Ամուլսար

Ամուլսարը լեռ է Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային մասում։ Բարձրությունը 2987 մ է։ Ամուլսարում կան ոսկու պաշարներ, մասնավորապես, համաձայն «Լիդիան Արմենիա» ընկերության տարածած տեղեկատվության՝ Ամուլսարի հանքավայրի հաստատված ընդհանուր պաշարները կազմում են 89376.3 հազար տոննա հանքաքար, 73733 կգ ոսկի, 294.367 տոննա արծաթ։ 2014 թ․ ՀՀ կառավարության կողմից Գեոթիմ ՓԲԸ («Լիդիան Արմենիա»-ի իրավանախորդ) երկրաբանահետախուզական կազմակերպությանը տրվել է Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվություն։

Ամուլսարի հանքի շահագործման հնարավոր ռիսկերի վերաբերյալ հասարակական տարբեր շերտեր, փորձագետներ, բնապահպաններ իրենց մտահոգություններն են բարձրաձայնել, որոնք կապված են Ջերմուկի հանքային ջրերի աղտոտման, մոտակա ջրամբարների (այդ թվում՝ Կեչուտի), Արփա գետի, գետակների, Սևանա լճի աղտոտման, շրջակա միջավայրի թունավորման, ցիանիդի օգտագործման հետ կապված աղետի, բնակչության առողջական վիճակի հետ։ 

Որպես «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր աջակցում եմ ՀՀ կառավարությանը և կիսում եմ քաղաքական պատասխանատվությունը․ Արթուր Հովհաննիսյան

Որպես «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր աջակցում եմ ՀՀ կառավարությանը և կիսում եմ քաղաքական պատասխանատվությունը․ Արթուր Հովհաննիսյան

«Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դեմ եմ ՀՀ-ում հանքերի շահագործմանը և ամեն ինչ անելու եմ, որ մեր երկրում տնտեսությունը զարգանա ոչ թե բնության հաշվին, այլ բնության շնորհիվ, բայց․․․ Դեռևս 1 տարի 2 ամիս առաջ խնդրի լուծման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը առաջարկեց միակ լուծումը, որը տեղավորվում էր իրավական ու ժողովրդավար պետության տրամաբանության մեջ. այն է, կասեցնելով հանքի շահագործումը` անառարկելի հեղինակությամբ ընկերությանը պատվիրել փորձաքննություն, որի հիման վրա էլ կկայացվի վերջնական որոշումը։ Չեմ հիշում որևէ առարկություն առաջարկի վերաբերյալ։ Ամեն բան արվել է 1 տարի 2 ամիս առաջ կառավարության և քաղաքացիների միջև «կնքված» քաղաքացիական պայմանագրի համաձայն։ Փորձաքննությունն արված է և եզրակացության մասին կարծում եմ տեղյակ ենք բոլորս։ «Իմ քայլը» խմբակցության երեկվա մոտ 5 ժամ տևած հանդիպումը ինձ թույլ է տալիս վստահ ասել, որ եթե Ամուլսարի հանքի շահագործման թույլատվությունը լիներ այս կառավարության որոշման տիրույթում, Ամուլսարը սար էր մնալու և վերջ, սակայն մենք ժառանգել ենք մի իրավաճակ, որի լուծումը պետք է լինի միայն օրենքի և փաստերի հիման վրա։ Միանշանակ է, որ հեղափոխությունից հետո Ամուլսարի հանքի շահագործումը կառավարության համար մշտապես եղել և մնալու է կարևորագույն հարցերից մեկը։ Որպես «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ աջակցում եմ ՀՀ կառավարությանը և կիսում եմ քաղաքական պատասխանատվությունը»։  
11:01 - 20 օգոստոսի, 2019
Տիգրան Ավինյանը պատասխանել է Արթուր Գրիգորյանին

Տիգրան Ավինյանը պատասխանել է Արթուր Գրիգորյանին

Փովարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան գրառում է արել Ամուլսարի հարցով իրեն ուղղված մեղադրանքների կապակցությամբ, որ հղել էր Բնապահպանական տեսչության նախկին պետ, բնապահպան-ակտիվիստ Արթուր Գրիգորյանը: Ավինյանի գրառումը ամբողջությամբ. «Կարդացի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, որ իմ ամբողջ գրասենյակը, ինչպես նաև վարչապետի աշխատակազմը լծված են եղել Ամուլսարի ճանապարհները բացելուն, և ամենակարևորը՝ այս գործընթացը փորձում էին կազմակերպել իր՝ Արթուր Գրիգորյանի «ձեռքերով»։ Այս հայտարարությունը կարդացողի մոտ տպավորություն կարող է ստեղծվել, որ նա անաչառ անձ է, ով դարձել է տարբեր խարդավանքների զոհ, մինչդեռ իրականությունը շատ ավելի պարզ է: Նա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի կարճատև պաշտոնավարման ընթացքում դրսևորեց իրեն որպես այդ պաշտոնի համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ և աշխատանքային կարողություններ չունեցող անձ: Եվ ամենակարևորը՝ նա չկարողացավ տանել անաչառ արբիտրի դերը, ինչը պահանջվում է այս կարևոր պաշտոնը զբաղեցրած անձից:Աշխատանքային էթիկան այսքան ժամանակ թույլ չի տվել խոսել առկա բազմաթիվ բացթողումների մասին, սակայն թերևս այսօր կբերեմ միայն մի օրինակ՝ ցույց տալու համար այն անհեթեթ իրավիճակը, որի մեջ մենք հայտնվում էինք պարբերաբար պարոն Գրիգորյանի բուռն գործունեության շնորհիվ:Վերջինիս թույլ տված սխալի և անիմաստ համառության պատճառով «Լիդիանը» հայց է ներկայացրել դատարան, որը դեռևս գտնվում է քննարկման փուլում:Այսպես, համաձայն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2018թ.-ին Ամուլսարում իրականացված տեսչական ստուգման՝ ի հայտ էին եկել նոր հանգամանքներ՝ ի դեմս Ապոլլո թիթեռի և Ոզնաթուփ մեխակ բուսատեսակի: Այսինքն` բազմակի անգամներ ահազանգվող Սևանի ջրային ավազանի, ինչպես նաև Ջերմուկի ջրերի համար ռիսկերի առկայության պարագայում, տեսչական մարմինը հայտնաբերում է թիթեռ և բույս։ Ըստ Արթուր Գրիգորյանի՝ սա հնարավորություն էր տալու հետագայում կասեցնելու ընկերության գործունեությունը։Որպեսզի պարզ լինի, կուզենայի նաև նշել, որ այս որոշումը շատ դրական էր գնահատվել անգամ «Լիդիանի» ներկայացուցիչների կողմից, որոնք պնդում էին, թե ստացվում է, որ այն հիմնական ռիսկերը, որոնց մասին բարձրաձայնում էին տարբեր շրջանակներ, առկա չեն, իսկ Արթուր Գրիգորյանի կողմից ահազանգված Ապոլլո թիթեռի և «Կարմիր գրքում» գրանցված բոլոր բուսատեսակների վերաբերյալ իրենց ՇՄԱԳ/ԲՍԱԳ-ում բոլոր անհրաժեշտ արձանագրումներն ունեն։Հետագա հետազոտությունները պարզում են, որ Ապոլլո թիթեռն այդ բարձրությունների վրա չի բնակվում և նույնիսկ եթե իրեն այնտեղ հայտնաբերել են, նա միայն կարող էր այդտեղ «զբոսաշրջիկ» լինել։ Ոզնաթուփ մեխակն էլ լինում է 100-ից ավել տեսակների, և ընդամենը 2 տեսակն է գրանցված «Կարմիր գրքում»։ Դե արդեն կարող եք կռահել, որ Արթուր Գրիգորյանի հայտնաբերածը Կարմիր գրքի տեսակը չէր։Անդրադառնամ նաև ստուգման ակտը բեկանելու մասին մեր կողմից իրականացվող «լոբբինգին»:Տեսչական մարմնի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով։ Եվ հաշվի առնելով այդ հանգամանքը՝ վարչապետի աշխատակազմն, իրականացնելով որոշմամբ արձանագրված տեղեկատվության համակողմանի ուսումնասիրություն, առաջարկել էր տեսչական մարմնին բեկանել այն: Ինչու՞: Պարզապես մեզ համար ակնհայտ էր, որ չբեկանման պարագայում բացի դատարանում կառավարության պարտությունը արձանագրելուց՝ ուրիշ այլ արդյունք չենք ունենալու։ Որոշումն այդպես էլ չբեկանվեց, ու «Լիդիանը» վարչական բողոք ներկայացրեց տեսչական մարմնի դեմ, բողոքը նույնպես մերժվեց Տեսչական մարմնի կողմից, և հիմա գործը քննվում է դատարանում:Անդրադառնալով Արթուր Գրիգորյանի պնդմանը, թե ցանկացել ենք իր «ձեռքերով Ամուլսարի ճանապարհները բացել», ասեմ, որ ՀՀ տարածքում նա ճանապարհներ բացելու որևէ իրավասություն երբևէ չի ունեցել, ու եթե նույնիսկ կառավարությունը նման ցանկություն ունենար, ապա կդիմեր նման գործառույթ ունեցող մարմնին՝ ՀՀ Ոստիկանությանը:Իսկ հայտարարության՝ կառավարությունում առկա կոռուպցիայի մասին պնդումներն այնքան անհեթեթ ու անհիմն են, որ նույնիսկ չեմ էլ ցանկանում դրանց անդրադառնալ:Մենք այսօր նաև պարզեցինք, որ պարոն Գրիգորյանն ամենայն հավանականությամբ պայծառատես է, քանզի պնդում է, որ Ամուլսարի վերաբերյալ ընդունված որոշման մասին տեղյակ է եղել դեռևս 8 ամիս առաջ, և դա այն դեպքում, որ համեմատաբար վերջերս հրապարակվեցին ELARD-ի փորձաքննության արդյունքները, և վերջնական որոշման մասին կառավարությունը դեռ չի էլ հայտարարել: Ի վերջո նաև հարց է առաջանում, որ եթե 8 ամիս առաջ նա տեղյակ էր կառավարության որոշման մասին, ինչու՞ էր այսքան ժամանակ լռում:Առայժմ այսքանը, հաջորդիվ կանդրադառնամ հարուցված քրեական գործին և դրա շրջանակներում իրականացված փորձաքննությանը, ինչպես նաև արբիտրաժային հնարավոր գործին առընչվող հարցերին»:  
10:49 - 20 օգոստոսի, 2019
Շահագործումը չի կարող լինել երաշխավորված անվտանգ առանց տվյալների բացերի շտկման և գնահատումների թարմացման․ Մարիա Կարապետյան

Շահագործումը չի կարող լինել երաշխավորված անվտանգ առանց տվյալների բացերի շտկման և գնահատումների թարմացման․ Մարիա Կարապետյան

ԱԺ «իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Առհասարակ հանքարդյունաբերության և ապագայի մասին կարելի է ունենալ զուտ քաղաքական մոտեցում։ Ներկայի՝ Ամուլսարի շահագործման հարցը կարող է դիտարկվել որպես քաղաքական հարց, ինչպես ցանկացած այլ հանրային մտորման, հանրային ինքնաբացահայտման և գործելու ազատության հարց: Սակայն իմ ընկալումներում Ամուլսարի շահագործման հարցի իրավական չափումը գերակա է։ Ես՝ որպես Ազգային ժողովի պատգամավոր, ապագա օրենքի կերտող եմ և գործող օրենքի երաշխավորը։ Էլարդի փորձաքննությունը հղման կետ է։ Ես այն հասկանում եմ այսպես։ Եթե նույնիսկ կա Ամուլսարի շահագործման անվտանգ մոդել, այն հնարավոր չէ գծել առանց տվյալների բացերի շտկման և գնահատումների թարմացման։ Մեղմման միջոցները նույնպես կախյալ են տվյալների բացերի շտկումից և գնահատումների թարմացումից։ Շահագործումը չի կարող լինել երաշխավորված անվտանգ առանց սրա։ Մեջբերում փորձաքննության Մեմորանդումից․ «Պատշաճ մեղմման ծրագրերի և լրացուցիչ մեղմման միջոցների մշակումը տվյալների բացերի և մոդելների և համապատասխանաբար գնահատման թարմացման անհրաժեշտություն է առաջացնում։» «Հանքի կառուցվածքի և ենթակառուցվածքների (օրինակ՝ շինությունների, ավազանների, փոխակրիչի, գոտու, միջնաշերտերի և այլն) կառուցումը (ոչ թե շահագործումը) կարող է վերսկսվել տվյալների բացերի շտկման և գնահատումների, բնութագրերի, մոդելավորման և մեղմման միջոցների թարմացման հետ զուգահեռ (միաժամանակ)»»։
10:08 - 20 օգոստոսի, 2019
Թորոսյանը չունի մարդկանց առողջության վրա Ամուլսարի ռիսկերի ազդեցության որևէ ապացույց |armenpress.am|

Թորոսյանը չունի մարդկանց առողջության վրա Ամուլսարի ռիսկերի ազդեցության որևէ ապացույց |armenpress.am|

armenpress.am։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս պահին չունի որևէ ապացույց, որ Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական ռիսկերը կարող են ազդեցություն ունենալ բնակչության առողջության վրա: Օգոստոսի 20-ին լրագրողների հետ զրույցում Թորոսյանը նշեց, որ եթե նման ապացույցներ լինեն, ապա նախարարությունը համապատասխան քայլեր կձեռնարկի այդ ամենը վերացնելու կամ մեղմելու ուղղությամբ:«Նախարարությունը մասնակցել է փորձաքննությանը և քննչական գործընթացներին: Նաև ուսումնասիրել ենք վերջնական եզրակացությունը, որի մասին ունենք մեր համառոտ տեղեկանք կարծիքը. Ջերմուկի թերմալ ջրերի մասով՝ կապ չկա, Սևանա լճի մասով՝ վտանգ չկա, օդի աղտոտվածության մասով՝ հնարավոր ռիսկը կարող է լինել բուռն շինարարության ժամանակ, բայց այնքան հեռու է բնակավայրերից, որ չի ազդելու բնակչության վրա»,- ասաց նախարարը:Նա ընդգծեց, որ իրենց խնդիրն է մշտապես հետևել այն գործոններին, որոնք կարող են ազդել մարդկանց առողջության վրա:
08:45 - 20 օգոստոսի, 2019
Արթուր Գրիգորյանի և Հայկ Մարտիրոսյանի հրապարակումները ուղարկվել են ԱԱԾ ստուգելու նպատակով |news.am|

Արթուր Գրիգորյանի և Հայկ Մարտիրոսյանի հրապարակումները ուղարկվել են ԱԱԾ ստուգելու նպատակով |news.am|

news.am։ Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում առկա առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումները դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ԱԱԾ՝ դրանցում առկա հանգամանքներն ստուգելու նպատակով: Այս մասին հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։Հրապարակումները վերաբերվում են Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի, ինչպես նաև քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումներին, որով վերջիններս հայտնում են Ամուլսարի հարցում կոռուպցիոն գործարք տեղի ունենալու մասին, ՀՀ դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ԱԱԾ՝ դրանցում առկա հանգամանքներն ստուգելու նպատակով:Հիշեցնենք, որ Բնապահպանության և ընդերքի պետական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը գրել էր, որ իր նշանակման օրվանից սկսած Ավինյանի գրասենյակը լծված է եղել իր ձեռքերով Ամուլսարի ճամփաները բացելու գործին.«Երբ չստացվեց, սկսեցին լոբբինգ անել, որ ես ուժը կորցրած ճանաչեմ տեսչության ընդունած ստուգման ակտը, կատարողները Ավինյան-Աղաջանյան զույգը՝ իրենց տեղակալ-օգնականներով»,–գրել է Գրիգորյանը՝ նշելով, որ գործ ունենք հրեշավոր ստի հետ, եւ լիբանանյան փորձաքննությունը բացարձակ ֆիկցիա էր։Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն էլ գրել էր, որ որևէ կասկած չունեմ, որ Ամուլսարի հարցում կառավարությունը գնացել է կոռուպցիայի:«Դրանում ոչ մի, կրկնում եմ` ոչ մի կասկած այլևս լինել չի կարող:Ստախոս, խաբեբա և հիմա արդեն ժողովրդին ու երկրին դավաճանող կառավարությունը պետք է նախ հետ կանգնի Ամուլսարը բացելու իր որոշումից»,–գրել է նա։
07:16 - 20 օգոստոսի, 2019
Ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բնապահպանական փորձաքննության 2016թ-ի եզրակացությունը․ ՀԲՃ-ն դիմում է նախարարին

Ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բնապահպանական փորձաքննության 2016թ-ի եզրակացությունը․ ՀԲՃ-ն դիմում է նախարարին

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունն այսօր դիմել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին։ Դիմումի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև. «Ամուլսարի խնդրով ՀՀ քննչական կոմիտեի հարուցած քրեական գործի շրջանակներում պատվիրված ուսումնասիրությունների վերջնական զեկույցում, որն հասանելի է քննչական կոմիտեի պաշտոնական կայքի հետևյալ էջում կան բազմաթիվ փաստեր, որոնք պարտադիր պետք է ուսումնասիրվեն ձեր նախարարության կողմից և գնահատվեն ՀՀ բնապահպանական և այլ օրենսդրության հետ համատեղելիության առումով։ Ներկայացնենք դրանցից մեկն ու մեր ակնկալիքները որպես պետական լիազոր մարմին ձեր համապատասխան գործողությունների մասով։Ըստ քննչական կոմիտեի տեխնիկական առաջադրանքի կետերից մեկի (էջ 17)՝ լիբանանյան «ԷԼԱՐԴ» և ամերիկյան «ԹիԱրՍի» ընկերությունների ուսումնասիրությունների նպատակներից մեկն է եղել հետևյալը․ «Հասկանալ և գնահատել Լիդիանի կողմից ներկայացված եզրույթի գիտական ճշգրտությունը, առ այն, որ Ամուլսարն առանձին/մեկուսացված երկրաբանական բլոկ է»:Այս հարցի հետ կապված զեկույցի 39-րդ էջում գրված է հետևյալը՝ մեջբերում․«Ծրագրի տարածքը միայն մասամբ է ընդգրկված Ամուլսարի տեկտոնիկ բլոկի (ԱՏԲ) ներսում: Ամբողջ Տիգրանես-Արտավազդես-Արշակ բացահանքի տարածքը և էրատո բացահանքի առնվազն մի մասը գտնվում են Ագարակաձոր բեկվածքի և ԱՏԲ հարավային հատվածում: Բացի այդ, դատարկ ապարների լցակույտը (ԴԱԼ) գտնվում է Զիրակի բեկվածքի ուղեգծի երկու կողմում, ընդ որում՝ ԴԱԼ-ի որոշ մասերը ընկնում է բեկվածքից և ԱՏԲ-ից հյուսիս: Կեչուտի ջրամբարի առնվազն կեսը գտնվում է ԱՏԲ-ի ներսում՝ դրա հյուսիսային գագաթի մոտակայքում: Զիրակի բեկվածքից հյուսիս ընկած ԴԱԼ-ի մի մասից հնարավոր արտահոսքը ստերգետնյա ջրեր կարող է հանգեցնել այն բանին, որ աղտոտված ջրերը հասնեն Մադիկենց աղբյուրներին: Իսկ բացահանքերի տակ գտնվող ստորգետնյա ջրերը կարող են հոսել Դարբ և Որոտան գետեր:Դարբ և Արփա գետերի գտնվելու վայրն ունի կառուցվածքային կախվածություն, գետերը սովորաբար հանդիսանում են հիդրավլիկ սահմաններ (ուղղահայաց պրոյեկցիայի ուղղությամբ ստորգետնյա ջրերի հոսք առկա չէ): Բացի այդ, բեկվածնքները կարող են խոչընդոտ հանդիսանալ ստորգետնյա ջրերի հոսքի համար, և հիդրոջերմային փոփոխվածությունը ավելացնում է այն հավանականությունը, որ բեկվածքները խոչընդոտ են ստորգետնյա ջրերի հոսքի համար: Սակայն, քանի որ ԴԱԼ-ի և հանքի բացահանքերի տարածքների մեծ մասը գտնվում են Ամուլսարի տեկտոնիկ բլոկից դուրս, սխալ է ասել, որ հանքը չի կարող ազղել տարածքների վրա (այդ թվում՝ քաղցրահամ ջրերի), որոնք գտնվում են ԱՏԲ-ի մերձակայքում: Բացի այդ, բեկվածքները կարող են լինել ստորգետնյա ջրերի հոսքի խողովակներ: Այդ հավանականությունը վկայում է, որ Ագարակաձորի բեկվածքը կարող է տանել աղտոտված ստորգետնյա ջուրը դեպի Դարբ և Արփա գետեր, իսկ Զիրակի բեկվածքը կարող է տանել աղտոտված ստորգետնյա ջուրը, այդ թվում՝ պոտենցիալ արտահոսքի ջուրը ԴԱլ-ից (բարձրությունը մոտավորապես 2600մ) դեպի Կեչուտի ջրամբար (բարձրությունը մոտավորապես 1950մ) և/կամ Որոտան գետ (բարձրությունը մոտավորապես 2200մ, Զիրակի բեկվածքի նախագծված հատման վրա): ԴԱԼ-ից հյուսիս շարժվող մակերևութային և ստորգետնյա ջրերը հոսում են հյուսիս-արևմտյան հետագծով դեպի Արփա գետ և Կեչուտի ջրամբար»:Նշենք, որ Լիդիանը տարիներ շարունակ հանրությանն ու ՀՀ կառավարությանը ներկայացրել է ամբողջովին հակառակ փաստեր՝ նշելով․ «Ամուլսարի տեկտոնական բլոկն ինքնուրույն է ոչ միայն երկրաբանական կառուցվածքով, այլ նաև ինժեներահիդրոերկրաբանական առանձնահատկություններով: Բլոկի հիդրոերկրաբանական ռեժիմը ևս ինքնուրույն է. հարակից շրջանների քաղցրահամ ջրային ավազանների հետ կապ չունի և հանքավայրի շահագործման ժամանակ ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ նրանց հիդրոերկրաբանական պայմանների և ստորգետնյա ջրերի ռեժիմների և քիմիական կազմի վրա: Ամուլսարի երկրաբանական բլոկի մորֆոլոգիան ապահովում է հիդրոերկրաբանական (ավտոնոմ) պայմանները»: Սա գրված է նախարարության կայքում տեղադրված փաստաթղթերից հավելված 21-ի 8-րդ էջում։Այս պնդումների մասին հստակ գրված է նաև «ԷԼԱՐԴ» և ամերիկյան «ԹիԱրՍի» ընկերությունների ուսումնասիրությունների մեջ (էջ 34-35)՝ մեջբերում․«Ամուլսարի տեկտոնիկ բլոկի (ԱՏԲ) գտնվելու վայրը և բնութագրերը նկարագրված են Geoteam (2014) և GRZ-ում (2011): Համաձայն սույն փաստաթղթերի Ծրագրի տարածքը գտնվում է ԱՏԲ-ում՝ կենտրոնական ինքնավար տեկտոնիկ բլոկում, որը բաղկացած է էոցեն-օլիգոցեն հրաբխային գմբեթից, իսկ ԱՏԲ գտնվում է Արփա, Որոտան և Դարբ գետերի գետամեջում: ԱՏԲ-ն եռանկյունաձև է, որն ամբողջովին սահմանափակվում է երեք հիմնական հատվող տեկտոնիկ բեկվածնքներով՝ Կեչուտի բեկվածք, Ագարակաձորի բեկվածք և Զիրակի բեկվածք․․․Ըստ GRZ (2011) և Geoteam (2014), ԱՏԲ անկախ է (կամ մեկուսացված)՝ ելնելով իր հիդրոերկրաբանական հատկանիշներից: Նրանք ասում են, որ ԱՏԲ կապված չէ հարակից շրջանների հետ և Հանքը չի կարող ազդել ԱՏԲ-ին հարակից շրջանների հիդրոերկրաբանության և ջրի որակի վրա, այդ թվում՝ հանքային և քաղցրահամ ջրերի աղբյուրների վրա, մասնավորապես Ջերմուկի հանքային աղբյուրները: Նմանատիպ հայտարարություններ կան «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի կայքում»:Այս փաստերը նշանակում են, որ 2016 թվականի ապրիլի 29-ին Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծին տրված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ԲՓ35 եզրակացությունից հետո ի հայտ են եկել էկոլոգիական նոր գործոններ, որոնց հիման վրա նախարարությունը պարտավոր է ուժը կորցրած ծանաչել այդ եզրակացությունը՝ համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի։ Խնդրում ենք կատարել օրենքով ձեր վրա դրված այս պարզագույն պարտավորությունը։Կից ներկայացնում ենք նաև համապատասխան գծագիր-քարտեզը։
06:38 - 20 օգոստոսի, 2019
Ամուլսարը մնալու է սար. «Քաղաքացու որոշում» կուսակցություն

Ամուլսարը մնալու է սար. «Քաղաքացու որոշում» կուսակցություն

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որն ամբողջովին ներկայացնում ենք ստորև․ «Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ ՆՀավատարիմ մնալով Հեղափոխության արժեքներին, սկզբունքներին և նպատակներին՝ հայտարարում ենք․Ամուլսարի խնդրի շուրջ ստեղծված իրավիճակը այլևս քաղաքական գնահատականի կարիք ունի։ Ծանոթանալով Քննչական կոմիտեի պատվիրած ուսումնասիրության արդյունքներին՝ հաստատում ենք, որ հանքի շահագործման վտանգների վերաբերյալ մեր կասկածները հիմնավոր էին։ Արժանահավատ չեն այն պնդումները, թե եղած ռիսկերը հնարավոր է կառավարել, ամբողջ ուսումնասիրությունը լի է հակասություններով և կարող է ձեռնածության տեղիք տալ։ 2019 թվականի օգոստոսի 19-ին խնդրով հետաքրքրված մի խումբ քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում և իր ֆեյսբուքյան հեռարձակման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է մի այդպիսի ձեռնածության և ռիսկերի կառավարման առումով ուսումնասիրությունը խիստ դրական ներկայացրել՝ գրեթե չտեսնելու տալով բացասական կողմերը։Նույն օրը ոստիկանությունն Ամուլսարի շահագործման դեմ բողոքող մարդկանց նկատմանբ Բաղրամյան պողոտայում անհամաչափ բռնի ուժ է կիրառել՝ վտանգի տակ դնելով ժողովրդավարական վերջին ձեռքբերումները։ Ամուլսարի հարցի վերաբերյալ մեր կուսակցության կարծիքը չի սահմանափակվում բնապահպանությամբ։ Հարցը հարկ է դիտարկել մի քանի առումով․Ինքնիշխանություն․ Մեր պետությունը չի կարող իրեն թույլ տալ մի վիճակ, երբ այս կամ այն որոշում բխում է այլևայլ արտաքին ճնշումներից։Ժողովրդավարություն․Մեր նպատակն էր ավտորիտար, կենտրոնացված կառավարումից անցում կատարել ուղիղ ժողովրդավարության, երբ որոշումներ կայացնելիս հաշվի կառնվի այն մարդկանց կարծիքը, որոնց վրա անմիջաբար ազդում է այդ որոշումը։ Ջերմուկի և ազդակիր այլ համայնքները, ինչպես ՏԻՄ, այնպես էլ առանձին բնակիչների մակարդակում, իրենց վերաբերմունքը հայտնել են հանքի բացման վերաբերյալ․ մեկ տարուց ավել նրանք իրենց մարմիններով փակ պահել դեպի հանք տանող ճանապարհները։ Նախկինում մարդիկ վախենում էին իրենց կարծիքը հրապարակավ հայտնել, քանի որ վախենում էին տարատեսակ ճնշումներից։ Հեղափոխության արդյունքում մարդիկ այլևս չեն վախենում բարձրաձայնել իրենց կենսական խնդիրները։ Այս պայմաններում խեղդել ժողովրդի կամարտահայտության, որպես քաղաքացի ձևավորման առաջին ծիլերը անթույլատրելի ենք համարում։ Քննչական կոմիտեն չի կարող և չպետք է երկրում քաղաքականություն թելադրող մարմնի դեր ստանձնել։Տնտեսություն․ Փաստացի գոյություն չունի երկրի տնտեսական զարգացման մշակված հայեցակարգ, կառավարության հայտարարությունները հակասում են միմյանց, հայտարարված տնտեսական հեղափոխությունը զուրկ է մտավոր հենքից։ Կառավարությունը խոսում է հանքարդյունահանության դերի կրճատման մասին, սակայն քարտ-բլանշ է տալիս Հայաստանի պատմության մեջ ամենախնդրական հանքարդյունաբերական ծրագրին։Ուստի, մենք հայտարարում ենք, որԴեմ ենք հանքի շահագործմանը։ Ամուլսարը մնալու է սար։Կոչ ենք անում բոլոր կուսակցություններին, առանձին հանրային գործիչներին, քաղաքական խմբերին և ՀԿ-ներին հրապարակային արտահայտել իրենց դիրքորոշումը։ Կարծում ենք՝ ոչ մեկն իրավունք չունի թաքնվել այլոց որոշումների հետևում»։«Քաղաքացու որոշում» կուսակցություն  
05:36 - 20 օգոստոսի, 2019
Նշանակմանս օրվանից սկսած Ավինյանի գրասենյակը լծված է եղել իմ ձեռքերով Ամուլսարի ճամփաները բացելու գործին․ Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար

Նշանակմանս օրվանից սկսած Ավինյանի գրասենյակը լծված է եղել իմ ձեռքերով Ամուլսարի ճամփաները բացելու գործին․ Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար

Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․«Ամուլսարի վերաբերյալ ընդունված որոշման մասին ես գիտեի դեռ 8 ամիս առաջ, երբ դեռ բնապահպանական տեսչության ղեկավարն էի: Այս ողջ ընթացքում ամենամոտ մարդկանց ներկայացնում էի փաստեր ու բացատրում, որ ներկայիս իշխանության անտրամաբանական գործողությունների միակ մեկանաբանությունն այն է, որ նրանք պահում են կոռումպացված համակարգը՝ իր բոլոր ստվերային մեխանիզմներով: Ինչու՞, որովհետև այսօրվա իշխանությունն իր էության մեջ նույնն է՝ իր գործելաոճով ու պատասխանատվությամբ, այլապես ինչու՞ պետք է նորերն իրենց վրա վերցնեն հների արածների պատասխանատվությունը: Դա հնարավոր է այն դեպքում միայն, երբ դու նույն մարդն ես՝ նույն սուբյեկտի այլափոխությունը:Ներկայացրեք խնդրեմ այլ տրամաբանություն: Ամուլսարի հարցով այն աստիճանի արգումենտ չունեն, որ որպես փաստարկ ասում են՝ բա մյուս հանքերի դեմ ինչու՞ չեք պայքարում: Ուզում եք ասել՝ մյուսնե՞րն էլ են անօրինական աշխատում, բա դուք ինչու՞ եք անգործություն ցուցաբերում: Քաջարանի ստուգման արդյունքների մասին սկսե՞մ խոսել... Մինչև հիմա կոռեկտ չեմ համարել կառավարության աշխատելաոճի վերաբերյալ նուրբ մանրամասներ ներկայացնել՝ ի վերջո միասին ճամփա անցած մարդկանցից շատ-շատերը իշխանական ճամբարում էին, բայց այսօր կառուցված բարիկադից ու այս օրերի ցածրաճաշակ ստախոսություններից հետո էլ իմաստ չունի նրբանկատություն անել, պետք է իշխանության ճամբարում գտնվող մարդկանց առջև հստակ ընտրություն կատարելու եզրագիծը քաշել, քանի որ նրանց գործոնն օգտագործվում է իշխանության ներսում բանավեճի:իմիտացիա ստեղծելու համար, այն դեպքում, երբ վաղուց արդեն անելիքը որոշված է: Նշանակմանս օրվանից սկսած Ավինյանի գրասենյակը լծված է եղել իմ ձեռքերով Ամուլսարի ճամփաները բացելու գործին, իսկ երբ չստացվեց, սկսեցին լոբբինգ անել, որ ես ուժը կորցրած ճանաչեմ տեսչության ընդունած ստուգման ակտը: Չգիտեմ՝ վարչապետ Փաշինյանի հետ ո՞ր մասն էր համաձայնեցված, բայց կատարողներն են Ավինյան-Աղաջանյան զույգը՝ իրենց տեղակալ-օգնականներով: Անգամ Լիդիանի ղեկավարության հետ մի հանդիպման ժամանակ ընկերության ներկայացուցիչներն ինձ ուղիղ տեքստով ասացին՝ - Մեզ ասել էին, որ դուք գնալու եք Ամուլսար տանող ճանապարհները բացեք:-Ո՞վ էր ձեզ այդպիսի բան ասել: -Կառավարությունից...Հիմա երկու բովանդակային դիտարկում անեմ՝ գործընթացի տրամաբանությունը հասկանալու համար: Որպեսզի պարզ դառնա, թե ի՞նչ հրեշավոր ստի հետ գործ ունենք ասեմ, որ այս լիբանանյան փորձաքննություն կոչվածը բացարձակ ֆիկցիա էր: Նույնպիսի ֆիկցիա է նաև արբիտրաժային վախերը որպես փաստ ներկայացնելը: 1. Հիշում եք՝ երբ Փաշինյանն իմացավ, որ Ամուլսարի շահագործման թույլտվությունը տրամադրվել է բացառապես ընկերության իրականացրած հետազոտությունների վրա, ուղիղ տեքստով ասաց՝ ես չեմ կարող փակ աչքերով թույլտվություն տրամադրել, մենք պետք է հրավիրենք աշխարհի լավագույն մասնագետներին, թող մեզ համար հետազոտություն իրականացնեն, որպեսզի մենք ունենանք մեր հավաստի տվյալները, ոչ թե ընկերության տված տեղեկատվությունը:Դա նշանակում էր իրականացնել այն նույն աշխատանքը, որն իրականացրել են ընկերության մասնագետները՝ դաշտային հետազոտություններ, փորձանմուշների ուսումնասիրություններ և այլն: Արդյունքում իրականացվեց ընկերության տրամադրած փաստաթղթերի գրասենյակային ուսումնասիրություն: Սա ի՞նչ էր: Մենք ունեցա՞նք հավաստի տվյալներ, ասենք՝ այդ տարածքի ստորգետնյա ջրերի կամ կենսաբազմազանության վերաբերյալ: Ո՛չ, չունեցանք: Այս գործողությունը, որի համար վճարել ենք, փորձաքննություն չէր այն իմաստով, որի մասին հայտարարել էր Փաշինյանը:2. Ոարպես անվիճելի ճշմարտություն՝ շատ ինքնավստահ կերպով ներկայացնում են անհեթեթ մի այլընտրանք՝ հանքը շահագործվի՞, թե՞ արբիտրաժի արդյունքում 700 միլիոն դոլար վճարենք: Հարց՝ էդ ովքե՞ր են այդ հաշվարկն արել ու ի՞նչ իրավական հիմքերի վրա են եկել հետևության, որ արբիտրաժ է լինելու, այդտեղ պետությունը պարտվելու է և կոնկրետ այդքան գումար վճարելու է: Ինձ ասացեք անուններ, որոնք կանգնած են այդ հաշվարկի հետևում: Ցույց տվեք նաև այն փաստաթղթերը, որոնք հիմք են տվել այդ հաշվարկն անելու համար: Ստում են դա ասողները՝ պարզունակ ու անճաշակ:Կհարցնեք՝ իսկ ինչու՞ են այդպես վարվում: Կոռուպցիա, սովորական կոռուպցիա: Կարծում եմ այլևս իմաստ չունի քննարկել այս կառավարության գործողություններն ու դրանց տրամաբանությունը, փորձել ինչ-որ խորքային իմաստ գտնել դրանցում: Ինձ համար միակ իմաստավորված քննարկման առարկան կարող է լինել հզոր գաղափարախոսությամբ քաղաքական գործընթացի շուրջ»:  
05:20 - 20 օգոստոսի, 2019
Իրադարձություններ Ամուլսարի շուրջ ․ թարմացվող

Իրադարձություններ Ամուլսարի շուրջ ․ թարմացվող

16։53 Նիկոլ Փաշինյանը երեկոյան ուղիղ եթերով հանդես կգա հայտարարությամբ։ 16:35 «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամ Գեղամ Օհանյանը Սարյանի պուրակի հանրային քննարկման ընթացքում հայտարարեց, որ իրենց նախաձեռնության անդամները որոշել են անցնել ակտիվ պայքարի՝ քայլերթներ և ցույցեր անցկացնել։ 16։30 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումն ավարտվեց: 16:06 Քննարկում Սարյանի այգում՝ Ամուլսարի խնդրի շուրջ: Ուղիղ: 15:54 Infocom-ը Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակցից պարզեց, որ 6 անձ բերման է ենթարկվել՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով սահմանված արարքը կատարելու համար: Բերման ենթարկված ցուցարարները գտնվում են ոստիկանության Արաբկիրի բաժնում: 15:30 Բաղրամյան պողոտայի փակ հատվածն արդեն բաց է: Իրավիճակը հանդարտ է: 14:56 Ոստիկաններն ուժով փորձում են բացել ցուցարարների կողմից փակված Բաղրամյան պողոտայի մի հատվածը: Ուղիղ: 14:42 Բախում՝ ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև: Ուղիղ: 14:29 Ոստիկանները թույլ չեն տալիս ակցիայի մասնակիցներին մուտք գործել ԱԺ այգի: Ուղիղ: 14:22 Ամուլսարի հանքի շահագործման դեմ կազմակերպված ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի Ազգային ժողովի այգի՝ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած հանդիպումը քննարկելու և հետագա քայլերը որոշելու նպատակով: Ուղիղ: 14:00 Մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Իմ քայլը» խմբակցության  հետ՝ Ամուլսարի հանքի շահագործման թեմայով: 13:51 Ավարտվեց ջերմուկցիների, բնապահպանների և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Ուղիղ: 13:31 Բնապահպան-ակտիվիստ Անի Խաչատրյանը ևս դուրս եկավ քննարկումից: 13:00 Բնապահպան Աննա Շահնազարյանը դուրս է եկել հանդիպումից և ներկայացնում է որոշ մանրասներ: Ուղիղ: 12:01: Մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի և ջերմուկցիների ու բնապահպանների հանդիպումը: 11։50։ Ոստիկանները թույլ չեն տալիս հանդիպմանը չմասնակցող ջերմուկցիներին և աջակցության ակցիայի մյուս մասնակիցներին անցնել Բաղրամյան 26-ի մայթ։
13:12 - 19 օգոստոսի, 2019
Եթե 0,1 տոկոս կասկած կա, որ Ամուլսարի շահագործումից կտուժի Ջերմուկը, հանքը չի շահագործվի. Ալեն Սիմոնյան |news.am|

Եթե 0,1 տոկոս կասկած կա, որ Ամուլսարի շահագործումից կտուժի Ջերմուկը, հանքը չի շահագործվի. Ալեն Սիմոնյան |news.am|

news.am։ Եթե կա գոնե 0,1 տոկոս կասկած, որ Ամուլսարի հանքի շահագործումից կտուժի Ջերմուկը, Սեւանա լիճը, ապա այդ հանքը չի շահագործվի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19–ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի առջեւ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «ԻՄ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը։Հարցին, թե ինչպիսի՞ն է հանքի հետագա շահագործման վերաբերյալ իշխանությունների տրամադրվածությունը, Սիմոնյանը պատասխանեց.«Տրամադրվածություն չկա, կա տրամաբանություն. իրավիճակ, երբ հետազոտությունն ասում է մի բան եւ կան բնապահպաններ, որոնք մեկ այլ բան են ասում։ Թե նախնական փուլում եւ թե դրանից հետո ասվել է, որ եթե կլինի գոնե 0,1 տոկոս կասկած, որ դրանից կտուժի Ջերմուկը, Սեւանա լիճը, ապա այդ հանքը չի շահագործվի»։ Պատգամավորը հայտնեց, որ Ամուլսարի հարցով իրականացված փորձաքննության եզրակացությունն ընդունվել է ի գիտություն եւ այդ կապակցությամբ կառավարությունը կկայացնի իր որոշումը։Անդրադառնալով Ամուլսարի հարցով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպկանը, պատգամավորն ասաց.«Եղել է գիտական, իրավական բանավեճ, քննարկում, հնչել են կողմ եւ դեմ կարծիքներ, ընթացքում կարմիր գծով անցել է հետեւյալը, եթե Հայաստանի համար, Սեւանի ավազանին 0,1 տոկոս վնաս կա, անկախ նրանից որ միջազգային կազմակերպությանը, որ երկրին, որ անհատին դա դուր կգա կամ չի գա, հանքը չի շահագործվի, սակայն եթե կլինի իրավիճակ, որ կտեսնենք հանքին վնաս չէ, ապա՝ հանքը կշահագործվի»։
13:06 - 19 օգոստոսի, 2019