Արման Աբովյան

Արման Վլադիմիրի Աբովյանը (սեպտեմբերի 9, 1973) «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար։

19912. ընդունվել է Հայկական բաց համալսարան: 1991-2001թթ․ աշխատել է ամերիկյան «Խաղաղության կորպուսում», 2001-2012թթ․՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը, 2013-2015թթ․ եղել է «ՈւկրԲուդ» պետական ընկերության տնօրենի խորհրդական, 2015-2018թթ․ աշխատել է Ուկրաինայում Հայաստանի դեսպանի խորհրդական:

2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Բարգավաճ Հայաստան կուսակցության։ համամասնական ցուցակով ընտրվել է Երեւան քաղաքի ավագանու անդամ։ 2018-ի դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ ընտրություններում պատգամավոր է ընտրվել ԲՀԿ համապետական ցուցակով։

Ոչ մի տարաձայնություն չի եղել, Գագիկ Ծառուկյանի և ինձ համար հասկանալի չէր Գևորգ Պետրոսյանի դուրս գալը․ Արման Աբովյան |tert.am|

Ոչ մի տարաձայնություն չի եղել, Գագիկ Ծառուկյանի և ինձ համար հասկանալի չէր Գևորգ Պետրոսյանի դուրս գալը․ Արման Աբովյան |tert.am|

tert.am: Ոչ մի տարաձայնություն, ոչ մի ինչ-որ անհարթություն չի եղել, ամեն ինչ նորմալ էր, դա պարոն Պետրոսյանի սուվերեն որոշումն է։ Այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով Գևորգ Պետրոսյանի՝ խմբակցությունից դուրս գալուն։ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում արված հայտարարությամբ հայտնել էր, որ դուրս է գալիս խմբակցությունից:   «Ինձ համար դժվար է մեկնաբանել, կարող եմ ավելացնել, որ պարոն Պետրոսյանը պարոն Ծառուկյանի մոտ միշտ ունեցել է շատ բարձր հարգանք, շատ լավ վերաբերմունք, այստեղ էլ ոչ մի խնդիր չկա»,–ասաց Արման Աբովյանը։ Հարցին՝ հասկանալի՞ էր նրա դուրս գալը Գագիկ Ծառուկյանի համար, Արման Աբովյանը պատասխանեց՝ ոչ։ «Ճիշտն ասած, ինձ համար էլ հասկանալի չէ»,–ասաց նա և նշեց, որ առայժմ չի շփվել Գևորգ Պետրոսյանի հետ։ Անդրադառնալով դիտարկմանը, որ գուցե Գևորգ Պետրոսյանը ցանկություն հայտնել է ավելի կտրուկ գործողությունների գնալու և անհամաձայնություն է եղել, խմբակցության քարտուղարն ասաց․ «Եթե ուշադրություն դարձնեք մեր խմբակցության ելույթներին, մենք մեր դիրքերից չենք նահանջել և մեր ելույթները, գործունեություները ոչ մի կերպ չի փոխվել, այստեղ մեկնաբանությունը, կարծում եմ, որ ավելի լավ կլինի իրենից ստանաք»։
12:25 - 17 փետրվարի, 2021
Այն, ինչ ձեզ դուր չի գալիս, շահարկում եք որակում․ Փաշինյանը պետք է հեռանա, դուք պետք է հեռանաք, որովհետև երկիրը տանում եք կործանման․ Արման Աբովյանը՝ իշխանությանը |tert.am|

Այն, ինչ ձեզ դուր չի գալիս, շահարկում եք որակում․ Փաշինյանը պետք է հեռանա, դուք պետք է հեռանաք, որովհետև երկիրը տանում եք կործանման․ Արման Աբովյանը՝ իշխանությանը |tert.am|

tert.am: Ձայններդ սկսել է դուրս գալ, ասում եք՝ ընդդիմությունը խնդիր է։ Ընդդիմությունը միշտ էլ լինելու է խնդիր, պատրաստ եղեք։ Այս մասին ԱԺ նիստի ընթացքում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ դիմելով իշխանական պատգամավորներին։ «Խնդիր ենք լինելու ձեզ համար, չենք թողնելու՝ մարսեք։ Դուրս եք գալիս, շահարկումներից եք խոսում․ ի՞նչն է շահարկում, ասում էիք՝ գնում եք գերիների հարց լուծելու։ Լուծեցի՞ք։ Ի՞նչն է շահարկում, որ ասում ենք՝ ունակ չե՞ք․ այո՛, ունակ չեք։  Ո՛չ Փաշինյանը, ո՛չ դուք ունակ չեք, դա մեր ասելով չէ, այդպես է։ Ադեկվատ չեք»,-հայտարարեց պատգամավորը։ Անդրադառնալով Սյունիքում տիրող իրավիճակին՝ Աբովյանն ասաց․ «Սյունիքից պատգամավոր ունենք, բայց ոչ Սյունիքից ընտրված պատգամավոր, գնացել է Սյունիք, ու, որոշ տեղեկություններով, ծեծ է կերել։ Կարող եք ձեր մեջ հարցնել՝ ով է գնացել։ Դա՞ էլ է շահարկում»,-ասաց նա։ Ըստ պատգամավորի՝ ԱԺ նիստի օրակարգում ընդգրկված հարցերն էլ չեն համապատասխանում երկրում տիրող իրավիճակին։ Նշենք, որ իր ելույթում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ընդդիմությանը մեղադրել էր հետպատերազմյան իրավիճակը, գերիների, Սյունիքի անվտանգության հարցը շահարկելու մեջ։
13:27 - 18 հունվարի, 2021
Զոհրաբյանին հանձնաժողովի նախագահի լիազորությունից զրկելու դեպքում ԲՀԿ-ն նոր թեկնածու չի առաջադրի

 |armenpress.am|

Զոհրաբյանին հանձնաժողովի նախագահի լիազորությունից զրկելու դեպքում ԲՀԿ-ն նոր թեկնածու չի առաջադրի |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Նաիրա Զոհրաբյանին Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու վերաբերյալ «Իմ քայլը»-ի նախագիծը համարում է հակասահմանադրական՝ որակելով քաղաքական հետապնդում: Այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավոր Արման Աբովյանը ԱԺ արտահերթ նիստում: Նա մեջբերեց Սահմանադրության 96-րդ հոդվածը, ըստ որի՝ պատգամավորն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորական գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար: Աբովյանը նաև մեջբերում արեց ԱԺ կանոնակարգ օրենքի 11-րդ հոդվածից. «Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցվում են, եթե նրա պատգամավորական լիազորությունները դադարում կամ դադարեցվում են, նա դուրս է գալիս հանձնաժողովից, նա դուրս է գալիս կամ հեռացվում է խմբակցությունից, եթե այդ խմբակցությունը նրա տեղում նշանակում է խմբակցության անդամի»,-ասաց պատգամավորն ու հավելեց՝ բացառապես այս երեք դրույթները գոյություն ունեն: «Իմ քայլը» նախագծի հիմնավորումներում նշել է, որ գործնականում առկա է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կողմից Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում հետագա պաշտոնավարման անհնարինություն: Դեկտեմբերի 17-ին Նաիրա Զոհրաբյանը «Ֆեյսբուք» սոցիալական կայքում կատարել է գրառում, որն իր մեջ պարունակում է նաև հետևյալ հատվածը. «Ես ատում եմ քեզ ժեխ, որ իշխանության բերեցիր քո նմանին, ով դանդաղ փակում է մեր պետականության էջը»: «Այդ հիմքով նման հակասահմանադրական նախագիծ բերելը ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում Նաիրա Զոհրաբյանի հանդեպ»,-ասաց Արման Աբովյանը: Պատգամավորը նշեց, որ համաձայն՝ Դոնթի բանաձևի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական  հանձնաժողովի նախագահի քվոտան պատկանում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը: «Եվ մենք հայտարարում ենք, որ եթե դուք ձեր անօրինական քվեարկությամբ տիկին Զոհրաբյանին զրկեք հանձնաժողովի նախագահի լիազորություններից, ապա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և  խմբակցությունը որևէ մեկին չի առաջադրելու այդ պաշտոնի համար: Մտածեք վաղվա ձեր պատասխանատվության մասին»,-ասաց նա ու հավելեց, որ իրենք չեն մասնակցելու այդ հարցով քննարկմանը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները այս ելույթից հետո լքեցին նիստերի դահլիճը:
12:57 - 28 դեկտեմբերի, 2020
Արցախում տեղի են ունենում քաղաքական պրոցեսներ. Այնտեղ ավելի ճկուն են. Աբովյան
 |pastinfo.am|

Արցախում տեղի են ունենում քաղաքական պրոցեսներ. Այնտեղ ավելի ճկուն են. Աբովյան |pastinfo.am|

pastinfo.am: ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի դեկտեմբերի 2-ին ստորագրած հրամանագրի համաձայն՝ Վիտալի Բալասանյանը նշանակվել է ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար, իսկ Մանե Թանդիլյանը՝ ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար։ «Փաստինֆո»-ն ԱՀ-ում նոր նշանակումների վերաբերյալ զրուցել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ։ - Պարոն Աբովյան ինչպե՞ս եք գնահատում այդ երկու պաշտոններում նոր նշանակումները, մասնավորապես Վիտալի Բալասանյանի նշանակումը ԱԽ քարտուղարի պաշտոնում՝ հաշվի առնելով Վիտալի Բալասանյանի դիրքորոշումը ՀՀ իշխանությունների վերաբերյալ։ - Վիտալի Բալասանյանը շատ պարկեշտ, խիզախ հայ մարդ է։ Իրականում շատ ուրախ եմ, որ Արցախում տեղի են ունենում քաղաքական գործընթացներ, սակայն հաշվի առնելով բոլոր հանգամանքները, այս պարագայում թույլ տվեք առայժմ չմեկնաբանեմ։ - Նկատի ունեք, որ ԱՀ իշխանությունները կամ այնտեղի քաղաքականությունն առանձնանու՞մ է Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունից։ - Ես նման բան չասացի։ Պարզապես փաստն եմ արձանագրում, որ այնտեղ տեղի են ունենում քաղաքական պրոցեսներ. Այնտեղ ավելի ճկուն են փաստորեն։ Ինչ վերաբերում է Վիտալի Բալասանյանի անձին, ապա խորը հարգանք ունեմ դեպի մի մարդու, որն իր կյանքով ապացուցել է, որ ինքն իսկական հայ մարդ է։ Կարդալ ավելին՝ pastinfo.am-ում։
19:02 - 02 դեկտեմբերի, 2020
Մեր դեմ պատերազմում են հանցագործները. Պատգամավորը ցուցադրեց Ստեփանակերտում ընկած հրթիռի մի մասը |armenpress.am|

Մեր դեմ պատերազմում են հանցագործները. Պատգամավորը ցուցադրեց Ստեփանակերտում ընկած հրթիռի մի մասը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը խորհրդարանում ելույթի ժամանակ ցուցադրեց Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ընկած հրթիռներից մեկի բեկորը՝ նշելով, որ մեր դեմ պատերազմում են հանցագործ Թուրքիան և Ադրբեջանը: Աբովյանը նշեց, որ հանցագործ են բոլոր նրանք, ովքեր զենք են կիրառում խաղաղ բնակչության նկատմամբ: «Սա այն մեծ տրամաչափի հրթիռներից մեկի մի մասն է, որով այսօր հրթիռակոծվում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը և այլ քաղաքները: Այս բեկորը գտել եմ Ստեփանակերտի ծննդատան մոտ, այսօր այսպիսի բազմաթիվ հրթիռներ են կիրառվում Արցախի խաղաղ բնակչության դեմ: Հանցագործ են բոլորը, որոնք որևէ տեսակի զենք են կիրառում խաղաղ բնակչության դեմ: Մեզ հետ պատերազմում է ահաբեկչական Թուրքիան և ահաբեկչական Ադրբեջանը: Սա այն ուղեգիրն է, որը պետք է այդ երկու հանցագործի առջև բացի Հաագային միջազգային տրիբունալի դռները: Չեմ կասկածում, որ թե' Ալիևը, թե' Էրդողանը կստանան իրենց արժանի պատիժը»,- ասաց Աբովյանը: Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի գործընկերները հասկանում են` եթե այսօր չկանգնեցնեն այդ ահաբեկիչներին, ապա այդ ահաբեկիչները կհայտնվեն Վրաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում, Իրանում և այդպես շարունակ:
17:15 - 06 հոկտեմբերի, 2020
ԲՀԿ-ն վարկային հիմնախնդիրների թեմայով լսումների արդյունքում հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ |armenpress.am|

ԲՀԿ-ն վարկային հիմնախնդիրների թեմայով լսումների արդյունքում հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը «Վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների եւ վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման եւ այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումների արդյունքներով պատրաստվում է մասնագիտական աշխատանք տանել և օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ:  Այս մասին լսումներից հետո իր ամփոփիչ ելույթում ասաց խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը: «Իրավիճակը մնում է ծանրագույն, ՀՀ քաղաքացիները գտնվում են վարկային տոկոսային գերության մեջ: Իրականում համոզված եմ, որ բոլոր 132 պատգամավորները, կառավարության անդամները, Կենտրոնական բանկի անդամները օրական ստանում են բազմաթիվ նամակներ, որտեղ գրված է՝ կորցնում են տուն, ապրուստի միջոց, հող և այլն»,-ասաց նա ու հավելեց՝ վարկ վերցնողներից ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ այսպիսի իրավիճակ կլինի:   Նա նշեց, որ եթե պետությունն իր վրա վերցնում է պատասխանատվություն, ասում, որ քաղաքացիները պետք է ապրեն որոշակի սահմանափակումների մեջ, ապա պետությունը նաև պարտավոր է իր վրա վերցնել բոլոր գոյացող բացասական հետևանքները: Աբովյանի կարծիքով՝ հարցը պետք է լուծվի պետության սուբսիդավորմամբ  կամ բանկային համակարգի հետ որոշակի պայմանավորվածությամբ: Աբովյանը վստահեցրեց, որ բոլոր գաղափարները, հնչեցված առողջ մտքերը փորձագիտական խմբի կողմից արձանագրվել են: «Եվ անպայման բոլոր թեմաների շուրջ լինելու է շատ խորը մասնագիտական աշխատանք, որ հետագայում մենք օրենսդրական նախաձեռնություններով հանդես գանք ԱԺ-ում»,-նշեց նա:
18:47 - 24 սեպտեմբերի, 2020
«Բարգավաճ Հայաստանը» վարկային հիմախնդիրների թեմայով խորհրդարանական լսումներ է հրավիրել |armenpress.am|

«Բարգավաճ Հայաստանը» վարկային հիմախնդիրների թեմայով խորհրդարանական լսումներ է հրավիրել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կողմնակից է, որ համավարակի պայմաններում վարկերի հարցում երկրում ներդրվի համաներման համակարգ:Այս մասին ասաց պատգաավոր Արման Աբովյանը՝ խմբակցության նախաձեռնությամբ  հրավիրված «Վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների եւ վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման եւ այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումներում: Արման Աբովյանը նշեց՝ լսումներն ուղղված են քաղաքացիների առաջ քաշած խնդիրները բարձրաձայնելու, հավաքելու, համակարգելու և օրենսդրական համապատասխան առաջարկներով հանդես գալու համար: Աբովյանը նկատեց՝ Covid-19-ի համավարակը ամբողջ աշխարհում որոշակի ձևափոխումներ արեց, և դրանց հետևանքով այսօր ՀՀ-ն ապրում է ծանրագույն տնտեսական ճգնաժամ: Եվ պատգամավորի կարծիքով՝ այդ տնտեսական ճգնաժամի ընթացքում պետք է հաշվի առնել շատ կարևոր մի բան. այն է՝ վարկերի տրամադրման, սպասարկման պայմանները չեն համապատասխանում իրական իրավիճակին, որը տիրում է ՀՀ-ում: «Մարդիկ թե մինչև համավարակը, թե մինչև տնտեսական ճգնաժամն ունեին աշխատանք, ունեին որոշակի տեսլական ապագայի համար: Սակայն այնպես է ստացվել, որ բազմաթիվ մարդիկ զրկվել են աշխատանքից կամ ֆինանսական խնդիրների առջև են կանգնել: Ծանրագույն իրավիճակում հայտնվել են ոլորտներ»,- ասաց պատգամավորը: Նա նշեց՝ իրենք դիտարկում են համաներման համակարգի ներդրումը: Նրա կարծիքով՝ պետության կողմից պետք է լինի ուղղակի սուբսիդավորում, պետությունը պետք է քաղաքացիների խնդիրների լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկի: «Պետք է ստեղծվի մի իրավիճակ, որ ֆինանսական կազմակերպություններն առաջին հերթին գործընկեր լինեն քաղաքացու հետ»,-նշեց նա:
13:27 - 24 սեպտեմբերի, 2020
ԲՀԿ-ական պատգամավորի կարծիքով՝ Ադրբեջանը Թուրքիայի հետ նախապատրաստվում է պատերազմ հրահրելու

 |armenpress.am|

ԲՀԿ-ական պատգամավորի կարծիքով՝ Ադրբեջանը Թուրքիայի հետ նախապատրաստվում է պատերազմ հրահրելու |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի կարծիքով՝  Ադրբեջանի, Թուրքիայի ղեկավարությունների վերջին հայտարարությունները, օգոստոսին անցկացված համատեղ զորավարժությունները փաստում են այն մասին, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ պատրաստվում է պատերազմ հրահրել, տանում է նախապատրաստական աշխատանքներ:Աբովյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում: Պատգամավորը նկատեց, որ Ադրբեջանի նախագահը, Թուրքիայի նախագահը, այդ երկրների արտգործնախարարները, ռազմական ղեկավարությունները շատ ակտիվ տեղեկատվական նախապատրաստական աշխատանքներ են վարում այն ուղղությամբ, որ հնարավոր է նոր ռազմական սադրանքների գնան: Աբովյանը հիշեցրեց, որ օգոստոսին Թուրքիան ու Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ անցկացրեցին Ադրբեջանի և Նախիջևանի տարածքում: Նա  նկատեց նաև, որ նաև արաբական, եվրոպական մամուլում հրապարակումներ են լինում այն մասին, որ Թուրքիան շատ ակտիվորեն Ադրբեջանում տեղակայում է իսլամիստական գրոհայինների, ահաբեկիչների: «Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունը բնավ կապ չունի բանակցային պրոցեսի հետ: Ադրբեջանի ղեկավարությունն այսօր հրահրում է պատերազմ, տանում է շատ ակտիվ նախապատրաստական աշխատանքներ: Այսօր իրավիճակը կարդինալ տարբեր է: Առաջին անգամ Թուրքիան ռազմական իր ներգրավվածությունը, մասնակցությունը գործընթացներում ոչ թե բացառում է կամ քողարկված է գործում, այլ հստակ, ուղիղ հայտարարում է, որ ներգրավված է լինելու ենթադրվող պրոցեսներին»,-ասաց պատգամավորը: Աբովյանը կարևոր է համարում, որ Հայաստանն առաջին հերթին բոլոր հնարավոր և անհնարին միջազգային խողովակներով և հարթակներում բարձրացնի այդ հարցը: «Մենք ունենք ապացույցները, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ փորձում է կրկին ռազմական լարվածություն գեներացնել տարածաշրջանում»,-նշեց պատգամավորն ու հավելեց՝ Հայաստանի և Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները պետք է ստիպեն հայկական կողմին թե բանակցությունների սեղանին, թե առհասարակ միջազգային ասպարեզում դիվանագիտական առումով ավելի հետևողական ու ագրեսիվ լինել:
11:07 - 22 սեպտեմբերի, 2020
ՍԴ-ն վարույթ չի ընդունել ԲՀԿ-ի և Տիգրան Ուրիխանյանի դիմումները, որով նրանք վիճարկում էին Սահմանադրական փոփոխությունների օրենքի սահմանադրականության հարցը
 |tert.am|

ՍԴ-ն վարույթ չի ընդունել ԲՀԿ-ի և Տիգրան Ուրիխանյանի դիմումները, որով նրանք վիճարկում էին Սահմանադրական փոփոխությունների օրենքի սահմանադրականության հարցը |tert.am|

tert.am: Սահմանադրական դատարանը վարույթ չի ընդունել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության եւ խմբակցությունից առանձնացված՝ անկախ  պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի դիմումները, որով նրանք վիճարկում էին Ազգային ժողովում ընդունած Սահմանադրական փոփոխության օրենքի սահմանադրականության հարցը։ Այս մասին  ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։ Արման Աբովյանը ասաց. «Մենք ենթադրում էինք, որ 26, 27 ստորագրությունների հետ կապված կլինեին վիճելի պահեր, քանի որ այդ  դիմումը քաղաքական բնույթ էր կրում, քաղաքական մեսիջ էր պարունակում: Իսկ երկրորդ դիմումը, բովանդակությամբ նույնն է ինչ առաջինը, մենք «Լուսավոր Հայաստան»-ի հետ ներկայացրեցինք, և այնտեղ սահմանադրական բոլոր նորմերը պահպանված են, խոսքը՝ ստորագրությունների քանակի մասին: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն հուլիսի 26-ին դիմել էր Սահմանադրական դատարան՝ վիճարկելով հունիսի 22-ին խորհրդարանի ընդունած սահմանադրական փոփոխությունները։ Այդ փոփոխությունների համաձայն՝ Հրայր Թովմասյանը պետք է թողնի ՍԴ նախագահի պաշտոնը, եւ բարձր դատարանի կազմից հեռանան 12 տարի պաշտոնավարած դատավորները։
09:26 - 01 սեպտեմբերի, 2020
Մեկ մարդու կուսակցությունը |media.am|

Մեկ մարդու կուսակցությունը |media.am|

media.am: Անձեռնամխելիությունից վերջերս զրկված և քրեական գործով մեղադրյալ դարձած Գագիկ Ծառուկյանը ոչ միայն Հայաստանի ամենամեծ խորհրդարանական ընդդիմադիր ուժի ղեկավարն է, այլ նաև երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Hetq.am-ը հաշվարկել է նրա հայտարարարգրած միջոցները՝ 99 միլիարդ դրամ կամ 206 միլիոն դոլլար։ Ծառուկյանի իրական կարողությունը կարող է ավելի մեծ լինել։ Ծառուկյանը հիմնադրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 2004 թ․։ Media.am-ը ուսումնասիրեց կուսակցության գործող պատգամավորների կենսագրությունները, և պարզեց, որ 26 պատգամավորներից 14-ը Գագիկ Ծառուկյանի բարեկամներն են, նրա հիմնած հեռուստաընկերության նախկին լրագրողները, նրա բիզնես-ընկերությունների նախկին աշխատակիցները կամ նրա ղեկավարած Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ փոխկապակցված անձինք։ Խնամի, ծանոթ, բարեկամ Գագիկ Ծառուկյանի երկու փեսաները տարբեր ժամանակներում ընտրվել են ԱԺ պատգամավոր։ 2017-ից մինչ օրս պատգամավոր է Գագիկ Ծառուկյանի դստեր՝ Գայանեի ամուսինը՝ Դավիթ Մանուկյանը։ Վերջինս Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին է։ Հեղափոխությունից հետո խորհրդարանական արտահերթ ընտրություններին պատգամավոր ընտրվեց նաև Ծառուկյանի խնամու՝ դեսպան Անդրանիկ Մանուկյանի խորհրդական Արման Աբովյանը։ Այժմ Աբովյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարն է։ Նրա կինը՝ Նատալիյա Բուկովսկայան հայտարարագրել է շուրջ 105 հազար դրամ եկամուտ, որը ստացել է Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ից։ Պատգամավոր էր նաև Ծառուկյանի մյուս փեսան՝ Արգամ Աբրահամյանը։ Նա նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է և «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր է եղել 2017-2018 թթ․։ 2007-ից ի վեր ԲՀԿ պատգամավոր է Տիգրան Ստեփանյանը, ով Արգամ Աբրահամյանի մերձավորներից է։ Երբ Արտաշատի քաղաքապետի ընտրություններին ԲՀԿ-ն որոշեց չեզոքություն պահպանել, Ստեփանյանը հայտարարեց, որ սատարելու է Արգամ Աբրահամյանի թեկնածությունը, «քանի որ Արգամն իմ մտերիմ ընկերն է»։ Խնամիական այս թևի ծանոթ-բարեկամներից ևս մեկ պատգամավոր է ԲՀԿ խմբակցությունում։  Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի բարեկամ Կարինե Պողոսյանը, ով 2012-ին ՀՀԿ պատգամավոր էր դարձել, իր ձևակերպմամբ, «շնորհիվ և հանուն» Հովիկ Աբրահամյանի, դուրս եկավ ՀՀԿ-ից և 2017-ից ի վեր «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր է։ Կենտրոն հեռուստաընկերության լրագրողներ Գագիկ Ծառուկյանի հիմնադրած «Կենտրոն» հեռուստաընկերության երկու լրագրող անդամակցել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և դարձել ԱԺ պատգամավոր։ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը աշխատել է «Առավոտ», «Հայոց աշխարհ», «Հայկական ժամանակ» պարբերականներում։ 2007-ին նա հեղինակել և վարել է «Կենտրոն» հ/ը «Վերելք» քաղաքական հաղորդաշարը։ Նույն տարում նա ընտրվել է պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով։ Մեկ այլ պատգամավոր՝ Իվետա Տոնոյանը, մասնագիտական գործունեությունը սկսել է որպես «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծառայության լրագրող։ 2010-2012 թթ․, երբ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար էր ԲՀԿ-ական Հրաչյա Ռոստոմյանը, նա աշխատել է որպես նախարարության հասարակույնության հետ կապերի բաժնի պետ: Այնուհետև վերադարձել է «Կենտրոն» որպես լրատվական ծառայության տնօրեն: Տոնոյանը նաև «Կենտրոն» հ/ը տնօրենների խորհրդի անդամ է: 2015 թ. Տոնոյանը դարձել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն և այս պաշտոնը թողել է երկու տարի անց՝ դառնալով ԱԺ պատգամավոր։ Պատգամավոր դարձավ նաև նրա տեղակալը՝ Շաքե Իսայանը։ 2012-ից ի վեր Տոնոյանը Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն է։ «Մուլտի գրուպ» կոնցեռնի և այլ կազմակերպությունների աշխատակիցներ ԱԺ ևս հինգ պատգամավորներ աշխատել կամ աշխատում են Գագիկ Ծառուկյանի հիմնած կազմակերպություններում։ Շարունակությունը՝ media.am-ում
18:25 - 03 հուլիսի, 2020
ԲՀԿ-ն դիմումն ուղարկել է Սահմանադրական դատարան. Արման Աբովյան

ԲՀԿ-ն դիմումն ուղարկել է Սահմանադրական դատարան. Արման Աբովյան

ԱԺ պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ԲՀԿ-ն դիմումն ուղարկել է Սահմանադրական դատարան: «ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ուզում եմ տեղեկացնել,որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության իմ գործընկերները, ես և անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը օրենքով սահմանված ժամկետում ՀՀ Սահմանադրական դատարան ուղարկեցինք Սահմանադրական դատարանին ուղղված դիմումը»,- գրառել է Աբովյանը: Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստանը» հայտարարել էր, որ մտադիր է  Սահմանադրական դատարանում վիճարկել Ազգային ժողովի ընդունած սահմանադրական փոփոխությունների մասին օրենքը՝ որակելով այն հակասահմանադրական։ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժն ունի 25 պատգամավոր, իսկ Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ է առնվազն 27 ստորագրություն, հետևաբար առանց «Լուսավոր Հայաստան»-ի աջակցության ՍԴ դիմելու հնարավորություն չէր լինի։
09:10 - 26 հունիսի, 2020