ՀՅԴ

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը (ՀՅԴ) հայ ազգային սոցիալիստական կուսակցություն է: Հիմնադրվել է 1890 թվականին Թիֆլիսում Քրիստափոր Միքայելյանի, Սիմոն Զավարյանի եւ Ստեփան Զորյանի կողմից։ Կուսակցությունը գործում է Հայաստանում, Արցախում եւ սփյուռքի ավելի քան 40 երկրներում։ 

2021-ին Ռոբերտ Քոչարյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ ձևավորել է «Հայաստան» դաշինքը՝ 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Դաշինքը հաղթահարել է անցողիկ շեմը և 8-րդ գումարման ԱԺ-ում կունենա 29 պատգամավոր։ 

Նրանք չունեն հանրային աջակցություն. Լենա Նազարյանը՝ ՀՅԴ, ԲՀԿ և «Հայրենիք» կուսակցության քննարկումների վերաբերյալ |parliamentmonitoring.am|

Նրանք չունեն հանրային աջակցություն. Լենա Նազարյանը՝ ՀՅԴ, ԲՀԿ և «Հայրենիք» կուսակցության քննարկումների վերաբերյալ |parliamentmonitoring.am|

parliamentmonitoring.am: Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի հետ: - ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը պահանջում է իշխանության 100 տոկոս հրաժարական, արտախորհրդարանական որոշ ուժեր պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, «Լուսավոր Հայաստանը» անդադար քննադատում է իշխանությանը. քաղաքական դաշտում մենա՞կ եք մնացել: - Մեր ուժի հենարանը մեզ աջակցող, մեզ հետ համագործակցող քաղաքացիներն են: Մենք մենակ չենք։ Իսկ ինչո՞ւ պետք է քաղաքական ուժերը մեզ աջակցեն, եթե մենք դաշինքի մեջ չենք նրանց հետ և չունենք համագործակցության հուշագիր։ Դա նախկինում էր, երբ կային իբր անկախ կուսակցություններ, որոնք, չգիտես ինչու, ամեն հարցում սատարում էին կառավարող ուժին։ Այսօրվա իրավիճակն ընդամենը վկայում է, որ մենք չունենք գրպանային ընդդիմություն, և ոչ մեկը պարտավոր չէ մեր մասին բարի խոսք ասել։ Իհարկե, կան արտախորհրդարանական ուժեր, որոնք կորոնավիրուսի համաճարակի պատճառով հիմա կառավարությանը չեն քննադատում և սպասում են համաճարակի հաղթահարմանը։ Իսկ մյուսները, կառավարության հրաժարականը պահանջելով, ցուցադրում են իրենց քաղաքական մանկամտությունը կամ կամա թե ակամա՝ ծառայություն մատուցում օտարների օրակարգին: - ԲՀԿ-ն քննարկումներ է անցկացնում ՀՅԴ-ի, Արթուր Վանեցյանի «Հայրենիք» և մի քանի այլ նորաստեղծ կուսակցությունների հետ: Նրանք պահանջում են վարչապետի հրաժարականը: Մտավախություն չունե՞ք, որ բազմաթիվ ուժեր կհամախմբվեն ձեր դեմ, և ինչ-որ պահի դիմադրել չեք կարողանա: - Նրանք չունեն հանրային աջակցություն։ Ավելին՝ դրա պոտենցիալն էլ չունեն։ Հարցը ռեսուրսների, մամուլի կամ ասելիքի պակասը չէ։ Նրանք ավարտված պատմություններ են՝ քաղաքական ու իրավական խնդիրների ծանր բեռով։ Նրանց ցանկացած ասելիք խեղդվելու է հանրային, իրավական, քաղաքական մեղադրանքների մեջ։ Երբ մարդիկ ասում են, թե հնին վերադարձ չի լինելու, դրանում ոչ միայն հինը մերժելու մղում կա, այլ նաև՝ նորից չվախենալու, նորին լսելու, նորն ընդունելու պատրաստակամություն: Սա է վկայում Հայաստանում ապրող մարդկանց քաղաքական հասուն փորձառության, ինքնուրույնության ու իրենք իրենց ուժեղ զգալու մասին։ Սա համարում եմ հեղափոխության ամենակարևոր ձեռքբերումներից և ասում եմ ոչ թե չկամության պատճառով, այլ գիտակցումով, որ Հայաստանի ապագան անխուսափելիորեն նոր մարդկանց է բերելու քաղաքական դաշտ։ - Ձեր ընդդիմախոսները հայտարարում են, թե իշխանությունը տապալել է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը, վիրուսի տարածումն ընդլայնվում է, ավելանում է տնտեսական ճգնաժամը: Եվ դա աշնանը հանգեցնելու սոցիալական դժգոհության: Իշխանությունը կանխատեսո՞ւմ է նման զարգացումներ: - Եղած խնդիրների մասին կառավարությունն էլ է անթաքույց խոսում։ Հանրային դժգոհություն կարող է լինել, եթե կառավարությունը թաքցնի իրավիճակի լրջությունը, սխալները։ Իսկ կառավարությունը, բարեբախտաբար, չգնաց այդ ճանապարհով, այլ ամեն բան թափանցիկ շարունակում է ներկայացնել հանրությանը։ Պատեհ պահին հանրության հետ կխոսի նաև հնարավոր բացթողումների և սխալների մասին։ Եթե կոռոնավիրուսով ոգեշնչված ընդդիմախոսները հույսները դրել են այս հարցում կառավարության սխալները քննադատելով առաջ գնալու վրա, ապա իզուր, որովհետև կառավարությունն իր ասելիքով նրանցից առաջ կլինի։ Այսօր կառավարությունը չէ, որ քննություն է հանձնում, այսօր մեր հասարակական համերաշխությունը, մեր փոխօգնությունը, միմյանց հանդեպ հոգատարությունն է քննություն հանձնում։ Ի վերջո, մարդկանց կյանքեր փրկելու, բժիշկների կյանքեր փրկելու, պետության առողջապահական համակարգը փրկելու խնդիրը Հայաստանում ապրող յուրաքանչյուրի անելիքն է, ոչ միայն կառավարության։ - Ինչպե՞ս եք վերաբերվում ընդդիմության պնդումներին, թե իշխանությունը իրավապահներին հանձնարարում է տարբեր աղմկոտ քրեական գործեր հարուցել, որպեսզի քողարկի հեղափոխական բարձր վարկանիշի անկումը: - Վերաբերվում եմ որպես անհիմն քաղաքական հայտարարությունների։ Ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է կառավարող ուժից որևէ մեկը իրավապահ մարմնին հանձնարարել շինծու քրեական գործեր հարուցել, և ինչպես կարող է դա չբացահայտվել ու չդառնալ հենց այդ նույն կառավարող ուժին շանտաժի ենթարկելու առիթ։ Պատկերացրեք՝ գեթ մեկ այդպիսի հրամանի կամ հանձնարարության մասին տեղեկության բացահայտում, և կառավարող ուժի հանդեպ վստահությունը խաթարված է։ Իրավապահ մարմիններին տրված միակ ուղերձը եղել է այն, որ եթե կան ապացույցներ և իրավական հիմքեր, ապա գործե՛ք առանց կաշկանդվելու, առանց երկմտելու, առանց հապաղելու իրականացրե՛ք օրինապահ գործունեությունը՝ բոլորը հավասար են օրենքի առաջ սկզբունքով։ Սա է եղել ու մնում կառավարող ուժի միակ քաղաքական պատվերը իրավապահ մարմիններին։     - Իսկ ինչպե՞ս եք գնահատում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու դատարանի որոշումը: - Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքը քննվելու է ամբողջությամբ՝ ծայրից ծայր, լինի նա տանը թե դատարանում: Մենք բոլորս իմանալու ենք, թե ինչ է կատարվել 2008թ. մարտի 1-ին, երբ սպանվեցին մեր երկրի քաղաքացիներ։ - Որոշումը կայացրած դատավորի վրա նախկին նախագահի մերձավորներն ունեցե՞լ են կողմնակի ազդեցություն: - Չեմ կարող նման կռահումներ անել առանց փաստերի։ Միևնույն ժամանակ, այսպիսի հարցադրումները չեն դադադրի, քանի դեռ Հայաստանում չի հանգուցալուծվել դատարանների քաղաքական և կոռուպցիոն կախյալության հարցը։ Այն, որ 2019թ. մենք չենք կարողացել լուծել անկախ, վստահելի դատական համակարգ ունենալու հարցը, դա խոստովանեց նաև վարչապետը՝ Ազգային ժողովում կառավարության 2019թ. ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցը ներկայացնելիս։ Դեռ այս մարտահրավերի առաջ ենք։ Արդեն հաստատված է խնդրի լուծման ռազմավարությունը, որի արդյունավետության մասին դատողություններ կանենք դրա իրականացման ընթացքում կամ ավարտին։ - Ավարտվեց գարնանային նստաշրջանը: Ի՞նչ հասցրեցիք անել, ո՞ր կարևոր հարցերը մնացին չլուծված:: - Հասցրեցինք ընդունել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը։ Այս օրենքով իրավապահները կարող են յուրաքանչյուրին հարց տալ՝ որտեղի՞ց է ծագել ունեցվածքը, և ոչ ոք չպետք է խուսափի այս հարցի պատասխանից։ Օրենքը մի կարևոր կարգավորում էլ ունի, որի մասին քիչ է խոսվել`ապօրինի գույքին տիրապետողը կարող է գույքը պետությանը վերադարձնելու հաշտության համաձայնագիր կնքել և խուսափել դատական երկարատև գործընթացներից։ Հաջորդը Դատական օրենսգրքի ծավալուն փոփոխություններն էին, որոնք կառավարությունն առաջարկեց վեթթինգի փոխարեն։ Անցյալը խմբագրելու այս իրավական գործիքների կիրառումը առաջիկայում մեզ բոլորիս պահելու է քաղաքական լարվածության մեջ: Արդեն դրա ականատեսն ենք։ Եվ, վերջապես, Ազգային ժողովն ընդունեց Սահմանադրության փոփոխությունները հանրաքվեի դնելու, Սահմանադրության մեջ փոփոխություններ առաջարկող պատգամավորների նախագծերը, որոնք վերաբերում են ՍԴ դատավորներին: Որպես չարված էլ՝ պիտի հիշեմ «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունները, որոնց կանդրադառնանք հաջորդ նստաշրջանում։
12:00 - 25 հունիսի, 2020
Ամոթալի և անթույլատրելի հակասահմանադրական այս ընթացքը պետք է կասեցնել․ ՀՅԴ Գերագույն մարմին

Ամոթալի և անթույլատրելի հակասահմանադրական այս ընթացքը պետք է կասեցնել․ ՀՅԴ Գերագույն մարմին

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը Սահմանադրական փոփոխությունների արագընթաց և անպատասխանատու կերպով Ազգային ժողովում ներկայացումը, քննարկումն ու ընդունումը փաստում են, որ. օրվա քաղաքական իշխանությունը հետևողականորեն արհամարհում է երկրի Մայր օրենքը և, ելնելով անձնական ու քաղաքական շահախնդրությունից, իրականացնում է կամակատար դատարան ունենալու ցանկությունը, օգտվելով երկիրը համակած կորոնավիրուսի հաղթահարման պատրվակով հայտարարված արտակարգ դրությունից, քաղաքական իշխանությունը անթաքույց կերպով կայացնում է Սահմանադրության իրար հավասարակշռող երեք ճյուղերից մեկի՝ դատական համակարգի առանցքային դերակատարություն ունեցող Սահմանադրական դատարանը զավթելու որոշում, ինչը առերևույթ առաձնապես ծանր հանցագործության տարրեր է պարունակում: Ամոթալի և անթույլատրելի հակասահմանադրական այս ընթացքը պետք է կասեցնել: Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ Ազգային ժողովի ընդունած հակասահմանադրական որոշումները անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել Սահմանադրական դատարանում: Այս առումով ողջունում ենք «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության դիրքորոշումն ու նախաձեռնությունը, հորդորում ենք «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությանը միանալ այս նախաձեռնությանը: Դիմում ենք հանրապետության նախագահին, որպես պետության գլուխ, նշված հակասահմանադրական գործընթացի վերաբերյալ արտահայտել հստակ դիքորոշում և ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ: Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմին 22.06.2020 թ.
22:08 - 22 հունիսի, 2020
Ընդդիմության քաղաքական գնահատականին իշխանությունը հերթական անգամ արձագանքում է ռեպրեսիվ մեթոդներով․ ՀՅԴ

Ընդդիմության քաղաքական գնահատականին իշխանությունը հերթական անգամ արձագանքում է ռեպրեսիվ մեթոդներով․ ՀՅԴ

Հայ Հեղափոխական Դաշնակցության  Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։ «Ընդդիմության քաղաքական գնահատականին իշխանությունը հերթական անգամ արձագանքում է ռեպրեսիվ մեթոդներով: Հատկապես հիմա, երբ, երկիրը կանգնած է ներքին ու արտաքին լրջագույն սպառնալիքների առաջ, որոնք արդյունք են նաև իշխանությունների ապաշնորհ կառավարման, առավել ցայտուն է դառնում մեկ անձի բռնատիրություն հաստատելու անթաքույց ձգտումը: Եվս մեկ անգամ, պահանջում ենք իշխանություններից վերադառնալ քաղաքական պայքարի դաշտ: Հակառակ դեպքում, այս ճանապարհն անխուսափելիորեն տանելու է երկրում ապակայունացման խորացմանը և անդառնալի կորուստների, որի ողջ պատասխանատվությունը կրում է օրվա իշխանությունը»
18:28 - 14 հունիսի, 2020
Բացիլի հատկանիշ ունեցող քաղաքական ուժերն այս օրերին պատրաստում են իրենց քաղաքական գերեզմանաքարը. Նիկոլ Փաշինյան
 |armtimes.com|

Բացիլի հատկանիշ ունեցող քաղաքական ուժերն այս օրերին պատրաստում են իրենց քաղաքական գերեզմանաքարը. Նիկոլ Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: ՀՅԴ-ն կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության քայլերը համարում է կամ անարդյունավետ, կամ ուշացած, նաև սխալ, և պահանջում է, որ ԱԺ-ն հատուկ նիստ գումարի ճգնաժամից դուրս գալու քննարկման և ձախողված պաշտոնյաներին, այդ թվում վարչապետին պատասխանատվության ենթարկելու համար: Արդյո՞ք  Ձեր քաղաքական թիմը պատրաստ է նման օրակարգով քննարկման: Ճեպազրույցի ժամանակ հնչած հարցին վարչապետն ասաց.  ԱԺ-ում կորոնավիրուսի հետ կապված արդեն 3 հատուկ նիստ է տեղի ունեցել, կառավարությունում ևս նման քննարկումները են կայացել, և շարունակվում են:  «Ուղղակի ուզում եմ արձանագրել, որ Դաշնակցության համար մեծ հաշվով ոչ մի բան չի փոխվել, որովհետև դաշնակցության ներկայացուցիչները հայտնի հռետորիկայով և կառավարության հրաժարականի ենթատեքստով խոսում էին 2018 թվականի ամռանը: Երբ ընդամենը մեկ-երկու ամիս էր անցել կառավարության ձևավորումից: Այնպիսի տպավորություն կա, որ Հայաստանում ոչ միայն առողջապահական կորոնավիրուս է  տարածվում, այլև քաղաքական կորոնավիրուս է տարածվում, որն ի տարբերություն առողջապահականի, իմ կարծիքով կբերի բացիլի հատկանիշ ունեցող քաղաքական և հասարակական ուժերի մահվան՝ քաղաքական իմաստով:  Դա իմ համոզմունքն է: Կտեսնեք, որ այդ քաղաքական ուժերն ամբողջությամբ  դուրս կմղվեն Հայաստանի քաղաքական-հասարակական կյանքից, որովհետև իրենք այս օրերին կառուցում են իրենց քաղաքական գերեզմանաքարը»,-ասաց վարչապետը: Ընդունված է կորոնավիրուսի համատեքստում խոսել պատերազմական հռետորաբանությամբ: Վարչապետն ասաց, հայեցակարգային առումով այդ մտքի հետ հաշտ չէ, որովհետև կարծում է, որ ճգնաժամին միշտ պետք է նայել  որպես հնարավորության: «Բայց այսօր կան ուժեր, որոնք էդպիսի հռետորաբանություն են զարգացնում: Ասում են, երբ որ հրամանատարը կամ հրամանատարությունը պատերազմի ժամանակ ձախողվում է, նա պետք է հրաժարական տա, հեռանա, և այլն: Նախ ուզում եմ արձանագրել. այսօր կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանն ամենատարբեր ցուցանիշներով անգամներով ավելի լավ արդյունք ունի, քան աշխարհի ամենազարգացած երկրները: Եվ, ես ինչ-որ չեմ տեսնում, որ աշխարհի այդ զարգացած երկրներում քաղաքական բացիլը տարածվի այնպես, ինչպես Հայաստանում: Բայց, եթե պատերազմական տրամաբանությամբ ենք խոսում, և մարդիկ ուզում են կառավարության գործողությունները դիտարկել այդ շրջանակում, եկեք դիտարկենք: Իսկ պատերազմի  ժամանակ ի՞նչ են անում խուճապ տարածողների, սխալ տեղեկատվություն տարածողների, պատերազմի ժամանակ հրամանատարի դեմ խոսողների հետ: Նրանց դատում են ռազմական և պատերազմական իրավիճակին համապատասխան: Մենք, բնականաբար, այդպիսի քաղաքականություն չենք վարում, որովհետև ժողովրդավարական երկիր ենք»,- ասաց վարչապետը։  
20:22 - 10 հունիսի, 2020
Նպատակահարմար չենք գտնում մաս կազմել ձևավորվող կառավարությանը. ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտե

Նպատակահարմար չենք գտնում մաս կազմել ձևավորվող կառավարությանը. ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտե

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Արցախում առաջին անգամ կայացած համաժամանակյա  խորհրդարանական և նախագահական ընտրությունների արդյունքներով այժմ կազմավորվում են երկրի գործադիր և օրենսդիր նոր իշխանությունները: 2020թ. ապրիլի 9-ի հայտարարությամբ տեղեկացրել ենք ԱՀ Ազգային Ժողովի ընտրությունների կապակցությամբ մեր գնահատականների և նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ՀՅԴ դիրքորոշման մասին: Նկատի ունենալով համապետական ընտրությունների և ընտրված նախագահի հետ բանակցությունների արդյունքները՝  նպատակահարմար չենք գտնում մաս կազմել ձևավորվող կառավարությանը: 2019թ. հուլիսի 7-ին և օգոստոսի 30-ին ՀՅԴ հրապարակած քաղաքական միասնական օրակարգի առաջնահերթությունների և նախընտրական ծրագրի հիման վրա հարաբերություններ ենք կառուցելու ինչպես քաղաքական ուժերի, այնպես էլ Արցախի Հանրապետության իշխանությունների հետ: Հուսով ենք, որ նոր իշխանությունները ջանք չեն խնայի հաջողություններ արձանագրելու ներքաղաքական խորհրդակցությունների ընթացքում առավել կարևորված՝ պետականության ամրապնդման, անվտանգության ապահովման, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման, Սահմանադրական բարեփոխումների, Հայաստանի Հանրապետության հետ ռազմաքաղաքական դաշինքի իրավապայմանագրային ամրագրման, տնտեսական զարգացման, սոցիալական արդարության հաստատման, վերաբնակեցման և ժողովրդագրական իրավիճակի բարելավման ուղղություններով: ՀՅ Դաշնակցությունն իր համահայկական կառույցով հաստատակամորեն շարունակելու է ներդրում ունենալ հայրենիքի  բարգավաճման գործում: ՀՅ Դաշնակցության ելակետային ուղենիշը եղել և մնում է ազատության, արդարության, ազգային ու համամարդկային արժեքների ամրակայումը և ներազգային համերաշխության  ապահովումը»:
16:18 - 25 մայիսի, 2020
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին ԱՀ նախագահ ընտրվելու առթիվ

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին ԱՀ նախագահ ընտրվելու առթիվ

Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Արայիկ Հարությունյանին՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնին ընտրվելու առիթով: Այս մասին տեղեկացրին Եվրոպայի Հայ դատի գրասենյակից։ «Իր նամակին մէջ Կարապետեան յաջողութիւն եւ նորանոր ձեռքբերումներ մաղթեց նորընտիր նախագահին, յայտնելով Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբին անվերապահ պատրաստակամութիւնը շարունակելու իր աջակցութիւնը ցուցաբերել Արցախի ժողովրդին, անոր ազատ ինքնորոշման եւ մարդկային իրաւունքներուն պահպանման աշխատանքներուն մէջ, արտաքին դաշտի վրայ եւ մանաւանդ Եւրոպական միութեան մէջ: Անդրադառնալով այս մասին Կարապետեան մեկնաբանեց ըսելով. «Համոզուած եմ որ արդիւնաւէտ համագործակցութիւնը կը շարունակուի մեր գրասենեակին ինչպէս նաեւ Եւրոպայի մէջ գործող Հայ դատի բոլոր յանձնախումբերուն եւ Արցախի Հանրապետութեան նորընտիր իշխանութիւններուն միջեւ, յանուն Արցախի հզորացման, զարգացման եւ բարեկեցութեան, անոր անկախութեան միջազգային ճանաչման եւ Արցախի ժողովուրդին աշխարհաքաղաքական մեկուսացումէն դուրս հանելու աշխատանքին ծառայելու համար: Ինչպէս Արցախեան նախկին բոլոր իշխանութիւններուն օրով, մեր գրասենեակը եւ Հայ Դատի յանձնախումբերը իրենց բոլոր մարդկային, յարաբերական եւ դիւանագիտական հնարաւորութիւնները պիտի շարունակեն դնել վերոնշեալ նպատակները իրականացնելու համար»: Հայ դատի գրասենեակը նաեւ ջերմօրէն կը շնորհաւորէ Արցախի ժողովուրդին կամքը, որ 31 Մարտին եւ 14 Ապրիլին կայացած նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններու միջոցաւ անգամ մը եւս վերահաստատեց իր որդեգրած ժողովրդավարութեան ուղին: Այս ուղին ամրապնդելու իմաստով, ինչպէս վերջին տարիներու բոլոր ընտրութիւններու ընթացքին, իր մասնակցութիւն նաեւ պիտի բերեր ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակը նախաձեռնելով 10 Եւրոպացի մասնագէտ դիտորդներէ բաղկացած՝ ընտրական դիտորդական առաքելութիւն մը: Սակայն տիրող ներկայ համաշխարային ճգնաժամին պատճառաւ ան չեղեալ նկատուեցաւ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
21:31 - 17 ապրիլի, 2020
Ընտրությունների հետաձգումը մեր կողմ կամ դեմ լինելով չէ, իշխանությունները պետք է որոշեն․ ՀՅԴ Արցախ կուսակցության նախագահի թեկնածուի շտաբի պետ Արթուր Մոսյան

Ընտրությունների հետաձգումը մեր կողմ կամ դեմ լինելով չէ, իշխանությունները պետք է որոշեն․ ՀՅԴ Արցախ կուսակցության նախագահի թեկնածուի շտաբի պետ Արթուր Մոսյան

Մարտի 31-ին կայանալիք Արցախի ընտրությունների հետաձգման թեմայով զրուցել ենք «ՀՅԴ Արցախ» կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանի շտաբի պետ Արթուր Մոսյանի հետ։ - Պարո՛ն Մոսյան, ձեր կուսակցությունը կողմ է ընտրությունների հետաձգմանը, թե ոչ։ - Ընտրությունների հետաձգումը մեր կողմ կամ դեմ լինելով չէ։ Կա Սահմանդրություն, կա օրենք և իշխանություններն օրենքի սահմաններում պետք է որոշեն՝ հետաձգում են, թե չեն հետաձգում։ Եթե, իհարկե, թույլ է տալիս Սահմանադրությունը։ Սահմանադրությամբ արտակարգ դրություն հայտարարվում է մի դեպքում, երբ պատերազմ է կամ սահմանադրական կարգի տապալման  վտանգ կա։ Ուրիշ այլ դեպք Սահմանադրությունը չի նախատեսում։  Բայց կա արտակարգ իրավիճակ հասկացությունը, որ նման աղետների դեպքում հայտարարվում է արտակարգ իրավիճակ։ Սակայն արտակարգ իրավիճակի դեպքում ընտրությունները չեն չեղարկվում։  Ամբողջ խնդիրը սա է։ Համենայն դեպս իշխանությունները պետք է որոշեն։ Մենք ընդունում ենք իշխանությունների ցանկացած որոշում։ - Ռիսկեր չե՞ք տեսնում ընտրողների մասնակցայնությունն ապահովելու հետ կապված։ - Հնարավոր է, որ մի որոշ մասը վտանգից ելնելով չգան։ Միայն դիտորդները չէ, որ գալիս են։ Հարյուրավոր մարդիկ են գալիս և վտանգները միշտ էլ կան։ Կապված դիտորդների հետ՝ Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ դիտորդական առաքելության շրջանակում Արցախ եկողները պետք է թեստավորվեն։ - Ընտրությունների կայացման և հետագայում կորոնավիրուսի հետևանքով Արցախում անցանկալի զարգացումների դեպքում արդյո՞ք ձեր կուսակցությունը պատրաստ է կիսել՝ ընտրությունները չհետաձգելու իշխանությունների որոշման քաղաքական պատասխանատվությունը։ - Իշխանությունների հետ կիսել-չկիսելու հարց չի։ Իշխանությունները պետք է որոշեն՝ արտակարգ իրավիճակ սահմանել։ Մեզ մոտ, իմիջիայլոց, ասեմ, որ խստացում կա՝ կառավարության որոշմամբ։ Առ այսօր Արցախում կորոնավիրուսով վարակված մարդ չկա։ Ես հիմնվում եմ պաշտոնական տեղեկության վրա։
18:44 - 27 մարտի, 2020
ԱԳ նախարարը հանդիպել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչների հետ. 6 ժամ է տեւել հանդիպումը

ԱԳ նախարարը հանդիպել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչների հետ. 6 ժամ է տեւել հանդիպումը

Փետրվարի 23-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ ԱԳՆ ղեկավար կազմի հանդիպումը ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչների հետ՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ դատի կենտրոնական խորհրդի ղեկավար Հակոբ Տեր-Խաչատուրյանի գլխավորությամբ: Ողջունելով հանձնախմբերի ներկայացուցիչներին՝ նախարար Մնացականյանը բարձր է գնահատել նման ձևաչափով հանդիպման անցկացումը, որն իր նպաստն է բերում ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր սկզբունքներից մեկի՝ համահայկականության արդյունավետ իրականացմանը: Նախարարը նաև համոզմունք է հայտնել, որ նման ձևաչափով հանդիպումները կկրեն պարբերական բնույթ, կնպաստեն Հայաստանի և սփյուռքահայ կազմակերպությունների համագործակցության ձևավորմանը և ամրապնդմանը: ԱԳ նախարարը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և գերակայությունները, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ Հայաստանի դիրքորոշումը և այդ ուղղություններով ձեռնարկվող քայլերը: Հայ Դատի հանձնախմբերի ներկայացուցիչները ներկայացրին իրենց աշխատանքների հիմնական ուղղությունները։ Շուրջ վեց ժամ տևած քննարկումների ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում տեղի ունեցավ համահայկական օրակարգի՝ Արցախյան հիմնահարցի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Սևրի պայմանագրի և Վիլսոնյան իրավարար վճռի 100-ամյակի, Մերձավոր Արևելքում զարգացումների և տարածաշրջանի հայ համայնքների դիմագրաված խնդիրների և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ: Հայ Դատի հանձնախմբերի կողմից հանդիպմանը մասնակցեցին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամներ Արամ Գալուստյանը և Կիրո Մանոյանը, Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի Բրյուսելի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանը, Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Համբարյանը, Հայ Դատի Վաշինգտոնի գրասենյակի պատասխանատու Արամ Համբարյանը, Սոցինտերնի փոխնախագահ Մարիո Նալբանդյանը, Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի պատասխանատու Ներսես Ներսեսյանը։ ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ նման հանդիպումները սկիզբ են առել 1997 թվականից և ունեցել են պարբերական բնույթ՝ ՀՀ բոլոր իշխանությունների ժամանակ։
13:30 - 25 փետրվարի, 2020
Երևանում մեկնարկեց ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը. այն կշարունակվի Արցախում |armenpress.am|

Երևանում մեկնարկեց ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը. այն կշարունակվի Արցախում |armenpress.am|

armenpress.am: Երևանում մեկնարկեց Հայ յեղափոխական դաշնակցության Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը՝ Հայ Դատի կենտրոնական խորհրդի կազմակերպությամբ: Այն կշարունակվի Արցախի Հանրապետությունում: «Վաղը նիստը կայանալու է Արցախի Ազգային ժողովում, փետրվարի 26-ին կվերադառնանք Երևան և ժողովը կշարունակենք այստեղ: Նախորդ խորհրդաժողովը 2016թ.-ին էր, ապրիլյան պատերազմից անմիջապես հետո` մայիսին»,- ասաց ՀՅԴ «Հայ դատի» և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը նշեց, որ խորհրդաժողովի ընթացքում կքննարկվեն այն առաջնահերթությունները, որ առաջիկայում պետք է իրագործի բյուրոն, ՀՅԴ բոլոր մարմինները և Հայ դատի ցանցի ներկայացուցիչները:
18:31 - 24 փետրվարի, 2020
ՀՅԴ-ն ու ԼՀԿ-ն պատրաստվում են օգնել «ոչ»-ին տեղամասային հանձնաժողովներում անդամներ նշանակելու հարցում |pastinfo.am|

ՀՅԴ-ն ու ԼՀԿ-ն պատրաստվում են օգնել «ոչ»-ին տեղամասային հանձնաժողովներում անդամներ նշանակելու հարցում |pastinfo.am|

pastinfo.am: «Ոչ»-ի շտաբի լիազոր ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը խնդրանքով դիմել է չորս քաղաքական ուժերի, որպեսզի տեղամասային հանձնաժողովի անդամի նշանակման ենթակա անձանց մասով օգնեն շտաբին։ «Ես ինքս դիմել եմ այն քաղաքական ուժերին, որոնք ունեն համակարգված տվյալներ ընտրական տեղամասերում հանձնաժողովների անդամ իրավունք ունեցող անձանց մասին»,-այս մասին ասաց Մելիքյանը։ Նա նշեց, որ այդ չորս քաղաքական ուժերն են՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու «Հայաստանի հանրապետական» կուսակցությունը։ «Խոսքն այս 4 քաղաքական ուժերին է վերաբերում, քանի որ նրանք են հանդես եկել «այո»-ն բացառող հայտարարություններով»,-հայտեց Մելիքյանը։ Մելիքյանի փոխանցմամբ, իր խնդրանքին դեռևս արձագանքել են «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ու «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» և պատրաստակամություն են հայտնել օգնել «ոչ»-ին տեղամասային հանձնաժողովներում անդամներ նշանակելու հարցում։ Շարունակությունը՝ pastinfo.am-ում
12:56 - 22 փետրվարի, 2020
Արցախի Հանրապետության ԱԺ ընտրություններին ՀՅԴ ցուցակը կգլխավորի Դավիթ Իշխանյանը

Արցախի Հանրապետության ԱԺ ընտրություններին ՀՅԴ ցուցակը կգլխավորի Դավիթ Իշխանյանը

Հայ հեղափոխական դաշնակցության Արցախի կառույցը հրապարակել է 2020թ. մարտի 31-ին կայանալիք Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների ՀՅԴ ընտրական ցուցակը: ԱՀ ԱԺ ընտրություններին մասնակցելու համար Դաշնակցությունը ներկայացրել է 33 հոգուց բաղկացած ընտրական ցուցակ. Իշխանյան Դավիթ ՌուբենիՄոսիյան Արթուր ԱրմենիԲալայան Վահրամ ՌազմիկիՀարությունյան Արմինե ԿամոյիՀովհաննիսյան Լեռնիկ ԼենտրուշայիՇինդյան Սուրեն ՄխիթարիՍարգսյան Ալիկ ԱսծատուրիՊետոյան Մարինե ԳուրգենիԹովմասյան Սուրեն ՌուբենիԴավթյան Նորայր ՅուրայիԱղաջանյան Սամվել ԲորիսիԳրիգորյան Ալյոնա ԷրիկիՆալթակյան Սամվել ՍերգեյիՍուլեյմանյան Մասիս ՍերգեյիԶաքարյան Ալիկ ԱլյոշայիԱղաջանյան Տաթևիկ ԺորայիԴավթյան Մարատ ՌոբիկիԼալայան Արծվիկ ՍալիմիԱռաքելյան Մհեր ԴավիթիՊետրոսյան Կարինե ՌազմիկիՍտեփանյան Արարատ ՀամիկիՄարտիրոսյան Տրդատ ԿամոյիԲաղդասարյան Սևակ ԿառլենիԼոռեցյան Անահիտ ՍերգեյիՀովսեփյան Արմեն ԱլեքսանդրիՀովսեփյան Վահրամ ՎագիֆիՍարուխանյան Արեն ԱրամիԲալասանյան Մանուշակ ՀամլետիԳաբրիելյան Ալյոշա ԳրիգորիիՄնացականյան Ռիտա ՄիքայելիՍարգսյան Արմեն ԹեմուրիԲարսեղյան Կամո ՎանիիՊետրոսյան Գեորգի Միքայելի
11:19 - 18 փետրվարի, 2020
Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին անտեսել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն․ ՀՅԴ

Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին անտեսել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն․ ՀՅԴ

Ափսոսանքով փաստում ենք. օրվա քաղաքական իշխանությունը, չհետևելով բազմաթիվ հորդորների և զգուշացումների, երկիրը ներքաշում է հերթական արկածախնդրության մեջ:Շահարկելով և ձևախեղելով անմիջական ժողովրդավարության կարևոր ինստիտուտ հանդիսացող հանրաքվեն, իշխանությունը քողարկում է ամեն գնով մենիշխանություն հաստատելու սեփական նպատակն ու երկրի առջև ծառացած սպառնալիքները չեզոքացնելու անկարողությունը: Դատապարտելով ամբոխավարական մեթոդներով արհեստական օրակարգ ձևավորելու քաղաքական իշխանության վարքագիծը, ահանզանգ հնչեցնելով այս հակասահմանադրական ընթացքի մասին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարում է` անընդունելի է հակաօրինական ճանապարհով հարցեր լուծելու իշխանության մոտեցումը: Ըստ այդմ.  Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին՝ մասնակից չդառնալ իշխանությունների կողմից նախաձեռնած հերթական ապօրինությանը, անտեսել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն՝ հստակ ուղերձ հղելով իշխանություններին, որ ժողովուրդն այլևս հոգնել է պուպուլիզմից, արհեստածին օրակարգերից, հասարակությունը «սևերի» ու «սպիտակների» բաժանելու քայքայիչ քաղաքականությունից, արդեն շարունակական դարձած ցնցումներից, որոնք այդպես էլ չնպաստեցին հանրային բարեկեցության աճին և իրական ժողովրդավարությանը: Դիմում ենք քաղաքական կուսակցություններին, քաղաքացիական հասարակությանը, մեր հայրենակիցներին՝ միավորել իրենց ջանքերը՝ բացառելու «Այո»-ն, կանխելու հակապետական այս ընթացքը և, ի վերջո, ձեռնամուխ լինել իրական բարեփոխումների իրականացմանը: Այս նպատակներին հասնելու համար Դաշնակցությունը կձեռնարկի անհրաժեշտ ակտիվ գործողություններ: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին  
13:51 - 13 փետրվարի, 2020
ՀՅԴ Արցախի Արտակարգ Շրջանային Ժողովը նախագահի թեկնածու է առաջադրել Դավիթ Իշխանյանին

ՀՅԴ Արցախի Արտակարգ Շրջանային Ժողովը նախագահի թեկնածու է առաջադրել Դավիթ Իշխանյանին

ՀՅ Դաշնակցության Արցախի Արտակարգ Շրջանային ժողովը, քննելով 2020 թվականի համապետական ընտրություններին ՀՅ Դաշնակցության մասնակցության հարցը և ամփոփելով միասնական օրակարգի շուրջ համաձայնեցված թեկնածու առաջադրելու նպատակով ՀՅԴ Արցախի ԿԿ-ի իրականացրած բանակցությունների արդյունքները, որոշեց առաջիկա համապետական ընտրություններում ՀՅ Դաշնակցության նախընտրական ծրագիրը հիմնել հետեւյալ դրույթների վրա. -Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ապահովել ԱՀ Սահմանադրության 175-րդ հոդվածի անվերապահ իրագործումը, -Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի իրավապայմանագրային ամրագրումը, -սոցիալական արդարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ օրենքի գերակայության վրա հիմնված ներազգային համերաշխության ապահովումը, -կոռուպցիայի եւ հովանավորչության դեմ անզիջում պայքարի իրականացումը, -զսպումների եւ հակակշիռների մեխանիզմների ներդրմամբ պետական համակարգի հավասարակշռման, անմիջական ժողովրդավարության ընդլայնմանն ու ամրապնդմանն ուղղված՝ Արցախի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունումը, -վերաբնակեցման համակարգված, լայնածավալ եւ հետեւողական իրականացումը, -«Ազգ-բանակ» հայեցակարգի հիման վրա պաշտպանության եւ անվտանգության համակարգի կատարելագործումը: Նախընտրական ծրագրի վերոնշյալ դրույթների իրականացման եւ այս առաջնահերթությունների շուրջ հանրության համախմբման նպատակով Ժողովը որոշեց Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններին մասնակցել սեփական թեկնածուով և նախագահի թեկնածու առաջադրել Դավիթ Իշխանյանին: Խորհրդարանական ընտրություններին Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մասնակցելու է առանձին ցանկով:
05:37 - 16 դեկտեմբերի, 2019