Արժույթի միջազգային հիմնադրամ - ԱՄՀ

Արժույթի միջազգային հիմնադրամ, միջազգային կազմակերպություն է՝ տեղակայված Վաշինգտոն ԿՇ-ում, որին անդամակցում են 189 երկրներ, միտված է խթանելու համաշխարհային դրամային համագործակցությունը, ապահովել ֆինանսական կայունությունը, հեշտացնել միջազգային առևտուրը, զարգացնել աշխատանքը, կայուն տնտեսական աճը և կրճատել աղքատության մակարդակը ողջ աշխարհում: Ձևավորվելով 1944 թվականին Բրետոն Վուդսի համաժողովում Հարի Դեքստեր Ուայթի և Ջոն Մեյնարդ Քեյնեսի գաղափարների հիման վրա՝ այն պաշտոնական ձևակերպում ստացավ 1945 թվականին, 29 երկրների անդամակցությամբ՝ նպատակ ունենալով վերականգնել միջազգային վճարման համակարգը:

Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Հայաստանի հետ համատեղ եռամյա ծրագրի գնահատման երրորդ փուլի արդյունքները |1lurer.am|

Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Հայաստանի հետ համատեղ եռամյա ծրագրի գնահատման երրորդ փուլի արդյունքները |1lurer.am|

1lurer.am: Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ համատեղ եռամյա ծրագրի գնահատման երրորդ փուլի արդյունքները, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետության համար հասանելի են դարձել 25․714 միլիոն ՀՓԻ (շուրջ 36․7 մլն ԱՄՆ դոլար) ծավալով բյուջետային միջոցներ։ Համատեղ ծրագրի ներքո հատկացվել են 231․657 մլն ՀՓԻ (շուրջ 315 մլն ԱՄՆ դոլար) ընդհանուր ծավալով վարկային միջոցներ։ Այս մասին հայտնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:«ԱՄՀ գնահատմամբ՝ դրամավարկային քաղաքականությունը եղել է ըստ անհրաժեշտության ընդլայնողական՝ աջակցելով տնտեսությանը և պահպանելով բանկային համակարգի իրացվելիությունը, իսկ գնաճը պահպանվել է ցածր մակարդակում։Այնուամենայնիվ, ՀՀ կենտրոնական բանկը պետք է ուշադիր հետևի շուկաների զարգացումներին և պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում ճշգրտել դրամավարկային քաղաքականությունը մակրոտնտեսական կայունությունը ապահովելու համար՝ պահպանելով փոխարժեքի ճկունությունը գնաճի նպատակադրման շրջանակներում ցնցումները կլանելու համար։Չնայած ֆինանսական համակարգը սթրեսի նշաններ ցույց չի տվել, Կենտրոնական բանկը պետք է շարունակի բացահայտել ֆինանսական համակարգում առկա պոտենցիալ խոցելիություններն ու ռիսկերը և պատրաստ լինի ձեռնարկել համապատասխան գործողություններ՝ ֆինանսական կայունությունը ապահովելու համար:ԱՄՀ խորհրդի անդամները դրական են արձագանքել այն հանգամանքին, որ սոցիալ-տնտեսական ցնցումները նշանակալի բացասական ազդեցություն չեն թողել ֆինանսական համակարգի վրա։ Վերջիններիս դիտարկմամբ՝ ֆինանսական ոլորտի բարեփոխումները, որոնց մի մասը դեռևս ընթացքի մեջ են, կնպաստեն տնտեսական վերականգնմանը և երկարաժամկետ աճին»,- գրված է հայտարարությունում:
10:52 - 14 դեկտեմբերի, 2020
ԵՄ-ի երկրներում իրական ՀՆԱ-ն 2019 թվականի մակարդակին կվերադանա սոսկ 2022 թվականին. ԱՄՀ |armenpress.am|

ԵՄ-ի երկրներում իրական ՀՆԱ-ն 2019 թվականի մակարդակին կվերադանա սոսկ 2022 թվականին. ԱՄՀ |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության երկրներում իրական համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2019 թվականի մակարդակին կվերադանա սոսկ 2022 թվականին, սակայն այնուհետեւ բուն տետեսության զգալի կառուցվածքային վերակառուցում կպահանջվի: Այդ մասին ասված Է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Եվրոպայի դեպարտամենտի տնօրեն Պոուլ Թոմսենի հոդվածում, որը հրապարակվել Է հուլիսի 13-ին։«Մենք այժմ սպասում ենք, որ 2020 թվականին Եվրամիությունում իրական ՀՆԱ-ն կկրճատվի 9,3 տոկոսով, իսկ այնուհետեւ 2021 թվականին կավելանա 5,7 տոկոսով եւ 2019 թվականի մակարդակին կվերադառնա սոսկ 2022-ին»,- նշել Է մասնագետը: «Քաղաքական գործիչները նաեւ պետք Է ընդունեն, որ հետճգնաժամային տնտեսությունը կարող Է շատ նման չլինել 2019 թվականի նմուշի տնտեսությանը: Պարզ Է դառնում, որ մենք արմատական փոփոխություններ ենք ապրում, եւ դրանք մեզ անհրաժեշտ են»,- համոզված Է Թոմսենը: Նրա խոսքով՝ իշխանությունները պետք Է պատրաստ լինեն այն իրավիճակին, որի դեպքում «համավարակը կտեւի մի քանի տարի, իսկ դան կհետեւեն նոր համավարակներ»: «Եվրոպան պետք Է ձգտի նոր, ավելի Էկոլոգիական տնտեսության, որն ի վիճակի լինի արդունավետորեն գործելու նույնիսկ սոցիալական հեռավորության ավելի երկարատեւ միջոցների պայմաններում»,- կարծում Է հոդվածի հեղինակը: Կորոնավիրուսային վարակի հարուցած հիվանդության բռնկումն արձանագրվել Է 2019 թվականի վերջին Կենտրոնակաան Չինաստանում եւ տարածվել երկրների մեծ մասում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել Է համավարակ: Բոլոր երկրները եւ տարածքները հարկադված Էին ձեռնարկելու սանիտարա-համաճակաբանական բնույթի տարբեր արտակարգ միջոցներ, ինչը հանգեցրել Է խորը միջազգային տնտեսական ճգնաժամի: ԱՄՀ-ի կանխատեսմամբ՝ ընթացիկ տարում համաշխարհային տնտեսությունում կարձանագրվի անկում գրեթե 5 տոկոսի չափով, բայց այն կվարականգնվի եւ հաջորդ տարի կաճի 5,4 տոկոսով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
11:39 - 13 հուլիսի, 2020
ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև ստորագրված նամակ-համաձայնագիրը

 |armenpress.am|

ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև ստորագրված նամակ-համաձայնագիրը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020թ. մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը: Այն վավերացվեց միաձայն՝ 88 «կողմ» ձայնով: Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից դեռևս 2019թ. մայիսին Հայաստանի համար հաստատվել է 248.2 մլն դոլար արժողությամբ եռամյա Պահուստային ծրագիրը` ուղղված տնտեսական հիմնարար և կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը: Հիմնադրամի գործադիր տնօրենների խորհրդի` 2020թ. մայիսի 18-ին տեղի ունեցած նիստում հաստատվել է ծրագրի երկրորդ վերանայումը, որով ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության համար հասանելի են դարձել ընդհանուր 105 մլն դոլար ծավալով փոխառու միջոցներ: Հիմնադրամի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է նաև Հիմնադրամի արագ ֆինանսավորման գործիքի շրջանակներում հավելյալ 175 մլն դոլար ներգրավելու հայտը: Հիմնադրամի ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել պահուստային ծրագրի շրջանակներում հասանելի միջոցները որպես ուղղակի բյուջետային աջակցություն օգտագործելու ուղղությամբ` նպատակ ունենալով ապահովել նոր կորոնավիրուսային համավարակի տարածմամբ առաջ եկող հետևանքների մեղմմանն ուղղված սոցիալ-տնտեսական միջոցառումների ֆինանսավորումը: Ներկա պահին Հայաստանի Հանրապետության համար հասանելի են ընդհանուր առմամբ շուրջ 280 մլն դոլար ծավալով բյուջետային միջոցներ, և ևս 35 մլն դոլար հասանելի կդառնա ծրագրի երրորդ վերանայման արդյունքում:
19:08 - 24 հունիսի, 2020
Խորհրդարանը քննարկում է ՀՀ-ի և ԱՄՀ-ի միջև նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը |armenpress.am|

Խորհրդարանը քննարկում է ՀՀ-ի և ԱՄՀ-ի միջև նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը քննարկում է Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020թ. մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագրի վավերացման նպատակահարմարության մասին հարցը: Oրինագիծը խորհրդարանում ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը: «Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից դեռևս 2019թ. մայիսին Հայաստանի Հանրապետության համար հաստատվել է 248.2 մլն դոլար արժողությամբ եռամյա Պահուստային ծրագիրը` ուղղված տնտեսական հիմնարար և կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը: Հիմնադրամի գործադիր տնօրենների խորհրդի` 2020թ. մայիսի 18-ին տեղի ունեցած նիստում հաստատվել է ծրագրի երկրորդ վերանայումը, որով ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության համար հասանելի են դարձել ընդհանուր 105 մլն դոլար ծավալով փոխառու միջոցներ: Հիմնադրամի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է նաև Հիմնադրամի արագ ֆինանսավորման գործիքի շրջանակում հավելյալ 175 մլն դոլար ներգրավելու հայտը»,- ասաց Հայրապետյանը: Հիմնադրամի ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել պահուստային ծրագրի շրջանակում հասանելի միջոցները որպես ուղղակի բյուջետային աջակցություն օգտագործելու ուղղությամբ` նպատակ ունենալով ապահովել նոր կորոնավիրուսային համավարակի տարածմամբ առաջ եկող հետևանքների մեղմմանն ուղղված սոցիալ-տնտեսական միջոցառումների ֆինանսավորումը: «Ներկա պահին Հայաստանի Հանրապետության համար հասանելի են ընդհանուր առմամբ շուրջ 280 մլն դոլար ծավալով բյուջետային միջոցներ, և ևս 35 մլն դոլար հասանելի կդառնա ծրագրի երրորդ վերանայման արդյունքում»,- նշեց փոխնախարարը:
12:10 - 24 հունիսի, 2020
Կառավարությունը հավանության արժանացրեց ՀՀ և ԱՄՀ միջև վարկային համաձայնագրի նախագիծը |lragir.am|

Կառավարությունը հավանության արժանացրեց ՀՀ և ԱՄՀ միջև վարկային համաձայնագրի նախագիծը |lragir.am|

lragir.am: Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց ՀՀ և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև վարկային համաձայնագրի նախագիծը։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ այս ամբողջ ընթացքում Հայաստանը միայնակ չի եղել իր խնդիրների հետ։ «Մեզ ուղեկցել են մեր գործընկեր միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև մեզ հետ է ներդրումային հանրույթը, պատրաստակամություն ունեն անհրաժեշտության դեպքում նաև փոխառու միջոցներ տրամադրել։ Եվ այս նախագծով մենք շարունակում ենք մեր երկարատև համագործակցությունը Արժույթի միջազգային հիմնադրամի հետ։ 2019 թվականին ԱՄՀ հետ ծրագիր ենք հավանության արժանացրել, որը գնահատվում է որպես կանխարգելիչ։ Եվ ենթադրվում էր, որ միայն արտաքին ցնցումների դեպքում մենք կօգտվենք ԱՄՀ կողմից մեզ տրամադրվելիք վարկի հնարավորությունից։ Եվ համաձայնություն է ձեռք բերվել, որ այդ միջոցներն ավելի մեծ չափով կարող են հասանելի լինել՝ մոտավորապես 315 մլն դոլարին համարժեք, որից 206 մլն-ն արդեն հասանելի է։ Իսկ այս նախագծով առաջարկվում է, որպեսզի հավանություն տրվի այդ վարկային համաձայնագրին»,- ասաց Ջանջուղազյանը։ Ֆինանսների նախարարը նշեց, որ նախորդ տարեվերջին բոլոր կանխատեսումներով ավելի քան 170 երկրում կանխատեսվում էր ընդհանուր տնտեսական աճ և յուրաքանչյուր երկրում տնտեսական աճ։ Մինչդեռ ապրիլին վերանայված կանխատեսումների համաձայն՝ գնահատվում է, որ այդ նույն երկրներում կլինի անկում։ Եվ համաշխարհային տնտեսության համար մոտ 3,5 տոկոս անկման ցուցանիշ է կանախատեսվել։«Հետևաբար այս իրավիճակը, որը պայմանավորված է համավարակի ազդեցությամբ, չի կարող իր ազդեցությունը չունենալ նաև բյուջետային ցուցանիշների վրա։ Եվ այդ տեսակետից Հայաստանը բացառություն չէ, և Հայաստանի դեպքում ևս ենթադրվում է, որ անկումը կհանգեցնի հարկային եկամուտների նվազման, ինչն էլ իր հերթին կհանգեցնի բյուջեի դեֆիցիտի մեծացման։ Դեֆիցիտի ֆինանսավորման համար անհրաժեշտ է փոխառու միջոցների ներգրավում։ Հետևաբար, դեֆիցիտի մեծացումը ինքնաբերաբար կհանգեցնի նաև պարտքի աճի»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը։
13:23 - 04 հունիսի, 2020
Հայաստանը միջոցներ ներգրավելու որևէ խնդիր չի ունենալու, ունենք շատ մեծ ընտրություն. Փաշինյան

 |armenpress.am|

Հայաստանը միջոցներ ներգրավելու որևէ խնդիր չի ունենալու, ունենք շատ մեծ ընտրություն. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաշվի առնելով Հայաստանի վարկային ռեյտինգը՝ վստահեցնում է՝ առկա է միջոցների ներգրավման ընտրության մեծ հնարավորություն: Փաշինյանն այդ մասին վստահեցրեց իր ասուլիսում: Պետական բյուջեի մասին օրենքի փոփոխությունների հիմքում դրված սցենարով նախատեսվում է լրացուցիչ 280 մլրդ դրամ պարտք ներգրավելու անհրաժեշտություն: Հետաքրքրվեցինք՝ որոշվե՞լ է, թե որ աղբյուներից կլինի պարտքի ներգրավումը, կա՞ն նախնական պայմանավորվածություններ: Վարչապետը հիշեցնում է՝ Արժույթի միջազգային հիմնադրամը նախատեսում է ավելացրել Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օժանդակությունը մինչև 280 մլն դոլար։ «Նաև այլ համաձայնություններ կան: Բայց կարող եմ ասել, որ նաև Հայաստանի վարկային ռեյտինգներն իմանալով ՝ Հայաստանը միջոցներ ներգրավելու որևէ խնդիր չի ունենալու, և մենք ունենք շատ մեծ ընտրություն, թե որտեղից և ինչպես ներգրավենք միջոցներ՝ ներառյալ ներքին հնարավորությունները»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը խոստացավ ըստ անհրաժեշտության թեմային անդրադառնալ: Կորոնավիրուսի իրավիճակով, արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Պետական բյուջեի մասին օրենքում կատարվել են փոփոխություններ:
18:08 - 16 մայիսի, 2020
Արժույթի միջազգային հիմնադրամը կավելացնի Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օժանդակությունը |armtimes.com|

Արժույթի միջազգային հիմնադրամը կավելացնի Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օժանդակությունը |armtimes.com|

armtimes.com: Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի շուրջ 96 մլն եվրո, ԱՄՆ-ն՝ 1.7 մլն դոլարի, Համաշխարհային բանկը՝ 3 մլն դոլարի դրամական կամ նյութատեխնիկական աջակցություն: Ճգնաժամային իրավիճակով պայմանավորված միջազգային մի շարք կառույցներ և գործընկեր երկրներ նախատեսում են մեծացնել ՀՀ-ին տրամադրվող ֆինասական աջակցության ծավալները: Մասնավորապես, Արժույթի միջազգային հիմնադրամը նախատեսում է ավելացնել Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օժանդակությունը մինչև 280 մլն դոլար: Գերմանիայի և ՀՀ-ի միջև ստորագրվել է ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր, որով Հայաստանին տրամադրվում են դրամաշնորհներ, տեխնիկական աջակցություն, արտոնյալ տոկոսադրույքով վարկեր, որոնց ընդհանուր ծավալը գերազանցում է 1 մլն եվրոն: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսի ընթացքում: Դրանից բացի, պարենային խնդրի կարգավորման նպատակով մինչև հունիսի 30-ը երրրոդ երկրներից ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծվող կարևոր ապրանքների նկատմամբ կիրառվում է ներմուծման մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ: Նշված ապրանքերից են կարտոֆիլը, սոխը, սխտորը, կաղամբը, գազարը, հնդկաձավարը, բրինձը, մանկական կերերը, նաև տարբեր դեղամիջոցներ: 2019 թվականի դեկտեմբերին ԵԱՏՄ մյուս երկրների հետ ձեռք է բերել պայմանավորվածություն Հայաստանի համար 900 ապրանքների գծով եղած մաքսային արտոնությունները երկարաձգելու շուրջ, որոնք պետք է վերանայվեին 2020 թվականի հունվարի 1-ից: Տվյալ ապրանքերի գծով սպասվող 0.5-ից 0.6 տոկոս թանկացումների ռիսկը սրանով ըստ էության չեզոքացվել է:
12:57 - 16 մայիսի, 2020
ԱՄՀ․ Համաշխարհային տնտեսությունն ամենասարսափելի հարվածը կկրի Մեծ դեպրեսիայից ի վեր
 |civilnet.am|

ԱՄՀ․ Համաշխարհային տնտեսությունն ամենասարսափելի հարվածը կկրի Մեծ դեպրեսիայից ի վեր |civilnet.am|

civilnet.am: Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կանխատեսում է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով համաշխարհային տնտեսությունը 1930-ականների Մեծ դեպրեսիայից ի վեր կկրի ամենամեծ հարվածը։ 2020-ին, ըստ ԱՄՀ-ի, համաշխարհային ՀՆԱ-ն կկրճատվի 3 տոկոսով։ Հայաստանում այս տարի կանխատեսվում է 1,5 տոկոս անկում։ «Աշխարհն արմատապես փոխվել է երեք ամսվա ընթացքում՝ հունվարին հրապարակած մեր վերջին «Համաշխարհային տնտեսության հեռանկարներ» (World Economic Outlook)  զեկույցից հետո։ Հազվագյուտ աղետը՝ կորոնավիրուսի համավարակը, հանգեցրել է ողբերգական թվով մահերի։ Քանի որ երկրները կիրառում են անհրաժեշտ կարանտիններն ու սոցիալական հեռավորության պրակտիկան, որպեսզի զսպեն համավարակը, աշխարհը հայտնվել է Մեծ մեկուսացման (Great Lockdown) մեջ: Դրան հաջորդած տնտեսական ակտիվության կոլապսի ծավալներն ու արագությունը նման չէ մեր կյանքում վերապրած որևէ այլ իրավիճակի»,- ասվում է ԱՄՀ-ի «Համաշխարհային տնտեսության հեռանկարներ» նոր զեկույցում։ «Սա մի ճգնաժամ է, որ նման չէ որևէ այլ ճգնաժամի, և այն մեծ անորոշություն է սփռում մարդկանց կյանքի ու ապրուստի վերաբերյալ։ Շատ բան կախված է վիրուսի համաճարակաբանությունից, զսպման միջոցների արդյունավետությունից, ինչպես նաեւ թերապեւտիկ միջոցների եւ պատվաստանյութերի զարգացումից, որոնք դժվար է կանխատեսել: Բացի այդ, շատ երկրներ ներկայում առերեսվում են բազմաթիվ այլ ճգնաժամերի՝ առողջապահության ճգնաժամի, ֆինանսական ճգնաժամի և հումքային ապրանքների գների անկմանը, որոնք բարդ փոխառնչության մեջ են իրար հետ: Քաղաքական գործիչները աննախադեպ աջակցություն են ցուցաբերում տնային տնտեսություններին, ընկերություններին եւ ֆինանսական շուկաներին, ու թեեւ դա կարեւոր է ուժեղ վերականգնման համար, սակայն զգալի անորոշություն կա, թե տնտեսական լանդշաֆտը ինչ տեսք կունենա, երբ մենք դուրս գանք այս մեկուսացումից»,- նշված է ԱՄՀ զեկույցում: ԱՄՀ-ն հիշեցնում է, որ 2009-ի ճգնաժամի ժամանակ համաշխարհային ՀՆԱ-ն կրճատվել էր 0,1 տոկոսով, մինչդեռ այժմ կանխատեսվում է 3 տոկոս անկում։ ԱՄՆ-ում՝ աշխարհի առաջատար տնտեսությունում, 2020-ին կանխատեսվում է 5,9 տոկոս անկում, իսկ 2021-ին՝ 4,7 տոկոս աճ։ Եվրոգոտում 2020-ին կանխատեսվում է 2020-ին 7,5 տոկոս անկում, 2021-ին՝ 4,7 տոկոս աճ։ Այս տարածաշրջանում ամենամեծ անկումը կանխատեսվում է Իտալիայում՝ 9,1 տոկոս՝ 2020-ին, և 4,8 տոկոս աճ՝ 2021-ին։ Չինաստանում 2020-ին կանխատեսվում է 1,2 տոկոս աճ, իսկ 2021-ին՝ 9,2 տոկոս աճ։ Ռուսաստանում 2020-ին կանխատեսվում է 5,5 տոկոս անկում, իսկ 2021-ին՝ 3,5 տոկոս աճ։ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2020-ին կանխատեսվում է 1,5 տոկոս անկում, իսկ 2021-ին՝ 4,8 տոկոս աճ։ Վրաստանում 2020-ին կանխատեսվում է 4,0 տոկոս անկում, իսկ 2021-ին՝ 3,0 տոկոս աճ։ Ադրբեջանում 2020-ին կանխատեսվում է 2,2 տոկոս անկում, իսկ 2021-ին՝ 0,7 տոկոս աճ։ Թուրքիայում 2020-ին կանխատեսվում է 5,0 տոկոս անկում, իսկ 2021-ին՝ 5,0 տոկոս աճ։ Իրան 2020-ին կանխատեսվում է 6,0 տոկոս անկում, իսկ 2021-ին՝ 3,1 տոկոս աճ։
19:07 - 14 ապրիլի, 2020
ԱՄՀ-ն ավելի քան 175 միլիոն դոլարով կավելացնի Հայաստանի ֆինանսական օժանդակությունը |armenpress.am|

ԱՄՀ-ն ավելի քան 175 միլիոն դոլարով կավելացնի Հայաստանի ֆինանսական օժանդակությունը |armenpress.am|

armenpress.am:  Արժույթի միջազգային հիմնադրամի թիմը ՀՀ իշխանությունների հետ աշխատակազմի մակարդակով համաձայնություն է ձեռք բերել Հայաստանի բարեփոխումների՝ ԱՄՀ օժանդակությամբ իրականացվող ծրագրի երկրորդ հերթական ստուգումն ավարտելու շուրջ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արժույթի միջազգային հիմնադրամը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ իշխանությունները դիմել են ԱՄՀ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական օժանդակությունն ավելացնելու խնդրանքով և Գործադիր խորհրդի կողմից հաստատվելու դեպքում՝ Խորհրդի նիստից անմիջապես հետո հասանելի կդառնա մոտավորապես 280 միլիոն դոլար: Նշվում է, որ կորոնավիրուսային (COVID-19) համավարակը, նավթի գների հետ կապված վերջին ցնցման և համաշխարհային ֆինանսական պայմանների խստացման հետ մեկտեղ, զգալիորեն փոխելու է Հայաստանի առաջիկա տնտեսական հեռանկարը և հանգեցնելու իր արտաքին և հարկաբյուջետային հաշիվների վատթարացման մասին: «ԱՄՀ ֆինանսավորման ավելի մեծ հասանելիությունն իշխանություններին կօգնի կարճաժամկետ ռիսկերի զսպման հարցում և վարակի բռնկման գագաթնակետին կտրամադրի ռեսուրսներ` հրատապ բժշկական և սոցիալ-տնտեսական կարիքները հոգալու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) թիմը, Նեյթըն Փորթերի ղեկավարությամբ, 2020 թվականի մարտի 12-ից ապրիլի 8-ի ընթացքում քննարկումներ է անցկացրել ԱՄՀ-ի «Սթենդ-բայ» ծրագրի օժանդակությամբ իրականացվող Հայաստանի բարեփոխումների ծրագրի երկրորդ հերթական ստուգման շուրջ: Առաքելության ավարտին պրն. Փորթերն արել է հետևյալ հայտարարությունը. «Ուրախությամբ հայտարարում ենք, որ ԱՄՀ աշխատակազմը ՀՀ իշխանությունների հետ աշխատակազմի մակարդակով համաձայնություն է ձեռք բերել եռամյա «Սթենդ-բայ» ծրագրի օժանդակությամբ իրականացվող տնտեսական բարեփոխումների ծրագրի երկրորդ հերթական ստուգումը եզրափակելու շուրջ: Համաձայնությունը ենթակա է ԱՄՀ-ի Գործադիր խորհրդի հաստատմանը, որի կողմից հերթական ստուգման քննարկումը նախատեսվում է մայիսի կեսին: Աշխատակազմը առաջարկելու է նաև ԱՄՀ-ի կողմից Հայաստանին ուղղվող ֆինանսական օժանդակության 128.80 միլիոն ՓՀԻ-ով (շուրջ 175․2 միլիոն ԱՄՆ դոլար) ավելացում, ինչը «Սթենդ-բայ» ծրագրի շրջանակում կուտակված փոխառության իրավունքներից օգտվելու իշխանությունների մտադրության հետ միասին, Խորհրդի նիստից անմիջապես հետո օգտագործման համար հասանելի կդարձնի 206 միլիոն ՓՀԻ (շուրջ 280 միլիոն ԱՄՆ դոլար): Այս ավելացումը հիմնավորված է վճարային հաշվեկշռի ֆինանսավորման հրատապ կարիքների համատեքստում, որոնք առաջացել են կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման հետևանքով: Նշված ֆինանսավորումը կհատկացվի բյուջեին՝ վարակի բռնկման գագաթնակետին հրատապ բժշկական և սոցիալ-տնտեսական կարիքները հոգալուն ուղղված իշխանությունների ջանքերին օգնելու համար՝ այդպիսով պահպանելով Հայաստանի՝ տնտեսական ներուժի և ներառականության վերջին տարիների ձեռքբերումները: «Ինչպես այլ երկրներում, համաշխարհային ներկա ճգնաժամի հետևանքով Հայաստանի տնտեսության հեռանկարը առաջիկայում զգալիորեն թուլանալու է: Թեև կանխատեսումների անորոշությունը շատ բարձր է, քանի որ դժվար է կանխատեսել սահմանափակող միջոցառումների տևողությունը, 2020 թվականին սպասվում է -1.5 տոկոս տնտեսական աճ՝ հաշվի առնելով տեղաշարժման և գործունեության ներքին սահմանափակումները, արտաքին պահանջարկի զգալի նվազումը, ֆինանսական պայմանների խստացումը և համաշխարհային առևտրի և մատակարարման շղթաների խաթարումները»: Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները պատշաճ կերպով ուշադրությունը կենտրոնացրել են կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածումը զսպելու միջոցառումների և բնակչության կարիքների բավարարմանը Հայաստանի առողջապահական համակարգի պատրաստվածությունն ապահովելու վրա: «Նրանք աշխատում են Առողջապահության նախարարությանը լրացուցիչ ռեսուրսներով և օրենսդրական իրավասություններով օժտելու ուղղությամբ՝ անհրաժեշտ ապրանքներն ու սարքավորումներն արագացված կարգով ձեռք բերելու համար: Աշխատակազմը ողջունում է նաև տնտեսական քաղաքականության միջոցով իշխանությունների արձագանքը, որի նպատակն է օգնել տնտեսվարողներին և խոցելի մարդկանց խուսափել ավելի տևական սոցիալ-տնտեսական վնասից: Նշված արձագանքը ձևակերպված է ՀՆԱ-ի մոտավորապես 2 տոկոսը կազմող հայտարարված մի խումբ միջոցառումների շուրջ, որոնք ներառում են տնտեսվարողներին իրացվելիության տրամադրումը, աշխատուժի ուղղակի սուբսիդիաները և խոցելի ֆիզիկական անձանց միանվագ տրանսֆերտները: Իշխանությունները հանձն են առել ապահովել, որ նշված ծրագրերն իրականացվեն ամուր կառավարմամբ և թափանցիկությամբ: Աշխատակազմն իշխանություններին խրախուսում է այդ ծրագրերի իրականացումը շարունակական մոնիթորինգի ենթարկել՝ դրանց արդյունավետությունն ու արդար ծածկույթն ապահովելու համար: 2020 թվականին սպասվում է, որ բյուջեի պակասուրդը կավելանա մինչև ՀՆԱ-ի մոտավորապես 5 տոկոսը՝ եկամուտների նվազման և առողջապահության և տնտեսության աջակցության ուղղությամբ ծախսերի մեծացման հետևանքով: Առաջացող ֆինանսական ճեղքը կփակվի ԱՄՀ-ից և այլ գործընկերներից ֆինանսական միջոցներ ներգրավելով՝ կապիտալի ներքին շուկայի հասանելի միջոցները լրացնելու համար: Թեև ակնկալվում է, որ 2020 թվականին կառավարության պարտքը կգերազանցի ՀՆԱ-ի 60 տոկոսը, ճգնաժամի մեղմմանը զուգընթաց՝ իշխանությունները հավատարիմ են պարտքի կայունության միջնաժամկետ հարկաբյուջետային նպատակներին, որոնցով նախատեսվում է միջնաժամկետ հեռանկարում կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցության աստիճանական նվազում՝ Հայաստանի հարկաբյուջետային կանոնին համահունչ, միաժամանակ հնարավորություններ պահպանելով ներդրումների և սոցիալական ծախսերի համար: ՀՀ կենտրոնական բանկն իր երկակի՝ գների և ֆինանսական կայունության ապահովման իրավասությունների շրջանակում, ձեռնարկեց կորոնավիրուսային վարակով (COVID-19) պայմանավորված ճգնաժամին արձագանքելու արագ քայլեր: Այն անհապաղ իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ գնաճը խթանելու և տնտեսական աշխուժությանն աջակցելու, սակայն պատրաստ է քաղաքականության ճշգրտմանը՝ կապիտալ արտահոսքի ճնշումների և փոխարժեքի անկանոն տեղաշարժերի դեպքում ֆինանսական կայունությունը պահպանելու համար: Ներքին ֆինանսական շուկաներն համավարակի սկզբից էլ ընդհանուր առմամբ անխափան են գործել, ինչին օգնել է ՀՀ ԿԲ կողմից իրացվելիության տրամադրումը: ՀՀ ԿԲ կարգավորման և վերահսկողական արձագանքը եղել է ֆինանսական կայունության, առողջ բանկային համակարգի և տնտեսական ակտիվության պահպանումը: Աշխատակազմը ողջունում է կարճաժամկետ հատվածից հետո շարունակական տնտեսական բարեփոխումներ իրականացնելու իշխանությունների մտադրությունը՝ ուղղված ներառական և դիմակայուն աճի բարձրացմանը, սոցիալական ծախսերի երաշխավորմանը, ֆինանսական համակարգի տոկունության ամրապնդմանը և բիզնես մթնոլորտի և կառավարման կատարելագործմանը»:
13:10 - 10 ապրիլի, 2020
Արժույթի միջազգային հիմնադրամը հրաժարվում է վարկ տալ Իրանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար |civilnet.am|

Արժույթի միջազգային հիմնադրամը հրաժարվում է վարկ տալ Իրանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար |civilnet.am|

civilnet.am: Իրանի նախագահ Հասան Ռոհանին Արժույթի միջազգային հիմնադրամին կոչ է արել չենթարկվել ԱՄՆ-ի սպառնալիքներին և կատարել մյուս երկրների հանդեպ ստանձնած պարտավորությունները՝ հատկապես կորոնավիրուսի համավարակի ժամանակ. հաղորդում է իրանական Mehr News գործակալությունը։ «Մենք ԱՄՀ-ից վերջին 50 տարում ոչինչ չենք խնդրել և կատարել ենք մեր բոլոր պարտավորությունները։ Եթե Հիմնադրամը այս ծանր ժամանակներում չկատարի իր պարտավորությունները, աշխարհը դա այլ կերպ կմեկնաբանի»,- հայտարարել է Ռոհանին։ - Պատմությունը երբեք չի մոռանա, որ Սպիտակ տունը, որը տնտեսական ահաբեկիչ էր, այժմ դարձել է ահաբեկիչ բժշկական ոլորտում նույնպես»։ Իրանի նախագահը շեշտել է, որ երկրի առողջապահական ոլորտն անում է ամեն բան՝ համավարակի պայմաններում կարիքները հոգալու համար՝ հավելելով, որ Իրանը մոտ ապագայում կդառնա ինքնաբավ կորոնավիրուսի թեստերի առումով։ Մարտի սկզբին Իրանի Կենտրոնական բանկը դիմել էր ԱՄՀ-ին՝ խնդրելով տրամադրել 5 մլրդ դոլարի վարկ՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար։ ԱՄՆ-ը հրաժարվում է վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները և անգամ վերջին շաբաթներին սաստկացրել է դրանք։ Al-Monitor պարբերականը, հղում անելով Պետքարտուղարության իր աղբյուրին, հաղորդում է, որ ԱՄՆ-ն ընդդիմանում է ԱՄՀ-ի կողմից Իրանին վարկի տրամադրմանը։ «Ահաբեկչության առաջատար հովանավոր երկիրը գումար է փնտրում արտերկրում իր արկածախնդրությունը ֆինանսավորելու, այլ ոչ թե իրանցիների համար դեղորայք գնելու համար։ Ռեժիմի կոռումպացված պաշտոնյաները երկար ժամանակ մարդասիրական օգնությունը գրպանել են և տվել իրենց ահաբեկիչ շրջանակներին։ Իրանցիներն անձամբ դա շատ լավ գիտեն, ահա թե ինչու բազմաթիվ այլախոհներ և քաղաքական նախկին քաղբանտարկյալներ գրել են ԱՄՀ-ին՝ խնդրելով մերժել ռեժիմին ուղիղ ֆինանսական աջակցությունը, որը չի ուղղվելու իրանցի ժողովրդին օգնությանը»,- Al-Monitor-ին ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։ Ավելին՝ civilnet.am-ում
15:35 - 09 ապրիլի, 2020
ԱՄՀ-ն պատրաստ է բացել պատերզմական իրավիճակի համար նախատեսված պահուստը՝ 1 տրիլիոն դոլարի չափով
 |aysor.am|

ԱՄՀ-ն պատրաստ է բացել պատերզմական իրավիճակի համար նախատեսված պահուստը՝ 1 տրիլիոն դոլարի չափով |aysor.am|

aysor.am:  COVID-19 համաճարակը շատ ավելի մեծ ազդեցություն կունենա համաշխարհային տնտեսության վրա, քան 2007-2008 թվականների ֆինանսական ճգնաժամը, հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան: Նա հավելել է, որ իր ղեկավարած կազմակերպությունը պատրաստ է բացել «ռազմական մեկ տրիլիոն դոլարը», որը ԱՄՀ հատուկ պահուստն է՝ նախատեսված ռազմական ժամանակում օգտագործելու համար: Գեորգիևան, ելույթ ունենալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կազմակերպված մամուլի ասուլիսում, COVID-19 համաճարակն անվանել է աննախադեպ ճգնաժամ, գրում է Svoboda.org-ը։«Այս ճգնաժամը նմանակներ չունի: Պատմության մեջ երբևէ մենք չենք նկատել համաշխարհային տնտեսության կանգ», - ընդգծել է ԱՄՀ ղեկավարը: «Մենք մտել ենք ռեցեսիոն շրջան», - ասել է Գեորգիևան:Ինչպես մահացու հիվանդությունը ազդում է թուլացած մարդկանց վրա, այնպես էլ տնտեսական ճգնաժամը ազդում է թուլացած տնտեսությունների վրա, ասել է Քրիստալինա Գեորգիևան:«Պատերազմի համար պահուստային հիմնադրամում մենք ունենք 1 տրիլիոն դոլար (930 միլիարդ եվրո), և մենք վճռական ենք դրանից օգտագործել այնքան, որքան անհրաժեշտ է, որպեսզի պաշտպանենք տնտեսությունն այս ճգնաժամի հարվածներից», - ասել է ԱՄՀ ղեկավարը։ Նա նշել է, որ ավելի քան 90 երկիր արդեն դիմել է Հիմնադրամին հրատապ օգնության համար:
14:49 - 05 ապրիլի, 2020