Իսրայել

Իսրայելի պետությունը ստեղծվել է 1948 թվականի մայիսի 14-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ, ըստ որի Մեծ Բրիտանիայի ենթամանդատային Պաղեստինը հռչակվում էր անկախ եւ նրա տարածքում ստեղծվում էին երկու ինքնուրույն՝ արաբական եւ հրեական պետություններ։

Հրեական պետությանը՝ Իսրայելին, հատկացվում էր 14 հզ. կմ2 (Պաղեստինի տարածքի 56%) տարածություն՝ խառը բնակչությամբ։ Երուսաղեմը հանձնվում էր ՄԱԿ-ի կառավարմանը։ 1948 թվականի մայիսին Իսրայելում ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, որը կազմված էր բացառապես սիոնիստական կուսակցությունների ներկայացուցիչներից։ Կառավարության առաջին իսկ՝ «Անկախության դեկլարացիայով» սիոնիզմը հռչակվեց Իսրայելի պաշտոնական գաղափարախոսություն եւ քաղաքականություն։

Արաբա-իսրայելական պատերազմներից հետո` 1974 թվականի հունվարին եւ 1975 թվականի սեպտեմբերին Եգիպտոսի, իսկ 1974 թվականի մայիսին Սիրիայի հետ Իսրայելը կնքեց զորքերի տարանջատման եւ նրանց միջեւ բուֆերային գոտիներ ստեղծելու համաձայնագրեր։ 1979 թվականին Եգիպտոսը՝ առաջին արաբական երկիրն էր, որը խաղաղության դաշինք կնքեց Իսրայելի հետ։ Արդյունքում, Իսրայելը Սինայի թերակղզին Եգիպտոսին հետ վերադարձրեց։ Հորդանանը եւ Իսրայելը խաղաղության դաշինք կննքեցին 1994 թվականին։ Իսկ 2005 թվականին Իսրայելը իր բանակը դուրս բերեց Գազայի շրջանից։

Իսրայելի որոշ գործողություններ խախտում են միջազգային իրավունքը. Ժոզեպ Բորել
 |hetq.am|

Իսրայելի որոշ գործողություններ խախտում են միջազգային իրավունքը. Ժոզեպ Բորել |hetq.am|

hetq.am: Եվրոպական միության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն դեմ է Իսրայելի կողմից Գազայի հատվածի տոտալ շրջափակմանը: «Իսրայելն իրավունք ունի պաշտպանել իրեն, բայց դա պետք է արվի միջազգային իրավունքին, մարդասիրական իրավունքին համապատասխան։ Իսկ մի շարք որոշումներ հակասում են միջազգային իրավունքին»,- BBC-ի փոխանցմամբ ասել է Բորելը։ Բորելը նման հայտարարությամբ հանդես է եկել ԵՄ արտաքին գործերի նախարարների արտահերթ հանդիպումից հետո: «Որոշ գործողություններ, ինչպիսիք են էլեկտրաէներգիայի անջատումը և քաղաքացիական բնակչությանը սննդի մատակարարման դադարեցումը, հակասում են միջազգային իրավունքին»,- ընդգծել է եվրոպացի պաշտոնյան։ ԵՄ արտաքին գործերի նախարարները երկու կողմերին կոչ են արել հարգել միջազգային մարդասիրական իրավունքը: «Դա նշանակում է, որ Գազայի քաղաքացիական բնակչության համար չպիտի կտրվի ջուրը, սնունդը կամ էլեկտրաէներգիան»,- հավելել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը: Նա ընդգծել է, որ ԵՄ-ն «Համաս» արմատական խմբավորմանը ահաբեկչական կազմակերպություն է համարում, սակայն «ոչ բոլոր պաղեստինցիներն են ահաբեկիչներ»։ «Հետևաբար, կոլեկտիվ պատիժը կլինի անարդար և անարդյունավետ: Դա կհակասեր մեր և աշխարհի շահերին»,- եզրափակել է Բորելը։
11:30 - 11 հոկտեմբերի, 2023
2 մլրդ դոլարի ռազմական օգնություն Իսրայելին. ԱՄՆ կոնգրեսին օրինագիծ է ներկայացվել
 |armeniasputnik.am|

2 մլրդ դոլարի ռազմական օգնություն Իսրայելին. ԱՄՆ կոնգրեսին օրինագիծ է ներկայացվել |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ԱՄՆ կոնգրեսին օրինագիծ է ներկայացվել Իսրայելին «Iron Dome» զենիթահրթիռային համալիրների («Երկաթե գմբեթ») համար 2 մլրդ դոլար ռազմական օգնություն տրամադրելու մասին։ Այս մասին ասվում է փաստաթղթի հեղինակ կոնգրեսական Կլաուդիա Թեննիի հայտարարության մեջ։ Տեղեկությունը հայտնում է Թեննիի կայքին։ «Կոնգրեսական Կլաուդիա Թեննին այսօր օրինագիծ է ներկայացրել Իսրայելի «Երկաթե գմբեթ» պաշտպանական համակարգերի համար 2 մլրդ դոլար հատկացնելու վերաբերյալ», – ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ օրինագիծն արդեն իսկ ստացել է երկու կուսակցությունների կոնգրեսականների ավելի քան 15-ի աջակցությունը։ Հիշեցնենք, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հոկտեմբերի 7-ին հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ Աքսայի գրոհ» գործողության մասին: Իսրայելի պաշտպանության բանակը, ի պատասխան դրան,  հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։  Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը նաև հավանություն է տվել հիմնական օրենքի «40-րդ կետի» ներդրմանը, որը նշանակում է պատերազմի պաշտոնական հայտարարում։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ Գործողությունների մեկնարկից ի վեր երկու կողմերում էլ կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։
10:11 - 11 հոկտեմբերի, 2023
ԱՄՆ պետքարտուղարն առաջիկա օրերին Իսրայել կմեկնի
 |news.am|

ԱՄՆ պետքարտուղարն առաջիկա օրերին Իսրայել կմեկնի |news.am|

news.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առաջիկա օրերին Իսրայել կմեկնիԼ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։ «Ես կցանկանայի հայտարարել, որ պետքարտուղար Բլինկենը մոտ օրերս կմեկնի Իսրայել՝ ուղղակիորեն խոսելու մեր իսրայելցի գործընկերների հետ տեղում իրավիճակի մասին, և թե ինչպես մենք կարող ենք շարունակել լավագույնս աջակցել նրանց ահաբեկիչների դեմ պայքարում, ովքեր իրականացրել են այս սարսափելի հարձակումները։ Մեր աջակցությունն Իսրայելին անսասան է, և պետքարտուղարն անհամբեր սպասում է Իսրայելի կառավարության բարձրաստիճան ղեկավարների հետ հանդիպմանը», - ասել է Միլլերը՝ հավելելով, որ Իսրայելում գտնվելու ժամանակ Բլինկենը կշարունակի Իսրայելի ղեկավարության հետ քննարկումները, որոնք նա և ԱՄՆ նախագահն ունեցել են Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո։  ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի խոսքով՝ սպասվում է Էնթոնի Բլինքենն Իսրայել կժամանի հինգշաբթի օրը։  Հիշեցնենք, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հոկտեմբերի 7-ին հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ Աքսայի գրոհ» գործողության մասին: Իսրայելի պաշտպանության բանակը, ի պատասխան դրան,  հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։  Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը նաև հավանություն է տվել հիմնական օրենքի «40-րդ կետի» ներդրմանը, որը նշանակում է պատերազմի պաշտոնական հայտարարում։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ Գործողությունների մեկնարկից ի վեր երկու կողմերում էլ կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։
09:52 - 11 հոկտեմբերի, 2023
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում կտրուկ սրված իրավիճակին

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում կտրուկ սրված իրավիճակին

Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն: Հիմնական ուշադրությունը դարձվել է պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում կտրուկ սրված իրավիճակին։ Կողմերը խոր մտահոգություն են հայտնել բռնության շարունակվող սրման և խաղաղ բնակչության շրջանում զոհերի աղետալի աճի կապակցությամբ։ Ուշադրություն է դարձվել երկու կողմերից էլ կրակի դադարեցման անհրաժեշտության և բանակցային պրոցեսը վերականգնելու վրա: Կողմերը դրան ակտիվորեն նպաստելու փոխադարձ պատրաստակամություն են հայտնել։ Ընդգծվել է, որ մերձավորարևելյան ճգնաժամի երկարաժամկետ խաղաղ կարգավորումը հնարավոր է բացառապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հաստատված «երկու պետության» բանաձևի հիման վրա, որը նախատեսում է Պաղեստինի անկախ պետության ստեղծում 1967թ. սահմաններով և Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով: Անդրադարձ է կատարվել նաև տարբեր ոլորտներում ռուս-թուրքական համագործակցության հարցերի։
09:26 - 11 հոկտեմբերի, 2023
Իրանն ու «Հըզբոլլահ»-ը չեն օգնել Իսրայելի վրա անակնկալ հարձակման նախապատրաստման հարցում. ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ
 |tert.am|

Իրանն ու «Հըզբոլլահ»-ը չեն օգնել Իսրայելի վրա անակնկալ հարձակման նախապատրաստման հարցում. ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ |tert.am|

tert.am: Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Գազայի հատվածում միայն շատ քիչ թվով բարձրաստիճան հրամանատարներ են տեղյակ եղել Իսրայելի վրա լայնածավալ անակնկալ հարձակման նախապատրաստման մասին, սակայն դաշնակիցները, ինչպիսիք են Իրանը և լիբանանյան «Հըզբոլլահ»-ը, «կմիանան կռվին, եթե Գազան ներգրավվի ոչնչացման պատերազմում»: Այս մասին գրում է timesofisrael.com-ը: Լիբանանում ՀԱՄԱՍ-ի ղեկավարության անդամ, համակարգող ներկայացուցիչ Ալի Բարաքեհը, խոսելով Բեյրութի իր գրասենյակից, մանրամասնել է, որ հարձակումը ծրագրվել է Գազայում ՀԱՄԱՍ-ի մոտ կես տասնյակ բարձրագույն հրամանատարների կողմից, և որ նույնիսկ խմբավորման ամենամոտ դաշնակիցները նախապես տեղեկացված չեն եղել: Նա հերքել է տեղեկություններն այն մասին, որ Իրանի անվտանգության ոլորտի պաշտոնյաները օգնել են ծրագրել հարձակումը կամ որ հարձակման համար կանաչ լույս են վառել անցյալ շաբաթ Բեյրութում կայացած հանդիպման ժամանակ: Նա խոստովանել է, որ Իրանը և Լիբանանի «Հըզբոլլահ»-ը նախկինում օգնել են ՀԱՄԱՍ-ին, սակայն ընդգծել է, որ 2014 թվականի Գազայի պատերազմից ի վեր ՀԱՄԱՍ-ն ինքն է հրթիռներ արտադրում և մարզում իր մարտիկներին:  Բարաքեհը նաև հերքել է այն ենթադրությունները, թե հարձակումը, որը ծրագրվել էր ավելի քան մեկ տարի, նպատակ ուներ խափանել ԱՄՆ-ի ջանքերը՝ համոզելու Սաուդյան Արաբիային կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ: Նրա խոսքով՝ հարձակման պատճառն Իսրայելի կոշտ դիրքորոշումն է Պաղեստինի նկատմամբ, ներառյալ ուժեղացված ճնշումը Իսրայելի կողմից պահվող պաղեստինցի բանտարկյալների վրա:  Բարաքեհը հավելել է, որ ՀԱՄԱՍ-ը մինչ այժմ գործի է դրել միայն փոքր թվով սեփական ուժեր: Նա ասել է, որ ՀԱՄԱՍ-ի՝ Գազայում 40 հազարանոց բանակից միայն մոտ 2,000 մարտիկ է մասնակցել վերջին մարտերին:
16:00 - 10 հոկտեմբերի, 2023
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ Իսրայելը թե՛ ռազմական, թե՛ հետախուզական առումով «անդառնալի պարտություն» է կրել
 |armenpress.am|

Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ Իսրայելը թե՛ ռազմական, թե՛ հետախուզական առումով «անդառնալի պարտություն» է կրել |armenpress.am|

armenpress.am: Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իսրայելն անդառնալի պարտություն է կրել թե՛ ռազմական, թե՛ հետախուզական առումով։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։ Այաթոլա Խամենեին Իսրայելին հասցրած ՀԱՄԱՍ-ի հարվածը համեմատել է երկրաշարժի հետ։ «Կարող եմ ասել, որ այս ավերիչ երկրաշարժը կարողացավ ոչնչացնել բռնատիրական ռեժիմի հիմնական կառույցներից մի քանիսը, որոնք չեն կարող հեշտությամբ վերակառուցվել», - ասել է Իրանի գերագույն առաջնորդը երկրի զինված ուժերի ակադեմիայում ավարտական արարողության ժամանակ։ Իսկ Իսրայելի դեմ գործողությունը ծրագրած պաղեստինցիներին այաթոլա Խամենեին բնութագրել է որպես «հնարամիտ և խելացի»՝ ասելով, որ «համբուրում է նրանց ճակատը և ձեռքերը», իսկ ՀԱՄԱՍ-ի գործողությունների համար մեղադրել է հենց Իսրայելին։ «Սիոնիստներն իրենք իրենց գործողություններով այս աղետը բերեցին իրենց գլխին։ Երբ դաժանությունն ու հանցագործությունը գերազանցում են սահմանը, երբ վայրագությունը հասնում է իր գագաթնակետին, պետք է սպասել փոթորկի», - ասել է Իրանի գերագույն առաջնորդը։ Հոկտեմբերի 7-ին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր իսրայելական կողմում կա 900-ից ավելի զոհ, այդ թվում՝ 260 մարդ սպանվել է երաժշտական փառատոնի ժամանակ։ Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 700-ը։ Իսրայելը պատերազմ է հայտարարել և 300 000 պահեստազորայինների զորակոչել հնարավոր ցամաքային ներխուժման համար։
15:29 - 10 հոկտեմբերի, 2023
Գազայի հատվածը հաղորդում է ավելի քան 700 զոհի մասին, Իսրայելը՝ 123 զինվորականի 
 |azatutyun.am|

Գազայի հատվածը հաղորդում է ավելի քան 700 զոհի մասին, Իսրայելը՝ 123 զինվորականի |azatutyun.am|

azatutyun.am: Պաղեստինի առողջապահության նախարարության այսօրվա տվյալներով՝ Իսրայելի ավիահարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 700-ը, որոնցից ավելի քան 200-ը երեխաներ ու կանայք են։ Ռազմական էսկալացիայի հետևանքով իսրայելական զինվորականների զոհերի թիվը հասել է 123-ի, ևս 50-ը գերի է ընկել: Այս թվերը ներկայացրել է Haaretz թերթը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակին։ Հիշեցնենք, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հոկտեմբերի 7-ին հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ Աքսայի գրոհ» գործողության մասին: Իսրայելի պաշտպանության բանակը, ի պատասխան դրան,  հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։  Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը նաև հավանություն է տվել հիմնական օրենքի «40-րդ կետի» ներդրմանը, որը նշանակում է պատերազմի պաշտոնական հայտարարում։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։
15:25 - 10 հոկտեմբերի, 2023
Սպիտակ տանը հայտարարել են, որ ապացույցներ չունեն Իսրայելի դեմ հարձակմանն Իրանի մասնակցության մասին
 |armenpress.am|

Սպիտակ տանը հայտարարել են, որ ապացույցներ չունեն Իսրայելի դեմ հարձակմանն Իրանի մասնակցության մասին |armenpress.am|

armenpress.am: Վաշինգտոնը չունի Իսրայելի դեմ հարձակումներին Իրանի մասնակցության ապացույցներ: Այս մասին MSNBC հեռուստաալիքի եթերում հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ «Մենք չունենք հստակ հետախուզական տվյալներ կամ ապացույցներ, որոնք մատնանշում են կոնկրետ այս գործողությանը Իրանի անմիջական մասնակցությունը», - ասել է Քիրբին։ Նա հավելել է, որ Իրանը «վաղուց աջակցում է ՀԱՄԱՍ-ին և տարածաշրջանում ահաբեկչական այլ կազմակերպություններին»՝ տրամադրելով տարբեր միջոցներ, վերապատրաստելով նրանց։ Այդ առումով, ըստ Քիրբիի, «Իրանն, անշուշտ, մեղսակից է», բայց այս հարձակումների վերաբերյալ ԱՄՆ-ն «ոչինչ չունի»: Պաշտոնյային հարցրել են՝ արդյոք Իրանի մասնակցության ապացույցներ ունենալու դեպքում Միացյալ Նահանգները կրկին կսառեցնի մոտ 6 միլիարդ դոլարի չափով իրանական ակտիվները, որոնք վերջերս ապասառեցրել է գերիների փոխանակման գործարքի շրջանակներում: «Ես չեմ ցանկանում շատ առաջ ընկնել որևիցե քաղաքական որոշումների վերաբերյալ: Մենք չունենք որևէ տվյալ կամ ապացույց, որը կմատնանշեր Իրանի անմիջական մասնակցությունը հարձակումներին: Մենք, իհարկե, կուսումնասիրենք այդ հարցը», - ասել է նա՝ հավելելով, որ ըստ գործարքի պայմանների` Իրանն այդ միջոցները կարող է օգտագործել բացառապես մարդասիրական նպատակներով: Ավելի վաղ Associated Press գործակալությանը տված հարցազրույցում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Ալի Բարաքեն հայտնել էր, որ Գազայում շատ փոքր թվով՝ 5-6 հրամանատարներ գիտեին Իսրայելի վրա հարձակման մասին, իսկ Իրանը և «Հեզբոլլահ» կազմակերպությունը դրա մասին տեղյակ չէին։ Բարաքեն հերքել է այն հաղորդումները, թե Իրանի անվտանգության ուժերն օգնել են պլանավորել հարձակումը անցյալ շաբաթ Բեյրութում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։
13:33 - 10 հոկտեմբերի, 2023
Իսրայելի ռազմաօդային ուժերը ինքնաթիռներ են ուղարկում Եվրոպա՝ պահեստազորայիններին երկիր բերելու համար
 |factor.am|

Իսրայելի ռազմաօդային ուժերը ինքնաթիռներ են ուղարկում Եվրոպա՝ պահեստազորայիններին երկիր բերելու համար |factor.am|

factor.am: Իսրայելի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ Եվրոպայից վերադարձնում են այնտեղ բնակվող հարյուրավոր իսրայելցիների՝ պահեստազորի շարքերը համալրելու համար: «Այս գիշեր IAF տրանսպորտային ինքնաթիռները («Karnaf» and «Shimshon») վերադարձել են Իսրայել պաշտպանության բանակի հարյուրավոր զինվորների հետ, որոնք գտնվում էին արտերկրում»,- ասվում է Իսրայելի ռազմաօդային ուժերի X-ի էջում գրառման մեջ։ Թե կոնկրետ որ երկրներից, և որքան պահեստազոր է ժամանել, չի նշվում հայտարարության մեջ։  Հիշեցնենք, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հոկտեմբերի 7-ին հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ Աքսայի գրոհ» գործողության մասին: Իսրայելի պաշտպանության բանակը, ի պատասխան դրան,  հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։  Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը նաև հավանություն է տվել հիմնական օրենքի «40-րդ կետի» ներդրմանը, որը նշանակում է պատերազմի պաշտոնական հայտարարում։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ Գործողությունների մեկնարկից ի վեր երկու կողմերում էլ կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։
13:27 - 10 հոկտեմբերի, 2023
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ամբողջությամբ վերահսկում է Գազայի հատվածի հետ սահմանը
 |hetq.am|

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ամբողջությամբ վերահսկում է Գազայի հատվածի հետ սահմանը |hetq.am|

hetq.am: Իսրայելցի զինվորականները վերականգնել են Գազայի հատվածի հետ սահմանի նկատմամբ վերահսկողությունն այն բանից հետո, երբ «Համաս»-ի գրոհայինները հոկտեմբերի 7-ին ներթափանցել էին Իսրայելի տարածք: Այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին։ «Անցած օրվա ընթացքում ոչ մի ահաբեկիչ չի ներթափանցել պատնեշների միջով»,- լրագրողների հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է նա: Հագարիի խոսքով՝ ինժեներական զորքերն աշխատում են վնասված արգելապատնեշների հատվածներում հարակից տարածքների ականապատման ուղղությամբ: Իսրայելի պաշտպանության բանակի մեկ այլ ներկայացուցիչ՝ Ռիչարդ Հեխթը, հաստատել է, որ հոկտեմբերի 9-ի երեկոյան «Համաս»-ի ոչ մի գրոհային չի ներթափանցել Իսրայելի տարածք, սակայն խոստովանել է, որ նման հնարավորությունը դեռևս պահպանվում է: Հեխթը հավելել է, որ հայտնաբերվել է «Համաս»-ի 1500 սպանված գրոհայինների մարմիններ՝ հավելելով, որ քիչ թվով ահաբեկիչներ, որոնք չեն վերացվել և չեն կարողացել վերադառնալ Գազայի հատված, դեռևս թաքնվում են Իսրայելի տարածքում:
13:04 - 10 հոկտեմբերի, 2023