքային սեփականություն չէ, այդտեղ են գտնվում նաև բնակիչների սեփականաշնորհած հողատարածքները: Սեփականատերերին պետք է փոխհատուցեն՝ նոր հողատարածք տրամադրելով կամ ֆինանսական փոխհատուցում տրամադրեն, եթե այդ են ցանկանում: Հիշեցնենք, որ Կապսի ջրամբարը կառուցելու հետևանքով Ջրաձոր գյուղն ամբողջությամբ մնալու է ջրի տակ, ուստի Կառավարությունն այս տարվա օգոստոսին հաստատեց հողերի ձեռքբերման և վերաբնակեցման գործողությունների պլանը: Ըստ այդմ՝ որոշվեց Ամասիա համայնքի Ջրաձոր բնակավայրը վերաբնակեցնել ամբողջությամբ, իսկ նույն համայնքի Արեգնադեմ, Գտաշեն և Բյուրակն բնակավայրերում, ինչպես նաև Մարմաշեն համայնքի Կապս և Սարապատ համայնքի Հողմիկ բնակավայրերում իրականացնել ազդակիր հողերի օտարում։   Լուսանկարը՝ Երանուհի Սողոյանի Ջրաձորի վարչական ղեկավար Գևորգ Հովակյանը տեղեկացրեց, որ գյուղացիների սեփականության գույքագրումն արդեն ավարտվել է, գնահատվել է նրանց ողջ ունեցվածքը՝ տունն իր հարակից շինություններով, այգին, բանջարանոցը, պտղատու ծառերի արժեքը և այլն: Նրա կանխատեսումներով՝ մոտ 3-4 ամիս հետո բնակիչներին կտեղեկացնեն սեփականությունը փոխհատուցելու արժեքը: Նախատեսվում է բոլոր աշխատանքներն ավարտել մինչև 2021թ. մայիս-հունիս ամիսը: Գերմանիայի վերակառուցման ու զարգացման բանկի (KfW) հետ դեռևս 2014թ.-ին կնքված վարկային համաձայնագրով բնակիչների սեփականության փոխհատուցումը Հայաստանի կառավարությունը պետք է տրամադրի: Կառավարությունը նոր հատկացված հողատարածքում տներ է կառուցելու՝ սեփականատերերի ունեցած տների քմ-ի հաշվարկով: Գևորգ Հովակյանը հավաստիացրեց, որ գյուղի 78 տնտեսություններից միայն 3 հոգի են ցանկանում, որ իրենց բնակարանների գնման վկայագիր (ԲԳՎ) տրամադրեն: Մյուսները գյուղն ամբողջությամբ տեղափոխելու կողմնակից են: Ամասիա միավորված համայնքի մեջ մտնող 9 բնակավայրերից առնվազն 6-7-ը զուրկ է ամենաանհրաժեշտ ենթակառուցվածքներից, դրանց թվում նաև Ջրաձորը: Գյուղի միակ նորակառույցը 2003թ.-ին Սոցներդրումների հիմնադրամի միջոցներով կառուցված միջնակարգ դպրոցն է՝ 110 աշակերտի համար, որտեղ ներկայում 28-ն է սովորում: Նոր գյուղ հիմնելու հետ նաև նոր դպրոց պետք է կառուցվի, որովհետև այն ջրի տակ է մնալու: Չնայած գյուղը տեղափոխելու մասին հայտնի էր անցյալ տարվանից, բայց այս տարվա փետրվարին անասնաբուժական կետ բացվեց այնտեղ: Վարչական ղեկավարն ասում է, որ այն շարժական տնակում է տեղավորված և հնարավոր է փոխադրել նոր կառուցվելիք բնակավայր: Բուժկետը նույնպես շարժական տնակում է գործում, գյուղում մշակութային, մարզական հաստատություններ և արտադրական ձեռնարկություններ չկան:   Լուսանկարը՝ համայնքային կայքից   Ջրաձորում նաև երկու հանքավայր է գործում՝ կայծքարի հրաբխային տուֆի հանքավայրը և կավի հանքը: Գյուղի վարչական ղեկավարի ասելով՝ կավի հանքավայրը հեռու է ջրամբարի նախանշված տարածքից և կշարունակի գործել: Տուֆի հանքավայրը գտնվում է ջրամբարի տարածքում, ուստի գնահատող կազմակերպությունը հանքավայրի գնահատում է իրականացրել՝ կատարված ծախսերը փոխհատուցելու համար: Կայծքարի հրաբխային տուֆի հանքավայրը շահագործում է «ԼԵՌ ՔԱՐ» ՍՊԸ-ն: Ընկերությունը հանքավայրը վարձակալել է 2013թ. հուլիսին և մինչև 2038թ. հուլիսը շահագործելու իրավունք է ստացել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից: Մոտ 7 տարի շահագործելուց հետո միայն, այս տարվա ապրիլի 14-ին (ավագանու 2020 թվականի N 27-Ա որոշում) Ամասիա համայնքի ավագանին որոշում է կայացրել փոխել հողի գործառնական նշանակությունը: Այսինքն՝ որոշել են փոխել այն ժամանակ, երբ փոխհատուցում ստանալու հարց է առաջացել: «Ջրաձոր բնակավայրի տարածքում գտնվող կայծքարի հրաբխային տուֆերի հանքավայրում տուֆ քարի արդյունահանման համար նախատեսված 08-096-0317-0001 կադաստրային ծածկագրով հողատարածքում գտնվող 2.9608 հեկտար համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահող և արոտ հողատեսքերի հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի գործառնական նշանակություն՝ ընկերության կողմից այդ հողամասում տուֆ քարի արդյունահանում կազմակերպելու և հողամասի նպատակային ու գործառնական նշանակությանը համապատասխան թույլատրված հողօգտագործում ապահովելու համար»,- ասվում է ավագանու որոշման մեջ: Շարունակությունը՝ hetq.am-ում
16:50 - 17 սեպտեմբերի, 2020
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մարզերում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 10։00-16։00 Ադոնցի փ. 8 շենք, Քոչարի փ. 10, 16/6, 23 շենքեր, Քոչարի փ. 16/6 շենք, Սոսեի փ. 2 նրբ. 8 շենք, Ա.Տիգրանյան փ. 4 շենք, Կիևյան փ. 30 շենք, Հակոբյան փ. 1 շենք, Շահսուվարյան փ. 7-10 շենքեր, Լեփսիուսի փ. 16 շենք, Գրիբոյեդովի փ. 2 շենք, Ծերենցի, Միքայելյան, Ջիվանի փողոցներ․ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Խորենացի փ. 17, 20 շենքեր, Լեո փ. 7, 12 շենքեր, Պարոնյան փ. 4, 6 շենքեր, Մաշտոցի պող. 9 շենք, Մայիսյան փ. 33ա շենք, Բուզանդի փ. 1, 101 շենք, Խորենացի փ. 29, Ագաթանգեղոս փ. 7 շենքեր, Դեղատան փ. 4, 10 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Մետրո» թատրոն, Գ․Նժդեհի անվան հրապարակի շատրվաններ, Բագրատունյաց պող․33, 35 շենքեր, Բագրատունյաց պող․49, 51շենքեր, Լազոյի նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 13 շենք, Նոր Նորք 3-րդ զանգ.՝ Գյուրջյան փ. 1 շենք, Նոր Նորք 6-րդ զանգ.՝ Լյուքսեմբուրգի 1-ին նրբ․ 6 շենք, Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 73 շենք՝ 3, 4 մուտքեր, Ավան Առինջ՝ Բաբաջանյան փ. 1 (1/10) շենք, Ավան՝ Խուդյակովի փ. 68/2 շենք, Նարեկացի փ. 39 շենք և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Նորքի 5, 6, 7, 9, 13 փողոցներ, Նորքի 6-րդ փողոց 1-ին նրբանցքի սեփական տներ, Գ․ Հովսեփյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Արմավիրի մարզում՝ 11։00-17։00 Ամբերդ, Լեռնամերձ և Աղավնատուն գյուղեր, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնք, Շահումյան, Սպանդարյան փողոցներ, Շիրակի, Չարենցի, Աբովյանի, Իսահակյանի, Կոմիտասի փողոցներ մասնակի, Բոլոր հողեր, Կալեր թաղամաս, Ծիրանանոց թաղամաս մասնակի, 10։30-16։30 Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամաս, Ասֆալտի գործարան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Ձորաղբյուր, Կապուտան, Գեղաշեն, Կամարիս գյուղեր, Պտղնիի ամառանոցներ մասնակի, Գեղարքունիքի մարզում՝ 10։00- 16։00 Մադինա , Լեռնակերտ համայնքն ամբողջությամբ, Ներքին Գետաշենի որոշ թաղամասեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, “Արևիկ - Ֆիզ ինստիտուտ” հանգստի գոտին և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11։30-16։00 Զոլաքար և Աստղաձոր համայնքներն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Արարատի մարզում՝ 10։00-16։00 Վանաշեն գյուղ մասնակի, 10:30-16:00 Այգեպատ գյուղ մասնակի, 13:00-16:00 Սևակավան գյուղ մասնակի, Լոռու մարզում՝ 09:00-15:00 Ճոճկան, Մեծ Այրում և Փոքր Այրում գյուղեր, Շիրակի մարզում՝ 10:00-14:00 Աշոցքի տարածաշրջան, Վարդաղբյուր գյուղ, 10:00-16:00 Աշոցքի տարածաշրջան, Ձորաշեն գյուղ։
09:34 - 17 սեպտեմբերի, 2020
Շիրակի մարզի դպրոցների 5800 աշխատակիցներից այսօրվա դրությամբ թեստավորվել է 1486 |shantnews.am|

Շիրակի մարզի դպրոցների 5800 աշխատակիցներից այսօրվա դրությամբ թեստավորվել է 1486 |shantnews.am|

shantnews.am: «Սեպտեմբերի 16-ի դրությամբ մեկուսացված քաղաքացիների թիվը Շիրակի մարզում նվազել է։ Այս պահին մեկուսացման մեջ են գտնվում 534 քաղաքացիներ, նրանցից 153-ը դրական ախտանիշներով»: Այս մասին  հայտնեց Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը: Այսօր Շիրակի մարզից մայրաքաղաքի կլինիկաներ է տեղափոխվել ևս 2 քաղաքացի, իսկ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի տրիաժ ծառայություն  կորոնավիրուսի կասկածով 8 մարդ է տեղափոխվել: Ըստ Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանի՝ մարզում  դիտվում է վիրուսի տարածման տեմպերի նվազում, մարզում խոշոր օջախներ չկան։ Այս օրերին շարունակում են թեստավորվել հանրակրթական դպրոցների մանկավարժները։ 5800 աշխատակիցներից այսօրվա դրությամբ թեստավորվել է 1486-ը։ Ավելին՝ shantnews.am-ում
19:10 - 16 սեպտեմբերի, 2020
Բանակցում ենք, որ կրկին հին տրանսպորտը կանոնավոր աշխատի, իսկ առաջացած խնդիրը մասնավոր էր. Շիրակի մարզպետը՝ 3 գյուղերի երեխաներին դասի չուղարկելու մասին |tert.am|

Բանակցում ենք, որ կրկին հին տրանսպորտը կանոնավոր աշխատի, իսկ առաջացած խնդիրը մասնավոր էր. Շիրակի մարզպետը՝ 3 գյուղերի երեխաներին դասի չուղարկելու մասին |tert.am|

tert.am: Շիրակի մարզի Սալուտ, Վարդաղբյուր և Հարթաշեն գյուղերի աշակերտների ծնողների բողոքն այն է, որ երեխաներին Մուսայելյան գյուղ տեղափոխող տրանսպորտային միջոցն այլևս պետք է ֆինանսավորվի վարչական ղեկավարների կարգավորումներով: Ծնողներից մեկը դեմ է այս տարբերակին, որի համար խնդիրներ են առաջացել: Այս մասին ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ խոսելով մամուլում տարածված այն տեղեկության մասին, թե երեք գյուղի ծնողներ հրաժարվում են երեխաներին դպրոց ուղարկել, քանի որ դադարեցվել է աշակերտներին դպրոց տեղափոխող միկրոավտոբուսի գործունեությունը: Մարզպետը հիշեցրեց, որ այդ բնակավայրերում երեխաներին կրթական ծառայություններ մատուցելու հնարավորություն չկա, այդ պատճառով աշակերտներն իրենց դասընթացներն անցնում են Մուսայելյան գյուղի դպրոցում և դրա համար տենդեռային հիմունքով փոխադրող միջոց էր ընտրվում, որի համար եղել է ֆիքսված վճար, որպեսզի երեխաներին դպրոց տեղափոխեն: «Ժամանակին այդ գումարները դպրոցների միջոցով էին տրամադրվում և դպրոցներն էին անմիջապես կազմակերպում տրանսպորտի խնդիրը, հետո կարգը փոխվեց, գումարները փոխանցվում էին երեխաների ծնողներին, որպեսզի նրանք վճարեն: Հիմա այդ ընկերությունը, որը շահագործել է այս ուղղությունը, պարզապես ասել է, որ ֆինանսական առումով իրեն այլևս ձեռնտու չէ նման պայմանով աշխատել: Այժմ կրթության բաժինը, տնօրենի և տրանսպորտային ծառայություն մատուցողի հետ քննարկում են խնդրի լուծման տարբերակները»,- ասաց նա և հավելեց, որ տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում տրանսպորին տրամադրվող վճարի գինը փոխվել է, որի արդյունքում էլ փոխադրող միջոցը հրաժարվել է աշխատել: Նա նշեց, որ այս տրանսպորտային միջոցից օգտվում էին միայն տարրական դասարաններից բարձր աշակերտները և տրանսպորտային միջոցն ապահովվում էր նրանց գնալն ու գալը: «Այս ընթացքի համար Սարապատ խոշորացված համայնքի և վարչական ղեկավարների կողմից քննարկում է եղել, որ համատեղ կազմակերպվելու է աշակերտների տեղաշարժը Մուսայելյան գյուղի դպրոց, մինչև կունենանք վերջնական լուծում, այսինքն՝ այդ խնդիրը վարչական ղեկավարների կարգավորումներով պետք է տեղի ունենար, սակայն սա առաջացրել է բնակիչներից մեկի բողոքը»,-ասաց նա: Շարունակությունը՝ tert.am-ում
16:24 - 15 սեպտեմբերի, 2020
Երևանում և մի քանի մարզում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Երևանում և մի քանի մարզում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 10։00-16։00 Փարպեցի փ. 9, 9Ա, 11, 13 շենքեր, Թումանյան 2-րդ փակուղի, Թումանյան փ. 19, 39 շենքեր, Թումանյան 2-րդ փակ 1 շենք, Սարյան փ. 1, 1ա, 20 շենքեր, Պուշկին փ. 49 շենք, Փարպեցի փ. 14, 16, 20, Պուշկին 52, 54 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կասյան փ. 6 շենք, Քոչար փ. 8 շենք, Ա.Խաչատրյան փ. 20 շենք, Ա.Խաչատրյան փ. 1/2, 1/4, 30, 32 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արաբկիր 19փ. 6 շենք, Բաղրամյան պող. 62 շենք, Գուլակյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գյուլբենկյան փ. 34ա շենք, Արաբկիր 27փ. 6/2 շենք, Արաբկիր 43 փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լեփսիուսի փ. 21, 23 շենքեր, Քանաքեռ ՀԷԿ 2, 6 շենքեր, թիվ 132 դպրոց, թիվ 33 մանկապարտեզ, Մամիկոնյանց փ. 40, 40/1, 40/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ն.Տիգրանյան փ. 19, 19/1, 21 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Փափազյան փ. 15 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քանաքեռ 5-րդ նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Չեխովի փ․ 12ա, 24, 28, 34 շենքեր, Բագրատունյաց պող․ 12 շենք, Մանթաշյան փ․ 4/2, 6, 8, 10, 10ա, 12 շենքեր, Մանթաշյան փ. 1-ին նրբանցքի սեփական տներ, Մխչյան, Բայդուկովի փողոցների սեփական տներ, Ս․Տարոնցի նրբ․ 3, 5, 7, 8, 9, 11, 13 շենքեր, Ս․Տարոնցի փ․ 24, 26 շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Դավթաշեն 1-ին թաղ․ 38 շենք, Նորք Մարաշ՝ Նորքի 5, 7, 9 փողոցների սեփական տներ, Գ․ Հովսեփյան փողոցի սեփական տներ, Գ․Հովսեփյան փ. 24/30, 24/33 շենքեր, թիվ 61 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի 1-ին նրբ․ 5 շենք, Նոր Նորքի 2-րդ զանգ.՝ Ն․Ստեփանյան փ. 3/6 շենք, Նոր Նորք 4-րդ զանգ,՝ Գյուլիքևխյան փ. 3 շենք, Նոր Նորք 5-րդ զանգ.՝ Բ․ Մուրադյան փ. 3 շենք, Մառի փ. 6 շենք, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Հ․ Ավետիսյան փ. 9 շենք, Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 53, 67/1 շենքեր, Ավան՝ Բրյուսով թաղ․ 66 շենք, Ավան՝ 6փ. 18-29 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզում՝ 10։00-16։00 Ագարակ և Աղձք գյուղեր, 11:00-17:00 Ռյա Թազա, Միրաթ, Մելիքգյուղ, Դերեկ, Միջնատուն, Սիփան, Ավշեն, Ալագյազ, Գեղարոտ, Ծիլքար, Լեռնապար, Ջամշլու, Սասունիկ, Օշական, Ոսկեվազ, Ոսկեհատ և Ագարակ գյուղեր, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնք, Շահումյան, Սպանդարյան, Սաֆարյան, Գայի, Խանջյան, Զաքարյան․ Սայաթ Նովա փողոցներ, Շիրակի, Կոմիտասի, Աբովյանի, Չարենցի, Իսահակյան փողոցներ մասնակի, Բոլոր հողեր և Կալեր թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս մասնակի, 11։00-13։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, 11։00-17։00 Ձորաղբյուր, Կապուտան, Գեղաշեն, Կամարիս գյուղեր, Պտղնիի ամառանոցներ մասնակի, Գեղարքունիքի մարզում՝ 10։00-11։30 Սևան քաղաք, Նաիրյա փ. 148, 150, 152 շենքեր, ՀՀ ԱԻՆ-ի թիվ 33 ՀՓՋ-ն, «Արարատբանկ» ընկերություն, «Ամալ» մարկետ, «Ն.Սարգսյան» և «Գ.Սահակյա» ԱՁ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 13:30–16:30 «ԱԲԶ», «Գեգա Սթար», «Այ Էմ Սի» և «Անի» ՍՊԸ-ներ, «ԱԲԶ», «Եր Ռու», «Ալպրիս» ԱՁ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրակի մարզում՝ 10:00-16:00 Աշոցքի տարածաշրջան, Փոքր Սարիար գյուղ կենտրոնական մաս, Տավուշի մարզում՝ 10:00-14:00 Դիլիջան քաղաք, Կամո փողոց մասնակի, Լոռու մարզում՝ 10:00-16:00 Ճոճկան, Մեծ Այրում, Փոքր Այրում, Թեղուտ և Քարկոփ գյուղեր, 11:00-17:00 Սարատովկա, Նովոսելցովո և Գետավան գյուղեր, Սյունիքի մարզում՝ 10:00-11:00 Սիսիան քաղաք, 1, 2, 3, 4 փողոցներ, Իսրաելյան փողոց մասնակի, Գ.Լուսավորիչ փողոց, Սիսական փ. 9, 11, 13, 15, շենքեր, Դուրյան փ. 2 շենք, 11:30-12:30 Սիսիան քաղաք, Անդոկ Իշխանի Գավիթ փողոց, Սիսական փ. 31, 39, 41, 43, 45, 46, 47, 49 շենքեր, Ա.Մանուկյան փողոց մասնակի, 13:00-14:00 Սիսիան քաղաք, Մյասնիկյան, Ադոնց, Սիսական, Ա.Մանուկյան փողոցներ մասնակի,Ադոնցի նրբանցք, 14:30-15:30 Սիսիան քաղաք, Շիրակ փողոց, 11:00-17:00 Դարաբաս, Լոր, Գետաթաղ, Շենաթաղ, Լծեն գյուղեր և հարակից ոչ-բնակիչ բաժանորդներ, 11:30-16:00 Տաթև, Սվարանց, Քաշունի, Տանձատափ, Տանձավեր, Աղվանի գյուղեր և հարակից ոչ-բնակիչ-բաժանորդներ, 10:30-12:00 Անդոկավան գյուղ մասնակի:
09:36 - 10 սեպտեմբերի, 2020
Շիրակի մարզի դպրոցների աշխատակիցների շրջանում կորոնավիրուսի դեպքեր են հայտնաբերվել |factor.am|

Շիրակի մարզի դպրոցների աշխատակիցների շրջանում կորոնավիրուսի դեպքեր են հայտնաբերվել |factor.am|

factor.am: ՀՀ բոլոր դպրոցներում, նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ, աշխատակիցները COVID-19-ի թեստավորում են անցնում։ Շիրակի մարզի դպրոցներում թեստավորման գործընթացը սկսվել է։ Ընդհանուր առմամբ, մարզի 160 դպրոցի 5․848 աշխատակից է թեստավորվելու։ Գյումրիի գրեթե 10 դպրոցի աշխատակիցների թեստավորումն ավարտվել է։ Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը նշեց, որ դպրոցների աշխատակիցների շրջանում կորոնավիրուսի դեպքեր կան։ «Դեպքեր ունենք մի քանի դպրոցներում, մասնագետները դրանք գնահատում են ոչ անհանգստացնող։ Դպրոցներ կան՝ 1 դեպք, նաև 3 դեպք ենք ունեցել։ Նրանք, ովքեր դրական են, արդեն մեկուսացվել են մինչև դասապրոցեսը սկսվելը։ Չեմ կարծում, որ եթե 3 դրական դեպք է հայտնաբերվել, այդ դպրոցում դասապրոցեսը պիտի չսկսվի։  Չի կարող նման բան լինել, որովհետև երեք հոգին կմեկուսացվեն, դասապրոցեսը սկսվելուց մի շաբաթ հետո կարող են գնալ աշխատանքի։ Իհարկե, կհսկվեն նաև առողջության առաջնային պահպանման մասնագետների՝ իրենց ընտանեկան բժիշկների կողմից»,- ասաց Լեյլի Ասլանյանը։ Դպրոցների անձնակազմերի թեստավորումն իրականացվում է առաջնային օղակի մասնագետների կողմից, հենց դպրոցի տարածքում։ «Դպրոցներ կան, որոնք կցված են առողջության առաջնային օղակներին։ Կազմակերպում ենք հենց այն առաջնային օղակի մասնագետների միջոցով, որոնք կցված են տվյալ դպրոցին։ Առավոտյան խումբը գնում է դպրոց, որտեղ ցուցակը կա։ Թեստավորվում են ուսուցչական և վարչական անձնակազմերը։ Այդ ցուցակով մեր առաջնային օղակի աշխատակիցները դպրոցներում նմուշառում են իրականացնում»,- պարզաբանեց Լեյլի Ասլանյանը։ Մարզպետարանի պատասխանատուի խոսքով՝ մասնավոր դպրոցների, քոլեջների ու կրթական հաստատությունների պարագայում, որոնք կցված չեն որևէ առաջնային օղակի, տնօրենների կողմից տեղեկանք է տրամադրվում աշխատակիցներին, որով վերջինները ներկայանում են այն առողջության առաջնային օղակ, որտեղ գրանցված են։ Այնտեղ էլ նմուշառվում են։ Ընդհանուր առմամբ, Շիրակի մարզում նմուշառումների թիվն ավելացել է, ինչը պայմանավորված է դպրոցներում իրականացվող թեստավորման գործընթացով։ Մասնավորապես, երեկվա տվյալներով՝ 204 նմուշառում է իրականացվել, արձանագրվել է 15 դրական դեպք։ Շարունակությունը՝ factor.am-ում։
16:59 - 09 սեպտեմբերի, 2020
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մարզերում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 10։00-16։00 Արշակունյաց պող․50 բնակելի շենք, Մաշտոցի պող. 10, 16, 16ա շենքեր, Գր․ Լուսավորիչ փ. 3, 3/1, 3/2, 3/3 շենքեր, Զաքյան փ. 10 շենք, Բրյուսովի փ. 1, 2 , 19, 21, 23, 28, 38, 39, 48, 54 շենքեր, Արշակունյաց պող. 18/1-18/4, 54/1, 54/2, 54/3, 52, 56 շենքեր, թիվ 140 մանկապարտեզ, «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն, Չեխովի փ․ 29, 31, 31/1, 35 շենքեր, Եղ․ Թադևոսյան փ․ 2, 4, 6 շենքեր, Մանթաշյան փ․ 5, Բագրատունյաց պող․ 39 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զավարյան փ. 20-55 սեփական տներ, Տոլստոյի փ. 8-64 սեփական տներ, Եր․ Քոչարի փ. 23, 23/7, 28 շենքեր, Չարենցի փ. 59 շենք, Ֆիզկուլտուրնիկների փ. 29, 29/1 շենքեր, Ալեք Մանուկյան փ. 36 շենք, Այգեստան 4, 5, 6, 12 փողոցներ մասնակի, Մարտի 8-ի փողոցի 13, 18, 34, 36 սեփական տներ, Աբովյան փակուղու հասցեներ, Չարենցի փ. 10 շենք, Տերյան փ. 65 շենք, Նալբանդյան փ. 33 շենք, Թումանյան փ. 10 շենք, Խորենացի փ. 29 շենք, Չայկովսկի փ. 34 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Պռոշյան փ. 2 շենք, Գյուլբենկյան փ. 42, 46 շենքեր, Ա.Խաչատրյան փ. 9 շենք, Հր.Քոչար փ. 23 շենք, Կիևյան փ. 6 շենք, Թբիլիսյան խճ. 7 շենք 1-ին մուտք, Փափազյան փ. 28ա շենք, Խաչատրյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ռայնիսի փ. 89 և Գոգոլի փ. 87 շենքեր, Խաչատրյան փ. 1/2, 32 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 132 դպրոց, թիվ 33 մանկապարտեզ, Արաբկիր 49 փողոցի սեփական տներ, Հյուսիսային Ճառագայթ սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավթաշեն 2-րդ թաղ․ 36 շենք, Դավթաշեն 4-րդ թաղ․ 17/1 շենք, Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 8, 41, 45, 49, 53, 55, 55ա, 55բ, 57, 63, 65, 71, 73, 79 շենքեր, Վիլնյուսի փ. 49 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 104 մսուր մանկապարտեզ, թիվ 197 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Դ․ Մալյան փ. 12-33 սեփական տներ, Նոր Նորք 5-րդ զանգ.՝ Միկոյան փ. 10 շենք, Նոր Նորք 6-րդ զանգ.՝ Լյուքսեմբուրգի փ. 7, Լյուքսեմբուրգի 1-ին նրբ․ 7 շենք, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Խորենացի փ. 3 շենք, Ավան՝ Սայաթ-Նովա թաղ. 4 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան Առինջ 2-րդ միկրո.՝ 1/5 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոտայքի մարզում՝ 10։00-15։00 Գեղաշեն, Զովք գյուղեր և հարակից տարածքներ, 10։00-16։00 Եղվարդ համայնք, Շահումյան, Սպանդարյան, Սաֆարյան, Գայի փողոցները, Շիրակի, Կոմիտասի, Աբովյանի, Չարենցի, Իսահակյան փողոցներ մասնակի, Բոլոր հողեր և Կալեր թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս մասնակի, 10։30-16։30 Քասախ համայնքն ամբողջությամբ, Զովունի համայնք 35, 36, 37 փողոցներ, Արագածոտնի մարզում՝ 11։00-14։00 Երզնկա, Ագարակ և Աղձք գյուղեր, 11։00-14։30 Ակունք, Կարմրաշեն, Ոսկեթաս, Եղնիկ, Շղարշիկ և Իրինդ գյուղեր, Շիրակի մարզում՝ 10։00-14։00 Աշոցքի տարածաշրջան, Բաշգյուղ գյուղ, 10:00-16:00 Աշոցքի տարածաշրջան, Թորոսգյուղ գյուղի կենտրոնական մաս մասնակի, Լոռու մարզում՝ 10:00-16:00 Շնող, Ճոճկան, Մեծ Այրում, Փոքր Այրում, Թեղուտ և Քարկոփ գյուղեր, Սյունիքի մարզում՝ 10:00-12:00 Սիսիան քաղաք, Շիրակի փողոց, 12:00-13:30 Սիսիան քաղաք, Գայի փ. 12, 13, 14, 15 շենքեր, 14:00-15:00 Սիսիան քաղաք, Զորավար Անդրանիկ փ. 1, 3 շենքեր, Շահումյան փ. 4ա, 72, 74, շենքեր, 15:30-16:30 Սիսիան քաղաք, Զ.Անդրանիկ փ. 5 շենք, Խրիմյան Հայրիկ, Մելիք Թանգի փողոցներ:
09:27 - 04 սեպտեմբերի, 2020
Վերսկսվել են «Հյուսիս-հարավ» ճանապարհահատվածի Տրանշ-3 հատվածի աշխատանքները

Վերսկսվել են «Հյուսիս-հարավ» ճանապարհահատվածի Տրանշ-3 հատվածի աշխատանքները

Ժամանակավոր դադարից հետո «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի Տրանշ-3 հատվածում ներկա պահին աշխատանքները վերսկսվել են և ընթանում է ճանապարհի ենթահիմքի կառուցում։ Սեպտեմբերի 3-ին ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի պատասխանատուների հետ հանդիպեց «Սինոհիդրո» Սևծովյան տարածաշրջանի գրասենյակի ղեկավարի տեղակալ «Սինոհիդրո» Հայաստանյան մասնաճյուղի փոխտնօրեն Լիու Մինգջիանիի և մասնաճյուղի պատասխանատուների հետ: Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Կազմակերպությունն իրականացնում է Տրանշ-3՝ Թալին-Լանջիկ-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները՝ 46,17 կմ, որից մոտ 3,5 կմ հատվածի համար նախատեսված է նոր ծրագիր, իսկ մոտ 42,6 կմ հատվածում իրականացվելու են գոյություն ունեցող երկշարք ճանապարհի լայնացում՝ դարձնելով  քառաշարք ճանապարհ: Շիրակի մարզում՝ Լանջիկ-Գյումրի հատվածում այն կազմում է 27,5 կմ: Կազմակերպության փոխտնօրեն Լիու Միգջիան Շիրակի մարզպետի հետ այցելեցին ասֆալտի արտադրամաս, որն ինչպես տեղեկացրեց պարոն Միգջիան, արդեն պատրաստ է շահագործման։ Նախադեպը չունեցող ասֆալտ պատրաստման արտադրամասի հզորությունը ժամում 310 տոննա է և ընդամենը մի քանի ժամում կբավարարի ցանկացած քանակության պատվեր:
19:57 - 03 սեպտեմբերի, 2020
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի շարք մարզերում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի շարք մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`  Երևանում՝ 10։00-16։00 Արգիշտի փ. 11/8 շենք, Հանրապետության փ. 76/3 շենք, Չայկովսկի փ. 30 շենք, Աբովյան փ. 22 շենք, Մոսկովյան փ. 24, 36, 38 շենքեր, Ամիրյան փ. 13 շենք, Արամի փ. 64 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Այգեձոր փ. 76 շենք, Գյուլբենկյան փ. 44 շենք, Ա.Ավետիսյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավիթ Անհաղթ փ. 2 շենք, Ռուբինյանց փ. 15 շենք, Թբիլիսյան խճ.7 շենք, Ն.Տիգրանյան փ. 6, Մամիկոնյանց փ. 25 շենքեր, Խաչատրյան փ. 30, 32 շենքեր, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Խաչատրյան փ. 1-ին նրբ. 2 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արաբկիր 49 փողոցի սեփական տներ, Հյուսիսային Ճառագայթ սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորաշեն թաղ. 41, 43, 44 շենքեր և հարկից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մինսկի փ. 11, 12, 13, 14, 15, 17, 18, 19, 20, 21, 38 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրակի փ․ 2, 4, 6, 6/1, 6ա, 6/2, 8, 10 շենքեր, թիվ 169 դպրոց, Աէրացիա թաղ. 2/1, 2/2, 2/3, 2/4 բնակելի շենքեր, Շարուրի փ․ 26, 28բ շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Նոր Նորքի 6-րդ զանգ.՝ Լյուքսեմբուրգի փ. 1 (30), 3 (31), 5 (31ա) շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Նոր Նորք 8-րդ զանգ.՝ 2-րդ շրջադարձային 1, 2, 3, 4, 5 շենքեր, Կոտայքի մարզում՝ 11։00-16։00 Նոր-Գյուղ և Կոտայք գյուղեր, 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Ձորաղբյուր գյուղեր մասնակի, Պտղնիի ամառանոցներ մասնակի, Շիրակի մարզում՝ 10։00-16։00 Գյումրի քաղաք, Հ. Սարգսյան, Մարտի 8-ի, Սահմանապահների, Վոլկովի փողոցներ, “Չերկեզի Ձոր” համալիր, թիվ 206 տնակային ավան, Աշոցքի տարածաշրջան, Թորոսգյուղ գյուղի կենտրոնական մաս, Լոռու մարզում՝ 10։00-16։00 Ճոճկան, Մեծ Այրում, Փոքր Այրում, Թեղուտ և Քարկոփ գյուղեր, Տավուշի մարզում՝ 11։00-13։00 Դիլիջան քաղաք՝ Անդրանիկ թաղամաս, Շամախյան, Գորկի փողոցներ մասնակի:
09:15 - 03 սեպտեմբերի, 2020