ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

ԱՄՆ-ում տեղի ունեցած վերջին իրադարձությունները վկայում են արևմտյան ժողովրդավարության թուլության մասին. Ռոհանի |tert.am|

ԱՄՆ-ում տեղի ունեցած վերջին իրադարձությունները վկայում են արևմտյան ժողովրդավարության թուլության մասին. Ռոհանի |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահության տարիներին իր երկիրը աղետի է հասցրել, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ մեկնաբանելով Վաշինգտոնում տեղի ունեցող իրադարձությունները, գրում է Tasnim News Agency-ն։ «Այն, ինչ մենք տեսանք ԱՄՆ-ում անցյալ գիշեր և այսօր, ցույց տվեց, թե որքան թույլ է արևմտյան ժողովրդավարությունը և որքան թույլ է դրա հիմքերը։ Չնայած գիտության և արդյունաբերության ոլորտներում բոլոր հաջողություններին՝ մենք տեսել ենք, թե ինչ ազդեցություն ունի պոպուլիզմը այդ երկրներում»,- ասել է Իրանի նախագահը։ Ռոհանիի խոսքով՝ «պոպուլիստ Դոնալդ Թրամփը իշխանության գալով՝ վնաս հասցրեց իր սեփական երկրին»: «Նա արատավորել է իր երկրի հեղինակությունը։ Նա խարխլել է ամբողջ աշխարհի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները։ Մենք տեսանք՝ ինչ է լինում, երբ իշխանության է գալիս անառողջ մարդը, ինչ խնդիրներ է ստեղծում ինչպես իր երկրի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար», - հավելել է Իրանի նախագահը՝ հույս հայտնելով, որ «դա դաս կլինի ինչպես այլ երկրների, այնպես էլ ապագա ամերիկյան ղեկավարների համար»:  
15:23 - 07 հունվարի, 2021
Բայդենի հաղթանակի պաշտոնական հաստատումից հետո Թրամփը իշխանության խաղաղ փոխանցում է խոստացել |tert.am|

Բայդենի հաղթանակի պաշտոնական հաստատումից հետո Թրամփը իշխանության խաղաղ փոխանցում է խոստացել |tert.am|

tert.am: Նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակի պաշտոնական հաստատումից հետո գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այդ որոշումը «նշանավորում է ԱՄՆ նախագահության պատմության մեծագույն առաջին ժամկետի ավարտը», հաղորդում է CNN հեռուստաալիքը։ «Չնայած նրան, որ ես միանգամայն համաձայն չեմ ընտրությունների արդյունքների հետ, և փաստերը հաստատում են դա, այնուամենայնիվ, հունվարի 20-ին տեղի կունենա իշխանության խաղաղ փոխանցում։ Ես միշտ ասել եմ, որ մենք շարունակելու ենք մեր պայքարը, որպեսզի հասնենք միայն օրինական ձայների հաշվարկին։ Թեև սա նախագահական պատմության մեծագույն առաջին ժամկետի ավարտն է, այն իրականում Ամերիկան կրկին հզոր դարձնելու համար մեր պայքարի սկիզբն է»,- ասված է Թրամփի հայտարարության մեջ:
13:47 - 07 հունվարի, 2021
Անհանգստացնող և մտահոգիչ. ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի արձագանքը՝ Վաշինգտոնում ծավալվող զարգացումներին |armenpress.am|

Անհանգստացնող և մտահոգիչ. ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի արձագանքը՝ Վաշինգտոնում ծավալվող զարգացումներին |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) ԱՄՆ-ում բոլոր կողմերին կոչ է արել հավատարիմ լինել օրենքի գերակայությանը: Այս մասին ասված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում: Վաշինգտոնում վերջին ժամերին ծավալվող զարգացումները ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը համարում է անհանգստացնող՝ հայտնելով իր մտահոգությունը ժողովրդավարական գործընթացի ամբողջականության վերաբերյալ: ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը կոչ է անում բոլոր կողմերին հավատարիմ մնալ ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքներին: ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն իր վրա պատասխանատվություն է վերցրել ոչ միայն անցկացնել ժողովրդավարական ընտրություններ, այլև ապահովել, որ բոլոր թեկնածուները, ստանալով անհրաժեշտ քանակությամբ քվե, զբաղեցնեն իրենց պաշտոնները սահմանված կարգով:  «Հաշվի առնելով, որ ԱՄՆ իրավական համակարգն ապահովում է իշխանության սահուն անցումը, այդուհանդերձ այս գործընթացի բոլոր մասնակիցների նկատմամբ զսպվածությունը շարունակում է կենսական լինել նույնիսկ այնպիսի պետությունում, որտեղ կան այդպիսի ուժեղ ինստիտուտներ և հարգանք ժողովրդավարական նորմերի նկատմամբ Ոչ բռնության հրահրումը, ոչ էլ բռնությունը տեղ չունեն ժողովրդավարական գործընթացներում»,-ասված է հայտարարությունում:
13:06 - 07 հունվարի, 2021
52 ձերբակալված Վաշինգտոնում․ դեմոկրատների ու հանրապետականների գրասենյակից առգրավվել են ինքնաշեն պայթուցիկներ ու զենք |factor.am|

52 ձերբակալված Վաշինգտոնում․ դեմոկրատների ու հանրապետականների գրասենյակից առգրավվել են ինքնաշեն պայթուցիկներ ու զենք |factor.am|

factor.am: Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների պատճառով պարետային ժամ է հայտարարվել։ Չորեքշաբթի երեկոյան իրավապահները ավելի քան 50 մարդու են բերման ենթարկել պարետային ժամից հետո: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է մայրաքաղաքի ոստիկանության պետ Ռոբերտ Քոնտին, գրում է ՏԱՍՍ-ը: «21: 30-ի դրությամբ մենք 52 ձերբակալում ենք իրականացրել: Մասնավորապես, չորս ձերբակալություն կապված է առանց լիցենզիայի զենք կրելու հետ, մեկ մարդ ձերբակալվել է արգելված զենք կրելու համար», – ասել է նա։ Վերջինս նաև տեղեկացրել է, որ 47 մարդ ձերբակալվել է պարետային ժամը խախտելու և Կապիտոլիումի շենք ապօրինի ներխուժելու համար։ Քոնտին հայտնել է, որ իրավապահները երկու ինքնաշեն ռումբ են հայտնաբերել, մեկը՝ Դեմոկրատական ​​կուսակցության գրասենյակում, իսկ մյուսը ՝ Հանրապետական ​​կուսակցությունում: Բացի այդ, նա նշել է, որ առգրավվել է վեց միավոր զենք: «Այս տվյալները նախնական են և կթարմացվեն», – նշել է ոստիկանապետը:
12:10 - 07 հունվարի, 2021
Վաշինգտոնի քաղաքապետը հայտարարել է արտակարգ դրության ռեժիմը 15 օրով երկարաձգելու մասին |tert.am|

Վաշինգտոնի քաղաքապետը հայտարարել է արտակարգ դրության ռեժիմը 15 օրով երկարաձգելու մասին |tert.am|

tert.am: Վաշինգտոնի քաղաքագլուխ Մյուրիել Բոուզերը Կապիտոլիումի շենքում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին արտակարգ դրության ռեժիմը 15 օրով (մինչև հունվարի 21-ը) երկարաձգելու մասին որոշում է կայացրել: Համապատասխան որոշման մասին նա տեղեկացրել է թվիթերյան էջում։ «Այսօրվա իրադարձությունները և շարունակվող արտակարգ իրավիճակի վերաբերյալ մտավախությունները վտանգում են հասարակական անվտանգությունը և շրջանի բնակիչների բարեկեցությունը։ Սույն կարգադրության համապատասխան արտակարգ իրավիճակի ռեժիմը երկարաձգվում է 15 օրով՝ մինչև քաղաքապետի հաջորդ կարգադրությունը»,- նշվում է տեքստում։ Հրամանագրի համաձայն՝ անհրաժեշտության դեպքում նախատեսվում է դաշնային մակարդակով օգնության ներգրավում։ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները ներխուժել էին Կապիտոլիումի շենք, ինչից հետո Կոնգրեսում ընթացող քննարկումը դադարեցվել էր: Ցուցարարների մի մասը ներխուժել էր Սենատի նիստերի դահլիճ: Այդ դեպքերի ֆոնին Վաշինգտոնում պարետային ժամ էր հայտարարվել:
11:17 - 07 հունվարի, 2021
Իսրայելը կրկին հարվածներ է հասցրել Սիրիայի հարավային հատվածին

Իսրայելը կրկին հարվածներ է հասցրել Սիրիայի հարավային հատվածին

Իսրայելը չորեքշաբթի օրը հարվածներ է հասցրել Սիրիայի հարավային հատվածին, ինչն արդեն 3-րդ նամանատիպ հարձակումն է վերջին 10 օրվա ընթացքում։ Ըստ Սիրիայի պաշտոնական հեռուստատեսության, հարվածները թիրախավորել էին Իրանի հեղափոխական բանակի ռազմակայանները։ Այս մսին հյատնում է reuters.com-ը։ Սիրայի ռազմական խոսնակի հաղորդմամբ, իրենց հաջողվել է ոչնչացնել մի քանի հրթիռ, որոնք արձակվել էին Գոլանի բարձունքների կողմից։ Հարվածները հասցվել են մայրաքաղաք Դամասկոսի հարավային արվարձանների ու լիբանանյան պրո-իրանական Հեզբոլլահ խմբավորման ռազմական կայանների ուղղությամբ։ Իսրայելի կողմից դեռևս ոչ մի պաշտոնական արձագանք չկա, բայց Իսրայելի Պաշտպանության ուժերի աշխատակազմի ղեկավար Ավիվ Քոչավին 2020 թ․ դեկտեմբերին նշել է, որ «իրենց հրթիռային հարվածների նպատակն է դանդաղեցնել Իրանի ուժեղացումը Սիրիայում»։  Վերջին ամիսներին իսրայելական հրթիռները հարվածներ են հասցրել Սիրիայի արևելքում, կենտրոնում ու հարավում տեղակայաված զինվորական կայաններին, որտեղ, ըստ որոշ տվյալների, գտնվում են Իրանի կողմից աջակցվող ռազմական ուժեր։  Արևմտյան հետախուզական աղբյուրների հաղորդմամբ, վերջին ամիսների ընթացքում Իսրայելի կողմից Սիրիայի հրթիռակոծումը ստվերային պատերազմի մի մաս է, որը հավանության է արժանացել ԱՄՆ կողմից ու մաս է կազմում վարվող հակա-իրանական քաղաքականության։ Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
11:15 - 07 հունվարի, 2021
Թրամփի աջակիցները ներխուժել են ԱՄՆ Կոնգրեսի շենք |tert.am|

Թրամփի աջակիցները ներխուժել են ԱՄՆ Կոնգրեսի շենք |tert.am|

tert.am: ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները ներխուժել են Կապիտոլիումի շենք, ինչից հետո Կոնգրեսում ընթացող քննարկումը դադարեցվել է:Ցուցարարները բղավել են «Մենք Թրամփին ենք ցանկանում», նրանցից շատերի ձեռքին եղել են Թրամփի լուսանկարները, ինչպես նաև ԱՄՆ դրոշը:Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ բախումներ են տեղի ունեցել ոստիկանների հետ, մեկ կին է տուժել բախումների հետևանքով:Հիշեցնենք, որ Սենատն այսօր պետք է հաստատեր նորընտիր նախագահ Ջո Բայդենի՝ ընտրիչների կողմից ստացած ձայները: ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը կոչ է արել վերջ տալ բռնություններին: «Չենք հանդուրժելու Կապիտոլիումի վրա այս հարձակումը և բոլոր մասնակիցները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»,- թվիթերյան իր էջում գրել է նա: Դոնալդ Թրամփի մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ նախագահի պահանջով ազգային գվարդիան է կանչվել կարգուկանոն հաստատելու համար: ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը, անդրադառնալով Կոնգրեսում տեղի ունեցող իրադարձություններին, ասել է, որ «մեր ժողովրդավարությունն աննախադեպ հարձակման է ենթարկվում»:BBC-ն տեղեկացնում է, որ ցուցարարների մի մասը զինված է, նրանք քայլում են Կոնգրեսի միջանցքներով:  Առավել մանրամասն՝ tert.am-ում
01:44 - 07 հունվարի, 2021
Թեհրանը կվերադառնա միջուկային գործարքի լիակատար պահպանմանը, եթե Բայդենն ամբողջությամբ կատարի դրանով ստանձնած իր պարտավորությունները. Ռոհանի
 |tert.am|

Թեհրանը կվերադառնա միջուկային գործարքի լիակատար պահպանմանը, եթե Բայդենն ամբողջությամբ կատարի դրանով ստանձնած իր պարտավորությունները. Ռոհանի |tert.am|

tert.am: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իր երկիրն առանց վարանելու կվերադառնա 2015 թվականի միջուկային գործարքի լիակատար պահպանմանը, եթե ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը որոշի կատարել իր պարտավորությունները, հաղորդում է Iran Press-ը։ Երկրի կառավարության ամենշաբաթյա նիստում Ռոհանին հայտարարել է, որ չնայած պատժամիջոցներին, կառավարությունը կարողացել է երկիրն արդյունավետորեն կառավարել։ «Չնայած պատժամիջոցներին, պատերազմին և COVID-ի բռնկմանը, մենք տնտեսական աճ ենք նկատում»,- ասել է նա։ Ռոհանին նաև նշել է, որ «եթե ԱՄՆ-ի նոր վարչակազմն ապաշխարի, հետևի օրենքի գերակայությանը և կատարի իր պարտավորությունները, Իրանը նույնպես կկատարի իր պարտավորությունները, իսկ եթե ոչ, ապա Իրանը չի խոնարհվի»։ Ավելի վաղ Բայդենը New York Times թերթին տված հարցազրույցում հաստատել էր ԱՄՆ-ին Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ձևաչափ վերադարձնելու և այդ հարցի շուրջ Թեհրանի հետ հետագա բանակցություններ վարելու մտադրության մասին։
19:47 - 06 հունվարի, 2021
Թրամփը կրկին հայտարարել է, որ Փենսը կարող է փոխել նախագահական ընտրությունների արդյունքները |tert.am|

Թրամփը կրկին հայտարարել է, որ Փենսը կարող է փոխել նախագահական ընտրությունների արդյունքները |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է New York Times-ի հրապարակումն այն մասին, որ փոխնախագահ Մայք Փենսն իրեն տեղեկացրել է նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքները փոխելու անհնարինության մասին: «Փոխնախագահի մեկնաբանությունների վերաբերյալ New York Times-ի հրապարակումը չի համապատասխանում իրականությանը։ Նա երբեք նման բան չի ասել։ Փենսը և ես լիովին համաձայն ենք, որ փոխնախագահն ունի գործելու լիազորություն»,- ասված է Թրամփի գրավոր հայտարարության մեջ, որը տարածել է նրա նախընտրական շտաբը: Գործող նախագահն ընտրությունները վերստին որակել է «կոռումպացված և սահմանադրությանը չհամապատասխանող»։ Թրամփի խոսքով՝ ամերիկյան սահմանադրությունը Փենսին «գործելու մի շարք հնարավորություններ է տալիս», մասնավորապես՝ վերջինս կարող է չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքների հավաստագրումը։
10:56 - 06 հունվարի, 2021
Զախարովան ԱՄՆ քայլերն անվանել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Իրանի շեղման սկզբնական պատճառ |tert.am|

Զախարովան ԱՄՆ քայլերն անվանել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Իրանի շեղման սկզբնական պատճառ |tert.am|

tert.am: Իրանի կողմից ուրանի մինչև 20% հարստացման վերականգնումը շեղում է իրանական միջուկային ծրագրի կարգավորման Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից, բայց այդպիսի շեղումների հիմնական պատճառը Միացյալ Նահանգների գործողություններն են: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Ուրանի հարստացման մինչև 20% վերականգնումը շեղում է Իրանի միջուկային ծրագրի կարգավորման Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրում շարադրված պայմանավորվածություններից: Վերջին տարիներին միջազգային հանրությունը հստակ հասկացել է, որ նման շեղումների հիմնական պատճառը Միացյալ Նահանգների կողմից միջազգային պարտավորությունների համակարգված կոպիտ խախտումներն են, որոնք, հակառակ ՄԱԿ-ի Կանոնադրության 25-րդ հոդվածի, չեն համապատասխանում Անվտանգության խորհրդի 2231 բանաձևին և դիտավորյալ խոչընդոտներ են ստեղծում դրա իրականացման համար այլ երկրների կողմից»,-ասել է Զախարովան: Ավելին՝ tert.am-ում
20:49 - 05 հունվարի, 2021
ԱՄՆ-ն հարվածային ԱԹՍ-ներ է տեղակայել Ռումինիայում |tert.am|

ԱՄՆ-ն հարվածային ԱԹՍ-ներ է տեղակայել Ռումինիայում |tert.am|

tert.am:ԱՄՆ ռազմաօդային ուժերը MQ-9 Reaper հետախուզական անօդաչու թռչող սարքեր և մոտ 90 զինծառայող է տեղակայել Ռումինիայի Կամպիա Տուրզիյ քաղաքի ավիաբազայում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարությանը: «ԱՄՆ ռազմաօդային ուժերը Ռումինիայի Կամպիա-Տուրզիյ քաղաքում գտնվող 71-րդ ավիաբազայում տեղակայել են MQ-9 Reaper անօդաչու թռչող և մոտ 90 զինծառայող՝ ՆԱՏՕ-ի գործողություններին աջակցելու համար տեղեկության հավաքագրման, հսկողության և հետախուզության շրջանակներում»,- ասված է հայտարարության մեջ: Անօդաչու թռչող սարքերն ու ռազմական անձնակազմը տեղակայվել են «երկար» ժամանակով, սակայն չի նշվում, թե հստակ որքան  ժամանակով: Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Ջեֆրի Հարրիգանի խոսքերով` անօդաչու թռչող սարքերի տեղակայումը այս ռազմավարական վայրում «հուսադրում է դաշնակիցներին և գործընկերներին», բայց նաև «հակառակորդներին հասկացնում է», որ «ցանկացած առաջացող սպառնալիքին պատասխան» կարող է տրվել: Զինվորականները նշել են, որ անօդաչու թռչող սարքերի և ռազմական անձնակազմի տեղակայումը համաձայնեցված է Ռումինիայի իշխանությունների հետ, խոսում է ԱՄՆ-ի կողմից Եվրոպայում անվտանգությանը և կայունությանը «հավատարմության» մասին և ուղղված է ՆԱՏՕ-ի դաշնակիցների  և «այլ եվրոպական գործընկերների» հետ հարաբերությունների ամրապնդմանը:
12:18 - 05 հունվարի, 2021
ԱՄՆ-ն իր Nimitz ավիակիր նավը դուրս չի բերում Մերձավոր Արևելքից՝ Իրանից հնչող սպառնալիքների ֆոնին |tert.am|

ԱՄՆ-ն իր Nimitz ավիակիր նավը դուրս չի բերում Մերձավոր Արևելքից՝ Իրանից հնչող սպառնալիքների ֆոնին |tert.am|

tert.am: Ամերիկյան ռազմածովային ուժերին պատկանող Nimitz ատոմային ավիակիրը, որն ապահովում էր ԱՄՆ զինծառայողների դուրսբերման անվտանգությունը Սոմալիից, կմնա Մերձավոր Արևելքում՝ Թեհրանից Վաշինգտոնի հասցեին հնչող սպառնալիքների ֆոնին: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Քրիստոֆեր Միլլերի հայտարարության մեջ: «Պայմանավորված վերջին սպառնալիքներով, որոնք Իրանի ղեկավարությունը հասցեագրել է ԱՄՆ նախագահ Թրամփին և կառավարության այլ անդամներին, հրամայել եմ կասեցնել Nimitz ավիակրի նախատեսված վերատեղակայումը: Այն այժմ մարտական հերթապահության է մնում Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտում (ներառում է Մերձավոր Արևելքը)»,- ասել է Միլլերը: «Ոչ ոք չպետք է կասկածի Միացյալ Նահանգների վճռականությանը»,- հավելել է ամերիկացի պաշտոնյան: Անցյալ շաբաթ Միլլերը հրաման էր արձակել, որ ավիակիրը վերադառնա ԱՄՆ ռազմաբազա: Մինչ այդ այն ընդգրկվել էր ԱՄՆ ռազմածովային ուժերի կազմում, որոնք տեղակայված էին Սոմալիի ափերին: Դրա խնդիրն էր ապահովել աֆրիկյան երկրից ամերիկացի զինծառայողների դուրսբերման անվտանգությունը:
12:26 - 04 հունվարի, 2021