Գեւորգ Գորգիսյան

Գեւորգ Սամվելի Գորգիսյանը (1986 հունվարի 23, Երեւան) ՀՀ ԱԺ 6-րդ եւ 7-րդ գումարման պատգամավոր է («Լուսավոր Հայաստան» կուսակցություն): ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղարն է, ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 

2007-2009թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2003թ. ընդունվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոմփյութերային համակարգերի եւ ինֆորմատիկայի ֆակուլտետ, 2005թ.՝ տեղափոխվել «Սինոփսիս Արմենիա» ընկերության ուսումնական դեպարտամենտ եւ ավարտել 2007թ.: 2011թ. ավարտել է «Սինոփսիս Արմենիա» ուսումնական դեպարտամենտի մագիստրատուրան։

2007-ին աշխատել է «Հայնախագիծ» ԲԲԸ կրտսեր ծրագրավորող, 2009-ին՝ որպես նույն ընկերության ծրագրավորող։ 2010-2014թթ. աշխատել է «Ալտակոդ» ընկերության վեբ ծրագրավորող։ 2015-2017թթ.՝ «IAM Cloud» անգլիական ընկերության վեբ դեպարտամենտի ղեկավար։

2013-2014թթ. եղել է «ԴԵ՛Մ ԵՄ» նախաձեռնության համակարգող խմբի անդամ, 2015թ.` «Լուսավոր Հայաստան» նախաձեռնության համակարգող խմբի անդամ, նույն թվականին ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ։ 2017-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 2 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք)։

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ 2 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Գորգիսյանը բուհերի կառավարման մեջ անտեսված է համարում ուսխորհրդի և ուսանողների դերը |armenpress.am|

Գորգիսյանը բուհերի կառավարման մեջ անտեսված է համարում ուսխորհրդի և ուսանողների դերը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը բուհերի կառավարման մեջ անտեսված է համարում ուսանողական խորհրդի և ուսանողների դերը: Այս մասին Գորգիսյանն ասաց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և 22 այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում: «Ուսխորհուրդների նկատմամբ շատ քամահրական վերաբերմունք նկատեցի: Դրանք հաստատ ժամանակին եղել են քաղաքականացված, ծառայեցվել են քաղաքական շահերին, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է փորձենք վերացնել առհասարակ երևույթը: Բուհերի կառավարման մեջ շատ անտեսված է ուսխորհրդի և ուսանողների դերը: Ես կխնդրեի սրան անդրադարձ կատարենք»,- ասաց Գորգիսյանը: Գորիգիսյանն ընդգծեց, որ հիմա ուսխորհուրդները 25 տոկոսի մասնակցություն ունեն բուհի կառավարման մարմնում, իսկ այս նախագծով նման դրույթ չկա: «Այս նախագծով ուսխորհուրդների կանոնադրությունը պետք է ակադեմիական խորհուրդը սահմանի, որը ինքնակառավարման խնդիր է առաջացնում»,- նշեց պատգամավորը: Գևորգ Գորգիսյանը հույս հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում օրենքի նախագծում որոշ փոփոխություններ կկատարվեն:
15:44 - 10 փետրվարի, 2021
Գևորգ Գորգիսյանը Մակունցին առաջարկել է քննարկել պատգամավոր Անուշ Բեղլոյանին մանդատից զրկելու հարցը

Գևորգ Գորգիսյանը Մակունցին առաջարկել է քննարկել պատգամավոր Անուշ Բեղլոյանին մանդատից զրկելու հարցը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին առաջարկել է քննարկել պատգամավոր Անուշ Բեղլոյանին մանդատից զրկելու հարցը։«Դիմում եմ «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին: Հարգելի տիկին Մակունց, հաշվի առնելով Ձեր խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի «Пограничная ZONA» նախագծի շրջանակներում՝ առցանց կոնֆերանսի ժամանակ հնչեցրած մտքերը, որոնք հակասում են ՀՀ պետական շահին և վարվող արտաքին քաղաքականության սկզբունքներին, առաջարկում եմ քննարկել պատգամավորական մանդատից նրան զրկելու հարցը կամ նվազագույնը՝ սահմանափակել միջազգային կոնֆերանսներին և խորհրդարանական դիվանագիտության օղակներում նրա մասնակցությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Գորգիսյանը։
19:43 - 02 փետրվարի, 2021
Ուղղակի ուզում են իրենց մտերիմ մարդուն ուղարկել. Գորգիսյանը՝ Մակունցին դեսպան նշանակելու մասին |news.am|

Ուղղակի ուզում են իրենց մտերիմ մարդուն ուղարկել. Գորգիսյանը՝ Մակունցին դեսպան նշանակելու մասին |news.am|

news.am: Արդեն սովորել եմ ոչ մի տրամաբանություն չփնտրել իշխանության արած որևէ քայլում, չփնտրեմ կապ իրողությունների, առկա խնդիրների ու նրանց կատարած քայլերի մեջ, որովհետև դրանք կրկին կապ չունեն իրար հետ։ Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակելուն։ «Ցավոք, մենք ականատես ենք լինում այն նույն հին ու բարի ավանդույթներին, որոնք Փաշինյանը խոստացել էր փոխել, որը հերթական անգամ խաբեց։ Երբ այդպիսի բան է քննարկվում, առաջին հերթին պետք է քննարկվեն խնդիրները, որոնք  պիտի լուծվեն այդ երկրում մեր դեսպանի կողմից, հետո այդ խնդիրներից բխող արդեն թե ով կարող է այդ խնդիրները լուծել։ Երբ քննարկվում է անձը, ենթադրվում է, որ որևէ խնդիր, հարաբերությունների որևէ փոփոխություն չի քննարկվել, ուղղակի ուզում են իրենց մտերիմ մարդուն իրենց կարծիքով ուղարկել եւ»,- նշեց նա։ Անդրադառնալով ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն խոսքին, թե իշխանության ներկայացուցիչները գիտեն, որ «դատվելու են», այդ պատճառով արտերկրում նշանակումներ են արվում, Գորգիսյանն ասաց. «Ցանկացած վարկած գոյություն ունենալու իրավունք ունի, բայց ես այդ կարծիքին չեմ, որովհետև եթե մեկին պիտի դատենք, կապ չունի նա դեսպան է, նախարար է, նրան պիտի բերենք ու դատենք։ Եթե մեր նախատեսված ճանապարհով գնա ամեն ինչ, կստեղծվի փաստահավաք խումբ, որը վեր կհանի փաստեր, որոնց հիման վրա, հնարավոր է հարուցել քրեական գործեր, բարեփոխումներից հետո կունենանք անկախ դատական իշխանություն»։ Հարցին՝ ինչո՞ւ է ընդդիմությունը հակված, որ Մակունցն այդ առաքելությունը չի կարող լավ իրականացնել, Գորգիսյանն ասաց. «Ես չասացի՝ նա լավ կամ վատ դեսպան կլինի, ժամանակը ցույց կտա։ Փորձը ցույց է տվել, որ մենք ունեցել ենք լավ դեսպաններ, որոնք որևէ կապ չեն ունեցել դիվանագիտության հետ, բայց հետո դարձել են։ Ես վիճարկում եմ սկզբունքը, չկա խնդիր, որը լուծելու համար պետք էր հենց տիկին Մակունցը։ Հաշվի առնելով, որ նա չունի դիվանագիտական գործ, ես կասկածում եմ, որ նա կկարողանա լավագույնս կատարել դիվանագիտական խնդիրները, բայց չգիտեմ՝ ինչ խնդիր են նրա առաջ դրել, գուցե նրա առաջ դրված է ամեն օր գնալ և կոկտեյլ խմել։ Դեսպանը դիվանագիտական թիմի մի օղակ է»։ Անդրադառնալով վերլուծաբանների այն խոսքին, թե Մակունցին դեսպան նշանակելով պաշտոնական Երևանը Վաշինգտոնին հասկացնում է, որ մեզ համար միևնույն է հայ-ամերիկյան հարաբերությունները, Գորգիսյանն ասաց. «Հայաստանն ունի արտաքին գերատեսչություն ի դեմս՝ ԱԳՆ-ի, եթե մենք այստեղ փոփոխություն չունենք, եթե մենք ռեակտիվից չենք դարձել նախաձեռնող, չենք սկսել ակտիվ գործողություններ, եթե տեսլականը չի փոխվել, ում ուր ուզում ես տար, միևնույն է։ Անդրադառնալով Ներքին գործերի նախարարություն ստեղծելու նախագծին՝ ԼՀԿ-ական պատգամավորն ասաց. «Դեռ 2019 թվականին իշխանությունը շրջանառության մեջ էր դրել մի հայեցակարգային փաստաթուղթ, որով նման բան նախատեսվում էր։ Սովորույթ է դարձել, մենք մի բան ասում ենք, իրենք մերժում են, հետո բերում ու նույն բանն անում են։ Վստահ չեմ, որ հենց հիմա դրա ժամանակն է, բայց կյանքը չի կանգնել, շարունակվում է, պետությունը պիտի շարունակի զարգանալ։ Ցանկացած պարագայում երբ իրավապահ մարմինները հաշվետու են լինում Ազգային ժողովում, դա լավ է։ Բազմաթիվ խնդիրներ կան, որոնք վերաբերում են Ոստիկանությանը, չկա հասցեատեր, որին պտի տանք։ Միակ պատասխանող մարդը վարչապետն է, որի միակ պատասխանը լինում է՝ դե ես խնդրին մանրամասն տեղյակ չեմ, գրավոր գրեք, կիմանանք»։
15:38 - 25 հունվարի, 2021
Մենք հիմա չունենք այն օրակարգը, որով պետք է հանդիպենք Նիկոլ Փաշինյանի հետ.Գևորգ Գորգիսյան |pastinfo.am|

Մենք հիմա չունենք այն օրակարգը, որով պետք է հանդիպենք Նիկոլ Փաշինյանի հետ.Գևորգ Գորգիսյան |pastinfo.am|

pastinfo.am: Փաշինյանը հայտարարել էր, որ ուզում է հանդիպում, քանի որ մեր օրակարգում չունենք հիմա արտահերթ ընտրությունների գնալու որոշում, մենք պահանջել ենք նրանից հրաժարական, որի դեպքում կձևավորենք նոր կառավարություն՝ միայն պրոֆեսիոսիանելների կազմով,երկիրը կկայունացնենք, նոր կգնանք ընտրությունների: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: Նրա խոսքով՝ այսօր, երբ կառավարությունը նույնիսկ ԱԺ մտնելիս պատգամավորների անվտանգությունը չի կարողանում ապահովել, անհեթեթ է խոսել ընտրությունների մասին: «Այն քաոտիկ վիճակը, որը կա, վտանգավոր է երկրի, պետականության համար:Այն, ինչ երեկ տեսանք ԱԺ-ում, կարող ենք տեսնել ամեն գյուղում, ամեն համայնքում և անվերահսկելի կլինի»,-ասաց Գորգիսյանը: Պատասխանելով այն հարցին՝ կհանդիպեն արդյոք Նիկոլ Փաշինյանի հետ՝ պատգամավորը պատասխանեց. «Մենք հիմա չունենք այն օրակարգը, որով պետք է հանդիպենք Նիկոլ Փաշինյանի հետ»: Գևորգ Գորգիսյանի խոսքով՝ եթե Փաշինյանը առաջարկի քննարկել իր հրաժարականի և իշխանությւնը անցնցում փոխանցելու հարցը, ապա կհանդիպեն:
13:37 - 29 դեկտեմբերի, 2020
Նախագիծը կիրառելու դեպքում փակելու ենք կուսակցություններ. Գևորգ Գորգիսյան |tert.am|

Նախագիծը կիրառելու դեպքում փակելու ենք կուսակցություններ. Գևորգ Գորգիսյան |tert.am|

tert.am: Սրանից է կախված, թե մեր հետագա քաղաքական դաշտն ինչպես կզարգանա: Այս մասին իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական փաթեթին: Նա նկատեց, որ թեև մեծ ծավալի աշխատանք է տարվել, սակայն խոսեց նաև թերությունների մասին: Պատգամավորը նշեց, որ որոշակի պարտականություններ դնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վրա, սակայն հարց է, թե արդյոք տալիս են բավարար գործիքակազմ: «Մի մտահոգիչ կետ կա, որ մենք այս ամենը կիրառելու արդյունքում փակելու ենք կուսակցություններ, քանի որ կուսակցություններ են լինելու, որ ունեն անուն, պատմական գործունեություն են ծավալել ՀՀ-ում և այսօր այդպես չեն գործում: Արդյոք ճի՞շտ է նրանց փակելը, քանի որ եթե սա կիրառում ենք ամենայն խստությամբ, ստիպված են լինելու փակվել»,-ասաց նա:
12:24 - 09 դեկտեմբերի, 2020
ԱԺ-ն քննարկում է ռազմական դրությունը վերացնելու նախագիծը

ԱԺ-ն քննարկում է ռազմական դրությունը վերացնելու նախագիծը

Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել․ օրակարգում մեկ հարց է՝ Ռազմական դրությունը վերացնելու մասին, որը հեղինակել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը մինչ հարցի քննարկումը քսան րոպե ընդմիջում վերցրեց՝ մեկնաբանելով, որ ձեւակերպումների որոշակի խնդիր կա։ Նշենք, որ հարցի քննարկման ժամանակ ելույթ է ունենալու նաեւ ՊՆ ներկայացուցիչը։ Խորհրդարանի ամբիոնից նախագիծը ներկայացրեց ԼՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Գորիգսրյանը։ Նրա պնդմամբ՝ ռազմական դրություն հայտարարելու մասին որոշման մեջ նշված հանգամանքները՝ վտանգը ՀՀ-ի վրա զինված հարձակման, սպառնալիքը ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, քաղաքացիների ու բնակչության կյանքին ու անվտանգությանը, այլեւս չկան, ուստի անհրաժեշտություն կա վերացնելու ռազմական դրությունը։ Գորգիսյանը նշեց, որ ռազմական դրության պահպանմամբ շարունակվում են սահմանափակումները՝ հավաքների ազատության, գործադուլների, եւ այլն։ Նրա խոսքով՝ սա նաեւ տնտեսական վատ ազդեցություն է ունենում։ Գորգիսյանը կոչ արեց ընդունել նախագիծը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը Գորգիսյանի հետ համաձայնեց հավաքների ազատության, ազատ տեղաշարժի, երկրից դուրս գալու սահմանափակումների առումով, սակայն հարց հնչեցրեց՝ հնարավոր չէ՞ կառավարությանը ժամանակ տալ՝ չեղարկելով միայն այս ժամանակավրեպ սահմանափակումները եւ թողնել ռազմական դրության այն հատվածը, որը վերաբերում է հումանիտար օգնությանը եւ մոբիլիզացիոն գործընթացներին։ Գորգիսյանը պատասխանեց, որ ԱԺ-ն կարող էր նախաձեռնել ռազմական դրության մասնակի չեղարկման նախագիծ։ Նա նշեց, որ քանի օր է՝ իրենց այս նախագիծը շրջանառության է, սակայն իրենք որեւէ առաջարկ չեն ստացել՝ այդ թվում «Իմ քայլը» խմբակցությունից։ «Նյութական քննարկում չէր կարող լինել, քանի որ չկար կոնկրետ առաջարկ»,- հավելեց ԼՀԿ-ական պատգամավորը։ Թեւոսյանն արձագանքեց, որ թեեւ ընդունում է իր մեղքի բաժինը՝ կոնկրետ առաջարկ չանելու, սակայն հնարավո՞ր չէր ինքնուրույն նախաձեռնել միայն ռազմական դրության մասնակի վերացումը։ Գորգիսյանն էլ պնդեց, որ իրենք կարծում են՝ ռազմական դրությունն այլեւս պահելու կարիք չկա։
11:59 - 26 նոյեմբերի, 2020
Նաիրա Զոհրաբյանի ելույթում և Գևորգ Գորգիյանի հարցազրույցում օգտագործված են «արյուն», «ցույցերը ճնշել բռնի ուժով» «բախումներ» ձևակերպումներով հավանական զարգացումների վերաբերյալ դատողություններ․ երկու դեպքում էլ դատապարտելի է նման երևույթը․ ՄԻՊ

Նաիրա Զոհրաբյանի ելույթում և Գևորգ Գորգիյանի հարցազրույցում օգտագործված են «արյուն», «ցույցերը ճնշել բռնի ուժով» «բախումներ» ձևակերպումներով հավանական զարգացումների վերաբերյալ դատողություններ․ երկու դեպքում էլ դատապարտելի է նման երևույթը․ ՄԻՊ

Համացանցում տարածվում են այսօր տեղի ունեցած հավաքի ժամանակ ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի ելույթը, ինչպես նաև Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Գորգիյանի հարցազրույցը, որոնցում օգտագործվել են անթույլատրելի բառեր ու ձևակերպումներ: Մասնավորապես, երկուսի խոսքում էլ օգտագործված են «արյուն», «ցույցերը ճնշել բռնի ուժով» «բախումներ» և այլ ձևակերպումներով հավանական զարգացումների վերաբերյալ դատողություններ: Երկու դեպքում էլ խոսքը վերաբերում է Ազգային ժողովի պատգամավորների՝ հանրային բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձանց: Երկու դեպքում էլ դատապարտելի է նման երևույթը: Պետք է բացառել, ուղղակի վերացնել նման ձևակերպումները հատկապես հանրային քննարկումների տիրույթից ու հանրային խոսքից՝ անկախ քաղաքական կամ որևէ այլ տեսակի հայացքներից: Դրանք լարվածություն առաջացնող բառեր ու ձևակերպումներ են: Յուրաքանչյուր խոսք ասելիս կամ արտահայտություն անելիս պետք է պարտադիր նկատի ունեալ այդ խոսքի կամ արտահայտության բոլոր հնարավոր ենթատեքստերն ու փոխաբերական իմաստները: Դա հատկապես կարևոր է այս պատասխանատու ու զգայուն իրավիճակներում: Սա պետք է նկատի ունենան հանրային ճանաչում ունեցող բոլոր անձինք, իսկ պետական կամ հանրային այլ պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են հաշվի առնել, որ այդ արգելքները կազմում են իրենց իրավական կարգավիճակի պարտադիր մասը:
22:54 - 16 նոյեմբերի, 2020
«Ով էլ գա, ավելի լավ կլինի». մենք 2018թ.-ին տեսել ենք ու դրա հետևանքով լրջագույն կորուստներ ունեցանք, նույն սխալը կրկնելու իրավունք չունենք․ Գևորգ Գորգիսյան

«Ով էլ գա, ավելի լավ կլինի». մենք 2018թ.-ին տեսել ենք ու դրա հետևանքով լրջագույն կորուստներ ունեցանք, նույն սխալը կրկնելու իրավունք չունենք․ Գևորգ Գորգիսյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը պարզաբանում է ներկայացրել երկրում ստեղծված իրադրության պայմաններում կուսակցության քաղաքականության վերաբերյալ։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջարկել է արտահերթ նիստ, որի օրակարգը որև կապ չունի Արցախում ստեղծված իրավիճակի կամ այդ իրավիճում փոփոխություն մտցնելու հետ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջարկել է արտահերթ նիստ, որի օրակարգը կապ չունի Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված փաստաթղթի հետ: Մեզ առաջարկված արտահերթ նիստի օրակարգը եղել է վարչապետի հրաժարականի գործընթաց սկսելու մասին, առանց նոր վարչապետի թեկնածու առաջարկելու: «Ով էլ գա, ավելի լավ կլինի». մենք 2018թ.-ին տեսել ենք ու դրա հետևանքով լրջագույն կորուստներ ունեցանք, նույն սխալը կրկնելու իրավունք չունենք: Արդեն մի քանի օր ու գիշեր, «Լուսավոր Հայաստանն» անդադար աշխատում է, փնտրելով արդեն ստեղծված իրավիճակից լուծումներ, որոնք Հայաստանին առաջ կտանեն և ոչ թե հետ: Մեզ համար այսօր առաջնահերթ է դեռ լարված առաջնագծում մեր տղաների անվտանգությունը և այն խարխլելու իրավունք ոչ ոք չունի: Ու վերահաստատում եմ, որ Հայաստանն առաջ տանելու գործում Նիկոլ Փաշինյանն այլևս անելիք չունի»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ։ 
17:04 - 11 նոյեմբերի, 2020
Վարչական ու քրեական պատասխանատվություն` ռազմական դրության կանոնները խախտելու համար. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը |hetq.am|

Վարչական ու քրեական պատասխանատվություն` ռազմական դրության կանոնները խախտելու համար. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը |hetq.am|

hetq.am:  Խորհրդարանի արտահերթ նիստում քննարկվեց Կառավարության ներկայացրած Վարչական իրավախատումների վերաբերյալ օրենսգրքում և հարակից ներկայացված օրենքներում փոփոխություն կատարելու նախագծերի փաթեթը, որը վերաբերում է ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար վարչական ու քրրեական պատասխանատվություն սահմանելուն: Նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ դրվեց քվեարկության և ընդունվեց 71 կողմ ձայնով: Նախագծերի վերաբերյալ իրենց վրդովմունքը հայտնեցին ընդդիմադիրները: «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը խոսեց պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը քննադատող հաղորդումների արգելքի մասին` նկատելով, որ ըստ նախագծի՝ արգելքը տարածվում է բոլորի վրա: Պատգամավորը օրինակ բերեց՝ ԱԻՆ-ը հայտարարում է, թե օդային տագնապի դեպքում պետք է գնալ թաքստոցներ, սակայն Երևանի քաղաքապետարանը չի իրազեկում քաղաքացիներին, թե որտեղ կարելի է գտնել նման ապաստարաններ: «Հիմա եթե ես քննադատեմ քաղաքապետարանին, պիտի ենթարկվեմ պատասխանատվությա՞ն, կամ պետական, տեղական ինքնակառավարման մարմիններից մեկը հայտարարում է՝ զորքը չունի զրահաբաճկոն, ես ասում եմ՝ չի կարելի նման բան հրապարակել, բայց ես պիտի ենթարկվեմ պատասխանատվության»,- ասաց Գորգիսյանը: Նույն խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նկատեց` եղել է բարձրաստիճան պաշտոնյա, որը հայտարարություններ է արել բանակի մարտունակության վերաբերյալ, հնչեցրել կոնկրետ թվեր, որը վնաս է հասցրել բանակին: «Ստացվում է, որ նրան քննադատողները կարող են դառնալ թիրախ, իսկ նա` ոչ, որովհետև ՀՀ-ում նրա խոսքն անքննադատելի է»,- ասաց Սամսոնյանը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը հակադարձեց` պատերազմի առաջին իսկ օրվանից մամուլը ողողված է ստահոդ լուրերով, որոնք, ըստ իրեն, չեն համապատասխանում իրականությանը և ազդում են քաղաքացիների բարոյահոգեբանական իրավիճակի վրա: «Բոլորս լավ գիտենք, թե որ լրատվականներն ինչ գործունեություն են ծավալում այս ընթացքում, մեզ բողոքում են քաղաքացիները, որ այս մարդիկ խաթարում են թիկունքում խաղաղությունը»,- ասաց Դավոյանը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց` երկիրը գտնվում է իրավական առումով ամենախիստ ռեժիմում` ռազմական դրության պայմաններում: «Մեր երկիրը երբևէ պատերազմի փուլում ռազմական դրություն չի հայտարարել և ըստ դրա՝ մոբիլիզացիա չի իրականացրել: Եւ այս ռեժիմն ապահովեց լայնածավալ պատերազմի այս փուլում կասեցման խնդիրը: Գոնե ես պատերազմի առաջին փուլերում (նկատի ունի 1990-ականնները, հեղ.) ունեցել եմ ակտիվ մասնակցություն բանակի ձևավորման հարցում: Լավ օրից չէր, որ ռազմական դրություն հայտարարելու պարագայում հայտարարել ենք ջոկատային հավաքներ, փողոցներից արական սեռի մարդկանց բռնել-տանել առաջնագիծ: Էսօր նման խնդիր չկա, որովհետև երկիրը գտնվում է ռազմական դրության պայմաններում»,- ասաց Քոչարյանը: Շարունակությունը՝ hetq.am-ում
13:53 - 09 հոկտեմբերի, 2020
Նախագծում տեղ գտած դրույթները ներգաղթին չեն նպաստելու․ Գորգիսյանը՝ գումարի դիմաց ծառայությունից ազատվելու նախագծի մասին |tert.am|

Նախագծում տեղ գտած դրույթները ներգաղթին չեն նպաստելու․ Գորգիսյանը՝ գումարի դիմաց ծառայությունից ազատվելու նախագծի մասին |tert.am|

tert.am: Նախագծի գաղափարն ի սկզբանե այն էր, որ նպաստի ներգաղթին, և այն քաղաքացիները, որոնք ժամանակին ՀՀ-ից հեռացել են, լրացել է նրան 27 տարին, և այլևս զինապարտ չեն, հնարավորություն ունենան որևէ կերպ վերադառնալ ՀՀ՝ խուսափելով քրեական պատասխանատվությունից: Գաղափարը լավն է, ողջունելի է, բայց ցավով պետք է արձանագրենք, որ նախագծում տեղ գտած դրույթները դրան չեն նպաստելու: Այս մասին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանի, Մխիթար Հայրապետյանի և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ներկայացրած նախագծին, որով պատգամավորներն առաջարկում են, որ 27 տարին լրացած քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինծառայություն և գտնվում են քրեական հետախուզման մեջ, գումարի դիմաց ազատվեն քրեական հետապնդումից: «Առաջին հերթին, գումարը շատ բարձր է սահմանված՝ պայմանագրային զինծառայողի՝ 2 տարվա աշխատավարձ՝ հավելավճարներով, որն առաջին հերթին լողացող թիվ է, և հստակ գումարի մասին չէ, այլ տարբեր հաշվարկներով՝ 5-5.5 մլն դրամի մասին է խոսքը: Ամեն սփյուռքահայ կամ դրսում ապրող չէ, որ միլիոնատեր է և կարողանալու է իրեն դա թույլ տալ»,-նշեց Գորգիսյանը: Հաջորդ դրույթը, որը, ըստ Գորգիսյանի, չի նպատսելու ներգաղթին, այն է, որ ամեն բաց թողած զորակոչի համար եկողը մեկ ամիս ավել պետք է ծառայի. «Սա հերթական խոչընդոտն է լինելու գալու որոշումը կայացնելիս՝ գա՞նք հայրենիքին պարտքը տալու, թե՞ ոչ: Կարծում եմ՝ այդ որոշումը կայացնելիս սա բացասական է ազդելու»,-տեսակետ հայտնեց Գորգիսյանը: Նաև վաղեմության ժամկետն է մեծացվում, ինչը, պատգամավորի կարծիքով, խնդիր ունի Սահմանադրության հետ: «Ընդհանուր առմամբ, չկա այն հարցի պատասխանը՝ ինչով է սա տարբերվում նախկինում եղած կարգավորումներից՝ բացի լրացուցիչ խոչընդոտներ ստեղծելը: Նախկինում կար կարգավորում, որն իշխանություններն անվանեցին ժամանակավոր և թերի, և չերկարաձգեցին, բայց բերեցին նոր նախագիծ, որի հիմնական էությունը գալ, փող տալ, ազատվելն է, գումարի չափն է ընդամենը մեծացել: Չի հասկացվել՝ որն է ֆունդամենտալ փոփոխությունը, որ նրանում դուր չէր գալիս»,-նշեց նա: Շարունակությունը՝ tert.am-ում
15:51 - 18 սեպտեմբերի, 2020
Դպրոցներում շարունակում է տիրել վախի մթնոլորտ․ մարդիկ հեռացվում են կառավարման խորհուրդներից, քանի որ Ձեզ դուր չի եկել բարեկամի ելույթը. Գ․ Գորգիսյանը՝ Ա. Հարությունյանին |tert.am|

Դպրոցներում շարունակում է տիրել վախի մթնոլորտ․ մարդիկ հեռացվում են կառավարման խորհուրդներից, քանի որ Ձեզ դուր չի եկել բարեկամի ելույթը. Գ․ Գորգիսյանը՝ Ա. Հարությունյանին |tert.am|

tert.am: Ազգային ժողովում ՀՀ կրթության, գիտության, մշակությի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացնում էր «Լուսավոր Հայաստան»-ի հարցապնդման պատասխանը  որով պահանջում են նախարարի հրաժարականը։ Նախարարին հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը․ «Այս փոփոխությունները ինչին են միտված, ինչպիսի քաղաքացին, հանրություն ենք ունենալու դրանց արդյունքում»։ «Մենք ուզում ենք ունենալ իր ազատություններն իմացող, իր իրավունքները և պարտականություններն իմացող, վերլուծող, քննադատող քաղաքացի: Եվ հենց այս ձևակերպումն է, որ որոշ շրջանակների խանգարում է, քանի որ եթե այսպիսի քաղաքացի ունենք, այլևս այդ խմբերը որևէ աջակցություն չեն կարող ունենալ, քանի որ այն արժեքները, որոնք նրանք դավանում են, քննադատվելու են նոր սերնդի կողմից»,-նշեց նախարարը։ Գևորգ Գորգիսյանը նկատեց, որ ազատության մասին նախարարի ասած բոլոր գաղափարները ուղղակի խոսքեր են, քանի որ գործում դրա հակադիր պատկերն ենք տեսնում: «Ձեր ասածից դուրս է գալիս, որ Դուք ուզում եք ունենալ սերունդ, որը կունենա կոնկրետ քաղաքական ուղղություն, կմերժի կոնկրետ քաղաքական ուժերին: Ձեր գործողությունները, ցավոք, չեն համապատասխանում ձեր խոսքերի հետ, քանի որ դպրոցների, բուհերի կառավարման խորհուրդներում շարունակում են մնալ քաղաքական մարդիկ, ավելին, մարդիկ հեռացվում են դպրոցների, բուհերի կառավարման խորհուրդներից քաղաքական նկատառումներով, որտեղ մեղքը նույնիսկ իրենցը չեն, այլ բարեկամինը, քանի որ Ձեզը դուր չի եկել բարեկամի ելույթը։ Մարդիկ այդ պատճառներով հեռացվում են, դպրոցներում շարունակում է նույն կերպ տիրել վախի մթնոլորտ»,-ասաց նա և նշեց, որ ինչպես նախկինում, ներկայումս էլ ուսուցիչները զանգում, բողոքում են, բայց ցանկանում են մնալ անանուն: Նախարարը վախի մթնոլորտի վերաբերյալ ասվածին ի պատասխան՝ կոչ արեց մտնել իր ֆեյսբուքյան էջ կարդալ մեկնաբանություններն ու տեսնել՝ քանի ուսուցիչ է մեկնաբանում՝ որևէ բան չի եղել: Շարունակությունը՝ tert.am-ում
16:18 - 16 սեպտեմբերի, 2020
Տեխզննում չանցած մեքենաները կֆիքսվեն տեսախցիկներով եւ կտուգանվեն․ Կառավարությունը ներկայացրել է օրենքի նախագիծը |armtimes.com|

Տեխզննում չանցած մեքենաները կֆիքսվեն տեսախցիկներով եւ կտուգանվեն․ Կառավարությունը ներկայացրել է օրենքի նախագիծը |armtimes.com|

armtimes.com: Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ մտցնել ավտոմեքենայի տեխզննման ժամկետներում։ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է տրանսպորտային միջոցների առաջին տեխնիկական զննությունն իրականացնել թողարկմանը հաջորդող չորրորդ տարում։ Թողարկման տարեթվից մինչեւ 10 տարվա արտադրության թեթեւ մարդատար տաքսի ավտոմոբիլների, տրոլեյբուսների, ավտոբուսների, վտանգավոր բեռներ փոխադրելու համար նախատեսված մասնագիտացված տրանսպորտային միջոցների դեպքում՝ տարին մեկ անգամ, 10-ից ավելի տարվա արտադրության դեպքում՝ 6 ամիսը մեկ անգամ։ Սահմանվել է նաեւ վարչական պատասխանատվություն տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելու եւ առանց տեխնիկական զննություն անցկացնելու կամ տեխնիկական անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցը տեխնիկապես սարքին ճանաչելու համար, ընդհուպ՝ լիցենզիայի գործողության դադարեցմամբ։ Օրենքի այս նախագիծը պատգամավորներին ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, այնուհետեւ կոչ արեց հաստատել այն։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը հստակեցրեց, որ տեխզննման կտրոն չի լինելու, քանի որ ներդրվում է էլեկտրոնային շտեմարան, այնուհետեւ նա հետաքրքրվեց, թե արդյոք վճարումները չե՞ն փոփոխվել, ինչին Սիմոնյանը պատասխանեց․ «Այսօր սակագինը Կառավարության որոշմամբ հաստատված է առավելագույնը 8000 դրամ եւ 2500 դրամ կտրոնի համար հետ վերադարձը։ Տեխնիկական զննության մասով պետք է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հայտ տանք, այդ հայտի շրջանակներում իրենք հաշվարկ անեն, թե ինչքան է կազմելու այդ ամենը եւ ելնելով այդ հաշվարկից՝ հաստատենք գումարը»։ Ավելին՝ armtimes.com-ում
13:03 - 09 սեպտեմբերի, 2020
«Լիդիան Արմենիան» Ամուլսարի պաշտպանների հետ մեր հանդիպման ապօրինի նկարահանումն է իրականացրել․ Գևորգ Գորգիսյան

«Լիդիան Արմենիան» Ամուլսարի պաշտպանների հետ մեր հանդիպման ապօրինի նկարահանումն է իրականացրել․ Գևորգ Գորգիսյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է ավելի վաղ «Լիդիան Արմենիա» ընկերության տարածած տեսանյութին՝ գրելով. ««Լիդիան Արմենիան» ոչ միայն Ամուլսարի պաշտպանների հետ մեր հանդիպման ապօրինի նկարահանումն է իրականացրել, այլև ապատեղեկատվություն է տարածել, որ իբր «ԼՀկ պատգամավորները հրահրել են ապօրինի ներխուժում Ամուլսարի տարածք և դրանով ստանձնել համայնքի բնակիչների հանդեպ կատարվող ցանկացած ոտնձգության պատասխանատվությունը»: Այնինչ, ես և Անի Սամսոնյանն այցելել էինք Ջերմուկ՝ մեր զորակցությունը հայտնելու տարիներ շարունակ իրենց տունն ու քաղաքը գիշեր-ցերեկ պաշտպանող քաղաքացիներին, ովքեր կոչ են անում կառավարությանը վերջ դնել խուսափողական քաղաքականությանը և չեղարկել Ամուլսարի ոսկու հանքի ՇՄԱԳԸ»:  
09:16 - 08 սեպտեմբերի, 2020
Խորհրդարանը քննարկեց պատգամավորների հեռավար քվեարկելու նախագիծը |hetq.am|

Խորհրդարանը քննարկեց պատգամավորների հեռավար քվեարկելու նախագիծը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը արտահերթ նիստի սկզբում առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Տավուշում զոհված չորս զինծառայողների հիշատակը: Տեղեկացնենք, որ արտահերթ նիստը նախաձեռնել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: Վահագն Հովակիմյանը ներկայացրեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է առողջության հիմքով ժամանակավոր անաշխատունակ ճանաչված պատգամավորներին թույլ տալ գրավոր քվեարկել: «Գործող կարգով պատգամավորները գրավոր քվեարկելու իրավունք ունեն, երբ խորհրդարանի կողմից գործուղման մեջ են, մնացած դեպքերում պատգամավորները գրավոր քվեարկելու հնարավորություն չունեն: Փաստն այն է, որ կորոնավիրուսի համավարակը ողջ աշխարհի խորհրդարանների համար նոր մարտահրավերներ ստեղծեց, և մենք այս ընթացքում բախվեցինք մի իրավիճակի, երբ պատգամավորներն իրենց կամքից անկախ հնարավորություն չունեն իրենց պատգամավորական լիազորություններն իրացնելու»,-ասաց Հովակիմյանը: ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը հստակեցրեց` նախագծի նպատակը խորհրդարանի աշխատանքը չպարալիզացնելն է, ուստի ճիշտ կլինի, որ ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններն առավել հստակ լինեն, որպեսզի չարաշահումների տեղիք չտան: Միրզոյանն առաջարկեց նախագծով ամրագրել, որ գրավոր քվեարկությունն թույլատրվի մեկուսացած կամ ինքնամեկուսացած պատգամավորներին: Վահագն Հովակիմյանն արձագանքեց, ի սկզբանե գաղափարը ծնվել է այս իրավիճակի համար, սակայն քննարկումների ընթացքում արդարացված չեն համարել այն, որ ոչ կոռոնավիրուսային հիվանդությամբ տառապող պատգամավորները չկարողանան իրացնել իրենց պատգամավորական լիազորությունները: Ինչ վերաբերում է հնարավոր չարաշահումներին, Հովակիմյանն ասաց նման պատգամավորներին գնահատական կտա հանրությունը: «Այս պահին, կարծում եմ, պետք չէ նման ընդհանրական մոտեցում ցուցաբերել, պետք է կենտրոնանանք կորոնավիրուսով վարակված պատգամավորների քվեարկության վրա»,-ասաց Միրզոյանը: ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն էլ ասաց, որ նախորդ գումարման խորհրդարաններում հանրությունը շատ է տեսել մեկը մյուսի փոխարեն քվեարկող, կնոպկա սեղմող պատգամավորների, որոնցից ոմանք ԱԺ խոսնակ ու փոխխոսնակ են դարձել, ուստի պետք չէ հույս դնել այսպես կոչված բարձր չափանիշների և հանրության գիտակցության վրա: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն էլ խոսեց այն մասին, որ առաջարկվում է նաև գրավոր քվեարկության հնարավորություն հանձնաժողովների նիստերում: Գորգիսյանը զարմացավ, թե ինչպես կարող է քննարկմանը չմասնակցած պատգամավորը նախապես որոշել, թե ինչպես է քվեարկելու: Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն էլ ասաց, որ հեռահար քվեարկության մեթոդը խորթ չէ տարբեր երկրների խորհրդարանների համար, օրինակ` Մեծ Բրիտանիայում մի պատգամավոր կարող է լիազորել մյուսին, որ քվեարկի իր փոխարեն: Փոխնախարարն առաջարկեց ժամանակավոր անաշխատունակության փոխարեն օրենքով պահանջել հիվանդության պատմության քաղվածքը, քանի որ անաշխատունակության թերթիկը բացվում է հիվանդության վերջին օրը: Նախագծի քննարկումներն առաջին ընթերցմամբ ավարտվեցին:
15:58 - 15 հուլիսի, 2020
Բակո Սահակյանի հետ ապրիլյան հանձնաժողովի զրույցի պլանվորման և իրականացման պրոցեսը տեղի է ունեցել առանց մեր գիտության․  Գևորգ Գորգիսյան

Բակո Սահակյանի հետ ապրիլյան հանձնաժողովի զրույցի պլանվորման և իրականացման պրոցեսը տեղի է ունեցել առանց մեր գիտության․ Գևորգ Գորգիսյան

Նախ սկսենք Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներով, գիտեք, որ օրենքի ուժով հունիսի 4-ին ավարտվեցին հանձնաժողովի աշխատանքները և պետք է սկսվի հաջորդ՝ զեկույցի պատրաստման փուլը։ Ամփոփելով կարող եմ ասել, որ ամբողջ աշխատանքները ընթացան կառուցողական, բայց վերջում կարծես թե, մեր գործընկերները փոխեցին իրենց որոշումը և մոտեցումը։ Այս մասին խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։ Վերջինս մանրամասնելով ասաց․ «Հայտնի պատճառներով մենք երկու նիստ բաց ենք թողել, իհարկե հետո բոլոր տեսագրություններին, ձայնագրությունների, նյութերին ծանոթացել ենք,  ուսումնասիրել ենք դրանք, բայց չգիտես ինչու պարոն  Անդրանիկ Քոչարյանը, երբ միայնակ կամ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ փորձում էր ամփոփել աշխատանքները՝ առանց դրանում ներգրավելու ընդդիմության որևէ ներկայացուցչի, նշեց, որ մենք այլևս հետաքրքրված չենք մասնակցելու աշխատանքներին, այդ պատճառով մեզ չեն ներգրավել այդ պրոցեսին։ Ասեմ, որ դա բացահայտ սուտ է, որովհետև հայտնի իրադարձություններից  հետ, երբ մենք անցել ենք մեր բնականոն աշխատանքներին , մասնակցել ենք նիստին, որի ընթացքում քննարկել ենք առաջիկայում զրույց ունենալ Բակո Սահակյանի հետ։ Այդ զրույցի պլանավորման և իրականացման պրոցեսը տեղի է ունեցել առանց մեր գիտության, առանց մեր ներգրավման։ Սա միանշանակ գործընկերային և կառուցողական չէ։ Սա այն մենիշխանությունն է, որի մասին մենք խոսում ենք, և որին փաստացի բոլոր ոլորտներում ձգոտւմ են մեր գործընկերները։ Միայն այն փաստից հետո, երբ բազմաթիվ լրագրողներ ինձ հարցնում են, թե արյդո՞ք Բակո Սահակյանի հետ զրույց է տեղի ունեցել, պարոն Քոչարյանը բարեհաճում է տրամադրել, այն հարցաշարը, որը քննարկվել է պարոն Սահակյանի հետ։ Ո՛չ, սա բացառիկ դեպք էր, որ հարցաշարի կազմմանը, քննարկումներին  ընդդիմությունը չի մասնակցել։ Այսքանով ամփոփելով ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքները ասեմ, որ թեև ընթացքը եղել է կառուցողական, բայց  ունեմ մտավախություն, որ այսուհետ  փորձվում է ընդդիմության ձայնը լռեցնել։ Ես հիասթափեցնելու եմ  պարոն Քոչարյանին և այն մարդկանց, ովքեր դրդում են Քոչարյանին նման քայլերի, որ դա չի լինելու և ընդդիմությունը ամբողջ ծավալով շարունակելու է ներգրավված լինել բոլոր հարցերին»։
12:58 - 05 հունիսի, 2020