ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

Ամերիկյան կողմն անդրադարձել է սահմանագծմանը ոչ ասելու դեպքում հնարավոր պատերազմի մասին Փաշինյանի հայտարարությանը

Ամերիկյան կողմն անդրադարձել է սահմանագծմանը ոչ ասելու դեպքում հնարավոր պատերազմի մասին Փաշինյանի հայտարարությանը

ԱՄՆ Պետքարտուղարությունը հատուկ ուշադրություն է դարձնում հայ-ադրբեջանական հարաբերություններում տեղի ունեցող գործընթացին։ Այս մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը՝ մեկնաբանելով լրագրողի հարցը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություն վերաբերյալ։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի բնակիչների հետ հանդիպմանը ասել էր, որ եթե հայկական կողմն ասի, որ համաձայն չէ սահմանազատմանը, մեկ շաբաթից պատերազմ կսկսվի․ «Մենք կարող ենք էստեղից դուրս գալ, գնանք ասենք՝ չէ, չկա, էն էլ չկա, էն էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Ես գիտեմ՝ ինչ է լինելու այդ պատերազմի վերջում»։ Վենդանտ Պատելը հայտնել է, որ միայն պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չէ, որ կենտրոնացած է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման խնդրի վրա։ «Սա մի հարց է, որին մենք շարունակում ենք մեծ ուշադրություն դարձնել։ Սա այն է, ինչի վրա ոչ միայն պետքարտուղարը, այլ նաև պետքարտուղարի օգնական Օ'Բրայենը (ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայեն), ինչպես նաև ավագ համակարգող Բոնոն (ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնո) շարունակում են կենտրոնանալ՝ փոխգործակցելով համապատասխան կողմերի հետ»,- ասել է նա:
09:31 - 20 մարտի, 2024
ԱՄՆ կշարունակի աշխատել՝ հիմնվելով այն իրողության վրա, որ Պուտինը ՌԴ նախագահն է․ Սպիտակ տուն

 |factor.am|

ԱՄՆ կշարունակի աշխատել՝ հիմնվելով այն իրողության վրա, որ Պուտինը ՌԴ նախագահն է․ Սպիտակ տուն |factor.am|

factor.am: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը ճեպազրույցում խոսել է ՌԴ նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի հաղթանակի մասին։ Պատասխանելով հարցին՝ կա՞ արձագանք Պուտինի հաղթանակին, որը նախագահ է լինելու մինչև 2030 թվականը, Սալիվանն ասել է, որ  նախ՝ ընտրությունների ելքում անկանխատեսելի ոչինչ չկար, քանի որ Պուտինը փակել է քաղաքական տարածքը և իր քաղաքական հակառակորդներին։ «Նրա քաղաքական հակառակորդներից ոմանք ողբերգական կերպով մահացան։ Այնպես որ, այս ընտրություններում ազատ կամ արդար ոչինչ չկար, և դրանց ելքը կանխորոշված ​​էր։ Երկրորդ՝ իրականությունն այն է, որ Պուտինը Ռուսաստանի նախագահն է։ Մենք ստիպված ենք եղել այդ իրականության հետ առնչվել Ուկրաինայի պատերազմի ամբողջ ընթացքում, Ռուսաստանի մյուս ագրեսիայի ընթացքում, ԱՄՆ ազգային շահերին հակասող այլ քայլերի ընթացքում, որոնք մենք տեսել ենք այս նախագահից և նրա ղեկավարությամբ՝ Ռուսաստանի Դաշնությունից։ Եվ մենք շարունակելու ենք գործ ունենալ այդ իրականության հետ»,- ասել է Սալիվանը։ Նա ընդգծել է՝ այդ իրողությունը չի հերքում այն ​​փաստը, որ այս ընտրությունները չեն համապատասխանել ազատության կամ արդարության որևէ չափանիշի։ Հավելենք, որ  ըստ ՌԴ ԿԸՀ տվյալների՝ Պուտինն ընտրություններում ստացել է ձայների 87,28 տոկոսը։
13:20 - 19 մարտի, 2024
Ընդունեք պատասխան հարվածը. Պուտինը՝ ԱՄՆ-ում նախընտրական գործընթացի ժողովրդավարության մասին |armeniasputnik.am|

Ընդունեք պատասխան հարվածը. Պուտինը՝ ԱՄՆ-ում նախընտրական գործընթացի ժողովրդավարության մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ռուսաստանում ընտրությունները ժողովրդավարական են, իսկ ԱՄՆ-ում ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործում են թեկնածուներից մեկի վրա հարձակվելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի թեկնածու և գործող նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ: «Եթե դուք ուզում եք իմ կարծիքն իմանալ՝ ընտրությունները ժողովրդավարական են, թե ոչ, ես կարծում եմ, որ ժողովրդավարական են։ Եվ հակառակը՝ որոշ երկրներում, օրինակ՝ ձեր երկրում, միթե կարելի է ժողովրդավարական համարել վարչական ռեսուրսի օգտագործումը Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուներից մեկի վրա հարձակվելու համար` օգտագործելով նաև դատական ատյանները», - ասել է Պուտինը՝ պատասխանելով NBC news-ի ամերիկացի լրագրողի հարցին: Նա նշել է, որ ԱՄՆ-ում վարչական ռեսուրսների, դատական համակարգի օգտագործումը դարձել է «ուղղակի ծիծաղելի և խայտառակություն ամբողջ աշխարհի համար իսկ արևմուտքում տեղի ունեցողը աղետ է, ոչ թե ժողովրդավարություն: «Ես բոլոր հիմքերն ունեմ ենթադրելու, որ ոչ մի ժողովրդավարություն, համենայնդեպս նախընտրական գործընթացների ընթացքում, Արևմուտքի որոշ երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում, մենք չենք տեսնում։ Այդ պատճառով ընդունեք պատասխան հարվածը», - ասել է Պուտինը։ Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ Ռուսաստանը նախապատվություն չունի ԱՄՆ նախագահի թեկնածուների հարցում, կաշխատի նրա հետ, ում կընտրեն: Մեկնաբանելով օտարերկրյա ԶԼՄ-ների արձագանքը ընտրությունների ընթացքին՝ Ռուսաստանի գործող ղեկավարն ասել է, որ այն սպասելի է, քանի որ Արևմուտքում պայքարում են ՌԴ-ի դեմ: Միևնույն ժամանակ, Պուտինն ընդգծել է NBC News-ի լրագրողի համարձակությունը, որը եկել է իր մամուլի ասուլիսին և լսում է իր պատասխանը, որը, գուցե, տհաճ է նրա համար (լրագրողի)։«Բայց քանի որ նա դահլիճում է, ապա ամեն ինչ կորած չէ ԱՄՆ-ի համար»,- կատակել է Պուտինը: Հիշեցնենք՝ ՌԴ Դաշնային խորհուրդը նախագահական ընտրությունները նշանակել է 2024 թվականի մարտի 17-ին: Քվեարկությունը տեղի է ունեցել երեք օր՝ մարտի 15-ին, 16-ին և 17-ին:
09:16 - 18 մարտի, 2024
Բայդենը Ալիևին ուղղված ուղերձում վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը նպաստելու Վաշինգտոնի հանձնառությունը

Բայդենը Ալիևին ուղղված ուղերձում վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը նպաստելու Վաշինգտոնի հանձնառությունը

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ ԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահին Նովրուզի կապակցությամբ։ Ջո Բայդենը վերահաստատել է գործակցությունը շարունակելու և խաղաղությանը նպաստելու Վաշինգտոնի հանձնառությունը: Նա կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը: Բայդենի խոսքով՝ դա կնպաստի ապագա սերունդների անվտանգությանը: «Սպիտակ տունը կշարունակի աջակցել Հարավային Կովկասում ժողովրդավարությանը, կայունությանը և առաջընթացին: Նաև կաշխատենք Ադրբեջանի հետ՝ լուծելու անվտանգային մարտահրավերները, խթանելու տարածաշրջանում խաղաղությունը: Տնտեսական գործակցության նոր հնարավորություններ կբացահայտենք»,- ասված է ԱՄՆ նախագահի ուղերձում։
13:16 - 16 մարտի, 2024
ԱՄՆ-ն ՌԴ նախագահի ընտրությունների նախօրեին և ընթացքում պատրաստել է ֆեյքեր՝ մարդկանց վախեցնելու համար. ՌԴ ԱԳՆ |news.am|

ԱՄՆ-ն ՌԴ նախագահի ընտրությունների նախօրեին և ընթացքում պատրաստել է ֆեյքեր՝ մարդկանց վախեցնելու համար. ՌԴ ԱԳՆ |news.am|

news.am: ԱՄՆ-ն Ռուսաստանի նախագահի ընտրությունների քվեարկության նախօրեին և դրանց ժամանակ պատրաստել է բազմաթիվ ֆեյքեր՝ ձգտելով վախեցնել մարդկանց։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Նա (ԱՄՆ-ն՝ խմբ.) պատրաստել է տարբեր բնույթի մեծ թվով ֆեյքեր ընտրությունների նախօրեի և ընթացքի համար։ Եվ քաղաքական բովանդակության տեսակետից, թեկնածուների, քաղաքական կուսակցությունների, անձանց մասին արտանետումների տեսակետից քիչ բան չի արել, որպեսզի տառացիորեն վախեցնի մարդկանց»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով ՌԴ նախագահի ընտրություններին ԱՄՆ միջամտության մասին հարցին։ Նրա խոսքով՝ «Վաշինգտոնն օգտագործում է հաքերների, որպեսզի խափանի քվեարկության գործընթացը Ռուսաստանում նախագահական ընտրությունների ժամանակ»։ Հետահար էլեկտրոնային քվեարկությունը Ռուսաստանի նախագահի ընտրությունների քվեարկություններում արտասահմանում չի կիրառվում կիբեռանվտանգության ոլորտի սպառնալիքների պատճառով, ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների դեսպան Գենադի Ասկալդովիչը։ Դաշնության խորհուրդը նախագահական ընտրությունները նշանակել է 2024թ. մարտի 17-ին։ Քվեարկությունը տևելու է երեք օր՝ մարտի 15-ին, 16-ին և 17-ին։ Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է չորս գրանցված թեկնածու՝ Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսկլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը։
12:13 - 16 մարտի, 2024
Թրամփն ու Բայդենը հաղթել են փրայմերիզներում և կառաջադրվեն ԱՄՆ նախագահի պաշտոնում
 |panarmenian.net|

Թրամփն ու Բայդենը հաղթել են փրայմերիզներում և կառաջադրվեն ԱՄՆ նախագահի պաշտոնում |panarmenian.net|

panarmenian.net: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և գործող ղեկավար Ջո Բայդենը հաղթել են հանրապետականների և դեմոկրատների փրայմերիզներում (նախնական կուսակցական ընտրություններում), ուստի պաշտոնապես կառաջադրվեն ԱՄՆ նախագահի պաշտոնում, գրում է BBC-ն։ Փաստացի 2024-ի նախագահական ընտրությունները կդառնան 2020-ի ընտրարշավի կրկնությունը, երբ Բայդենը հաղթեց Թրամփին։ Վերջին անգամ նման իրավիճակ, երբ նույն երկու թեկնածուները կրկին հանդիպում են նախագահական ընտրություններում, վերջին անգամ եղել է 1950-ականներին։ Նշվում է, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Բայդենի առաջադրումը Դեմոկրատական կուսակցությունից ձևական բնույթ էր կրում, քանի որ երկրի գործող նախագահը, որը որոշում է առաջադրվել երկրորդ ժամկետի համար, որպես կանոն, լուրջ մրցակցություն չի ունենում։ Հանրապետականների համար առաջադրման պայքարը բավական լուրջ էր։ ԱՄՆ նախագահական ընտրությունները կայանալու են 2024-ի նոյեմբերի 5-ին։
14:43 - 13 մարտի, 2024
Միրզոյանն ու Բոնոն քննարկել են խաղաղության պայմանագիրը և անվտանգային իրավիճակը տարածաշրջանում
 |civilnet.am|

Միրզոյանն ու Բոնոն քննարկել են խաղաղության պայմանագիրը և անվտանգային իրավիճակը տարածաշրջանում |civilnet.am|

civilnet.am: Մարտի 13-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին։ Հայաստանի արտգործնախարարության հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին: «Նախարարը զրուցակցին է ներկայացրել վերջին զարգացումները՝ ընդգծելով ՀՀ դիրքորոշումներն առանցքային հարցերի շուրջ: Մասնավորապես, շեշտվել է 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը հավատարմության և սահմանազատման հետագա գործընթացն Ալմա-Աթայի հռչակագրի, ամուր իրավական հիմքեր ունեցող քարտեզների հիման վրա իրականացնելու կարևորությունը: Տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման համատեքստում Արարատ Միրզոյանը վերահաստատել է գործընթացը հանրաճանաչ սկզբունքների՝ ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության ու հավասարության հիման վրա կյանքի կոչելու հարցում ՀՀ հետևողական մոտեցումը»,- ասված է հաղորդագրությունում։ Միրզոյանն ու Բոնոն մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԱՄՆ երկկողմ քաղաքական երկխոսության օրակարգի և գործընկերության հետագա զարգացման հարցերի շուրջ:
13:43 - 13 մարտի, 2024
ԱՄՆ-ն նախատեսում է 52 միլիոն դոլար տրամադրել Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման համար
 |armeniasputnik.am|

ԱՄՆ-ն նախատեսում է 52 միլիոն դոլար տրամադրել Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման համար |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ԱՄՆ-ն 2025 թվականին մտադիր է 52 մլն դոլար տրամադրել Հայաստանի ժողովրդավարությունն ու տնտեսությունը ամրապնդելու համար: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին այսօր հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը։   «Հայաստանի մասով բյուջեն 52 միլիոն դոլար է ենթադրում»,- ասել է նա՝ պատասխանելով «Հայաստանում տնտեսության և ժողովրդավարության ամրապնդման» համար նախատեսվող ծախսերի գումարի մասին հարցին:   Հիշեցնենք` այս տարի հունվարին ԱՄՆ պետքարտուղարության՝ կոռուպցիայի դեմ գլոբալ պայքարի համակարգող Ռիչարդ Նեֆյուն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ ԱՄՆ վարչակազմը շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը ժողովրդավարության ամրապնդման, արդարադատության ոլորտում բարեփոխումների արդյունավետ իրականացման և կոռուպցիայի դեմ պայքարում:
22:59 - 11 մարտի, 2024
Բլինքեն․ «ԱՄՆ-ն և Թուրքիան կարևոր և սերտորեն համագործակցող դաշնակիցներ են»
 |azatutyun.am|

Բլինքեն․ «ԱՄՆ-ն և Թուրքիան կարևոր և սերտորեն համագործակցող դաշնակիցներ են» |azatutyun.am|

azatutyun.am: «ԱՄՆ-ը և Թուրքիան կարևոր և սերտորեն համագործակցող դաշնակիցներ են մի ժամանակաշրջանում, երբ բախվում են ընդհանուր մարտահրավերների»,- հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը իր թուրք պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ նախօրեին Վաշինգտոնում կայացած բանակցությունների ժամանակ։ Ընդլայնված կազմով բանակցությունների մեկնարկին ամերիկյան դիվանագիտության ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել թուրքական կողմին ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացին նպաստելու համար։ Ամերիկյան աղբյուրների փոխանցմամբ՝ թուրք-ամերիկյան բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր՝ այդ թվում Ուկրաինայում և Գազայում շարունակվող ռազմական գործողությունների թեման։ «Վերջին մի քանի ամիսներին սա իմ և Թոնիի արդեն երրորդ հանդիպումն է։ Դրա պատճառն այն է, որ աշխարհքաղաքական և տարածաշրջանային զարգացումները հուշում են մեզ, որ պետք է սերտորեն համագործակցել և աշխատել իրար հետ», - նշել է Թուրքիայի արտգործնախարարը։
14:50 - 09 մարտի, 2024
ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտպանության նախարարները քննարկել են Գազայի հարցը |tert.am|

ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտպանության նախարարները քննարկել են Գազայի հարցը |tert.am|

tert.am: Իսրայելի և Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարներ Յոավ Գալանտը և Լլոյդ Օսթինը քննարկել են Գազայում ստեղծված իրավիճակը։ Գալանտն Օսթինին տեղեկացրել է «Համաս»-ի դեմ գործողությունների և անկլավում պահվող պատանդների ազատ արձակման գործընթացի մասին։ «Համաս»-ը Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել: «Նախարար Գալանթն ընդգծել է, որ պատանդների վերադարձն Իսրայելի բարձրագույն բարոյական պատասխանատվությունն է, և որ դրան հասնելու համար գործադրվող ռազմական ճնշումը կավելանա: Պատանդների իրավիճակը միջազգային մարդասիրական ճգնաժամ է, այն պահանջում է գլոբալ իրազեկում և գործողություններ»,- ասել է Գալանտը: Իսրայելի բանակի մամլո վարչության հրապարակած հաղորդագրությունում նշվում է, որ նախարարը շնորհակալություն է հայտնել Օսթինին և ԱՄՆ վարչակազմին՝ Իսրայելին սատարելու համար։
17:52 - 08 մարտի, 2024
Կանադայի մայրաքաղաքում հրաձգության հետևանքով 6 մարդ է զոհվել |news.am|

Կանադայի մայրաքաղաքում հրաձգության հետևանքով 6 մարդ է զոհվել |news.am|

news.am: Կանադայի մայրաքաղաք Օտտավայում հրաձգության հետևանքով վեց մարդ է զոհվել, այդ թվում՝ չորս երեխա, կասկածյալը ձերբակալվել է, հայտնում է տեղի ոստիկանությունը։ «Օտտավայի ոստիկանության սպանությունների բաժինը հետաքննում է վեց մարդկանց մահը, որոնց մարմինները հայտնաբերվել են երեկ երեկոյան ժամը 23-ից քիչ առաջ: Մեկ հոգի բերման է ենթարկվել, հասարակական անվտանգությանը ներկա սպառնալիք չկա»,- ասվում է Օտտավայի ոստիկանության հայտարարության մեջ X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter): Նշվում է, որ ոստիկանությունն արձագանքել է 911 զանգին և դեպքի վայրում հայտնաբերել վեց մահացածի դի։ Ոստիկանության պետ Էրիկ Սթաբսը Կանադայի CBC հեռուստաընկերությանը հայտնել է, որ նրանք մահացել են զանգվածային հրաձգության հետևանքով։ Զոհերի ինքնությունը այս պահին հաստատված չէ։
10:05 - 08 մարտի, 2024