Երկար զրույց գիտության շուրջ

Երկար զրույց գիտության շուրջ [40] Սոնա Բալասանյան | Հարություն Վերմիշյան

Երկար զրույց գիտության շուրջ [40] Սոնա Բալասանյան | Հարություն Վերմիշյան

«Երկար զրույց գիտության շուրջ» շարքի 40-րդ թողարկման զրուցակիցներն են սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի վարիչ Հարություն Վերմիշյանը և սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, ՀՌԿԿ - Հայաստանի գործադիր տնօրեն Սոնա Բալասանյանը: -Հայ հասարակագիտության պատմությունը -Արդյո՞ք հնարավոր է ունեցած հիմքի վրա զարգացնել հասարակագիտությունը Հայաստանում -Գիտական հանրույթից ատոմացումը և միջդիսցիպլինար հարթակների բացը -Հասարակագիտության զարգացման նեղ տեսահորիզոնը -Ներքին համագործակցության բացակայությունը հասարակագիտության ոլորտում -Երիտասարդների՝ գիտության մեջ մնալու խոչընդոտները -Բուհական միջավայրի և մտքի կենտրոնների միջև խզումը -Կարիերայի կենտրոնների դերը՝ երիտասարդ գիտնականների խնդիրները հասկանալու գործում -Հասարակագիտության մեջ կարծրատիպերը կոտրելու մասին -Բազայի սահմանումը գիտության և մասնավորապես հասարակագիտության մեջ - Որտեղի՞ց պետք է գա ուսումնասիրության թեման և ինչպե՞ս - Գիտնական-հասարակագետ-հասարակություն երկխոսության հարթակների կարևորությունը: 
12:37 - 21 ապրիլի, 2023
Երկար զրույց գիտության շուրջ [37] Մհեր Մարկոսյան | Արամ Ջիվանյան

Երկար զրույց գիտության շուրջ [37] Մհեր Մարկոսյան | Արամ Ջիվանյան

«Երկար զրույց գիտության շուրջ» շարքի «Աշխատանքային հանդիպումներ գիտության կառավարիչների հետ» ենթաշարքի 15-րդ թողարկմանը «Գիտուժ» նախաձեռնության անդամ Արամ Ջիվանյանը զրուցում է Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Մհեր Մարկոսյանի հետ: - Ինստիտուտի հիմնադրումը և հիմնական գործունեությունը - 44-օրյա պատերազմում ինստիտուտի ռադիոտեխնիկական պրոդուկտների ներդրման մասին -  Հայռուսգազարտի հետ գործակցության և այլ նախագծերի մասին - Նոր համագործակցությունների և ինստիտուտի կարողությունների մասին - Պատվերների պակասը և դրա հետ կապված` նոր մասնագետներ ներգրավելու դժվարությունները -  Նյութաբանության լաբորատորիա հիմնելու մասին - Բուհերի քաղաքականությունը և որակյալ կադրերի հետ կապված խնդիրները - Գիտպետկոմի նոր քաղաքականությունը
19:22 - 06 ապրիլի, 2023
Երկար զրույց գիտության շուրջ [32] Արսեն Բոբոխյան | Արամ Ջիվանյան

Երկար զրույց գիտության շուրջ [32] Արսեն Բոբոխյան | Արամ Ջիվանյան

«Երկար զրույց գիտության շուրջ» շարքի «Աշխատանքային հանդիպումներ գիտության կառավարիչների հետ» ենթաշարքի տասմկեկերորդ թողարկմանը «Գիտուժ» նախաձեռնության անդամ Արամ Ջիվանյանը զրուցում է ՀՀ ԳԱԱ Ազգագրության և հնագիտության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանի հետ։ - Ինստիտուտի գործունեությունը և հետազոտությունների մեթոդաբանությունը - Հնագիտական հետազոտությունները և դրանց կապը այլ գիտակարգերի հետ - Տեղական և արտասահմանյան գիտական ամսագրերում տպագրվելու մասին - Գիտական քաղաքականություն և գիտական արտադրանք - «Բրենդային» ուղղություններ - Ինքնությունն ու հիշողությունը ազգային անվտանգության համատեքստում - Հայ հումանիտար մտքի լճացման մասին - Ինստիտուտի զարգացման հեռանկարները - Ինստիտուտի շենքի ճակատագիրը - Պետական մարմինների հետ գործակցության մասին
16:43 - 03 մարտի, 2023
Երկար զրույց գիտության շուրջ [31] Մարինա Աղայան | Լիլիթ Մարգարյան

Երկար զրույց գիտության շուրջ [31] Մարինա Աղայան | Լիլիթ Մարգարյան

«Երկար զրույց գիտության շուրջ» շարքի «Աշխատանքային հանդիպումներ գիտության կառավարիչների հետ» ենթաշարքի տասերորդ թողարկմանը «Գիտուժ» նախաձեռնության անդամ Լիլիթ Մարգարյանը զրուցում է AIP Scientific ընկերության համահիմնադիր, քիմիական գիտությունների թեկնածու Մարինա Աղայանի հետ։ - Ինչո՞վ է զբաղվում ընկերությունը - Գիտությունը եկամտաբեր դարձնելու և արտասահմանյան կազմակերպությունների հետ համագործակցության մասին- Ընկերության նոու-հաուն․ ժամանակի ընթացքում քայքայվող իմպլանտների արտադրության մասին- Պետության դերը՝ ԳՀՓԿ աշխատանքների խթանման գործում․ Էստոնիայի փորձը- Ինդուստրիայի հետ աշխատելու անհրաժեշտության մասին- Հայաստան վերադառնալու և կարճ ժամանակում գործուն թիմ ձևավորելու մասին- Ինդուստրիայից գիտություն մարդիկ բերելու մասին- Մարզերի երիտասարդների ավելի մոտիվացված լինելու մասին- Մայրերի աշխատանքը խրախուսելու մասին- Գիտական ինստիտուտների և համալսարանների միավորման խոսակցությունների մասին․ միավորում սուզվող նավի հետ- Պետության ռազմավարության ներկայացման անհրաժեշտության մասին- Գիտության մեջ ռազմավարական ուղղությունների ընտրության անհրաժեշտության մասին- Հայաստանում քիմիական տեխնոլոգիաների, բիոտեխնոլոգիաների զարգացման պոտենցիալի մասին- Արտերկրից նոր մարդիկ, գաղափարներ ներգրավելու և երկակի նշանակության խնդիրներ լուծելու կարողությունների մասին- Գնումների ընթացակարգերում առկա խնդիրների մասին․ ժամանակի կորուստ և հավելյալ ծախսեր- Գիտության հանրայնացման, գիտության շաբաթի և գիտության բաց թանգարանների մասին
15:56 - 12 փետրվարի, 2023
Երկար զրույց գիտության շուրջ [29] Խաչատուր Մելիքսեթյան | Արամ Ջիվանյան

Երկար զրույց գիտության շուրջ [29] Խաչատուր Մելիքսեթյան | Արամ Ջիվանյան

«Երկար զրույց գիտության շուրջ» շարքի «Աշխատանքային հանդիպումներ գիտության կառավարիչների հետ» ենթաշարքի ութերորդ թողարկմանը «Գիտուժ» նախաձեռնության անդամ Արամ Ջիվանյանը զրուցում է Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանի հետ։ - Ինչո՞վ է զբաղվում ինստիտուտը - Հայաստանի երկրաբանական կառուցվածքի բազմազանության և միջազգային նշանակության երկրաբանական օբյեկտներ ունենալու մասին - Ինստիտուտի միջազգային համագործակցությունների մասին - Ինչպե՞ս կարող է ֆինանսական հատկացումների աճը նպաստել ուղեղների վերադարձին - Գիտության մեջ կատարվող ներդրումների վերադարձի մասին - Սեյսմիկ վտանգի նոր հավանակային քարտեզի ստեղծման գործում ինստիտուտի կատարած գիտական աշխատանքների նշանակության մասին - Արտակարգ իրավիճակներում գիտնականների հետ համագործակցության մասին - Նոր ատոմակայանի կառուցման համար անհրաժեշտ հետազոտությունների իրականացման մասին - Հայաստանի տարածքում ստրատեգիական հանքանյութերի ուսումնասիրման մասին - Պոչամբարներում առկա տարրերի ուսումնասիրության մասին - Պետական մարմինների հետ համագործակցության մասին - Երիտասարդների ներգրավման և կրթական համակարգի բացերի մասին -Ինստիտուտի ֆինանսավորման աղբյուրների մասին - Երկրաջերմային էներգիայի օգտագործման և գեոպարկի ստեղծման գաղափարների մասին
12:22 - 02 փետրվարի, 2023
Երկար զրույց գիտության շուրջ [28] Հրանտ Խաչատրյան | Արամ Ջիվանյան

Երկար զրույց գիտության շուրջ [28] Հրանտ Խաչատրյան | Արամ Ջիվանյան

«Երկար զրույց գիտության շուրջ» շարքի «Աշխատանքային հանդիպումներ գիտության կառավարիչների հետ» ենթաշարքի յոթերորդ թողարկմանը «Գիտուժ» նախաձեռնության անդամ Արամ Ջիվանյանը զրուցում է ֆիզմաթ գիտությունների թեկնածու, YerevaNN լաբորատորիայի տնօրեն Հրանտ Խաչատրյանի հետ հետ։ - Ինչպե՞ս ստեղծվեց լաբորատորիան և ինչո՞վ է զբաղվում - Տվյալների շեղման խնդիրը մեքենայական ուսուցման ալգորիթմներում - Փոքր քանակի տվյալներով մեքենայական ուսուցման խնդիրը - Տեքստի հետ աշխատող մեքենայական ուսուցման մեթոդների կիրառությունը մոլեկուլների հատկանիշների ու ռեակցիաների կանխատեսման խնդրում - Հայաստանում ասպիրանտական համակարգի խնդիրները - Ինչպե՞ս արդյունավետ համագործակցել արտասահմանցի գիտնականների հետ - Դեպի գիտություն ուսանողների հոսքն ակտիվացնելու ճանապարհների մասին - Արհեստական բանականության ոլորտի զարգացման ռազմավարության անհրաժեշտության մասին - Հաշվողական ռեսուրսներ ունենալու խնդիրի մասին - Տեխնոլոգիաների օգտագործման կարողություն ունեցող մասնագետների ձևավորման մասին - Գիտական թիրախներ ունենալու անհրաժեշտության մասին - Արտասահմանցի գիտնականների ներգրավման տեսանկյունից մրցունակ դառնալու խնդրի մասին - Մասնավոր ընկերությունների հետ համագործակցության մոդելների մասին - ԵՊՀ արհեստական բանականության լաբորատորիայի մասին - Ռազմավարության տակ ֆինանսավորման առկայության անհրաժեշտության մասին - Գիտական թիրախները Հայաստանի խնդիրների հետ կապելու և գիտնականների համար խնդիրներ ձևակերպելու անհրաժեշտության մասին
16:13 - 27 հունվարի, 2023
Երկար զրույց գիտության շուրջ [27] Արսեն Առաքելյան | Արամ Ջիվանյան

Երկար զրույց գիտության շուրջ [27] Արսեն Առաքելյան | Արամ Ջիվանյան

«Երկար զրույց գիտության շուրջ» շարքի «Աշխատանքային հանդիպումներ գիտության կառավարիչների հետ» ենթաշարքի վեցերորդ թողարկմանը «Գիտուժ» նախաձեռնության անդամ Արամ Ջիվանյանը զրուցում է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի հետ։ 00:26 - Ի՞նչ խնդիրներով է զբաղվում ինստիտուտը 01:23 - Աֆրիկյան ժանտախտի էկոլոգիայի ուսումնասիրության ու հակավիրուսային միջոցների մշակման մասին 04:36 - Հիվանդությունների գենետիկական ռիսկերի ուսումնասիրության և դեղամիջոցների ազդեցության կանխատեսման մասին 08:00 - Հակաբիոտիկակայունության ուսումնասիրության և հետհակաբիոտիկային դարաշրջանի մասին 13:48 - Մարդու իմունային համակարգի հետազոտությունների և քաղցկեղի բուժման արդյունավետության գնահատման գործում դրանց կիրառական նշանակության մասին 18:40 - Սինթեզված նյութերի անվտանգության գնահատման մեթոդների մշակման և այդ գործընթացում արհեստական բանականության մեթոդների կիրառման մասին 21:50 - Կենսաինֆորմատիկայի կարևորության և դրա զարգացման ուղղությամբ կատարվող քայլերի մասին 25:46 - Պետության հետ համագործակցության և կորոնավիրուսային թեստերի արտադրության մասին 30:32 - Խաղողի գենետիկական ռեսուրսների անձնագրավորման մասին 36:00 - Գիտական հաստատությունների և պետական մարմինների միջև տեղեկության փոխանակման մեխանիզմների բացակայության մասին 41:40 - Ինստիտուտի զարգացման հեռանկարների, գենոմային հետազոտությունների կենտրոնի ստեղծման նպատակի մասին 56:24 - Ինստիտուտների միավորման և ակադեմիական քաղաքի ստեղծման մասին
12:00 - 10 դեկտեմբերի, 2022