Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Էրդողանը հայտարարել է, որ Անկարան Ղրիմը չի ճանաչում որպես ռուսական տարածաշրջան |shantnews.am|

Էրդողանը հայտարարել է, որ Անկարան Ղրիմը չի ճանաչում որպես ռուսական տարածաշրջան |shantnews.am|

shantnews.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան Ղրիմը չի ճանաչում որպես ռուսական տարածաշրջան և աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն։ Նման հայտարարություն պետության ղեկավարը արել է Թուրքիայում աշխատանքային այցով գտնվող Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: «Թուրքիան Ուկրաինան դիտարկում է որպես առանցքային երկիր մեր տարածաշրջանի կայունության և անվտանգության ապահովման առումով։ Այդ պատճառով մենք միշտ աջակցել ենք և աջակցելու ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»,- ասել է Էրդողանը։ Թուրքիայի առաջնորդը հավելել է, որ Անկարան չի ճանաչում թերակղզու «բռնակցումը» և Ուկրաինայի հետ  «կաջակցի Ղրիմի թաթարներին»:Իր հերթին, Զելենսկին շնորհակալություն է հայտնել Էրդողանին «Ղրիմի պլատֆորմ» նախագծին մասնակցելու պատրաստակամության համար, որն ուղղված է թերակղզին Ուկրաինայի կազմ վերադարձնելու համար:
23:34 - 16 հոկտեմբերի, 2020
Հովհաննես Իգիթյանը հանդիպել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ

Հովհաննես Իգիթյանը հանդիպել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ

Հոկտեմբերի 9-ին ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Իգիթյանը հանդիպել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուլեբայի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ուկրաինական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի: Առանձնահատուկ կարեւորվել են միջխորհրդարանական գործընկերության զարգացման հեռանկարները: Զրուցակիցները երկու ժողովուրդների միջեւ ավանդաբար բարեկամական կապերի ամրապնդման գործում ընդգծել են Հայաստանում եւ Ուկրաինայում ազգային համայնքների կարեւոր դերակատարումը: Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանում աշխարհաքաղաքական բարդ իրավիճակին եւ վերջինիս կարգավորմանը: Դեսպանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ եւ խաղաղ ճանապարհով կարգավորման հարցում ուկրաինական կողմի շահագրգռվածությունը: 
22:06 - 10 հոկտեմբերի, 2020
Կիևը մշտապես աջակցել է Բաքվին․ Կուլեբան՝ թուրքական անօդաչուների արտադրությանը Ուկրաինայի մասնակցության մասին |factor.am|

Կիևը մշտապես աջակցել է Բաքվին․ Կուլեբան՝ թուրքական անօդաչուների արտադրությանը Ուկրաինայի մասնակցության մասին |factor.am|

factor.am: Ուկրաինան ցավում է, որ Լեռնային Ղարաբաղում կրկին պատերազմ է բռնկվել, պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ և, ընդ որում, սկզբունքորեն աջակցում է ցանկացած երկրի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Ադրբեջանինը։ BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։ Պատասխանելով թուրքական անօդաչուների մասին հարցին, որոնց արտադրմանը մասնակցում է նաև ուկրաինական ընկերությունը, Կուլեբան ասել է, որ Ուկրաինան ու Թուրքիան ռազմավարական գործընկերներ են, և կարծում է, որ գործընկերությունը երկու երկրների համար էլ չափազանց շահավետ է։ «Որպես երկիր, որը ևս զինված հակամարտության արդյունքում ունի օկուպացված տարածքներ, մենք անկասկած կողմ ենք ցանկացած պետության տարածքային ամբողջականությանը։ Այստեղ կարևոր չէ՝ դա Հայաստանն է, Ադրբեջանը, թե մեկ այլ երկիր։ Ուկրաինան մշտապես այս առումով աջակցել է Ադրբեջանին, իսկ Ադրբեջանն աջակցում է Ուկրաինային»,- ասել է Կուլեբան։
16:04 - 06 հոկտեմբերի, 2020
Այս ագրեսիան որևէ կերպ արդարացված չէ. ԱԳ նախարարի տեղակալի հարցազրույցը «Ուկրաինա 24»-ին |armenpress.am|

Այս ագրեսիան որևէ կերպ արդարացված չէ. ԱԳ նախարարի տեղակալի հարցազրույցը «Ուկրաինա 24»-ին |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանը կրակել է ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի բնակելի տարածքների ուղղությամբ։ Այս մասին նշել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը «Ուկրաինա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: -Ի՞նչ արձագանք եք դուք ակնկալում Ուկրաինայից։ -Չեզոք: Ես հասկանում եմ, թե որքան զգայուն են նմանատիպ թեմաները Ուկրաինայի և նրա քաղաքացիների համար, սակայն ցանկանում եմ ընդգծել, որ Ղարաբաղում տեղի ունեցածի հետ ցանկացած զուգահեռներն անտեղի են։ Մի փաստ կներկայացնեմ․ հետխորհրդային տարածաշրջանի միակ ինքնորոշված պետությունը Լեռնային Ղարաբաղն է։ Այն ինքնորոշվել է Խորհրդային Միության գոյության ժամանակահատվածում նույն հիմքով, ինչ Հայաստանը, Ուկրաինան և Ադրբեջանը։ -Հայաստանը հաղորդում է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտին հարվածներ հասցնելու մասին։ Արդյոք տեղյակ եք, թե ի՞նչ տեսակի զենք են կիրառել և կա՞ն արդյոք կորուստներ։ Եվ ի՞նչ է առկա ենթակառուցվածքների դեպքում։ - Գիտեք, հարցը նրանում չէ, թե ինչ տեսակի զենքից են կրակել, այլ այն, որ կրակել են, և ոչ միայն Ստեփանակերտի ուղղությամբ, այլ ամբողջ բնակելի տարածքների ուղղությամբ, ներառյալ Հայաստանի բնակելի տարածքների ուղղությամբ։ Սրանք փաստեր են։ Իհարկե, երկու կողմից էլ զոհեր կան այդ ագրեսիայի արդյունքում։ Իհարկե Ադրբեջանը կրում է անհամաչափ մեծ կորուստներ, սակայն բոլոր դեպքերում  այս ագրեսիան որևէ կերպ արդարացված չէ։ Առավել ևս, որ Ադրբեջանի թիկունքում առկա է Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը, իսկ առաջնագիծ նրանք ուղարկում են ահաբեկչական կազմակերպությունների զինյալներին։ -Դուք ապացույցներ ունե՞ք թուրքական ներգրավվածության։ Եթե այո, ապա ինչպիսի՞։ - Բազմաթիվ ապացույցներ, հենց միայն այն, որ F16 ինքնաթիռը, որը մեք համոզված ենք, խոցել էր հայկական ինքնաթիռը, այն հենց հիմա և ոչ միայն այդ մեկը տեղակայված է Ադրբեջանում և մասնակցում են այս մարտական գործողություններին՝ թուրքական ԱԹՍ-ներ, հարվածային ԱԹՍ-ներ, որոնք կառավարվում են հենց թուրքական կողմից։ -Կցանկանայինք ձեզնից որքանով հնարավոր է շատ տեղեկանալ այլ երկրների դերակատարության մասին։ Մասնավորապես, Իսրայելի դեպքում, ինչո՞ւ հետ կանչվեց դեսպանը։ Ինչպիսի՞ դերակատարություն ունի Իսրայելը։ Ինչպե՞ս եք դուք այն գնահատում։ -Հարցն այն է, որ Իսրայելից դեսպանը ետ է կանչվել խորհրդակցությունների համար։ Դա կապված է նրա հետ, որ մենք գիտակցում ենք, թե ինչ է բիզնեսը, երբ այսօրվա ագրեսորին վաճառում են զենքեր, սակայն երբ այդ զինամթերքը ուղարկվում է մարտական գործողությունների ժամանակ, դա անընդունելի է։ Խոսքը դրա մասին է, դա վերաբերում է ցանկացած պետության, ոչ միայն Իսրայելին, որը մարտական գործողությունների թեժ պահին մեր հակառակորդին զենք է մատակարարում, այն դեպքում, երբ այն իր յուրաքանչյուր հարձակման ժամանակ անընդհատ զենք է կորցնում։ Այսինքն, դա նշանակում է ռազմական գործողությունների ձգձգում, հակառակ ՄԱԿ ԱԽ-ի խորհրդակցությունների ժամանակ արված կոչերին, հակառակ ԵԱՀԿ կողմից հնչած կոչին, և ամենակարևորը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների նախագահները միանշանակ հայտարարեցին ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման մասին։
12:38 - 04 հոկտեմբերի, 2020
Ուկրաինացի պատգամավորները պատրաստակամություն են հայտնել գալ Հայաստան ու օգնել հայերին
 |1lurer.am|

Ուկրաինացի պատգամավորները պատրաստակամություն են հայտնել գալ Հայաստան ու օգնել հայերին |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար Արտեմ Դմիտրուկը խորապես անհանգստացած է Արցախում ընթացող պատերազմական իրավիճակով, փոխանցում է AnalitikaUA.net-ը։ «Ես` որպես Ուկրաինայի ազգային պատգամավոր և Հայաստանի հետ բարեկամության միջխորհրդարանական խմբի ղեկավար, խորապես անհանգստացած եմ Արցախում տիրող իրավիճակով: Հաղորդում են թեժ մարտերի մասին սահմանի ողջ երկայնքով, խփված ուղղաթիռների մասին, երկու կողմն էլ զորքերը սահման են ձգում: Համոզված եմ, որ ցանկացած կոնֆլիկտ կարելի է լուծել խաղաղ ճանապարհով»,- գրել է Դմիտրուկն իր ֆեյսբուքյան էջում: Ուկրաինացի պատգամավորն առաջարկել էր նաև Հայաստան մեկնել՝ եղբայրական հայ ժողովրդին տեղում օգնելու համար. «Ուկրաինայի ազգային պատգամավորներին, նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչներին կոչ եմ անում միավորվել, որպեսզի մեկնենք իրադարձությունների գոտի ու տեղում բարեկամ հայ ժողովրդին օգնենք»։ Ավելի վաղ Գերագույն ռադայի մեկ այլ պատգամավոր՝ Դարիա Վոլոդինան, Տելեգրամի իր ալիքում գրել էր, որ երկու կողմն էլ պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ, և ասել, որ ոչ մի կերպ չի կարող արդարացվել քաղաքացիական բնակչությանը թիրախավորելը:
12:56 - 28 սեպտեմբերի, 2020
«Ուկրաինայի հետ կապված որևէ ենթատեքստ չկա»․ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը՝ «Կովկաս-2020» զորավարժությունների մասին |tert.am|

«Ուկրաինայի հետ կապված որևէ ենթատեքստ չկա»․ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը՝ «Կովկաս-2020» զորավարժությունների մասին |tert.am|

tert.am: Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ «Կովկաս-2020» ռազմական զորավարժությունները պլանային բնույթ են կրում և Ուկրաինայի հետ կապված որևէ ենթատեքստ չունեն, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Դրանց մասին անցյալ տարվա դեկտեմբերին ենք հայտարարել, անցկացրել ենք համապատասխան դասընթացներ, անակնկալ ստուգումներ և զորավարժություններ: Եվ Ուկրաինայի հետ կապված որևէ ենթատեքստ չկա, պարզապես գոյություն չունի: Այս զորավարժությունների ընթացքում աշխարհաքաղաքական բաժանում ենք իրականացրել, մեր տարածքում՝ Ռուսաստանի Դաշնությունում պայմանական պետություն ենք ստեղծել։  Եվ մարտական գործողություններն իրականացվել են այդ կողմերի (արևելյան և հյուսիսային) զորքերը` առանց որևէ սահմանային պետության հետ կապի»,- նշել է նա: Գերասիմովը պարզաբանել է, որ ռուսական բանակը նման զորավարժություններ ամեն տարի անցկացնում է՝ ամեն անգամ փոխելով անցկացման վայրերը: «Խոսքը արևմուտքի, արևելքի, կենտրոնի կամ հարավի մասին է: Այս տարի հերթը հարավային ռազմական շրջանինն է: Եվ այս օպերատիվ մարտական պատրաստության միջոցառումների ամբողջ շրջանը նախորդում է այս զորավարժություններին»,- նշել է գեներալը:
14:59 - 26 սեպտեմբերի, 2020
Խարկովում տեղի ունեցած ավիավթարի զոհերի թիվը հասել է 25-ի |shantnews.am|

Խարկովում տեղի ունեցած ավիավթարի զոհերի թիվը հասել է 25-ի |shantnews.am|

shantnews.am: Խարկովի մարզում երեկ АН-26 -ի վթարի զոհերի թիվը հասել է 25-ի, ավելի վաղ հաղորդվել էր 22 զոհի մասին։ Թռիչքի և դրա նախապատրաստման կանոնների խախտման փաստով քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտնում է գլխավոր դատախազի գրասենյակի մամուլի ծառայությունը։ Հաղորդվում է 2 վիրավորի մասին, ովքեր ծանր վիճակում հոսպիտալացվել են։ Ինքնաթիռում եղել է 27 մարդ, այլ ոչ թե 28, ինչպես հաղորդվել էր ավելի վաղ։ Կուրսանտներից մեկին չեն թողել թռիչքի մասնակցել։ Երեկ՝ տեղի ժամանակով 20։50-ին, Չուգուև քաղաքի մոտ վայրէջքի ժամանակ օդաչուն կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով ինքնաթիռն ընկել է ավտոմայրուղուն հարակից տարածքում։ Ինքնաթիռում, անձնակազմից բացի, եղել են օդային ուժերի Խարկովի համալսարանի կուրսանտներ։ Անկման պահին օդաչուն հայտնել է ձախ շարժիչի խափանման մասին, ուղևորներից մի քանիսը դուրս են նետվել, ինչի շնորհիվ 2 մարդ փրկվել է։ Նահանգապետ Ալեքսեյ Կուչերի խոսքով՝ շարժիչի խափանումը չէր կարող կրիտիկական իրավիճակ ստեղծել փորձառու օդաչուի համար։
10:25 - 26 սեպտեմբերի, 2020