Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն (ադրբ.՝ Azərbaycan Respublikası Xarici İşlər Nazirliyi) գործադիր իշխանության հանրապետական մարմինն է, որը մշակում և իրականացնում է արտաքին գործերի բնագավառում Ադրբեջանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, կազմակերպում և ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը։ ԱԳՆ-ը համակարգում է Հանրապետության գործադիր իշխանության մարմինների գործունեությունը միջազգային ասպարեզում։ 

«Անհիմն մեղադրանքներ»․ Բաքուն քննադատել է Փաշինյանին
 |azatutyun.am|

«Անհիմն մեղադրանքներ»․ Բաքուն քննադատել է Փաշինյանին |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը քննադատել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պնդելով, որ France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի ղեկավարն անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Ադրբեջանի հասցեին: Դրանք, ըստ Բաքվի, միտումնավոր լարվածություն են ստեղծում տարածաշրջանում և նպատակ ունեն հերթական անգամ խաթարել խաղաղ գործընթացը։ «Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ տեղի ունեցած ղեկավարների վերջին հանդիպումից հետո Հայաստանի նման հայտարարությունները և դրանք հնչեցնելու վայրը Ֆրանսիան ընտրելը Հայաստանի կողմից Գերմանիայի ջանքերի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է: Այն վկայում է խաղաղ գործընթացի վրա Ֆրանսիայի շարունակվող բացասական ազդեցության մասին»,- հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։ Ըստ Ադրբեջանի արտաքին գերատեսչության՝ հայտարարություններն այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա և չի պահպանում միջազգային իրավունքի սկզբունքները՝ առկա փաստերի ակնհայտ խեղաթյուրում են և նպատակ ունի մոլորեցնել միջազգային հանրությանը։ «Այն հայտարարությունները, թե Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, վերջին շրջանում զանգվածային ռազմականացում իրականացնող և 5 ամիս տարածաշրջանի իրավիճակն ապակայունացնող Հայաստանի կողմից, բացարձակապես անհիմն են»,- հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
15:03 - 23 փետրվարի, 2024
«Պետք է դադարեցնել նման կողմնակալ մոտեցումները»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնի հայտարարություններին

«Պետք է դադարեցնել նման կողմնակալ մոտեցումները»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնի հայտարարություններին

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ փետրվարի 21-ին Փարիզում ՀՀ վարչապետի հետ համատեղ ասուլիսի ժամանակ արած հայտարարությունները։ Ադրբեջանական կողմը «խստորեն դատապարտել է Ադրբեջանին ուղղված անհիմն պնդումները և Հայաստանին միակողմանիորեն պաշտպանելը»։ Հայտարարության մեջ նշվում է, թե Ֆրանսիան, որը այսքան տարի չի մեկնաբանել «ադրբեջանցիների ոտնահարված իրավունքները», չպետք է խոսի հայերի իրավունքների և անվտանգության մասին, որոնք իբր իրենց կամքով ու առանց բռնության լքել են «Ադրբեջանի տարածքները»։ «Բացի այդ՝ ավելի լավ կլիներ՝ ֆրանսիական կողմը, որ անդրադարձել է Ալմա-Աթայի հռչակագրի և որոշ քարտեզների շրջանակում տարածքային ամբողջականության կարևորությանը, պարզաբաներ նման պայմանավորվածությունների պայմաններում 30 տարի շարունակ հայկական կողմի ագրեսիան և օկուպացիան, ինչպես նաև այն, որ ադրբեջանական 8 գյուղեր դեռևս Հայաստանի օկուպացիայի տակ են»,- հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։ Մակրոնը երեկ հայտարարել է, որ անհրաժեշտ է՝ Ադրբեջանը փարատի երկիմաստությունը, որ վերաբերում է ՀՀ տարածքային ամբողջականությանը, և փարատի երկիմաստությունը, որ վերաբերում է քարտեզներին։  Ադրբեջանական կողմը նաև անընդունելի է համարել վերջին միջադեպերի համար Հայաստանին քննադատելու փոխարեն Ադրբեջանին մեղադրելը անհամաչափ պատասխանի համար․ «Պետք է դադարեցնել նման կողմնակալ մոտեցումները»։ «Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ տարածաշրջանում նոր լարվածություն ստեղծելու և խաղաղությունն ու կայունությունը խոչընդոտելու Ֆրանսիայի նենգ քաղաքականությունը որևէ արդյունքի չի բերի»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ ասուլիսի ժամանակ Մակրոնն անհամաչափ է անվանել փետրվարի 13-ին Ներքին Հանդում հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի հարվածը
09:54 - 22 փետրվարի, 2024
Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը անհրաժեշտություն է․ Ադրբեջանի ԱԳՆ |civilnet.am|

Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը անհրաժեշտություն է․ Ադրբեջանի ԱԳՆ |civilnet.am|

civilnet.am: Ադրբեջանի արտգործնախարարությունը արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մյունխենի հայ համայնքի հետ ունեցած հանդիպման հայտարարություններին և շեշտել սահմանադրական փոփոխությունների հարցը։ «Գալով Վարչապետի [Նիկոլ Փաշինյանը] այն հայտարարությանը, ըստ որի՝ Ղարաբաղի ինքնորոշման հարցը միջազգային հանրության շրջանում աջակցություն չի ստացել, նշանակում է, որ վարչապետը Ադրբեջանի տարածքների հանդեպ ունեցած պահանջները ոչ թե անհիմն է համարում, այլ դրանց ընթացք տալն անիմաստ է գտնում, քանի որ այն չի արժանանում միջազգային հանրության աջակցությանը։ Սա հավելյալ անգամ ապացուցում է Հայաստանի տարածքային հավակնությունները Ադրբեջանի նկատմամբ։ Այդ տեսանկյունից անհրաժեշտություն է, որ Հայաստանը իր Սահմանադրությունում և իրավական ակտերում հանի մեր [Ադրբեջանի] դեմ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահանջներ ենթադրող կետերը», -հայտարարել է Հաջիջազեն։ Նա նորից մեղադրել է հայկական կողմին 2020-ի եռակողմ հայտարարության դրույթները չկատարելու մեջ և ասել հետևյալը․ «Հայաստանյան կողմը պետք է հասկանա, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ճանապարհը տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման սկզբունքներով հարաբերությունների կարգավորումն է, ինչպես նաև խաղաղության հաստատման համար Ադրբեջանի հետ ուղիղ կառուցողական բանակցություններն են։ Փետրվարի 18-ին Մյունխենի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետին հղում անելն արդեն արդիական չէ․ «Այն, ինչ խոսվում է, թե Ռուսաստանը պետք է մեր տարածքում որևէ բան վերահսկի, 9-րդ կետում այդպիսի բան չկա գրած, էլ չեմ ասում, որ եռակողմ հայտարարության այն մնացած կետերը, ըստ էության, Ադրբեջանը և ՌԴ-ն ճղել-գցել են մի կողմ»։  
12:13 - 19 փետրվարի, 2024
Բաքուն Հայաստանի վարչապետի հայտարարությունները որակում է «անհիմն մեղադրանքներ»
 |azatutyun.am|

Բաքուն Հայաստանի վարչապետի հայտարարությունները որակում է «անհիմն մեղադրանքներ» |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Բաքուն Երևանից պահանջում է պարզաբանել՝ ինչո՞ւ մինչև հիմա Հայաստանի պաշտպանության նախարարության խոստումը՝ ադրբեջանցի զինվորի վիրավորման փաստով հետաքննությունը, չի իրականացվել: Այդ մասին ասված է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունում: Բաքուն պահանջում է նաև հստակեցնել, թե «ինչի՞ հիման վրա են Հայաստանի սահմանային դիրքերում տարբեր զորամիավորումներին պատկանող վարձկանները ենթարկվում Պաշտպանության նախարարությանը»։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Ադրբեջանի արտաքին գերատեսչությունն այսօրվա հայտարարությունում որակում է «անհիմն մեղադրանքներ, որոնք նպատակ ունեն միտումնավոր լարվածություն բորբոքել տարածաշրջանում»։ ՀՀ վարչապետն այսօր հայտարարեց, որ Ադրբեջանը շարունակում է ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել Հայաստանի նկատմամբ: Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանը շարունակում է վարել՝ «այն, ինչ ուզում եմ, տվեք ինձ բանակցային եղանակով, հակառակ դեպքում, ես այն կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը։
18:09 - 15 փետրվարի, 2024
Բաքուն դատապարտել է Բորելի երեկվա հայտարարությունները
 |azatutyun.am|

Բաքուն դատապարտել է Բորելի երեկվա հայտարարությունները |azatutyun.am|

azatutyun.am: Բաքուն դատապարտել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բերելի՝ երեկ «Ադրբեջանի հասցեին հնչեցրած անհիմն մեղադրանքները»։ Բորելը երեկ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ երկկողմ հանդիպումից ու ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստից հետո իր հայտարարությունում ցավալի էր համարել ադրբեջանցի զինվորի վրա հայկական կրակոցը, միևնույն ժամանակ Ադրբեջանի արձագանքն էլ անհամաչափ որակել։ Ադրբեջանի արտգործնախարարությունը Բորելին մեղադրել է «Հայաստանի կողմից ռազմական սադրանքն անտեսելու» մեջ։ «Ցավոք, ԵՄ-ն անտեսում է դիպուկահարի կրակոցից ադրբեջանցի զինծառայողի վիրավորումը` առանց որևէ հրահրող գործոնների հինգ ամսվա կայունությունից հետո», - հայտարարել է Բաքուն՝ նշելով․ - «Հայկական սադրանքին ի պատասխան Ադրբեջանի ձեռնարկած քայլերը բավական համարժեք էին և լոկալ բնույթի: Բաքվի գործողությունը կանխեց նաև ռազմական էսկալացիան ընդլայնելու հայկական փորձերը»։ «Կրկին ափսոսանքով նշում ենք, որ, չնայած Եվրամիության խորհրդի նախագահ, արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Շառլ Միշելի խաղաղասիրական նախաձեռնություններին, Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչը, միակողմանի, հայանպաստ դիրք գրավելով, պատնեշ է ստեղծում Ադրբեջանի և Եվրամիության կառույցների միջև և, հետևաբար, իրեն լիովին մեկուսացնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։ Երեկ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը հաղորդել է 4 զոհի և մեկ վիրավորի մասին։ Ժամը 09:30-ի դրությամբ կրակը դադարել է։ Բաքուն հաղորդել է, թե «Հատուցում» գործողություն են իրականացրել՝«ի պատասխան հայկական զինված ուժերի երեկվա սադրանքի»։ Փետրվարի 12-ին ադրբեջանական կողմը հաղորդել էր Զանգելանի շրջանի դիրքերի ուղղությամբ Հայաստանի Զինված ուժերի կրակ բացելու մասին՝ պնդելով, թե կրակի հետևանքով ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել: Երևանն էլ արձագանքել էր՝ քննում է հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին տեղեկությունը։
10:14 - 14 փետրվարի, 2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին
 |factor.am|

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին |factor.am|

factor.am: Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ The Telegraph-ին տված հարզազրույցին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարում է, թե ՀՀ վարչապետը «անհիմն զրպարտչական պնդումներ է արել Ադրբեջանի դեմ»։ Պաշտոնական Բաքուն շարունակում է Հայաստանի  նկատմամբ մեղադրանքներ հնչեցնել ու պնդում է, թե Երևանը «տարածքային պահանջներ ունի Ադրբեջանից»։ «Հայաստանի վարչապետին լավ հայտնի է, որ թեպետ հայկական կողմը Պրահայի ու Սոչիի հանդիպումներում հայտարարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին, մինչ օրս միջազգային կազմակերպություններում ու դատարաններում շարունակում է պահանջներ ներկայացնել Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ Լուրջ մտահոգության աղբյուր է նաև այն, որ հայկական կողմը փորձում է մոռացության մատնել գոյություն ունեցող օրենսդրական ակտերը, որոնք խոչընդոտում են Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի անբաժանելի մաս»,-ասվում է հայտարարության մեջ՝ հավելմամբ, թե «հայկական կողմը Ադրբեջանի դեմ նման սադրանքներով ու քաղաքական շահարկումներով լի քայլեր անելու փոխարեն ոչ թե խոսքով, այլ գործով պետք է կատարի միջազգային պարտավորությունները և նպաստի խաղաղ գործընթացին»։ Ն շենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագիրը ձգձգվում է Բաքվի մեղքով, քանի որ  Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, թեև 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած հանդիպմանը հաստատել է այդ սկզբունքը։ Հայաստանի վարչապետը նաև նշել էր, որ Բաքուն հրաժարվում է նախկինում իր իսկ կողմից համաձայնեցված փաստաթղթերից ու սաբոտաժի ենթարկում բանակցային գործընթացը։
11:46 - 13 փետրվարի, 2024
Այս ամենը լուրջ հարված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին․ Ադրբեջանի ԱԳՆ |tert.am|

Այս ամենը լուրջ հարված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին․ Ադրբեջանի ԱԳՆ |tert.am|

tert.am: Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրում է Կապան-Զանգելան հատվածում իրենց սահմանապահ զինվորին վիրավորելու մեջ՝ այն որակելով որպես «սադրանք»։  «Այս քայլը լուրջ հարված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին»։  Վերջին 4-5 ամիսների կայունության պայմաններում նման սադրիչ գործողություններն ակնհայտորեն հակասում են Հայաստանի հայտարարած խաղաղության ուղերձներին։Ավելին, նման սադրանքը, որը ձեռնարկվել է հենց Հայաստանում Եվրոպական միության առաքելության վերահսկողության տակ գտնվող տարածքներում, լուրջ մտահոգություն է առաջացնում այս առաքելության նպատակների և խնդիրների վերաբերյալ։ Պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում»։
22:51 - 12 փետրվարի, 2024
Բաքուն դատապարտել է ՄՔԴ-ում Միրզոյանի երեկվա ելույթը |azatutyun.am|

Բաքուն դատապարտել է ՄՔԴ-ում Միրզոյանի երեկվա ելույթը |azatutyun.am|

azatutyun.am: Բաքուն խստորեն դատապարտել է Միջազգային քրեական դատարանում (ՄՔԴ) Հայաստանի անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառման ժամանակ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթը։ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե Միրզոյանի ելույթը ևս մեկ անգամ ապացուցում է, որ «Հայաստանը, միանալով Հռոմի ստատուտին, փորձում է օգտագործել այդ կառույցներն իր անհիմն պահանջների, չարամիտ գործողությունների, ատելության քարոզչության, ապատեղեկատվության և միջազգային իրավունքի սխալ մեկնաբանությունների համար»։ Միրզոյանը երեկ իր ելույթում ներկաներին նախ հիշեցրել է Ղարաբաղում էթնիկ զտումների մասին, ապա ընդգծել՝ 2023-ին Հայաստանը վավերացրեց Հռոմի ստատուտը՝ անկեղծորեն հավատալով, որ այն մեծ ուժ ունի և կարող է վերացնել ամենածանր հանցագործությունները և վերջ տալ անպատժելիությանը։ Երևանը հայտարարել է, որ Հռոմի կանոնադրությանը միանալով՝ ցանկանում է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործությունների համար։ Երևանը խոսում է նաև արցախահայերի տեղահանության համար Ադրբեջանի դեմ Միջազգային քրեական դատարան հայց ներկայացնելու հնարավորության մասին։
11:23 - 09 փետրվարի, 2024
ԵՄ ցանկացած պատրվակով ռազմական օգնությունը Հայաստանին վնասում է խաղաղության հաստատմանը. Բայրամով |azatutyun.am|

ԵՄ ցանկացած պատրվակով ռազմական օգնությունը Հայաստանին վնասում է խաղաղության հաստատմանը. Բայրամով |azatutyun.am|

azatutyun.am: «Ադրբեջանը Եվրամիության և դաշինքի անդամ երկրների հուսալի գործընկերն է, մեր երկրի նկատմամբ երկակի ստանդարտներ կիրառելը և անարդար մոտեցում դրսևորելը չի նպաստում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովայի հետ հանդիպման ժամանակ։ Ադրբեջանական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բայրամովը նաև ասել է․ - «30 տարվա ընթացքում առաջին անգամ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության իրական պայմաններ են ստեղծվում, և ԵՄ-ի ու անդամ որոշ երկրների կողմից ցանկացած պատրվակով Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելը կամ հովանավորչության ճանապարհով Հայաստանին խաղաղ գործընթացից դուրս բերելը վնաս կհասցնի Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը»։      
17:07 - 02 փետրվարի, 2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Չեխիայի խորհրդարանի խոսնակի՝ Ադրբեջանի վրա անհրաժեշտ ճնշում գործադրելու հայտարարությանը
 |aysor.am|

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Չեխիայի խորհրդարանի խոսնակի՝ Ադրբեջանի վրա անհրաժեշտ ճնշում գործադրելու հայտարարությանը |aysor.am|

aysor.am: Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հայտարարությանը, ըստ որի, կօգտագործեն բոլոր հնարավորությունները՝ Ադրբեջանի վրա անհրաժեշտ ճնշում գործադրելու համար։ Ադրբեջանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Այխան Հաջիզադեն X-ի իր միկրոբլոգում գրել է. «Ավելի տեղին կլիներ, եթե Չեխիայի օրենսդիր մարմնի ղեկավարը  հարցներ իր հայ հյուրընկալողներին, թե երբ է Հայաստանը պատրաստվում վերացնել իր Սահմանադրությամբ և օրենսդրությամբ նախատեսված տարածքային պահանջներն իր հարևանների նկատմամբ՝ հայկական կեղծ պատմությունների վրա հիմնված հարցերը մեկնաբանելու փոխարեն»: Նշենք, որ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները Ադամովային հարց էին ուղղել, թե ի՞նչ գործիքակազմ պետք է կիրառի միջազգային հանրությունը, որպեսզի Ադրբեջանին վերադարձնի բանակցային սեղանի շուրջ: «Երբեք չպետք է հանձնվենք և պետք է դրդենք նրանց այս խոսակցություններին: Սա շատ կարևոր է: Իմ՝ Բաքու այցի ժամանակ ես անպայման այս հարցերը կբարձրացնեմ, թե ինչո՞ւ նրանք չեն ցանկանում լուծումներ գտնել, որոնք կհարգվեն նաև Հայաստանի ներկայացուցիչների կողմից: Սա այն է, ինչ մենք պետք է անենք: Մենք, իհարկե, կօգտագործենք մեր բոլոր հնարավորությունները, որպեսզի այսպիսի ճնշում կարողանանք գործադրել Ադրբեջանի բոլոր ներկայացուցիչների վրա, որ շարունակեն մասնակցել բանակցություններին»,- ասել էր Ադամովան։
12:01 - 01 փետրվարի, 2024
Ադրբեջանը շարունակելու է իր խաղաղարար և ստեղծարար ջանքերը և ՀՀ-ից ակնկալում է համարժեք քայլեր ոչ թե խոսքով, այլ գործով․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանին
 |tert.am|

Ադրբեջանը շարունակելու է իր խաղաղարար և ստեղծարար ջանքերը և ՀՀ-ից ակնկալում է համարժեք քայլեր ոչ թե խոսքով, այլ գործով․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանին |tert.am|

tert.am: Հունվարի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բանակի օրվա կապակցությամբ իր ելույթում ասել է, որ Ադրբեջանին առաջարկել է ստորագրել սպառազինությունների փոխադարձ վերահսկողության մեխանիզմի և չհարձակման մասին համաձայնագիր։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն արձագանքել է Հայաստանի վարչապետի հայտարարություններին․ «Հայաստանի վարչապետի հայտարարությունը նպատակ ունի շեղել ուշադրությունը խաղաղության մասին երկկողմ համաձայնագրի նախագծի և Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման գործընթացից։ Բոլորին է հայտնի, որ հենց Հայաստանն է 30 տարի շարունակ կոպտորեն խախտել իր պարտավորությունները միջազգային պայմանագրերի շրջանակներում, որոնցում ճանաչվում է մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, սպառազինությունների վերահսկման մեխանիզմները։ Ադրբեջանն իր հերթին շարունակելու է իր խաղաղարար և ստեղծարար ջանքերը և Հայաստանից ակնկալում է համարժեք քայլեր ոչ թե խոսքով, այլ գործով»,- հայտարարել է Հաջիզադեն:
20:22 - 29 հունվարի, 2024
Ադրբեջանը հետաձգել է Նիդերլանդների ԱԳ նախարարի այցը Բաքու. պատճառը Ադրբեջանի հասցեին նախարարի քննադատական հայտարարությունն է

Ադրբեջանը հետաձգել է Նիդերլանդների ԱԳ նախարարի այցը Բաքու. պատճառը Ադրբեջանի հասցեին նախարարի քննադատական հայտարարությունն է

Ադրբեջանը հետաձգել է Նիդերլանդների ԱԳ նախարարի այցը Բաքու։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։ Նիդերլանդների ԱԳ նախարար Հանկե Բրուինս Սլոթը հայտարարել էր, որ Ադրբեջանի վերջին հրապարակային հայտարարությունները մտահոգության տեղիք են տալիս, խոսել նաև Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին։ Արձագանքելով՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է. «Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ այցի ընթացքում մտադիր է քննարկել միայն երկկողմ հարաբերությունները, այլ ոչ թե ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը կամ Ադրբեջանի ներքին խնդիրները։ Ադրբեջանից նշում են՝ առաջին դեպքը չէ, երբ եվրոպացի պաշտոնյաները նման «անպատասխանատու» հայտարարություններ են անում։  «Այս հայտարարությունները, Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձերին զուգահեռ, տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրողությունների նկատմամբ կանխակալ վերաբերմունքի օրինակներ են։ Նման հայտարարությունները, ինչպես նաև Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքները հարված են Ադրբեջանի և Եվրամիության միջև երկկողմ հարաբերություններին և կապերին», - նշել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
19:02 - 27 հունվարի, 2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է 8 տեղեկամատյանի փոխանցման մասին ՀՀ ԱԱԾ հայտարարությանը |1lurer.am|

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է 8 տեղեկամատյանի փոխանցման մասին ՀՀ ԱԱԾ հայտարարությանը |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության 2024 թվականի հունվարի 25-ի հայտարարությանը՝ Ադրբեջանին ականապատ տարածքների քարտեզներ (8 տեղեկամատյան) տրամադրելու պատրաստակամության մասին։ «Ադրբեջանական կողմը բազմիցս պահանջել է Հայաստանից ներկայացնել ականների քարտեզները` ինչպես 2020 թվականի պատերազմից առաջ, այնպես էլ հետհակամարտային շրջանում։ Մենք բազմիցս նշել ենք, որ ներկայացված այդ քարտեզները անօգուտ են ու թերի և չեն արտացոլում իրական իրավիճակը»,- նշված է գերատեսչության հայտարարությունում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրել է հայկական կողմին` նշելով, թե «Երևանի նպատակը մարդասիրական գործընթացին նպաստելը չէ, և այդ քայլը չի կարող դիտարկվել որպես վստահության ամրապնդման միջոց»։ Ադրբեջանական կողմն ակնկալում է, որ Հայաստանը կներկայացնի բոլոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները։ Գերատեսչության հայտարարության մեջ նաև նշված է, թե «Հայաստանի կողմից պետք է հրատապ միջոցներ ձեռնարկվեն՝ վերջին 30 տարվա ընթացքում անհետացած մոտ 4000 ադրբեջանցիների ճակատագրի, ինչպես նաև ադրբեջանցիների զանգվածային գերեզմանների մասին տեղեկատվություն տրամադրելու ուղղությամբ»։
09:37 - 26 հունվարի, 2024
Ադրբեջանը դատապարտել է Ժոզեպ Բորելի հայտարարությունները

Ադրբեջանը դատապարտել է Ժոզեպ Բորելի հայտարարությունները

Մենք կտրականապես դատապարտում ենք Ժոզեպ Բորելի՝ Ադրբեջանի դեմ հնչեցրած անհիմն հայտարարությունները։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։ Երեկ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը մտահոգված է Հայաստանի տարածքի մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդումներով՝ ընդգծելով, որ Հայաստանի ինքնիշխանության ցանկացած խախտում Բաքվի համար լուրջ հետևանքներ կունենա․ «Ալիևի տարածքային պնդումները լուրջ մտահոգություն են առաջացնում։ Հայաստանի տարածքի և ինքնիշխանության ցանկացած խախտում լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների վրա»։ «ԵՄ բարձր ներկայացուցչի կողմից փաստերի բացահայտ խեղաթյուրումը անհարգալից վերաբերմունք է Ադրբեջանի լեգիտիմ շահերի նատմամբ, և նման սպառնալից հռետորիկան երկակի ստանդարտի ակնհայտ օրինակ է, որն էլ ավելի է սրում Ադրբեջան-ԵՄ հարաբերությունները։ Բարձր ներկայացուցիչը Ադրբեջանի նախագահի՝ Ադրբեջանի և Հայաստանի տարածքների վերաբերյալ պատմական փաստերի հետ կապված ասածները ամբողջությամբ աղավաղելու մոտեցմամբ հրահրում է ռազմականացում և ագրեսիվ քաղաքականություն Ադրբեջանի դեմ։ Չնայած նրան, որ միջազգային հանրությունը ջանքեր չի գործադրել համոզելու Հայաստանին գործել միջազգային իրավունքի նորմին և սկզբունքներին համապատասխան, Ադրբեջանը մշտապես հավատարիմ է եղել Հայաստանի հետ բանակցություններին, խաղաղությանը և կայունությանը։ Ագրեսիային և անջատողականությանը վերջ դնելու համար Ադրբեջանի ձեռնարկած գործողությունները հող են պատրաստել հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու համար»,- նշված է հայտարարության մեջ։ Բացի այդ՝ Հաջիզադեն նշել է նաև, թե ԵՄ ներկայացուցչի համերաշխության արտահայտությունը Ֆրանսիային՝ երկրից դիվանագետների արտաքսման հետ կապված, բացահայտ միջամտություն է ընթացող հետաքննության գործընթացին և հավասարազոր է Ադրբեջանից վտարված ֆրանսիացի դիվանագետների ապօրինի գործողությունների արդարացմանը:
10:29 - 23 հունվարի, 2024