Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում մշակում է տնտեսական քաղաքականությունը, ապահովում դրա իրականացնումը եւ արդյունքների գնահատումը։

Էկոնոմիկայի նախարարն է Վահան Քերոբյանը, տեղակալներն են Ավագ Ավանեսյանը, Տիգրան Գաբրիելյանը, Նաիրա Մարգարյանը, Վարոս Սիմոնյանը, Արման Խոջոյանը։

Փոթի-Կավկազ նավահանգիստների միջև ամենաուշը հունիսի 15-ից լաստանավային բեռնափոխադրումներ կիրականացվեն․ նախարար

Փոթի-Կավկազ նավահանգիստների միջև ամենաուշը հունիսի 15-ից լաստանավային բեռնափոխադրումներ կիրականացվեն․ նախարար

«ՍԻ ԸՆԴ ԷՄ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ-ն ճանաչվել է որպես ՀՀ տարածքից արտահանման և ՀՀ տարածք ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով փոխադրման օպերատոր։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ընթացքում։Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հիշեցրեց՝ մի քանի շաբաթ առաջ կառավարությունը որոշում էր ընդունել, որով հայտնել էր իր մտադրությունը՝ կնքել պայմանագիր լաստանավային օպերատոր հանդիսացող այն ընկերության հետ, որը կկնքի համապատասխան պայմանագրեր Հարավկովկասյան երկաթուղիների և Ռուսական երկաթուղիների հետ․ «Հիմա այդ ընկերությունը արդեն կա, որը ունի համապատասխան պայմանագրային բազա երկու երկաթուղային ընկերությունների և պատրաստ է ձեռնամուխ լինել լաստանավային կանոնավոր հաղորդակցության իրականացմանը։ Ըստ մեր պլանի՝ Փոթի և Կավկազ նավահանգիստների միջև ամենաուշը հունիսի 15-ից պետք է գործարկվի 2 անգամ ամեն ուղղությամբ ընթացող կանոնավոր լաստանավային հաղորդակցություն»։ Քերոբյանը նշեց՝ այս նախագծով  արտահանողներին և ներմուծողներին հնարավորություն է տրվելու էապես նվազեցնել իրենց ռիսկերը, որոնք այսօր հատկապես շատ մեծ են Լարսի անցակետի հետ կապված։  «Սա թույլ է տալու, որ մեր տնտեսությունը, հատկապես արդյունաբերությունը էապես բարձրացնի մրցունակությունը, կտրուկ լավանա հասանելիությունը Եվրասիական տարածքի խորը զոնաներին, որը թույլ կտա լավացնել առևտուրը նաև Կենտրոնական Ասիայի երկրնեի հետ»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց՝ բոլորս երկար տարիներ առնչվել և առնչվում ենք Վերին Լարսի թողունակության հետ կապված խնդիրներին, այդ թվում՝ կապված եղանակային պայմանների հետ: «Հիմա պրոբլեմը սրվել է, որովհետև կապված Ուկրաինայի իրադարձությունների հետ՝ ծովային բեռնափոխադրումների որոշակի սահմանափակումներ են առաջացել, ինչը նշանակում է, որ ծովից բավականին մեծ ծավալի բեռներ տեղափոխվել են ցամաքով փոխադրվելու: Մենք այս պրոցեսն սկսել էինք մինչև ուկրաինական իրադարձությունները՝ այլընտրանք ձևավորելու համար, բայց հիմա լավ է, որ ունենք հստակ պայմանավորվածություններ»:
14:02 - 05 մայիսի, 2022
Իրանը դիտարկում է Հայաստանը որպես «դարպաս» Ռուսաստանի և ԵԱՏՄ այլ անդամ երկրների շուկաներ դուրս գալու համար

Իրանը դիտարկում է Հայաստանը որպես «դարպաս» Ռուսաստանի և ԵԱՏՄ այլ անդամ երկրների շուկաներ դուրս գալու համար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 28-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական հարցերի և ֆինանսների նախարար Սեյեդ Էհսան Խանդուզիի գլխավորած պատվիրակությանը՝ տնտեսության ոլորտում երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ու Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ առևտրային ներկայացուցիչ Վարդան Կոստանյանը։ Ողջունելով հյուրերին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ, չնայած 2021 թվականին Հայաստանի առևտրաշրջանառությունն Իրանի հետ 25%-ով աճել է, սակայն առկա է մեծ ներուժ երկկողմ համագործակցությունն ավելի ընդլայնելու և այդ ցուցանիշը 1 մլրդ դոլարի հասցնելու համար։ Իր խոսքում Վահան Քերոբյանը ներկայացրել է նաև Հայաստանի տնտեսության ոլորտի առաջնահերթ ուղղություններն ու պետական աջակցության մեխանիզմները։ ԻԻՀ տնտեսական հարցերի և ֆինանսների նախարար Սեյեդ Էհսան Խանդուզին իր կողմից նշել է, որ ԻԻՀ նոր կառավարության քաղաքականությունն ընդգծում է հարևան պետությունների, հատկապես հարևան և բարեկամ երկիր Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը։ Սեյեդ Էհսան Խանդուզիի խոսքով՝ իրանական կողմը խիստ կարևորում է ոչ միայն Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը, այլև դիտարկում է Հայաստանը որպես «դարպասներ» դեպի Ռուսաստանի և ԵԱՏՄ այլ անդամ երկրների շուկաներ դուրս գալու համար։
18:08 - 28 ապրիլի, 2022
Պանիր արտադրող «Գրին Պրոդ»-ը նոր արտադրամաս կբացի. 500 մլն դրամի ներդրում, 16 նոր աշխատատեղ՝ 300 000 դրամ աշխատավարձով

Պանիր արտադրող «Գրին Պրոդ»-ը նոր արտադրամաս կբացի. 500 մլն դրամի ներդրում, 16 նոր աշխատատեղ՝ 300 000 դրամ աշխատավարձով

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 28-ի նիստոում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվեց «ԳՐԻՆ ՊՐՈԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Այս մասին հայտնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ԳՐԻՆ ՊՐՈԴ» ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել պանրի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Արմավիրի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականին։ Ընկերությունը նախատեսում է կառուցել արտադրամաս նաև Երևան քաղաքում։ Արդեն իսկ իրականացվել է 300 մլն դրամի ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 500 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 16 նոր աշխատատեղ` մինչև 300,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքը ամբողջությամբ նախատեսվում է արտահանել ՌԴ: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 20 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 3 մլրդ դրամ:
13:12 - 28 ապրիլի, 2022
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց մինչև 1 մլն դրամի ապրանք արտահանելու դեպքում մաքսատուրք չգանձելու մասին նախագծին |1lurer.am|

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց մինչև 1 մլն դրամի ապրանք արտահանելու դեպքում մաքսատուրք չգանձելու մասին նախագծին |1lurer.am|

1lurer.am: Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին:  ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանի խոսքով՝ նշված փոփոխությունն ուղղված է մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը:  «Փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողների համար արտահանման պայմաններն են դյուրինացվում»,- ասաց փոխնախարարը: Նախագծով պետական տուրքից ազատվում են ՀՀ տարածք մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքները, միջազգային կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները՝ այդ փոխադրումների իրականացման ժամանակ, մեկ առաքողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկիր՝ ընդհանուր մաքսային արժեքը 1 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող գումարի չափով ապրանքները:
13:50 - 27 ապրիլի, 2022
Ինչպես խուսափել հակաբիոտիկներով «հարուստ» մսից. պատկան մարմիններն ընդգրկուն բարեփոխումներ են սկսում

 |armenpress.am|

Ինչպես խուսափել հակաբիոտիկներով «հարուստ» մսից. պատկան մարմիններն ընդգրկուն բարեփոխումներ են սկսում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում անասնաբուժության ոլորտում զգալի բարեփոխումներ են սպասվում: Ոլորտի պատասխանատուները նշում են, որ խնդիրները շատ են՝ կապված մասնագետների պակասի, պատշաճ վերահսկողության և այլ հարցերի հետ:  ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշեց, որ մասնագետների պակաս կա բոլոր օղակներում՝ սպանդանոցներ, լաբորատորիաներ, տեսչական ոլորտ: «Բոլոր ուղղություններով էլ անելիք ունենք, կարևորվում են կրթական ծրագրերը, վերապատրաստումները: Քայլ առ քայլ պետք է կարողանանք բարելավել իրավիճակը, սակայն անասնաբույժները նաև պետք է արժանապատիվ վարձատրվեն, արժանապատիվ վերաբերմունքի արժանանան հասարակության, պետական մարմինների կողմից»,-ասաց Գեորգի Ավետիսյանը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը նշեց, որ ոլորտում նախատեսում են մի շարք բարեփոխումներ իրականացնել: Մասնավորապես, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է անասնաբույժների լիցենզավորման գործընթաց: Անասնաբուժության մասին օրենքում նախաձեռնել է փոփոխություն, որով կարգավորվելու է անասնաբույժների աշխատանքը: Այսօր յուրաքանչյուր կենդանի պահող կարող է օգտվել անասնաբուժական դեղատնից, վերցնել հակաբիոտիկներ և ներարկել կենդանուն՝ անկախ նրանից ճիշտ բուժում է արվում, թե ոչ: Դա մի կողմից մարդկային առողջության հետ կապված ռիսկեր է պարունակում. հակաբիոտիկներով հարուստ միսը հայտնվում է մեր սեղաններին: Մյուս կողմից էլ անասնաբույժի աշխատանքն արդեն պահանջված չի լինում: «Լիցենզավորման մոտեցումը կյանքի կոչելով՝ կարգավորում ենք մի քանի հարց: Նախ միայն լիցենզավորված անասնաբույժները իրավունք կունենան անասնաբուժության դեղատնից դեղեր ձեռք բերել: Այսինքն՝ արդեն անասուններ պահողները ոչ թե ինքնագործունեությամբ կզբաղվեն, այլ ստիպված կլինեն աշխատել, համագործակցել անասնաբույժների հետ: Մյուս կողմից էլ արդեն անասնաբույժների մասնագիտությունը պահանջված կլինի»,-ասաց Տիգրան Գաբրիելյանը:     Դրանից բացի, լիցենզավորման գործընթացը ենթադրելու է չափորոշիչներ, պահանջներ, որոնց պետք է համապատասխանեն անասնաբույժները: Վերջիններս պետք է պարբերաբար դասընթացների, վերապատրաստումների մասնակցեն, որպեսզի կարողանան պահել ունեցած լիցենզավորումը:  Լիցենցավորումից զատ, նախատեսվում է մեկ բարեփոխում ևս: Մասնավորապես, ընթացիկ տարվա աշնանը կսկսվի կենդանիների համարակալում ու հաշվառում: Կարևորելով այս գործիքակազմը՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշեց, որ սա լուրջ միջոց կլինի վերահսկողության համար:  Վերահսկողության բարձր մակարդակը կարևոր է նաև արտահանման գործընթացի համար: «Ամբողջ աշխարհում կենդանական ծագման մթերքը համարվում է բարձր ռիսկային: Երբ ԵՄ իմ կոլեգաների հետ խոսում էի՝ ասելով, որ ցանկանում ենք միս, մսամթերք արտահանել եվրոպական շուկա, ինձ հետևյալ հարցն էին տալիս՝ արդյոք ունեք կենդանիների համարակալում և հաշվառում: Քանի դեռ դա չունեք, ԵՄ շուկա մտնելու մասին մոռանում եք»,-ասաց Գեորգի Ավետիսյանը: Մասնագետները վստահեցնում են, որ անասնաբուժության ոլորտում իրականացվող բարեփոխումներն իրենց ազդեցությունն են թողնելու նաև արտահանման գործընթացի վրա:  
16:03 - 26 ապրիլի, 2022
ՊՎԾ-ն վերահսկողական գործառույթներ է իրականացնում ՊՆ-ում, ԱՆ-ում, Երևանի քաղաքապետարանում և այլ օբյեկտներում

ՊՎԾ-ն վերահսկողական գործառույթներ է իրականացնում ՊՆ-ում, ԱՆ-ում, Երևանի քաղաքապետարանում և այլ օբյեկտներում

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից այս պահի դրությամբ վերահսկողական գործողություններ են իրականացվում հինգ տասնյակից ավելի վերահսկվող օբյեկտներում՝ պետական կառավարման համակարգի մարմիններում, նրանց ենթակա հիմնարկներում, ինչպես նաև մի շարք տեղական ինքնակառավարման մարմիններում։ Այս մասին հայտնում են ՊՎԾ-ից։ շտապ   Ընդ որում՝ վերահսկողական գործառույթների շուրջ մեկ երրորդն իրականացվում է Պետական վերահսկողական ծառայության մասին ՀՀ Օրենքով սահմանված կարգով՝ ՀՀ վարչապետի հանձնարարականների հիման վրա մեկնարկած ուսումնասիրությունների շրջանակներում, իսկ վերահսկվող օբյեկտների երկու երրորդում իրականացվում են նույն Օրենքով նախատեսված՝ Ծառայության ղեկավարի հանձնարարությամբ բացված մշտադիտարկումներ:   Մասնավորապես, ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն այս պահին վերահսկողական գործառույթներ՝ ուսումնասիրություններ և մշտադիտարկումներ է իրականացնում. - Երևանի քաղաքապետարանում. - Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. - ՀՀ պաշտպանության նախարարությունում. - ՀՀ առողջապահության նախարարությունում. - ՀՀ առողջապահության նախարարության «Պետական առողջապահական գործակալությունում» և «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում. - ՀՀ ԲՏԱ նախարարության «Հայփոստ» ՓԲԸ-ում. - Հայաստանի «ԴՕՍԱԱՖ» հասարակական կազմակերպությունում և այլն։   Վերահսկողական գործառույթներ են մեկնարկել նաև. - ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված՝ «Արտադրական կանեփի արտադրության հիմնման նպատակով տրված լիցենզիաների» գործընթացի նկատմամբ. - ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրակականացվող՝ «Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» միջոցառման արդյունավետության և օրինականության նկատմամբ. - ՀՀ արտաքին գործերի նախարարությունում՝ «Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպում և իրականացում» ծրագրի իրականացման արդյունավետության և օրինականության նկատմամբ:   Բացի ընթացքում գտնվող՝ հինգ տասնյակից ավելի վերահսկողական գործընթացներից՝ Ծառայության կողմից ամենօրյա վերահսկողության ներքո են գտնվում նաև՝ ՀՀ վարչապետի և Կառավարության որոշումների կատարումը, վարչապետի հանձնարարականների կատարումը: Գնումների ոլորտում մրցակցության ապահովման և խտրականության բացառման նպատակով ևս Ծառայությունն իրականացնում է ամենօրյա վերահսկողական կանխարգելիչ գործառույթներ։   Վերահսկվող օբյեկտներում մինչ այժմ արձանագրված խախտումների և անհամապատասխանությունների վերաբերյալ առաջարկություններ են ներկայացվել լիազոր մարմինների ղեկավարներին, վերահսկվող օբյեկտների ղեկավար անձանց:   Ի պատասխան լրատվամիջոցների բազմաթիվ հարցադրումներին՝ Ծառայության կողմից վերջին շրջանում իրականացվող վերահսկողական գործունեությամբ վեր հանված խախտումների և անհամապատասխանությունների վերաբերյալ, հարկ ենք համարում տեղեկացնել, որ մի շարք ուսումնասիրություններ և մշտադիտարկումներ գտնվում են ավարտական՝ ամփոփման փուլում, և հայտնաբերված հնարավոր խախտումների ու անհամապատասխանությունների վերաբերյալ կտրվի լրացուցիչ ամփոփ տեղեկատվություն։
17:50 - 25 ապրիլի, 2022
Վահան Քերոբյանը Եղիպատրուշի բնակիչների հետ քննարկել է «Մայլեռ» ներդրումային ծրագրի իրագործմանն առնչվող հարցեր

Վահան Քերոբյանը Եղիպատրուշի բնակիչների հետ քննարկել է «Մայլեռ» ներդրումային ծրագրի իրագործմանն առնչվող հարցեր

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ապրիլի 25-ին այցելել է Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայր՝ հանդիպելու բնակիչների հետ և քննարկելու «Մայլեռ» լեռնային հանգստավայրի կառուցման խոշոր ներդրումային ծրագրի իրականացման առնչությամբ մի շարք հարցեր։ Այս մասին հայտնում է Էկոնոմիկայի նախարարությունից։  Հանդիպմանը մասնակցել են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ԱԺ պատգամավոր Մաթևոս Ասատրյանը, այլ պաշտոնյաներ։ Հանդիպման ընթացքում Եղիպատրուշի բնակիչները տեղեկացրել են նախարարին և մարզպետին, որ կարևորում են «Մայլեռ» ծրագրի իրականացումն իրենց բնակավայրի և մարզի զարգացման հնարավորությունների տեսակետից, սակայն անհանգստացած են իրենց տնամերձ հողատարածքները հանրության գերակա շահ ճանաչելու կապակցությամբ։ Նրանք մանրամասն ներկայացրել են խնդիրը, կիսվել իրենց մտահոգություններով և հուզող հարցերով, ներկայացրել խնդրի լուծման առաջարկներ։ Պաշտոնյաները լսել են Եղիպատրուշի բնակիչների բոլոր առաջարկներն ու առարկությունները։ Բնակիչների ուղեկցությամբ նրանք շրջել են հանրության գերակա շահ ճանաչված հողատարածքներում, տեղում ծանոթացել խնդիրներին։ Վահան Քերոբյանը բնակիչներին համառոտ ծանոթացրել է կառավարության ներդրումային քաղաքականությանը, խոսել «Մայլեռ» ներդրումային ծրագրի իրականացման հեռանկարների և ակնկալվող արդյունքների մասին՝ նշելով, որ ծրագրի իրագործումը կնպաստի բնակիչների կյանքի որակի կբարելավմանը։ Այցի ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ստեղծել շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներից և բնակիչներից կազմված աշխատանքային խումբ, որը, տեղում աշխատանքներ իրականացնելով բնակիչների հետ, կհավաքագրի և կուսումնասիրի բնակիչների կողմից ներկայացված խնդիրները, նաև կառաջարկի դրանց համար արդյունավետ և փոխշահավետ լուծումներ։ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում 2080 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասում իրականացվելիք ներդրումային ծրագիրը միտված է Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության բազմազանության ու զարգացման ապահովմանը, ինչպես նաև բնակչության մեջ առողջ ապրելակերպի հաստատմանը, ինչը բխում է հանրության գերակա շահի որոշման նպատակներից։ Ծրագիրն իրականացնող կազմակերպությունը նախատեսում է ներդնել շուրջ 15 մլրդ ՀՀ դրամ ճոպանուղու և սահուղիների կառուցման համար, ինչը կդառնա իր շուրջ զբոսաշրջային նոր քաղաքի ստեղծման առաջին և ամենակարևոր գրավականը։ Այն կատարելու է ներդրում ճոպանուղու, սահուղիների, արհեստական ձնագոյացման համակարգի, գլխավոր հատակագծի և ժամանցային կենտրոնների (տոբոգան, տյուբինգ, «կախարդական կարպետ», զիփլայն, ջրային ատրակցիոններ) կառուցման համար: «Մայլեռ» լեռնային հանգստավայրի կառուցման ներդրումային ծրագիրն իրականացնելու նպատակով նշված տարածքները ճանաչվել են հանրության գերակա շահ։ Հիշեցնենք, որ Եղիպատրուշ գյուղի բնակիչները բազմիցս բողոքի ակցիաներ են իրականացրել Էկոնոմիկայի նախարարության շենքի դիմաց՝ ընդդեմ կառավարության անցած տարվա որոշման, որով հանրային գերակա շահ է ճանաչվել գյուղացիներին պատկանող հողամասերը։ Infocom-ը ավելի վաղ նույնպես անդրադարձել էր թեմային։ 
17:09 - 25 ապրիլի, 2022
Հայաստանի տնտեսվարողները հնարավորություն կունենան ներմուծել սերուցքային կարագը 0% մաքսատուրքով

Հայաստանի տնտեսվարողները հնարավորություն կունենան ներմուծել սերուցքային կարագը 0% մաքսատուրքով

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի ապրիլի 15-ի նիստում հավանության է արժանացել ՀՀ կառավարության նախաձեռնողական առաջարկը, որի համաձայն Հայաստանի Հանրապետությանը սակագնային արտոնություն է տրամադրվել է 1500 տոննա ԱՏԳ ԱԱ 0405 10 110 0 և 0405 10 190 0 ծածկագրերին դասակարգվող բնական սերուցքային կարագի համար (արտոնությունը կիրառելի է 28.03.2022-30.09.2022 թթ. ժամանակահատվածում՝ մաքսային մարմինների կողմից գրանցված հայտարարագրերով՝ ներքին սպառման համար բացթողում ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ), որի ներքո Հայաստանի Հանրապետության տնտեսվարող սուբյեկտները հնարավորություն կունենան ներմուծել սերուցքային կարագը մաքսատուրքի 0% դրույքաչափով։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Որոշման նախաձեռնումն ուղղված է Հայաստանի պարենային անվտանգության ապահովման արդի խնդիրների հաղթահարմանը և պայմանավորված է պարենամթերքի՝ միջազգային շուկաներում արձանագրված գնաճով, ինչպես նաև կարագ մատակարարող ԱՊՀ անդամ երկրներում առաջացած արտահանման ոչ բավարար ծավալներով։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից համաձայնեցման փուլում է գտնվում սերուցքային կարագի բաշխման կարգը, որի ընդունումից հետո կմեկնարկի լիցենզիաների տրամադրման գործընթացը։ «Բնական կարագի վերաբերյալ Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի թիվ 58 որոշում:
13:10 - 22 ապրիլի, 2022
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԵԱՏՄ-Սինգապուր համագործակցության համաձայնագրի նախագծին

 |armenpress.am|

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԵԱՏՄ-Սինգապուր համագործակցության համաձայնագրի նախագծին |armenpress.am|

armenpress.am: Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է վավերացնել Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների և Սինգապուրի Հանրապետության միջեւ համապարփակ տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի նախագիծը: ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նախարարը նշեց, որ Եվրասիական տնտեսական միության եւ Սինգապուրի Հանրապետության միջեւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման մասին պայմանավորվածությունների միասնական փաթեթը մշակվել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի որոշման համաձայն: «Համապարփակ տնտեսական համագործակցության մասին համաձայնագրով նախատեսվում է կողմերի փոխազդեցության բազմակողմ զարգացման պարտավորություն, որի նպատակն է հանդիսանում ապրանքների եւ ծառայությունների առեւտրի խթանումը, կոոպերացիայի ընդլայնումը, ինչպես նաեւ կապիտալ ներդրումների, ընկերությունների հիմնադրման եւ գործունեության պաշտպանության ժամանակակից ստանդարտների ապահովումը: Միաժամանակ, վերոնշյալ համաձայնագրով ամրագրվում է ապրանքների ազատ առեւտրի, ներդրումների եւ ծառայությունների մասով համաձայնագրերի կնքման կողմերի մտադրությունը՝ համաձայն վերջիններիս կողմից սահմանված կանոնների եւ իրավասությունների»,- ասաց Քերոբյանը: Նախարարի խոսքով` Սինգապուրի Հանրապետության հետ անցկացվել է 7 բանակցային փուլ, որոնց շրջանակներում բանակցություններ են տարվել նաեւ Շրջանակային համաձայնագրի կնքման մասով, որի նպատակն է ձեւավորել պայմանավորվածությունների «փաթեթ»՝ «ապրանքներ + ծառայություններ + ներդրումներ» ձեւաչափով, ինչպես նաեւ երկկողմ բանակցություններ ծառայությունների առեւտրի եւ ներդրումների իրականացման համաձայնագրերի կնքման վերաբերյալ: «Համաձայնագրի նպատակն է ստեղծել շահավետ միջավայր եւ պայմաններ փոխադարձ առեւտրային հարաբերությունների զարգացման եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում Կողմերի միջեւ տնտեսական համագործակցության խթանման համար, ինչպես նաեւ վերացնել Կողմերի միջեւ առեւտրային եւ ներդրումային խոչընդոտները, նվազեցնել բիզնեսի ծախսերը եւ բարձրացնել տնտեսական արդյունավետությունը»,- ասաց Քերոբյանը: Ըստ նախարարի` համաձայնագրի վավերացումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությամբ, որը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրի համապատասխան կետի դրույթներից, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում կառավարությունը շարունակելու է նախաձեռնողական եւ փոխշահավետ համագործակցության տարբերակների քննարկումները՝ միտված կառույցի ընձեռած հնարավորությունների առավելագույն օգտագործմանը, գործընկեր երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների աճին եւ կոոպերացիաների զարգացմանը: «Ելնելով վերոգրյալից` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նպատակահարմար է գտնում համաձայնագրի վավերացումը Հայաստանի Հանրապետության կողմից»,- եզրափակեց Քերոբյանը: ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին:  
15:53 - 18 ապրիլի, 2022
Կառավարությունը փոփոխություններ է կատարել մթերողների վարկային սուբսիդավորման ծրագրում |armenpress.am|

Կառավարությունը փոփոխություններ է կատարել մթերողների վարկային սուբսիդավորման ծրագրում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը որոշակի փոփոխություններ կկատարի գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Եթե մենք նախորդ տարիներին ուղղակի ասում էինք, որ 0 տոկոսով վարկ ենք տալիս, այսինքն` սուբսիդավորումը ամբողջությամբ ենք անում, այս պարագայում ուղղակի նշում ենք այն չափը, որը կառավարությունը սուբսիդավորելու է։ Այսինքն` սահմանամերձ բնակավայրերի ընկերությունների համար` 14 տոկոս, Երևանում ու ոչ սահմանամերձ բնակավայրերում գործող ընկերությունների համար`10 տոկոս։ Եթե գրված է, օրինակ, 15-16 տոկոս, մենք սուբսիդավորում ենք դրա 14 տոկոսը»,– նախագծով առաջարկվող փոփոխությունը ներկայացրեց նախարար Վահան Քերոբյանը։ Բացի այդ, ըստ նախարարի, պետությունը կերաշխավորի վարկի ընդհանուր գումարի մինչև 50 տոկոսը, որը թույլ կտա մթերող ընկերություններին ավելի մեծ ծավալի մթերումներ իրականացնել, եթե դրա կարիքը լինի։ Նախարարը նշեց, որ Կառավարությունը նաև մթերման պայմանագրերի ժամկետներ ու օրինակելի ձևեր է մշակել այս տարի մթերման գործընթացում հնարավոր խնդիրներից խուսափելու համար։ «Դուք գիտեք, որ մենք միշտ խնդիրներ ենք ունենում գյուղացիների ու մթերողների միջև, որոնք մեզ հաճախ ստիպում են գնալ բանակցելու։ Խնդիրն այն է, որ մթերողները շահագրգռված են պայմանագրերը կնքել մթերումից կես ժամ առաջ, որը ոչ թե պայմանագիր է, այլ ստացական։ Դա գյուղացիներին դնում է խոցելի վիճակի մեջ, իրենք որևէ կանխատեսելիություն չունեն, չգիտեն արդյոք կմթերվի, թե ոչ»,– ասաց Քերոբյանը։ Այս իրավիճակից խուսափելու համար կառավարությունը որոշել է սուբսիդավորել միայն այն վարկերը, որոնք կվերաբերեն բանջարաբոստանային և այլ կուլտուրաների համար մինչև հունիսի 1-ը կնքված պայմանագրերին ու խաղողի մթերման համար մինչև հուլիսի 1-ը կնքված պայմանագրերին։ «Կոչ եմ անում բոլոր մթերողներին օրինակ վերցնել Երևանի կոնյակի գործարանից, որը ունի տասնամյա պայմանագրեր, և որոշակի ժամանակ առաջ արդեն գյուղացիներին տան այն կոմֆորտը, որ գյուղացիները վստահ լինեն, որ մթերման ժամանակ իրենց մթերման տեղը, պայմանները հայտնի են»,- ասաց Քերոբյանը։ Արտահանողների գործող վարկերի մասով ևս Կառավարությունը փոփոխություն է կատարել։ «Գիտեք, որ արտահանողները որոշակի խնդիրներ ունեն, մասնավորապես դեպի Ռուսաստան արտահանելու համար, և մարտ ամսին արտահանման էական անկում ենք ունեցել։ Այդ էական անկման պատճառով արտահանողների մոտ դրամային հոսքերի խզում է առաջացել, և մենք այս որոշմամբ թույլ ենք տալիս, որպեսզի բանկերը վեց ամիս լրացուցիչ արտոնյալ ժամանակահատված տրամադրեն արտահանողներին»,- եզրափակեց Քերոբյանը։
13:44 - 15 ապրիլի, 2022
Հայաստանը ռուսական գազի դիմաց սկսել է վճարել ռուբլիով․ Քերոբյան |armenpress.am|

Հայաստանը ռուսական գազի դիմաց սկսել է վճարել ռուբլիով․ Քերոբյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը ռուսական գազի դիմաց սկսել է վճարել ռուբլիով։ «ՌԲԿ»-ին հայտնել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Պետք է շարժվել դեպի ազգային արժույթներ։ Ռուսական կողմից առաջխաղացում կա այդ ուղղությամբ», - հավելել է նա։ Վահան Քերոբյանի տեղեկությունների համաձայն՝ վերջին մի քանի վճարումները եղել են հենց ռուբլիով, բայց համապատասխան փոխարժեքով։ Նրա խոսքով ՝ գնագոյացումը կատարվում է դոլարով, սակայն վճարումն իրականացվում է ռուբլիով։ «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը ևս հաստատել է տեղեկությունը։ «Իսկապես, «Գազպրոմ»-ի ՝ Հայաստան գազի մատակարարման պայմանագիրը արդեն մի քանի տարի է, ինչ թույլ է տալիս գազի դիմաց վճարել ռուբլիով, և այդ հնարավորությունն օգտագործվում է»,- ասել է Կուպրիյանովը։ Մարտի 23-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել էր, որ Հայաստանը բանակցում է Ռուսաստանի հետ՝ մատակարարվող գազի դիմաց ռուբլիով վճարելու համար:
10:37 - 15 ապրիլի, 2022
Քերոբյանը և Մանտուրովը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության ծավալների վերականգնման հարցեր

Քերոբյանը և Մանտուրովը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության ծավալների վերականգնման հարցեր

Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հանդիպել են ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության ներկա վիճակը, ինչպես նաև համատեղ գործունեության առաջնահերթ ուղղությունները։ «2021 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջև փոխադարձ առևտուրն աճել է 12,7%-ով և կազմել 2,5 մլրդ դոլար։ Ռուսական արդյունաբերական արտադրանքի արտահանումը տարեկան կտրվածքով աճել է 14%-ով, իսկ հայկական ապրանքների ներմուծումը նույնպես աճ է գրանցել՝ ավելանալով 10%-ով։ Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը գոհունակությամբ է ընդգծել երկու երկրների միջև  ընթացիկ տարվա հունվար-փետրվարին գրանցված առևտրաշրջանառության ծավալների էական աճի փաստը և անհանգստություն հայտնել  մարտին  ցուցանիշների նկատելի նվազման առիթով՝ առաջարկելով աշխատանքներ իրականացնել հրատապ վերացնելու նվազման պատճառները  և վերականգնելու աճը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Զրուցակիցներն առանձին անդրադարձել են տարբեր ոլորտներում իրականացվող մի շարք համատեղ ծրագրերին։ Դենիս Մանտուրովը կարևորել է համագործակցության զարգացումը հանքարդյունաբերության, մետալուրգիայի, քիմիական արդյունաբերության և գյուղատնտեսական մեքենաշինության ոլորտներում։ Հանդիպման ավարտին Դենիս Մանտուրովը Վահան Քերոբյանին հրավիրել է մասնակցելու Տաշքենդում կայանալիք «INNOPROM. Կենտրոնական Ասիա» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին։
18:52 - 13 ապրիլի, 2022
Այսուհետ հայկական արտադրանքը խանութներում կառանձնանա հատուկ տարբերանշաններով


 |armenpress.am|

Այսուհետ հայկական արտադրանքը խանութներում կառանձնանա հատուկ տարբերանշաններով |armenpress.am|

armenpress.am:  Հայկական արտադրանքը խթանելու և հանրությանը ներկայացնելու  համար Էկոնոմիկայի նախարարությունը մի շարք առևտրի կետերում և հայկական արտադրության հագուստի խանութներում իրականացնում է իրազեկման արշավ՝ բոլոր հայկական արտադրանքների դիմաց փակցնելով նոր դիզայներական տարբերակող տարբերանշաններ:  ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար Գայանե Անտոնյանը նշեց, որ  ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը 2021 թվականին մեկնարկել էր «Made in Armenia» նախագիծը, որի նպատակն է լայն հանրությանը իրազեկել հայկական արտադրության մասին և բարձրացնել հայկական արտադրանքի վարկանիշը ՝ ներկայացնելով բոլոր  որակյալ և նորարար արտադրանքները: Նա ասաց, որ նախագծի ընթացքում հասցրել են շփվել բազմաթիվ արտադրողների, սպառողների հետ և հասկացել են, որ կա մեկ ընդհանուր խնդիր՝ դա իրազեկվածության ցածր մակարդակն է: Նախագծի գլխավոր նպատակն է ստեղծել մեկ հարթակ, որի միջոցով կարող են սպառողներն ու արտադրողները կապ հաստատել  միմյանց հետ և տեղեկանալ ամենաթարմ հայկական արտադրանքների, ինչպես նաև ծառայությունների մասին: Գայանե Անտոնյանի խոսքով՝ «Made in Armenia» նախագծի շրջանակում նախաձեռնել են աշխատանք սուպերմարկետների և խանութների ցանցերի հետ և  այժմ ունեն համագործակցություն երկու սուպերմարկետի ցանցի և մի շարք հայկական արտադրության  հագուստի խանութների հետ: «Համագործակցությունը կայանում է հետևյալի մեջ. բոլոր հայկական գնապիտակների կողքին ունենում ենք «Made in Armenia» նախագծի կողմից ձևավորված դիզայներական պիտակներ, և այդ պիտակների նպատակն է սպառողներին ուղղորդել, որպեսզի գնեն հայկականը և գնումներ կատարելիս ուշադրություն դարձնեն ապրանքի ծագման երկրին և նախապատվությունը տան հայկականին: Կարծում եմ, որ մենք բոլորս պետք է համախմբվենք մեկ գաղափարի շուրջ, այն է՝ ամուր պետության հիմքում կայուն և ամուր տնտեսությունն է, իսկ տնտեսության հիմքում զարգացած տեղական արտադրությունը»,-եզրափակեց նա: Սուպերմարկետների և հայկական արտադրության հագուստի խանութների աշխատողների խոսքերով՝ վերջին տարիներին հայկական արտադրանքի հանդեպ ուշադրությունը զգալի մեծացել է, և  նման տարբերակող և աչքի ընկնող պիտակները նույնպես մեծ դեր ունեն:
14:45 - 12 ապրիլի, 2022
Ռուսաստանը և Հայաստանը պայմանավորվել են ստեղծել ներդրումային նախագծերի համատեղ պորտֆել

Ռուսաստանը և Հայաստանը պայմանավորվել են ստեղծել ներդրումային նախագծերի համատեղ պորտֆել

 ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը ապրիլի 10-12-ն այցով գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում։ Այցի շրջանակում ապրիլի 11-ին հայկական պատվիրակությանն ընդունել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը։ Ինչպես հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնել և ընդլայնել համագործակցությունը Ռուսաստանի հետ արդյունաբերության, առևտրի և փոխադարձ ներդրումների ոլորտում՝ հաշվի առնելով երկրում բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ նպատակաուղղված և բարեհաջող աշխատանքը։ «Կախված գտնվելու վայրից և թիրախային ուղղվածությունից՝ օտարերկրյա ներդրողները կարող են գրանցել ընկերություն և արդյունավետ գործունեություն ծավալել Հայաստանում էներգետիկայի, թեթև և ծանր արդյունաբերության, դեղագործության, հեռահաղորդակցության, ոսկերչության կամ ադամանդի արտադրության, լոգիստիկայի և տրանսպորտի, ինչպես նաև՝ ՏՏ ոլորտում», - ընդգծել է նախարարը։ ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2021 թվականին աճել է գրեթե 13%-ով և հասել 2,6 մլրդ ԱՄՆ դոլարի, մինչդեռ միայն 2022 թվականի հունվարին փոխադարձ առևտուրը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 50%-ով։ «Սրանք բարձր ցուցանիշներ են, և այսօր՝ նոր պայմաններում, մենք շարունակում ենք փոխգործակցությունը՝ մեր համագործակցության տեմպերը պահպանելու նպատակով։ Դրա համար առկա է մեծ ներուժ։ Մենք չենք ցանկանում կանգ առնել ներկա ձեռքբերումների վրա և շահագրգռված ենք փնտրել համատեղ նոր նախագծեր և զարգացնել ներդրումային ներուժը», - ասել է Դմիտրի Վոլվաչը: Նա նաև նշել է, որ Հայաստանում գործում են ավելի քան 40 ռուսական խոշոր ընկերություններ։ Ռուսաստանը Հայաստանի տնտեսության իրական հատվածում ներդրել է շուրջ 2 մլրդ ԱՄՆ դոլար։ Առևտրատնտեսական համագործակցության զարգացման համար ռուսական կողմը արդյունավետ լուծումներ է առաջարկել տրանսպորտի, էներգետիկայի, սոցիալական ենթակառուցվածքների զարգացման, ՀՀ-ում հեռանկարային ներդրումային ծրագրերի իրականացման համար։ Դմիտրի Վոլվաչի խոսքով՝ համատեղ զարգացման նոր կետեր գտնելու գործիքներից մեկը կարող է լինել 2022-2025 թվականների միջկառավարական տնտեսական համագործակցության ծրագրի ստորագրումը և դրա շրջանակում Գործողությունների ծրագրի մշակումը, որը կներառի փոխգործակցության հեռանկարային ոլորտները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջտարածաշրջանային համագործակցությանը. այսօր Հայաստանը հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի ավելի քան 70 շրջանների հետ։ Բացի այդ, նախատեսվում է աշխատանքներ կազմակերպել միջտարածաշրջանային համագործակցության նախագծերի ընտրության և դրանց կյանքի կոչմանը  աջակցելու ուղղությամբ։ Քննարկվել են նաև ԵԱՏՄ շրջանակներում իրականացվող աշխատանքները։ Այս պահի դրությամբ ուշադրության կենտրոնում է ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների մակրոտնտեսական իրավիճակն ու կայուն զարգացումը։  
14:09 - 12 ապրիլի, 2022