Սերժ Սարգսյան

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ։ Ծնվել է 1954 թվականի հունիսի 30-ին: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1971 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարան: 1972-1974 թվականներինծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1979 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1975 թվականին Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում` որպես խառատ, աշխատել է մինչև 1979 թվականը:

1979-1988 թվականներին եղել է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա` երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմիկուս կազմակերպությունների բաժնի հրահանգիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանի օգնական: 1989 թվականից ղեկավարել է ԼՂ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն, իսկ 1992 թվականից` դրա հիման վրա ձևավորված և ԼՂՀ պաշտպանության բանակի հիմքըդ արձած ԼՂՀ պաշտպանության ուժերի կոմիտեն: 1990 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր: 1993-1995 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարար: 1995-1996 թվականներին` ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ազգային անվտանգության նախարար: 1996-1999 թվականներին` ՀՀ ներքի նգործերի և ազգայի նանվտանգության նախարար: 1999 թվականին` ՀՀ ազգայի նանվտանգության նախարար: 1999-2000 թվականներին` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար: 1999-2007 թվականներին` ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: 2000-2007 թվականներին` ՀՀ պաշտպանության նախարար:

2007 թվականի ապրիլի 4-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ: 2007 թվականի հունիսի 7-ին կրկին նշանակվել է ՀՀ վարչապետ` գլխավորելով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից հետո ձևավորված կառավարությունը: 2008 թվականի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ: 2008 ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը: 2013 թվականի փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում վերընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ: 2013 թվականի ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը: 2018 թվականից ապրիլի 17-ին ԱԺ-ի կողմից ընտրվել է վարչապետի պաշտոնում և Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել վարչապետ: 2018 թվականի ապրիլի 23-ին ներկայացրել է իր հրաժարականը հանրապետության ամբողջ տարածքում ծավալվող քաղաքացիական անհնազանդությունների ճնշման ներքո։

Ով ով, բայց Սերժ Սարգսյանը լավ գիտի իմ ղեկավարի «իմաստազուրկ լայվերի» արժեքը․ Մանե Գեւորգյան

Ով ով, բայց Սերժ Սարգսյանը լավ գիտի իմ ղեկավարի «իմաստազուրկ լայվերի» արժեքը․ Մանե Գեւորգյան

Ով ով, բայց Սերժ Սարգսյանը լավ գիտի իմ ղեկավարի «իմաստազուրկ լայվերի» արժեքը։ Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գեւորգյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի գրասենյակի հայտարարությանը։ «Նաեւ դրանց շնորհիվ է պարոն Սարգսյանը հայտնվել անհույս թոշակառուի կարգավիճակում։ Ինչ վերաբերում է հանրության հիասթափությանը, դրա միակ պատճառն այն է, որ պարոն Սարգսյանը եւ նրա կոռումպացված շրջապատը դեռեւս գտնվում են ազատության կամ փախուստի մեջ»,- գրել է Գեւորգյանը։ Հիշեցնենք, որ, արձագանքելով Մանե Գեւորգյանի գրառմանը, որտեղ վերջինս հայտնել էր, որ կառավարությունը տեղեկություններ ունի` Ucom ընկերությունում կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նաև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, և Խաչատրյանների դե յուրե փայաբաժնի մի մասի սեփականատերը հենց Սարգսյանի փեսա Մինասյանն է, Սերժ Սարգսյանի գրասենյակն այսօր հայտարարել է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վաղուց դուրս են ողջամտության ու իրավական տրամաբանության սահմաններից։  Գրասենյակի հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ լավ կլինի վարչապետի մամուլի քարտուղարը տեր կանգնի իր ղեկավարի բովանդակազուրկ լայվերին` հասարակության մեջ օրեցօր խորացող հիասթափությունը և դրա վտանգավոր հետևանքները կանխելու նպատակով:
21:23 - 28 ապրիլի, 2020
Ապրիլյանի քննիչ հանձնաժողովը Ս.Սարգսյանին է ուղարկել նրա մասնակցությամբ նիստի ձայնագրությունը. Սարգսյանն անձամբ է ստացել |armtimes.com|

Ապրիլյանի քննիչ հանձնաժողովը Ս.Սարգսյանին է ուղարկել նրա մասնակցությամբ նիստի ձայնագրությունը. Սարգսյանն անձամբ է ստացել |armtimes.com|

armtimes.com: Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովն այսօր Սերժ Սարգսյանին է տրամադրել ապրիլի 16-ին իր մասնակցությամբ տեղի ունեցած նիստի ձայնագրությունը: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ Սարգսյանն անձամբ է այն ստացել, ստորագրել է, որ ստացել է, եւ որ այդ ձայնագրությունը հրապարակման ենթակա չէ: «Մենք այդ ստորագրված ստացականը կկցենք գործին»,- ասաց Քոչարյանը:  Ապրիլի 16-ին շուրջ 5 ժամ Սերժ Սարգսյանը մասնակցել է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող նիստին, պատասխանել 2016-ի Ապրիլյան պատերազմին նախորդող 4 օրերի ընթացքում եւ դրանից հետո կայացված որոշումների վերաբերյալ պատգամավորների հարցերին:  Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
16:31 - 23 ապրիլի, 2020
Նիկոլ Փաշինյանին Ապրիլյան քննիչ հանձնաժողով կանչելու անհրաժեշտություն չենք տեսնում. Անդրանիկ Քոչարյան |armtimes.com|

Նիկոլ Փաշինյանին Ապրիլյան քննիչ հանձնաժողով կանչելու անհրաժեշտություն չենք տեսնում. Անդրանիկ Քոչարյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ապրիլյան քննիչ հանձնաժողով կանչելու անհրաժեշտություն չենք տեսնում: Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նա պարզաբանեց, որ Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակաշրջանում չի եղել իշխանության կրող և որևէ պատասխանատվություն չի կրում կայացված որոշումների համար։ «Եթե Նիկոլ Փաշինյանը որեւէ տեսակետ է արտահայտել, այդպիսի տեսակետներ արտահայտել են նաև շատ քաղաքական գործիչներ։ Մենք ուսումնասիրում ենք նաև այդ հնչեցված տեսակետները, եթե կարիք լինի որևէ աղբյուր ճշտելու, մենք առաջինը ճշտում ենք տվյալ ժամանակահատվածում իշխանության այն մարմինների  ներկայացուցիչներից, որոնք պատասխանատու են եղել կոնկրետ ինչ-որ դրվագների համար»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ դա հիմնականում ՊՆ-ն եւ ՊԲ-ն են, իսկ Նիկոլ Փաշինյանի տեսակետներն իրենց համար այս պահին որեւէ հետաքրքրություն չեն ներկայացնում։ «Սերժ Սարգսյանին լսելուց հետո հանձնաժողովում կարող են նորից կարծիքներ լինել, որ պետք է այն զինվորականները, որոնք եղել են, ինչ-որ հարցերի ևս պատասխանեն, բայց այս պահին մեզ համար շատ կենսունակ է շարունակում մնալ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի հանձնաժողով գալը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։
15:06 - 20 ապրիլի, 2020
Սերժ Սարգսյանին տարածքային կորուստների մասին հարցից ավելի լուրջ հարցեր ենք տվել․ Քոչարյան
 |civilnet.am|

Սերժ Սարգսյանին տարածքային կորուստների մասին հարցից ավելի լուրջ հարցեր ենք տվել․ Քոչարյան |civilnet.am|

civilnet.am: «Սերժ Սարգսյանը երբ ասում է՝ ճիշտ էր մասնակցելը, նա ճիշտ է»․ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Մենք ասացինք, որ Յուրի Խաչատուրովի չգալը սխալ էր, և Սերժ Սարգսյանն էլ դա ընդունեց, նա խոսել է Խաչատուրովի հետ և հորդորել նրան գալ»,- նշեց Քոչարյանը։ «Նորից եմ կրկնում, որ Խաչատուրովը Սերժ Սարգսյանի գալուց հետո ճիշտ կանի, որ գա և պատասխանի իրեն վերաբերող հարցերին, որպեսզի ամբողջական դառնա»,- ասաց Քոչարյանը և պատասխանեց հարցին, թե արդյոք ստացե՞լ են բոլոր պատասխանները։ - Իհարկե, ոչ։ Ստացել ենք հարցերի պատասխանները, որոնք մեզ փոխանցել է Սերժ Սարգսյանը, բայց դրանք բոլոր հարցերի պատասխանները չեն»։ «Մենք նախանշեցինք, և Սարգսյանն էլ ասաց այն պաշտոնյաների անունները, որոնք ունեն մեր մի շարք հարցերի պատասխանները»,- հավելեց հանձնաժողովի նախագահը։ Հիմնականում Սերժ Սարգսյանը հիշում էր շատ բաներ, անգամ ավելացնում էր որոշ բաներ, նկատեց Քոչարյանը։ Տարածքային կորուստների մասին հարցին Քոչարյանը պատասխանեց, որ «ավելի լուրջ հարցեր են տվել»։ «Բացթողումներ ունեցե՞լ են» հարցին ի պատասխան Քոչարյանն ասաց՝ իհարկե։
19:55 - 16 ապրիլի, 2020
Համոզվեցի, որ իմ որոշումը՝ գալ հանձնաժողովի նիստին, ամբողջովին արդարացվեց. Ս. Սարգսյանի մասնակցությամբ նիստն ավարտվեց
 |armtimes.com|

Համոզվեցի, որ իմ որոշումը՝ գալ հանձնաժողովի նիստին, ամբողջովին արդարացվեց. Ս. Սարգսյանի մասնակցությամբ նիստն ավարտվեց |armtimes.com|

armtimes.com: Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստը ավարտվեց: Այն տեւեց 5 ժամ: Նախ սենյակից դուրս եկան հանձնաժողովի անդամները, իսկ ապա նաեւ Սերժ Սարգսյանը:  Լրագրողների հարցերին, թե ի՛նչ հարցեր էին հիմնականում տալիս իրեն, Սարգսյանը պատասխանեց. «Ես խնդրում եմ ինձ ուշադիր լսել եւ չընդհատել: Ես համոզվեցի, որ իմ որոշումը՝ գալ հանձնաժողովի նիստին, ամբողջովին արդարացվեց: Նիստը ընթացել է շատ նորմալ պայմաններում, փոխադարձ հարգանքի մթնոլորտում եւ ես շատ ուրախ եմ, որ կարողացել եմ նաեւ լրացուցիչ տեղեկություններ հայտնել ապրիլյան ռազմական գործողությունների մասին: Ցավոք սրտի, ես հնարավորություն չունեմ պատասխանելու ձեզնից յուրաքանչյուրի հարցին»:
19:36 - 16 ապրիլի, 2020
Չեմ կարծում, որ մեր դաշնակիցները դավադրություններ են հյուսում հայ ժողովրդի շուրջ, չկա այդպիսի բան. Սերժ Սարգսյան
 |news.am|

Չեմ կարծում, որ մեր դաշնակիցները դավադրություններ են հյուսում հայ ժողովրդի շուրջ, չկա այդպիսի բան. Սերժ Սարգսյան |news.am|

news.am: Երբեք, որեւէ պարագայում ես չեմ ղեկավարվել ոչ դավադրությունների տեսություններով, ոչ ենթադրում եմ, որ ամբողջ աշխարհը, այդ թվում մեր դաշնակիցները, մեր գործընկերները դավադրություններ են հյուսում հայ ժողովրդի շուրջ. չկա այդպիսի բան: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով ապրիլյան պատերազմի հետ կապված դավադրությունների թեմային: «Որ մենք ունենք  թշնամիներ, դա ակնհայտ է, բայց մենք ունենք նաեւ բազմաթիվ բարեկամներ: Բոլորին խորհուրդ եմ տալիս դավադրությունների տեսություններով չղեկավարվել: Այն, ինչ լսում եք կամ ընթերցում եք որեւէ ինտերնետային կայքում, փորձեք մեկ այլ աղբոյւրներից դա ստուգել, այնուհետեւ անել սեփական եզրակացությունը»,-ասաց նա: Սարգսյանը հավելեց, որ երբ արտակարգ դրությունը կվերանա, մանրամասն ցանկացած հարցի՝ տրամաբանական, անտրամաբանական, կպատասխանի. «Մեր այդ հանդիպումը, որի մասին ասում եմ՝ լինելու է բացառապես ապրիլյան ռազմական գործողությունների մասին: Այնուհետեւ ես առաջարկելու եմ, որ դահլիճում գտնվող լրագրողները որոշեն, թե երբ է լինելու եւ որ թեմայով: Ես պատրաստ եմ լինելու խոսելու ինչպես Արցախի խնդրի մասին, տնտեսության մասին, կոռուպցիայ մասին, այնպես էլ իհարկե, 2018-ի ապրիլյան իրադարձությունների մասին: Չի լինելու հարց, որին չեմ պատասխանելու»:
19:30 - 16 ապրիլի, 2020
Չի եղել պատգամավորների կողմից հնչած հարց, որին Սերժ Սարգսյանը չի պատասխանել. Անդրանիկ Քոչարյան
 |lragir.am|

Չի եղել պատգամավորների կողմից հնչած հարց, որին Սերժ Սարգսյանը չի պատասխանել. Անդրանիկ Քոչարյան |lragir.am|

lragir.am: Չի եղել պատգամավորների կողմից հնչած հարց, որին Սերժ Սարգսյանը չի պատասխանել այսօր: Այս մասին լրագրողներին ասաց Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նա նշեց, որ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ այսօրվա նիստը դեռ երկար կտևի, պատգամավորները շատ հարցեր ունեն, հարցից հարց է ծագում: Լրագրողների հարցին, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե ինքն էլ հարցեր ունի, արդյոք տվե՞լ է հարցեր հանձնաժողովի անդամներին, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց.  «Հարցե՞ր,  Սերժ Սարգսյանը մեզ հարցեր չի կարող տալ: Հարցեր տվողը քննիչ հանձնաժողովն է: Սերժ Սարգսյանը պատասխանում է մեր հարցերին: Եվ իր իրավունքն է՝ պատասխանել, թե չպատասխանել»: Իսկ հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը հրաժարվե՞լ է որևէ հարցի պատասխանել, Քոչարյանը պատասխանեց՝ ոչ: «Սերժ Սարգսյանը մեզ ներկայացրել է իր տեսակետները ներածական, մենք ընդունել ենք և կկցենք մեր վերջնական եզրակացությանը»,- հավելեց նա:
18:45 - 16 ապրիլի, 2020
Պատրաստվում եմ ասել այն, ինչ գիտեմ ու նաև այն, ինչ մտածում եմ․ Սերժ Սարգսյան

Պատրաստվում եմ ասել այն, ինչ գիտեմ ու նաև այն, ինչ մտածում եմ․ Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀՀ երրորդ նախագահի հայտարարությունը ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից առաջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ազգային ժողով` ներկա գտնվելու 2016թ. ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին և պատասխանելու թեմայի վերաբերյալ հանձնաժողովի անդամներին հետաքրքրող հարցերին, տրամադրելու այն տեղեկությունները, որոնց, ենթադրաբար, չեն տիրապետում հանձնաժողովում: Նախագահ Սարգսյանը համաձայնել է մասնակցել այդ լսումներին, քանի որ իր պարտքն է համարում փակել ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված բոլոր տեսակի շահարկումների թեման: Հանձնաժողովի նիստից առաջ ՀՀ երրորդ նախագահը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է. «Ապրիլյան պատերազմի հարցը ոչ մի դեպքում չպետք է պառակտի մեր ժողովրդին, թուլացնի մեր միասնությունը և վտանգի մեր պաշտպանունակությունը: Չորս տարի առաջ մենք հակառակորդի կողմից նենգաբար ենթարկվեցինք հարձակման: Սանձազերծած քառօրյա լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանը կիրառեց իր զինանոցում եղած գրեթե բոլոր զինատեսակները, բայց պաշտպանության բանակն ու րոպեներ հետո նրան օգնության հասած հազարավոր կամավորականներ հերոսաբար պաշտպանեցին իրենց վստահված տարածքները և խափանեցին հակառակորդի մտադրությունները: Ես հպարտ եմ մեր բանակով: 2016 թվականի ապրիլին մեր տղաները առանձնակի արիությամբ են մարտնչել: Ես, որպես Գերագույն գլխավոր հրամանատար, մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ ապրիլյան քառօրյայում մեր զինվորներն ու հրամանատարները խիզախությամբ գերազանցեցին արցախյան ազատամարտին մասնակցած իրենց հերոս հայրերին ու պապերին: Նրանք ջախջախեցին և կանգնեցրին Ադրբեջանի էլիտար ստորաբաժանումների առաջխաղացումը և, համաձայն մեր ու արտերկրի մեր որոշ գործընկերների հետախուզական տվյալների, հակառակորդին հասցրեցին անգամներ ավելի կորուստներ, քան մենք ունեցանք: Իմ մտքերն ու աղոթքները պատերազմում որդիներ կորցրած յուրաքանչյուր ընտանիքի հետ են: Ես խոր ցավով սգում եմ մեր նահատակված տղաների մահը և ափսոսանքով փաստում, որ այս ու ցանկացած այլ պատերազմում անհնարին է փրկել բոլորին: Հողը արյունով են պահում: Եվ փառք բոլոր նրանց, ում արյամբ է ներծծված հող հայրենին: Հանուն հայրենիքի նահատակված մեր զինվորների հարազատները միայն ու միայն մեծագույն հպարտություն պետք է ապրեն իրենց որդիների համար և ոչ մի դեպքում չտրվեն սադրանքների: Ոչ ոք իրավունք չունի կեղտոտ կասկածներով պղտորել նրանց մտքերն ու ավելորդ անգամ ցավեցնել նրանց հոգիները: Առաջին հերթին այդպիսիներին չեն ների գիտակցված մահն ընտրած և անմահացած մեր տղաները: Հայոց բանակի զինվորները հերթական անգամ դաս տվեցին հակառակորդին` պատճառելով ծանր կորուստներ և առժամանակ զսպելով Ադրբեջանի ռազմատենչ ձգտումները: Սակայն գալու է մի օր, երբ Բաքուն նորից նույնն է փորձելու անել, և երբ նրանք գնան այդ քայլին` կրկին անհնարին է լինելու փրկել բոլորին: Պատճառն այն չէ, որ մեր բանակը վատ է կառավարվել: Եթե ցանկանում ենք ոչ մի կորուստ չունենալ, ապա պետք է հրաժարվենք մեր իսկ հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու ազգային նպատակից: Պատերազմից հետո դիվանագիտական ճակատում հակառակորդի հետ բանակցությունները պետք է բերեն խաղաղության և ապահովեն այդ համաձայնության իրագործումը, սակայն ոչ ի հաշիվ մեր ժողովրդի կենսական շահերի: Սա սոցիալական ցանցերի համար նախատեսված «լայվ-շոու» չէ, սա միջազգային ռեալ-քաղաքականություն է` նաև հետնաբեմում ընթացող գործողություններով: Մենք համազգային նշանակության հարցերում և առաջին հերթին` Արցախի հարցում պառակտվելու իրավունք չունենք: Դա չափազանց թանկ կարող է արժենալ մեր պետականության և ժողովրդի համար: Զգոն լինենք և ցանկացած նման փորձ դիտարկենք հենց այս տեսանկյունից: Ինքս էլ հարցեր ունեմ պատերազմի բոլոր կանոնների համաձայն՝ հայոց բանակի հաղթանակի վերաբերյալ որոշ ուժերի կողմից հասարակության մեջ մութ կասկածներ սերմանելու, զանազան շահարկումների, ապրիլյան պատերազմի խնդրով խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծման նպատակի և մի շարք այլ թեմաներով: Սրանց դեռ միասին կանդրադառնանք և եզրակացություններ կանենք: Իսկ այսօր այդ հանձնաժողովի նիստում պատրաստվում եմ ուղիղ նայելով հանձնաժողովականների աչքերին` ասել այն, ինչ գիտեմ ու նաև այն, ինչ մտածում եմ…»,-ասված է ՀՀ երրորդ նախագահի հայտարարության մեջ»:
14:20 - 16 ապրիլի, 2020
Սերժ Սարգսյանն ապրիլի 16-ին ԱԺ-ում կմասնակցի Ապրիլյան հանձնաժողովի նիստին |panarmenian.net|

Սերժ Սարգսյանն ապրիլի 16-ին ԱԺ-ում կմասնակցի Ապրիլյան հանձնաժողովի նիստին |panarmenian.net|

panarmenian.net: Սերժ Սարգսյանն ապրիլի 16-ին կմասնակցի ԱԺ Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին։ ԱԺ հատուկ քննիչ հանձնաժողովը բավարարել է Սերժ Սարգսյանի պայմանը․ հանձնաժողովը հավաստիացրել է, որ նրան առանց որևէ նախապայմանի կտրամադրվի իր մասնակցությամբ հատվածի տեսաձայնագրությունը: ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ապրիլի 6-ին գրություն էր ուղղել երրորդ նախագահին՝ մասնակցելու Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին: Սարգսյանի գրասենյակի պատասխանատուի ստորագրությամբ ուղարկված գրության մեջ նշվել է, որ չնայած ՀՀ երրորդ նախագահը որևէ օրենքով չի կրում պարտականություն հանձնաժողովի լսումներին ներկայանալու, այդուհանդերձ, նա «ոչ հանձնաժողովում և ոչ էլ որևէ այլ ձևաչափով խնդիր չունի մանրամասներ ներկայացնելու» Ադրբեջանի կողմից 2016-ին սանձազերծված ապրիլյան ռազմական ագրեսիայի վերաբերյալ։
10:40 - 16 ապրիլի, 2020