Աֆղանստան

Սահմանակցում է արևմուտքից Իրանի Իսլամական Հանրապետությանը, հարավից և հարավ-արևմուտքից`   Պակիստանին, հյուսուսից` Թուրքմենստանին, Ուզբեկստանին և Տաջիկստանին, ծայր արևելքից` Չինաստանին և Հնդկաստանին։
Երկիրը գտնվում է մայրցամաքի կենտրոնում, ծովերից հազարավոր կիլոմետրեր հեռու, ինչով էլ պայմանավորված է երկրի խիստ ցամաքային կլիման: Երկրի արևելքում վեր են խոյանում Հինդուկուշի լեռները, որոնց լանջին է գտնվում Աֆղանաստանի մայրաքաղաք Քաբուլը։ Երկրի ամենախոշոր գետը` Փյանջը, հոսում է Տաջիկստանի սահմանով։ Աֆղանստանի խոշոր քաղաքներից են Կանդահարը, Հերաթը, Մազարի Շարիֆը և այլն։

Հայաստանի Հանրապետության և Աֆղանստանի Իսլամական Հանրապետության (ԱԻՀ) միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1996թ. սեպտեմբերի 5-ին:

Facebook-ը հեռացրել է Աֆղանստանի պետական ​​լրատվամիջոցների օգտահաշիվները
 |news.am|

Facebook-ը հեռացրել է Աֆղանստանի պետական ​​լրատվամիջոցների օգտահաշիվները |news.am|

news.am: Facebook-ը հեռացրել է Աֆղանստանի առնվազն 2 պետական ​​լրատվամիջոցների օգտահաշիվները, հաղորդում է AFP լրատվականը՝ հղում տալով Meta ընկերության տարածած հայտարարությանը, որում նշվում է, որ քայլը համապատասխանում է ԱՄՆ օրենքներին, որոնցում թալիբներին «ահաբեկչական կազմակերպություն» են անվանում: Թեեւ Meta ընկերությունը չի տրամադրել արգելված լրատվամիջոցների ցանկը, այնուամենայնիվ Աֆղանստանի ազգային ռադիո հեռուստատեսությունը (RTA) եւ պետական ​​«Բախթար» լրատվական գործակալությունը հայտարարել են, որ իրենց օգտահաշիվներն արգելափակված են: Մասնավոր լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերը, ամենայն հավանականությամբ, չեն տուժել: «ԱՄՆ օրենսդրության համաձայն՝ թալիբները ահաբեկչական կազմակերպություն են եւ նրանց արգելված է օգտվել մեր ծառայություններից։ Մենք հեռացնում ենք թալիբների կողմից կամ նրանց անունից ստեղծված հաշիվներն ու արգելում գովասանքը, աջակցությունը եւ նրանց ներկայացնելը», - AFP-ին ասել է Meta-ի ներկայացուցիչը: Աֆղանստանի կառավարության խոսնակ Զաբիհուլլա Մուջահիդը քննադատել է ընկերության քայլը՝ ասելով, որ դա ցույց է տալիս ամերիկյան ընկերության «անհանդուրժողականությունը»:  
09:42 - 22 հուլիսի, 2022
Աֆղանստանում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել․ զոհվել է առնվազն 250 մարդ

Աֆղանստանում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել․ զոհվել է առնվազն 250 մարդ

Հարյուրավոր մարդիկ են զոհվել չորեքշաբթի օրը Աֆղանստանում գրանցված 6.1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով: Երկրի պաշտոնյաներից մեկը BBC-ին հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 250 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են: Սոցցանցերում տարածված նկարներում պատկերված են մարդիկ՝ պատգարակներով, փլատակների վրա, ինչպես նաև ավերված տներ Պակտիկա նահանգում: Երկրի կառավարության ներկայացուցիչը BBC-ին ասել է, որ զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի, և որ ավելի քան 150 մարդ վիրավորվել է: Երկրաշարժը տեղի է ունեցել հարավարևելյան Խոստ քաղաքից մոտ 44 կմ հեռավորությամբ: «Ցավոք, անցյալ գիշեր ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Պակտիկա նահանգի չորս թաղամասերում, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են հարյուրավոր մեր հայրենակիցներ և ավերվել տասնյակ տներ», - թվիթերում գրել է կառավարության խոսնակ Բիլալ Քարիմին։
10:58 - 22 հունիսի, 2022
Պատրաստ ենք ապահովել սահմանների անվտանգությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում. ՀԱՊԿ առաջնորդների համատեղ հայտարարությունը |armenpress.am|

Պատրաստ ենք ապահովել սահմանների անվտանգությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում. ՀԱՊԿ առաջնորդների համատեղ հայտարարությունը |armenpress.am|

armenpress.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների առաջնորդները համատեղ հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով ՀԱՊԿ պատասխանատվության գոտում սահմանների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությանը: Հայտարարության մեջ նշվում է, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է ապահովել իր սահմանների անվտանգությունը, այդ թվում՝ Աֆղանստանում և Կազմակերպության անդամ երկրների այլ արտաքին սահմաններին անհանգստություն պատճառող իրավիճակի ֆոնին: «Անհանգստություն է առաջացնում իրավիճակն Աֆղանստանում և ՀԱՊԿ անդամ երկրների այլ արտաքին սահմաններին տիրող իրավիճակը: Այս համատեքստում պատրաստակամություն ենք հայտնում ապահովել ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում սահմանների անվտանգությունը»,- ասված է հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները պատրաստ են ՆԱՏՕ-ի հետ պրակտիկ համագործակցություն հաստատել: «Գիտակցելով մեր պատասխանատվությունը Եվրասիական տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու հարցում՝ ընդգծում ենք մայրցամաքում լարվածության թուլացման անհրաժեշտությունը և հաստատում ենք ՆԱՏՕ-ի հետ պրակտիկ համագործակցություն հաստատելու պատրաստակամությունը»,- ասված է հայտարարության մեջ:
17:31 - 16 մայիսի, 2022
Իրանի ԱԳՆ-ն կանչել Է Աֆղանստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին

 |armenpress.am|

Իրանի ԱԳՆ-ն կանչել Է Աֆղանստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին |armenpress.am|

armenpress.am: Իրանում Աֆղանստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին ապրիլի 12-ին կանչել են Իրանի արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ): Ինչպես հաղորդել Է Fars գործակալությունը, նրան հայտարարվել Է վճռական բողոք եւ հայտարարվել Է Քաբուլում Իրանի դեսպանության հյուպատոսական բաժնի գործունեության դադարցեման մասին մինչեւ նոր կարգադրությունները: Ավելի վաղ Քաբուլում Իրանի դեսպանատան եւ Հերաթում գլխավոր հյուպատոսարանի առջեւ տեղի են ունեցել հանրահավաքներ, դիվանագիտական ներկայացուցչությունների վրա նետել են քարեր: Իրանում Աֆղանստանի ժամանակավոր հավատարմատարին հիշեցրել են ընդունող կողմի կառավարության պատասխանատվության մասին օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգության ապապովման համար: Իրանի ԱԳՆ-ն Աֆղանստանին կոչ Է արել դատական հետապնդման ենթարկելու Իրանի դեսպանատան եւ գլխավոր հյուպատոսարանի վրա հարձակվողներին: Ապրիլի 11-ին Հերաթի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել Իրանում աֆղան փախստականների եւ միգրանտների ճնշման դեմ: Ցույցին մասնակցել Է մի քանի հարյուր մարդ: Ապրիլի 7-ին Աֆղանստանի TOLO News հեռուստաալիքը տեղեկացրել Է, որ Իրանում աֆղան փախստականները գանգատվում են երկրում իրենց մնալու պայմանների վատթարացումից: Նրանցից շատերի մոտ բացակայում են փաստաթղթերը, ներառյալ այցագրերը: Նշվել Է, որ սոցիալական ցանցեցում տարծվում են տեսագրություններ, որոնք վկայում են, որ «աֆղան փախստականներն Իրանում ենթարկվում են հալածանքների եւ խոշտանգումների»: Իր հերթին Քաբուլում Իսլամական Հանրապետության դեսպանությունը հերքել Է այդ տվյալները՝ դրանք անվանելով անստույգ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:50 - 12 ապրիլի, 2022
Աֆղանստանի իսլամական էմիրությունը ՌԴ-ին և Ուկրիանային կոչ է անում լուծել ճգնաժամը երկխոսության և խաղաղ ճանապարհով

Աֆղանստանի իսլամական էմիրությունը ՌԴ-ին և Ուկրիանային կոչ է անում լուծել ճգնաժամը երկխոսության և խաղաղ ճանապարհով

Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին և մտահոգություն է հայտնում քաղաքացիական զոհերի ռեալ հնարավորության վերաբերյալ։ Այս մասին նշված է էմիրության ԱԳՆ խոսնակի թվիթերյան էջում։ «Իսլամական Էմիրությունը երկու կողմերին զսպվածության կոչ է անում։ Բոլոր կողմերը պետք է ձեռնպահ մնան այնպիսի դիրքորոշումներ ունենալուց, որոնք կարող են ուժեղացնել բռնությունը: Աֆղանստանի իսլամական էմիրությունը, հավատարիմ մնալով իր չեզոք արտաքին քաղաքականությանը, հակամարտության երկու կողմերին կոչ է անում լուծել ճգնաժամը երկխոսության և խաղաղ ճանապարհով։ Իսլամական էմիրությունը նաև կոչ է անում հակամարտող կողմերին ուշադրություն դարձնել՝ ապահովելու Ուկրաինայում աֆղան ուսանողների և միգրանտների կյանքի պաշտպանությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
13:39 - 25 փետրվարի, 2022
Աֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի հետ համագործակցող երկու լրագրողներ |azatutyun.am|

Աֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի հետ համագործակցող երկու լրագրողներ |azatutyun.am|

azatutyun.am: Աֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցող երկու լրագրողներ։ Ձերբակալության պատճառների մասին չի հաղորդվում։ Գերատեսչությունը թվիթերյան գրառմամբ հայտարարել է, որ անում են հնարավորը իրավիճակը կարգավորելու համար։ Աֆղանստանի մամուլի համաձայն՝ BBC-ի նախկին թղթակից Էնդրյու Նորթը անհետացել է Քաբուլում։ Նա համագործակցել է ՄԱԿ-ի հետ։ Լրատվամիջոցների տվյալներով՝ Նորթի հետ բերման է ենթարկվել ութ օտարերկրացի։ Հաղորդումների համաձայն՝ ՄԱԿ-ի առաքելությունը նրանց ազատ արձակելու հարցով բանակցություններ է վարում իշխանության եկած թալիբների հետ։ Թալիբները դեռ չեն մեկնաբանել այս տեղեկությունները։ «Թալիբանի» կառավարման վեց ամիսների ընթացքում Աֆղանստանում, ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության փակվել է 231 լրատվամիջոց, 6400 լրագրող և լրատվամիջոցի աշխատակից կորցրել է աշխատանքը: Ամենաշատը տուժել են կին լրագրողները։
15:02 - 12 փետրվարի, 2022
«Թալիբան» աֆղանական շարժման պատվիրակությունը բանակցություններ է վարում Ժնևում
 |factor.am|

«Թալիբան» աֆղանական շարժման պատվիրակությունը բանակցություններ է վարում Ժնևում |factor.am|

factor.am: «Թալիբան» աֆղանական շարժման պատվիրակությունը գտնվում է Շվեյցարիայում՝ եվրոպական երկրի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ բանակցությունների նպատակով, գրում է Անադոլու գործակալությունը։ Շվեյցարիայի ԱԳՆ-ի տվյալներով՝ Աֆղանստանի պատվիրակությունը Ժնևում է փետրվարի 6-ից։ Այցի ծրագիրը ներառում է նաև թալիբների հանդիպումը միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Թալիբների պատվիրակությունը երկրում է շվեյցարական «Geneva Call» հասարակական կազմակերպության հրավերով։ Սպասվում է, որ բանակցությունները կտևեն մինչև փետրվարի 11-ը։ Կողմերը կքննարկեն Թալիբանի ժամանակավոր կառավարության լեգիտիմության և ճանաչման հարցեր։ Մինչդեռ Աֆղանստանում հումանիտար իրավիճակը գնալով վատանում է։ Թալիբներին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցը Ժնևում կքննարկվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ մարդասիրական այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Ժնև կատարած այցից առաջ թալիբների պատվիրակությունն այցելել է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո, որտեղ հանդիպել է ԱՄՆ-ի և ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչների հետ։
21:22 - 09 փետրվարի, 2022
Չավուշօղլուն հեռախոսազրույց է անցկացրել թալիբների կառավարության ԱԳ նախարարի հետ |armenpress.am|

Չավուշօղլուն հեռախոսազրույց է անցկացրել թալիբների կառավարության ԱԳ նախարարի հետ |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն չորեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել «Թալիբան» շարժման ԱԳ նախարար Ամիրհան Մոթաքիի հետ, որի ընթացքում քննարկվել է Աֆղանստանին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցը: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան ծրագրում է շարունակել  Աֆղանստանի բնակչության համար նախատեսված աջակցությամբ բեռների կազմումը։ Թուրք նախարարը կարևորել է Աֆղանստանում կառավարության ձևավորումը, որտեղ լայնորեն ներկայացված կլինեն երկրի քաղաքական ուժերը, ինչը կդառնա Աֆղանստանում կայունության և խաղաղության երաշխիք։ Միաժամանակ Չավուշօղլուն մտահոգություն է հայտնել Աֆղանստանում ակտիվիստների անհետացման մասին պարբերաբար լինող տեղեկությունների առնչությամբ։ Չավուշօղլուն նշել է Աֆղանստանում աղջիկների կրթության հասանելիության կարևորությունը և հայտարարել, որ Թուրքիան ուշադրությամբ հետևում է այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Մտքերի փոխանակում է տեղի ունեցել այն ուսումնական հաստատությունների աշխատանքի վերսկսման հարցի շուրջ, որոնք գտնվում են Թուրքիայի կրթական հիմնադրամի հաշվեկշռում։ Չավուշօղլուն և Մութթաքին անդրադարձել են նաև Աֆղանստանում, այդ թվում՝ Քաբուլում, Թուրքիայի և Կատարի համատեղ ջանքերով օդանավակայանների շահագործման շուրջ բանակցությունների թեմային։
16:24 - 09 փետրվարի, 2022
ԵՄ-ն վերականգնել է «նվազագույն ներկայությունը» Աֆղանստանում |azatutyun.am|

ԵՄ-ն վերականգնել է «նվազագույն ներկայությունը» Աֆղանստանում |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիությունը վերականգնել է «նվազագույն ներկայությունը» Աֆղանստանում՝ հումանիտար օգնության գործողությունները դյուրացնելու նպատակով։ ԵՄ դիվանագիտական գերատեսչության խոսնակ Փիթեր Ստանոյի խոսքերով՝ այդ որոշումը, սակայն, «չպետք է դիտվի որպես Աֆղանստանում իշխող թալիբների ռեժիմի ճանաչում»: «Դա հստակորեն ասվել է նաև դե ֆակտո իշխանություններին», - շեշտել է Եվրամիության պաշտոնյան։ Դաշինքն իր պատվիրակության մեծամասնությանը Աֆղանստանից հանել է 2021 թվականի օգոստոսի վերջին՝ թալիբների կողմից Քաբուլը գրավելուց հետո: Թալիբների իշխանության գալուց ի վեր Աֆղանստանում հումանիտար և տնտեսական ճգնաժամն օր օրի խորանում է։ Արևմտյան կառավարությունները հրաժարվում են ճանաչել թալիբների ռեժիմը, փակել են դեսպանատները, դադարեցրել արտաքին օգնությունը, սառեցրել Քաբուլի արտաքին ակտիվները, ինչը էլ ավելի է սրել իրավիճակը։ Ավելի քան երկու տասնամյակ արտաքին օգնությունից կախված Աֆղանստանում, ՄԱԿ-ի տվյալներով, բնակչության 97 տոկոսը ծայրահեղ աղքատության շեմին է։ Ավելի վաղ ԵՄ-ն մեկ միլիարդ եվրոյի օգնություն է հատկացրել Աֆղանստանին՝ բնակչության սոցիալական կարիքները հոգալու նպատակով։
11:25 - 22 հունվարի, 2022