Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Ռուսաստանը մտադիր է շարունակել երկխոսությունը Ուկրաինայի վերաբերյալ՝ պաշտպանելով իր ազգային շահերը. ՌԴ ԱԳՆ


 |armenpress.am|

Ռուսաստանը մտադիր է շարունակել երկխոսությունը Ուկրաինայի վերաբերյալ՝ պաշտպանելով իր ազգային շահերը. ՌԴ ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանն անկեղծորեն «կարմիր գծեր» է սահմանում և պատրաստակամություն է հայտնում քննարկել Ուկրաինայի հետ կապված խնդիրները՝ հիմնվելով իր ազգային շահերի պաշտպանության սկզբունքների վրա: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հունվարի 27-ին  լրագրողներին  ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը: «Գիտեք, որ մենք սկսած  Ռուսաստանի Դաշնության նախագահի մակարդակից, շատ հստակ արտահայտել ենք մեր դիրքորոշումը այս բոլոր հարցերի վերաբերյալ: Ավելին, ես կարծում եմ, որ առանձնահատկությունը այս հարցերում մեր քաղաքականության և դիրքորոշման մեջ այն է, որ մենք թափանցիկ ենք, այսինքն՝ բացարձակ անկեղծորեն ցույց ենք տալիս մեր «կարմիր գծերը» և երկխոսությունը շարունակելու մեր մտադրությունը: Բայց նշեմ, որ մենք վճռականորեն պաշտպանելու ենք նաև մեր ազգային դիրքորոշումները »,- ասել է Վերշինինը։  
22:58 - 27 հունվարի, 2022
Ուկրաինայի Ազգային գվարդիայի հրամանատարը հրաժարական է տվել Դնեպրում կրակոցներից հետո

 |armenpress.am|

Ուկրաինայի Ազգային գվարդիայի հրամանատարը հրաժարական է տվել Դնեպրում կրակոցներից հետո |armenpress.am|

armenpress.am:  Ուկրաինայի Ազգային գվարդիայի հրամանատար Նիկոլայ Բալանը հրաժարական է տվել ազգային գվարդիականի կողմից իր գործընկերներին Դնեպրում գնդակահարելու դեպքից հետո, գնդի հրամանատարությունը հեռացվել է ծառայությունից։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Բալանը: Ավելի վաղ Ուկրաինայի ներքին գործերի ծառայության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ուկրաինայի ազգային գվարդիայի զինծառայողը Դնեպրի մեքենաշինական գործարանի տարածքում կալաշնիկով ինքնաձիգից կրակել է զինծառայողների պահակախմբի վրա, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ, ևս 5-ը վիրավորվել է: Դրանից հետո զինծառայողը զենքով դիմել է փախուստի։ Քրեական գործ է հարուցվել, զինծառայողին սպառնում է մինչև 15 տարի կամ ցմահ ազատազրկում։ «Հաշվի առնելով, որ հրամանատարը պատասխանատու է ցանկացած գործողության համար, այսօր առավոտյան ես զեկուցագիր գրեցի ներքին գործերի նախարարին և միջնորդություն Ուկրաինայի նախագահին՝ Ազգային գվարդիայի հրամանատարի պաշտոնից հրաժարականի համար»,-ասել է Բալանը:
19:39 - 27 հունվարի, 2022
Ուկրաինայի վրա ՌԴ-ի հարձակման դեպքում ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի ղեկավարության դեմ |armenpress.am|

Ուկրաինայի վրա ՌԴ-ի հարձակման դեպքում ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի ղեկավարության դեմ |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի վրա ՌԴ-ի հարձակման դեպքում ԱՄՆ-ի վարչակազմը կձգտի պատժամիջոցների, որոնք կհարվածեն Ռուսաստանի ղեկավարության տնտեսական շահերին: Այդ մասին հունվարի 26-ին հայտարարել Է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեն Փսաքին: «Դա կներառի, մասնավորապես, միջոցառումներ՝ ուղղված նախագահ Պուտինի, Ռուսաստանի կառավարության անդամների բիզնեսի եւ տնտեսության ոլորտի շահերի դեմ»,-ասել Է նա ճեպազրույցում: Փսաքին հիշեցրել Է, որ ԱՄՆ-ը պատժամիջոցների վրա աշխատելիս երբեք չի բացառում որեւիցե տարբերակ: Միեւնույն ժամանակ նա ընդգծել Է, որ պատժամիջոցների մասին ոչ բոլոր գաղափարները, որոնց մասին հայտնի կդառնա ԶԼՄ-ներին, կարող են կենսագործվել «միջոցառումների նախնական փաթեթում»: Այսպես Է նա մեկնաբանել այս շաբաթ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հնչեցրած հայտարարությունը, որը վերաբերում Է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման դեպքում Պուտինի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին մտածելուն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
15:26 - 27 հունվարի, 2022
Թուրքիան Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումն առաջարկում է անցկացնել Ստամբուլում |factor.am|

Թուրքիան Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումն առաջարկում է անցկացնել Ստամբուլում |factor.am|

factor.am: Թուրքիան, ի պատասխան ԵԱՀԿ նախագահի դիմումի,  որպես Ուկրաինայի հարցով եռակողմ կոնտակտային խմբի հանդիպման պոտենցիալ անցկացման վայր առաջարկել է Ստամբուլի թեկնածությունը։ Այս մասին նախօրեին հայտարարել է Ուկրաինայում և եռակողմ կոնտակտային խմբում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Միկո Կինունենը։ «Իմ երախտագիտությունն եմ հայտնում Թուրքիային  դրա համար։ Ես տեղեկացրել եմ քննարկումների մասնակիցներին այս հնարավորության մասին ՝վերադառնալու անձնական շփումներին։ Համոզված եմ, որ դեմ առ դեմ հանդիպումները կբարձրացնեն մեր քննարկումների որակն ու գաղտնիությունը»,-ասել է  Կինունենը։ Բացի այդ, դեսպանը նաև հայտնել է, որ նախօրեին տեղի է ունեցել կոնտակտային խմբի  2022թ-ի առաջին հանդիպումը։ Կինունենը նշել է, որ դեկտեմբերի 22-ին կայացած վերջին հանդիպման ընթացքում մասնակիցները հայտնել էին իրենց վճռականությունը՝ լիովին հավատարիմ մնալ 2020 թվականի հուլիսի 22-ի հրադադարի համաձայնագրին։ Թեև հրադադարի խախտումները նախորդ ամսվա համեմատ նվազել են ավելի քան 70 %-ով, սակայն պարտավորությունը բավարար չափով չի կատարվել։
14:43 - 27 հունվարի, 2022
ՄԻԵԴ-ը սկսել է քննել Նիդերլանդների և Ուկրաինայի բողոքներն ընդդեմ Ռուսաստանի |azatutyun.am|

ՄԻԵԴ-ը սկսել է քննել Նիդերլանդների և Ուկրաինայի բողոքներն ընդդեմ Ռուսաստանի |azatutyun.am|

azatutyun.am: Երեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) սկսել է քննել Նիդերլանդների և Ուկրաինայի բողոքներն ընդդեմ Ռուսաստանի՝ 2014 թվականին Boeing-ի կործանման հետ կապված: Նիդերլանդների ներկայացուցիչը նշել է, որ չվերթի ուղևորները մահվան պահին գտնվել են Ռուսաստանի իրավասության ներքո, քանի որ այդ երկիրն «արդյունավետ վերահսկողություն է իրականացրել» Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության տարածքում, և ինքնաթիռը կործանվել է տվյալ գոտում։ ՄԻԵԴ-ում Ռուսաստանի ներկայացուցիչն ասել է, որ Ռուսաստանը չի ազդել և չի ազդում Դոնբասի իրավիճակի վրա։ Boeing-ի կործանման գործով դատավարությունը Նիդերլանդներում շարունակվում է 2020 թվականի մարտից։ Մեղադրանք է առաջադրվել «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» պաշտպանության նախկին նախարար Իգոր Գիրկինին, ինչպես նաև նրա երեք ենթականերին՝ ռուսներ Սերգեյ Դուբինսկուն և Օլեգ Պուլատովին, ուկրաինացի Լեոնիդ Խարչենկոյին։ Ռուսաստանը հերքում է իր մասնակցությունը ինքնաթիռի կործանմանը և հրաժարվում է արտահանձնել մեղադրյալին։ 2014 թվականի հուլիսի 17-ին Դոնբասի օդային տարածքում կործանվեց Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթն իրականացնող Boeing-777 քաղաքացիական օդանավը։ Զոհվեցին թե՛ անձնակազմի անդամները, թե՛ ուղևորները` 298 մարդ, այդ թվում՝ երեխաներ։
12:51 - 27 հունվարի, 2022
Եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, «Հյուսիսային հոսք 2»-ը չի գործարկվի․ Փրայս |azatutyun.am|

Եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, «Հյուսիսային հոսք 2»-ը չի գործարկվի․ Փրայս |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը երեկ հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարի գործարկումը տեղի չի ունենա, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա։ «Ուզում եմ շատ հստակ ասել՝ եթե Ռուսաստանն այսպես թե այնպես ներխուժի Ուկրաինա, «Հյուսիսային հոսք 2»-ը չի աշխատի», - նշել է Փրայսը Ազգային հանրային ռադիոյին տված հարցազրույցում։ Նա չի հստակեցրել, թե արդյոք ԱՄՆ-ը ստացել է հաստատում Գերմանիայից, որը ներգրավված է գազատարի նախագծում։ «Ներկայումս գազը չի հոսում «Հյուսիսային հոսք 2»-ով, և դա կարևոր է, քանի որ դա նշանակում է, որ քանի դեռ «Հյուսիսային հոսք 2»-ը չի սկսել գործել, այն լծակ է մեզ համար, Գերմանիայի համար, տրանսատլանտյան հանրության համար», - ընդգծել է Փրայսը: Ռուս-ուկրաինական շարունակվող ճգնաժամի վերաբերյալ Պետդեպարտամենտի խոսնակն ասել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է պաշտպանել երկխոսության և դիվանագիտության ուղին՝ որպես «Վլադիմիր Պուտինի կողմից անհարկի հրահրված ճգնաժամը մեղմելու միակ պատասխանատու միջոց»: Փրայսը հավելել է, որ պաշտոնական Մոսկվայի առաջարկներին իր պատասխանում Վաշինգտոնը «շատ հստակ է նշել, թե ինչի շուրջ կարելի է բանակցություններ վարել, իսկ ինչը չի կարող քննարկվել»:
11:42 - 27 հունվարի, 2022
Մեդվեդևը խոսել է անվտանգության երաշխիքներից ԱՄՆ-ի հրաժարվելու հետևանքների մասին |tert.am|

Մեդվեդևը խոսել է անվտանգության երաշխիքներից ԱՄՆ-ի հրաժարվելու հետևանքների մասին |tert.am|

tert.am: Սպառազինման մասին տարատեսակ պայմանագրերից դուրս գալը միշտ վատ որոշում է, սակայն եթե ԱՄՆ-ն Ռուսաստանին ռազմավարական անվտանգության երաշխիքներ չտա, ապա նման պայմանագիրների երկարաձգման մասին, ինչպես օրինակ՝ ռազմակվարական հարձակողական սպառազինման սահմանափակման հարցում, բավականին բարդ կլինի: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դիմիտրի Մեդվեդևը: «Ինչ վերաբերում է տարբեր համաձայնագրերից դուրս գալուն, գիտեք դա միշտ վատ է: Մենք միշտ բացասական ենք վերաբերվում դրան: Եվ ավելին, ռազմավարական հարձակողական սպառազինման սահմանափակման մասին համաձայնագիրը, որը մենք ստորագրել ենք այն ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ և որը երկարաձգվել է Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի կողմից, կարևոր փաստաթուղթ է: Եվ շատ լավ է, որ հաջողվել է դա անել, քանի որ նախորդ վարչակազմի հետ այս մասով ոչինչ չստացվեց անել»,- ասել է Մեդվեդևը:  
11:11 - 27 հունվարի, 2022
ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել Ուկրաինայում իր քաղաքացիներին մտածել երկիրը հիմա լքելու մասին

 |armenpress.am|

ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել Ուկրաինայում իր քաղաքացիներին մտածել երկիրը հիմա լքելու մասին |armenpress.am|

armenpress.am: Կիևում Միացյալ Նահանգների դեսպանությունը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին մտածել Ուկրաինայից «հիմա» հեռանալու մասին: Այս մասին ասվում է դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության մեջ: «Ուկրաինայում անվտանգության ոլորտի իրավիճակը շարունակում է անկանխատեսելի մնալ Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների աճող սպառնալիքի պայմաններում… ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում Ուկրաինայում գտնվող քաղաքացիներին դիտարկել երկրից հիմա հեռանալը՝ օգտագործելով կոմերցիոն կամ այլ մասնավոր տրանսպորտային հնարավորությունները»,- ասվում է դեսպանատան հայտարարության մեջ: Ավելի վաղ ԱՄՆ պետդեպից հայտնել էին, որ հունվարի 24-ից թույլատրել է Ուկրաինայում դիվանագիտական անձնակազմի մի մասին կամավոր հեռանալ և պարտադրել ընտանիքի բոլոր անդամներին լքել երկիրը: ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում կոմերցիոն չվերթներով լքել Ուկրաինան՝ կապված անվտանգային լարված իրավիճակի հետ:  
20:47 - 26 հունվարի, 2022
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հորդորել է գործընկերներին շարունակել երկխոսությունը Ռուսաստանի հետ

 |armenpress.am|

Ֆրանսիայի ԱԳ նախարարը հորդորել է գործընկերներին շարունակել երկխոսությունը Ռուսաստանի հետ |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան կոչ է անում Եվրամիության և ՆԱՏՕ-ի իր գործընկերներին անել հնարավոր ամեն բան՝ շարունակելու երկխոսությունը Ռուսաստանի հետ: Այս մասին Ֆրանսիայի Սենատում հունվարի 26-ին հայտարարություն է արել արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը՝ մեկնաբանելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունը: «Չեմ թաքցնի, որ իրադրությունը շատ լարված է: ԵՄ և ՆԱՏՕ-ի մեր գործընկերների հետ մենք ձգտում ենք դադարեցնել էսկալացիան»,- ասել է նա: Արտգործնախարարը տեղեկացրել է, որ բոլորը միակարծիք են, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունների պարագայում անհրաժեշտ են մասշտաբային պատժամիջոցներ: «Մենք աշխատում ենք դրա շուրջ: Այդուհանդերձ, անհրաժեշտ է անել ամեն բան, որպեսզի Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակվի և որ մենք նպաստեն լարվածության թոթափմանը»,- հայտարարել է Ժան-Իվ Լե Դրիանը:
20:28 - 26 հունվարի, 2022