Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան պայմանավորվել են դիտարկել միջխորհրդարանական մակարդակով երկխոսության հնարավորությունը

Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան պայմանավորվել են դիտարկել միջխորհրդարանական մակարդակով երկխոսության հնարավորությունը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 22-ին Ժնևում անցկացվող Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Հանդիպումը կազմակերպվել է Միջխորհրդարանական միության նախաձեռնությամբ և միջնորդությամբ: Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացին երկու երկրների խորհրդարանների հնարավոր աջակցությունը: Կողմերը պայմանավորվել են դիտարկել միջխորհրդարանական մակարդակով երկխոսության հնարավորությունը: Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում: Հանդիպման ավարտին երկու երկրների խորհրդարանների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
22:35 - 22 մարտի, 2024
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը թուրք- ադրբեջանական էներգետիկ համագործակցությանը

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը թուրք- ադրբեջանական էներգետիկ համագործակցությանը

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև համագործակցությանն էներգետիկ ոլորտում։ Ներկայացնում ենք Միության տարածած հայտարարությունը․  «Ժնևում ընթացող Միջուկային էներգետիկայի գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են երկու երկրների միջև առևտրի, էներգետիկայի, անվտանգության, տրանսպորտի, գիտության և կրթության ոլորտներում համագործակցության խորացման կարևորության հարցը։ Նշվել է տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների համատեղ զարգացման կարևորությունը։  Ադրբեջանի նման համագործակցության շրջանակներում պարբերաբար փորձ է արվում սեղմել Հայաստանի շուրջ զարգացման օղակը, որի համատեքստում պարզ դիտարկելի է Հայաստանի էներգետիկ պոտենցիալի զարգացման զսպման փորձը, ինչն ինքնին մեր պետության դեմ վարվող հիբրիդային պատերազմի գործիքակազմերից է։ Մինչդեռ նավթագազային պաշարների հանույթի հետևանքով էկոլոգիական լրջագույն խնդիրներ հարուցող այս համագործակցությունը փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել խնդրի բուն էությունից և արհեստական «մտահոգությունների» հրահրմամբ ձևավորել իրենց համար առավել շահավետ աշխարհաքաղաքական միջավայր։  Զուգահեռաբար, Ադրբեջանի «քաղհասարակությունը» (սահմանումն ինքնին զավեշտալի է) բաց նամակներ է հղում Միջուկային էներգետիկայի գագաթնաժողովի ղեկավարությանը՝ ուշադրություն հրավիրելով Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանի վտանգների վրա և կոչ անելով միջազգային ջանքերով հասնել դրա փակմանը: Ադրբեջանական իշխանությունները և իրենք իրենց քաղհասարակություն որակած անհատների համախումբը արդյո՞ք ծանոթ են Ադրբեջանի բնապահպանական միջավայրի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների վերջին տարիների հաշվետվություններին, տեղյա՞կ են արդյոք քանի տասնյակ հազար հեկտար է աղտոտված նավթային թափոններով, քանի քաղցկեղածին լիճ կա և ինչպիսինն է վիճակագրությունը բնապահպանորեն հարուցված հիվանդությունների առումով։ Միայն «Թունավոր վայրերի նույնականացման ծրագրի» (Toxic Site Identification Program) շրջանակներում արձանագրվել է Բաքվին հարակից շրջաններում բարձր մակարդակի աղտոտվածությունը նավթամթերքներով, ծանր մետաղներով և այլ վնասակար արտանետումներով, իսկ Սումգայիթի արդյունաբերական քիմիական թափոնների առաջացրած աղտոտվածության մակարդակը ԽՍՀՄ ժամանակաշրջանից մինչ օրս գնալով աճել է։ Եվ նման երկիրը երեսպաշտորեն մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին: Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը խստորեն դատապարտում է ցանկացած համագործակցություն, որը միտված է Հայաստանի զարգացման հնարավորությունների սահմանափակմանը կեղծ մտահոգությունների քողի տակ, քանզի միակ մտահոգությունը, որն Ադրբեջանն ունի դա Հայաստանի զարգացումն է: Հայ փախստականության միջազգայնորեն երաշխավորված վերադարձի անօտարելի իրավունքի իրացումը գործնական ուղու վրա դնելու փոխարեն Ադրբեջանը զբաղված է տարածաշրջանային կեղծ օրակարգերի ստեղծմամբ, որոնք իրենց ամբողջության մեջ տեղավորվում են հակահայկականության ադրբեջանական ընկալումների և դրանց կիրառականության շրջանակներում»։   
16:50 - 22 մարտի, 2024
 «Ֆրանսիայի վարչապետին կոչ ենք անում զերծ մնալ սադրիչ հայտարարություններից». Հաջիզադե  |azatutyun.am|

«Ֆրանսիայի վարչապետին կոչ ենք անում զերծ մնալ սադրիչ հայտարարություններից». Հաջիզադե |azatutyun.am|

azatutyun.am: «Ադրբեջանը կոչ է անում Ֆրանսիայի վարչապետի վերջ տալ սադրիչ հայտարարություններին», - մեկնաբանելով Գաբրիել Աթալի՝ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ ձեռնարկված ադրբեջանական հարձակումը դատապարտող հայտարարությունները, այսօր նշել է այդ երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն։ «Ադրբեջանի կողմից ձեռնարկված գործողությունները ամբողջությամբ համապատասխանում էին միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ինչպես նաև այն բանաձևերին, որ ընդունվել էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից։ Հիշեցնենք, որ Ֆրանսիան այդ խորհրդի մշտական անդամ է», - նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակը՝ հավելելով, - «մեկ անգամ ևս կոչ ենք անում Ֆրանսիային դասեր քաղել սեփական պատմությունից և չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին»։ Երեկ Գաբրիել Աթալը հայտարարել է, որ Մոսկվան չդատապարտեց Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում, որտեղ մինչև անցած տարեվերջ մեծամասնությամբ հայեր էին բնակվում՝ շեշտելով՝ այսպես կոչված ռուսական «խաղաղապահ» ուժերը թույլ տվեցին, որ այնտեղ հումանիտար ճգնաժամ լինի։
17:49 - 21 մարտի, 2024
Թիմ Լոութընը ՄԹ կառավարությանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտումների համար
 |armenpress.am|

Թիմ Լոութընը ՄԹ կառավարությանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտումների համար |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Թագավորության խորհրդարանի պատգամավոր, Պահպանողական կուսակցության անդամ, ՄԹ-ՀՀ բարեկամության խմբի նախագահ Թիմ Լոութընն արձանագրել է, որ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Լեռնային Ղարաբաղում՝ ՄԹ կառավարությանը կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ Թիմ Լոութընն այդ մասին ասել է Միացյալ Թագավորության խորհրդարանում «Լեռնային Ղարաբաղի փախստականներին միջազգային աջակցություն» խորագրով քննարկման ժամանակ։ «Այս պալատում և գլխավոր պալատում մենք շատ ենք խոսել հայերի խնդիրների մասին։ Մենք ունեցել ենք իմ կողմից ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը և այլն, և մենք քննարկել ենք Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ խնդիրները։ Երեկ տագնապալի ու սթափեցնող ճեպազրույց ունեցանք Հայաստանի մարդու իրավունքների նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի հետ։ Նա մեզ տեղեկացրեց Հայաստանին սպառնացող վերջին վտանգների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում անցած տարվա ընթացքում տեղի ունեցածի ժամանակագրության մասին»,- ասել է Լոութընը: Նա հիշեցրել է, որ անցյալ տարվա սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում էր սկսել Լեռնային Ղարաբաղում՝ հայերին դուրս մղելով այն տներից, որտեղ նրանք ապրել են սերունդների ընթացքում: «Նրանք, ինչպես երեկ լսեցինք, շրջափակել են տարածքից դուրս փախուստի ուղիները և տարել մի շարք զինվորականներ և քաղբանտարկյալների՝ կոնկրետ անձանց։ Նրանք գերության են վերցրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին։ Նրանք մնում են գերության մեջ։ Մյուս ռազմագերիների թվում են Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը, Դավիթ Մանուկյանը և Լևոն Մնացականյանը։ Ո՞րն էր այդ ամենի արդյունքը։ Անկեղծ ասած, դա լայնամասշտաբ էթնիկ զտում էր։ Մինչև 2020 թվականի պատերազմը Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կազմում էր 160 հազար մարդ։ Կանայք, տարեցներն ու հիվանդ մարդիկ տարհանվել են նախնական ռմբակոծությունների ժամանակ, և շատերը երբեք հետ չեն գնացել 2020 թվականի նոյեմբերի հրադադարից հետո: Շատ հիվանդներ և որոշ ուսանողներ լքել են Լեռնային Ղարաբաղը շրջափակման ժամանակ: Գնահատվում է, որ 2023 թվականի սեպտեմբերի հարձակումներից հետո 105,000 հայեր լքել են Լեռնային Ղարաբաղը՝ քաոսային վիճակում, փակ ճանապարհներով»,- մանրամասնել է Լոութընը։ Նա շեշտել է, որ Ադրբեջանը փորձում է ջնջել մի ժողովրդի անունը, մշակույթը, պատմությունն ու ժառանգությունը, որն ապրել է այդ տարածքում  դարեր շարունակ: Լոութընը դիմել է քննարկմանը ներկա ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիին՝ ընդգծելով, որ իրենք մարդասիրական պարտականություններ ու երկարամյա հարաբերություններ ունեն Հայաստանի, հայկական սփյուռքի հետ ողջ աշխարհում և Միացյալ Թագավորությունում։ «Արդյոք կառավարությունը հետաքննելո՞ւ է, թե արդյոք տեղի են ունեցել էթնիկ զտումներ ՄԱԿ-ի սահմանումներով: Եթե այո, ապա որո՞նք են դրա հետևանքները: Արդյոք կառավարությունը կպահանջի» հետաքննել, թե ինչպես են վերաբերվում Ադրբեջանում քաղբանտարկյալների և ռազմագերիների նկատմամբ, որոնք դեռ պահվում են ադրբեջանցիների մոտ: Ի՞նչ է անելու կառավարությունը, որպեսզի ճնշում գործադրի ադրբեջանցիների վրա՝ նահանջելու Հայաստանի ինքնիշխան տարածքից: Ինչպես լսել ենք, մեծ ահազանգ կա, որ առաջիկայում նրանք կարող են հետագա ռազմական ոտնձգություններ կատարել հստակ, ինքնիշխան հայկական տարածքի նկատմամբ։ Միջազգային իրավունքի այս չարաշահումների համար հետևանքներ պետք է լինեն։ Պետք է լինեն պատժամիջոցներ։ Կարծում եմ, որ Միացյալ Թագավորությունը դերակատարում ունի ցանկացած խաղաղապահ գործունեության մեջ, որը կարող է օգտագործվել Լեռնային Ղարաբաղը և Հայաստանի սահմանները անվտանգ դարձնելու համար, քանի որ սա շատ փխրուն իրավիճակ է: Մենք այստեղ հոգատարության պարտականություն ունենք։ Այս պալատի պարտականություններից մեկն է աշխարհին տեղեկացնել այս էթնիկ զտումների և այս հսկայական հումանիտար ճգնաժամի մասին»,- հայտարարել է Լոութընը։
12:20 - 21 մարտի, 2024
Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության միասնական հայտարարությունը

Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության միասնական հայտարարությունը

Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ու կարիքների ապահովման վերաբերյալ հանրահավաքի նախաձեռնողները հանդես են եկել միասնական հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ «Խստագույնս դատապարտելով Ադրբեջանի բռնապետական ռեժիմի ցեղասպանական քաղաքականությունը, որի հետևանքով 2020-2023թթ. Արցախի բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է ամբողջական և բռնի տեղահանման ու հայրենազրկման. Ընդգծելով, որ այդ ցեղասպանությունը տեղի է ունեցել միջազգային հանրության՝ ցեղասպանությունները կանխելու և ժողովուրդներին պաշտպանելու պատասխանատվության բացարձակ ձախողման ու անգործության պայմաններում. Շեշտադրելով, որ նույն ցեղասպանական քաղաքականության հարուցած գոյաբանական վտանգների և միջազգային պաշտպանության մեխանիզմների պատշաճ չկիրառման պատճառով Արցախի ժողովուրդը դեռևս ի վիճակի չէ վերադառնալ սեփական Հայրենիք՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետություն, որը, ինքնորոշման իրավունքի իրացման հիման վրա, կայացել է Ադրբեջանին չպատկանող տարածքներում. Կարևորելով, որ Արցախի ժողովրդի մոտ առկա է կամք հավաքական կերպով վերադառնալու և անվտանգ, արժանապատիվ ու ինքնիշխան պայմաններում ապրելու Արցախում. Բարձր գնահատելով Հայաստանի ու Սփյուռքի մեր հայրենակիցների ցուցաբերած համապարփակ աջակցությունը և արձանագրելով ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրերի կարևորությունը, չնայած բազմաթիվ խնդիրների ու կարիքների շարունակական առկայությանն առ այսօր. Ուսումնասիրելով ՀՀ կառավարությունում քննարկվող՝ Արցախից բռնի տեղահանված անձանց բնակարաններով ապահովման և այլ ծրագրերի հիմնական սկզբունքների վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները. Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը տարբեր ներպետական ու միջպետական ակտերով ու պաշտոնական հայտարարություններով տասնամյակներ շարունակ քաղաքական, իրավական, անվտանգային ու սոցիալ-տնտեսական պատասխանատվություն է ստանձնել Արցախի ժողովրդի հանդեպ, որն էլ ճանաչվել է միջազգային հանրության տարբեր ձևաչափերում. Հիմք ընդունելով, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանը պարտավորվում է բռնի տեղահանված (ներառյալ՝ փախստական) անձանց ապահովել կացարանով՝ մինչև հարցի վերջնական կարգավորումը. Կարևորելով Հայաստանի մեր կարիքավոր հայրենակիցների սոցիալական հիմնախնդիրների լուծումը նույնպես՝ միևնույն ժամանակ ընդգծելով Արցախի ժողովրդի կարիքների ու կարգավիճակի, դրանց պատճառների, այդ կարիքների բավարարման ֆինանսավորման աղբյուրների և ՀՀ ստանձնած պարտավորությունների առանձնահատկությունների գիտակցման անհրաժեշտությունը. Արտացոլելով Արցախի ժողովրդի լայն շրջանակների ու Արցախի Հանրապետության պետական մարմինների հետ ունեցած քննարկումների արդյունքում վերհանված խնդիրներն ու առաջարկությունները՝ Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության կողմից 2024թ. Մարտի 20-ին կազմակերպված հանրահավաքի մասնակիցներս ամրագրում ենք մեր դիրքորոշումներն ու առաջարկները Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանության ու հրատապ կարիքների ապահովման վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետությունից և միջազգային հանրության բոլոր անդամներից պահանջում ենք ապահովել արդյունավետ միջազգային պաշտպանության մեխանիզմներ Արցախի ժողովրդի վերադարձի հավաքական իրավունքի իրացման և պատմական Հայրենիքում անվտանգ, արժանապատիվ ու ինքնիշխան պայմաններում կյանքի ապահովման համար: ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ. Դեկտեմբերի 7-ի ու 2023թ. նոյեմբերի 17-ի որոշումների և մի շարք այլ միջազգային փաստաթղթերի համաձայն՝ երաշխավորել Արցախում մեր հոգևոր-մշակութային ժառանգության, հանրային ու մասնավոր սեփականության պաշտպանությունը ադրբեջանական օկուպացիոն միջամտություններից: Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը զերծ մնալ միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական գանգատներից հրաժարվելու մտադրություններից ու գործողություններից՝ լրացուցիչ չափով հարվածի տակ չդնելու Արցախի ժողովրդի հավաքական ու անհատական իրավունքների պաշտպանության և միջազգային արդարադատության ապահովման տեսանելի հեռանկարները: Ակտիվ ու գործնական քայլեր ձեռնարկել միջազգային հանրությունից ու Սփյուռքից համապատասխան միջոցներ ներգրավելու ուղղությամբ՝ լուծելու Արցախի բռնի տեղահանված ժողովրդի միջանկյալ մարդասիրական հիմնախնդիրները՝ նախքան հավաքական վերադարձի ապահովումը: Ապահովել, որ բոլոր մարդասիրական բնույթի ծրագրերը, մի կողմից, բավարարեն Արցախի բռնի տեղահանված ժողովրդի կարիքները, իսկ, մյուս կողմից, նպաստեն նրա արտագաղթի կանխմանը, միասնականության ապահովմանն ու ինքնության պահպանմանը՝ սպասարկելով հավաքական վերադարձի տեսլականին հասնելու ջանքերին: Հայաստանի Հանրապետությունում ապահովել պայմաններ Արցախի ժողովրդի հավաքական ինքնության պահպանման ու իրավունքների պաշտպանության համար՝ ըստ այդմ առաջիկա բնակարանային ծրագիրն իրականացնելով արցախյան համայնքների պահպանման սկզբունքով: Բնակարանային կարիքների ապահովման ծրագրում առաջնահերթություն տալ սոցիալական և մատչելի բնակֆոնդի արագ ձևավորմանը՝ սեղմ ժամկետում ապահովելով պետական լայնածավալ աջակցություն կառուցապատման աշխատանքներին: Երկրորդային շուկայից բնակարան ձեռք բերելու համար սահմանել իրականությանը համապատասխանող գումարի չափ՝ հիմք ընդունելով առկա շուկայական գներն ու սպասվող միտումները: Աջակցությունը ցուցաբերել ըստ կարիքի՝ առանց գումարի վերադարձելիության պահանջի՝ հաշվի առնելով Արցախի ժողովրդի մեծ կորուստներն ու սոցիալական ծանրագույն վիճակը: Ծրագիրն իրականացնել առանց խտրականության ու պարտադրանքի՝ անկախ բռնի տեղահանված անձանց քաղաքացիությունից ու հաշվառումից՝ ՀՀ օրենսդրությանն ու միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին համապատասխան: Առանց կրճատումների շարունակել բնակվարձի և կոմունալ ծախսերի համար ֆինանսական աջակցության գործող ծրագիրը՝ մինչև տվյալ ընտանիքին բնակարանով ապահովելը՝ ծրագրում ներառելով նաև 2020թ. տեղահանված անձանց: Ծրագրում սահմանել առաջնահերթություններ և լրացուցիչ արտոնություններ զոհվածների ու անհայտ կորածների, առաջին խմբի հաշմանդամների և բազմազավակ ընտանիքների համար: Ծրագրում նախատեսել նաև համակարգային լուծումներ Արցախից բռնի տեղահանված անձանց և Հայաստանի հյուրընկալ բնակավայրերի բնակչության կայուն զբաղվածության ապահովման համար: Ծրագրի նախագիծը, ՀՀ օրենսդրությամբ ու իրավակիրառ պրակտիկայով նախատեսված կերպով, դնել հանրային լայն ու մանրակրկիտ քննարկման և հաշվի առնել Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության և Արցախի Հանրապետության պետական մարմինների մտահոգություններն ու առաջարկները: Հանրային քննարկումները պետք է նպատակաուղղված լինեն ծրագրի ներառականության, արդարացիության ու արդյունավետության ապահովմանը: Ակնկալում ենք, որ ՀՀ իշխանությունները երկշաբաթյա ժամկետում ներառական ու արդյունավետ քննարկումներ կսկսեն և հստակ դիրքորոշում կհայտնեն վերոնշյալ հարցերի շուրջ, որպեսզի հնարավոր լինի ավելի մանրամասն քննարկումներ իրականացնել հետագա անելիքների վերաբերյալ: Մենք հետևողական ենք լինելու Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանության և կարիքների բավարարման հարցերում՝ կիրառելով օրինական բոլոր միջոցներն այդ ճանապարհին և զերծ մնալով հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը վնաս հասցնող որևէ քայլից»։
09:56 - 21 մարտի, 2024
Գյուղի մասին չէ խոսքը, այլ գյուղի դիմաց գտնվող սահմանի. Փաշինյանը՝ Տավուշի մարզի մասին |armeniasputnik.am|

Գյուղի մասին չէ խոսքը, այլ գյուղի դիմաց գտնվող սահմանի. Փաշինյանը՝ Տավուշի մարզի մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի հարցի՝ ներկայացրեց Տավուշի մարզի այն 4 գյուղերը, որոնք խնդրահարույց են։ Արփի Դավոյանը, հարց ուղղելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց, որ քաղաքացիներ են դիմել մտահոգությամբ, որ Ադրբեջանին հանձնվող 4 գյուղերը ՀՀ ինքնիշխան տարածքից են տրվելու, այսինքն՝ 29 800 քմ-ից։ Փաշինյանը նշեց, որ ինքը Տավուշի բնակիչների հետ հանդիպմանն ադրբեջանական անուններով որևէ գյուղի անուն չի տվել մինչև այն պահը, երբ ուրիշն է խոսել այդ մասին։ «Կիրանցի համայնքապետը խոսեց Խերեմբլի գյուղի մասին, ես էլ հարցրի՝ նման գյուղ Տավուշի մարզում կա՞։ Ի դեպ, գյուղերի անուններ բարձրաձայնել է Ադրբեջանը։ Պետք է արձանագրել, որ սա մեր սահմանի ամենախնդրահարույց տեղն է՝ իր կտրտվածությամբ ու բարդությամբ։ Մենք ասում ենք, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է Ադրբեջանի հետ դելիմիտացիան սկսել հետևյալ տարածքից… Գյուղի մասին չէ խոսքը, այլ գյուղի դիմացը գտնվող սահմանի։ Մենք ասում ենք, որ դելիմիտացիան պատրաստ ենք սկսել այդ գյուղերի դիմացը գտնվող սահմանից՝ ՀՀ-ի կողմից Բաղանիս, Ադբեջանի կողմից՝ Բաղանիս Այրում։ Պետք է ֆիքսենք, որ սրանք նույն գյուղերը չեն։ Շարունակենք. ՀՀ-ի կողմից Ոսկեպար գյուղ, Ադրբեջանի կողմից՝ դիմացը գտնվող Աշաղի Ակսիպարա գյուղ, ՀՀ-ի կողմից՝ Կիրանց գյուղ, Ադրբեջանի կողմից՝ Խերեմբլի գյուղ, ՀՀ կողմից Բերքաբեր գյուղ, Ադրբեջանի կողմից՝ Կիզիլ Հջիլի գյուղ։ Ընդ որում՝ այս գյուղը այսօր էլ, երեկ էլ, երեկ չէ առաջի օրն էլ, 20 տարի առաջ էլ եղել է Ադրբեջանի կազմում։ ՀՀ կառավարությունը հիմա որ ուզի էլ, չի կարող հանձնել Կիզիլ Հջիլի գյուղը, քանի որ այն Ադրբեջանինն է միշտ եղել։ Իմ նշած բոլոր գյուղերը ոչ անկլավային գյուղեր են»,- հայտարարեց նա։ ՀՀ վարչապետը չժխտեց, որ Ոսկեպարի անվտանգության հետ կապված խնդիրներ կան, ու գյուղացիների բարձրացրած բոլոր հարցերը լեգիտիմ են։
18:12 - 20 մարտի, 2024
ԵՄ առաքելությունը Հայաստանում լրտեսում է Ռուսաստանին, Իրանին եւ Ադրբեջանին. Զախարովա
 |news.am|

ԵՄ առաքելությունը Հայաստանում լրտեսում է Ռուսաստանին, Իրանին եւ Ադրբեջանին. Զախարովա |news.am|

news.am: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթացի դրական դինամիկան նկատվել է այն ժամանակ, երբ ակտիվ կերպով կատարվել են բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունները, երբ իրականացվել են կանոնավոր շփումներ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան ձեւաչափով։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ դա չի նշանակում, որ չկան այլ տեսական հնարավորություններ։ Սակայն հենց այդ ժամանակ է եղել դինամիկա՝ կապված եռակողմ պայմանավորվածությունների իրականացման եւ այն ձեւաչափերի հետ, որոնք թելադրվել են դրանցով։ Զախարովան նշել է, որ ավելի ուշ  տարածաշրջանի գործերին սկսեց միջամտել Արեւմուտքը, որը պարզապես ցանկանում էր իրենով անել օրակարգը։ «Նրանց հանգիստ չէր տալիս այն, որ իրավիճակը մտնում է խաղաղ հուն, որ կա միջազգային-իրավական չափում, որ երկրները պայմանավորվում են առանց որեւէ ագրեսիայի, չարացածության, չնայած շատ ծանր անցյալին, բայց խաղաղ ապագայի հստակ պլան ունենալով, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Դա նշանակում էր օրակարգի զավթում։ Հենց Արեւմուտքը Հայաստանին պարտադրեց Ղարաբաղի իր ձեւը՝ մոռանալով տեղի հայ բնակչության իրավունքների եւ անվտանգության պահպանման անհրաժեշտության մասին։ Դա հանգեցրեց տարածաշրջանում լրացուցիչ խնդրի ստեղծման»,- ասել է Զախարովան։ Նա նշել է, որ արեւմտյան վարչակարգերն են հարկադրում Երեւանին միակողմ որոշումներ կայացնել վիճելի տարածքային հարցերում երկու երկրների սահմանին, ինչպես նաեւ Հայաստանին դրդում են, որպեսզի փլուզեն դրական միտումները Բաքվի հետ շփումներում  եւ Մոսկվայի հետ հարաբերություններում։ «Մենք Երեւանի հետ ունեցել ենք հարաբերություններ, ունենք այդ հարաբերությունները, եւ ես անկեղծորեն համոզված եմ, որ այսուհետ էլ զարգանալու են դաշնակցային ուղիով»,- ասել է նա։ Զախարովան հայտնել է, որ ԵՄ առաքելությունը Հայաստանի տարածքում լրտեսում է Ռուսաստանին, Իրանին, Ադրբեջանին, ինչը փաստագրական հիմք ունի։ Նա չի բացառել, որ դա կարող է հանգեցնել անշրջելի հետեւանքների տարածաշրջանում։
17:24 - 20 մարտի, 2024
Այս պահի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա որևէ համաձայնություն քարտեզների վերաբերյալ․ վարչապետ
 |armenpress.am|

Այս պահի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա որևէ համաձայնություն քարտեզների վերաբերյալ․ վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Այս պահի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա որևէ համաձայնություն քարտեզների վերաբերյալ, որոնք պետք է օգտագործվեն սահմանազատման գործընթացում։ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Քարտեզների վերաբերյալ այս պահի դրությամբ որևէ համաձայնություն Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա։ Կա համաձայնություն, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։ Եվ կա ըմբռնում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթաց։ Սահմանազատման գործընթացի համար նույնպես քաղաքական հիմքը պետք է լինի Ալմա Աթայի հռչակագիրը»,- ընդգծեց Փաշինյանը։ Վարչապետը պարզաբանեց, թե ինչ է նշանակում Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատում իրականացնելը։ «Դա նշանակում է ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահման ստեղծել, այլ նշանակում է՝ Խորհրդային Միության ամենավերջին դե-յուրե նշանակություն ունեցող սահմանները վերաարտահայտել գետնի վրա»,- եզրափակեց Փաշինյանը։
17:05 - 20 մարտի, 2024
«Փաշինյանը վախեցած ա ու մեզ էլ ուզում էր վախեցնել. մենք մի թիզ հող չունենք տալու». Ոսկեպարցիների բողոքի հավաքը
 |news.am|

«Փաշինյանը վախեցած ա ու մեզ էլ ուզում էր վախեցնել. մենք մի թիզ հող չունենք տալու». Ոսկեպարցիների բողոքի հավաքը |news.am|

news.am: Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում բնակիչները հավաք են անցկացրել՝ անհամաձայնություն արտահայտելով Փաշինյանի՝ իրենց հետ հանդիպմանը արտահայտած մտքերի հետ: «Մենք տալու բան չունենք, մենք ապրելու ենք այստեղ, մեռնելու ենք այստեղ: Մենք մի թիզ հող չունենք տալու: Եթե կողքից կօգնեն՝ կօգնեն, գլխներիս վրա տեղ ունեն: Այն ժամանակ էլ են եկել մեր տղերքը օգնել, հիմա էլ են պատրաստ գան ջոկատները: Սա մեր պապենական հողերն են: Վարչապետը, որ ասում է, նույնիսկ մեր գետի տեղը չգիտի: Երեւանում չեն պատկերացնում, որ եթե էդ հատվածները տվեցին, չեն կարողանալու Նոյեմբերյան գնան, էլ Ոսկեպար չեն գալու, կգնան Վանաձոր ու Ալավերդի: Փաշինյանի գնալուց հետո ավեկլի մարտական ենք տրամադրված: Եկավ մեզ լավ «դուխ տվեց» գնաց: Ուզեցավ մեջքներս կոտրի, բայց դա հնարավոր չի: Մենք մենակ էլ մեր հողը կպահենք, բայց եթե ժողովուրդը գա, միանա, ավելի հեշտ կպահենք»,-ասաց ոսկեպարցիներից մեկը: Մեկ ուրիշն էլ հավելեց. «Ուզեցավ աչքներս վախացնի, որ հոկտեմբերյանից կմտնեն, եթե էստեղ պատերազմ սկսվի: Նա ի՞նչ իրավունք ունի ասի՝ Թուրքիան էնտեղից կհարձակվի: Թուրքիան ի՞նչ  խնդիր ունի, Ադրբեջանը խնդիր ունի: Ասում ա՝ Ռուսաստանն էնտեղից կհարձակվի, Պակիստանն էնտեղից: Լավ ա՝ Իրանի ու Վրաստանի մասին էլ չասաց: Թուրքն ուզում է էս խելոք տղին վախացնի, որ խելոք հողերը տա, բայց դա չլնող բան է: Փաշինյանը վախեցած ա, ու ուզում է մեզ էլ վախացնի: Բայց մենք պատրաստ ենք մինչեւ վերջ կանգնելու»: Ոսկեպարցիները նշում են, որ ամբողջ Հայաստանը պետք է Ոսկեպարի շուրջը համախմբվի։  Հիշեցնենք, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Տավուշի մարզ, որտեղ հանդիպել էր Ոսկեպարի, Բաղանիսի եւ հարակից բնակավայրերի բնակիչների հետ։  ՀՀ վարչապետը մարտի 12-ին տված իր մամուլի ասուլիսի ընթացքում չէր բացառել, որ Ադրբեջանի հետ սահմանի դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։  «Նախկինում էլ չեմ բացառել և չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսել Տավուշի մարզից։ Եվ այս գործընթացի շուրջ որոշումներ կայացնելիս մենք պետք է ելնենք իրողությունների և իրավիճակի համապարփակ վերլուծությունից և Հայաստանի շուրջ առկա անվտանգային մարտահրավերները և իրադրության կայունության ապահովման պահանջները, անհրաժեշտությունները կառավարելու տրամաբանությամբ»,-նշել էր վարչապետը։
16:27 - 20 մարտի, 2024
Եթե Տիգրանաշենը հանձնեցին, ոչ մի հայ վարորդ էստեղով չի անցնի. «Միասին» շարժումը Տիգրանաշենում է
 |news.am|

Եթե Տիգրանաշենը հանձնեցին, ոչ մի հայ վարորդ էստեղով չի անցնի. «Միասին» շարժումը Տիգրանաշենում է |news.am|

news.am: «Միասին» շարժման անդամներն այսօր՝ մարտի 20-ին, այցելել են Արարատի Մարզի Տիգրանաշեն գյուղ, որը Ադրբեջանը համարում է անկլավ եւ պահանջում է իրեն հանձնել այն: Շարժման անդամներից Տիգրան Եղոյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Մենք անընդունելի ենք համարում անկլավ հասկացությունը: Անընդունել ենք համարում եւ անբարոյականություն, երբ որեւէ պետական պաշտոնյայի շուրթերից հնչում է, որ հանձնվում է: Դրանով փակվում են ռազմավարական ճանապարհները: Այ այնտեղ հայկական պոստերն են, որտեղ կանգնած են մեր տղաները: Իսկ մի քիչ այն կողմ գտնվող բլուրի տակ մեր հին հեթանոսական ավերակներն են: Մենք կորցնելու ենք չքնաղ հայկական տարածք՝ Տիգրանաշենը: Այս գյուղն ամայացրել են, որտեղ գյուղի ոչ մի բնակիչ չունի ոչ հողի, ոչ տան վկայական: Ովքե՞ր են սրա պատասխանատուները եւ ինչ միտում ուներ, որ որեւէ գյուղացի չի ունեցել հողակտոր: Այլեւս ոչ մեկը չի փորձում այստեղ հող մշակել կամ անասնապահություն անել: Վայոց ձորում ես ունեմ անասուններ, եթե թույլ տան, ես պատրաստ եմ իմ անասնագլխաքանակը բերել այստեղ, որովհետեւ սա ցածր է եւ ամբողջ ձմեռ կարող եմ անասնակերի խնդիր չունենալ: Պետական մարմինները թույլ չեն տալիս: Երասխը արդեն դառնում է սահման, եւ ճանապարհով անցնելիս ամեն անգամ Ադրբեջանի դրոշն ենք տեսնում, իսկ եթե հանձնեն Տիգրանաշենը, Ելփին եւ Չիվա գյուղերը թիրախի տակ են հայտնվելու: Ոչ մի հայ վարորդ չի կարող այդ ճանապարհով անցնել»,-ասաց Եղոյանը: Նա հավելեց, որ իրենց պետությունից օգնություն պետք չի, ուղղակի թող թողնեն մարդիկ գան էստեղ ապրեն, աշխատեն. «Հիանալի խաղաղագործության համար հող է, ինչու չեն թողնում: Ասում են՝ անկլավ է, ի՞նչ անկլավի մասին է խոսքը»:
15:16 - 20 մարտի, 2024
Բաքվում հայ ռազմագերիների դատական գործերը հակասում են միջազգային իրավունքին․ քննարկում Եվրոպական խորհրդարանում
 |armenpress.am|

Բաքվում հայ ռազմագերիների դատական գործերը հակասում են միջազգային իրավունքին․ քննարկում Եվրոպական խորհրդարանում |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել համաժողով՝ նվիրված Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին։ Համաժողովն անցկացվեց Եվրոպական խորհրդարանի ԵԺԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչեւի հովանու ներքո։ Համաժողովին ներկա էին նաեւ Հայաստանի ԱԺ պատգամավորներ, Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանի կողմից հայ ռազմագերիների վերաբերյալ համապատասխան բանաձևի ընդունումից 3 տարի անց ստեղծված իրավիճակը  քննարկելու նպատակով կազմակերպված համաժողովի գլխավոր բանախոսներն էին միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, «Արեւելյան Եվրոպա-Հարավային Կովկաս, Միջազգային համագործակցություն մարդու իրավունքների համար» (IPHR) կազմակերպության ծրագրերի տնօրեն Սիմոն Պապուաշվիլին, միջազգային իրավունքի մասնագետ, «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը, Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի հիմնախնդիրների եւ միգրացիայի բաժնի ղեկավար Արիֆ Յունուսը եւ Լիբերտաս 2020 նախագծի ներկայացուցիչ, իրավունքի եւ հիմնախնդիրների կարգավորման Covcas կենտրոնի նախագահ Հիլդա Չոբոյանը։ Համաժողովի ընթացքում ունեցած ելույթում եվրոպական խորհրդարանի պատգամավոր Անդրեյ Կովաչեւն ընդգծեց, որ Եվրոպական խորհրդարանը միշտ կոչ է արել հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով, իսկ ռազմագերիներն ու պահվող անձիք պետք է անհապաղ ազատ արձակվեն՝ առանց նախապայմանների։ «Չնայած վերջին շրջանի դրական քայլերին՝ որոշ ռազմագերիների փոխանակմանը, անելիք դեռ շատ կա։ Այդ իսկ պատճառով հարցը պետք է օրակարգում պահել եւ ամեն ինչ անել խաղաղ ճանապարհով հարաբերությունների կարգավորման համար», - նշել է Կովաչեւը։ Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի խոսքով՝ հարցն առկախ է եւ թունավորում է միջավայրը։ «Բաքվի ռեժիմի կողմից պահվող անձիք բանտարկյալ չեն, գերի են։ Ադրբեջանը ոտնահարում է իր իսկ ստորագրած հրադադարի եռակողմ հայտարարությունը, որում հստակ նշված է՝ բոլոր ռազմագերիները պետք է փոխադարձաբար վերադարձվեն»,- ասաց Բալայանը։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը կարեւորեց հարցն օրակարգում պահելը։ Կիրակոսյանի խոսքով՝ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու միջազգային գործիքակազմը սահմանափակ է, եւ սրա ֆոնին Ադրբեջանն այսպես կոչված ահաբեկիչների նարատիվն է առաջ տանում՝ շինծու դատական գործեր առաջ քաշելով։ «Արեւելյան Եվրոպա-Հարավային Կովկաս, Միջազգային համագործակցություն մարդու իրավունքների համար» (IPHR) կազմակերպության ծրագրերի տնօրեն Սիմոն Պապուաշվիլին, խոսելով իրենց ձեռքի տակ եղած փաստերի մասին, նշեց, որ նախադեպը չունեցող դաժան չարչարանքների են ենթարկվում հայ ռազմագերիները։ Պապուաշվիլիի խոսքով՝ հայ ռազմագերիներն իրենց ընտրությամբ իրավապաշտպան ունենալու հնարավորություն չունեն։ «Ադրբեջանում որեւէ իրավապաշտպան չցանկացավ ստանձնել հայ ռազմագերիների պաշտպանությունը», - նշել է Պապուաշվիլին։ Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը եւս նշեց, որ Բաքվում պահվող հայ գերիներին կտտանքների ենթարկելն ու նրանց հոգեբանական տառապանքներն ակնհայտ իրականություն են։ Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի հիմնախնդիրների եւ միգրացիայի բաժնի ղեկավար Արիֆ Յունուսն իր հերթին շեշտադրեց՝ Բաքվում հայ ռազմագերիների վերաբերյալ բոլոր դատական գործերը հակասում են ոչ միայն միջազգային իրավունքին, այլ հենց Ադրբեջանի սահմանադրությանը։ «Ալիեւի համար կարեւոր է ցույց տալ, որ ինքը ոչ միայն Լեռնային Ղարաբաղը վերցրեց, այլեւ պատժում է բոլորին», - ասաց Յունուսը։ Բանախոսներից Հիլդա Չոբոյանն իր խոսքում նշեց, որ Ադրբեջանը ռազմագերիներին օգտագործում է քաղաքական նպատակների համար եւ պետք է դրա դեմն առնել։ Չոբոյանը կոչ արեց միանալ ռազմագերիների ազատության համար իր կազմակերպության սկսած արշավին։          Համաժողովի ավարտին Հայաստանի Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը շնորհակալություն հայտնեց Անդրեյ Կովաչեւին նախաձեռնության համար եւ նշեց, որ նմանատիպ քննարկումների ժամանակ հնչած գաղափարները վաղ թե ուշ գործնական քայլի են վերածվում։ Դեսպան Բալայանը եւս շնորհակալություն հայտնեց Հայաստանի հարցերով զեկուցողին ԵԽ այս նստաշրջանում Հայաստանին ցուցաբերած ակտիվ աջակցության համար։
12:17 - 20 մարտի, 2024
Ամերիկյան կողմն անդրադարձել է սահմանագծմանը ոչ ասելու դեպքում հնարավոր պատերազմի մասին Փաշինյանի հայտարարությանը

Ամերիկյան կողմն անդրադարձել է սահմանագծմանը ոչ ասելու դեպքում հնարավոր պատերազմի մասին Փաշինյանի հայտարարությանը

ԱՄՆ Պետքարտուղարությունը հատուկ ուշադրություն է դարձնում հայ-ադրբեջանական հարաբերություններում տեղի ունեցող գործընթացին։ Այս մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը՝ մեկնաբանելով լրագրողի հարցը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություն վերաբերյալ։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի բնակիչների հետ հանդիպմանը ասել էր, որ եթե հայկական կողմն ասի, որ համաձայն չէ սահմանազատմանը, մեկ շաբաթից պատերազմ կսկսվի․ «Մենք կարող ենք էստեղից դուրս գալ, գնանք ասենք՝ չէ, չկա, էն էլ չկա, էն էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Ես գիտեմ՝ ինչ է լինելու այդ պատերազմի վերջում»։ Վենդանտ Պատելը հայտնել է, որ միայն պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չէ, որ կենտրոնացած է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման խնդրի վրա։ «Սա մի հարց է, որին մենք շարունակում ենք մեծ ուշադրություն դարձնել։ Սա այն է, ինչի վրա ոչ միայն պետքարտուղարը, այլ նաև պետքարտուղարի օգնական Օ'Բրայենը (ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայեն), ինչպես նաև ավագ համակարգող Բոնոն (ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնո) շարունակում են կենտրոնանալ՝ փոխգործակցելով համապատասխան կողմերի հետ»,- ասել է նա:
09:31 - 20 մարտի, 2024