Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Ռազմական դրությունը մասնակի չեղարկելու համար իրավական տեսանկյունից խնդիր չկա |armtimes.com|

Ռազմական դրությունը մասնակի չեղարկելու համար իրավական տեսանկյունից խնդիր չկա |armtimes.com|

armtimes.com: Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին Կառավարության ներկայացուցիչը նշեց, որ ռազմական դրությունը մասնակի չեղարկելու համար իրավական տեսանկյունից խնդիր չկա։ «Այս պահին չեմ կարող հստակ ժամկետ ասել՝ մեկ թե երկու շաբաթվա աշխատանքներ են իրականացնելու, բայց ես, հավելելով նաև իմ խոսքը․ ասեմ, որ մենք, իհարկե, չենք պատկերացնում, որ բոլոր այն իրավակարգավորումները, որոնք գործի են անցել այս իրավական ռեժիմի պայմաններում, պայմանների որոշակի փոփոխության արդյունքում նաև պիտի վերանայվեն, և ոչ թե մեկ տարի ձեր ասած ռազմական դրությունը պահպանվի, այլ նոր իրավակարգավորումներ ստեղծելու և փոփոխելու միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի հնարավոր լինի անցնցում, էտապային ռազմական դրության ռեժիմի վերանայումը, և իրավական տեսանկյունից ևս որևէ խնդիր չկա մասնակի չեղարկելու ռազմական դրությունը, և բոլոր իրավական սահամանափակումները, որոնք այս պահի դրությամբ անհրաժեշտ չեն, դրանք կարող են ևս վերանայվել»։ Շարունակությունը՝ armtimes.com-ում։ 
19:48 - 25 նոյեմբերի, 2020
ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ռազմական դրությունը վերացնելու մասին հարցին |armenpress.am|

ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ռազմական դրությունը վերացնելու մասին հարցին |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը վերացնելու մասին հարցին: Ռազմական դրությունը վերացնելու մասին խորհրդարանի որոշման նախագիծը ներկայացրել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: «Կարծում ենք, որ օր առաջ ռազմական դրությունը հանելը կնպաստի, որ մենք կարողանանք գոնե քայլեր ձեռնարկել՝ մեղմելու այն ճգնաժամը, որն ունենք»,- ասաց խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:   Կառավարության ներկայացուցիչ, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ անհրաժեշտ է զգուշորեն մոտենալ ռազմական դրության ամբողջական չեղարկմանը, իսկ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկեց հարցի քննարկումը հետաձգել մեկ շաբաթով: Հանձնաժողովի քվեարկությամբ «Ռազմական դրությունը վերացնելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը ստացավ բացասական եզրակացություն: Խորհրդարանի արտահերթ նիստի օրակարգում այն ընդգրկելու հարցը կքննարվկի նոյեմբերի 26-ին, ժամը 11:00-ին:
19:19 - 25 նոյեմբերի, 2020
Ռազմական դրության համար հիմք հանդիսացող պատճառները վերացել են. Գևորգ Գորգիսյան |armtimes.com|

Ռազմական դրության համար հիմք հանդիսացող պատճառները վերացել են. Գևորգ Գորգիսյան |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ներկայացրեց խմբակցության նախագիծը, որով առաջարկվում է վերացնել ռազմական դրությունը։ Գորգիսյանի խոսքով՝ ռազմական դրության համար հիմք հանդիսացող պատճառները վերացել են։ «Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև կնքված պայմանագիրը վերջ դրեց մարտական գործողություններին, դրանից հետո եղան սույն երկրների՝ մասնավորապես Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի Դաշնության և արտգործնախարարի հայտարարություններ, որ այլևս անվտանգությունը կարելի է համարել ապահովված, հետևաբար այն բոլոր հիմքերը, ոորվ բերվել էր ռազմական դրությունը , իսկ դրանք են Կառավարության բերած փաստթղթից եթե նայում ենք, հիմնական մեխը նրանն էր որ ՀՀ-ին սպառնում է ռազմական վտանգ, անմիջական սպառնալիք ռազմական գործողությունների և մեզ պետք է լինելու ամբողջական կամ մասնակի զորահավաք, հիմա կարծես թե արդեն ռազմական սպառնալիքը չկա, և զորահավաքի կարիք էլ չկա, այսինքն պատճառները, որի համար բերվել էր ռազմական դրությունը կարելի է համարել վերացած» Պատգամավորը նշեց, սակայն, որ չեն վերացել այն սահմանափակումները, որոնք պայմանավորված են ռազմական դրությամբ։ «Սահմանափակումները, որոնք դրված էին հավաքների և գործադուլների իրականացման վրա, հրապարակումների, հաղորդումների իրականացման վրա, և այլ սահմանափակումներ՝ մարդու խոսքի ազատությունը սահմաանփակող, ազատ տեղաշարժը սահմանափակող, հավաքների ազատությունը սահամանափակող, շարունակում են գործել»։ Շարունակությունը՝ armtimes.com-ում։ 
19:15 - 25 նոյեմբերի, 2020
Հայ ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքը պետք է մանրակրկիտ հետաքննվի. ԵԽ պատգամավոր |armenpress.am|

Հայ ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքը պետք է մանրակրկիտ հետաքննվի. ԵԽ պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը պատրաստվում է ԵԽ-ում բարձրացնել Ադրբեջանի կողմից Արցախի պատերազմում սիրիացի վարձկանների ներգրավման և այլ հարցեր: Լարս Պատրիկ Բերգը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում առկա իրավիճակի վերաբերյալ տեսակոնֆերանսով քննարկում է ունեցել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հետ:  ԵԽ պատգամավորը հայտնել է, որ խոսել են պատերազմին առնչվող մի շարք հարցերի մասին:  «Դրանց ես կանդրադառնամ Եվրախորհրդարանում, հատկապես Ադրբեջանի կողմից պատերազմում սիրիացի վարձկանների ներգրավմանը: Մենք խոսել ենք միջազգայնորեն արգելված կասետային զինամթերքի օգտագործման մասին, որի համար բազում ապացույցներ կան, և միջազգային հանրության կողմից դրա հետաքննություն սկսելու անհրաժեշտության մասին: Մենք նաև պայմանավորվեցինք, որ բոլոր պատերազմական հանցագործությունները պետք է մանրակրկիտ հետաքննվեն, հատկապես հայ ռազմագերիների նկատմամբ վատ վերաբերմունքը»,-նշել է պատգամավորը:
12:02 - 25 նոյեմբերի, 2020
Հանրությունը ունի պատասխանը՝ Ծառուկյանը գործարա՞ր է, թե՞ պատգամավոր. Հարությունյանը ՍԴ-ից ակնկալում է հստակ ազդակ |armtimes.com|

Հանրությունը ունի պատասխանը՝ Ծառուկյանը գործարա՞ր է, թե՞ պատգամավոր. Հարությունյանը ՍԴ-ից ակնկալում է հստակ ազդակ |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու որոշումը ԲՀԿ-ականները քաղաքական հետապնդում որակեցին: Ըստ նրանց՝ հիմնավորված չէր խորհրդի նիստում ներկայացված այն պնդումը, որ Ծառուկյանը, լինելով ԱԺ պատգամավոր, զբաղվում է առեւտրային գործունեությամբ: Նրանք ասում էին, որ իշխանությունները նպատակ ունեն կեղծ օրակարգով շեղել ուշադրությունը հետպատերազմյան Հայաստանում իրենց հրաժարականի պահանջից: Պնդում էին, որ այդ հարցը շարունակելու է մնալ իրենց օրակարգում: Խորհրդի անդամ, «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Արման Եղոյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով քաղաքական հետապնդման վերաբերյալ կարծիքներին՝ հիշեցրեց, որ Ծառուկյանի պատգամավորական գործունեության անհամատեղելիության հարցով եզրակացությունը կայացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Այս պահին այդ հանձնաժողովի 4 անդամները Կառավարության, ԲԴԽ-ի, «Լուսավոր Հայաստանի» եւ «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչներն են, իսկ հանձնաժողովից ստացվել է 4 ստորագրությամբ եզրակացություն: «Այսինքն այդ հանձնաժողովի 4 անդամներից միայն մեկն է Կառավարության ներկայացրած թեկնածուն, որը եւս ըստ օրենքի պետք է գործի անկախ: Բայց եթե նույնիսկ ենթադրենք՝ այդ մեկ թեկնածուն մեր քաղաքական ազդեցության տակ է, մյուս երեքն էլ հո մեր թեկնածուները չեն: Կառավարությունը կամ «Իմ քայլը» այդ հանձնաժողովում անդամ չունեն»,- ընդգծեց պատգամավորը: Ինչ վերաբերում է հետպատերազմական այս շրջանում հասարակության ուշադրությունը շեղելուն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը ՀԺ-ի հետ զրույցում հիշեցրեց, որ Ծառուկյանի գործունեության վերաբերյալ վարույթը հարուցվել է դեռեւս հուլիսին, երբ երկրում ոչ պատերազմական դրություն էր:   - Տիկին Հարությունյան, ԱԺ խորհրդի նիստից հետո ԲՀԿ-ական պատգամավորները հայտարարեցին, որ դուք որեւէ փաստ չեք ներկայացրել Ծառուկյանի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մասին: Ինչպե՞ս կարձագանքեք: - Խնդիրն այն է, որ մեր եզրակացությունը վերաբերում էր պատգամավորական գործունեության անհամատեղելիության հետ կապված հարցին եւ ոչ թե ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելուն: Խոսքը վերաբերում է առեւտրային կազմակերպությունում այնպիսի լիազորություններ իրականացնելուն, ինչն արգելված է: Իրենք իրենց են մերկացնում, երբ որ շրջանառում են ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել տերմինը: Դա հանձնաժողովի եզրակացությունից բխող տերմին չէ: - Իսկ պատգամավորական գործունեության անհամատեղելիության վերաբերյալ ներկայացված հիմնավորումները բավարա՞ր եք համարում: - Հանձնաժողովը դեռեւս նախորդ շաբաթ էր հրապարակել այդ եզրակացությունը եւ հիմնավորումների տեսանկյունից հանրության դատին հանձնել: Այսինքն պարզ ու բաց ձեւով հարցերը դրված են հանրության, յուրաքանչյուր քաղաքացու առջեւ. արդյոք անձը, որ զբաղեցնում է պատգամավորի պաշտոն, ունի՞ այդ կարգավիճակը, կարո՞ղ է, թույլատրելի՞ է  իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք կոնկրետ առեւտրային կազմակերպությունում կառավարում են ենթադրում. օրինակ՝ տնօրեն նշանակել, տնօրեն ազատել, ժողով հրավիրել, ժողով նախագահել, ստորագրել արձանագրության փաստաթղթերի տակ եւ այլն: Եվ էստեղ ամենակարեւոր հարցադրումը հետեւյալն է հանձնաժողովի կողմից. նման վարքագիծը պատգամավորի գործունեությանը անհամատեղելի է դիտարկվել, որովհետեւ պատգամավորի մանդատը անձին մեծ անձեռնմխելիությամբ է օժտել, որ ուրիշ այլ գործունեությամբ չզբաղվի եւ իրականացնի բացառապես հանրության շահի պաշտպանությունը: Մինչդեռ նման գործողությունները վկայում են, որ անձի ներգրավումը առեւտրային գործունեության մեջ զբաղեցրել է նրան ու տարել է նրա ժամանակի առավելագույն մասը:Նույն այս փաստերը հրապարակված են մեր եզրակացության մեջ: Եթե կարող են առարկել, թող առարկեն դրա ուղղությամբ: Նախորդ գումարման Ազգային ժողովի նիստերի առնվազն 83 տոկոսին պատգամավորը չի մասնակցել, էս գումարման նիստերի 60 տոկոսից բացակայել է, անձը որպես այդպիսին առեւտրային գործունեության մեջ առնվազն 10 անգամ իր բաժնեմասնակցությունը ավելացրել է: Եվ դրանք արդեն կոնկրետ առարկայական դրսեւորվել են նրանով, որ օրինակ պատգամավորական գործունեության ամենավերջին ժամանակահատվածում առնվազն 14 անգամ պատգամավորը հանդես է եկել այնպիսի գործառույթների իրականացմամբ, որոնք վերապահված են կառավարչի լիազորություններին: Հիմա սրանք փաստեր են: - ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն ասում է՝ վերցրել եք դրվագ, թե Ծառուկյանը որեւէ ժողովի է մասնակցել եւ բացահայտված չէ՝ ինքը որպես ի՞նչ է մասնակցել։ - Սա շատ կարեւոր հարց է, ձեր եւ մյուս լրագրողների մասնակցությամբ պետք է հանրային հարցադրում բարձրացվի՝ մի անգամ էս մի ժողովին մասնակցեց, հաջորդ անգամ մյուս ժողովին մասնակցեց, արդյոք սա թույլատրելի՞ է, թե՞ ոչ: Առավել եւս, երբ անձի դիրքավորման տեսանկյունից հանրությունը իր համար հստակ պատասխան ունի՝ Գագիկ Ծառուկյանը գործարա՞ր է, թե՞ ԱԺ պատգամավոր, թե՞ երկուսը միասին: Հիմա սրանք են հարցերը: Հանձնաժողովի եզրակացության առնչությամբ գնահատականի ու դատողությունների մակարդակում անվստահության հարցեր բարձրացնել, կարող են, իհարկե, բայց փաստաթուղթը  հրապարակված է, փաստերը՝ հստակ շարադրված: - Եվ որոշումը կայացնելու է Սահմանադրական դատարանը... - Եվ որոշումը Սահմանադրական դատարանին է մնում: Հիմա էդտեղ հարցադրումը պատգամավորների համար հենց դա էր՝ հանդուրժելի՞ է նման վարքագիծը, եթե այո, հետագայում քաղաքական կոռուպցիայի զարգացման պատասխանատվությունը արդեն մնում է յուրաքանչյուր պատգամավորի ուսերին: Այստեղ արդեն հանրային դիսկուրսը պետք է այդ հարցին պատասխանի՝ նման դեպքերը, որոնք գեներացրել են քաղաքական կոռուպցիա, պիտի շարունակվե՞ն: Ամեն անգամ պիտի ասվի՝ մի հատ ոչինչ, երկրորդ անգամը ոչինչ, էս անգամը ներեցինք, ու դառնա արդեն շարունակվող վարքագի՞ծ, թե պիտի արդեն խիստ ու հստակ կեցվածքով սահմանվի արգելք: Շարունակությունը՝ armtimes.com-ում
10:57 - 25 նոյեմբերի, 2020
Ռազմական դրության վերացումը կախված է ԶՈՒ-երի տված ազդակներից. Եղոյան

 |armenpress.am|

Ռազմական դրության վերացումը կախված է ԶՈՒ-երի տված ազդակներից. Եղոյան |armenpress.am|

armenpress.am: Ռազմական դրությունը կոնկրետ խնդիրներ լուծելու համար է, և այդ կոնկրետ խնդիրներից տեղյակ են Զինված ուժերը։ Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։ «Ռազմական դրության վերացնելու կամ չվերացնելու հարցն էլ կախված է ռազմաճակատի դրությունից։ Այդ հարցի պատասխանը ԶՈւ-երը պետք է տան։ Եթե ԶՈւ-երը գտնեն, որ այլևս ռազմական դրություն պահելու կարիք չկա, ուրեմն չկա»,- ասաց նա՝ ավելացնելով, որ «Իմ քայլի» այսօրվա փակ նիստում քննարկվել է ռազմական դրության վերաբերյալ հարցը ու եզրակացվել է, որ պետք է հասկանալ՝ ռազմաճակատում դրությունը։ Նոյեմբերի 26-ին ընդդիմության նախաձեռնությամբ տեղի է ունենալու ԱԺ արտահերթ նիստ՝ ռազմական դրությունը վերացնելու հարցով։ Լրագրողը հետաքրքվեց՝ արդյոք «Իմ քայլը» խմբակցությունը կմասնակցի նիստին, պատգամավորն ասաց, որ դա կախված է բանակի տված ազդակներից։
21:48 - 24 նոյեմբերի, 2020
Սա քաղաքական հաշվեհարդար է Նիկոլ Փաշինյանի կողմից, սա նրա մանրախնդիր քինախնդրությունն է. Ն. Զոհրաբյանը՝ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով ՍԴ դիմելու մասին
 |tert.am|

Սա քաղաքական հաշվեհարդար է Նիկոլ Փաշինյանի կողմից, սա նրա մանրախնդիր քինախնդրությունն է. Ն. Զոհրաբյանը՝ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով ՍԴ դիմելու մասին |tert.am|

tert.am: Այն, ինչ տեղի ունեցավ Ազգային ժողովի այս խորհրդի նիստում, նույնիսկ սյուրռեալիզմ չէր, դա աբսուրդի վերջին գագաթն էր, որևէ հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը զբաղվել է  ձեռնարկատիրական գործունեությամբ, չբերվեց: Այս մասին Ազգային ժողովի խորհրդի նիստից հետո, որտեղ որոշվում էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով դիմել Սահմանադրական դատարան, լրագրողներին ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նաիրա Զոհրաբյանի բնորոշմամբ՝ դա ակնհայտ քաղաքական հաշվեհարդար է: «Քաղաքական հաշվեհարդար է Նիկոլ Փաշինյանի կողմից Գագիկ Ծառուկյանի հանդեպ: Նիկոլ Փաշինյանն Արցախը հանձնելուց հետո, ռազմագերիների հարցով զբաղվելու փոխարեն, մեր հայրենակիցների, որոնք հիմա, հենց այս պահին թուրք զինվորականների հետ են բանակցում, որ մի քանի ժամ ավելի մնան իրենց տներում, որ հասցնեն գույքը տեղափոխել, այդ խնդիրներով զբաղվելու փոխարեն զբաղվում է քինախնդրությամբ»,- ասաց նա: Պատգամավորը շեշտեց, որ իրավապահ համակարգի այն աշխատակիցներին, որոնք ամբողջ օրն ընկած ընդդիմադիրների տներն են խուզարկում, խաղաղ ցույցեր են ցրում, թող ուղարկեն այնտեղ, որ այդ մարդկանց օգնեն:
20:56 - 24 նոյեմբերի, 2020
Հաստատվեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցով ՍԴ դիմելու հարցը

Հաստատվեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցով ՍԴ դիմելու հարցը

Հաստատվեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցը:  Այս մասին հայտնեց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը։ Նա, մասնավորապես, գրել է․«Ինչպես և ակնկալվում էր, ԱԺ խորհրդի նիստում խորհրդարանական մեծամասնություն հանդիսացող «Իմ քայլը» խմբակցության ջանքերով հաստատվեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցը: Իհարկե մենք անգամ մեր ամենալավատեսական ակնկալիքներում չէինք կարող պատկերացնել, որ Իմ քայլի պատգամավորները կարող են իրենց մեջ գտնել բավարար քաջություն ու խելամտություն, որպեսզի հակառակվեին վերևից իջեցված քաղաքական հետապնդման հրահանգին: Այն, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սանձազերծված այս գործընթացը բացառապես քաղաքական հետապնդում է՝ դրանում ոչ ոք չի կասկածում, բայց այ որ մեր երկրի իշխանությունները այս կարգի են կորցրել իրականության զգացողությունը՝ դա արդեն նորություն է: Տիկնա՛յք և պարոնա՛յք փոքրոգիներ, դուք այլևս զատել եք բարոյականության ու խելամտության բոլոր սահմանները: Ձեզ խայտառակ պարտությունը կոծկելու, հազարավոր անհետ կորածների ու գերիների թեմայից հանրության ուշադրությունը շեղելու, մոտեցող տնտեսական գահավիժման հեռանկարից խուսանավելու համար դուք պատրաստ եք ամեն ինչի: Այդ դո՛ւք եք, որ վերերկրային մոլուցքով ու վախից դողդոջացող ձեռքերով կառչել եք պատգավորական մանդատից, որովհետև ինչպես նախկինում առանց դրա ոչինչ էիք, այդպես էլ շուտով այն կորցնելուց հետո դառնալու եք նույն զրոն: Իսկ այն մեղադրանքները, թե Գագիկ Ծառուկյանը զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ բացարձակ հիմնազուրկ են և այդ մասին փաստարկները ներկայացվել են խորհրդի նիստում: Սա իշխանությունների հերթական հակապետական ու կազմաքանդող գործունեության դրսևորումներից մեկն է:Վարչապետի աթոռին ատամներով կառչած անձը շարունակում է իր անլիարժեքության բարդույթները հաղթահարելու նպատակով անձնական հաշվեհարդարներ տեսնել քաղաքական ընդդիմախոսների հանդեպ, բայց վստահաբար չի մարսելու….Գնդակն այլևս Սահմանադրական դատարանի դաշտում է: Դուք ունեք վերջին հնարավորությունն ապացուցելու, որ իշխանության դրածո չեք, որ օրենքի գերակայությունն ու սահմանադրականությունն ավելին են, քան անհավասարակշիռ հոգեվիճակում ձեզ իջեցված հրահանգները կյանքի կոչելը»։
19:45 - 24 նոյեմբերի, 2020
Դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ արժեզրկվում է․ պատգամավորները կարծում են՝ ռիսկերը կառավարելի են |armtimes.com|

Դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ արժեզրկվում է․ պատգամավորները կարծում են՝ ռիսկերը կառավարելի են |armtimes.com|

armtimes.com: Դրամը ամերիկյան դոլարի նկատմամբ վերջին շրջանում արժեզրկվում է։ 1 դոլարի առքը երեկ 506-510 դրամ էր, իսկ վաճառքը՝ 518- 522 դրամ։ Դեռեւս կորոնավիրուսից առաջ 1 դոլարի դիմաց առքուվաճառքը հիմնականում տատանվում էր 480-485 դրամի սահմաններում։ Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու սկզբնական շրջանում այն որոշակի աճեց, սակայն հետո դարձյալ կարգավորվեց։ Դոլարի փոխարժեքի աճը կարող է մի շարք խնդիրներ առաջացնել ֆինանսական կայունության առումով, քանի որ այն իր հետ բերում է դրամի արժեզրկում, սակայն ոլորտի մասնագետ պատգամավորները այստեղ նաեւ հնարավորություններ են տեսնում։ ՀՀ Կենտրոնական բանկից  հայտնեցին, որ մշտապես հետեւում են Հայաստանում մակրոտնտեսական զարգացումներին, այդ թվում՝ նաեւ դրամի փոխարժեքին։ «ՀՀ-ում շարունակվում է արձանագրվել ցածր, կայուն եւ կառավարելի գնաճ։ Այս պահի դրությամբ ՀՀ ԿԲ-ն դրամի արժեզրկման հետեւանքով էական գնաճային եւ ֆինանսական կայունության ռիսկեր չի տեսնում, սակայն այդպիսի ռիսկերի դրսեւորման պարագայում պատրաստ է արձագանքել իր ողջ գործիքակազմով»,- նշել են կառույցից։ ԿԲ-ն տեղեկացրեց, որ մարտ ամսից ի վեր զգալիորեն ավելացրել են ֆինանսական համակարգին թե՛ դրամային, թե՛ արտարժութային անհրաժեշտ իրացվելիության տրամադրումը, ինչը էապես նպաստել է մեղմելու ցնցումների հնարավոր ազդեցությունը ՀՀ ֆինանսական շուկաների վրա։ ԿԲ-ից նաեւ հայտնեցին, որ արտարժութային շուկայի ներկայիս զարգացումները համարում են բնականոն եւ համաչափ, իսկ հնարավոր գնաճային ռիսկերի նյութականացման դեպքում կարձագանքեն իրենց ամբողջ գործիքակազմով՝ առաջին հերթին օգտագործելով իրենց հիմնական վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործիքը։ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը ՀԺ-ի հետ զրույցում խոսելով ներկայիս տատանման մասին՝ նշեց, որ այն շատ տարբեր պատճառներով կարող է լինել. «Տվյալ դեպքում մենք գործ ունենք տնտեսական անորոշությունների հետ կապված՝ տնտեսվարող սուբյեկտների եւ քաղաքացիների սպասումների հետ։ Դա պայմանավորված է անորոշություններով՝ ռազմական դրությամբ, քաղաքական անկայունությամբ եւ այլն»։ Պատգամավորի կարծիքով՝ բնական է, երբ անորոշությունների պայմաններում անկանխատեսելիությունն ու ռիսկերի աճը բերում են տնտեսվարողների եւ մարդկանց վարքագծի փոփոխության, ինչն էլ երբեմն արտացոլվում է արտարժույթի կուրսի տատանմամբ։ «Պետք է միեւնույն ժամանակ նկատի ունենալ, որ Կենտրոնական բանկի հիմնական նպատակը գնաճի կարգավորումն է, եւ տվյալ դեպքում մենք ունենք ընդամենը 1.5 տոկոս գնաճ, իսկ մինչեւ տարեվերջ սպասվում է ընդամենը 2.3- 2.5 տոկոս գնաճ, այսինքն այս առումով այստեղ խնդիր չկա»,- նշեց նա։ Խաչատրյանի խոսքով՝ դրամի արժեզրկումը նպաստավոր պայմաններ է ստեղծում արտահանման զարգացման եւ արտահանման մեծացման համար, եւ այս պահը կարող է օգտագործվել այս ուղղությունն աշխուժացնելու համար. «Միշտ խոսել ենք այն մասին, որ մեր տնտեսական զարգացման հիմնական թիրախներից մեկը պետք է լինի արտահանմանը միտված տնտեսական աճը, այսինքն արտահանման մեծացումը եւ առաջանցիկ աճը՝ ներմուծման համեմատ։ Դրա արդյունքում կարող ենք զարկ տալ նաեւ ՀՆԱ-ի ավելացմանը։ Այսինքն՝ ցանկացած տնտեսական իրավիճակում պետք է փորձել նաեւ օգտվել այն լրացուցիչ հնարավորություններից, որոնք տրվում են այդտեղ»։ Պատգամավորն ընդգծեց՝ արտարժույթի կուրսի կայունությունը չափազանց կարեւոր է մեր երկրի համար, սակայն դա ԿԲ-ի հիմնական նպատակը չէ եւ հետեւաբար չպետք է թիրախավորել։ «Ազատ կուրսի քաղաքականությունը պետք է պահպանել՝ անհրաժեշտության դեպքում միջամտություններ անելու՝ կտրուկ տատանումները մեղմելու համար։ Բայց հիմնական ֆունդամենտալ ցուցանիշներին կպչել չի կարելի՝ ինչպես դա արվում է, օրինակ՝ Թուրքիայում»։ Պատգամավորը նշեց, որ հանրային համերաշխությունը եւ քաղաքական կայունացումը ավելի բարենպաստ պայմանների ապահովումը կբերի ֆինանսական շուկաների կայունության։ Նա առայժմ մեծ անկայունության ռիսկ չի տեսնում։ Խաչատրյանի գլխավորած հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը եւս այն կարծիքին է, որ դրամի արժեզրկման հիմնական պատճառներից մեկը քաղաքացիների սպասումներն են։ Նա ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ պատերազմական գործողությունների աննպաստ ավարտը քաղաքացիների մոտ բացասական սպասումներ է ձեւավորել, եւ քաղաքացիները արդեն նախընտրում են խնայողություններն ավելի շատ արտարժույթով պահել. «Ստացվում է, որ պահանջարկն արտարժույթի նկատմամբ ավելի է մեծացել, քան դրամի, ինչն էլ բերել է կուրսի համապատասխան փոփոխության»։ Հարցին՝ ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը, Սողոմոնյանը պատասխանեց. «Առաջին խնդիրը հայկական դրամի նկատմամբ վստահության հարցն է։ Եթե արտարժույթն արժեքավորվում է, իսկ դրամն արժեզրկվում, դրա բացասական կողմերից մեկն այն է, որ Կենտրոնական բանկի ֆինանսական շուկային միջամտելու գործիքները թուլանում են»։ Պատգամավորն ընդգծեց՝ ինչքան դրամը կայուն է, այդքան ԿԲ-ի գործիքակազմն ավելի լավ է ազդում։ Հաջորդ բացասական կողմն այն է, որ ներմուծողների համար խնդիրներ են առաջանում, քանի որ դոլարով են գնում կատարում. «Մյուս կողմից տեղական արտադրությունն առավելություն է ստանում՝ հատկապես արտահանման ուղղությունը»։ Նրա խոսքով՝ այս պահին փոխարժեքի տատանման տարբերությունն այդքան էլ մեծ չէ՝ հաշվի առնելով քաղաքական դաշտի իրավիճակը, պատերազմական իրավիճակը եւ կորոնավիրուսը, այս պահին առկա արտարժույթի փոփոխությունը վերահսկելի է։ Շարունակությունը՝ armtimes.com-ում։ 
17:44 - 24 նոյեմբերի, 2020
Նախկին իշխանությունները մեզ անվանում էին հող հանձնող, ուրեմն, իհարկե գիտեին, որ այդ ամեն ինչը մեր գլխին էր կոտրվելու․ Լենա Նազարյան |aravot.am|

Նախկին իշխանությունները մեզ անվանում էին հող հանձնող, ուրեմն, իհարկե գիտեին, որ այդ ամեն ինչը մեր գլխին էր կոտրվելու․ Լենա Նազարյան |aravot.am|

aravot.am: Ինչքան էլ մենք չընդունենք Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի վարած ներքին քաղաքականությունը, բազմաթիվ սխալները մատնանշենք, այնուամենայնիվ, ստացվում է, որ իրենց հաջողվել է մանեւրել, ՌԴ-ի հետ «խաղերի» միջոցով հետաձգել պատերազմը: Այս առնչությամբ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ասաց. «Տեսեք ինչ է տեղի ունեցել. 2014-2015 թվականներին արդեն կար միջազգային կոնսենսուս, այդ թվում նաեւ Ռուսաստանի համաձայնությամբ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող, որ 7 շրջանները պետք է վերադարձվեն: Կար միանշանակ կոնսենսուս, որը այլեւս փոփոխման ենթակա չէր, որովհետեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը երկար տարիներ արդեն աշխատել էր եւ ի վերջո ինչ-որ արդյունք պետք է ներկայացներ: Դա որպես արդյունք որոշել էին ներկայացնել: Բնականաբար, նախկին իշխանությունները շատ լավ տեղյակ էին այդ որոշման մասին եւ ընտրել էին ստատուս քվոն անվերջ ձգելու մարտավարությունը: Բայց հասկանալի է, որ անվերջ ձգել հնարավոր չէ: Եվ երբ որ հեղափոխությունը տեղի ունեցավ, մենք եկանք իշխանության, առաջին մեղադրանքը, որ հնչում էր, դա այսպես ասած «հող հանձնողն» էր: Անկեղծորեն, ինձ համար անհասկանալի էր՝ որտեղի՞ց է այդ մեղադրանքի հիմքը, երբ քաղաքական թիմից ոչ մեկը բառ անգամ չէր խոսել դրա մասին: Բայց մեզ անվանում էին հող հանձնող, ուրեմն, իհարկե գիտեին, որ այդ ամեն ինչը մեր գլխին էր կոտրվելու եւ իրենց այդ հեռատեսությունը հենց դա էր նշանակում: Հո իրենք իսկապես մարգարե չէի՞ն, որ կանխատեսեին, թե ոնց իրադարձությունները կզարգանային: Իրենք տեսնում էին, որ դա տեղի է ունենալու եւ անամոթաբար ծայրահեղացնում էին իրավիճակը՝ անվանելով մեզ հող հանձնող եւ զրկում նաեւ ճկունությունից, ռադիկալացնում այս ամենը»: Հարցին՝ այսինքն, Նիկոլ Փաշինյանը չէ՞ր պատկերացնում ինչ բեռի տակ է մտնում՝ Լենա Նազարյանը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանը պատկերացնում էր: Վարչապետ ընտրվելուց հետո առաջին այցը Ստեփանակերտ էր: Ստեփանակերտի ասուլիսը նորից նայեք, խնդրում եմ: Վարչապետն այնտեղ ասում է, որ մենք պետք է ավելացնենք Արցախի եւ Հայաստանի անվտանգությունը: Այսինքն, իր համար պարզ էր, որ կա՛մ մենք հանձնում ենք այդ 7 շրջանները, կա՛մ պատրաստվում ենք պատերազմի: Եվ վարչապետն անկեղծորեն ինքը չի հավատացել, որ 7 շրջանների հանձնումը առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման, արդար ու շահեկան է մեզ համար: Ինքը դրան չի հավատացել եւ դրա համար այդ ասուլիսին, իր առաջադրման առաջին օրերին ասել է, որ մենք պետք է ավելացնենք անվտանգությունը Հայաստանի եւ Արցախի: Եվ դա արվել է, արվել է՝ ինչքան որ հնարավոր է եղել»:
20:58 - 23 նոյեմբերի, 2020
Չի կարելի ռազմական գաղտնիք հրապարակել հատկապես այս պահին. պատգամավորը՝ Մովսես Հակոբյանի հայտարարությունների մասին |armtimes.com|

Չի կարելի ռազմական գաղտնիք հրապարակել հատկապես այս պահին. պատգամավորը՝ Մովսես Հակոբյանի հայտարարությունների մասին |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի երեկվա հայտարարություններին, նշեց, որ դրանք պետք է բազմակողմանիորեն և լրիվ ստուգվեն։ «Ամբողջությամբ չեմ դիտել նրա ասուլիսը, սակայն այն մասով, որ դիտել եմ, պետական և ռազմական գաղտնիքի հրապարակման առերևույթ դեպք եմ նկատել, ինչը գեներել- գնդապետը իրավունք չուներ անելու։ Չի կարելի քաղաքական կամ այլ շահագրգռվածությունից ելնելով՝ երկրի ազգային անվտանգությունը վտանգի տակ դնել և հրապարակումներ անել, ռազմական գաղտնիք հրապարակել հատկապես այս պահին։ Դա անընդունելի է, իսկ թե նրա ասածների որ մասն է ճշմարտություն և որ մասը ընդհանրապես կապ չունի ճշմարտության հետ, շատ կարճ ժամանակահատվածում ի հայտ կգան»,- նշեց նա։ Խաչատրյանը նաև ասաց, որ Մովսես Հակոբյանի հայտարարություննները մեծ մասամբ կապ չունեն օբյեկտիվ իրականության հետ։
16:06 - 20 նոյեմբերի, 2020
ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել՝ ռազմական դրությունը վերացնելու հարցով
 |armtimes.com|

ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել՝ ռազմական դրությունը վերացնելու հարցով |armtimes.com|

armtimes.com: «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամների նախաձեռնությամբ  եւ ԱԺ նախագահի որոշմամբ նոյեմբերի 26-ին հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ՝ սեպտեմբերի 27-ին Հայաստանում հաստատված ռազմական դրությունը վերացնելու հարցով: ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել համապատասխան նախագիծը, որի հիմնավորման բաժնում ասվում է. «Թշնամու կողմից արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով` նաեւ խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը թիրախավորելով, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված ակտիվ պատերազմական գործողությունների հետեւանքով Հայաստանի Հանրապետության կառավարությունը կայացրել է «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշում` միաժամանակ սահմանելով ռազմական դրության ժամանակ կիրառվող միջոցառումները եւ իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցներն ու մարմինները: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին հայտարարվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին` Մոսկվայի ժամանակով 00:00-ից, այն բանից հետո, երբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրվել է հայտարարություն: Ըստ նշյալ հայտարարության 3-5-րդ կետերի` Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում եւ Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային եւ 380 ավտոմեքենաներով եւ հատուկ տեխնիկայով: Ռուսական խաղաղապահ զորակազմը տեղակայվում է հայկական ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Խաղաղապահները մնում են 5 տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ 5 տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց 6 ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին: Արդյունավետության եւ վերահսկողության համար կողմերի միջեւ պայմանավորվածությունների կատարման համար հաստատվում է կրակի դադարեցման խաղաղարար կենտրոն:Հաշվի առնելով նշյալ իրողությունները` առաջարկվում է վերացնել սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությունը»: Նախագծի հիմնական զեկուցողն է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:
21:45 - 19 նոյեմբերի, 2020