Անվտանգության խորհուրդ

Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորում է վարչապետը: Խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները, այդ թվում՝ իրականացնում է պաշտպանության ռազմավարական պլանավորում եւ վերանայում, հաստատում է զինված ուժերի, այլ զորքերի զարգացման պլանը, զինված ուժերի ծավալման պլանը, զինված ուժերի զորահավաքային պլանը, զինված ուժերի կիրառման պլանը, Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության օպերատիվ սարքավորման պլանը, քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը, զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների, բարձրագույն սպայական կազմի պաշտոնների եւ դրանց համապատասխանող բարձրագույն սպայական զինվորական կոչումների ցանկերը. ԱԽ-ն իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ եւս։ Վարչապետի առաջարկությամբ Ազգային խորհուրդը քննարկում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր եւ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, իսկ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերով` խորհրդատվական բնույթի որոշումներ։

ԱԽ քարտուղարի հետ հանդիպմանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահը շեշտել է Ֆրանսիայի շահագրգռությունը ձևաչափի պահպանման հարցում

ԱԽ քարտուղարի հետ հանդիպմանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահը շեշտել է Ֆրանսիայի շահագրգռությունը ձևաչափի պահպանման հարցում

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 11-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին:  Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից։ Ողջունելով համանախագահի այցը Երևան` ԱԽ քարտուղարն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը: Այս համատեքստում համանախագահ Ռոքֆոյն ևս շեշտել է Ֆրանսիայի շահագրգռվածությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի պահպանման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում: Զրուցակիցները հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել ինչպես տարածաշրջանային հարցերի, այնպես էլ Հայաստանի ու Ադրբեջանի միջև գոյություն ունեցող անվտանգային հիմնախնդիրների վերաբերյալ:
18:27 - 11 ապրիլի, 2022
Լայնածավալ բարեփոխումների նպատակներից մեկն արհեստավարժ բանակի ստեղծումն է․ ԱԽ քարտուղարը հանդիպել է Ֆրանսիայի ԶՈՒ պատվիրակության հետ

Լայնածավալ բարեփոխումների նպատակներից մեկն արհեստավարժ բանակի ստեղծումն է․ ԱԽ քարտուղարը հանդիպել է Ֆրանսիայի ԶՈՒ պատվիրակության հետ

Ապրիլի 2-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության Սպառազինության գլխավոր վարչության պատվիրակության հետ: Պատվիրակությունը ղեկավարում էր Ռւոսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Կենտրոնական Ասիայի, Կովկասի, Թուրքիայի և Իսրայելի վարչության պետ, փոխգնդապետ Մարի-Անյես Պիկար-Շեսելին: Այս մասին հաղորդում է ԱԽ գրասենյակը։ Պատվիրակության կազմում էին նաև վարչության Կովկասի հարցերի պատասխանատու Ֆրանս Դոմինիսը և Հայաստանում Ֆրանսիայի պաշտպանության կցորդ, փոխգնդապետ Ֆրեդերիկ Կամպոսը: Հանդիպման ընթացքում պատվիրակության խնդրանքով ԱԽ քարտուղարը ներկայացրել է ռազմական ոլորտում իրականացվող բարեփոխումները: Քարտուղարը նաև մանրամասնել է բարեփոխումների ռազմավարական նպատակները, ընդգծելով, որ նման լայնածավալ բարեփոխումների նպատակներից մեկն արհեստավարժ բանակի ստեղծումն է: Զրուցակիցները նաև քննարկել են բանակի բարեփոխումների ոլորտում երկկողմ հնարավոր համագործակցությունը: Մասնավորապես ընդգծել են ռազմական կրթության ոլորտում հետագա փոխգործակցության կարևորությունը:
17:23 - 02 ապրիլի, 2022
ԱԽ քարտուղարը հանդիպել է Լիտվայի վարչապետի խորհրդականի հետ․ կողմերը բարձր են գնահատել երկրների միջև ձևավորված ջերմ մթնոլորտը

ԱԽ քարտուղարը հանդիպել է Լիտվայի վարչապետի խորհրդականի հետ․ կողմերը բարձր են գնահատել երկրների միջև ձևավորված ջերմ մթնոլորտը

Լիտվա աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղարը հանդիպել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի Արևելյան հարևանության և ժողովրդավարության խթանման հարցերով խորհրդական Գալինա Վաշենկայտեի հետ: Այս մասին հաղորդում է ԱԽ գրասենյակը։ Հանդիպման սկզբում կողմերը բարձր են գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի Լիտվա կատարած այցից հետո երկու երկրների միջև ձևավորված ջերմ մթնոլորտը։  Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները ժողովրդավարության, տնտեսության, վերականգնվող էներգետիկայի և կրթության  ոլորտներում՝ զարգացում ապահովելու նպատակով։ Այս համատեքստում լիտվական կողմը բարձր է գնահատել ժողովրդավարության հարցում Հայաստանի գրանցած զարգացումն ու ձեռքբերումը։
14:11 - 02 ապրիլի, 2022
Արմեն Գրիգորյանը Լիտվայի ՊՆ քաղաքական տնօրենին է ներկայացրել Արցախում ստեղծված իրավիճակը

Արմեն Գրիգորյանը Լիտվայի ՊՆ քաղաքական տնօրենին է ներկայացրել Արցախում ստեղծված իրավիճակը

Լիտվա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության պաշտպանության նախարարության քաղաքական տնօրեն Վայդոտաս Ուրբելիսի և ներքին գործերի փոխնախարար Կեստուտիս Լանչինսկասի հետ: Պաշտպանության նախարարության քաղաքական տնօրեն Ուրբելիսի հետ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանի ռազմաքաղաքական սրված իրադրության վերաբերյալ: Այս համատեքստում ԱԽ քարուղարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացվող գործողությունները և դրանցից բխող հնարավոր սպառնալիքները: Քարտուղարը նաև ներկայացրել է անվտանգային իրավիճակի կայունացմանն ուղղված հայկական կողմի առաջարկները: Ա. Գրիգորյանը հիշեցրել է, որ Երևանը Հայաստանում գտնվող օտարերկրյա ռազմական կցորդներին հրավիրել է ստուգելու Հայաստանի ռազմական ինքնաթիռների տեղում լինելու փաստը: Լիտվայի պաշտպանության նախարարության քաղաքական տնօրեն Ուրբելիսն իր հերթին ներկայացրել է Լիտվայի կիբեռանվտանգության համակարգը: Ներքին գործերի փոխնախարար Լանչինսկասի հետ հանդիպմանը զրուցակիցները քննարկել ու արձանագրել են միջազգային աճող միգրացիայից բխող մարտահրավերների առկայությունը և դրա վերահսկման նպատակով հաղորդակցության ապահովման անհրաժեշտությունը: Քարտուղարը ներկայացրել է Հայաստանի ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը և շնորհակալություն հայտնել պարոն Լանչինսկասին դրա հայեցակարգի մշակման մեջ նրա անձնական ներդրման համար: Այս համատեքստում կողմերը կարևորել են ՀՀ ոստիկանության և ԼՀ ներքին գործերի նախարարության միջև զարգացող համագործակցությունը: Լիտվական կողմը նաև հայտնել է իր պատրաստակամության մասին՝ կիսվելու հայկական կողմի հետ սահմանների կառավարման ոլորտում իր հարուստ փորձով:
11:01 - 02 ապրիլի, 2022
Արմեն Գրիգորյանը Լիտվայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է հերքող փաստեր ՀՀ-ի վերաբերյալ տարածվող կեղծ լուրերի մասին

Արմեն Գրիգորյանը Լիտվայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է հերքող փաստեր ՀՀ-ի վերաբերյալ տարածվող կեղծ լուրերի մասին

Աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի փոխնախարար Մանթաս Ադոմինասի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում: Այս համատեքստում ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչպես նաև հայկական կողմի մոտեցումները հայ-ադրբեջանական հարաբերությունների, մասնավորապես՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացի և տնտեսական բոլոր ուղիների ապաշրջափակման վերաբերյալ: Զրուցակիցները կարևորել են 2021 թվականին Հայաստանում անցկացված Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների և դրան հաջորդած ժողովրդական բարեփոխումների ընթացքը: Այս ամենը կարևորվել է երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում: Անդրադարձ է նաև կատարվել կեղծ լուրերի դեմ պայքարի շրջանակներում երկկողմ համագործակցությանը: Թեմայի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է հերքող փաստեր Հայաստանի վերաբերյալ տարածվող կեղծ լուրերի մասին:  
14:38 - 01 ապրիլի, 2022
Արմեն Գրիգորյանը Լիտվայի նախագահի խորհրդականին ներկայացրել է իրավիճակը Հարավային Կովկասում

Արմեն Գրիգորյանը Լիտվայի նախագահի խորհրդականին ներկայացրել է իրավիճակը Հարավային Կովկասում

Մարտի 31-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Լիտվայի Հանրապետություն այցի շրջանակներում հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդական Կեստուտիս Բուդրիսի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ: ԱԽ քարտուղարը ներկայացրել է իրավիճակը Հարավային Կովկասում և Հայաստանի դիրքորոշումները տարածաշրջանային խնդիրների կարգավորման վերաբերյալ: Կարևորելով Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումները՝ կողմերն ընդծել են դրանց նշանակությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև կեղծ տեղեկատվության ռիսկերը և ԱԽ քարտուղարը մանրամասն ներկայացրել է հերքող փաստեր՝ Հայաստանի վերաբերյալ տարածվող կեղծ լուրերի մասին: Կողմերը պայմանավորվել են համագործակցել կեղծ լուրերի դեմ պայքարի շրջանակներում: 
09:41 - 01 ապրիլի, 2022
Բրյուսելում տեղի է ունեցել Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի երկկողմ հանդիպումը

Բրյուսելում տեղի է ունեցել Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի երկկողմ հանդիպումը

Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։ Ըստ ԵՄ խորհրդի հաղորդագրության` հանդիպումը կազմակերպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Նշվում է, որ պաշտոնյաների հանդիպումը տեղի է ունեցել երկու երկրների միջև մի շարք խնդիրների լուծումներ գտնելու համատեղ ջանքերը զարգացնելու նպատակով: Մասնավորապես, քննարկվել են 2022 թվականի ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքները։ ԵՄ խորհրդի հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ բովանդակային քննարկումների ընթացքում, որ ներառում էին նաև Գրիգորյանի և Հաջիևի առանձին երկկողմ զրույցը, մասնակիցները քննարկել են քաղաքական և անվտանգային իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա հարցերի ողջ շրջանակը` որպես երկու երկրների առաջնորդների հանդիպման ընթացքում ձեռք բերված փոխըմբռնումների շարունակություն։ Խոսքը Փաշինյան-Շառլ Միշել-Ալիև եռակողմ հանդիպման մասին է, որ տեղի է ունեցել Բրյուսելում 2021 թվականի դեկտեմբերի 14-ին։ Զրուցակիցները պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա շաբաթների ընթացքում, որ շարունակեն քննարկումները մի շարք թեմաների շուրջ, այդ թվում նաև վերոնշյալ եռակողմ հանդիպման ժամանակ բարձրացված հարցերի շուրջ: Հայաստանն ու Ադրբեջանը նաև կանդրադառնան երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի հեռանկարներին վերաբերող հարցերին: Հաղորդագրության վերջում նշվում է, որ Եվրամիությունը հավատարիմ է մնում շարունակելու իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության համար: Նշենք, որ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ապրիլի 6-ին Բրյուսելում հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
02:27 - 31 մարտի, 2022
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ Անվտանգության խորհրդի տարածած հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ Անվտանգության խորհրդի տարածած հայտարարությանը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ մարտի 28-ին ՀՀ Անվտանգության խորհրդի տարածած հայտարարության վերաբերյալ։  Մասնավորապես, նշվում է, որ «տարածաշրջանում լարվածության աճի անմիջական պատճառը Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների չկատարումն է»։  Անվտանգության Խորհրդի հայտարարության մեջ ընդգծվում էր միջազգային զսպման մեխանիզմների գործարկման կարևորությունը, որի առնչությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն «Հայաստանի ղեկավարության ուշադրությունը հրավիրում է նրա վրա, որ մարդկությունը դեռ չի գտել միջազգային զսպման ավելի լավ մեխանիզմ, քան միջազգային իրավունքն է»։ «Հայաստանի նման պետությունը մի կողմից կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը, մյուս կողմից՝ չպիտի խոսի միջազգային զսպման մեխանիզմի մասին։ Եթե ​​Հայաստանի Անվտանգության խորհրդի անդամները դեռ չգիտեն, թե որն է միջազգային զսպման լավագույն միջոցը, ապա մենք ևս մեկ անգամ կրկնում ենք միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները՝ ներառյալ պետությունների ինքնիշխանության և միջազգային սահմանների հարգումը, ներքին գործերին չմիջամտելը, միջազգային պարտավորությունների կատարումը»,- ասված է հաղորդագրության մեջ։  Անվտագության խորհուրդը նաև վերահաստատել էր Հայաստանի Հանրապետության ավելի վաղ հնչեցրած դիրքորոշումը և Ադրբեջանական Հանրապետությանն առաջարկել անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ: Այս առումով ադրբեջանական գերատեսչությունը նշել է, որ «ադրբեջանական կողմը մեկ տարի առաջ առաջարկել էր Հայաստանի հետ ամենաբարձր մակարդակով խաղաղության պայմանագիր կնքել, իսկ մեկ ամիս առաջ բարձրաձայնել էր կոնկրետ սկզբունքներ, որոնց վրա պետք է հիմնված լինի պայմանագիրը»։  «Եթե ​​հայկական կողմը խաղաղության պայմանագրի հարցը համարում է լուրջ քայլ, այլ ոչ թե հերթական հանրային տեղեկատվական արշավը, ապա ժամանակն է անցնել կոնկրետ քայլերի։ Եվս մեկ անգամ ուզում ենք նշել, որ Ադրբեջանն իր հերթին պատրաստ է դրան»,- ընդգծվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։   
15:49 - 29 մարտի, 2022
ՀՀ-ն Ադրբեջանին առաջարկում է անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ․ ՀՀ անվտանգության խորհրդի հայտարարությունը

ՀՀ-ն Ադրբեջանին առաջարկում է անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ․ ՀՀ անվտանգության խորհրդի հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդն այսօր կայացած նիստում քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակն` այն գնահատելով խիստ լարված: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։  Իրադրության վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանական Հանրապետությունը, փորձելով գտնել մտացածին հիմնավորումներ, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում սկսելու համար, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով խաղաղության պայմանագրի հարցում ապակառուցողական գործողությունների մեջ: Անվտանգության խորհուրդը ստեղծված իրավիճակում հարկ է համարում ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի Հանրապետության ավելի վաղ հնչեցրած դիրքորոշումը եւ Ադրբեջանական Հանրապետությանն առաջարկում է անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ: Անվտանգության Խորհուրդը, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական բախումների հնարավորության վրա, անհրաժեշտ է համարում միջազգային զսպման մեխանիզմների գործարկումը՝ տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա և էթնիկ զտում թույլ չտալու համար:
22:21 - 28 մարտի, 2022