Արտակ Մանուկյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր։

Ծնվել է 1978թ. փետրվարի 15-ին Երեւանում: 1999-2001թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 1999թ. ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետը: 2002թ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր կառավարման եւ տնտեսական բարեփոխումների ինստիտուտի ասպիրանտուրան: Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ:

2005թ. ավարտել է Շվեյցարիայի միջազգային հետազոտությունների ինստիտուտի դիվանագիտական եւ 2007թ.՝ Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցները:

1998-2007թթ. եղել է ՀՀ կառավարությանն առընթեր կառավարման եւ տնտեսական բարեփոխումների ինստիտուտի հետազոտական խմբերի ղեկավար: 2003-2004թթ.՝ «Երեւանի Գարեջուր» ՓԲԸ ավագ տնտեսագետ, գործադիր տնօրենի խորհրդական, ԱԺ պատգամավորի օգնական:

12.06.2018-14.01.2019թթ.՝ ՀՀ վարչապետի խորհրդական։ 2017թ. մայիսից - 2017թ. նոյեմբեր՝ ՓՄՁ համագործակցության ասոցիացիա հկ նախագահ, Հակակոռուպցիոն դաշինքի անդամ, ԵՄ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի փորձագետ: 2017թ. «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» հկ նախագահն է:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Գնումների պլանավորման համակարգն էական բարելավումների կարիք ունի՝ անկախ ՄԺԾԾ-ի հետ համապատասխանությունից․ Արտակ Մանուկյան

Գնումների պլանավորման համակարգն էական բարելավումների կարիք ունի՝ անկախ ՄԺԾԾ-ի հետ համապատասխանությունից․ Արտակ Մանուկյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արտակ Մանուկյանի հետ զրուցել ենք պետական գնումների ոլորտում անհրաժեշտ բարեփոխումների եւ արդեն իսկ կատարված փոփոխությունների արդյունավետության շուրջ։ - «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանվում է, որ գնումներ կատարելու համար ֆինանսական միջոցներ նախատեսվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռքբերման համար սահմանված համապատասխան հոդվածներով: Տարվա ընթացքում, սակայն, չնախատեսված գնումներ կատարելու անհրաժեշտություն է առաջանում, որը ենթադրում է միջհոդվածային փոփոխություն։ Արդյոք հավելյալ ժամանակը, որը ծախսվում է միջհոդվածային փոփոխություններ իրականացնելու համար, չի՞ խանգարում գնումները մրցակցային անցկացնելու համար նախատեսվող ժամանակին։ - Երբ իմ եւ մեր հանձնաժողովի նախաձեռնությամբ Ազգային ժողովում պետական գնումների վերաբերյալ խորհրդարանական լսումներ իրականացրինք, այս խնդրի մասին բարձրաձայնեցին հատկապես բուհական համակարգի ներկայացուցիչները, մասնավորապես՝ Ագրարային համալսարանը։ Սա, իրականում, դժվարացնում է գործընթացը եւ, մեծ հաշվով, բերում է նրան, որ պատասխանատու կամ այս դեպքում ձեռքբերում իրականացնող մարմինը ստիպված է լինում մեկ անձից գնում իրականացնել։ Այս մասին մենք տեղեկացրել ենք Ֆինանսների նախարարությանը։ Իհարկե, իրենք հակափաստարկներ ունեն, որ այս առումով խնդրի լուծումը չպետք է միակողմանի դիտարկել, այլ ընդհանուր, ողջ համատեքստում, նաեւ պլանավորման որակի բարձրացումն էլ, ի թիվս այլնի, պետք է քննարկվի։  Որպես ուղենիշ՝ պետք է նշեմ, որ մենք Ֆինանսների նախարարության հետ համատեղ գույքագրում ենք առկա խնդիրները։ Այս խնդիրը եւս գույքագրել ենք եւ պետք է փորձենք հնարավորինս քննարկել։ Բայց հասկանալի է, որ բալանսավորված մոտեցումներ պետք է լինեն։ Այնուհանդերձ, հոդվածով սահմանաչափերի ամրագրումը եւս բյուջետային կանոնների մեկ այլ մաս է։ Օրինակ, եկեք ասենք, որ այսքան գումար ենք ուզում, ծախսելու ենք այսինչ նպատակների համար եւ ընդհանրապես հոդվածների բաշխում էլ չիրականացնենք ու սկսենք վերաբաշխումներ անել։ Հասկանալի է, որ ներկայումս ճկունությունից որոշակիորեն զրկված են, բայց այնպես չէ, թե այդ ճկունությունն անհրաժեշտ չէ, որպեսզի նաեւ բյուջետային կանոնակարգումներին համապատասխան որոշակի հնարավորություններ լինեն։ Այլ բան է, որ այս համատեքստում դիտարկենք, թե շեղումների մասով ինչպես հավելյալ ճկունություն տալ, հատկապես՝ գիտահետազոտական ինստիտուտներին։ - Արդյոք գնահատող հանձնաժողովը պե՞տք է ունենա իրավասություն՝ ինքնուրույն որոշելու այն մասնակցի՝ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցողների ցուցակում ներառելու հարցը, որի հայտը մերժել է հենց հանձնաժողովը։ - Նման կարգի քննարկումներ կան։ Ես մի քանի մոտեցումներ կուզեի նշել։ Իհարկե, աշխարհը դեռեւս չունի գնումների գնահատման կամ բողոքները քննող հանձնաժողովի ունիվերսալ, լավագույն մոդել։ Ակնհայտ է, որ նշվածները պետք է լինեն անկախ, անաչառ, բայց ի՞նչ ասել է անկախը կամ ինչպե՞ս է այն ձեւավորվում․ ինչպես ՀՀ-ն, այնպես էլ աշխարհի մի շարք երկրներ, դեռ փնտրտուքի մեջ են։ Նախ ասեմ, որ 2018 թվականի դեկտեմբերին նախաձեռնվեցին փոփոխություններ, որով Ֆինանսների նախարարությունը, հասարակական կազմակերպությունները, Պետական վերահսկողական ծառայությունը կարողացան բողոքարկման հանձնաժողովի աշխատանքներն ավելի հրապարակայնացնել։ Այս առումով ես պետք է նաեւ շնորհակալությունս հայտնեմ, որ իմ՝ «Թրանսփերընսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնում գնումների փորձագետ լինելու տարիներին ներկայացված առաջարկը, այն է՝ բողոքները քննող հանձնաժողովի նիստերի առցանց հեռարձակումը, ներկայումս իրականացվում է e-gov.am պորտալում։  Ինչ վերաբերում է գնահատող հանձնաժողովի իրավասությունների ավելացմանը՝ հարցին պետք է շատ խորքային նայել, բայց առաջին հայացքից հարցադրումներ են առաջանում։ Չմոռանանք, որ գնահատող հանձնաժողովը որակական եւ որակավորման չափանիշների համապատասխանությունը գնահատող հանձնաժողով է, այո, գնահատում է, թե ինչքանով է տվյալ մարմինը կոմպետենտ եւ ունակ, բայց, մեծ հաշվով, փոխզսպումների մեխանիզմի համատեքստում, կարծում եմ, որ արտադատական մարմինը, որը չի ձեւավորում պատվիրատուն, ղեկավարը, ինչպես՝ գնահատման հանձնաժողովը, ոչ միայն դատարան դիմելու հնարավորություն է ընձեռում, այլ բիզնեսի համար առանցքային որոշումների ընդունման գործընթացն է հեշտացնում եւ այլընտրանք է լինում դատական համակարգի համար։ Կարծում եմ՝ այս հարցը կարելի է քննարկել, բայց այս պահին նման մոդելի ընտրության ճիշտ ժամանակը չէ։  Եթե նայենք ՏՀԶԿ-ի եւ Եվրամիության աջակցության ներքո գույություն ունեցող ՍԻԳՄԱ ծրագրի գնահատումները ՀՀ-ի համար, այնտեղ էլ բողոքարկման գործընթացի գնահատումները հիմնականում հենված են նրա վրա, որ անկախություն պետք է ապահովվի՝ զերծ մնալով որեւէ կարգի մոդելային առաջարկից, քանի որ աշխարհում դեռեւս լավագույն լուծումը չկա, լավագույն լուծումը հենվում է առկա կարողությունների վրա։ - Անդրադառնանք պետական մարմինների կարիքներին եւ իրենց իսկ գնումների պլաններին։ Ներկայումս գնումների պլանները որքանո՞վ են արտացոլում պետական մարմնի կարիքները։ - Եթե մենք դիտարկենք գնումների պլանավորման համակարգը, ապա մեկ բարեփոխում կա, որն իրականացրել է Ֆինանսների նախարարությունը։ Այն է՝ գնումների պլանավորման փուլում պլանավորումը եւս կարող է բողոքարկման առարկա լինել։ Այսինքն՝ եթե մասնակիցները, որոնք տեսնում են, որ գնումների պլանավորման փուլում առկա են այնպիսի տեխնիկական բնութագրեր, որոնք հարմարեցված են մեկ սուբյեկտի, կամ նման դրույթների պարունակումը սահմանափակում է մրցակցությունը, ապա նրանք կարող են բողոքարկել՝ նույնիսկ դեռ պլանավորման փուլում եղած վիճակում։ Կարծում եմ, որ գնումների պլանավորուման համակարգն էական բարելավումների կարիք ունի՝ անկախ ՄԺԾԾ-ի հետ համապատասխանությունից։ Վերջերս նայում էի գնումների պլանները եւ նկատեցի, որ պետական եւ հատկապես համայնքային մարմիններ կան, որոնք իրենց պլաններում ներառում են ինչպես լեդ, այնպես էլ սովորական լամպեր։ Սա պլանավորման արդյունավետության ցցուն ցուցիչներից է։ Եթե գնումների պլանավորման մասով պետական կամ համայքնային մարմիններն ունենան ռազմավարություն, ապա իրենց համար կուղենշեն՝ կամ անցում են կատարում ամբողջովին ավելի թանկ, լեդ լամպերի՝ համապատասխանաբար ավելի քիչ քանակությամբ, բայց ամեն տարի ավելի մեծ ծածկույթ ապահովելով, կարեւորում են էներգախնայողությունը եւ երկարաժամկետում ֆինանսական միջոցների արդյունավետությունը, կամ կարճաժամկետում ավելի քիչ ծախս են անում՝ առանց հեռանկարային լուծումների։ Սրանք հենց խոսում են խնդիրների մասին։ Պետք է նաեւ նշել, որ մեր բուհական համակարգը եւ, ընդհանրապես, ինստիտուտները, չունեն գնումների մասնագետների ինստիտուտը ձեւավորող կրթօջախներ։ Ես խոսում եմ բուհական համակարգի մասին, այլ ոչ լիցենզավորված գնումների, ինչն  իրականացնում է Ֆինանսների նախարարությունը։ Սա ինչի համար եմ ասում, որ պետական համակարգում աշխատողները գնումների պլանավորման կարողությունների զարգացման կարիք ունեն։  Շատ հաճախ մենք տեսնում են նաեւ, որ, օրինակ, այն գնային առաջարկները, որոնք ներկայացնում են հասարակ գրիչի համար, տատանվում են․ մեկն առաջարկում է 500 դրամ, մյուսը՝ 50 դրամ։ Սա խոսում է այն մասին, որ գնումների պլանավորման փուլում եւ դրանց հիման վրա իրականացվող նախապատրաստական գործընթացում ներկայացվող տեխնիկական բնութագրերն այնքան էլ հստակ չեն «խաղացողների» (ընկերությունների,- հեղ․) համար, որպեսզի նրանք հասկանան, թե կոնկրետ որակավորման ինչ ստանդարտով գրիչի մասին է խոսքը։ Կարծում եմ, որ սա խնդիր է։ Մեկ այլ բան էլ նշեմ։ Մի շարք երկրներում գնումների պլանների հաստատումից հետո հատկապես որոշակի շեմից բարձր գնումների դեպքում հավաքվում են բոլոր պոտենցիալ հետաքրքրվող կազմակերպությունները, եւ պատվիրատուն ինքը փորձում է ներկայացնել, թե ինչ, ինչպիսի բնույթի կարիք ունի, որպեսզի գնային առաջարկ ներկայացնողներն էլ ավելի մեծ տեղեկացվածությամբ մասնակցեն գնումների գործընթացին։ Այս հարցն ամփոփելով՝ նշեմ, որ եթե մենք դիտարկենք, որ գնումների պլանավորման փուլում բարելավումներ կան, դրանում չպետք է մոռանանք նաեւ հենց ԶԼՄ-ների դերակատարումը։ 4-5 տարի առաջ դաշտում մի քանի «խաղացողներ» էին, որոնք հետազոտություններ էին անում եւ ներկայացնում։ Ներկայումս այս դաշտը եւս բավականին մրցակցային է։ Ես ինքս հետեւում եմ եւ տեսնում, որ նորանոր «խաղացողներ», հատկապես ԶԼՄ-ներ, ուսումնասիրում են գնումների պլանները, բարձրաձայնում են այդտեղ առկա ռիսկերը, եւ սա եւս նպաստում է, որպեսզի կարողությունները զարգանան, եւ գործընթացն ավելի որակյալ լինի։ Ասել, որ մենք ամբողջովին հասել ենք գնումների պլանների որակյալ լինելուն, եւ առավել եւս նշվածը կապել ՄԺԾԾ-ի հետ, դեռ շատ վաղ է։ - Պարո՛ն Մանուկյան, բազմաթիվ քննադատություններ են հնչում, որ բանկային երաշխիքի ներկայացումը բերում է մենաշնորհացման, անհարկի խոչընդոտ է բիզնեսի համար։ Ինչպե՞ս կգնահատեք այս փոփոխության արդյունավետությունը։ Ողջամի՞տ են արդյոք բիզնեսից պահանջվող բանկային երաշխիքների չափերը։ - Չափազանց կարեւոր հարցադրում եք մատնանշում։ Գնումների համակարգում, այսպես ասած, ամենահեղափոխական փոփոխությունը երաշխիքի ինստիտուտի վերաիմաստավորումն էր։ Նախ պետք է նշեմ մի քանի սկզբնական փոփոխություններ, որոնք չեն մատնանշում փորձագետները։ Նախկինում մինչեւ 5 մլն գումարի դեպում ՓՄՁ-ներից չէր պահանջվում նախորդ 3 տարիների պայմանագրային պարտավորությունների պատմություն եւ այլն։ Այսինքն՝ որոշակի գործարքային ծախսեր չէին պահանջվում։ Երբ ես վերլուծությամբ ներկայացրի, որ այդ սահմանաչափերը պետք է վերանայվեն, մենք Ֆինանսների նախարարության գործընկերների հետ քննարկեցինք, եւ այդ շեմը բարձրացվեց մինչեւ 10 մլն։ Երբ խոսում ենք բանկային երաշխիքի մասին, այն վերաբերում է 10 մլն-ից բարձր գնումներին։ Սա շատ կարեւոր դիտարկում է, քանի որ, եթե նշվածը չենք ներկայացնում, ապա աղճատում ենք ողջ գործընթացը։ Եթե մեկ պայմանագրի միջին արժեքը դիտարկենք, այն մոտավոր 10 մլն դրամի շեմն է։ Այսինքն՝ սա ոչ միայն փոքր գնումներին է վերաբերում, այլ ընդհուպ մինչեւ միջին ծավալով գնումներին։  Հասկանալի է, որ 10 մլն դրամից բարձր գնումների դեպքում պետական ֆինանսները որոշակիորեն ավելի զգայուն են։ Փորձեմ բացատրել․ պատկերացրեք՝ մեծ, կապիտալ շինարարության պրոյեկտ, որում կարեւոր է ոչ միայն որակը, այլ նաեւ դրա արագ իրականացումը։ Գաղտնիք չէ, որ խաղի կանոններ են վերանայվել․ նախկինում, եթե հաղթողների համար որակը ստորադասվում էր, եւ գինն էր կարեւորվում, ներկայումս ե՛ւ գինը, ե՛ւ որակը կարեւոր են։ Որպեսզի պետությունը՝ որպես գումար ծախսող եւ գումար ներդնող, երաշխավորված լինի, որ հնարավորություն կունենա ստանալ ընդհուպ մինչեւ իր չստացած եկամուտները, դրվել է այս մեխանիզմը։ Այնպես չէ, որ ես ասում եմ՝ միանշանակ դրական է եւ խնդիրներ չկան։ Պետք է նշեմ, որ մեր հանձնաժողովում պատգամավորները, ես ներկայացրել ենք այն հնարավոր ռիսկերը, որոնք կարող են լինել այս գործընթացում, ներկայացրել ենք նաեւ հանրայնորեն՝ խորհրդարանական լսումների ժամանակ։ Բայց կան ռիսկեր եւ իրականություն։ Իհարկե, տեխնիկական հսկողների ներակայցրած երաշխիքների մասով էլ պետք է լինեն փոփոխություններ։ Բայց չպիտի մոռանանք, որ նախկինում լինում էին դեպքեր, երբ 3 մլն դրամանոց տեխնիկական հսկողությունն ընկերությունը հաղթում էր 100 հզ դրամով, այդ նույն հաղթողը նույն ժամանակաշրջանում 100 հզ դրամով տեխնիկական հսկողություն էր իրականացնում Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում։ Հասկանալի է, որ այս դեպքերում պետությունը չի ստանում տեխնիկական հսկողության այն իրական որակը, որը պետք է ստանար։ Ի դեպ՝ տեխնիկական հսկողների մասով իմ գաղափարներից մեկի մասին կուզեի խոսել․ գաղափարն այն է, որ լինի առցանց հսկողություն։ Այսինքն՝ ինչպես, օրինակ, Վրաստանում եւ մեզ մոտ է, ճանապարհային ոստիկանությունն աշխատում է կրծքավանդակին ամրացված տեսախցիկով, այնպես էլ տեխնիկական հսկողները կարողանան այդպիսի փոքր տեսախցիկների միջոցով ամենօրյա ռեժիմով ներկայացնել գործընթացը, որը կպահպանվի նաեւ էլեկտրոնային մատյաններում։ Նշվածը հասարակական կազմակերպություններին հնարավորություն կտա մոնիթորինգ իրականացնել։ Նշեմ նաեւ, որ պատահական չէ, որ վարչապետը գրեթե ամիսը մեկ, պարբերաբար փորձում է տեղեկանալ, թե ինչպես է գործում երաշխիքի ինստիտուտը, որովհետեւ այն իր բնույթով վարքագծային փոփոխություն է ենթադրում։ Այսինքն՝ ենթադրում է, որ բիզնեսը պետք է է՛լ ավելի երկարաժամկետ հաշվարկներ իրականացնի եւ է՛լ ավելի պատասխանատու լինի հանրային միջոցներով կնքվող գործարքներում։  Կարծում եմ՝ դեռ բավարար մասսա պետք է կուտակվի, որպեսզի հասկանանք, թե ինչքան հավելյալ ծախս է այս փոփոխությունն առաջացրել պետական բյուջեի վրա։ Ակնհայտ է, որ այլ հավասար պայմաններում այս փոփոխությունը որոշակիորեն թանկացնելու է ձեռք բերվող ապրանքների գները։ Բայց մյուս կողմից էլ ստանում ենք երաշխավորված որակ։  Ռիսկեր կան, այո՛, բայց այն, որ ռիսկեր կան կամայական փոփոխության մեջ, սա էլ չմոռանանք։ Նորից ուզում եմ շեշտադրել, որ սա առանցքային փոփոխություն է, որը նշանակում է՝ ավելի պատասխանատու հարաբերություններ պետության հետ՝ որպես սուբյեկտ, որպես պատվիրատու։ Արփի Ավետիսյան
18:47 - 06 օգոստոսի, 2020
Եթե իրավիճակն այսպես շարունակվի 4-րդ եռամսյակում տնտեսական ակտիվությունը դրական նշույլներ ցույց կտա․ Մանուկյան |armtimes.com|

Եթե իրավիճակն այսպես շարունակվի 4-րդ եռամսյակում տնտեսական ակտիվությունը դրական նշույլներ ցույց կտա․ Մանուկյան |armtimes.com|

armtimes.com: Հուլիսի 24-ին Կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է տնտեսական աճի վերականգնման գործողությունների ծրագրի նախագիծը։ Դրանով նախատեսվում են տնտեսության խթանմանը միտված հավելյալ գործիքակազմեր, որոնք կնպաստեն տնտեսության վերականգնմանն ու  առաջընթացին։ Քննարկմանը մասնակցել են Կառավարության անդամները եւ Ազգային ժողովի մի քանի պատգամավորներ։ Թեմայի վերաբերյալ հարցազրույց քննարկման մասնակիցներից ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանի հետ։ - Պարո՛ն Մանուկյան, Կառավարությունում քննարկված ծրագրի նախագծով ի՞նչ քայլեր են նախատեսված իրականացնել։ - Տնտեսական աճի վերականգնման քննարկումներում 2 հիմնական բաղադրիչ պետք է առանձնացնենք։ Առաջինը հետկորոնավիրուսային ժամանակաշրջանում տնտեսության պատրաստվածության աստիճանի բարձրացումն է, ինչը նշանակում է մրցակցության բարձրացում։ Երկրորդը  ընթացիկ տնտեսական կառուցվածքի հետ կապված  հիմնախնդիրների լուծումն է, որոնք իրենց համատեքստում միտված են երկարաժամկետ ռազմավարական նպատակների կենսագործմանը։ Օրինակ՝ վերջերս գյուղատնտեսության ոլորտում վերամշակող արդյունաբերության առումով խնդիրներ առաջացան, որոնք ընթացիկ խնդիրներ են։ Այս պահի տնտեսական աճի միտումների պահպանման համատեքստում մենք պետք է քննարկենք եւ տեսնենք, թե առկա կամ հնարավոր ռիսկերն ինչպես ենք մեղմում, ինչպես ենք հնարավորություններ ընձեռում, որ նորանոր  շուկաներ մուտք գործենք։ Սա է ընդհանուր տրամաբանությունը։ Այս համատեքստում կարեւոր է կապիտալ ծախսերի առումով մոտեցումների ամրագրումը։ - Վարչապետը կարեւորել է որոշումների արագ կայացումը։ Կարճաժամկե՞տ որոշումների մասին է խոսքը, թե սա երկարաժամկետ ծրագիր է։ - 2 խումբ խնդիրներ կան։ Առաջինն այն խնդիրներն են, որոնք ծառացել կամ ծառանալու են մեր երկրի տնտեսության առջեւ՝ պայմանավորված կորոնավիրուսով՝ այսինքն առկա ոլորտները, որոնք ունեն որոշակի դժվարություններ։ Երկրորդը՝ սրան զուգընթաց ապագա կամ հեռանկարային ուղղություններն են, որոնցով մենք կարող ենք էլ ավելի մեծացնել մեր տնտեսության պատրաստվածության աստիճանը, ինչու չէ՝ նաեւ արտադրողականությունը եւ որպես վերջնարդյունք մեծացնենք նաեւ մեր տնտեսական աճի պոտենցիալը։ Գաղտնիք բացահայտած չեմ լինի ասելով, որ այն մոդելով, որով պլանավորվում էր տնտեսական աճի պոտենցիալը, կազմում էր 4.5-ից 5.5 տոկոս՝ մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված։ Հիմա, եթե տնտեսական խաղի կանոնների փոփոխություն լինի եւ հնարավորություններ բացվեն, որ ներդրողները հավելյալ արժեք ստեղծող ոլորտներում ներդրումներ անեն պետության կողմից համապատասխան ենթակառուցվածքային նախագծերի աջակցության միջոցով, ապա այստեղ քո տնտեսական աճի պոտենցիալը մեծանում է։ Այս առումով մենք կարեւորում ենք այն հեռանկարային խնդիրները, որոնք կնպաստեն նաեւ վարչապետի կողմից հայտարարված ռազմավարական նպատակների կյանքի կոչմանը։ - Դուք  ո՞ր ուղղության շուրջ եք առաջարկներ ներկայացրել։ - Գիտեք, ես չէի ցանկանա, որ յուրաքանչյուրս անհատական ներկայացնենք, թե ով ինչ է ասել։ Բայց կան հարցադրումներ, որոնց շուրջ քննարկումներում կա կոնսենսուս։ Առաջինը կապիտալ ծախսերի առումով է։ Երկրորդը Աստծո կողմից մեզ տրված շուրջ 300 արեւային օրերն են։ Սա հնարավորություն է, որ այլընտրանքային էներգիայով պայմանավորված մեր առկա ենթակառուցվածքները փոփոխությունների ենթարկենք եւ նաեւ էներգետիկ անվտանգությունը մեծացնենք։ Երրորդ՝ ակնհայտ է, որ զբոսաշրջությունը եվս կվերականգնվի։ Հայաստանն այս առումով բավականաչափ մեծ պոտենցիալ ունի եւ կարծում եմ, որ առկա կապիտալ ծախսերը նաեւ ապագային պետք է միտված լինեն։ Օրինակ՝ մենք ոչ միայն ջրամբարներ պետք է կառուցենք, այլեւ ջրամբարը դիտարկենք որպես էկո համակարգ եւ դրա միջոցով հավելյալ արդյունք ստեղծենք։ Օրինակ՝ ջրամբարի վրա կառուցվեն սպորտային, առողջարանական ենթակառուցվածքներ։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
16:57 - 29 հուլիսի, 2020
Որպեսզի ստվերը նկատես եւ նվազեցնես՝ առաջին հերթին պետք է թափանցիկություն եւ հաշվետվողականություն ունենաս. պատգամավոր
 |armtimes.com|

Որպեսզի ստվերը նկատես եւ նվազեցնես՝ առաջին հերթին պետք է թափանցիկություն եւ հաշվետվողականություն ունենաս. պատգամավոր |armtimes.com|

armtimes.com: Կառավարությունում արդեն մի քանի անգամ քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման հարցը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկումների ժամանակ ընդգծել է, որ ունեն քաղաքական կամք՝ համակարգը ներդնելու համար։  Համակարգը ենթադրում է, որ քաղաքացին պետք է համապատասխան ժամանակահատվածում ներկայացնի իր եկամուտների հայտարարագիրը, ինչպես այս պահին անում են պետական պաշտոնյաները։ Զուգահեռ կարծիքներ են հնչում, թե համակարգի ներդրմամբ փորձ է արվում քաղաքացիներին լրացուցիչ հարկել։ ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը, որը մասնակցել է այդ քննարկումներին, մեր զրույցում ասաց, որ համատարած եկամուտների հայտարարագրումը գոյություն ունի գրեթե բոլոր քիչ թե շատ ժողովրդավար երկրներում։ «Եթե քննարկում ենք Հայաստանում դրա ներդրման հարցը, պետք է նշենք, որ բոլոր ժամանակներում, բոլոր կառավարությունները խոսել են թափանցիկության եւ հաշվետվողականության մասին, բայց ոմանք խոսել են ու գործողություն չեն արել։ Այս Կառավարությունը փորձում է իր նախընտրական խոստումներով՝ հաշվետվողական եւ թափանցիկության չափորոշիչները առավելագույնի հասցնելով՝ քայլեր իրականացնել»,- նշեց նա։ Հարցին՝ սա շարքային քաղաքացու վրա կարո՞ղ է բացասաբար ազդել, Մանուկյանը պատասխանեց. «Ասեմ, որ եկամուտների համատարած հայտարարագրումը եւ հարկումը էականորեն տարբեր բաներ են։ Առնվազն այն հիմնադրույթները կամ գաղափարական թեզերը, որի քննարկմանը ես ներկա եմ եղել՝ երբեք խոսք չի եղել հարկման մեխանիզմների մասին։ Խոսք է եղել եկամուտների գեներացման թափանցիկությունը եւ  հաշվետվողականությունը ապահովելու մասին»։ Նա նաեւ օրինակ բերեց. «Ես որպես պատգամավոր իմ եկամուտների մասին հայտարարագիր եմ ներկայացնում միայն պաշտոնը ստանձնելուց հետո, բայց կարծում եմ՝ հանրությանը հետաքրքրական է նաեւ նախկինում իմ եկամուտների վերաբերյալ տեղեկատվությունը։ Կոնկրետ շարքային քաղաքացիների համար սա էլ ավելի մեծ կարեւորություն է ենթադրում»։ Պատգամավորի խոսքով՝ եկամուտների համատարած հայտարարագրման դեպքում որոշակի թիրախային մոտեցումների առկայության պարագայում հնարավոր կլինի կոնկրետ հասցեատիրոջը առաջնահերթ աջակցել. «Տեսեք, օրինակ՝ սոցիալական ծրագրերով, եթե մենք ունենայինք համատարած հայտարարագրում, կտեսնեինք, որ այս մարդը ցածր եկամուտներ ունի եւ կկարողանայինք օժանդակել նրան ավելի թիրախային։ Սրանով է, որ եվրոպական եւ այլ երկրներում սոցիալական հասցեականությունն ավելի մեծ է։ Պետությունը ճգնաժամային իրավիճակում առաջնահերթ նրանց է կարողանում իդենտիֆիկացնել եւ օգնել»։ Նա նշեց, որ դեռեւս այս համակարգի ներդրման ժամկետները հստակեցված չեն: Հարցին՝ կարելի՞ է համարել, որ համակարգը ներդրվում է կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում, Մանուկյանը պատասխանեց. «Միանշանակ։ Որպեսզի դու ստվերը նկատես եւ նվազեցնես՝ առաջին հերթին պետք է թափանցիկություն եւ հաշվետվողականություն ունենաս։ Այն երկրներում, որտեղ քիչ թե շատ հաջողված թիրախային սոցիալական ծրագրեր են իրականացնում, անհնար է, որ այդտեղ համատարած հայտարարագրում չլինի»։ Ավելին՝ Armtimes.com-ում։
21:53 - 10 հուլիսի, 2020
ԱԺ-ն ընդունեց քննարկված օրենքների բոլոր նախագծերը, որոշ նախագծերի երկրորդ ընթերցումը կշարունակվի վաղը |armtimes.com|

ԱԺ-ն ընդունեց քննարկված օրենքների բոլոր նախագծերը, որոշ նախագծերի երկրորդ ընթերցումը կշարունակվի վաղը |armtimes.com|

armtimes.com: Պատգամավորներն այսօր երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեցին «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է միաձայն՝ 113 կողմ ձայներով։ Նախագծի հեղինկաներ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանն ու Արտակ Մանուկյանն օրենքի այս նախագծով առաջարկել են օրենքի մի կետ շարադրել նոր խմբագրությամբ։ Ըստ այդ կետի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ռեզիդենտների միջեւ ապրանքների (գույքի) իրացման, ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման, գույքի օգտագործման դիմաց փողային վճարումները, ներառյալ՝ ֆինանսական գործառնությունների դիմաց վճարվող տոկոսավճարները եւ իրավունքի կամ արտոնության իրականացման կամ տրամադրման դիմաց տրվող հատուցումները, ապահովագրավճարներն ու ապահովագրական հատուցումները ընդունվում են եւ իրականացվում ՀՀ դրամով, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի: Իսկ սահմանված այդ դեպքերն են՝ Հայաստանի Հանրապետության տարածքում տրամադրված արտարժութային վարկերի եւ արտարժույթով ներգրավված ավանդների գծով տոկոսագումարների վճարումները, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ արտարժույթով արտահայտված արժեթղթի, արտարժույթի կամ տոկոսադրույքի հետ կապված ածանցյալ ֆինանսական գործարքների գծով վճարումները (փոխանցումները), ռեպո պայմանագրերի գծով վճարումները (փոխանցումները) կարող են իրականացվել այն արժույթով, որով ստանձնվել է պարտավորությունը, բացառությամբ Կենտրոնական բանկի սահմանած դեպքերի: Մանուկյանը ներկայացրեց, թե ինչու է անհրաժեշտ տվյալ օրենքի նախագիծը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանից մեկը, որն ուզում է ՀՀ-ում արժեթղթերի մեջ ներդրում անել, միայն այն պատճառով, որ իր եկամուտը ստանալու է բացառապես ՀՀ դրամով, կարող է հրաժարվել այդ գաղափարից։ Պատգամավորի համոզմամբ՝ սա այլ հավասար պայմաններում մեծացնում է հավանականությունը, որ ներդնողը չի ընտրի ՀՀ-ն։ ԱԺ-ում ընգրկված բոլոր հարցերը քննարկվեցին, իսկ մի քանի նախագծեր, որոնք պետք է քվեարկվեն 24-ժամյա ռեժիմով, պատգամավորները կքննարկեն վաղը՝ ժամը 11։00-ից սկսած։
18:33 - 08 հուլիսի, 2020
Առաջարկվում է հանրային ծառայությունների ոլորտի ընկերությունների ղեկավարներին հայտարարագիր ներկայացնել
 |armtimes.com|

Առաջարկվում է հանրային ծառայությունների ոլորտի ընկերությունների ղեկավարներին հայտարարագիր ներկայացնել |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանը, Բաբկեն Թունյանը եւ Վարազդատ Կարապետյանը շրջանառության մեջ են դրել նախագիծ, որով ցանկանում են հանրային ծառայությունների ոլորտի կազմակերպությունների գործունեությունը թափանցիկ դարձնել։ Նրանք կարծում են, որ հանրային հաշվետվողականության լրացուցիչ մեխանիզմի ներդրման գործիքներից մեկը կարող է լինել նշյալ ընկերությունների բարձրագույն գործադիր պաշտոն զբաղեցնող անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրումը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Պատգամավորները նշել են, որ սրանք հավելյալ վստահություն կձեւավորեն սակագների մասով գնագոյացման գործընթացի նկատմամբ, ինչպես նաեւ հնարավորություն կտան իրականացնել հանրային վերահսկողության համապատասխան գործիքակազմ: Նրանք առանձին-առանձին նախագծերով նշել են, այն կազմակերպությունների ղեկավար մարմինները, որոնք պետք է հայտարարաիգր ներկայացնեն՝ Փոստային կապի եւ (կամ) սուրհանդակային կապի օպերատորի եւ ազգային օպերատորի իրական սեփականատերերը, հիմնադիրները (մասնակիցները), գործադիր մարմինը, Էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի իրական սեփականատերերը, հիմնադիրները (մասնակիցները), գործադիր մարմինը, Երկաթուղային տրանսպորտի ոլորտի իրական սեփականատերերը, հիմնադիրները (մասնակիցները), գործադիր մարմինը, Ջրային ոլորտի լիցենզավորված ֆիզիկական անձը կամ լիցենզավորված իրավաբանական անձի իրական սեփականատերը, հիմնադիրները (մասնակիցները), գործադիր մարմինը, Էներգետիկայի ոլորտում գործունեության լիցենզիա ունեցող ֆիզիկական անձը կամ իրավաբանական անձի իրական սեփականատերերը, հիմնադիրները (մասնակիցները), գործադիր մարմինը։
22:37 - 23 հունիսի, 2020
Մակունցը նշեց Սասուն Միքայելյանի, Արտակ Մանուկյանի և Վահե Ղալումյանի մանդատները վայր դնելու պայմանը |armenpress.am|

Մակունցը նշեց Սասուն Միքայելյանի, Արտակ Մանուկյանի և Վահե Ղալումյանի մանդատները վայր դնելու պայմանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, թե որ դեպքում իրենց պատգամավորական մանդատը վայր կդնեն մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներ Սասուն Միքայելյանը, Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը: Այս մասին Մակունցն ասաց խորհրդարանի մայիսի 11-ի նիստում: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը զոհ չէ, կոնֆլիկտի կողմ է, ավելին՝ կոնֆլիկտը հրահրող կողմ է: Սասուն Միքայելյանը պատրաստ է մանդատը վայր դնել, եթե միաժամանակ մանդատը վայր է դնում նաև Էդմոն Մարուքյանը: Իրենց մանդատները պատրաստ են վայր դնել նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը, պայմանով, որ միաժամանակ մանդատները վայր են դնում նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Հրանտ Այվազյանն ու Սարգիս Ալեքսանյանը: Սա է մեր դիրքորոշումը, արդարությունն ու քաղաքական հետևանքը, որը պետք է տեղի ունենա»,- ասաց Մակունցը:
16:24 - 11 մայիսի, 2020
Վարկառուն ձեռագիր կհաստատի փաստացի տոկոսադրույքի մասին տեղյակ լինելը․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը |factor.am|

Վարկառուն ձեռագիր կհաստատի փաստացի տոկոսադրույքի մասին տեղյակ լինելը․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը |factor.am|

factor.am: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանի և Վարազդատ Կարապետյանի կողմից ներկայացված «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը։Ըստ օրինագծի՝ առաջարկվում է մինչև 3 ամիս ժամկետով ու 300 հազար դրամը չգերազանցող վարկերի դեպքում վարկառուն ձեռագիր հաստատի, որ տեղյակ է վարկի փաստացի տոկոսադրույքի չափի մասին։ «Սա հավելյալ ազդակ է, որ վարկառուն հասկանա՝ ինչ բեռ է ստանձնում։ Հասկանում ենք, մարդը խուճապահար կարող է գնալ վարկ վերցնելու, որ դեղ գնի, իսկ այս փաստացի տոկոսադրույքը ձեռքով գրելը ևս մեկ ֆիլտր է, որ մարդուն հնարավորություն է տալիս հասկանալ՝ ինչ բեռի տակ է ինքը մտնում»,- ներկայացրեց Արտակ Մանուկյանը։
11:22 - 17 ապրիլի, 2020
ԱԺ-ում քննարկման է դրվել բաժնետիրական ընկերությունների որոշումներն առցանց ընդունելու մասին հարց |armenpress.am|

ԱԺ-ում քննարկման է դրվել բաժնետիրական ընկերությունների որոշումներն առցանց ընդունելու մասին հարց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունն ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել օրենքների նախագծերի փաթեթ, որով, մասնավորապես, բաժնետիրական ընկերություններին հնարավորություն է տրվում բաժնետիրական ժողովներն անցկացնել առցանց ու որոշումներն ընդունել առցանց քվեարկությամբ: ­ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ մարտի 30-ի նիստում ներկայացրեց  ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը: «Ներկայացված օրենքներում  ներառված են դրույթներ, որոնք որոշակիորեն բարդացնում են առցանց կամ հեռակա եղանակով բաժնետերերի ժողովների կազմակերպումը  և առցանց եղանակով քվեարկումը: Հաշվի առնելով ներկա իրավիճակը՝ մենք նպատակահարմար ենք գտնում, որ այս առանցքային տնտեսավարողներին, որոնք բաժնետիրական ժողովներ  պետք է հրավիրեն ու որոշումներ կայացնեն, հնարավորություն տրվի, որ որոշումներ կայացնեն առանց իրենց ռիսկի ենթարկելու»,-ասաց Ավանեսյանը: Փոփոխություններով ներդրվում է իրական ժամանակում առցանց քվեարկության գաղափարը, այսինքն՝ դա այնպիսի մեթոդ է, երբ մարդիկ ֆիզիկապես ներկա չեն, բայց քվեարկությունն իրականացնում են նույն ժամանակում և այն մեթոդով, որ բոլորը մասնակցեն որոշման կայացմանը: Ներդրվում է էլեկտրոնային քվեաթերթիկի գաղափարը, տրվում են ծանուցման  մասին մի շարք սահմանումներ: Թույլատրվում է խորհրդի նիստերն իրականացնել առցանց, քանի որ բաժնետիրական ժողովը պետք է հրավիրվի խորհրդի նիստի արդյունքում: Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ փաստացի նախագիծը ներկայացվել է Բաբկեն Թունյանի և Արտակ Մանուկյանի կողմից, կառավարությունը այն գտել է նպատակահարմար:
15:10 - 30 մարտի, 2020
Բաժնետիրական ընկերությունների ժողովները հեռավար անցկացնել. ԱԺ պատգամավորների առաջարկը |hetq.am|

Բաժնետիրական ընկերությունների ժողովները հեռավար անցկացնել. ԱԺ պատգամավորների առաջարկը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Վարազդատ Կարապետյանը և Արտակ Մանուկյանն առաջարկում են բաժնետիրական ընկերությունների ժողովները ևս հեռավար եղանակով իրականացնել: Պատգամավորները փոփոխություն են առաջարկում Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքում: «Ժողովի որոշումները կարող են ընդունվել առանց ֆիզիկական ժողով անցկացնելու (առանց օրակարգի հարցերի քննարկման և քվեարկության դրված հարցերի վերաբերյալ որոշումների ընդունման նպատակով ընկերության մասնակիցների համատեղ ներկա գտնվելու)` հեռակա կարգով քվեարկության կամ իրական ժամանակում առցանց քվեարկության միջոցով: Հեռակա կարգով քվեարկություն կարող է անցկացվել փաստաթղթերը փոստային, հեռագրային, հեռատիպային, հեռախոսային, էլեկտրոնային կամ փոխանցվող և ընդունվող հաղորդագրությունների իսկությունը և դրանց փաստաթղթային հաստատումն ապահովող կապի այլ միջոցներով փոխանակելու միջոցով: Իրական ժամանակում առցանց քվեարկություն կարող է կազմակերպվել էլեկտրոնային կապի միջոցներով` ներառյալ էլեկտրոնային փոստով, ծրագրային և հավելվածային հարթակներով (ներառյալ բջջային հեռախոսների հավելվածներով)»-նշվում է առաջարկվող հոդվածում: Ըստ նախագծի` էլեկտրոնային քվեաթերթիկները պետք է տրամադրվեն բաժնետերերին իրական ժամանակում առցանց քվեարկության միջոցով ժողովի անցկացման պահից առնվազն 7 օր առաջ: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով շատ ընկերություներ անցել են հեռավար աշխատանքի, սակայն մի շարք ընկերությունների դեպքում օրենսդրությւոնը նման հնարավորություն չի ընձեռում: Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքի համաձայն` ֆինանսական տարվա ավարտից հետո ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում ընկերությունները պարտավոր են գումարել տարեկան ընդհանուր ժողով, որտեղ հեռակա քվեարկությունն արգելված է: Ուստի պատգամավորներն այս փոփոխությամբ առաջարկում են հեռակա քվեարկության հնարավորությունը տարածել բաժնետերի բոլոր ժողովների վրա և ներդնել էլեկտրոնային քվեաթերթիկ հասկացությունն, ինչը հնարավորություն կընձեռի հեռակա քվեարկել:
16:01 - 28 մարտի, 2020
Պատգամավորներն առաջարկում են արգելել սպառողական վարկերի տրամադրման ցանկացած տեսակի գովազդ |armtimes.com|

Պատգամավորներն առաջարկում են արգելել սպառողական վարկերի տրամադրման ցանկացած տեսակի գովազդ |armtimes.com|

armtimes.com: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վարազդատ Կարապետյանն առաջարկում են արգելել սպառողական կրեդիտի (վարկ) տրամադրման ցանկացած տեսակի գովազդ, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ, բջջային կապի միջոցով կամ համացանցով: Պատգամավորները միանգամից 3 նախագիծ են շրջանառության մեջ դրել, որոնց միջոցով փորձել են սահմանափակել ու խստացնել վարկային կազմակերպությունների անբարեխիղճ գովազդի գրավչությունը: Ինչպես նաեւ փորձել են կանոնակարգել տոկոսադրույքների մասով մոտեցումները: Առաջին նախագծով նախատեսվում է. Սպառողական վարկ տրամադրողները կարող են գովազդել իրենց ծառայությունները միայն իրենց պաշտոնական կայքի (սոցիալական էջի) եւ բջջային հավելվածի կամ կրեդիտավորողի գործունեության հասցեի կամ սրահների ներսում: Սպառողական կրեդիտի գնի (տոկոսադրույքի) վերաբերյալ տեղեկատվությունը գովազդում պետք է ներկայացված լինի բացառապես տարեկան փաստացի տոկոսադրույքի միջոցով: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկը չպետք է պարունակի պայմանականություն, հաճախորդի վարքագծից կախված գնանշում, որը սպառողի մոտ կառաջացնի շփոթություն կամ մոլորություն տվյալ կրեդիտի տարեկան փաստացի տոկոսադրույքի կամ այլ ծախսերի վերաբերյալ: Միեւնույն ժամանակ սպառողական կրեդիտի գովազդը չպետք է ստեղծի տպավորություն, որ կրեդիտը տրամադրվում է անվճար կամ անտոկոս, կամ պարունակի վարկի գնի վերաբերյալ շփոթեցնող կամ մոլորեցնող այլ տեղեկատվություն: Սույն մասով նախատեսված գովազդը պետք է տեղադրված լինի այնպես, որ կրեդիտավորողի գործունեության հասցեի կամ սրահների տարածքից դուրս տեսանելի չլինի: Միեւնույն ժամանակ պատգամավորներն առաջարկում են, որ Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով մինչեւ երեք ամիս ժամկետով կնքվող մինչեւ 200 հազար դրամի չափով սպառողական վարկերի համար պետք է սահմանի պարտադիր պահանջներ եւ պայմաններ, վարկավորման կանոններ՝ հիմք ընդունելով սպառողի վարկունակության, սպառողի պարտքի եւ եկամուտի հարաբերակցության, վարկը սպասարկելու սպառողի ունակության գնահատման չափանիշները: 2-րդ նախագծով նրանք առաջարկում են առեւտրի օբյեկտներում, այդ թվում խանութներում եւ կրպակներում արգելել բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից իրենց գլխամասի եւ մասնաճյուղերի տարածքից դուրս ֆինանսական գործառնություններ իրականացնել: Իսկ 3-րդ նախագծով առաջարկվում է առեւտրի օբյեկտներում, այդ թվում խանութներում, կրպակներում եւ առեւտրի իրականացման վայրերում բանկի կամ վարկային կազմակերպության գլխամասից եւ մասնաճյուղից դուրս ֆինանսական գործառնություններ իրականացնելու համար տուգանք նշանակել: Պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով: Իսկ մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով (400 հազար դրամ), իսկ քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկի չափով»: Որպես նախագծերի հիմնավորում Մանուկյանն ու Կարապետյանը նշել են, որ գործող իրավակարգավորումները ֆինանսական կազմակերպություններին թույլ են տալիս տրամադրվող վարկերի եւ փոխառությունների օրենքով նախատեսված դրույքաչափը (ՀՀ ԿԲ սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը չգերազանցող չափ) պահպանելով հանդերձ, օգտագործելով օրենքով չարգելված այլ ֆինանսական գործիքներ, մասնավորապես` գործառնական ծախսեր, կիրառել փաստացի իրական տոկոսադրույք, որը որոշ դեպքերում կարող է տասնապատիկներով գերազանցել բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը: Նրանք ընդգծել են, որ սպասարկման վճարները որոշ դեպքերում գերազանցում են ֆինանսական կազմակերպության կողմից առաջարկվող վարկերի կամ փոխառությունների տոկոսադրույքը, ինչն անթույլատրելի վարքագիծ է հատկապես ֆինանսական գրագիտության ներկա պայմաններում: Նման ֆինանսական կազմակերպությունները, վարկառուներին առաջարկելով որոշ թվացյալ բարենպաստ պայմաններ (վարկի արագ տրամադրում, գրավի նկատմամբ սահմանափակումներ չկիրառելու պայման եւ այլն), ֆինանսական շուկայում բարձրացնում են իրենց գրավչությունը: Իսկ ֆինանսական կազմակերպություններն, օգտվելով քաղաքացիների ֆինանսական գրագիտության պակասից, նույնիսկ երկարաժամկետ սպառողական վարկերի համար սահմանում են ԿԲ հաշվարկային դրույքաչափից մի քանի անգամ ավելի բարձր փաստացի տոկոսադրույքներ՝ դրան զուգահեռ իրականացնելով ոչ բարեխիղճ գովազդ եւ չիրականացնելով բնակչության ֆինանսական գրագիտության աճին միտված որեւէ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քայլ: Շարունակությունը՝ armtimes.com-ում։
17:30 - 29 փետրվարի, 2020
2019-ին աշխարհի զարգացող երկրների տնտեսություններն աճում էին միջինում 4 տոկոսով, Հայաստանը՝ 7.6. պատգամավոր |armtimes.com|

2019-ին աշխարհի զարգացող երկրների տնտեսություններն աճում էին միջինում 4 տոկոսով, Հայաստանը՝ 7.6. պատգամավոր |armtimes.com|

armtimes.com: 2019 թ. ՀՆԱ-ի (համախառն ներքին արդյունք) աճը, ըստ նախնական տվյալների՝ 7.6 տոկոս է կազմել. բացարձակ թվով 6 տրիլիոն 551 միլիարդ 849 միլիոն դրամ: Այս մասին երեկ ՀՀ կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներին: 2018-ին ՀՆԱ-ի աճը կազմել էր 5.2 տոկոս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ դա վատ ցուցանիշ չէ եւ հետաքրքրվեց, թե վերջին անգամ ե՞րբ է ՀՀ-ում նման աճ արձանագրվել: Ավինյանը պատասխանեց, որ 2000-ականներին է եղել ավելի բարձր աճ: «Ուրեմն կարող ենք արձանագրել, որ եթե ՀՆԱ-ի աճը 2019-ին եղել է 7.6 տոկոս, նշանակում է, որ 2008 թվականից ի վեր ամենաբարձր աճն ենք ապահովել, եւ համոզված եմ, որ համատեղ արդյունքով ավելի մեծ ցուցանիշ կարձանագրենք 2020 թ. համար»,- ասաց վարչապետը: Շաբաթներ առաջ անկախ փորձագետները կանխատեսել էին, որ Հայաստանի տնտեսական աճը 2019-ի համար կլինի 8.2 տոկոս, իսկ վարչապետը հույս էր հայտնել, որ ՀՆԱ-ի աճը կլինի 8 տոկոս: Թեմայի վերաբերյալ խոսել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը: - Պարոն Մանուկյան, ինչպե՞ս եք գնահատում 7.6 տոկոս ցուցանիշը, եւ արդյո՞ք սա այն էր, ինչ ակնկալվում էր: - Տնտեսական ակտիվությունը գնահատող մեկ այլ ցուցանիշ՝ ՏԱՑ-ը, որը եւս հրապարակվել էր, 7.8 տոկոս էր կազմում: ՏԱՑ-ը եւ ՀՆԱ-ն սովորաբար շատ քիչ շեղում են ունենում ու սովորաբար ՀՆԱ-ն մոտ 0.2 տոկոսային կետով ավելի քիչ է լինում, քան տնտեսական ակտիվության ցուցանիշը: Ես ինչքանով տեղեկացված եմ, ՀՆԱ-ի ցուցանիշի մեջ ներկայումս արտացոլված է ավտոմեքենաների ներմուծումը, բայց  դրա այն հատվածը, որն օրինակ արտահանվել է ԵԱՏՄ շուկաներ՝ որոշակիորեն արտացոլված չէ: Դա ապագայում մեթոդաբանական շտկումներ է ենթադրում: Եթե մենք դիտարկում ենք այն ազդակները, որը տվել էր ՏԱՑ-ը, կարելի էր ակնկալել, որ ՀՆԱ-ն գտնվելու է այս շրջանակներում: Նաեւ միջազգային կառույցներն էին ՀՀ տնտեսության համար կանխատեսումներ արել՝ Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը, նրանք ընդհանուր բարձրացման ֆոնին՝ ավելի զուսպ աճ էին կանխատեսում: Իսկ սա նշանակում է, որ վերջին եռամսյակում մենք ավելի դրական զարգացում կարողացանք ունենալ: - Վարչապետը շաբաթներ առաջ գրել էր, որ անկախ փորձագետների կարծիքով 8.2 տոկոս տնտեսական աճ կունենանք եւ հույս էր հայտնել, որ ՀՆԱ-ն կլինի 8 տոկոս: Ինչո՞ւ այս ցուցանիշը չստացանք: - Եթե դուք ուսումնասիրեք միջազգային կառույցների կանխատեսումները զարգացած եւ զարգացող երկրների՝ ինչպիսին Հայաստանն է, վերաբերյալ, կտեսնեք, որ զարգացող երկրների համեմատ նրանց կանխատեսումների շեղումը բավականաչափ բարձր է: Սա պայմանավորված է 2 հանգամանքով. առաջինը՝ տեխզինվածության մակարդակի բարելավման ուղղությամբ ավելի բարձր ցուցանիշ ունենալու հնարավորությամբ: Երկրորդը, որ այդ տնտեսությունները որպես կանոն չափազանց փոքր են, եւ որոշակի դրական մոտեցումները կարող են էական նշանակություն ունենալ՝ կանխատեսվածի ու փաստացի ցուցանիշների առումով: Փորձագետներ կային, որ ժամանակին ասում էին Հայաստանը ռեցեսիայի (տնտեսական անկում) մեջ է: Այս դեպքում էլ ունենք փորձագետներ, որոնք էլ ավելի լավատեսական թվեր են հնչեցնում: Կարծում եմ, որ այս փորձագետների համար կազուսային էր համարվում այն, որ հնարավոր է շտկվի մեթոդաբանությունը եւ ՀՆԱ-ի ցուցանիշների մեջ ներառվի  ավտոմեքենաների արտահանումը: - Այլ երկրներում 7.6 տոկոս տարեկան ՀՆԱ-ի աճը ինչպիսի՞ ցուցանիշ է համարվում: - Եթե ուսումնասիրենք Եվրոպայի տարածաշրջանը՝ վստահաբար մենք կլինենք ամենաբարձր տնտեսական աճ գրանցած երկրներից: Բայց կարծում եմ, որ ինչպես ներկա կառավարության՝ այնպես էլ մեր քաղաքացիների համար շատ կարեւոր են դրա որակական բաղադրիչները: Այսինքն՝ ի տարբերություն նախկինում գրանցված աճերի, այստեղ այդ տնտեսության դրական զարգացումներից օգտվելը շատ ավելի ցցուն տեսանելի է եղել ու ավելի մեծ քանակով շահառուների մեջ է բաշխվել: Հեռուն չգնանք՝ ճանապարհների վիճակը, աշխատավարձային քաղաքականության փոփոխությունները, պաշտպանական բնագավառի որակական փոփոխությունները եւ զբոսաշրջային ոլորտի բարձր աճի տեմպերը: Սրանք այն ուղղություններն են, որոնք 2020 թ. շարունակական են լինելու: Այսինքն՝ մասնակցայնությունն այդ աճից օգտվողների՝ ավելանալու է: - Սա նշանակո՞ւմ է, որ 2020 թ. ՀՆԱ-ի աճն ավելի բարձր կլինի: - Այս պահին կանխատեսումը մոտավորապես 4.9 տոկոս է: ՀԲ-ն 5.2 է կանխատեսում: Սա պայմանավորված է նրանով, որ դեռեւս այն ծախսերը, ինչն իրականացնում ենք՝ կրթության, առողջապահության, ենթակառուցվածքների ոլորտում, ապագա աճերի հնարավորություններն են մեծացնում: Մի տարի կարող ենք ունենալ դրական զարգացումներ, ավելի բարձր աճ, բայց դրա շարունակականությունը եւ երկարաժամկետությունը վտանգված լինի: Շարունակությունը՝ armtimes.com-ում
12:02 - 21 փետրվարի, 2020
«Գազպրոմ Արմենիան» և ՀԷՑ-ը մեծացրել են իրենց շահույթներն այս տարի․ Արտակ Մանուկյան |factor.am|

«Գազպրոմ Արմենիան» և ՀԷՑ-ը մեծացրել են իրենց շահույթներն այս տարի․ Արտակ Մանուկյան |factor.am|

factor.am: «Գազպրոմ Արմենիան» և «Հայաստանի էլեկտրական ցանցերն» այս տարի բավականաչափ մեծացրել են իրենց շահույթները․ մասնավորապես՝ «Գազպրոմ Արմենիան» 2017 թվականի 9,3 մլրդ դրամ վնասի համեմատ 2018 թվականը փակել է 14,9 մլրդ դրամ շահույթով, իսկ ՀԷՑ-ը՝ 2018 թվականը փակել է 10,7 մլրդ դրամ շահույթով, որի մեջ զգալի մեծ թիվ է կազմում ֆինանսական ծախսերի օպտիմալացումը։ Այս մասին այսօր «Զանգվածային հոսանքազրկում. պաշտպանվա՞ծ է ՀՀ էներգետիկ անվտանգությունը» թեմայով քննարկման ժամանակ ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգաավոր Արտակ Մանուկյանը։ Պատգամավորի խոսքով՝ մենք կարող ենք օգտագործել մեր երկրում առկա պոչամբարները՝ դրանց մաս դարձնելով ակտիվ տնտեսական շրջանառությանը՝ որպես օրինակ բերելով պոչամբարների վրա արևային էլեկտրակայանների տեղադրումը։ «Այժմ քայլեր են ձեռնարկվում այլընտրանքային էներգիայի միջոցների ավելացման համար, համապատասխան դաշտ է ստեղծվել ու այս ոլորտում հետաքրքրությունը մեծացնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,-ասաց պատգամավորը։  
08:50 - 17 հուլիսի, 2019