Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի խորհրդական, ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ սեպտեմբերի 2-ին։ 1986-1996 թվականներին սովորել է Երևանի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում։

1996-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում՝ 2001 թվականին ստանալով արաբագիտության բակալավրի, իսկ 2003 թվականին՝ արաբագիտության մագիստրոսի աստիճան։ 1998-1999 թվականներին սովորել է Դամասկոսի «Արաբերենն արտասահմանցիների համար» ինստիտուտում:

2007 թվականին ավարտել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան («Թուրք-սիրիական հարաբերությունները 1980 թվականներին – 21-րդ դարի սկզբին»)։ Գիտական 6 հոդվածի հեղինակ է: 2007 թվականից դասախոսում է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում, «Արաբագիտության արդի հիմնախնդիրներ» մագիստրոսական ծրագրի ղեկավարն է: 2005-2006 թվականներին աշխատել է մարդու իրավունքների «Հելսինկյան ասոցիացիայում»` որպես ծրագրի ղեկավար: 2010-2011 թվականներին` 1in.am լրատվական կայքում` որպես միջազգային բաժնի պատասխանատու:

2013-2015 թվականներին` Araratnews.am կայքում` որպես միջազգային բաժնի պատասխանատու։ 2008 թվականին եղել է «ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր: 2011 թվականից «ՀԻՄԱ» ՀԿ խորհրդի անդամ է։ 2014 թվականից «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության անդամ է: 2007-2010 թվականներին ներգրավված է եղել հայ-թուրքական հաշտեցման երիտասարդական նախաձեռնություններում։

2013-2015 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ: 2015-2016 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ: 2016 թվականի հոկտեմբերի 30-ին վերընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի մայիսի 14-ին «Ելք» դաշինքի առաջադրած ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ: 

2019թ. հունիսի 1-ին նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, 2020թ․ նոյեմբերի 23-ին ազատվել է պաշտոնից։

2020թ․ նոյեմբերի 24-ին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական։

Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են միջոցառումների նախապատրաստական աշխատանքները
 |armenpress.am|

Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են միջոցառումների նախապատրաստական աշխատանքները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ նոյեմբերի 24-ին ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի առաջին նիստը: Արայիկ Հարությունյանը,  ողջունելով նիստի մասնակիցներին,  ընդգծել է Սերգեյ Փարաջանովի հոբելյանը պատշաճ մակարդակով կազմակերպելու կարևորությունը: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են անվանի կինոռեժիսորի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների նախապատրաստական աշխատանքները: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է հոբելյանական միջոցառումների ցանկը, որի շրջանակում նախատեսված են ավելի քան 30 ծրագրեր:  Հոբելյանական միջոցառումները տեղի են ունենալու հաջորդ տարի. մեկնարկը տրվելու է 2024 թ. հունվարին:   Ծրագրի շրջանակում նախատեսվում են միջոցառումներ մայրաքաղաքում, մարզերում և արտերկրում: Մասնավորապես, միջազգային գիտական կոնֆերանս, գիտական մենագրության հրատարակություն,  ֆիլմերի ցուցադրություններ, Սերգեյ Փարաջանովին նվիրված կրթամշակութային հանդես, թատերական բալետային, պարային ներկայացումներ, ֆոտոցուցահանդես  և այլն: Տոնական միջոցառումներ կանցկացվեն նաև Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրը՝ 2024 թ-ի հունվարի 9-ին: Մտքեր են փոխանակվել միջոցառումների ժամանակացույցին,  ձևաչափերին  առնչվող մի շարք հարցերի շուրջ, քննարկվել են կազմակերպչական  աշխատանքներին վերաբերող հարցեր, ներկայացվել են տարբեր առաջարկություններ: Արայիկ Հարությունյանը Սերգեյ Փարաջանովի  հոբելյանական տարին ամենաբարձր մակարդակով անցկացնելու համատեքստում կարևորել է գերատեսչությունների միջև փոխկապակցված, արդյունավետ աշխատանքը:
13:29 - 24 նոյեմբերի, 2023
Արայիկ Հարությունյանը և Օլեքսանդր Պավլյուկը քննարկել են ՀՀ-ՎԶԵԲ համագործակցության և տարածաշրջանի անվտանգության հարցեր

Արայիկ Հարությունյանը և Օլեքսանդր Պավլյուկը քննարկել են ՀՀ-ՎԶԵԲ համագործակցության և տարածաշրջանի անվտանգության հարցեր

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ավագ քաղաքական խորհրդական Օլեքսանդր Պավլյուկին:   Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև համագործակցության ընթացքը և հեռանկարները, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային քաղաքական և անվտանգային զարգացումներին:   Ըստ աղբյուրի՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կյանքի կոչվելու դեպքում կապահովի կայուն խաղաղություն տարածաշրջանում։ Այս համատեքստում ընդգծվել է Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության, փոխադար­ձության և հավասարության սկզբունքների անխախտելիությունը։  Նշվում է, որ Արայիկ Հարությունյանն, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների խնդիրներին, կարևորել է ՎԶԵԲ հնարավոր գործիքակազմերով փախստականների հումանիտար, վաղ վերականգնման ու այլ կարիքների հասցեագրման անհրաժեշտությունը։  ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ մտքեր են փոխանակվել նաև 2024թ. ՎԶԵԲ-ի տարեկան համաժողովի նախապատրաստական աշխատանքների,  կառավարության ընթացիկ բարեփոխումների շուրջ:
20:30 - 22 նոյեմբերի, 2023
Արայիկ Հարությունյանն ու Զեյնա Մինան քննարկել են Ֆրանկոֆոնիայի խաղերը ՀՀ-ում անցկացնելուն առնչվող մի շարք հարցեր

Արայիկ Հարությունյանն ու Զեյնա Մինան քննարկել են Ֆրանկոֆոնիայի խաղերը ՀՀ-ում անցկացնելուն առնչվող մի շարք հարցեր

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինայի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Զեյնա Մինան նախ իր ցավակցությունն է հայտնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանի մահվան կապակցությամբ, ինչը, նրա խոսքով, մեծ կորուստ էր ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության համար: Զեյնա Մինան շորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը՝ Ֆրանկոֆոնիայի 2027 թ. խաղերը Հայաստանում հյուրընկալելու հայտ ներկայացնելու համար և շնորհավորել Հայաստանին՝ ամռանը Կինշասայում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերին ակտիվ մասնակցության և նվաճած մեդալների առիթով: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի հայտին և Ֆրանկոֆոնիայի խաղերը ՀՀ-ում անցկացնելուն առնչվող մի շարք հարցեր: Պատվիրակության անդամներն իրենց դիտարկումներն ու առաջարկություններն են ներկայացրել խաղերի կազմակերպման համար նախատեսվող վայրերի և դրանց պայմանների վերաբերյալ՝ նշելով, որ 2027 թ. խաղերի բարձր մակարդակով անցկացումը կարևորվում է նաև այն տեսանակյունից, որ դրանք կլինեն հոբելյանական՝ 10-րդ խաղերը: Համաձայն պատվիրակության նախնական գնահատականի՝ Հայաստանի ենթակառուցվածքները բավականին զարգացած են, և վերջին տարիներին Հայաստանում անցկացված տարբեր միջոցառումների, այդ թվում՝ 2018 թ.  Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի բարձր մակարդակը վկայում են, որ 2027 թ. խաղերը ևս կունենան մեծ հաջողություն: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշել է, որ Կառավարությունը հանձնառու է միջոցառումը լավագույնս կազմակերպելու համար և, Հայաստանի հայտի հաստատման դեպքում, Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի հետ սերտ համագործակցությամբ ամեն ջանք կգործադրվի այդ ուղղությամբ: 
14:26 - 16 նոյեմբերի, 2023
Սամվել Բաբայանը Արայիկ Հարությունյանից պահանջել է հրապարակել ապագա նախագահի և կառավարության անդամների թեկնածության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները

Սամվել Բաբայանը Արայիկ Հարությունյանից պահանջել է հրապարակել ապագա նախագահի և կառավարության անդամների թեկնածության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները

2020թ․ արցախյան համապետական ընտրությունների նախօրեին սկիզբ առած, Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա ռազմական ագրեսիայի և Արցախի շրջափակման հետևանքով գագաթնակետին հասած փրկիչ-անձնազոհ պայքարը նորանոր դրսևորումներ է ստանում։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ղեկավարած «Միացյալ Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջը: «Բեմում՝ հանդիսատեսի առջև միասնականություն և համերաշխություն քարոզող, կուլիսների ետևում՝ միմյանց չհանդուրժող և մերժող քաղաքական խմբակները տառապում-տապակվում են, որ մասնակից չեն Արցախի վերջնական հանձնմանը։ Ժողովրդի ներկայացուցչական մարմնում յոթ մանդատով ներկայացված խոշորագույն քաղաքական ուժերի և նրանց աշխարհաքաղաքական մտքի գիգանտներ հանդիսացող պադվալային առաջնորդների անվեհեր պայքարի և համախոհության արդյունքում հնարավոր եղավ հաջողացնել Ազգային ժողովի նախագահի պաշտոնը։ Նպատակն, ինչ խոսք, արդարացնում է միջոցները, առավել ևս, երբ այդ նպատակը համազգային է՝ անմասն չմնալ թալանի համար մղվող համահայկական Ավարայրներից և Սարդարապատներից։ Գործադիր իշխանությունը, սակայն, առավել հարմար միջավայր է համազգային այդ նպատակների իրագործման համար, ուստի կրկին համախոհաբար պիտի ձեռքը գցել նաև կառավարությունը։ Այս առումով ինտրիգի առաջին մասը բացահայտված է․ Մեծ ութնյակը նախագահին հրաժարական է պարտադրել(ում)։ Որպեսզի ինտրիգն ամբողջանա, պիտի նաև իմանալ, թե նախագահի պաշտոնում ում թեկնածությունն է պարտադրվել գործող նախագահին, որպեսզի վերջինս իր հերթին համոզի իր քաղաքական թիմին՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խորհրդարանական խմբակցությանը։ Ի դեպ, պակաս կոլորիտային չէ նաև ապագա կառավարության կազմը։ Ծրագիրը կա, դերաբաշխումն իրականացված է, անվանական ցուցակները՝ համապատասխան պադվալներում վավերացված, նախնական պայմանավորվածությունը՝ ձեռք բերված։ Մնում է՝ մնացածը։ Եվ Արցախը փրկվա´ծ է, գիշատիչների խնջույքը՝ կայացա´ծ։ Ցնծա՜, հա´յ ժողովուրդ։ Ելնելով «Արցախ» ուսումնական զորավարժարանում ընթացող փրկիչ-որոնողական լայնածավալ գործողություններից՝ «Միասնական հայրենիք» կուսակցությունը Արցախի նախագահից պահանջում է․ Հանրության սեփականությունը դարձնել ապագա նախագահի և կառավարության անդամների թեկնածության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ժողովուրդն իրավունք ունի ճանաչելու իր ճակատագրի ճարտարապետներին։ Հավուր պատշաճի գնահատել համաշխարհային տրամաչափի այդ քաղաքական դերակատարներին և վերջապես ի կատար ածել պադվալային պայմանավորվածությունները՝ պաշտոն ու ֆինանսական միջոցներ տրամադրելով վերջիններիս։ Առավելագույնս բարենպաստ միջավայր ստեղծել Արցախի՝ համախոհաբար ճյուղավորված քաղաքական քաղցկեղն առավել արմատավորելու համար, քանզի Արցախի փրկությունը Հայաստանում իշխանափոխության մեջ է, իսկ Հայաստանի փրկությունը՝ Արցախի ցեղասպանվող ժողովրդի պայքարի։ Արցախի ճակատագիրը շաղկապել վերոնշյալ քաղաքական շրջանակների հետ, որոնց 25-ամյա գործունեությունն ուղղված է Արցախի սնանկացմանը։ Օբյեկտիվ են գործող Նախագահին ուղղված պահանջ-մեղադրանքները՝ իրենց գործունեության կամ անգործության արդյունքը՝ Արցախի հանձնման գործընթացը սեփականելու և միանձնյա տնօրինելու մեջ։ «Միասնական հայրենիք» կուսակցությունը ձեռնպահ է մնում ներարցախյան քաղաքական խմորումներից և դրանց գնահատական տալուց, քանի որ դրա գանահատականը օրեր անց գործնականում ժողովու´րդը կտա»։
16:11 - 24 օգոստոսի, 2023
Լողի մրցաշարի նպատակներից է նաև Շողակաթի այս գեղատեսիլ ափն ավելի գրավիչ դարձնել ներդրումների համար. վարչապետ

Լողի մրցաշարի նպատակներից է նաև Շողակաթի այս գեղատեսիլ ափն ավելի գրավիչ դարձնել ներդրումների համար. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի պարգևատրման արարողությանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։Մրցաշարն անցկացվել է Սևանա լճում՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ (նախկին Շորժա) բնակավայրին հարակից լողափնյա տարածքում՝ երկու տարիքային խմբով. 1-ին տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան կանայք և տղամարդիկ, 2-րդ տարիքային խումբ՝ 41 տարեկանից բարձր տարիքի կանայք և տղամարդիկ: Կանայք մրցել են 1000 մետր, իսկ տղամարդիկ՝ 1500 մետր լողատարածություններում:Պարգևները մրցանակակիրներին հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: Նիկոլ Փաշինյանը հուշանվերներ և դիպլոմներ է հանձնել նաև ամենատարեց մասնակիցներին:Վարչապետը ողջունել է ներկաներին, մրցաշարի մասնակիցներին ու մրցանակակիրներին.«Հարգելի ներկաներ,Գործադիր և օրենսդիր իշխանության հարգելի ներկայացուցիչներ,Լողի «Վարչապետի գավաթի» հարգելի մասնակիցներ,Նախ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել մասնակցության համար: Այս մրցաշարի կարևոր նպատակներից մեկը նաև Շողակաթի այս գեղատեսիլ ափն ավելի տեսանելի դարձնելն է մեր զբոսաշրջիկներին, մանավանդ, որ մենք հիմա և՛ Վարդենիսի, և՛ Սևանի կողմից ունենք բավականին լավ ճանապարհ: Իհարկե, բարեկարգման աշխատանքները դեռ շարունակվում են և կշարունակվեն: Այս ափը, կարծում եմ, շատ գրավիչ է զբոսաշրջիկների համար, նաև մենք ուզում ենք այն գրավիչ դարձնել ներդրումների համար, որպեսզի նոր ձևաչափի, ներդրումային նոր կուլտուրա ձևավորենք նաև Սևանա լճի ափին:Դուք նկատեցիք, անշուշտ, որ սովորաբար մյուս մրցաշարերում մեր մրցանակակիրների աշխարհագրությունն ավելի լայն է լինում, չնայած պետք է խոստովանել, որ այնպես էլ չէ, որ ամբողջ հանրապետությունն է ընդգրկում, բայց լողի դեպքում հատկապես մեր աշխարհագրությունն ավելի է նեղանում: Մենք մրցանակաբաշխության ընթացքում նախարարի հետ այդ մասին էիք խոսում, որ դա մի բանի մասին է վկայում՝ հանրապետությունում համապատասխան ենթակառուցվածքի՝ լողավազանների բացակայության:Եվ ուզում եմ նաև այս ամբիոնից հիշեցնել բոլորին, որ մենք շատ կարևոր ծրագիր ենք սկսել՝ հանրապետության խոշորացված համայնքներում առաջին փուլով մարզական կենտրոններ ստեղծել, որը կներառի մարզադպրոց, ֆիթնես կենտրոն մեծահասակների համար և անպայման լողավազան: Մենք առաջինը խոստացել ենք Եղեգնաձոր խոշորացված համայնքին, երկրորդը՝ Բերդ խոշորացված համայնքին: Քաղաքաշինության կոմիտեի նախագահին հանձնարարել եմ, որպեսզի տիպային նախագիծ ունենանք և հերթով այդ մարզական կենտրոնները կառուցենք՝ նախ բոլոր խոշորացված համայնքներում, հետագայում արդեն՝ խոշոր համայնքներում: Կարծում եմ՝ սա շատ կարևոր է բոլոր առումներով՝ Հայաստանում առողջ ապրելակերպը խթանելու, ֆիզկուլտուրան և սպորտը զարգացնելու, նաև առողջ սերունդ ունենալու և ընդհանրապես երիտասարդության համար զբաղմունքի ավելի շատ միջոցներ ու միջոցառումներ ունենալու:Այս մրցաշարը նաև կարևոր է նրանով, որ մենք որոշակի հետևություններ ենք անում: Կարող է թվալ, թե գալիս ենք ուղղակի կանգնում, կարճ ելույթ ունենում ու գնում, բայց որոշակի հետևություններ, նույն մրցանակակիրների աշխարհագրության մասին, այսպիսի շփումների արդյունքում են ի հայտ գալիս: Եվ այդ հետևություններից բխում են որոշումներ:Ես կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին: Առանձնակի ուզում եմ ծափահարել այն մասնակիցներին, ովքեր, այո՛, այդ համարձակությունը ցուցաբերել և եկել մասնակցել են՝ ոչինչ, որ վերջնագծին չեն հասել, մյուս տարի կհասնեն: Ուզում եմ բոլորս ողջունենք ոչ մրցանակակիր բոլոր մասնակիցներին շատ ջերմ ու բուռն ծափերով:Շնորհակալ եմ բոլորին մասնակցության համար, շնորհակալ եմ կազմակերպիչներին՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Ներքին գործերի նախարարությունների գործընկերներին, բոլոր մարզպետարաններին, բոլոր գերատեսչություններին, Ճամբարակ խոշորացված համայնքին, Շողակաթ բնակավայրին, մեր բոլոր այն գործընկերներին, ովքեր որևէ մասնակցություն են ունեցել: Եվ նաև, իհարկե, մեծ շնորհակալություն այն երկրպագուներին, ովքեր եկել են քաջալերելու «Լողի վարչապետի գավաթի» մասնակիցներին:Շնորհակալ եմ բոլորիդ և հաջողություն եմ մաղթում»:Երկու տարիքային խմբերի 1-ից 10-րդ տեղեր գրաված մասնակիցներին հանձնվել են դրամական մրցանակներ. 1-ին տեղ՝ 1.000.000 դրամ, 2-րդ տեղ՝ 500.000 դրամ, 3-րդ տեղ՝ 300.000 դրամ, 4-րդ տեղ՝ 100.000 դրամ, 5-10-րդ տեղ՝ 50.000 դրամ:Այս տարի մասնակցության հայտ է ներկայացրել ավելի քան 130 մասնակից։ Մրցաշարը նաև միջազգայնացվել է. ընդհանուր հաշվարկով մասնակցության իրավունք են ունեցել թե՛ ՀՀ, թե՛ օտարերկրյա քաղաքացիները. միակ սահմանափակումն այն է եղել, որ մասնակիցը պետք է ընդգրկված չլինի լողի միջազգային սանդղակում և վերջին 5 տարվա ընթացքում պետք է մասնակցած չլինի Հայաստանի առաջնությունների և միջազգային մրցաշարերի:
19:44 - 19 օգոստոսի, 2023
Արայիկ Հարությունյանի եղբայրը՝ գովազդային շուկայի խոշոր խաղացողի ֆինանսական տնօրեն
 |civilnet.am|

Արայիկ Հարությունյանի եղբայրը՝ գովազդային շուկայի խոշոր խաղացողի ֆինանսական տնօրեն |civilnet.am|

civilnet.am: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի եղբայրը՝ Արման Հարությունյանը, 2020-ից «Մեդիա Հաուս Արմենիա» ընկերության ֆինանսական տնօրենն է։ «Մեդիա Հաուս Արմենիա»-ի 50 տոկոսի սեփականատերը պետությունն է՝ հանձին Հանրային հեռուստաընկերության, մյուս 50 տոկոսը պատկանում է քաղաքացի Վարդան Գրիգորյանին։ Այս ընկերությունը ներկայում հայաստանյան հեռուստատեսային գովազդի վաճառքի խոշոր խաղացողներից է։ ««Մեդիա Հաուս Արմենիան» հեռուստատեսային գովազդի վաճառքի միասնական կենտրոն է, որը շուկայի վերադասավորման արդյունքում 2020-ից իրականացնում է մի շարք հայաստանյան հեռուստաալիքների գովազդային եթերաժամանակի վաճառք»,- ասվում է ընկերության ֆեյսբուքյան էջում։ Արման Հարությունյանը ՍիվիլՆեթին պարզաբանեց, որ ընկերությունում աշխատում է 2020-ից։ Սա այն ժամանակահատվածն է, երբ կառավարությունը որոշեց Հանրային հեռուստաընկերությանը թույլատրել գովազդներ ցուցադրել և եկամուտներ ստանալ։ Ենթադրվում է, որ «Մեդիա Հաուս Արմենիա»-ն ստեղծվել է դեպի Հանրային հեռուստաընկերություն գովազդների հոսքով զբաղվելու, դրանք կառավարելու ու գովազդների վաճառքը կազմակերպելու նպատակով։ Արման Հարությունյանն ասաց՝ տեղյակ չէ, թե ինչու է Հանրային հեռուստաընկերությունը որոշել բաժնետեր դառնալ այս ընկերությունում։ Հանրային հեռուստաընկերությունից էլ խնդրեցին գրավոր հարցում ուղարկել՝ պարզաբանելու ընկերության բաժնեմասի ձեռքբերման գործարքը։ «Ես այդ իրավական գործընթացներից տեղյակ չեմ։ Նախօրոք հենց այդպես գնացել է գործընթացը։ Մյուս կողմն էլ պետք է լինի «Շանթ» հեռուստաընկերությունը, հիմա գրանցման փուլում է, ինչքան գիտեմ։ Ամեն դեպքում՝ ինչ գործարք է եղել ու ինչպես է եղել, չեմ կարող ասել։ Ես այս ընկերությունում ընդամենը վարձու աշխատող եմ ու մնացած գործընթացներից տեղյակ չեմ, ոչ էլ դրանք իմ տիրույթում են»,- ասաց Հարությունյանը։ Արման Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք իր եղբոր՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գործոնն ազդել է, որ Հանրային հեռուստաընկերությունը որոշի բաժնեմաս ձեռք բերել այն ընկերությունում, որտեղ նրա եղբայրը տնօրեն է։ Պատասխանեց, որ որևէ կերպ չի ազդել։ «Ես այս ընկերությունում սկսել եմ աշխատել այն ժամանակ, երբ այն ստեղծված է եղել, ես մի քանի ամիս հետո եմ անցել աշխատանքի ու մինչև իմ աշխատանքի ընդունվելը «Հանրային» ու «Շանթ» հեռուստաընկերությունների հետ կապված գործընթացներն արդեն մեկնարկած են եղել, բայց որոշ իրավական բաներով նոր է գրանցվել»,- նշեց Հարությունյանը։ Նրա խոսքով՝ ընկերությունը երկու հեռուստաընկերության գովազդի րոպեների, ինչպես նաև «Հանրային հեռուստաընկերության լրատավական էջի» վաճառքով է զբաղվում։ Media.am-ին Հանրայինին տրամադրած տեղեկության համաձայն՝ երեք տարիների ընթացքում Հանրայինը առևտրային գովազդի ցուցադրման համար ստացել է ընդհանուր առմամբ 1,361 մլրդ դրամ, ներառյալ ԱԱՀ-ն։ Գեներացված առևտրային գովազդի գծով եկամուտների վերաբերյալ տեղեկատվությունը հետևյալն է․ 2020 թ․ – 154,2 մլն դրամ, ներառյալ ԱԱՀ, 2021 թ․ – 517,8 մլն դրամ, ներառյալ ԱԱՀ, 2022 թ․ – 689 մլն դրամ, ներառյալ ԱԱՀ։ Արման Հարությունյանը 2018-ից Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ է։ Իշխանափոխությունից հետ նա սկսել է ակտիվ գործունեություն ծավալել գովազդի ոլորտում։ 2018-ի սեպտեմբերից «Արտաքին գովազդի խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահն է։ ՀԿ-ի գործունեությունը, սակայն, ներկայում սառեցված է։ Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի՝ Հարությունյանի աշխատավարձը ձևավորվել է «Մեդիա Հաուս Արմենիա» ՍՊԸ-ից։ Մեկ տարվա ընթացքում նա ստացել է ավելի քան 9 մլն դրամ եկամուտ, 748 հազար դրամ էլ ստացել է Երևանի քաղաքապետարանից։ Վերջինը, հավանաբար, որպես ավագանու անդամ կատարած ծախսերի փոխհատուցումն է։ Հարությունյանը 2021-ի հունիսի դրությամբ ունեցել է ընդամենը 210 000 կանխիկ դրամ, ինչպես նաև բանկում 2,5 մլն դրամի ավանդ։ 2022-ի վերջին Հարությունյանը և նրա կինը 39,2 մլն դրամով բնակարան են ձեռք բերել «Դեֆանս Հաուզ» կառուցապատողից՝ ներգրավելով 25,4 մլն դրամ վարկ: Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե մնացած գումարը, որը 13 մլն դրամից ավելի է՝ ինչպես են վճարել ինքն ու կինը։ Ասաց՝ մինչ այդ ավանդ է ունեցել, որը բանկից հանել է, բացի այդ կնոջ միջոցներն են օգտագործել։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
17:14 - 04 օգոստոսի, 2023
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Գյումրիում քննարկվել է Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման ընթացքը

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Գյումրիում քննարկվել է Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման ընթացքը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Շիրակի մարզպետի աշխատակազմում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի, Գյումրի համայնքի, ուժային կառույցների ղեկավարների, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ։ Քննարկվել են Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Արայիկ Հարությունյանը հետաքրքրվել է արդեն իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքներով` նշելով, որ ամեն ինչ պետք է արվի Համահայկական խաղերը բարձր մակարդակով անցկացնելու համար: Շիրակի մարզպետը հավաստիացրել է, որ ջանք ու եռանդ չի խնայվում յուրաքանչյուր խնդրի լուծման համար։ Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել յուրաքանչյուր գերատեսչության անելիքներին, բոլոր ծառայությունների փոխկապակցված աշխատանքին, ընդգծվել է յուրաքանչյուր կառույցի կողմից նախանշված քայլերը սահմանված ժամանակացույցով իրականացնելու անհրաժեշտությունը: Հաջորդիվ Արայիկ Հարությունյանն այցելել է Գյումրիի քաղաքային մարզադաշտ, որտեղ տեղի է ունենալու Համահայկական խաղերի բացման արարողությունը:  Խաղերի բացման արարողության պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանն ու միջոցառման բեմադրիչ Արամայիս Հայրապետյանը ներկայացրել են արարողության բեմականացմանն ու  միջոցառման ծրագրին առնչվող մանրամասներ։ Ներկայումս մարզադաշտին հարակից փողոցը ասֆալտապատման փուլում է: Իրականացվել են երթևեկելի մասի 2380 քառակուսի մետր երկշերտ ասֆալտապատման մայթերի կառուցման աշխատանքեր։ Քաղաքային մարզադաշտի արևմտյան կողմի տարածքի հիմնանորոգման  աշխատանքների իրականացման համար հատկացվել է 66 մլն 417 հազար դրամ։ Այսօր անցկացվել են նաև Համահայկական ամառային 8֊-րդ խաղերի ֆուտբոլի ու ֆուտզալի ենթախմբային մրցումների վիճակահանությունները, որոնց ևս ներկա են գտնվել Արայիկ Հարությունյանը, մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Իշխան Զաքարյանը:   Վիճակահանության արդյունքների հիման վրա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջիկա օրերին կկազմի խաղացանկերը և կհայտարարի մրցավայրերը։  
21:31 - 30 հուլիսի, 2023
Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել ռազմաքաղաքական իրավիճակի և հումանիտար հիմնախնդիրների լուծման հարցերով

Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել ռազմաքաղաքական իրավիճակի և հումանիտար հիմնախնդիրների լուծման հարցերով

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 26-ին  աշխատանքային խորհրդակցություն է  անցկացրել։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, քննարկվել են ռազմաքաղաքական իրավիճակին և շրջափակման հարուցած խորացող հումանիտար հիմնախնդիրների լուծմանը վերաբերող հարցեր։  Ըստ աղբյուրի՝ նախագահ Հարությունյանը  ընդգծել է իրավիճակի փոփոխությանը զուգընթաց կարիքների և խնդիրների օպերատիվ  գնահատման և  համապատասխան  կառույցների կողմից արագ  արձագանքման կարևորությունը։ Նշվում է, որ խորհրդակցությանը  մասնակցել են  Արցախի Աժ նախագահ Արթուր Թովմասյանը,  պետական   նախարար Գուրգեն Ներսիսյանը,  ուժային կառույցների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք։
22:29 - 26 հունիսի, 2023
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդի առաջին նիստը: Նիստին մասնակցել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թադևոսյանը, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Արմեն Սիմոնյանը: Օրակարգի հարցերի շրջանակում Արմեն Սիմոնյանն ընտրվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն, իսկ Տաթև Դանիելյանը՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի քարտուղար: Հանդիպմանը քննարկվել են խորհրդի գործունեությանը և «Ակադեմիական քաղաքի» կառուցման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է, որ «Ակադեմիական քաղաքի» կառուցումը կառավարության կարևորագույն ծրագրերից մեկն է, և այդ համատեքստում կարևորել համապատասխան կառույցների հետևողական և համակարգված աշխատանքը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները և ժամանակացույցի համաձայն հստակեցնել առաջիկա անելիքները:
19:26 - 06 հունիսի, 2023
ՀՀ վարչապետի աշխատակազմը մշակում է կեղծ լուրերի դեմ պայքարի ռազմավարություն․ պաշտոնյա
 |news.am|

ՀՀ վարչապետի աշխատակազմը մշակում է կեղծ լուրերի դեմ պայքարի ռազմավարություն․ պաշտոնյա |news.am|

news.am: Հայաստանի վարչապետի աշխատակազմը եւ «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը կեղծ լուրերի դեմ պայքարի ռազմավարություն են մշակում։ Այս մասին  Ազգային ժողովում հունիսի 2-ին մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2022 թվականի պետական ​​բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ, հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Նրա խոսքով՝ գործող իշխանության հակառակորդները  նրա դեմ պայքարում կամ փորձում են պայքարել հիմնականում կեղծ եւ սխալ լուրերի միջոցով։ «Ուստի մենք փորձում ենք լուրջ եւ լավ մեխանիզմներ ստեղծել։ Այս կեղծ լուրերը բավականին լուրջ խնդիրներ ստեղծեցին պետական ​​ապարատի համար։ Գերատեսչությունները ստիպված էին օրվա մի մասը կամ ամբողջ օրը ծախսել հերքումների վրա»,- պարզաբանեց Հարությունյանը։  
14:32 - 02 հունիսի, 2023
Հարությունյանը նշանակվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
 |armeniasputnik.am|

Հարությունյանը նշանակվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշանակվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է հոգաբարձուների խորհրդի ամբողջ կազմը։ Հոգաբարձուների խորհրդում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, ԿԳՄՍ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։ Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գաղափարն է եղել ակադեմիական քաղաք ստեղծելը, որտեղ տեղակայվելու է մինչև 8 բուհ։ Արդեն իսկ մշակվել է քաղաքի նախնական հատակագիծը։ Բացի բուհերից, քաղաքում հիմնվելու են նաև բնակելի հատվածներ, հետազոտական կենտրոններ, զբոսայգի, ամֆիթատրոն: Քաղաքը նախատեսված է լինելու մինչև 50 000 մարդու համար։
16:37 - 30 մայիսի, 2023
Այս մրցաշարը ծառայում է հաղթանակի, թիմի, անհատական պատասխանատվության ոգու զարգացմանը. Նիկոլ Փաշինյանը` թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին

Այս մրցաշարը ծառայում է հաղթանակի, թիմի, անհատական պատասխանատվության ոգու զարգացմանը. Նիկոլ Փաշինյանը` թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Արփի Փաշինյանի հետ Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարին: Այս մասին հաղորդում են վարչապետի աշխատակազմից։ Վարչապետը մասնակիցներին նախ հանդիպել է մրցաշարի մեկնարկից առաջ և բոլորին մաղթել հաջողություններ: Առաջին անգամ մրցաշարն անցկացվել է երկօրյա ճամբարով: Մրցաշարին մասնակցում էին 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք հաղթահարեցին 5000 մետր մրցատարածությունը: Երկրորդ տարին անընդմեջ առաջին տեղը զբաղեցրել է Սյունիքի թիմը, երկրորդ հորիզոնականը` Վայոց Ձորի Արենիի թիմը, իսկ եռյակը եզրափակել է Լոռու մարզի Վանաձորի քաղաքի թիմը: Մրցման լավագույն վազորդներն էին Շիրակից Մարի Սարգսյանն ու Սյունիքից՝ Արթուր Համբարձումյանը: Եզրափակիչ փուլի 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերի և մասնակիցների պարգևները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Լավագույն վազորդներին մրցանակներ է հանձնել վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Մրցաշարին ներկա է գտնվել նաև Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Առաջին տեղ զբաղեցրած դպրոցը ստացել է 4 մլն դրամ, երկրորդ տեղը` 2 մլն 500 հազար դրամ, երրորդ տեղը` 1 մլն 500 հազար դրամ: Առաջին տեղ գրաված թիմի ֆիզկուլտուրայի ուսուցիչը ստացել է 700 հազար դրամ, իսկ թիմում ընդգրկված 7 աշակերտից յուրաքանչյուրը` 150 հազարական դրամ: Երկրորդ և երրորդ տեղերի համար սահմանված էին համապատասխանաբար 500 հազար դրամ ուսուցչի, 100 հազարական դրամ՝ աշակերտների, 300 հազար դրամ՝ ուսուցչի և 75 հազարական դրամ՝ աշակերտների համար: Իր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հարգելի ներկաներ,Հարգելի մասնակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս այսօրվա իրադարձության առիթով: Դուք գիտեք, որ մենք հիմա «Վարչապետի գավաթ» խորագրի ներքո չորս մրցաշար ունենք: Պիտի խոստովանեմ, որ երկու տարվա արդյունքներով ակնհայտորեն այդ նախնական մտահղացմանը, նպատակին, ոգուն ամենաշատը համապատասխանում է խճուղային վազքի դպրոցականների մրցաշարը, և ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել ակտիվ մասնակցության համար: Մենք երեկ և այսօր շատ լավ ժամանակ իրար հետ անցկացրեցինք, տեսանք խորհրդանշական իրադարձություններ: Երեկ շատ կարևոր քննարկում ունեցանք: Այդ քննարկումը, իմիջիայլոց, մրցանակի մասին չէր, այդ քննարկումն անհատի և քաղաքականության, անհատի և թիմի հարաբերությունների մասին էր: Եվ ես շատ ուրախացա, երբ տեսա, զգացի, որ մեր երեխաները, որոնք այստեղ են վազքի առիթով, շատ լրջորեն կարողանում են փաստարկել իրենց տեսակետները և հիմնավորել իրենց մոտեցումները: Դա չափազանց կարևոր է: Ես առանձնակի հուզականությամբ հետևեցի մեր մրցաշարի վերջին մասնակիցներին, այսինքն՝ եզրագծին վերջին մոտեցողներին, և ես չգիտեմ այդ կադրը նկարահանվել է որևէ տեղ՝ նախավերջին մեր մասնակիցը, երբ մոտենում էր եզրագծին, բնականաբար, շատ հոգնած, հասկանում էր, որ ինքը մեծ հավանականությամբ մրցանակային տեղ չի զբաղեցնելու, և նա եզրագծին մոտենալով, վազքով ձեռքը պարզել էր, որպեսզի եզրագծին տրվող իր համարը վերցնի: Եվ եթե լուսանկարվել է այդ կադրը, ես կարծում եմ, որ այդ կադրը կարող է դառնալ մեր այս մրցաշարի ամենակարևոր սիմվոլներից մեկը: Երևի Արարատի թիմից էր: Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որովհետև շատ կարևոր էր, որ բոլոր մասնակիցները նույնպիսի վճռականությամբ, նույնպիսի հաստատակամությամբ սեփական անելիքն անողի շատ պարզ գիտակցությամբ եզրափակեցին մեր մրցաշարը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել: Սա մի կարևոր իրադարձություն է: Եվ կարծում եմ՝ նրանք, ովքեր հետևել են մրցաշարին, ունեն այդ հարցի պատասխանը, թե ինչու են այսքան շատ պետական բարձրաստիճան անձինք եկել և երկու օր զբաղված են այստեղ այս գործով: Սա շատ կարևոր աշխատանք է, որովհետև մենք հասկանում ենք և եկել ենք այն եզրակացության, որ շատ հարցեր կան, որոնց լուծումների հետևից պետք է գնանք` ԴՆԹ մակարդակով հասկանալու խնդիրները, և այդ մակարդակից սկսելու լուծել դրանք: Գաղտնիք չէ` մեր մոտեցումն այն է, որ կրթությունից, հանրակրթությունից, դպրոցից, մանկապարտեզից պետք է այդ հաղթանակի ոգին, թիմի ոգին, անհատական պատասխանատվության ոգին զարգանա, և մենք տեսնում ենք, որ, ահա, այս մրցաշարը ծառայում է այդ նպատակին»: Վարչապետը շնորհակալություն է հայտնել մրցաշարի բոլոր կազմակերպիչներին, այդ թվում` ԿԳՄՍ նախարարությանը, այն բարձր մակարդակով անցկացնելու համար: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նաև Առողջապահության նախարարությանը` մրցաշարի շրջանակում տեղադրված տաղավարների միջոցով առողջ ապրելակերպը խթանելու համար: «21-րդ դարում, այո, սկզբունքային կարևոր բան է մարդկանց օգնել, որպեսզի նրանք սովորեն առողջ ապրելակերպին համապատասխան սնվել: Մենք պետք է հասկանանք, որ սա է զարգացման գրավականը՝ սովորել սնվել, սովորել սովորել, սովորել սովորեցնել, սովորել ընկալել, սովորել հասկանալ, սովորել հաղթահարել: Եվ այս միջոցառումը, այս մրցաշարը սրա համար է: Հայրենագիտությունը, հայրենաճանաչությունը շատ կարևոր է: Նաև ուզում ենք՝ այս մրցաշարերն ինչ-որ առումով դիվերսիֆիկացնել մարզերի միջև, որպեսզի, այո, մեր ներքին շարժունակությունը մեծանա: Դրա անունը նույնիսկ տուրիզմ չէ, դրա անունն է` սովորել ճանաչել սեփական Հայրենիքն իր բոլոր անկյուններով, որովհետև ճանաչելը հասկանալու, նրա շահերն ընկալելու, նրա ձգտումները հասկանալու ամենակարևոր միջոցն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
16:28 - 20 մայիսի, 2023
Հայ բռնցքամարտիկները 1 ոսկե, 2 արծաթե և 10 բրոնզե մեդալ են նվաճել երիտասարդների Եվրոպայի առաջնությունում

Հայ բռնցքամարտիկները 1 ոսկե, 2 արծաթե և 10 բրոնզե մեդալ են նվաճել երիտասարդների Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի անդամ, 86 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը Երևանում ընթացող երիտասարդական ԵԱ-ում ոսկե մեդալ է նվաճել՝ եզրափակչում առավելության հասնելով Իտալիայի ներկայացուցչի նկատմամբ: Այսօր ռինգ դուրս եկած Հայաստանի հավաքականի մյուս անդամներ Գոռ Ազիզյանն ու Աղվան Ալեքսանյանը նվաճել են ԵԱ-ի փոխչեմպիոնի տիտղոսը՝ դառնալով արծաթե մեդալակիներ: Երևանի «Միկա» մարզահամալիրում անցկացված առաջնությանը հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը: Հիշեցնենք՝ տղաների պայքարում երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալներն ավելի վաղ նվաճել էին Հովհաննես Հարությունյանը (48 կգ), Դավիթ Սաֆարյանը (51 կգ), Էրիկ Առստամյանը (54 կգ), Արթուր Մկրտչյանը (63,5 կգ), Յուրա Բաբլումյանը (67 կգ), Արման Միսկարյանը (71 կգ), Արմեն Պողոսյանը (75 կգ), Իշխան Հովսեփյանը (92 կգ) և գերծանր քաշային Ալբերտ Հարությունյանը: Աղջիկների պայքարում էլ երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալին արժանացել էր 48 կգ քաշային Լուսինե Գևորգյանը: Երևանում ընթացող առաջնության հաղթողի տիտղոսը նվաճել է նաև Վրաստանը ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Գոռ Այվազյանը. 60 կգ քաշայինների եզրափակչում նա վստահ հաղթանակ է տարել ռուսաստանցի մարզիկի նկատմամբ: Այս քաշային կարգում հաղթողների պարգևատրումն իրականացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը երիտասարդների Եվրոպայի առաջնությանը մասնակցում էր Վազգեն Բադալյանի գլխավորությամբ:
21:54 - 03 մայիսի, 2023
Այսպիսի մրցաշարեր շատ պետք է ունենանք. Արայիկ Հարությունյանը` բռնցքամարտի ԵԱ-ի մասին
 |armenpress.am|

Այսպիսի մրցաշարեր շատ պետք է ունենանք. Արայիկ Հարությունյանը` բռնցքամարտի ԵԱ-ի մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Երևանում կայացած բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը համարում է լավ կազմակերպված: «Մրցաշարը շատ լավ էր կազմակերպված: Մենք ամեն ինչ արել ենք, և ֆեդերացիան մեծ ջանք է գործադրել լավ արդյունք ունենալու համար: Կառավարությունն էլ իր հերթին աջակցություն է ցուցաբերել: Այսպիսի մրցաշարեր շատ պետք է ունենանք, որ Հայաստանը դիրքավորենք որպես մարզական երկիր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հարությունյանը: Վերջինս շեշտեց, որ բանակցությունները միջազգային ֆեդերացիաների հետ շարունակվում են այս կամ այլ մրցաշարերը կրկին Հայաստանում ընդունելու համար: Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Եվրոպայի այս առաջնությունում ընդհանուր առմամբ նվաճեց 9 բրոնզե, 2 արծաթե և մեկ ոսկե մեդալ:  Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի կարծիքով բռնցքամարտի Եվրոպայի երևանյան առաջնությունը բարձր գնահատականի է արժանի: «Կազմակերպչական առումով այս առաջնությունը կարող է ստանալ գերազանց գնահատական: Ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ ամեն ինչ արվեց, որ այս առաջնությունն ամենաբարձր մակարդակով անցնի և այդպես էլ եղավ»,- ասաց Գիլոյանը: Նախարարի տեղակալի խոսքով` Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական ընտրանին այս մեդալներով հանդերձ ապագայում դեռ իր խոսքը կասի:  Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Եվրոպայի այս առաջնությունում ընդհանուր առմամբ նվաճեց 9 բրոնզե, 2 արծաթե և մեկ ոսկե մեդալ: 
21:14 - 03 մայիսի, 2023