Անգելա Մերկել

Գերմանիայի կանցլեր, «Քրիստոնյա-դեմոկրատների միություն» կուսակցության նախկին առաջնորդ։

Ծնվել է 1954թ․ հուլիսի 17-ին։ Անգելա Մերկելը ծնվել է 1954 թ-ի հուլիսի 17-ին, Համբուրգ քաղաքում։ Երրորդ երեխան է լյութերական քահանա Հորսթ Կասների ընտանիքում։ Մայրը՝ Գերլինդա Կասները, ուսուցչուհի է։ Անգելայի ծնվելուց հետո ընտանիքը տեղափոխվում է ԳԴՀ։ Պատանեկության տարիներին Անգելան եղել է պիոներական կազմակերպության անդամ։ Սովորել է ռուսերեն, ավելի մեծ տարիքում՝ անգլերեն։ 1978 թ-ին ավարտել է Լայպցիգի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, 1986 թ-ին պաշտպանել է թեզ՝ քվանտային քիմիայի գծով։

1978 թ-ից աշխատել է ԳԴՀ Գիտությունների ակադեմիայի ֆիզիկական քիմիայի կենտրոնական ինստիտուտում։ Բեռլինի պատի վերացումից հետո ակտիվորեն մասնակցել է դեմոկրատական շարժմանը, որը վերածվել է կուսակցության։ 1989 թ-ի օգոստոսին նրա կուսակցությունը միավորվել է իշխանության գլուխ կանգնած Քրիստոնեա-դեմոկրատական Միության հետ (ՔԴՄ)։ Նույն տարվա դեկտեմբերին Բունդեստագի պատգամավոր է ընտրվել՝ փայլուն անցկացնելով ընտրարշավը։ Հելմուտ Կոլի կառավարությունում վարել է կանանց և երիտասարդության հարցերով նախարարի պաշտոն։

1991 թ-ից ՔԴՄ փոխնախագահն է, 1994 թ-ից անցել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնի։ 1998 թ-ից ՔԴՄ-ն զիջել է իշխանությունը և անցել ընդդիմադիր դաշտ։ Ներկուսակցական տարաձայնությունների կարգավորման ընթացքում ձայների մեծամասնությամբ (96%) Անգելա Մերկելն ընտրվել է ՔԴՄ նախագահ։ 2004 թ-ին Մերկելը կարողացել է օժանդակել թեկնածուի Հորսթ Քյոլերին՝ ընտրվելու Գերմանիայի պրեզիդենտ։ 2005 թ-ի նոյեմբերին ընտրվել է Գերմանիայի դաշնային կանցլեր։

Մերկելը Եվրամիությանը կոչ է արել ուղղակի երկխոսություն վարել Ռուսաստանի եւ Պուտինի հետ |armenpress.am|

Մերկելը Եվրամիությանը կոչ է արել ուղղակի երկխոսություն վարել Ռուսաստանի եւ Պուտինի հետ |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը պետք Է երկխոսության ձեւաչափեր ստեղծի Ռուսաստանի եւ ՌԴ-ի նախագահի հետ՝ վիճելի հարցերը լուծելու համար: Այդ մասին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ հանդես գալով Բունդեսթագում։ «Կասկածներ չի հարուցում, որ ԵՄ-ն իր աշխարհագրական մոտիկության եւ «Արեւելյան գործընկերության» երկրների համար իր պատասխանատվության արդյունքում, օրինակ Ուկրաինայում կամ Բելառուսում կամ Էլ Արեւմտյան Բալկաններում, պետք Է համապատասխան արձագանք տա ռուսաստանյան ակտիվությանը: Իմ տեսակետից մենք, որպես ԵՄ, պետք Է դրա հետ կապված ուղղակի շփում գտնենք Ռուսաստանի եւ ՌԴ-ի նախագահի հետ»,-ասել Է նա: Մերկելը, մասնավորապես, կոչ Է արել Ռուսաստանի հետ ընդհանուր ռազմավարականի շահերի օրակարգ ստեղծել, օրինակ՝ կլիմայի, խաղաղության եւ անվտանգության պաշտպանության, Լիբիայում եւ Սիրիայում հակամարտության լուծման բնագավառում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
16:39 - 24 հունիսի, 2021
Բայդեն-Պուտին հանդիպումը կնպաստի ԵՄ-Ռուսաստան երկխոսությանը |armtimes.com|

Բայդեն-Պուտին հանդիպումը կնպաստի ԵՄ-Ռուսաստան երկխոսությանը |armtimes.com|

armtimes.com: Եվրամիությունը պետք է պահպանի բաց երկխոսությունը Մոսկվայի հետ, քանի որ դա անում է Միացյալ Նահանգները: Այս կարծիքը ուրբաթ հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մամուլի ասուլիսում, տեղեկացնում է DW-ն: «Հաջորդ հինգշաբթի և ուրբաթ՝ ԵՄ գագաթնաժողովի օրակարգում առաջին հերթին կլինեն Ռուսաստանի և Թուրքիայի հետ հարաբերությունները», - ասել է Մերկելը: «Մենք շատ շահագրգռված ենք ԵՄ-ում անվտանգության և կայունության համար, հետևաբար կպահպանենք երկխոսությունը Ռուսաստանի հետ, որքան էլ որ դա դժվար լինի: Ես կարծում եմ, որ եթե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ու նրա հետ վարում բաց երկխոսություն, ապա ճիշտ կլինի, որ մենք էլ եվրոպական կողմից դա անենք», - ասել է Գերմանիայի կանցլերը: Մերկելը վստահ է, որ միայն երկխոսության, բանակցությունների միջոցով կարելի է հասնել, թեկուզ, աննշան հաջողության, քանի որ այդ ժամանակ են ներկայացվում փոխադարձ դիրքորոշումները:
12:50 - 19 հունիսի, 2021
Գերմանիան նախատեսում է 45 Թումո բացել. Der Spiegel

Գերմանիան նախատեսում է 45 Թումո բացել. Der Spiegel

Der Spiegel. Հայաստանն արդեն ունի 4 Թումո կենտրոն, Գերմանիան այժմ ցանկանում է հետևել այդ օրինակին. տեխնոլոգիական հմտությունների նոր կենտրոնները նպատակ ունեն ներգրավել երեխաների և երիտասարդների: Այս միտքն այժմ հավանության է արժանացել «ականավոր ֆիզիկոսի» կողմից (խմբ. Անգելա Մերկել): Անգելա Մերկելը խթանում է հայկական կրթական ռազմավարությունը` գերմանացի դպրոցականների համար այն օրինակ դարձնելով: Հինգշաբթի կանցլերը իր աջակցությունը հայտնեց Գերմանիայում ողջ տարածքում երեխաների և երիտասարդների համար տեխնոլոգիական կենտրոնների կառուցման օգտին` հայկական Թումո ծրագրի հիման վրա: Թումո կենտրոնն անվանակոչվել է Հայաստանի մայրաքաղաք Երևանի այգիներից մեկի անունով: Թումոն առաջարկում է անվճար դասընթացներ 14 ուղղություններում, ներառյալ` ֆիլմերի ստեղծում, ծրագրավորում և խաղերի ստեղծում: Դասընթացներն բաց են 12-ից 18 տարեկան պատանիների համար: Ծրագիրը կենտրոնացած է գործնական նախագծերի իրականացման վրա: «Որպեսզի ծրագիրը աշխատի նաև Գերմանիայում, դաշնային կառավարությունը, նահանգները, համայնքապետարանները և դոնորները պետք է ավելի սերտ համագործակցեն»,- ասել է Մերկելը: Նա մասնակցել է Բեռլինի Թումո կենտրոնի կողմից կազմակերպված առցանց միջոցառմանը: Հայկական նախագծի մասնաճյուղը բացվել է Գերմանիայի մայրաքաղաքում 2020-ի աշնանը, և դաշնային կառավարության պլանների համաձայն, այն չպետք է լինի միակը: Կրթության դաշնային նախարար Անյա Կարլիչեկն ասաց, որ Գերմանիայում Թումո կենտրոնների տեղակայման 20 վայր արդեն նախանշվել է, իսկ եւս 25-ը պետք է ավելացվի ամռանը: Ըստ Կարլիչեկի` կենտրոնները պետք է «սարդոստայնի պես» տարածվեն ամբողջ Գերմանիայով, այդ թվում` փոքր համայնքներում: Դրանք կֆինանսավորվեն պետության ​​և մասնավոր ընկերությունների կողմից: Այս որոշման պատճառնեից է նաև ծրագրավորման մասնագիտական հմտությունների պահանջարկը աճը բիզնեսում: Մերկելը Թումոյին առաջին անգամ ծանոթացել է Երևանում 2018 թվականի պաշտոնական ​​այցի ընթացքում և տպավորվել է տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացման այս մոդելով: Բեռլինում, հիմնվելով հայկական մոդելի վրա և KfW բանկի աջակցությամբ, կառուցվեց Թումոյի մասնաճյուղը, որում մինչև 1500 երեխաներ կարող են խաղային ձևով հմտանալ տեխնոլոգիաների ոլորտներում: Համավարակի պատճառով Բեռլինի կենտրոնում ուսումը դեռ առցանց է, իսկ ուսանողների թիվը 350-նն է: Ծրագիրը, որը ստեղծվել է Հայաստանում 2011 թվականին, արդեն տարածվել է նաև այլ երկրներում: Հայաստանում կա չորս կենտրոն, կան կենտրոններ Լիբանանում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Ալբանիայում, ևս մեկը շուտով կբացվի Ուկրաինայում։
18:48 - 18 հունիսի, 2021
«Ոչինչ չի կարող արդարացնել նման ահաբեկչությունը»․ Մերկելը դատապարտել է ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի հրթիռակոծությունները
 |tert.am|

«Ոչինչ չի կարող արդարացնել նման ահաբեկչությունը»․ Մերկելը դատապարտել է ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի հրթիռակոծությունները |tert.am|

tert.am: Գերմանիան Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին հակասեմական ցույցեր չի հանդուրժի, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը: Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Զայբերտը հայտարարել է, որ «ցանկացած ոք, ով նման բողոքներն օգտագործում է հրեաների հանդեպ իր ատելությունն արտահայտելու համար, չարաշահում է ցույցերի իրավունքը»: «Մեր ժողովրդավարությունը չի հանդուրժի հակասեմական ցույցեր»,- հայտնել նա։ Նա նաև ընդգծել է՝ Մերկելը դատապարտում է ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի քաղաքների վրա շարունակվող հրթիռակոծությունները, և «ոչինչ չի կարող արդարացնել նման ահաբեկչությունը»: «Հրթիռակոծությունները պետք է անհապաղ դադարեցվեն»,- հավելել է նա։ Հիշեցնենք՝ Գերմանիայում, պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին, հակաիսրայելական գործողությունների ալիք է բարձրացել։ Մայիսի 12-ի երեկոյան Հյուսիսային Ռեյն Վեստֆալիա նահանգի Գելզենկիրխեն քաղաքում շուրջ 180 ցուցարար փորձել է քաղաքի կենտրոնով շարժվել դեպի սինագոգ: Միևնույն ժամանակ, ցուցարարներից ոմանք հակասեմական բովանդակությամբ կարգախոսներ են բղավել: Ոստիկանությունը մահակներ է օգտագործել, տուժածների մասին չի հաղորդվում:
20:22 - 14 մայիսի, 2021
Գերմանիան շարունակում է աջակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը՝ կարևորելով Հելսինկիի հիմնարար սկզբունքները

 |armenpress.am|

Գերմանիան շարունակում է աջակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը՝ կարևորելով Հելսինկիի հիմնարար սկզբունքները |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիվանագիտական ջանքերին` կարևորելով տարածքային ամբողջականության, հակամարտությունների խաղաղ կարգավորման և ժողովուրդների ինքնորոշման հիմնարար սկզբունքները: «ԵԽԽՎ-ում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունը որոշակի մեկնաբանությունների տեղիք է տվել։ Նախկինում Գերմանիան սատարում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարգավորման սկզբունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը։ Փոխվե՞լ է արդյոք Գերմանիայի դիրքորոշումը Ադրբեջանի կողմից ուժի կիրառումից հետո» «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին հայտարարել է ԳԴՀ կառավարության խոսնակը, անդրադառնալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությանը: «Դաշնային կանցլերը ԵԽԽՎ-ում ունեցած իր ելույթում անդրադարձել է միջազգային իրավունքի կարևորությանը: Ղրիմի և Լեռնային Ղարաբաղի մասին այս համատեքստում համատեղ նշումը նախ և առաջ պետք է հասկանալ, որ դաշնային կառավարությունը երկու դեպքերում էլ մերժում է ուժը և ուժի կիրառումը՝ որպես հակամարտության կարգավորման միջոց: Դաշնային կառավարությունը շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիվանագիտական ջանքերին՝ Հելսինկիի հիմնարար երեք սկզբունքների հիման վրա, որոնք են՝ տարածքային ամբողջականությունը, խնդիրների խաղաղ կարգավորումը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը»,- նշել է կառավարության խոսնակը:
19:22 - 21 ապրիլի, 2021
Նաիրա Զոհրաբյանը ԵԽ նախարարների կոմիտեի գերմանական նախագահությանն է հանձնել հայ ռազմագերիների մայրերի նամակը՝ ուղղված Անգելա Մերկելին

Նաիրա Զոհրաբյանը ԵԽ նախարարների կոմիտեի գերմանական նախագահությանն է հանձնել հայ ռազմագերիների մայրերի նամակը՝ ուղղված Անգելա Մերկելին

Հայ ռազմագերիների մայրերի նամակը Մերկելին՝ հանձնեցի գերմանական նախագահությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունն անցել է Գերմանիային և ԵԽ Նախարարների կոմիտեում: հայ ռազմագերիների հարցի քննարկման պատասխանատու երկրներից մեկը Գերմանիան է: Եվրոպական դատարանը Նախարարների կոմիտեին է ուղարկել բողոք, ըստ որի Ադրբեջանը հրաժարվում է Եվրոպական դատարանին տրամադրել Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրական թվի եւ վիճակի մասին տեղեկատվություն: Այսօր Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում հանդիպել եմ գերմանական նախագահության անդամների հետ և քննարկել եմ հայ ռազմագերիների խնդիրը. գերմանական նախագահությանն եմ փոխանցել թե՛ Կարմիր Խաչի և Եվրոպական դատարանի կողմից հաստատված, թե՛ ենթադրյալ ռազմագերիների ցուցակները, որոնց թիվը մոտ երեք հարյուր է: Ինչպես նաև գերմանական նախագահությանն եմ փոխանցել բազմաթիվ վիդեոսյուժեներ, նյութեր, որոնք հստակ արձանագրում են հայ զինվորների և քաղաքացիական անձանց գերեվարությունը, արձանագրում են հայ ռազմագերիների հանդեպ դաժան վերաբերմունքը: Քննարկման ընթացքում ինձ հարց է ուղղվել, թե ինչո՞ւ հայկական կողմն Ադրբեջանին չի փոխանցում ականապատված տարածքների քարտեզները, ինչին ի պատասխան նշել եմ, որ Ադրբեջանը երբևէ պաշտոնապես չի դիմել Հայաստանին քարտեզների հետ կապված՝ դա մեկ, և երկրորդ՝ ականապատված տարածքների քարտեզները որևէ կապ չունեն ռազմագերիների խնդրի հետ և այս երկու հարցերը միմյանցով պայմանավորելը Ադրբեջանի հերթական մանիպուլյացիան է: Եվ, քանի որ Ստրասբուրգ մեկնելուց հայ ռազմագերիների մայրերն ինձ փոխանցել էին իրենց ստորագրությամբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ուղղված նամակը, ես այդ նամակը փոխանցել եմ գերմանական նախագահությանը՝ Մերկելին փոխանցելու համար»:
14:46 - 21 ապրիլի, 2021
Գերմանիան ցանկանում Է շարունակել Ռուսաստանի հետ առեւտուրը. Մերկել |armenpress.am|

Գերմանիան ցանկանում Է շարունակել Ռուսաստանի հետ առեւտուրը. Մերկել |armenpress.am|

armenpress.am: Գերմանիան մտադիր Է շարունակել Ռուսաստանի հետ առեւտուրը. այդ կապակցությամբ որոշում Է ընդունվել «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցումը պաշտպանելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ տեսակապով ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ): «Ինձ մոտ այն տպավորությունն Է ստեղծվում, որ «Հյուսիսային հոսք-2»-ի հարցում խոսք Է գնում հակամարտության մասին (խողովակաշարի նկատմամբ Եվրոպայի մի քանի երկրների դիրքորոշման վերաբերյալ), որն ավելի մասշտաբային Է եւ վերաբերում Է այն հարցին, թե որքան լայնորեն ենք մենք ցանկանում առեւտուր անել Ռուսաստանի հետ, մասնավորապես, Էներգետիկական ոլորտում: Գերմանիան որոշում Է ընդունել «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցման մասին»,-ասել Է Մերկելը: Նա հավելել Է, որ Գերմանիան շարունակում Է պաշտպանել Ուկրաինային՝ որպես Եվրոպա ռուսական գազի տարանցող երկիր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
16:40 - 20 ապրիլի, 2021
Կիևը հայտարարել է առանց Պուտինի մասնակցության Զելենսկի-Մակրոն-Մերկել հանդիպման մասին |tert.am|

Կիևը հայտարարել է առանց Պուտինի մասնակցության Զելենսկի-Մակրոն-Մերկել հանդիպման մասին |tert.am|

tert.am: Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին նախատեսում է հանդիպել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:lb.ua կայքին տված հարցազրույցում Ժովկվան նշել է, որ Դոնբասում իրավիճակի սրման հետ կապված՝ Կիևն առաջարկել է բանակցություններ վարել «Նորմանդական ձևաչափով», բայց Ռուսաստանը հետաքրքրություն չի ցուցաբերել նման հանդիպման նկատմամբ: Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը ընդգծել է, որ Մինսկի և «Նորմանդական ձևաչափը» չեն կարող արգելափակված համարվել, քանի որ հանդիպումներ են անցկացվում Եռակողմ շփման խմբի մակարդակով:Ժովկվան նաև ենթադրել է, որ Ռուսաստանը «բանակցությունները միտումնավոր տեղափոխում է ոչ կառուցողական մթնոլորտ»:
16:02 - 09 ապրիլի, 2021
Պուտինը պատասխանել է Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքի կուտակումից հրաժարվելու մասին Մերկելի կոչին |tert.am|

Պուտինը պատասխանել է Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքի կուտակումից հրաժարվելու մասին Մերկելի կոչին |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում, Ուկրաինայի հետ սահմանին ՌԴ-ի ռազմական ներկայության կուտակումից հրաժարվելու վերաբերյալ Մերկելի կոչերի ի պատասխան ասել է, որ Մոսկվան ազատ է ըստ հայեցողության իր զինված ուժերը  երկրում տեղաշարժելու հարցում: Այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մերկելը Պուտինի հետ զրույցում հորդորել է հրաժարվել Ռուսաստանի Դաշնության ռազմական ներկայության մեծացումից Ուկրաինայի հետ սահմանների մոտակայքում:«Նախագահը անհրաժեշտ պարզաբանում է տվել: Դա նույնն է, ինչը մենք բազմիցս ասել ենք: Բայց առաջին հերթին, մենք լիովին ազատ ենք մեր հայեցողությամբ տեղաշարժել մեր զինված ուժերը և Ռուսաստանի տարածքում գտնվող ցանկացած ստորաբաժանում»,-ասել է Պեսկովը լրագրողներին ՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է պատասխանել Պուտինը Մերկելի համապատասխան կոչին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի Դաշնության Վորոնեժի շրջանում՝ Ուկրաինայի հետ սահմանից 170 կմ հեռավորության վրա, հայտնաբերվել է նոր ռազմական դաշտային ճամբար՝ համալրված ծանր սարքավորումներով ու տանկերով: Ճամբարը հայտնաբերել են Հակամարտությունների հետախուզական խմբի (Conflict Intelligence Team) ռուս հետաքննիչները:
15:48 - 09 ապրիլի, 2021
Դոնբասի հատուկ կարգավիճակի պետք է իրավական ձևակերպման ստանա․ Պուտինը եւ Մերկելը քննարկել են տարբեր միջազգային հարցեր

Դոնբասի հատուկ կարգավիճակի պետք է իրավական ձևակերպման ստանա․ Պուտինը եւ Մերկելը քննարկել են տարբեր միջազգային հարցեր

Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Գերմանիայի Դաշնության կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել։ Կողմերը մանրամասն քննարկել են մի շարք կարևորագույն միջազգային հարցեր։  Քննարկելով Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակը՝ ՌԴ նախագահն ու ԳԴ կանցելրը իրենց մտահոգությունն են հայտնել վերջին սրացման վերաբերյալ։ Վլադիմիր Պուտինը ուշադրություն է հրավիրել Կիևի սադրիչ գործողությունների վրա, որը վերջին շրջանում նպատակային ձևով սրում է իրավիճակը շփման գծում։ Նա ընդգծել է, որ ուկրաինական իշխանությունները պետք է կյանքի կոչեն նախկինում ձեռք բերված բոլոր համաձայնությունները, առաջին հերթին Դոնբասի ու Լուգանսկի հետ ուղիղ երկխոսություն հաստատեն, իսկ Դոնբասի հատուկ կարգավիճակի պետք է իրավական ձևակերպման ստանա։ Հակամարտության կողմերին կոչ է արվել լինել զուսպ ու ակտիվացնել բանակցությունները 2015թ․ Մինսկում ձեռք բերված համաձայնությունների շրջանակում։  Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Սիրիայում ու Լիբիայում, ինչպես նաև Բալկաններում տիրող իրավիճակը։  Անգելա Մերկելի նախաձեռնությամբ քննարկվել է նաև Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակը։   Թարգմանությունը՝  Լիլիթ Հարությունյանի
16:22 - 08 ապրիլի, 2021
Մակրոնն ու Մերկելը Պուտինի հետ զրույցի ընթացքում կոչ են արել «նորմանդական ձևաչափով» հանդիպում անցկացնել Դոնբասում իրավիճակի կարգավորման առնչությամբ |tert.am|

Մակրոնն ու Մերկելը Պուտինի հետ զրույցի ընթացքում կոչ են արել «նորմանդական ձևաչափով» հանդիպում անցկացնել Դոնբասում իրավիճակի կարգավորման առնչությամբ |tert.am|

tert.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ընթացքում կոչ են արել «նորմանդական ձևաչափով» հանդիպում անցկացնել:Այս մասին հայտնում է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը, նշելով՝ տեսակոնֆերանսի ընթացքում կողմերը քննարկել են Դոնբասում հակամարտության կարգավորումը:«Գերմանիայի կանցլերը կոչ է արել «նորմանդական ձևաչափով» բանակցություններ վարել Մինսկի համաձայնագրերի կատարման շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:Իր հերթին, Ելիսեյան պալատը հայտնել է՝ կողմերը նշել են՝ անհրաժեշտ է, որ Ռուսաստանը ստանձնի պարտավորություն Դոնբասում իրավիճակը կարգավորելու համար:«Ընդգծվել է, որ Ռուսաստանը պետք է ստանձնի Ուկրաինայում հրադադարի ռեժիմը կայունացնելու վճռական պարտավորություն և սահմանի ճգնաժամից դուրս գալու ելք՝ Մինսկի համաձայնագրերին համապատասխան», - ասվում է հաղորդագրության մեջ:Նշենք՝ Կրեմլը նախապես հայտնել էր, որ Պուտինը իր զրուցակիցներին ասել է, որ իրեն անհանգստացնում է Դոնբասում Ուկրաինայի հրահրած «շփման գծում զինված առճակատման սրումը» և ընդգծել է «Կիևի իշխանությունների կողմից ամենաբարձր մակարդակով նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների կատարման կարևորությունը»:Հիշեցնենք, որ օրերս Դոնբասում ուկրաինացի չորս զինվորի զոհվելուց հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ձևաչափի անդամ-երկրների ղեկավարներին խնդրել էր անել ամեն ինչ Դոնբասում հրադադարի ռեժիմը պահպանելու համար:Ի պատասխան Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել էր, որ Ռուսաստանի ղեկավարը դեռ չի ծրագրում խոսակցություն ունենալ Զելենսկիի հետ, «բայց անհրաժեշտության դեպքում դա կարելի է շատ արագ կազմակերպել»:Նշենք՝ «Նորմանդական քառյակ»-ը կամ «նորմանդական ձևաչափ»-ը, չորս երկրների (Գերմանիա, Ռուսաստան, Ուկրաինա և Ֆրանսիա) ղեկավարների խումբ է՝ ստեղծված Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման նպատակով:  Ձևաչափի սկիզբը դրվել է 2014 թվականի հունիսի 6-ին Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների՝ Նորմանդիայում (Ֆրանսիա) կայացած հանդիպմանը, դաշնակիցների ափհանման 70-րդ տարեդարձի տոնակատարության ժամանակ։ 
15:30 - 31 մարտի, 2021