Դոնալդ Թրամփ

ԱՄՆ 45-րդ նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ։

Ծնվել է 1946թ. հունիսի 14-ին։ 1968 թվականին ավարտել է Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոնի դպրոցի տնտեսագիտության բակալավրիատը։ 1971 թվականին ժառանգել է հորը պատկանող անշարժ գույքի և բնակարանային շինարարության ընկերությունը, կարճ ժամանակ անց այն վերանվանելով «The Trump Organization»։ 1996-2015 թվականներին հանդես է եկել «Միսս ԱՄՆ» գեղեցկության մրցույթի ժյուրիի կազմում՝ տվյալ ժամանակահատվածում հանդիսանալով նաև տվյալ նախագծի սեփականատերը։ Կամեո ձևաչափով նկարահանվել է բազմաթիվ հեռուստաշոուներում և գեղարվեստական ֆիլմերում։

2000 թվականին ուժերն է փորձել ԱՄՆ նախագահական ընտրություններում, սակայն մասնակցության հայտը ետ է վերցրել քվեարկության նախօրեին։ Լայնամասշտաբ ճանաչման է հասել նաև «NBC»-ի հեղինակային «Աշակերտը» ռեալիթի հեռուստաշոուից, որի ժամանակ մասնակիցները պայքարում էին Թրամփի մոտ աշխատանքի անցնելու համար (2004-2015)։ 2016 թվականին «Ֆորբս» պարբերականի կողմից ճանաչվել է աշխարհի 324-րդ և ԱՄՆ-ի՝ 156-րդ ամենահարուստ անձ։ 

2015 թվականի հունիսին Թրամփը հայտարարում է ԱՄՆ նախագահական ընտրություններում մասնակցության մասին՝ արագորեն դառնալով Հանրապետական կուսակցության առաջադիրը։ 2016 թվականի մայիսին մնացած հանրապետական թեկնածուների մասնակցության դադարեցումից հետո, Թրամփն ի վերջո պաշտոնապես դառնում է ընտրություններում գլխավոր հանրապետական թեկնածուն։

2016 թվականի նոյեմբերի 8-ին ընտրվել է ԱՄՆ 45-րդ նախագահ` հաղթելով դեմոկրատ Հիլարի Քլինթոնին։ Նախագահի լիազորությունները Թրամփը ստանձնեց 2017 թվականի հունվարի 20-ին։ 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտվում է Ջոզեֆ Բայդենին։

Թրամփին մեղադրանք է առաջադրվել. նա կկանգնի դատարանի առջև
 |armenpress.am|

Թրամփին մեղադրանք է առաջադրվել. նա կկանգնի դատարանի առջև |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրանք է առաջադրվել Նյու Յորքի երդվյալ ատենակալների կողմից: Դոնալդ Թրամփին մեղադրում են պոռնոաստղ Սթորմի Դենիելսին լռեցնելու համար նրան կաշառելու մեջ: Այս մասին հաղորդում է BBC-ին: Սա պատմական քայլ է, քանի որ առաջին անգամ է, որ ԱՄՆ որևէ նախկին նախագահի քրեական մեղադրանք է առաջադրվում: Առաջին անգամ է, որ նախկին նախագահից պետք է մատնահետքեր վերցնեն, լուսանկարեն ոստիկանության բաժանմունքում և նստեցնեն մեղադրյալի աթոռին: Սթորմի Դենիելսը պնդում է, որ 2006 թվականին հարաբերություններ է ունեցել Թրամփի հետ, և որ Թրամփի փաստաբան Մայքլ Քոհենն իրեն 130 000 դոլար է վճարել, որպեսզի ինքը դրա մասին չբարձրաձայնի: Թրամփը հերքել է սա՝ մեղադրանքի առաջադրումը որակելով որպես քաղաքական հետապնդում: Առայժմ պարզ չէ, թե կոնկրետ ինչ մեղադրանք է առաջադրվել նախկին նախագահին: Սակայն ամերիկյան ԶԼՄ-ները գրում են, որ Թրամփին սպառնում է երկու տասնյակից ավելի մեղադրանք՝ կապված բիզնես խարդախությունների հետ: BBC-ն հաղորդում է, որ Թրամփը պետք է Ֆլորիդայից մեկնի Նյու Յորք, որպեսզի ապրիլի 4-ին կանգնի դատարանի առջև: ԱՄՆ Հանրապետական կուսակցության անդամները պաշտպանել են Դոնալդ Թրամփին՝ քննադատելով դատախազներին, իսկ դեմոկրատները նշել են, որ ոչ ոք օրենքից վեր չէ: Թրամփն իր հերթին հայտարարել է, որ Նյու Յորքում արդար դատավարություն չի ակնկալում: «Նրանք իմ դեմ այս կեղծ, անազնիվ և խայտառակ մեղադրանքն առաջադրել են, որովհետև ես կանգնած եմ ամերիկացի ժողովրդի կողքին, և նրանք գիտեն, որ ես չեմ կարող Նյու Յորքում արդար դատավարություն ակնկալել», - գրել է ԱՄՆ նախկին նախագահն իր սեփական Truth Social սոցիալական ցանցում: Թրամփի համախոհները գիշերը հավաքվել են Ֆլորիդայում գտնվող նրա «Մար ա Լագո» կալվածքի առջև՝ իրենց աջակցությունը հայտնելով Սպիտակ տան նախկին ղեկավարին և թափահարելով 2024 թվականի նախագահական ընտրարշավի դրոշները:
10:37 - 31 մարտի, 2023
Թրամփին և նրա փաստաբանին պարտավորեցրել են 1 մլն դոլար վճարել Հիլարի Քլինթոնի դեմ «շինծու» հայց ներկայացնելու համար |armenpress.am|

Թրամփին և նրա փաստաբանին պարտավորեցրել են 1 մլն դոլար վճարել Հիլարի Քլինթոնի դեմ «շինծու» հայց ներկայացնելու համար |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Ֆլորիդա նահանգի դատարանը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին և նրա փաստաբաններից մեկին պարտավորեցրել է գրեթե 1 մլն դոլար վճարել 2016 թ.-ի նախագահական ընտրություններում Թրամփի մրցակից, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և մի շարք այլ անձանց դեմ շինծու հայց ներկայացնելու համար: Այս մասին հաղորդում է  Associated Press գործակալությունը: ԱՄՆ նահանգային դատավոր Դոնալդ Միդլբրուքսը Թրամփին մեղադրել է այն բանում, որ վերջինս «չարաշահել է դատական համակարգը»՝ քաղաքական նպատակներով «անլուրջ» հայցեր ներկայացնելով, ինչն, ըստ դատավորի, «խաթարում է օրենքի գերակայությունը» և «համարվում արդարադատության խոչընդոտում»։ «Այս գործը չպետք է բացվեր, այն բոլորովին լուրջ չէր ո՛չ փաստական  առումով, ո՛չ էլ իրավական», - ասել է դատավոր Միդլբրուքսը: Ինչպես հաղորդում է The Guardian պարբերականը, ԱՄՆ նախկին նախագահը և նրա փաստաբան Ալինա Հաբբան 2022 թ.-ի մարտին հայց են ներկայացրել դատարան՝ մեղադրելով Քլինթոնին և Դեմոկրատական պետական հանձնաժողովին այն բանում, որ նախքան 2016 թ.-ի ընտրությունները նրանք դավադրություն են կազմել ՀԴԲ-ի (Հետախուզության Դաշնային Բյուրո) և այլոց հետ, որպեսզի նախագահական մրցավազքի ժամանակ Ռուսաստանի հետ կապերի մասին կեղծ տեղեկություններ տարածեն և վարկաբակեն Թրամփին: Նրանք 70 միլիոն դոլարի փոխհատուցում էին պահանջում: Անցյալ տարվա նոյեմբերին ամբաստանյալները պատասխան միջնորդություն էին ուղարկել դատարան՝ նախկին նախագահի հայցերն անհիմն անվանելով և անձամբ Թրամփից և նրա փաստաբանից պահանջելով շուրջ 1 միլիոն դոլար։ Այսպիսով, դատարանը բավարարել է Քլինթոնի և մյուս մեղադրյալների միջնորդությունը և Թրամփին ու նրա փաստաբան Ալինա Հաբբային պարտավորեցրել գրեթե 938 000 դոլար վճարել այդ գործով ամբաստանյալներին:
11:48 - 20 հունվարի, 2023
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը բիզնես գործարքներ է ունեցել Թուրքիայում և Ադրբեջանում

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը բիզնես գործարքներ է ունեցել Թուրքիայում և Ադրբեջանում

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի փոխանցմամբ հարկային հայտարարագրերը հաստատում են տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը բիզնես գործարքներ է ունեցել Թուրքիայում և Ադրբեջանում։ «Նոր հրապարակված հարկային հայտարարագրերը հաստատում են տեղեկություններն այն մասին, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որը հրաժարվեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը և չկարողացավ դիմակայել Ադրբեջանի՝ 2020 թ․ հարձակմանն՝ ընդդեմ Արցախի, բիզնես գործարքներ է ունեցել ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում»,- ասվում է հանձնախմբի հայտարարության մեջ։ Դոնալդ Թրամփի՝ 6 տարվա դաշնային հարկային հայտարարագրերը, որոնք հրապարակվել են ուրբաթ օրը, ցույց են տալիս, որ ԱՄՆ նախկին նախագահը շատ քիչ դաշնային եկամտահարկ է վճարել իր պաշտոնավարման առաջին և վերջին տարիներին։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Այս փաստաթղթերը հրպարակելու գործը հասել էր մինչև Գերագույն դատարան։ Դրանց հրապարակումից հետո պարզ է դառնում, որ Թրամփը հայտարարել է մեծ կորուստների մասին, ինչն օգտագործել է իր հարկային բեռը նվազեցնելու կամ գործնականում վերացնելու համար:  Իր հարկային հայտարարագրում Թրամփը թվարկել է այն երկրները, որտեղ ունեցել է բիզնեսից եկամուտներ, հարկեր, ծախսեր և այլն։ Այդ երկրների թվում են Ադրբեջանը և Թուրքիան։ Բացի այս երկու երկրներից՝ ցանկում կան նաև Հնդկաստանը, Չինաստանը, Միացյալ Թագավությունը, Վրաստանը,  Իսրայելը և այլն։ Թրամփն էլ  հայտարարել է, որ դեմոկրատները նման բան չպետք է անեին, Գերագույն դատարանն էլ փաստաթուղթը հրապարակելու որոշումը չպետք է հաստատեր։
11:30 - 31 դեկտեմբերի, 2022
ԱՄՆ Կոնգրեսը զեկույց է հրապարակել Կապիտոլիումի գրոհի մասին

 |factor.am|

ԱՄՆ Կոնգրեսը զեկույց է հրապարակել Կապիտոլիումի գրոհի մասին |factor.am|

factor.am: 2021 թվականի հունվարի 6-ի Կապիտոլիումի հարձակումը հետաքննող Ներկայացուցիչների պալատի ընտրական հանձնաժողովը ենթադրում է, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խախտել է օրենքը՝ ներգրավվելով 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները տապալելու «բազմակողմանի դավադրության» մեջ և ոչ մի քայլ չի ձեռնարկել՝ կասեցնելու իր կողմնակիցների հարձակումը: Կոմիտեն 18-ամսյա հետաքննությունն ավարտել է դեկտեմբերի 22-ին՝ հրապարակելով 814 էջանոց զեկույց՝ ավելի քան 1000 վկաների հարցաքննվելուց, 10 լսումներից և միլիոնավոր էջ փաստաթղթեր ուսումնասիրելուց հետո, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը: Հունվարի 6-ի անկարգությունների հիմնական պատճառը «մեկ մարդ դարձավ՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որին հաջորդեցին շատ ուրիշներ», ասվում է զեկույցում։ «Հունվարի 6-ի իրադարձություններից ոչինչ չէր լինի առանց նրա։ Կապիտոլիումի գրոհը լրջորեն սպառնացել է ժողովրդավարությանը և վտանգել է ամերիկացի օրենսդիրների կյանքը»,- եզրակացրել է ինը փորձագետներից բաղկացած խումբը։ Զեկույցի իր նախաբանում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, որը լքում է Ստորին պալատի Դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավարի պաշտոնը, վստահություն է հայտնել, որ փորձագետների եզրակացությունները պետք է լինեն «կոչ բոլոր ամերիկացիներին՝ պահպանելու ժողովրդավարությունը և իրենց ձայնը տալու միայն նրանց, ովքեր կատարում են Սահմանադրությունը պաշտպանելու պարտականությունը»։ Շարունակությունը՝ factor.am-ում
14:19 - 23 դեկտեմբերի, 2022
«Ամերիկայի վերադարձը սկսվում է». Թրամփը պաշտոնապես հայտարարել է 2024-ի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին |tert.am|

«Ամերիկայի վերադարձը սկսվում է». Թրամփը պաշտոնապես հայտարարել է 2024-ի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին |tert.am|

tert.am: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին, գրում է BBC-ն։ Նրա օգնականները պաշտոնական դիմում են ներկայացրել ընտրություններին մասնակցելու համար, մինչդեռ նախկին նախագահն անձամբ դիմել է Ֆլորիդայում հավաքված իր կողմնակիցներին։ «Ամերիկայի վերադարձը սկսվում է հիմա»,- հայտարարել է հանրապետականը: Նա հպարտությամբ նկարագրել է Սպիտակ տանը անցկացրած քառամյա շրջանը։«Այդ կարճ չորս տարիների ընթացքում բոլորը հիանալի էին գործում. բոլորը բարգավաճեցին այնպես, ինչպես երբեք», - ասել է Թրամփը:Թրամփը նշել է, որ մինչ իր պաշտոնը լքելը, տնտեսությունը արագորեն վերականգնվում էր կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած ռեցեսիայից:«Հիմա մենք անկում ապրող երկիր ենք»,- շարունակել է նա՝ հիշելով երկրում գնաճի կտրուկ աճը, որը հասել է իր ամենաբարձր մակարդակին վերջին 40 տարվա ընթացքում։Թրամփը նաև քննադատել է ԱՄՆ ներկայիս նախագահին այն բանի համար, որ, իր խոսքով, երկիրը հասցրել է միջուկային պատերազմի շեմին՝ Ուկրաինայի հակամարտությունը լուծելու անկարողության պատճառով:«Ամերիկան կրկին մեծ ու փառավոր դարձնելու համար այսօր ես առաջադրում եմ իմ թեկնածությունը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում»,- հայտարարել է նա բուռն ծափահարությունների ներքո։Առավել մանրամասն՝ tert.am-ում 
09:59 - 16 նոյեմբերի, 2022
ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը 2021 թ-ին Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունները պետական հեղաշրջման փորձ է որակել

ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը 2021 թ-ին Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունները պետական հեղաշրջման փորձ է որակել

ԱՄՆ Կոնգրեսի՝ Կապիտոլիում ներխուժումը հետաքննող  հանձնաժողովը Վաշինգտոնում 2021 թ-ի հունվարի 6-ին տեղի ունեցած անկարգությունների համար գլխավոր պատասխանատու է ճանաչել այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփին, գրում է DW-ն։ «Հունվարի 6-ը պետական հեղաշրջման, կառավարությունը տապալելու հանդուգն փորձի գագաթնակետն էր։ Բռնությունը պատահական չէր։ Դա Թրամփի վերջին փորձն էր», - հայտարարել է հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ կոնգրեսական Բեննի Թոմփսոնը հունիսի 9-ի երեկոյան հանրային լսումների առաջին փուլի բացման ժամանակ։ Քննչական հանձնաժողովի փոխնախագահ, հանրապետական Լիզ Չեյնին արձանագրել է․ «Նախագահ Թրամփն ամբոխին կանչել է, հավաքել և վառել  «հարձակման կրակը»»։ Կապիտոլիումի գրոհից հետո ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովն ուսումնասիրել է ավելի քան 140 հազար փաստաթուղթ և զրուցել ավելի քան հազար ականատեսների հետ՝ պարզելու համար Թրամփի դերն այն ժամանակվա իրադարձություններում։ Չեյնիի խոսքով՝ քննչական հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ այն ժամանակվա նախագահն ընտրություններում խարդախության անարդար մեղադրանք է հնչեցրել, խրախուսել հուզումները՝ միջամտելու փոխարեն, և կոռուպցիայի է դիմել՝ նախագահի պաշտոնում մնալու համար։   Ենթադրյալ խարդախությունն ընտրություններում Պլանավորված վեց նիստերից մեկի շրջանակում, որը հեռարձակվում էր ուղիղ եթերում, հանձնաժողովի տեսադաշտում էին Թրամփի կարևորագույն խորհրդականներն ու ընտանիքի անդամները։ Լսումներին հրավիրվել էր նաև երկու ականատես՝ ոստիկան Քերոլայն Էդվարդզը, որն անկարգությունների հետևանքով գանգուղեղային վնասվածք է ստացել և օպերատոր Նիկ Քուեսթեդը, որը տեսանկարահանել է Proud Boys խմբավորման աջ ծայրահեղականներին։ Կոնգրեսականները ցուցադրել են տեսագրություններն ու Թրամփի դուստր Իվանկայի և նրա ամուսին Ջարեդ Քուշների, ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսի և գլխավոր դատախազ Ուիլյամ Բարի ցուցմունքները։ Թրամփի շտաբի անդամներն, այդ թվում՝ նրա դուստր Իվանկան, քննչական հանձնաժողովի տվյալներով, հերքել են ընտրություններում ենթադրյալ զեղծարարության մասին նախկին նախագահի կեղծ պնդումները։ Ավելի վաղ նույն բանն էին արել նաև մի շարք դատարաններ, պաշտոնյաներ և Թրամփի վարչակազմի անդամներ։ Միաժամանակ Դոնալդ Թրամփը մինչ օրս չի հրաժարվել այն պնդումներից, թե 2020 թ-ի նախագահական ընտրություններում իր պարտությունը մասշտաբային խարդախության հետևանք էր։ Լսումների առաջին փուլի նախաշեմին նա կտրուկ քննադատել է քննչական հանձնաժողովի գործունեությունը։ Թրամփը չի բացառում, որ կրկին իր թեկնածությունն առաջադրելու է 2024 թ-ին ԱՄՆ նախագահի ընտրություններում։ Նորա Վանյան
16:10 - 10 հունիսի, 2022
Բայդենը նշել Է այն պայմանները, որոնց դեպքում կմասնակցի 2024-ի ընտրություններին |armenpress.am|

Բայդենը նշել Է այն պայմանները, որոնց դեպքում կմասնակցի 2024-ի ընտրություններին |armenpress.am|

armenpress.am: Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենը հայտարարել է իր նախորդ հանրապետական Դոնալդ Թրամփի հետ 2024 թվականի հաջորդ նախագահական ընտրություններում պայքարելու պատրաստակամության մասին: «Եթե ես առողջ լինեմ, ինչպես եւ այժմ, ապա կրկին քվեարկության կդնեմ իմ թեկնածությունը»,- դեկտեմբերի 22-ին ասել է Բայդենն ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, իսկ ԱՄՆ-ի 45-րդ նախագահի հետ հնարավոր նախընտրական արշավի մասին՝ հաղորդավարի հարցին պատասխանել է դրականորեն եւ տարակուսանքով հարցրել, թե ինչու ինքը «չպետք է (երկրորդ ժամկետի համար) առաջադի իր թեկնածությունը Թրամփի հետ որպես թեկնածու»։ ԱՄՆ-ում հերթական նախագահական ընտրությունները կայացան 2020 թվականի նոյեմբերի 3-ին: Քվեատուների կոլեգիան դեկտեմբերի 14-ին հաստատեց քվեարկության արդյունքները, որոնց համաձայն հաղթանակ տարավ դեմոկրատ Բայդենը: Թրամփը երկար ժամանակ չէր ընդունում պարտությունը եւ դիմում էր դատարաններ՝ մի շարք նահանգներում ընտրողների քվեների վերահաշվարկ անցկացնելու պահանջով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
10:48 - 23 դեկտեմբերի, 2021
Նյու Յորքի դատախազությունը պաշտոնական մեղադրանք է առաջադրել Trump Organization-ին |azatutyun.am|

Նյու Յորքի դատախազությունը պաշտոնական մեղադրանք է առաջադրել Trump Organization-ին |azatutyun.am|

azatutyun.am: Նյու Յորքի դատախազությունն անցած գիշեր պաշտոնական մեղադրանք է առաջադրել Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքին պատկանող ընկերությունները միավորող Trump Organization հոլդինգին և դրա ֆինանսական տնօրեն Ալեն Վայսելբերգին։ Թրամփի բիզնես կայսրության ներկայացուցիչները կասկածվում են «անօրինական վճարումների լայնածավալ և հանդուգն մեխանիզմի ստեղծման մեջ»։ Ամերիկացի քննիչների պնդմամբ՝ Թրամփին պատկանող ընկերությունները 15 տարի շարունակ խուսափել են հարկերից, ինչպես նաև զբաղված են եղել խարդախությամբ, ունեցվածքի բռնագրավումներով և փաստաթղթերի կեղծմամբ։ Վայսելբերգը, ով Դոնալդ Թրամփի ընկերությունում աշխատում է արդեն 48 տարի, մեղադրվում է պետությանն առնվազն 1 միլիոն 700 հազար դոլարի վնաս հասցնելու մեջ։ CNN-ի տեղեկություններով՝ ներկայացված մեղադրանքները ԱՄՆ նախկին նախագահին ուղղակիորեն չեն առնչվում, սակայն դատախազությունում հույս ունեն, որ Վայսելբերգը կհամագործակցի քննիչների հետ։ «Նյու Յորքի դատախազությունում չեն բացառում, որ նրա ցուցմունքները կարող են առանցքային նշանակություն ունենալ թե՛ ողջ հետաքննության և թե՛ Դոնալդ Թրամփին հնարավոր մեղադրանքների առաջադրման տեսանկյունից» , - պնդում է CNN-ը։ Թրամփին պատկանող ընկերության ներկայացուցիչները, մինչդեռ, մեղադրանքները կտրականապես հերքում են։ Ինքը նախկին նախագահը Նյու Յորքի դատախազության գործողությունները «վհուկների որս» է անվանել։
13:03 - 02 հուլիսի, 2021
Բայդենը չեղյալ է հայտարարել Մեքսիկայի հետ սահմանին պատի ֆինանսավորման նախագծերը |tert.am|

Բայդենը չեղյալ է հայտարարել Մեքսիկայի հետ սահմանին պատի ֆինանսավորման նախագծերը |tert.am|

tert.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը չեղյալ է հայտարարել ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին պատի կառուցման նախագծերը, որոնց համար օգտագործվել են Պենատգոնի միջոցները․ այժմ այդ միջոցների մի մասը կօգտագործվի պատի կառուցումից բնապահպանական վնասի դեմ պայքարելու համար, հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Ջամալ Բրաունը, հաղորդում է The Washington Post-ը։   2019 թվականի փետրվարի 15-ին ԱՄՆ-ի հեռացող նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին հռչակագիր էր ստորագրել։ Արտակարգ դրության ռեժիմի սահմանման գլխավոր պատճառներից մեկը առանց Կոնգրեսի հավանության ամերիկա-մեքսիկական սահմանին պատի կառուցման ֆինանսավորման համար միջոցներ ստանալու անհրաժեշտությունն էր։   Առավել մանրամասն՝ սկզբնաղյուր կայքում։
10:31 - 01 մայիսի, 2021
Ռուսաստանն ուզում էր ոչնչացնել Իրանի ԱԳՆ ձեռքբերումները․ Իրանական ԶԼՄ-ները հրապարակել են ԱԳ նախարարի չհրապարակված հարցազրույցից հատվածներ

Ռուսաստանն ուզում էր ոչնչացնել Իրանի ԱԳՆ ձեռքբերումները․ Իրանական ԶԼՄ-ները հրապարակել են ԱԳ նախարարի չհրապարակված հարցազրույցից հատվածներ

Իրանական ԶԼՄ-ները հրապարակել են երկրի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆի հետ չհրապարակված հարցազրույցից հատվածներ։ Հարցազրույցի ժամանակ Զարիֆը բողոքում է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խառնվում է այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ՝ անտեսելով ԱԳՆ-ի վարող քաղաքականությունը։ Նա քննադատում է անցյալ տարի հունվարին սպանված գեներալ Քասեմ Սուլեյմանիին, քանի որ վերջինս, ըստ նրա, Մոսկվայի հետ համատեղ փորձել է սաբոտաժի ենթարկել Իրանի միջուկային պայմանագիրն Արևմուտքի հետ։  Այս մասին գրում է BBC.com-ը։ Իրանի ԱԳ նախարարի 3 ժամանոց հարցազրույցի ձայնագրությունը հայտնվել է Iran International հեռուստաալիքի ձեռքերում։ Դրա պատճենը ունի նաև BBC-ի պարսկական ծառայությունը։ Հարցազրույցի հրապարակումից մեկ ժամ անց Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Հաթիբզադեն հայտարարել է, որ ձայնագրությունը խմբագրվել է՝ խեղաթյուրելով նախարարի խոսքերի իմաստը։ Ինչպես պնդում են նյութը հրապարակած ԶԼՄ-ները, հարցազրույցը դեռևս մարտին իրականացրել էր լրագրող Սաիդ Լեյլազը, որը մոտ է կառավարության տնտեսական բլոկին։ Ծրագրի հեղինակները մտադրվել էին հարցազրույցը հրապարակել, երբ հունիսի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո  Հասան Ռոհանիի կառավարությունը վայր կդներ իր լիազորությունները։ Զարիֆը կոշտ քննադատության է ենթարկում գեներալ Քասեմ Սուլեյմանիին, որը գլխավորում էր Իսալամական հեղափոխության պահապանների կորպուսի էլիտար հատուկ զորաջոկատներից մեկը։ Այսօր Սուլյեմանին Իրանում հայտարարվել է մարտիրոս ու ազգային հերոս։ Համարվում է, որ հենց նա է համոզել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտիտնին խառնվել սիրիական հակամարտության մեջ 2015թ․ Մոսկվա կատարած այցի ժամանակ։  Պատերազմը Սիրիայում ու միջուկային պայմանագիրը Զարիֆի խոսքով՝ Սուլեյմանիի հետ բանակցությունները 2015թ․ նախաձեռնել էր Մոսկվան, որի նպատակն էր չեղարկել այդ օրերին կնքված միջազգային միջուկային պայմանագիրն Իրանի հետ։ Պայմանավորվածությունների էությունը այն էր, որ Թեհրանը պարտավորվում էր սահմանափակել միջուկային ծարգիրը, որի դիմաց հանվում էին իր նկատմամբ մտցված կոշտ պատժամիջոցները, որոնք մեծ հարված էին հասցնում Իրանի տնտեսությանը։ Ինչպես պնդում է Զարիֆը, Մոսկվան Սուլեյմանիին հրավիրել էր բանակցությունների միջուկային պայմանագրերի ստորագրումից 10 օր հետո, որպեսզի սաբոտաժի ենթարկի այդ պայմանավորվածությունները։Զարիֆի խոսքով՝ Ռուսաստանն ցանկանում էր օգտագործել իրանական բանակը՝ Սիրիայի տարածքում ցամաքային գրոհի համար։ Իրանը հերքում է իր մասնակցությունը սիրիական հակամարտությանը, թեև 2016թ․ BBC պարսակական ծառայությունը հաստատել է, որ Թեհրանը Սիրիա է տեղափոխում հազարավոր աֆղանացիներ կառավարական ուժերի կողմում պատերազմելու համար։ Զարիֆը չի պարզաբանում ռազմական գործողությունների ու միջուկային պայամանավորվածությունների սաբոտաժի միջև փոխկապակցվածությունը, սակայն, նրա խոսքով, Սուլեյմանին կապ է ունեցել երկուսի հետ էլ՝ իր գործողություններում շրջանցելով Իրանի ԱԳՆ-ն։  «Այս այցը նախաձեռնել էր Մոսկվան, ու Իրանի ԱԳՆ-ն որևէ կերպ չեր կարող ազդել դրա վրա։ Այցի նպատակն էր չեղարկել գործարքը»,- ասում է նախարար Զարիֆը։ «Ռուսաստանն ուզում էր ոչնչացնել Իրանի ԱԳՆ ձեռքբերումները», - ասում է նախարարը։ Այդ պատճառով ինքը ստիպված էր կիրառել «կոշտ ու ոչ դիվանագիտական լեզու» Ռուսասատնի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցներում։ 2018թ․ ԱՄՆ այդ ժամանակ նախագահ Դոնալդ Թարմփի հրահանգով ԱՄՆ-ն դուրս եկավ միջուկային համաձայնագրից ու մտցրեց լրացուցիչ պատժամիջոցներ Իրանի դեմ։ Դրանից հետո Իրանը նորից ձեռնամուխ եղավ միջուկային արգելված աշխատանքներին։ Ապրիլի սկզբին ԱՄՆ-ն միացավ Վիեննայում տեղի ունեցող բանակացություններին, որոնք միտված էին վերականգնելու Իրանի հետ միջուկային համաձայնագիրը։   Ինչպես նշում է Իրանի ԱԳ նախաարը, Ռուսաստանը սկսեց քայլեր ձեռնարկել, որ Իրանի ու Արևմուտքի միջև  միջուկային պայմանավորվածությունները չեղարկվեն նախքան պայմանագրի կնքումը՝ հատկապես ակտիվ գործելով պայմանագրի ստորագրմանը նախորդած վերջին շաբաթվա ընթացքում։ «Ռուսները չէին հավատում, որ պայմանագիրը կստորագրվի։ Այդ ժամանակ Ռուսաստանն ու Ֆրանսիան առաջարկեցին, որ պայմանավորվածությունն ուժի մեջ մնալու համար Իրանը 6 ամիսը մեկ պետք է հաստատի իր մանդատը ՄԱԿ Անվտանգության խորհրդում»,- նշում է Զարիֆը՝ հավելելով, որ դա նշանակում էր, որ ամեն 6 ամիսը մեկ Իրանը ստիպված կլիներ պայմանավորվածություն ձեռք բերեր Անվտանգության խորհրդի 5 մշտական ու 10 ժամանակավոր անդամների հետ։ Իրանի ու ԱՄՆ գլխավորությամբ Արևմուտքի փոխհարաբերությունների կարգավորումը հակասում է Ռուսաստանի շահերին, դրա համար էլ միջուկային պայմնագիրը ևս հակասում էր վերջինիս հետաքրքրություններին»,- ասում է Զարիֆը։Պատերազմը հաղթում էր դիվանագիտությանը «Սուլեյմանին անընդհատ խառնվում էր դիվանագիտական գործընթացների մեջ»,- բողոքում է Իրանի ԱԳՆ ղեկավարը։Նրա խոսքով՝ գեներալը պահանջներ էր ներկայացնում նախարարությանը՝ առանց հաշվի առնելու Զարիֆի դիրքորոշումը։ «Պատերազմը միշտ հաղթում էր դիվանագիտությանը»,- ասում է Զարիֆը՝ իր դերը արտաքին քաղաքականությանը վերաբերող հացերի կայացման ժամանակ զրոյական որակելով։ ԱԳ նախարարը նաև պատմում է 2020թ․ հունվարին Սուլեյմանիի սպանությանը հետևած իրադարձությունների մասին, երբ իրանական ՀՕՊ-ը ոչնչացրել էր ուկրաինական ուղևորատար ինքնաթիռը՝ այն շփոթելով թևավոր հրթիռի հետ։Ինքնաթիռի կործանումից հետո մի քանի օր Իրանը հերքում էր իր պատասխանատվությունը։ Ինչպես պատմում է Զարիֆը, ինքը եկել էր ուժայինների հետ խորհրդակցության ու առաջարկել․ «Եթե հրթիռ է հասցրել հարված ինքնաթիռին, եկեք քննարկենք, թե ինչպես նվազեցնենք վնասները։ Ի պատասխան դրան՝ իրեն կարգադրեցին գնալ ու Թվիթերում գրել, որ ոչինչ չի եղել»։   Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
15:22 - 27 ապրիլի, 2021
Բայդենը մեկնաբանել է Թրամփի իմփիչմենթի գործով Սենատի քվեարկության արդյունքները |tert.am|

Բայդենը մեկնաբանել է Թրամփի իմփիչմենթի գործով Սենատի քվեարկության արդյունքները |tert.am|

tert.am: Կապիտոլիումի գրոհը տխուր էջ է ԱՄՆ պատմության մեջ, իսկ Դոնալդ Թրամփի դեմ մեղադրանքների էությունը կասկածի ենթակա չէ, հայտարարել Է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ մեկնաբանելով Սենատում՝ նախկին նախագահին իմփիչմենթի ենթարկելու հարցով քվեարկությունը, գրում է CNN-ը։ «Թեև վերջնական քվեարկությունը չի հանգեցրել դատապարտման, մեղադրանքների էությունը կասկածի ենթակա չէ», -ասված է Բայդենի հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տունը: Բայդենի խոսքով՝ «նույնիսկ նրանք, ովքեր դեմ էին քննադատությանը, ինչպես, օրինակ, Սենատում փոքրամասնության առաջնորդ Մակքոնելը, կարծում են, որ Դոնալդ Թրամփը մեղավոր է իր պարտքը չկատարելու համար և գործնականում բարոյապես պատասխանատու է Կոնգրեսի շենքում տեղի ունեցած սադրանքի համար»: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի Սենատն արդարացրել է ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփին նրան իմփիչմենթ հայտարարելու գործի շրջանակում։ Թրամփին իմփիչմենթ հայտարարելու համար անհրաժեշտ էր 100 սենատորից 67-ի կողմ քվեարկությունը: Հօգուտ իմփիչմենթի քվեարկել էր 57, դեմ՝ 43 սենատոր, և ոչ բավարար թվով կողմ ձայների առկայությամբ նախագիծը մերժվել էր:
11:09 - 14 փետրվարի, 2021