Գերմանիա

Գերմանիան (պաշտոնապես՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) պետություն է Արեւմտյան Եվրոպայում։ Հյուսիսում սահմանակցում է Դանիային, արեւելքում՝ Չեխիային եւ Լեհաստանին, հարավում՝ Ավստրիային եւ Շվեյցարիային, հարավում՝ Ֆրանսիային, իսկ Լյուքսեմբուրգին, Բելգիային եւ Նիդերլանդներին՝ արեւմուտքում։ Մայրաքաղաքն է Բեռլինը։
 
ԳԴՀ-ն բաժանված է 16 վարչատարածքային միավորների՝ երկրամասերի, եւ ընդգրկում է շուրջ 357 386 քկմ տարածք։ Ունենալով շուրջ 83 միլիոն բնակչություն՝ համարվում է ՌԴ-ից հետո Եվրոպայի խոշորագույն պետությունը, ինչպես նաեւ ԵՄ ամենախիտ բնակեցված պետությունը։ Ամենաբնակեցված, արդյունաբերական խոշոր երկրամասը Ռուրն է, որի գլխավոր քաղաքներն են Դորտմունդն ու Էսսենը։  Գերմանիայի մյուս նշանավոր քաղաքներն են Մայնի Ֆրանկֆուրտը, Համբուրգը, Մյունխենը, Քյոլնը, Շտուտգարտը, Դյուսելդորֆը, Լայպցիգը, Դրեզդենը, Բրեմենը, Հաննովերը, Գելզենկիրխենը եւ Նյուրնբերգը։

Մերօրյա Գերմանիան դաշնային խորհրդարանական հանրապետություն (բունդեսհանրապետություն) է, որը կառավարվում է վարչապետի՝ կանցլերի կողմից։ Այժմ կանցլերն է Անգելա Մերկելը։
 
ԳԴՀ-ն 1957-ից ի վեր հանդիսանում է Եվրոպական տնտեսական համագործակցության, իսկ 1993-ից՝ Եվրոպական միության համահիմնադիր անդամ, 1999-ից՝ Շենգենյան գոտի։ Անդամակցում է նաեւ ՄԱԿ-ին, Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ), «Մեծ յոթնյակին», Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությանը եւ այլն։
Որտեղի՞ց Բորելին տեղեկություն, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա․ մենք նման ծրագրեր չունենք․ Իլհամ Ալիև

Որտեղի՞ց Բորելին տեղեկություն, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա․ մենք նման ծրագրեր չունենք․ Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է՝ Ժոզեպ Բորելի «ոչ ադեկվատ հայտարարությունները» իրենց հիասթափեցրել են․  «Բորելն ասել է, որ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, դա դառը հետևանքներ կունենա։ Նախ, որտեղի՞ց Բորելին այս տեղեկությունը, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա։ Մենք նման ծրագրեր չունենք։ Դրանք պարոն Մակրոնի զրպարտություններն են։ Այս ամենը Ֆրանսիայի հակաադրբեջանական քաղաքականության մի մասն է։ Պարոն Բորելն ու Մակրոնն այս տեղեկությունը վերցնում են ոչ թե իրականությունից, այլ իրենց երազանքներից»։ Այս մասին Ալիևն ասել է Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի նախագահ Մայքլ Հարմսի հետ հանդիպմանը։ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը աջակցում է գերմանական կողմի առաջարկով Բեռլինում արտգործնախարարների հանդիպման անցկացմանը։ Նրա խոսքով՝ Գերմանիան խաղաղության գործընթացում չեզոք է՝ ի տարբերություն Ֆրանսիայի, որը, Ալիևի պնդմամբ՝ «բենզին է լցնում կրակի վրա և Հայաստանին մահաբեր զենք մատակարարում»։
16:41 - 28 փետրվարի, 2024
Գրիգոր Մինասյանը գերմանացի գործընկերներին տեղեկացրել է նոր Սահմանադրության նախագծման աշխատանքների մասին

Գրիգոր Մինասյանը գերմանացի գործընկերներին տեղեկացրել է նոր Սահմանադրության նախագծման աշխատանքների մասին

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ԳԴՀ-ում Բունդեսթագի Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատվիրակությանը:   Գրիգոր Մինասյանը ողջունել է ԳԴՀ Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչներին և ՀՀ-ում ԳԴՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպին։ Նա բարձր է գնահատել իրավական ոլորտում ԳԴՀ հետ սերտ համագործակցությունը, որն իրականացվում է, մասնավորապես, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) կողմից ՀՀ-ում իրականացվող ծրագրերի միջոցով։   Գրիգոր Մինասյանը գործընկերներին տեղեկացրել է նոր Սահմանադրության նախագծման աշխատանքների մասին՝ կարևորելով գերմանական փորձառությունն այս ոլորտում։   Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև դատաիրավական, հակակոռուպցիոն, քրեակատարողական ու պրոբացիայի ոլորտի բարեփոխումներին։ Կողմերը մասնավորապես քննարկել են բարեփոխումների օրակարգի և ժողովրդավարական ինստիտուտների կայացման հանրային ընկալմանն առնչվող հարցերը։ Այս առումով Գրիգոր Մինասյանը մանրամասն ներկայացրել է Հայաստանում կոռուպցիայի կանխարգելման և հակազդման իրավական ու ինստիտուցիոնալ հենքը՝ անդրադառնալով եռաստիճան դատական համակարգին, հակակոռուպցիոն կոմիտեի, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունների և գործունեության շրջանակին։ Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ 2023 թվականին ընդունվել է 2023-2026 թթ. Հակակառոպուպցիոն նոր ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը, որը մշակվել է շահագրգիռ բոլոր կողմերի, ներառյալ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ ներգրավմամբ։   Քննարկվել են նաև գերմանական մոդելի վրա հիմնված նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման աշխատանքները։   Բունդեսթագի Գործընկերները հետաքրքրվել են նաև Հայաստանում կալանքի ինստիտուտի և դրա կարգավորումների մանրամասներով, ինչպես նաև խափանման նոր միջոցների՝ մասնավորապես տնային կալանքի ու վարչական հսկողության կիրառման ինստիտուտներով։ Այս համատեքստում նախարարը, ներկայացնելով գործող օրենսդրական դաշտը, կարևորել է այլընտրանքային խափանման միջոցների կիրառման պրակտիկան՝ նշելով, որ արդեն իսկ շուրջ 700 անձի նկատմամբ կիրառվում են տնային կալանք կամ վարչական հսկողություն խափանման միջոցները։   Կողմերը քննարկել են նաև դատական համայնքի գործունեության արդյունավետության բարձրացման և թվայնացման օրակարգերը։ Նախարարն անդրադարձել է միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ արդարադատության համակարգում մշակված և մշակվող տասից ավելի էլեկտրոնային հարթակներին, այդ թվում 2024 թվականի փետրվարի 1-ից լիովին թվայնացված քաղաքացիական դատավարության, թվայնացված պրտադիր հաշտարարման և վճարման կարգադրությունների մեխանիզմներին։   Տիկին Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերը շնորհակալություն է հայտնել հանդիպման և մանրամասն ներկայացված տեղեկատվության համար։ Նա բարձր է գնահատել Հայաստանում, որպես զարգացող ժողովրդավարություն ունեցող երկրում, Արդարադատության նախարարության նախաձեռնած բարեփոխումները և վերջինիս դերակատարումը՝ որպես քաղաքացիների համար իրենց իրավունքներն իրացնելու առաջնային գերատեսչության։   Վինկելմայեր-Բեքերն ընդգծել է, որ Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների և արդիականացման նախագծերը՝ մասնավորապես արդարադատության համակարգի թվայնացման ծրագրերը, կարող են նույնիսկ օրինակելի լինել եվրոպական շատ երկրների համար։   Ամփոփելով քննարկումը՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել քննարկելու ԳԴՀ Բունդեսթագի և ՀՀ արդարադատության նախարարության միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները և շարունակելու ըստ անհրաժեշտության տեղեկատվության փոխանակությունը։
14:45 - 27 փետրվարի, 2024
Կողմերը պատրաստակամ են շարունակելու համագործակցությունը. ՆԳ նախարարն ընդունել է ԳԴՀ պատվիրակությանը

Կողմերը պատրաստակամ են շարունակելու համագործակցությունը. ՆԳ նախարարն ընդունել է ԳԴՀ պատվիրակությանը

Փետրվարի 26-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից: Ողջունելով հյուրերին՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկկողմ համագործակցությունը: ՆԳ նախարարն անդրադարձել է Ռեադմիսիոն հայցերի կառավարման էլեկտրոնային համակարգին՝ նշելով, որ համակարգի միջոցով հետընդունման հայցեր ներկայումս ստացվում են ԵՄ 15 երկրներից, այդ թվում՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության 16 երկրամասերի՝ միգրացիոն հարցերով զբաղվող մարմիններից։ Վահե Ղազարյանը ներկայացրել է 120 ապաստան հայցողների համար Հայաստանում նոր կենտրոնի կառուցման ընթացիկ աշխատանքները, նաև այդ ուղղությամբ աջակցության համար շնորհակալություն է հայտնել Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև միջազգային գործընկերներին, մասնավորապես՝ Եվրոպական Միությանը՝ ինչպես Ներքին գործերի նախարարության ստեղծմանը նախորդող, այնպես էլ կայացման ու զարգացման հաջորդող ժամանակահատվածներում ցուցաբերած աջակցության համար: Վահե Ղազարյանը կարևորել է Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստի արդյունքները՝ մասնավորապես ընդգծելով ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության հետ կապված պայմանավորվածությունները։ Պատվիրակության ղեկավար Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ներկայացրել այցի նպատակը։ Նա բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարության խթանման ուղղությամբ իրականացվող միջոցառումները և նշել, որ տպավորված է ներքին անվտանգության ոլորտի արագ և արդյունավետ բարեփոխումներով։ Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավական կարգավիճակի, ինտեգրման, հետընդունման և վիզաների ազատականացման գործընթացի ուղղությամբ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կատարած աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել ՆԳ նախարարությունում, մասնավորապես՝ Ոստիկանության և Միգրացիայի և քաղաքացիության ծառայություններում ընթացող բարեփոխումներին: Ներկայացվել են նաև իրավապահ համակարգում կանանց ներգրավվածության խթանման և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումները։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու ակտիվ համագործակցությունը։
22:00 - 26 փետրվարի, 2024
ՀՀ վարչապետը և Բունդեսթագի հանձնաժողովի նախագահը մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման շուրջ

ՀՀ վարչապետը և Բունդեսթագի հանձնաժողովի նախագահը մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել Գերմանիայի հետ համագործակցությունը հետևողական կերպով զարգացնելու և ընդլայնելու կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին տարիներին քաղաքական, տնտեսական փոխգործակցությունը կրում է դինամիկ բնույթ և ընդգծել երկկողմ բարձր մակարդակի, ինչպես նաև միջխորհրդարանական երկխոսության փաստը: Վարչապետը շեշտել է Գերմանիայի աջակցությունը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ առաջմղման, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության ապահովման գործում: Այս առումով, Նիկոլ Փաշինյանը կարևորել է կանցլեր Օլաֆ Շոլցի ներդրումը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում, ինչպես նաև ընդգծել նախորդ տարվա աշնանը Գրանադայում Գերմանիայի կանցլերի, Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի և իր քառակողմ հայտարարությամբ ամրագրված սկզբունքների կարևորությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Գերմանիա, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացման, Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության և այլ հարցերի շուրջ:
13:57 - 26 փետրվարի, 2024
Նավալնիի մահվան կապակցությամբ ՌԴ դեսպանը Գերմանիայի ԱԳՆ է կանչվել |factor.am|

Նավալնիի մահվան կապակցությամբ ՌԴ դեսպանը Գերմանիայի ԱԳՆ է կանչվել |factor.am|

factor.am: Գերմանիայի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպան Սերգեյ Նեչաևը՝ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան պատճառով։ Դեսպանի կանչը պատասխան է Ռուսաստանի ընդդիմության առաջնորդի մահվան հանգամանքների վերաբերյալ Կրեմլի մեկնաբանությունների բացակայությանը, հայտնում է Süddeutsche Zeitung-ը, փոխանցում է Meduza-ն։ Մինչ դեսպանատուն կանչվելու մասին լուրը՝ Նեչաևը Neue Osnabrücker Zeitung-ին տված հարցազրույցում մտահոգություն էր հայտնել «ռազմարդյունաբերության շահերի հետ սիրախաղի հետ կապված, որը մեծ թափ է հավաքում Գերմանիայում», ինչպես նաև կոչ էր արել զերծ մնալ «հակառուսական հռետորաբանությունից»։ Նավալնիի մահվան օրը Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը ցավակցություն էր հայտնել նրա ընտանիքին և քաղաքական գործչին անվանել «ազատ և ժողովրդավարական Ռուսաստանի խորհրդանիշ»: Լրատվամիջոցը հայտնում է նաև, որ Գերմանիան ու ԵՄ այլ երկրներ ցանկանում են Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Նավալնիի մահվան պատճառով։ Բացի այդ, Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել է, որ մարդու իրավունքների խախտումների  պատժամիջոցների ռեժիմը կկոչվի քաղաքական գործչի անունով։
17:10 - 19 փետրվարի, 2024
Բեռլինն ու Եվրոպան պատրաստ են աջակցել Ադրբեջանի և Հայաստանի խաղաղ բանակցություններին․ Բաքվում Գերմանիայի դեսպան

 |factor.am|

Բեռլինն ու Եվրոպան պատրաստ են աջակցել Ադրբեջանի և Հայաստանի խաղաղ բանակցություններին․ Բաքվում Գերմանիայի դեսպան |factor.am|

factor.am: Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Ռալֆ Հորլեմանն անդրադարձել է փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նախաձեռնությամբ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած հանդիպմանը։ «Գերմանիան և Եվրոպան պատրաստ են իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին։ Լավ է, որ երկու կողմերն էլ պայմանավորվել են լուծել առկա խնդիրները՝ առանց կրկին ուժի դիմելու»,- գրել է դեսպանը X-ում։ Նախօրեին Մյունխենի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը մանրամասներ էր հայտնել եռակողմ հանդիպումից։ «Կարևոր մի հարց կար սեղանին դրված, որը հետևյալն էր՝ արդյո՞ք կողմերը վերահաստատում են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Պրահայում քառակողմ հանդիպման ընթացքում, նաև բրյուսելյան բանակցությունների ընթացքում։ Եթե այսպես ամփոփենք, հիմնական արձանագրումն այն է, որ կողմերը հավատարիմ են մնում այդ պայմանավորվածություններին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում տեղի կունենա արտգործնախարարների հանդիպում, որից հետո տեղի կունենա սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովի հանդիպում»,- ասել էր Փաշինյանը՝ նշելով, որ եթե ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանվեն, դրանց կատարումը կնպաստի սահմանային լարվածության նվազեցմանը։
15:26 - 19 փետրվարի, 2024
2023-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 10 հազար մարդ աշխատանք ունի Հայաստանում. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|

2023-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 10 հազար մարդ աշխատանք ունի Հայաստանում. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հարց են ուղղել՝ հետաքրքրվելով, թե ինչ պլաններ ունի ՀՀ կառավարությունը՝ կապված ԼՂ-ից բռնի տարհանված մեր քաղաքացիների հետ. արդյո՞ք նրանք կվերադառնա՞ն ԼՂ, թե՞ կմնան Հայաստանում: Վարչապետի խոսքով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները Հայաստանում ունեն ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ:  «Մեր տեսլականը հետևյալն է: Եթե նրանք ԼՂ վերադառնալու իրատեսական ցանկություն կամ հնարավորություն չունենան, այսինքն՝ ցանկություն կունենան, բայց պայմանների հետ կապված իրենց ընկալումը չլինի դրական, մեր քաղաքականությունն է՝ ամեն ինչ անել, որ նրանք մնան Հայաստանում: Մեր արևմտյան և օտարերկրյա գործընկերները քաջալերում են փաստը, որ Հայաստանի կառավարությունը ընդունակ եղավ մի շաբաթում հարյուր հազարից ավելի մարդ ընդունել առանց փախստականների ճամբարի: Երկրորդ՝ կարող ենք ասել, որ երեխաների մեծ մասը գնում է դպրոցներ: 2023-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ արդեն 10 հազար մարդ ունի աշխատանք Հայաստանում: Սա լավ է, բայց ամբողջը չէ, որովհետև ԼՂ-ից բռնի տեղահանված աշխատունակ մարդկանց երևի 30 տոկոսն է: Բոլոր թոշակառուներն արդեն իրենց թոշակը ստանում են, և մենք առաջիկայում պատրաստվում ենք բնակարանային ապահովության ծրագիր անել, որի քննարկման ժամանակ եկել ենք կարևոր երկու եզրակացության՝ առաջին՝ այդ ծրագիրը պետք է հասանելի լինի նաև ՀՀ քաղաքացիներին, երկրորդ՝ պարտադիր ենք համարելու, որպեսզի ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերն ու եղբայրները, որոնք ուզում են այս ծրագրից օգտվել, ՀՀ քաղաքացիություն ստանան»,- պարզաբանել է վարչապետը: Փաշինյանը անդրադարձել է նաեւ Հայաստանում ներքաղաքական վիճակին. «Իմ վարչապետության շրջանում ես երկու անգամ հրաժարական եմ տվել և Հայաստանում տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և մեր քաղաքական թիմով մասնակցել ենք խորհրդարանական ընտրություններին: Շատ քաղաքական ուժեր կան, որ մեզնից ակնկալում են, որ հեռանանք քաղաքականությունից, բայց մենք դա չենք կարող անել մի պարզ պատճառով՝ որովհետև մենք ժողովրդից ստացել ենք իշխանություն, մանդատ, և եթե մենք ուղղակի հեռանանք, ո՞ւմ ենք թողնելու այդ մանդատը: Մենք կարող ենք մեր մանդատը վերադարձնել, և մենք մեր մանդատը վերադարձրել ենք ժողովրդին և ասել՝ դուք որոշեք, թե ում եք տալիս այդ մանդատը»,- նշել է Փաշինյանը։  Փաշինյանի խոսքով՝ ժողովուրդը որոշել է, որ այդ մանդատը կրկին պետք է տա մեզ: «Դա առնվազն նշանակում է, որ մեր որոշ պատճառաբանություններ, բացատրություններ ժողովուրդը համարել է արդարացի և լեգիտիմ: Եվ երբ ես ասում եմ, որ Եվրամիությունում Հայաստանի համարումը աճում է, ավելանում է, ասում եմ՝ այդտեղ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները շատ էական նշանակություն ունեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ մենք պետք է առաջնորդվենք «Հայրենիքը պետություն է» տրամաբանությամբ: «Մեր ժողովրդի քվեով և ընտրությամբ եմ ես ստանձնել Հայաստանի վարչապետի պաշտոնը: Ես համաձայն չեմ կորսված հայրենիքի հայեցակարգին, որովհետև դա հայրենիք կորցնելու հայեցակարգ է, իսկ հայրենիք ասելով պետք է նկատի ունենանք պետությունը: Մենք այսօր ունենք պետություն և մեր պետությունը փորձում է վարել ավելի անկախ քաղաքականություն: Կորսված հայրենիքի տեսլականը դրված է նրա համար, որ մենք երբեք պետություն չունենանք, չկարողանանք պետություն կայացնել, անընդհատ գնալ ինչ-որ կորսված հայրենիքի հետևից և չկարողանալ նկատել, տեսնել, կառավարել, հոգ տանել այն հայրենիքի նկատմամբ, որը մենք ունենք, այսինքն՝ ՀՀ-ի համար: Մեր ունեցած հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է: Սա է մեր հայրենիքը և մենք պետք է կենտրոնանանք մեր հայրենիքը ուժեղացնելու, որպես պետություն զարգացնելու և նրա անկախությունն ու ինքնիշխանությունը ուժեղացնելու ուղղությամբ: Այո՛, մենք պետք է անցնենք այդ ճանապարհով, որովհետև կորսված հայրենիքի անդադար տեսլականը մի բանի համար է՝ որ այդպես էլ չկենտրոնանանք պետություն ունենալու անհրաժեշտության առաջ: Մեր խնդիրը հիմա այս տեսլականից դուրս բերելն է, և մենք շարունակելու ենք գնալ այդ ճանապարհով»,- ասել է վարչապետը: 
10:02 - 19 փետրվարի, 2024
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում տեղի կունենա արտգործնախարարների հանդիպում. Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ մյունխենյան հանդիպման մասին |1lurer.am|

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում տեղի կունենա արտգործնախարարների հանդիպում. Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ մյունխենյան հանդիպման մասին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Իր խոսքում վարչապետը կարևորել է Մյունխենի անվտանգության համաժողվին Հայաստանի մասնակցությունը, համարել արդյունավետ և կարևոր: «Առաջին հերթին արձանագրումն այն է, որ եվրոպական համայնքում ՀՀ ընկալումները փոխվում են դրականորեն և ՀՀ-ին սկսել են ավելի ու ավելի շատ ընկալել որպես ժողովրդավարական երկիր, որը հավատարիմ է ժողովրդավարական բարեփոխումներին, ժողովրդավարական օրակարգին, և մենք տեսնում ենք, որ և՛ Եվրամիության կողմից, և՛ մեր կողմից էլ ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու ցանկություն և պատրաստակամություն կա: Ուզում եմ ընդգծել, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների հետ կապված միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրների լուծման ոլորտում համագործակցությունը քննարկելու առիթ ունեցա նաև Միգրացիայի միջազգային կազմակերպության ղեկավարի հետ, նաև ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հետ, նաև երկկողմ մակարդակում մի շարք հանդիպումներ ունեցա մասնավորապես ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Իրաքի վարչապետի, Գերմանիայի կանցլերի հետ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով մյունխենյան այցի օրակարգը: Վարչապետը անդրադարձել է նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի աջակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ տեղի ունեցած հանդիպմանը: «Ըստ էության, կարևոր մի հարց կար սեղանին դրված, որը հետևյալն էր, թե արդյոք կողմերը վերահաստատում են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Պրահայում քառակողմ հանդիպման ընթացքում և նաև բրյուսելյան բանակցությունների ընթացքում։ Եթե այսպես ամփոփենք, հիմնական արձանագրումն այն է, որ կողմերը հավատարիմ են մնում այդ պայմանավորվածություններին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում տեղի կունենա արտգործնախարարների հանդիպում, որից հետո տեղի կունենա սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովի հանդիպում: Ընդհանուր առմամբ, եթե ձեռքբերված պայմանավորվածությունները պահվեն, դրանց կատարումը կնպաստի սահմանային լարվածության նվազեցմանը: Մենք մեր կողմից հաստատակամ ենք հավատարիմ մնալու այդ պայմանավորվածություններին: Արտաքին գործերի նախարարների հանդիպումը ակնհայտորեն պետք է վերաբերի Խաղաղության պայմանագրի տեքստի հետագա քննարկմանը և համաձայնեցմանը: Իհարկե, Խաղաղության պայմանագրի մի շարք հոդվածներ համաձայնեցված են, բայց մի շարք հոդվածներ, որոնք ունեն սկզբունքային նշանակություն, դեռևս համաձայնեցված չեն և այդ ուղղությամբ պետք է աշխատանքներ իրականացվեն: Պայմանավորվել ենք այս աշխատանքներն իրականացնել»,- տեղեկացրել է ՀՀ վարչապետը:
09:47 - 19 փետրվարի, 2024
Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ, և սա մեր անկեղծ դիրքորոշումն է. վարչապետ |1lurer.am|

Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ, և սա մեր անկեղծ դիրքորոշումն է. վարչապետ |1lurer.am|

1lurer.am: Մեր արտաքին քաղաքական վեկտորի նպատակը պետք է լինի մեր երկրի շահերը: Մեր արտաքին քաղաքականության նպատակը մեր անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է: ԵՄ-ի և արևմտյան մեր գործընկերների հետ հարաբերություններում կարևորում եմ ոչ միայն նյութական, այլև արժեբանական հարաբերությունները: Այս մասին Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել է ՀՀ վարչապետը՝ պատասխանելով Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորին վերաբերող հարցին: Նրա խոսքով՝ ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները զարգանում են նախ և առաջ ժողովրդավարության պատճառով:  «ԵՄ-ի հետ մեր հարաբերություններն առաջին հերթին արժեբանական են»,- իր խոսքում ընդգծել է վարչապետը: Ինչ վերաբերում է Ուկրաինայի շուրջ զարգացումներին, վարչապետը նշել է, որ ստեղծվել է բարդ իրավիճակ: «Մեր դիրքորոշումն էլ է բարդ: Այն, որ մենք Ալմա Աթայի հռչակագիրը ընդունում ենք որպես մե՛զ համար, բայց այն միայն մեզ համար չէ: Ալմա Աթայի հռչակագիրը ընդունել են Խորհրդային Միության 13 հանրապետություն, այդ թվում՝ Ռուսաստանը և Ուկրաինան:  Ուկրաինայի հարցում մեր ընկալումն այն է, որ Ալմա Աթայի հռչակագիրն է մեր անկախությունները ճանաչելու, տարածքային ամբողջականությունները ճանաչելու հիմքը: Մեր տրամաբանությամբ նույնը պետք է գործի նաև Ուկրաինայի պարագայում, որովհետև այդ թուղթը վերաբերում է բոլորիս: Եվ եթե դա քանդում ենք, ուրեմն քանդում ենք ամեն ինչ:  Վաղուց եմ ասել՝ Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ, և սա մեր անկեղծ դիրքորոշումն է: Առաջին անգամ այս մասին ասել եմ երկու տարի առաջ և շատ ցավում ենք, որ չենք կարող որևէ ազդեցություն ունենալ այդ իրադրության վրա։ Ուկրաինայի ժողովուրդը մեր բարեկամ ժողովուրդն է»,- եզրափակել է խոսքը Նիկոլ Փաշինյանը։ 
09:45 - 19 փետրվարի, 2024
Եռակողմ հայտարարության մնացած կետերը, ըստ էության, Ադրբեջանը և ՌԴ-ն ճղել-գցել են մի կողմ. վարչապետ |1lurer.am|

Եռակողմ հայտարարության մնացած կետերը, ըստ էության, Ադրբեջանը և ՌԴ-ն ճղել-գցել են մի կողմ. վարչապետ |1lurer.am|

1lurer.am: 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում չկա որևէ բան, որ միջանցք է անցնելու Հայաստանի տարածքով, հնարավոր չէ դա գտնել, չկա էդպիսի բան, որ որևէ այլ երկիր ՀՀ որևէ տարածք վերահսկելու է, խոսք է գնում տարածաշրջանային կոմունիկացիաների մասին։ Դուք գիտեք նաև, որ մեր դիրքորոշումը ամբողջական ներկայացնելու համար ստեղծել և առաջարկել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Դա մեր տեսլականն է: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Ինչ վերաբերում է վտանգներին, նշել է՝ այն խոսույթը, որն օգտագործում է Ադրբեջանի ղեկավարը, արդեն ազդանշան է, որ կան վտանգներ: «Ինչպե՞ս է պետք դիմակայել այդ վտանգներին: Առաջին հերթին դա  նաև միջազգային հարաբերություններում պետք է կառավարել։ «Խաղաղության խաչմերուկի»-ի ստեղծման պատճառներից մեկը ո՞րն էր. Ադրբեջանը փորձում էր տպավորություն ստեղծել, թե մենք չենք ուզում ճանապարհ տալ որևէ մեկին։ Այն, ինչ խոսվում է, թե Ռուսաստանը պետք է մեր տարածքում որևէ բան վերահսկի, 9-րդ կետում այդպիսի բան չկա գրած, էլ չեմ ասում, որ եռակողմ հայտարարության այն մնացած կետերը, ըստ էության, Ադրբեջանը և ՌԴ-ն ճղել-գցել են մի կողմ։ Այդ 9-րդ կետի վրա հղումն արդեն էլ արդիական չի, որովհետև և ՌԴ-ն և Ադրբեջանը նախորդ կետերով իրանց պարտավորությունները ամբողջությամբ խախտել են, այսօր ԼՂ-ում հայ չկա: Եվ դա այդ թվում ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվությունն է, որի տեղակայման նպատակը Լեռնային Ղարաբաղի հայությանը պաշտպանելն էր»,- եզրափակել է խոսքը Նիկոլ Փաշինյանը։
09:36 - 19 փետրվարի, 2024
Փաշինյանն ու Շոլցն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Փաշինյանն ու Շոլցն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ օրակարգին վերաբերելի հարցեր, ինչպես նաև անդրադարձել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել կանցլեր Շոլցի ջանքերը՝ երկխոսությանն աջակցելու, Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ: Վարչապետը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության հավատամրությունը խաղաղության գործընթացին: Օլաֆ Շոլցն ընդգծել է պատրաստակամությունը՝ շարունակելու ջանքերն ի նպաստ խաղաղության և երկխոսության:
13:51 - 17 փետրվարի, 2024
Գերմանիան և Ուկրաինան անվտանգության երկկողմ համաձայնագիր են ստորագրել
 |armenpress.am|

Գերմանիան և Ուկրաինան անվտանգության երկկողմ համաձայնագիր են ստորագրել |armenpress.am|

armenpress.am: Գերմանիան և Ուկրաինան անվտանգության երկկողմ համաձայնագիր են կնքել։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնագիրն ստորագրել են փետրվարի 16-ին, Բեռլինում։ Գերմանիայի դաշնային կառավարության ներկայացուցչի խոսքով՝ դա «համաձայնագիր է Ուկրաինային ցուցաբերվող երկարաժամկետ աջակցության և անվտանգության երաշխիքների վերաբերյալ»։ Ավելի վաղ՝ հունվարի 12-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն էին ստորագրել համաձայնագիր անվտանգության երաշխիքների շուրջ, որոնք կգործեն մինչև Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Մեծ Բրիտանիան առաջին երկիրն է դարձել, որը պայմանագիր է ստորագրել Կիևի հետ, ինչը նախատեսում է արագ և շարունակական աջակցություն Ուկրաինայի վրա նոր հարձակման դեպքում: Reuters-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիան կդառնա երրորդ երկիրը, որը երկկողմ անվտանգության համաձայնագիր կստորագրի Ուկրաինայի հետ։ Դա նախատեսված է Ելիսեյան պալատում փետրվարի 16-ի երեկոյան։ Եվրոպական երկրները մեծացնում են օգնությունը Կիևին ԱՄՆ-ում ներքաղաքական ճգնաժամի պայմաններում. Կոնգրեսի հանրապետականները շարունակում են արգելափակել լրացուցիչ ֆինանսավորման օրինագիծը, որը նաև նախատեսում է միջոցների հատկացում Ուկրաինային:
16:52 - 16 փետրվարի, 2024