ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պետական մարմին է, որն իրականացնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերով նախաքննություն։

ՀՔԾ-ն ինքնուրույն պետական մարմին է և լիազորություններն իրականացնելիս անկախ է։ ՀՔԾ պետն է Սասուն Խաչատրյանը։ 

Ոստիկանություն բերման ենթարկված և հիվանդանոցում մահացած քաղաքացու վերաբերյալ հրապարակումները Դատախազությունն ուղարկել է ՀՔԾ՝ ստուգման |tert.am|

Ոստիկանություն բերման ենթարկված և հիվանդանոցում մահացած քաղաքացու վերաբերյալ հրապարակումները Դատախազությունն ուղարկել է ՀՔԾ՝ ստուգման |tert.am|

tert.am: «Երիտասարդին դաժան ծեծել են ոստիկանությունում, փորձել «գործ սարքել գլխին»․ երիտասարդը հիվանդանոցում մահացել է» վերտառությամբ մամուլի հրապարակումները Դատախազությունն ուղարկել է ՀՔԾ՝ ստուգելու: Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Նշենք, որ օրերս ֆեյսբուքյան օգտատեր Մարիամ Մկրտչյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ օրեր առաջ նախկինում դատապարտված իր եղբորը՝ Էդգար Ծատինյանին ոստիկանները բերման են ենթարկել, բռնություն կիրառել նրա նկատմամբ և ստիպել սուտ ցուցմունք տալ՝ սպառնալով, թե թմրանյութով տոպրակ կգցեն գրպանը: Գրառման մեջ նշվում էր, թե Էդգար Ծատինյանը անճարությունից կուլ է տվել թմրանյութով տոպրակը, որից հետո վատացել է նրա ինքնազգացողությունն, ու նրան տեղափոխել են հիվանդանոց:  
16:00 - 15 ապրիլի, 2019
Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունը 2,5 ամյա թոռնիկի հետ թույլատրվել է դեռևս ապրիլի 4-ին․ ՀՔԾ

Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունը 2,5 ամյա թոռնիկի հետ թույլատրվել է դեռևս ապրիլի 4-ին․ ՀՔԾ

Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունը 2,5 ամյա թոռնիկի հետ թույլատրվել է դեռևս ապրիլի 4-ին Հաշվի առնելով Մարտի 1-ի քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի հետ նրա ընտանիքի անդամների, մասնավորապես 2,5 տարեկան թոռնիկի տեսակցության արգելքի վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներում տարածված հակասական մեկնաբանությունները անհրաժեշտ ենք համարում պարզաբանել հետևյալը. Մարտի 1-ի քրեական գործի նախաքննության շահերից ելնելով 28.07.2018թ.-ին որոշում է կայացվել արգելել Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունն ու հեռախոսազանգերը մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ, ինչպես նաև կապն ընտանիքի ու արտաքին աշխարհի հետ: 2019թ. ապրիլի 4-ին պաշտպան Հովհաննես Խուդոյանը գրավոր միջնորդել է` թույլատրել Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունը վերջինիս 2,5 տարեկան թոռնիկի հետ: Հաջորդ օրն իսկ՝ ապրիլի 5-ին, քննչական խմբի ղեկավարի կայացրած որոշմամբ երեխային թույլատրվել է տեսակցել Ռոբերտ Քոչարյանին: Ընդ որում, հաշվի առնելով, որ ապրիլի 5-ին հաջորդող օրերը եղել են ոչ աշխատանքային, պաշտպան Հովհաննես Խուդոյանի բանավոր խնդրանքով որոշումն առձեռն հանձնվել է նրան: Հետևաբար, 09.04.2019թ.-ին լրագրողների հետ ճեպազրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի կողմից արված պնդումը, թե ներկայում արգելված է երեխայի տեսակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ, իրականությանը չի համապատասխանում: Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
13:29 - 11 ապրիլի, 2019
Եթե Ռոբերտ Քոչարյանը մնա ազատաության մեջ, կարող է խոչընդոտել քրեական գործով ճշմարտության բացահայտմանը․ ՀՔԾ պետի դիրքորոշումը չի փոխվել |armenpress.am|

Եթե Ռոբերտ Քոչարյանը մնա ազատաության մեջ, կարող է խոչընդոտել քրեական գործով ճշմարտության բացահայտմանը․ ՀՔԾ պետի դիրքորոշումը չի փոխվել |armenpress.am|

|armenpress.am|: Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի կարծիքով` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, ազատության մեջ մնալով, կարող է խոչընդոտել քրեական գործով ճշմարտության բացահայտմանը:  «ՀՔԾ-ն մոտ 15 օր առաջ կրկին միջնորդությամբ դիմել էր դատարան, որպեսզի Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվեր: Հետևաբար, մեր դիրքորոշումը մնում է նույնը` գտնում ենք, որ նրա ազատության մեջ մնալը կարող է խոչընդոտել գործով ճշմարտության բացահայտմանը: Այդ որոշումը կայացվել է դատարանների կողմից, և վերադաս դատական ատյանները նույնպես միասնական եկել են այն եզրահանգման, որ մեր միջնորդությունը հիմնավոր է, և կա վտանգ, որ, ազատության մեջ մնալով, Քոչարյանը կխոչընդոտի նախաքննությանը»,- ընդգծել է Խաչատրյանը:
10:51 - 07 ապրիլի, 2019
Կաշառքի գործով քիչ առաջ ձերբակալվել է փաստաբան Վահագն Դանիելյանը

Կաշառքի գործով քիչ առաջ ձերբակալվել է փաստաբան Վահագն Դանիելյանը

|armtimes.com|  Քիչ առաջ ձերբակալվել է փաստաբան Վահագն Դանիելյանը, որը կասկածվում է Կոտայքի մարզի դատավոր Գագիկ Հեբոյանին կաշառք տալուն օժանդակելու համար: ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը միայն հաստատել է, որ փաստաբան է ձերբակալվել, սակայն անունը չի նշել: Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն Դանիելյանին ձերբակալելու որոշում էր կայացրել եւ դրա կատարում հանձնարարել ոստիկանությանը: Դատավոր Գագիկ Հեբոյանը ձերբակալվել է մարտի 27-ին, ապա երեք օր անց կալանավորվել: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասին 2-րդ և 3-րդ կետերով՝ դատավորի կողմից առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալը: Ըստ պաշտոնական հաղորդագրության նրան վերագրվող կաշառքի չափը 2500 ԱՄՆ դոլար է: ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ կաշառքի գումարը կաշառք տվողի կողմից հանցակից փաստաբանի միջոցով փոխանցվել է դատավորին, որից անմիջապես հետո այն հայտնաբերվել է վերջինիս մոտ:
16:22 - 03 ապրիլի, 2019
Քրգործ թերթի դեմ. Մարտի 1-ի գործով նախաքննական գաղտնիք է հրապարակվել. ՀՀ քննչական ծառայություն

Քրգործ թերթի դեմ. Մարտի 1-ի գործով նախաքննական գաղտնիք է հրապարակվել. ՀՀ քննչական ծառայություն

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ՝ Մարտի 1-ի գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ախաքննականա գաղտնիք հանդիսացող ցուցմունքից հատավծաներ հարապարակելու համար, հայտնում է ՀՔԾ մամուլի ծառայությունը: Ծառայությունն ավելի վաղ տարածած պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրել էր, որ նախաքննական գաղտնիք պարունակող տվյալների հրապարակումը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության` լրատվամիջոցներին խնդրելով զերծ մնալ դատավարության որոշ անբարեխիղճ մասնակիցների կողմից տեղեկությունների արտահոսքի արդյունքում «հասանելի» դարձած` նախաքննական գաղտնիք պարունակող տվյալների հրապարակումից: Չնայած նախազգուշացմանը` նույն «Ժողովուրդ» օրաթերթը տպագրվել է «Սերժ Սարգսյանն էլ 0038 հրամանը կարձակեր. Մարտի 1-ի գործով Սերժ Սարգսյանի ցուցմունքը» վերտառությամբ հոդվածը, որում հրապարակվել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի` որպես վկա հարցաքննության արձանագրություններից հատվածներ: Նկատի ունենալով, որ կատարվածում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ, ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից 16.03.2019թ.-ին հարուցվել է քրեական գործ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական ծառայություն
07:49 - 18 մարտի, 2019