ՀՅԴ

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը (ՀՅԴ) հայ ազգային սոցիալիստական կուսակցություն է: Հիմնադրվել է 1890 թվականին Թիֆլիսում Քրիստափոր Միքայելյանի, Սիմոն Զավարյանի եւ Ստեփան Զորյանի կողմից։ Կուսակցությունը գործում է Հայաստանում, Արցախում եւ սփյուռքի ավելի քան 40 երկրներում։ 

2021-ին Ռոբերտ Քոչարյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ ձևավորել է «Հայաստան» դաշինքը՝ 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Դաշինքը հաղթահարել է անցողիկ շեմը և 8-րդ գումարման ԱԺ-ում կունենա 29 պատգամավոր։ 

ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց

 |aravot.am|

ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց |aravot.am|

aravot.am: «Սուրեն Մանուկյանի կալանքի ժամկետը երեք ամսով երկարաձգեցին։ Դրանով դատական նիստն ավարտվեց»,- Aravot.am-ին տեղեկացրեց Սուրեն Մանուկյանի պաշտպան Սերգեյ Ոսկանյանը։ Հիշեցնենք՝ այսօր ժամը 11։00-ից մեկնարկած և մինչև աշխատանքային օրվա ավարտ տևած՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հոր առեւանգման գործով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Իջեւան քաղաքի նստավայրում (նախագահող դատավոր՝ Նարեկ Բադալյան) ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում որոշվեց երկարաձգել նաև մեղադրյալներից Արմեն Քամալյանի տնային կալանքի ժամկետը։ Այն երկարաձգվեց երեք ամսով։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորն առևանգելու  դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանին: 2022-ի օգոստոսի 14-ին դատարանը որոշել էր կալանավորել Սուրեն Մանուկյանին։ Այս գործով մեղադրվում են Սուրեն Մանուկյանը, Արմեն Քամալյանը, Թաթուլ Պողոսյանը, Մուրադ Մուրադյանը։ Սուրեն Մանուկյանի փաստաբանից հետաքրքրվեցինք՝ Սուրեն Մանուկյանի կալանքը երկարաձգելու որոշումը սպասելի՞ էր, նա պատասխանեց․ «Նախապես ամեն ինչ որոշված էր, որովհետև ակնհայտ խախտումներով, օրենսդրական նորմերն անտեսելով էր անցնում դատական նիստը, այնպիսի տպավորություն էր, որ ցանկացած գնով, ինչ-որ բաներ շրջանցելով ու անտեսելով պետք է այդ խափանման միջոցի հարցը որոշվեր, որ հանգստանային։ Որոշեցին, հանգստացան»։
20:14 - 09 օգոստոսի, 2023
ՀՅԴ-ն Երևանի ավագանու ընտրություններին առանձնաբար իր համամասնական ցանկը չի առաջադրի

ՀՅԴ-ն Երևանի ավագանու ընտրություններին առանձնաբար իր համամասնական ցանկը չի առաջադրի

Սեպտեմբերի 17-ին նախատեսվող Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենում Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների, մեր ժողովրդի առջեւ ծառացած բարդ աշխարհաքաղաքական մարտահրավերների եւ սպառնալիքների պայմաններում: Այս մասին հայտնում են ՀՅԴ գրասենյակից։  Այս հանգամանքներով պայմանավորված՝ ի սկզբանե ՀՅԴ մոտեցումը եղել է այն, որ ընդդիմությունը Երևանի ավագանու ընտրություններին պետք է մասնակցի մեկ միասնական ցանկով: Քանի որ նախընթաց շրջանում այս ձևաչափը հնարավոր չեղավ կյանքի կոչել, Հ. Յ. Դաշնակցությունը նպատակահարմար չի գտնում Երևանի ավագանու ընտրություններին առանձնաբար իր համամասնական ցանկի առաջադրումը: Առաջադրումներից եւ գրանցված թեկնածուների ծրագրերի հրապարակումից հետո հանդես կգանք հավելյալ հայտարարությամբ։
10:31 - 09 օգոստոսի, 2023
Արցախում իշխող խմբակցությունն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է ՀՅԴ- ական Դավիթ Իշխանյանի թեկնածությունը |armenpress.am|

Արցախում իշխող խմբակցությունն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է ՀՅԴ- ական Դավիթ Իշխանյանի թեկնածությունը |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության Ազգային ժողովում արտահերթ նիստ է մեկնարկել՝ խորհրդարանի ղեկավար ընտրելու օրակարգով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, իշխող Ազատ Հայրենիք-ՔՄԴ խմբակցությունն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է ընդդիմադիր ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանի թեկնածությունը։ Նիստին մասնակցում են նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանը։ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հուլիսի 29-ին հրաժարական էր ներկայացրել։ «Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, բայց միշտ հավատարիմ կմնամ 1991 թվականին մեր ժողովրդի կողմից հանրաքվեով ընդունված գաղափարին», - նշել էր Թովմասյանը: 
10:54 - 07 օգոստոսի, 2023
ՀՅԴ–ն նիստ է գումարել. քննարկվել են Արցախի շահերի պաշտպանությանն ուղղված աշխատանքները

ՀՅԴ–ն նիստ է գումարել. քննարկվել են Արցախի շահերի պաշտպանությանն ուղղված աշխատանքները

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդն առցանց նիստ է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների կողմից իրականացվող աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում է Հայ Հեղափոխական Դաշնակցության մամուլի ծառայությունը։ Նիստը գումարվել է հուլիսի 28-ին ՀՅԴ Բյուրոյի հրավերով։ Քննարկվել են տարբեր աշխարհամասերում միջազգային կազմակերպություններում և առանձին երկրներում հայության շահերի պաշտպանությանն ուղղված աշխատանքների ընթացքը։ «ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը կարևորել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների աշխատանքների ակտիվության պահպանումը մի քանի ուղղություններով՝ Արցախի շուրջ արտաքին զորակցության ապահովում, հիմնախնդրի վերաբերյալ արտերկրում օբյեկտիվ տեղեկատվության ապահովում և ադրբեջանական քարոզչական սադրանքների հակազդում, Լաչինի (Քաշաթաղի) միջանցքի ապաշրջափակում և Արցախին միջազգային հումանիտար օժանդակություն, Ադրբեջանի վրա միջազգային ճնշման ուժգնացում, Ադրբեջանի և դրա ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ պատժամիջոցների կիրառում»,- ասված է հաղորդագրությունում։ Նա խոսել է նաև Լաչինի (Քաշաթաղի) միջանցքի ապաշրջափակման և միջազգային հումանիտար օժանդակության, Ադրբեջանի վրա միջազգային ճնշման ուժգնացման, Ադրբեջանի և դրա ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին։ ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի անդամները ներկայացրել են արդեն ընթացքի մեջ գտնվող, ինչպես նաև առաջիկայում կատարվելիք աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել հայկական պետությունների շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակի վրա ազդեցություն ունեցող ներքին ու արտաքին զարգացումներին և դրանց հաղթահարման մարտավարությանը:
13:28 - 29 հուլիսի, 2023
Մի կասկածեք Արցախի և ընդհանրապես Հայաստանի հարցով վճռականությանս․ Էմանուել Մակրոնը՝ հայ համայնքին |armtimes.com|

Մի կասկածեք Արցախի և ընդհանրապես Հայաստանի հարցով վճռականությանս․ Էմանուել Մակրոնը՝ հայ համայնքին |armtimes.com|

armtimes.com: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եռօրյա այցելության շրջանակում հանդիպում է ունեցել Մարսելի ազդեցիկ հայ շրջանակների հետ: Այս մասին հայտնում են ՀՅԴ կայքում։ Մարսելի հայ համայնքի հետ հանդիպմանը , որին ներկա է եղել նաև Ազգային ժողովի պատգամավոր Սաբրինա Ակրեսթի-Ռուբաշը՝ դիմել է նախագահին ասելով, որ Արցածի շրջափակման և ադրբեջանական հարձակման  պայմաններում նրանից ավելի ազդեցիկ նախաձեռնություն են սպասում, ավելի գործնական, ոչ միայն բարոյական: Մակրոնը պատասխանել է, որ ինքը ճնշում է գործադրում Ալեիևի և Փաշինյանի վրա: «Ես Ալիևի վրա ավելի մեծ ճնշում եմ գործադրում, քան Փաշինյանի վրա: Ես Արցախի հարցով միակն եմ, որ հստակ կեցվածք ու պատգամ ունեմ»,ասել է Մակրոնը: Նա հավելել է, որ չկասկածեն Արցախի և Հայստանի հարցով իր վճռականության վրա: «Պիտի շարունակեմ ջանքս, եթե նույնիսկ այս օրակարգով միակն եմ միջազգային ընտանիքում»,-եզրափակել է Ֆրանսիայի նախագահը:
12:43 - 29 հունիսի, 2023
Միթե Ադրբեջանի նավթը ավելի հզոր է, քան 120 000 մարդու կյանքը. Արթուր Խաչատրյանը՝ ՄԱԿ-ին
 |news.am|

Միթե Ադրբեջանի նավթը ավելի հզոր է, քան 120 000 մարդու կյանքը. Արթուր Խաչատրյանը՝ ՄԱԿ-ին |news.am|

news.am: Մեր հերոսները զոհվել են, որպեսզի հայկական Արցախը լինի հայկական, որտեղ հայերը կկարողանան ապրել իրենց հայրենիքում։ Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց իրականացվող ակցիայի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Ես ուզում եմ դիմել ՀՀ-ում ՄԱԿ-ի ներկայացուցչությանը։ ՄԱԿ-ի կանոնադրությունը հիմնվում է ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքի վրա։ ՄԱԿ-ի ստեղծումից հետո տասնյակ պետություններ են ստեղծվել, որոնք ստեղծվել են՝ իրացնելով ազգերի ազատ ինքնորոշման և իրավահավասարության իրավունքը։ Իսկ ինչո՞վ է Արցախի ժողովուրդը պակաս մյուս ազգերից, ովքեր օգտագործելով այդ իրավունքը՝ պետություն են ստեղծել։ 2008 թվականին, երբ ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանը քննում էր Կոսովոյի հարցը, խորհրդատվական եզրակացությունը հստակ էր՝ միջազգային իրավունքը զարգացել է ազատ ինքնորոշման իրավունքը հարգելու ճանապարհով, ու տարածքային ամբողջականության սկզբունքը, որի վրա հղում է կատարում Ադրբեջանը, իսկ այսօր նաև Ադրբեջանի բարեկամ ՔՊ-ական իշխանությունը, որևէ կերպ չեն արգելում ժողովուրդներին՝ իրացնել ազատ ինքնորոշման իրավունքը։ ՄԱԿ-ի ԱԽ-ի 4 բանաձևերը, որ Ադրբեջանի իշխանությունները ներկայացնում էին իրենց տեսակետից ելնելով և որոնք այսօր կրկնում է ՔՊ-ական իշխանությունը, կոչ էին անում դադարեցնել ռազմական գործողությունները։ Ադրբեջանը ո՛չ այն ժամանակ էր լսել ՄԱԿ-ին, ո՛չ էլ այսօր է լսել ՄԱԿ-ին»,- ասաց Խաչատրյանը։ Պատգամավորը հայտարարեց, որ Ադրբեջանը, ոտնահարելով միջազգային իրավունքի սկզբունքները, մինչ օրս պատժված չէ նույն միջազգային հանրության կողմից. «Դուք, որ այսօր խոսում եք միջազգային իրավունքի մասին, մարդու իրավունքների մասին, ինչո՞ւ հետևողականորեն չեք պատժում Ադրբեջանին՝ ձեր իսկ սկզբունքներն անտեսելու ու ոտնատակ տալու համար։ Մի՞թե Ադրբեջանի նավթային շանտաժն ավելի ուժեղ է, մի՞թե Ադրբեջանի նավթն ավելի հզոր է, քան 120․000 մարդու կյանքը, 30․000 երեխայի կյանքը, թերսնումը, կրթության, առողջության իրավունքից զրկումը։ Սա՞ է այն իրավունքը, որը դուք այդքան վեհանձն քարոզում եք, մի՞թե կարելի է երկակի ստանդարտներն այսքան նողկալիորեն առաջ մղել։ Մարդու իրավունքներից եք խոսում և ուզում եք՝ ձեզ հավատա՞ն», - ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության դիմաց հայտարարեց Արթուր Խաչատրյանը։ Նա հայտարարեց, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է հավաքվի եւ դատապարտի ադրբեջանական ագրեսիան եւ հստակ քայլերով դա իրականացնի, պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկտմամբ, նրա բեղավոր ղեկավարի նկատմամբ. «Այլապես ՄԱԿ-ի երբեւէ ընդունած բոլոր փաստաթղթերը մակուլատուրայի արժեք էլ չեն ունենա»: Հիշեցնենք, որ հունիսի 27-ից ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նախաձեռնել է 24-ժամյա նստացույց ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց։ Նստացույցի նպատակն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից և ԵՄ-ից պահանջել չբավարարվել լոկ հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ։ Ակցիայի մասնակիցները վաղ առավոտից եղել են Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԵՄ դեսպանատների մոտ, այնուհետև երթով շարժվել են դեպի ՄԱԿ գրասենյակ։
11:52 - 28 հունիսի, 2023
Իշխանությունը չունի մանդատ երկիրը նոր զիջումների տանելու․ խաբելով, մանիպուլացնելով իշխանության ղեկին հայտնված մարդը պետք է հասկանա՝ չի մարսելու, թույլ չենք տալու․ Իշխան Սաղաթելյան
 |tert.am|

Իշխանությունը չունի մանդատ երկիրը նոր զիջումների տանելու․ խաբելով, մանիպուլացնելով իշխանության ղեկին հայտնված մարդը պետք է հասկանա՝ չի մարսելու, թույլ չենք տալու․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am:  24-ժամյա նստացույցի նպատակն է վերջ դնել երկակի ստանդարտներին։ Արցախը գտնվում է հումանիտար աղետի, էթնիկ զտման ու ցեղասպանության վտանգի առջև, իսկ միջազգային հանրությունն ընդամենը բավարարվում է լոկ հայտարարություններով, երբեմն ընդունված բանաձևերով, բայց դրա արդյունքում Արցախը շարունակում է մնալ շրջափակման մեջ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Լրագրողի հարցին, թե ինչ պահանջ ունեն ցուցարարները ՌԴ-ից, քանի որ նստացույց է իրականացվում նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց, Սաղաթելյանը պատասխանեց, որ իրենք մեծապես կարևորում են ռուս խաղաղապահների առաքելությունն Արցախում, սակայն ունեն հստակ պահանջ։ «Մենք գտնում ենք, որ ռուս խաղաղապահներն ունեն մեծ առաքելություն և պետք է քննարկենք նաև ժամկետի երկարացման հարցը, բայց սրանով հանդերձ մենք ունենք նաև շատ հստակ պահանջ, որովհետև ՌԴ խաղաղապահ ուժերի առաքելությունն է նաև ապահովել Լաչինի միջանցքի անխափան ընթացքը։ Այս իմաստով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներից մենք ունենք ակնկալիք», - ասաց պատգամավորը։ Նրա խոսքով՝ իրենք չեն ակնկալում, որ ակցիան անմիջապես կլուծի խնդիրները, սակայն բողոքի ձայն բարձրացնելն առնվազն անհրաժեշտություն է, քանի որ շուրջ 7 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախը վերջին 10 օրվա ընթացքում տոտալ շրջափակման մեջ է, կա դեղորայքի ու սննդի խնդիր, իսկ մարդիկ կանգնած են ցեղասպանության ու էթնիկ զտման վտանգի առջև։ Դիտարկմանը, որ բազմաթիվ քննադատություններ են հնչում ակցիան միջազգային կազմակերպությունների, այլ ոչ թե ՀՀ կառավարության դիմաց անցկացնելու վերաբերյալ, Սաղաթելյանը պատասխանեց, որ միջազգային կազմակերպությունների դիմաց ակցիա իրականացնելը դեռ չի նշանակում, որ իրենք բավարարված են կառավարության գործունեությամբ։ «Մեկ անգամ ևս պնդում ենք, որ մենք այս օրին հասանք Հայաստանի օրվա իշխանության վարած քաղաքականության արդյունքում։ Իրենք են բերել հասցրել այս վիճակին։ Ամենևին չի նշանակում, որ վաղը բողոքի ակցիաներ չենք անելու Կառավարության, ԱԳՆ-ի դիմաց, որովհետև մեզ համար ակնհայտ է՝ քանի կա օրվա այս անհայրենիք, անսրբություն, դավաճան և կապիտուլյանտ իշխանությունը մեր վիճակը գնալով ավելի է վատանալու», - նշեց նա՝ հավելելով, որ իրենք քննադատողների ձեռքը չեն բռնել, սակայն միևնույն է որևէ մեկը չի շտապում քայլեր ձեռնարկել։ Ըստ Իշխան Սաղաթելյանի, ընդդիմություն իսկապես անելիք ունի և ժողովրդին համախմբելու ու համահայկական անհնազանդության կազմակերպելու հարց ունի, որն արդեն օրակարգում է։ Ճշտող հարցին՝ արդյոք առաջիկայում կլինեն նոր գործողություններ, պատգամավորը դրական պատասխան տվեց՝ շեշտելով, որ փողոցային պայքարի պասիվությունը պետք չէ դիտարկել, որ իրավիճակին իրենք հարմարվում են կամ անելիք ու ասելիք չունեն։ Անդրադառնալով հարցին, թե ինչու չի ստացվում համախմբել ժողովրդին Արցախի ու Արցախում ցեղասպանությունը կանխելու հարցի շուրջ, Սաղաթելյանն ընդգծեց, որ ներկայիս իշխանություններն այս ընթացքում կարողացել են զարգացնել տարածված թեզն ու հասարակության որոշ շերտերին համոզել, որ հարկավոր է Արցախը հանձնել, որպեսզի Հայաստանը հնարավոր լինի փրկել։ «Այս իմաստով կա պրոպլեմ՝ համահայկական զորաշարժ անելու, ամբողջական համախմբում ունենալու և շատ հստակ արձանագրելու, որ օրվա իշխանությունը չունի մանդատ երկիրը նոր զիջումների տանելու։ Այս մարդը, ով հայտնվել է իշխանության ղեկին ժողովրդին խաբելով, մանիպուլացնելով և նախընտրական շրջանում այլ բան խոստանալով, պետք է հասկանա, որ չի մարսելու, թույլ չենք տալու։ Մեր բոլորի խնդիրն է այսօր կանխել մեր երկրի գլխին կանգնած նոր կապիտուլյացիան։ Դա կարող ենք կանխել միայն ուժ ցույց տալով, համախմբվելով և օրվա իշպանությանը, մեր թշնամի երկրներին, բարեկամ ու ոչ բարեկամ երկրներին շատ հստակ ասելով, որ նա լեգիտիմ չէ, իրավունք չունի երկիրը տանել նոր զիջումների և չի մարսելու։ Այս ամենը կանխելու, կասեցնելու, իսկ ինչ-որ տեղ նաև խաղաքարտերը խառնելու համար մենք մի ճանապարհ ունենք ու պիտի գործենք։ Դա մեր ժողովուրդն է ու պայքարը», - եզրափակեց նա։ Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության դեպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց մեկնարկել են Հայ Հեղափոխական Դաշնակցության նախաձեռնած 24-ժամյա նստացույցերը, որոնք կրում են «SOS Artsakh» խորագիրը։ Նստացույցերի նպատակն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից և ԵՄ-ից պահանջել անհապաղ գործուն քայլեր ձեռնարկել Արցախի ամբողջական շրջափակման դադարեցման ուղղությամբ։ Ցուցարարներն իրենց հետ բերել են Արցախի Հանրապետության դրոշները, ինչպես նաև «Բացեք կյանքի ճանապարհը», «Գործելու պահը հիմա է», «Արցախում 120,000 մարդ է ապրում», «Առանց Արցախ չի լինելու նաև Հայաստանը» և նմանատիպ այլ գրություններով պաստառներ։
13:15 - 27 հունիսի, 2023
Խնդիր կա ավելի լայն թափով դուրս գալու, որ վերջնական արդյունքներ արձանագրենք. Սաղաթելյանը հորդորում է պասիվությունը հարմարվողականություն չդիտարկել |aysor.am|

Խնդիր կա ավելի լայն թափով դուրս գալու, որ վերջնական արդյունքներ արձանագրենք. Սաղաթելյանը հորդորում է պասիվությունը հարմարվողականություն չդիտարկել |aysor.am|

aysor.am: Ընդդիմադիր դաշտում մենք ո՛չ հակառակորդներ ունենք, ո՛չ՝ մրցակիցներ։ Մեզ մեր համակիրները և մեզնից ակնկալիքներ ունեցող քաղաքացիները քննադատելու տեղ ունեն, որովհետև դավաճանները շարունակում են մնալ իշխանության, թշնամին օրեցօր մոտենում է Երևանին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։ «Այս իմաստով՝ ընդդիմությունն անելիք ունի ժողովրդին համախմբելու, համահայաստանյան, եթե կուզեք՝ նույնիսկ համահայկական անհնազանդություն կազմակերպելու հարցում։ Մենք պարտավոր ենք դա անել։ Քննարկում ենք առաջիկայում «ի պաշտպանություն Արցախի» օրակարգով համահայաստանյան մեծ հանրահավաք կազմակերպելու հարցը։ Մանրամասների մասին կհայտնենք։ Փողոցային պայքարի պասիվությունը որևէ մեկը թող չդիտարկի, թե իրավիճակին հարմարվել ենք կամ ասելիք չունենք։ Խնդիր կա ավելի լավ պատրաստվելու, ավելի լայն թափով դուրս գալու, որ վերջնական արդյունքներ արձանագրենք», - հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
11:52 - 27 հունիսի, 2023
ՌԴ-ն ավելի կտրուկ գործողությունների պետք է դիմի. Գեղամ Մանուկյան
 |news.am|

ՌԴ-ն ավելի կտրուկ գործողությունների պետք է դիմի. Գեղամ Մանուկյան |news.am|

news.am: «Նիկոլ Փաշինյանը, ԱԽՔ-ը եւ մնացած ախքերը հայ ժողովուրդ չեն եւ չեն արտահայտում հայ ժողովրդի կարծիքը, չունեն մանդատ, չունեն լեգիտիմ իրավունք հայ ժողովրդի անունից նման դավաճանական հայտարարություններ անել. այսօր տարբեր դեսպանությունների մոտ բարձրաձայնումը նաեւ դրա վկայությունն է, ինչպես նաեւ միջազգային հանրությանը իրական գործողությունների մղելուն»: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, Ռուսաստանի դեսպանատան մոտ նստացույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: «Տվյալ դեպքում ՌԴ-ն, որը նոյեմբերի 9-ի ստորագրող կողմն է եւ ունի պարտավորություններ, որի խաղաղապահ առաքելության ներկայությունն այսօր, ցավոք սրտի, միակ անվտանգային երաշխավորն է եւ առաջիկա տարիներին էլ ՌԴ զորքերի ներկայությունը Արցախում կենսական անհրաժեշտություն է ցեղասպանության վտանգի դիմագրավման համար, բայց Ադրբեջանը այնքան է լկտիացել, որ իր թշնամական գործողություններն իրականացնում է նաեւ ռուս խաղաղապահների նկատմամբ, ՌԴ-ն ավելի կտրուկ գործողությունների պետք է դիմի այսօրվա խուլ շրջափակումը վերացնելու, Արցախում հումանիտար աղետը կանխելու համար»,-ասաց նա: Անդրադառնալով Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների մեկնարկի հետ, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «ԱՄՆ-ն փորձում է հապշտապ ինչ-որ պայմանական «խաղաղության պայմանագիր» անունով թուղթ ստորագրել, այնինչ Արցախը շարունակում է շրջափակված մնալ»: Նա վստահություն հայտնեց, որ հայ ժողովուրդն իր կամքով եւ կազմակերպվածությամբ թույլ չի տա նման պայմանագրի վավերացում: Գեղամ Մանուկյանն ասաց, որ հիմա իրենց ուղերձը փոխանցելու են ՌԴ դեսպանատուն, որը համապատասխանաբար, կհասնի Մոսկվա: Նշենք, որ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը այսօր՝ հունիսի 27-ին, նախաձեռնել է 24 ժամյա նստացույց՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց։ Ակցիայի մասնակիցների ձեռքին կան պստառներ. «Բացեք կյանքի ճանապարհը», «Գորշելու պահը հիմա է», «Արցախը դիմակայում է ֆաշիզմին», «Վերջ տվեք ապօրինի շրջափակմանը»: Նստացույցի նպատակն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից և ԵՄ-ից պահանջել չբավարարվել լոկ հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ։ Նստացույցը կրում է «SOS Artsakh» խորագիրը։ Նստացույցը բոլոր վայրերում մեկնարկել է այսօր առավոտյան ժամը 08։30-ից և կավարտվի հունիսի 28-ին,  ժամը 10։00-ին՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։
10:03 - 27 հունիսի, 2023
«Փաշինյանը գուցե նաև արյունով կփորձի պահել իր իշխանությունը, բայց դա մեզ չի վախեցնում». Մամիջանյան
 |azatutyun.am|

«Փաշինյանը գուցե նաև արյունով կփորձի պահել իր իշխանությունը, բայց դա մեզ չի վախեցնում». Մամիջանյան |azatutyun.am|

azatutyun.am: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետական» կուսակցությունը պատրաստ է աջակցել ցանկացած իրական, առողջ ընդդիմադիր գործընթացի, «Ազատության» հետ զրույցում նշեց խորհրդարանական ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակացության ղեկավար Հայկ Մամիջյանն՝ արձագանքելով հարցին, թե ինչպե՞ս են «Հանրապետականում» վերաբերում Դաշնակացության նախաձեռնած գործընթացին: Երեկ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը հայտարարեց, որ համաժողովրդական ընդվզման միջոցով թույլ չեն տալու, որ Փաշինյանը փաստաթուղթ ստորագրի, որով Արցախը կճանաչի Ադրբեջանում կազմում։ Դաշնակցությունը տեղեկացրեց, որ դիմադրության ճակատ ձևավորելու և համաժողովրդական ընդվզում կազամկերպելու նպատակով քննարկումներ են անցկացնելու խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ։ Խորհրդարանի ընդդմադիր «Պատիվ ունեմ» խմբակացության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասաց, թե այս հարցի շուրջ Դաշնակացության հետ դեռևս քննարկումներ չեն ունեցել, սակայն իրատեսական են համարում, որ ժողովուրդը դուրս կգա փողոց։ «Դատելով ամենատարբեր սոցիոլոգիական հարցումներից՝ շատ փոքր թվով մարդիկ են դեռևս մոլորության մեջ և հավատում Փաշինյանի ստերին, ուստի՝ այո՛, ես համարում եմ, որ Նիկոլ Փաշինյանի՝ աթոռը պահպանելու մոլուցքն, իր մանկական վախերը և իր թիմակիցների լավ կյանքի ցանկությունը չափազանց չնչին երևույթ են հայ ժողովրդի ցասհման համեմատ», - ասաց Մամիջանյանը՝ շեշտելով դրան այլընտրանք չկա․ - «Ես գիտեմ, որ Փաշինյանը շատ մեծ դժվարությամբ, գուցե նաև արյունով կփորձի պահել իշխանությունը, բայց դա մեզ չի վախեցնում»։
10:42 - 14 հունիսի, 2023
Կոնկրետ օր, ժամ, տեղ այս պահին չեմ կարող ասել, բայց կազմակերպելու ենք ժողովրդի ընդվզումը և համաժողովրդական ճակատի ստեղծումը․ Իշխան Սաղաթելյան
 |tert.am|

Կոնկրետ օր, ժամ, տեղ այս պահին չեմ կարող ասել, բայց կազմակերպելու ենք ժողովրդի ընդվզումը և համաժողովրդական ճակատի ստեղծումը․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am: Եթե ստորագրվի այն, ինչի մասին խոսել է Նիկոլ Փաշինյանը, լինելու է ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ նոր կապիտուլյացիա և ունենալու է  աղետալի ու ողբերգական հետևանքներ հայ ժողովրդի համար։ Այս մասին ՀՅԴ ԳՄ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Վերջինս ընդգծեց, որ վերը նշվածը կանխելու միակ ճանապարհը համաժողովրդական ընդվզման ու դիմադրության ճակատի ձևավորումն է։ «Մեր գլխավոր խնդիրը հիմա ամեն ինչ անելն է, որ այդ փաստաթուղթը չստորագրվի, դրա համար պետք է կազմակերպենք ժողովրդի ընդվզումը, ժողովրդին դուրս բերենք պայքարի։ Մեր առաջիկա քայլերն ու գործողությունները ուղղված են լինելու դրան։ Եթե մեր երկրի ներսում չլինի դիմադրություն, եթե օրվա իշխանությունը հասկանա, որ կարող է ստորագրել այդ փաստաթուղթը և մարսի, ապա իրենք ստորագրելու են։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի ու Ալիևի միջև կա հստակ պայմանավորվածություն այս տարվա ընթացքում այդ գործընթացը ավարտին հասցնելու վերաբերյալ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։ Հարցին՝ ինչպե՞ս են պատրաստվում կազմակերպել համաժողովրդական ընդվզումը և կա՞ն հստակեցված ժամկետներ, Սաղաթելյանը պատասխանեց․ «Մենք այս մասին նոր չէ, որ խոսում ենք, պարզապես Գերագույն ժողովը այս պահանջը հստակ դրել է։ Ունենք քայլերի ու գործողությունների մեր պատկերացումները, բայց քանի որ գտնում ենք, որ սա մեկ քաղաքական ուժի կամ կազմակերպության խնդիր չէ, մեր բոլոր գաղափարները քննարկելու ենք ՀՀ խորհրդարանական ու արտախորհրդարանակն բոլոր առողջ ուժերի հետ, ամբողջացնելու ենք այս ամեն ինչը  ու դուրս գանք պայքարի։ Կոնկրետ օր, ժամ, տեղ այս պահին չեմ կարող ասել, բայց, որ ամբողջ ուժերով լծվելու ենք այս գործին, արդեն հայտարարել ենք դրա մասին»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
13:58 - 13 հունիսի, 2023
Իշխան Սաղաթելյանը վերընտրվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ

Իշխան Սաղաթելյանը վերընտրվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ է ընտրվել Իշխան Սաղաթելյանը: 2023 թ․ հունիսի 9-11-ը կայացել է ՀՅԴ Հայաստանի 26-րդ Գերագույն ժողովը։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակից։ Ժողովը քննել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի երկամյա գործունեությունը, Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված իրավիճակը, նախանշել առաջիկա անելիքները և սահմանել ՀՅԴ Հայաստանի կառույցի գործունեության ուղենիշները։ Ժողովի ավարտին ընտրվել է Գերագույն մարմին հետևյալ կազմով. Ավետիսյան Թադևոս, Գալստյան Լիլիթ, Գևորգյան Արգիշտի, Հակոբյան Վարդան, Մաթիլյան Հակոբ, Մանուկյան Գեղամ, Մեղրյան Պետրոս, Սաղաթելյան Իշխան, Սարգսյան Իգոր, Սիմոնյան Աշոտ, Ստեփանյան Խաչատուր, Վարդանյան Գերասիմ, Տոնոյան Տարոն:
15:55 - 12 հունիսի, 2023
Հայաստանի այսoրվա իշխանությունը ծրագրված կերպով փորձում է կոտրել մեր ժողովրդի դիմադրության ոգին․ՀՅԴ Բյուրո

Հայաստանի այսoրվա իշխանությունը ծրագրված կերպով փորձում է կոտրել մեր ժողովրդի դիմադրության ոգին․ՀՅԴ Բյուրո

2023 թ. մայիսի 22-ի մամլո ասուլիսում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն անթաքույց հայտարարեց Արցախը և Տավուշի ու Արարատի մարզերի նախկին անկլավներն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ ճանաչելու մասին, ինչը ՀՀ վարչախմբի կողմից հետևողական կերպով իրականացվող հակապետական և հակազգային քաղաքականության հերթական դրսևորում է։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոն։ «Թուրք-ադրբեջանական տանդեմի հետ ձեռք ձեռքի տուած Հայաստանի այսօրուայ իշխանութիւնը ծրագրուած կերպով փորձում է կոտրել մեր ժողովրդի դիմադրութեան ոգին՝ անխուսափելի կործանման տանելով երկիրը։ Պարտութիւնների, կորուստների, նուաստացումների ընթացքը թեւակոխում է նոր փուլ։ Այս իշխանութեան պաշտօնավարման ամէն մի օրն ու ժամը այլեւս գոյութենական սպառնալիք է։ Սակայն ամէն ինչ դեռ կորսուած չէ, վիճակը հնարաւոր է շտկել, մենք ունենք այդ ներուժը։ Ազգային ուժերի ջանքերի մէկտեղմամբ անհրաժեշտ է օր առաջ վերականգնել Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութիւնը եւ բեկում մտցնել վիճակի մէջ։ Ուժեղ, արդար, արժանապատիւ Հայաստանն է գրաւականը մեր անվտանգութեան ու ապագայ յաջողութիւնների։ Բայց նախ պէտք է կանխել կենսական զիջումներ պարտադրող անձնատուական (կապիտուլացիոն) նոր պայմանագրերի ընդունումը՝ բացառելով առանց ժողովրդի անմիջական մասնակցութեան որեւէ համաձայնութեան կայացում։ Հայաստանի որեւէ իշխանութեան որեւէ գործողութիւն, որը կասկածի տակ է դնում Արցախում անցկացուած հանրաքուէների արդիւնքները, Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութիւնն ու դրա անքակտելի մասը կազմող անկախութեան հռչակագիրը, ի սկզբանէ առ ոչինչ են։ Մենք չենք հանդուրժելու հայ ազգի շահերը ոտնահարող պարտադրուող համաձայնութիւնները։ Արժանապատիւ ու հայրենատէր բոլոր հայերը այս առումով անելիք ունեն։ Մենք հաւատում ենք՝ միասին կարող ենք բեկել պատմութեան ընթացքը»,- ասված է հայտարարության մեջ։
22:48 - 23 մայիսի, 2023
Մեր ժողովուրդն առ ոչինչ է հայտարարելու այն բոլոր փաստաթղթերը, որոնք իր կամքին հակառակ պետք է ստորագրվեն. Հրանտ Մարգարյան |tert.am|

Մեր ժողովուրդն առ ոչինչ է հայտարարելու այն բոլոր փաստաթղթերը, որոնք իր կամքին հակառակ պետք է ստորագրվեն. Հրանտ Մարգարյան |tert.am|

tert.am: Մենք կանգնած ենք մեզ պարտադրված սահմանի վրա: Կոռնիձորում կազմակերպած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը.  «Եկել ենք ասելու, որ կամք ուենք մեր երկրին տեր կանգնելու համար, սա կամքի հանրահավաք է, սովորական հանրահավաք չէ»,- ասաց Մարգարյանը: Նրա խոսքով՝ հանրահավաքի աջ և ձախ կողմերում կանգնած է մինչև ատամները սպառազինված թշնամին, որոնց դիրքերը երևում է, բայց հանրահավաքի մասնակիցները նրացն վճռական ասում են որ չեն մարսելու. «Մեր ժողովուրդն առ ոչինչ է հայտարարելու այն բոլոր փաստաթղթերը, որոնք այս ժողովրդի կամքին հակառակ պետք է ստորագրվեն: Մենք եկել ենք ասելու, որ դուք չեք մարսելու այն, ինչը որ ձեռք եք բերել, որովհետև դուք ուրիշի հողի համար եք կռվում, չեք հաղթելու, հաղթանակը մերն է լինելու, որովհետև մերն արդարություն է, ձերն ուրիշի հողին տիրանալու ձգտում»,- ասաց Մարգարյանը և ընդգծեց, որ դրան հասնելու համար ժողովուրդը պետք է բռունցք դառնա և գիտակցի որ իր փոխարեն ոչ մի պետություն չի կռվելու:
16:22 - 20 մայիսի, 2023
Կոչ ենք անում թույլ չտալ 21-րդ դարի մարդկության դեմ ուղղված հերթական միջազգային հանցագործությունների իրականացմանը. ՀՅԴ

Կոչ ենք անում թույլ չտալ 21-րդ դարի մարդկության դեմ ուղղված հերթական միջազգային հանցագործությունների իրականացմանը. ՀՅԴ

Դիմելով միջազգային հանրությանը՝ կոչ ենք անում մասնակից չդառնալ եւ թույլ չտալ 21-րդ դարի մարդկության դեմ ուղղված հերթական միջազգային հանցագործությունների իրականացմանը: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը: «Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 1991 թ. Ալմա-Աթայի Հռչակագրի հիման վրա՝ 86.6 հազար քառ. կմ տարածքով։ Հայտարարությունը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների նկատմամբ ուժի շարունակական կիրառման եւ ագրեսիայի, ինչպես նաեւ արցախահայության տեղահանության, էթնիկ զտման եւ ցեղասպանության ենթարկելու ահագնացող սպառնալիքների պայմաններում: Այս հայտարարությունը կատարվել է անտեսելով հետեւյալ հանգամանքները. Հաշվի չեն առնվել եւ չեն հիշատակվում ԱՊՀ ստեղծման մասին Համաձայնագրի վավերացման ժամանակ Ալմա-Աթայի՝ ԱՊՀ ստեղծման մասին Համաձայնագրին կից Արձանագրությամբ նախատեսված իրավասությամբ Հայաստանի Հանրապետության կողմից արված վերապահումները: Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը չի ներառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը. վերջիններս ԽՍՀՄ-ից անկախացել են տվյալ պահին գործող օրենսդրական ընթակարգերին համապատասխան: Ավելին՝ Ադրբեջանն իր անկախությունը հայտարարել է 1918-1920 թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդության հիման վրա, որի կազմում Լեռնային Ղարաբաղը չի եղել: Արհամարհվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ միջազգայնորեն ճանաչված հիմնական ձեւաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ ամրագրված եւ բազմիցս հայտարարված սկզբունքները, ինչպես նաեւ Հայաստանի եւ ԵՄ միջեւ կնքված «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»: Նիկոլ Փաշինյանը իրավասու չէ տալ համաձայնություն՝ առանց հայկական կողմի վերապահումներին հղում կատարելու, անտեսելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, խախտելով Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը, Սահմանադրությունը, ինչպես նաեւ Հայաստանի Գերագույն խորհրդի 1992 թ. հուլիսի 8-ի որոշմամբ ստանձնած հանձնառությունները, այդ թվում՝ այն, որ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն կնշվի Ադրբեջանի կազմում: Հայաստանի ներպետական օրենսդրության նշված պահանջները ապօրինի շրջանցելով, առանց Արցախի համաձայնության վերջինիս անունից եւ վերաբերյալ որեւէ համաձայնություն տալով Նիկոլ Փաշինյանը վերազանցում է իր լիազորությունները, օժանդակում է Արցախի հայաթափման եւ արցախահայության հայրենազրկման ալիեւյան ռեժիմի քաղաքականությանը, առերեւույթ կատարում է առանձնապես ծանր հանցագործություններ: Բացի այդ, Նիկոլ Փաշինյանի կողմից ի հակառակ իր, ինչպես նաեւ իր իսկ կողմից գլխավորած քաղաքական ուժի նախընտրական եւ ձեւավորած կառավարության ծրագրերի, որեւէ հայտարարություն կամ գործողություն լեգիտիմ չէ եւ անխուսափելիորեն առաջացնելու է քաղաքական, բարոյական եւ իրավական կոնկրետ հետեւանքներ: Առ այդ, վերը նշված հանգամանքների ներքո տրված համաձայնությունները (նախատեսվող պայմանագրերը) Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիենայի կոնվենցիայի ուժով առոչինչ են: Դիմելով միջազգային հանրությանը՝ կոչ ենք անում մասնակից չդառնալ եւ թույլ չտալ 21-րդ դարի մարդկության դեմ ուղղված հերթական միջազգային հանցագործությունների իրականացմանը: Սիրելի՛ արցախցիներ, սիրելի՛ հայրենակիցներ, չե՛նք հաշտվում, չե՛նք հանդուրժում: Ինքնորշումն Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքն է, որը չունի այլընտրանք։ Միասնական պայքարով եւ ազգային համաձայնությամբ հաղթահարենք հայոց պետականությանն ուղղված գոյութենական սպառնալիքը»,- նշվում է հայտարարության մեջ:
19:55 - 15 մայիսի, 2023