Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Հենց Դուք պիտի առաջարկեք ճանապարհային այն քարտեզը, որի վերջին քայլը պիտի լինեն արտահերթ ընտրությունները․ Արման Բաբաջանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Հենց Դուք պիտի առաջարկեք ճանապարհային այն քարտեզը, որի վերջին քայլը պիտի լինեն արտահերթ ընտրությունները․ Արման Բաբաջանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Պետք է արձանագրենք, որ մեր պետության նկատմամբ տեղի է ունեցել դավաճանություն։ Այս մասին այսօր տեղի ունեցած ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ «Ես նկատի չունեմ Ձեր ստորագրած հայտարարությունը, նկատի ունեմ այն իրողությունը, որ մենք միայն պատերազմի ընթացքում արձանագրեցինք, որ ունենք տոտալ անպատրաստ վիճակ, որը վերաբերում էր ընդհանրապես անվտանգության բոլոր մարմիններին, պաշտպանական գերատեսչությանը, դիվանագիտական ամբողջ համակարգին։ Պետք է խոստովանենք, որ Դուք ու Ձեր թիմը ձախողել եք այյս բոլոր ուղղություններով, եւ ավելի մեծ դավաճանություն է, որ ցայսօր ՊՆ, ԱԳՆ ղեկավարները, ԱԽ քարտուղարը շարունակում են պաշտոնավարել։ Առնվազն Դուք նաեւ պիտի հորդորեիք նրանց ժամ առաջ հրաժարական տալ եւ դրանով ավելի հասկանալի ու ընկալելի դառնալ հասարակությանն ու դժգոհ շրջանակներին: Այս իրավիճակից ելքը բացառապես Ձեզանով եմ պայմանավորում»,- ընդգծեց Բաբաջանյանը՝ հավելելով, որ հենց վարչապետը պիտի առաջարկի ճանապարհային այն քարտեզը, որի վերջին քայլը պիտի լինեն արտահերթ ընտրությունները։ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց՝ ասելով, որ յուրաքանչյուր օղակի գործունեությունը վերլուծվում է, կարվեն հետեւություններ։ «Ինչ վերաբերում է անելիքներին՝ մեր հիմնական խնդիրը ժողովրդավարության, կայունության եւ օրինականության պայմաններում հանրային դիսկուրս ծավալելու հնարավորություն ստեղծելն է։ Այսօր ես չեմ կարծում, որ մենք այդ հնարավորությունն ունենք, որովհետեւ մենք խնդիր ունենք ՀՀ-ում վերականգնելու անվտանգությունն ու օրինականությունը, եւ ժողովրդավարական քննարկում ծավալելեու հնարավորությունը։ Կառավարության առաջին խնդիրն այդ հնարավորությունը վերականգնելն է, որից հետո հնարավոր կլինի խոսել մյուս անելիքների մասին։ Ես ասել եմ, որ մեր խնդիրն է ստեղծել մի այնպիսի իրավիճակ, որում հետագա որեւէ զարգացում չվտանգի ժողովրդի իշխանության լինելիությունը»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ սա ասելով՝ նկատի ունի՝ բացառված է, որ ինքը որեւէ այնպիսի քայլ անի, որի արդյունքում կվտանգվի ազատ, օրինակ, արդար թափանցիկ ձեւով իշխանություն ձեւավորելու՝ ժողովրդի հնարավորությունն ու իրավունքը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ինքն այդպիսի քայլ երբեք չի անի, իսկ որ ժողովուրդն իր խոսքն ասելու հնարավորություն պիտի ունենա եւ էդ խոսքի արտահայտման եզրահանգումը պիտի կասկած չհարուցի, աներկբա է։ «Մենք, այո, գնալու ենք այդ ճանապարհով՝ ապահովելով նախ հանրային կայունությունը, անվտանգությունը եւ համերաշխությունը։ Իսկ վերջինն ինչպե՞ս է հնարավոր ապահովել ամենահակադիր տեսակետներ ունեցող քաղուժերի միջեւ․ դրա համար կա մի պայման․ բոլոր քաղաքական ամսնակիցները եւ գործող անձինք հստակ արձանագրեն, որ դատապարտում են բռնության որեւէ դրսեւորում եւ իրենց գործիքակազմում որեւէ պարագայում չի լինելու բռնության դրսեւորում։ Մյուս կողմից, ուզում եմ ասել, որ ՀՀ իրավապահ համակարգն ի վիճակի է կանխել այդպիսի որեւէ դրսեւորում»,- եզրափակեց ՀՀ վարչապետը։
15:02 - 16 նոյեմբերի, 2020
Եթե «Իմ Քայլը» հենց այս պահին անհապաղ գործուն քայլեր չի ձեռնարկում , ես վայր եմ դնում իմ մանդատը․ Լուսինե Բադալյան

Եթե «Իմ Քայլը» հենց այս պահին անհապաղ գործուն քայլեր չի ձեռնարկում , ես վայր եմ դնում իմ մանդատը․ Լուսինե Բադալյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Վերջին մղձավանջային օրերի ընթացքում հուսով էի , որ կարող ենք մի բան փոխել, ստեղծված իրավիճակում քաղել առավելագույնը` ի շահ Հայաստանի Հանրապետության` սառը դատողությամբ և միասնական ուժով, և դրա համար պատրաստ էի ամեն ինչ ներդնել, որովհետև երկիրը կանգնած է մեծ վտանգի առաջ... որովհետև ներքին կայունությունն ամենակարևորն է։ Հիմա, դիմում եմ ԱԺ նախագահ` պարոն Արարատ Միրզոյանին . ես դեռևս այն չարաբաստիկ գիշերը գրել էի իմ դիմումը, հիշու'մ եք , բայց երբ Ձեր նկատմամբ տեղի ունեցավ բռնություն, ես այն հետ վերցրի, որովհետև Ձեզ այդ վիճակում միայնակ թողնելն առնվազն անարդարացի կլիներ։ ՀՀ վարչապետի վերջին գրառումից հետո ես ստիպված եմ կայացնել որոշում և հուսով եմ` Դուք ինձ կհասկանաք` որպես Ձեր ուսանողական ընկեր, որպես ձեզ հետ երբեմն` նույնիսկ դժվար ճանապարհ անցած մարդ։ Եթե «Իմ Քայլը» հենց այս պահին անհապաղ գործուն քայլեր չի ձեռնարկում, ես վայր եմ դնում իմ մանդատը»։
02:28 - 16 նոյեմբերի, 2020
ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ․ «Իմ քայլը»-ից ներկայացավ միայն Լենա Նազարյանը

ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ․ «Իմ քայլը»-ից ներկայացավ միայն Լենա Նազարյանը

ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ: Այս մասին հայտնում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա, մասնավորապես, գրել է․   «22:15 ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ:   Իմ քայլը դաշինքից ներկայացավ միայն Լենա Նազարյանը:   ԱԺ արտահերթ նիստը նախաձեռնել էինք հետևյալ օրակարգով` «Ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ» Ազգային ժողովի որոշման նախագիծը:   Այս օրակարգով նիստին չներկայանալը նշանակում է, որ Աժ Իմ քայլի 88 պատգամավոր կողմ են, որ երկիրն այս վիճակում մնա` դրանից բխող բոլոր անդառնալի հետևանքներով: Հետո չասեք, թե համաձայն չէիք ...»։
22:58 - 11 նոյեմբերի, 2020
Մինչև 24։00-ն Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալու ժամկետ ենք սահմանում. Իշխան Սաղաթելյան
 |pastinfo.am|

Մինչև 24։00-ն Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալու ժամկետ ենք սահմանում. Իշխան Սաղաթելյան |pastinfo.am|

pastinfo.am: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը միացել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը և արտահերթ նիստ հրավիրելու պահանջը մուտք է եղել։ Այս մասին քիչ առաջ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկակացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ «Հույս ունենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները կունենան այդ գիտակցությունը, պատասխանատվությունը և այսօր մինչև ժամը 00։00-ն կհրավիրեն խորհրդարանի արտահերթ նիստ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության հարցով։ Մենք առաջարկում ենք հետևյալ ծրագիիրը. Մինչև այսօր ժամը 00։00-ն Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալու հնարավորություն և ժամկետ ենք սահմանում։ Եթե մինչև 00։00-ն այդ երկու գործողություններից որևէ մեկը տեղի չունենա, մենք 00։30-ին կհրավիրենք մամուլի ասուլիս, մանրամասն կներկայացնենք մեր վաղվա գործողությունների ծրագիրը և վաղը մինչև երեկո կլուծենք Նիկոլ Փաշինյանի և իր քաղաքական թիմի հեռացման հարցը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
19:40 - 11 նոյեմբերի, 2020