ԶՈՒ Գլխավոր շտաբ

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբը (ՀՀ ԶՈՒ ԳՇ) Հայաստանի զինված ուժերի կառավարման գերագույն մարմինն է։ Տեղակայված է Երեւանում։ 

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը։ ԳՇ պետի պաշտոնում նշանակվել է 2020 թվականի հունիսի 8-ին:

ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանն ազատ կարձակվի 25 մլն դրամ գրավի դիմաց |armeniasputnik.am|

ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանն ազատ կարձակվի 25 մլն դրամ գրավի դիմաց |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի խափանման միջոցը կփոխվի: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա պաշտպան Անդրանիկ Մանուկյանը։   «Դատարանը բավարարել է 25 մլն դրամ գրավի դիմաց խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը»,– ասաց նա։   Նշենք, որ Ստեփան Գալստյանը կալանքի տակ է գտնվում 2021թ․–ի հոկտեմբերի 2-ից։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանի գործով։ Հիշեցնենք` 2021թ–ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնեց, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
14:36 - 30 դեկտեմբերի, 2023
Առաջիկայում կձեռնարկվեն քայլեր, որոնք էապես նպաստելու են զորքերի մարտական պատրաստականության վիճակի, ԶՈՒ մարտունակության բարձրացմանը. Սուրեն Պապիկյան

Առաջիկայում կձեռնարկվեն քայլեր, որոնք էապես նպաստելու են զորքերի մարտական պատրաստականության վիճակի, ԶՈՒ մարտունակության բարձրացմանը. Սուրեն Պապիկյան

Դեկտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ՝ «2023 թվականի ուսումնական տարում ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստականության, պատրաստության, զորքերի ղեկավարման բարոյահոգեբանական ապահովման վիճակն ու 2024 թվականի ուսումնական տարվա գերակա խնդիրները» օրակարգով։ Նիստի ընթացքում զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։ Մատնանշվել են խնդիրները, հիմնական միջոցառումներն ու ձեռքբերումները։ Ամփոփելով նիստը և 2024 թվականի ուսումնական տարվա գերակա խնդիրների առնչությամբ մի շարք հանձնարարականներ տալով պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վստահեցրել է, որ արդեն ընթացքի մեջ են մի շարք աշխատանքներ, ծրագրեր, և առաջիկայում ևս կձեռնարկվեն քայլեր, որոնք էապես նպաստելու են զորքերի մարտական պատրաստականության վիճակի, ԶՈՒ մարտունակության, ղեկավարման ունակությունների բարձրացմանը, ինչպես նաև զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը։ Նիստի ավարտին 2023 թվականի ուսումնական տարվա պատրաստության արդյունքներով լավագույն ցուցանիշներ արձանագրած զորամասերի հրամանատարներին հանձնվել են փոխանցիկ դրոշները, իսկ բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի շարք զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով։
15:15 - 27 դեկտեմբերի, 2023
ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի երկրորդ ենթախմբի ատեստավորման գործընթացը

ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի երկրորդ ենթախմբի ատեստավորման գործընթացը

Այս շաբաթ ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի երկրորդ ենթախմբի ատեստավորման գործընթացը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։  Ատեստավորման առաջին օրը՝ դեկտեմբերի 4-ին, սպաները հանձնել են քննություն ֆիզիկական պատրաստությունից։ Քննական գործընթացին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։ Սպաները հանձնել են քննություններ` ձգումներ պտտաձողի վրա, իրանի ծալում և տարածում, 100 մ վազք և 1 կմ վազք վարժաձևերից։ Ողջունելով և հաջողություն մաղթելով ատեստավորմանը ներգրավված զինծառայողներին՝ Սուրեն Պապիկյանը կարևորել է բարձրագույն և ավագ սպայակազմերի մասնակցությունը սույն գործընթացին՝ ընդգծելով, որ հրամանատարական պաշտոններ զբաղեցնող գեներալներն ու ավագ սպաները մարտական պատրաստության իրենց աստիճանով պետք է դրական օրինակ ծառայեն ենթականերին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև համոզմունք է հայտնել, որ մասնակիցները հանձնաժողովին կներկայացնեն պատրաստության այն նույն բարձր աստիճանը, որով նախորդ շաբաթ անցկացված ատեստավորման ժամանակ աչքի են ընկել ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայակազմերի առաջին ենթախմբում ներգրավված զինվորականները։ Դեկտեմբերի 5-ին էլ ՀՀ ՊՆ զորավարժարաններից մեկում անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի երկրորդ՝ կրակային պատրաստության ստուգարքը։ Քննական գործընթացին հետևել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ով վստահություն է հայտնել, որ ատեստավորվող սպաները դիպուկ կխոցեն նշանակված թիրախները՝ լավագույնս ցուցադրելով կրակային պատրաստության իրենց հմտությունները։ Քննությունների ակտիվ փուլն ընթացքի մեջ է. առջևում շարային և մասնագիտական պատրաստության ստուգարքներն են։
15:26 - 05 դեկտեմբերի, 2023
Ադրբեջանի ԶՈւ-ն իր դիրքերը չի հեռացնի Ջերմուկից. ԳՇ պետի նախկին տեղակալ
 |armeniasputnik.am|

Ադրբեջանի ԶՈւ-ն իր դիրքերը չի հեռացնի Ջերմուկից. ԳՇ պետի նախկին տեղակալ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը կարծում է, որ Ադրբեջանի զինված ուժերն իրենց դիրքերը չեն հեռացնի ՀՀ տարածքից։ Նա այդ մասին ասաց այսօր ԱԺ–ի դիմաց ընթացող ակցիայի ժամանակ` պատասխանելով լրագրողների հարցերին։ «Նա մինչև այսօր էլ ամրացնում է իր դիրքերը մարտավարական ու ինժեներական առումով։ Այն ունի ռազմավարական նշանակություն իրենց համար, այսինքն` դուրս էլ չեն բերի»,– նշեց Խաչատրյանը։ Անդրադառնալով 44-օրյա պատերազմի ժամանակ բանակում «հինգերորդ շարասյան» թեմային` ԳՇ պետի նախկին տեղակալը նշեց, որ մինչև հիմա չգիտի, թե որտեղ է այդ «հինգերորդ շարասյունը»: Եվ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիտի, ապա անհասկանալի է, թե ինչու չի նշում, թե ովքեր են այդ «հինգերորդ շարասյան» պարագլուխները։ «Մերկապարանոց հայտարարություններն անիմաստ PR-ի ու հասարակության ուշադրությունը շեղելու նպատակ ունեն։ Իրենց նպատակը եղել է հանձնելը, և որպեսզի արդարացում ունենան, պետք է դրա հետ կապված մեղավորներ ու տարբեր պատճառաբանություններ գտնեն»,– հայտարարեց Խաչատրյանը։
11:59 - 04 դեկտեմբերի, 2023
Էդվարդ Ասրյանը Իտալիայի ԶՈՒ ԳՇ պետի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Էդվարդ Ասրյանը Իտալիայի ԶՈՒ ԳՇ պետի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Նոյեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող Իտալիայի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։  Քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, նաև նախանշվել են 2024 թվականի ընթացքում Իտալիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի միջև համագործակցության ուղղությունները։ Այնուհետև Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ Ջուզեպպե Կավո Դրագոնեի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին։  
15:20 - 09 նոյեմբերի, 2023
ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակության հետ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակության հետ

Օգոստոսի 27-31-ը Հայաստանի Հանրապետությունում է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը, որը գլխավորում է քոլեջի հրամանատար գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինկհ Դահիյան: Պատվիրակությունը կազմված է Հնդկաստանի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Նիգերիայի, Մոնղոլիայի և Շրի Լանկայի բարձրաստիճան զինվորական և քաղաքացիական ներկայացուցիչներից: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից՝ այցի շրջանակում` օգոստոսի 28-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի և այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Ավելի ուշ պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ, ինչպես նաև այցելել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստանի պաշտպանական քաղաքականությանը, զինված ուժերի բարեփոխմանը, ռազմական կրթությանը և ռազմական գիտությանն առնչվող հարցերի շրջանակ: Այցի ընթացքում նախատեսվում է նաև պատվիրակության հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարարի հետ:
16:20 - 28 օգոստոսի, 2023
ԳՇ պետն ԱՄՆ-ում քննարկել է ռազմաօդային ուժերի ոլորտում համագործակցելու հեռանկարները

ԳՇ պետն ԱՄՆ-ում քննարկել է ռազմաօդային ուժերի ոլորտում համագործակցելու հեռանկարները

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում հուլիսի 18-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ զինված ուժերի միավորված շտաբների պետերի նախագահի տեղակալ, ծովակալ Քրիստոֆեր Գրեդիի և ԱՄՆ ռազմաօդային ուժերի շտաբի պետ, գեներալ Չարլզ Բրաունի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան պաշտպանական գործընկերության ներկայիս ընթացքին, առաջիկա ծրագրերին, համատեղ միջոցառումների անցկացմանը, «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» հայեցակարգի և արհեստավարժ սերժանտական համակարգի ներդրմանը, ինչպես նաև ռազմաօդային ուժերի ոլորտում առավել լայն համագործակցության հնարավորություններին ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
12:07 - 19 հուլիսի, 2023
Տիրան Խաչատրյանը կեղծ տեղեկություն է տարածում լոկ քաղաքական դրդապատճառներով․ վարչապետի աշխատակազմը՝ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալի հայտարարության մասին |armenpress.am|

Տիրան Խաչատրյանը կեղծ տեղեկություն է տարածում լոկ քաղաքական դրդապատճառներով․ վարչապետի աշխատակազմը՝ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալի հայտարարության մասին |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի վարչապետի աշխատակազմից արձագանքել են Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի հայտարարությանը, թե եղել են դեպքեր, երբ բանակը կառավարությունից գումար է խնդրել, սակայն կառավարությունը մերժել է։ Տիրան Խաչատրյանի հայտարարության վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից նշել են, որ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը ժամանակ առ ժամանակ լրատվամիջոցներով ներկայացնում է պնդումներ, որոնք ոչ միայն հիմնազուրկ են, այլեւ հասարկությանը մոլորեցնելու առերեւույթ նպատակ են հետապնդում: «Խաչատրյանի կեղծ ձեւակերպումները, թե իբրեւ բանակի կարիքները հոգալու ու առաջնահերթ ձեռքբերումներն իրականացնելու համար Կառավարությունը գումար չի հատկացրել, աղերս չունեն իրականության հետ: Ակնհայտ սուտ տեղեկատվությունը Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալի կողմից տարածվում է  լոկ քաղաքական դրդապատճառներով: Առնվազն տարօրինակ է, որ մի քանի դրվագներով վերջինիս պնդումները հակասում են նաեւ իր նախկին վերադասի՝ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի կողմից արված հրապարակային հայտարարարություններին: Տիրան Խարատրյանը մտացածին եւ անհիմն պնդումներով փորձում է տպավորություն ստեղծել, որ Զինված ուժերի բնականոն զարգացումը խոչընդոտվել է Կառավարության պակաս հատկացումների պատճառով: Հարկ ենք համարում եւս մեկ անգամ ընդգծել, որ 2018 թվականից մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմի մեկնարկը, Կառավարությունը սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար հատկացրել է շուրջ 608 միլիարդ դրամ: Համեմտության համար նշենք, որ 2008 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ 10 տարի 4 ամսում, Հայաստանի նախորդ Կառավարությունները նույն նպատակի համար ծախսել են 354 միլիարդ դրամ: Ստացվում է, որ երկու տարում իրականացվել է  նախորդող 10 տարվա ձեռքբերումների ծավալի գրեթե կրկնակին»,- ասված է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տրամադրած պատասխանում:
18:18 - 11 հուլիսի, 2023
«Արտաքին հետք տեսնում եմ». Փաշինյանը՝ 2021-ին ԶՈՒ ԳՇ-ի կողմից իր հրաժարականը պահանջելու մասին
 |1lurer.am|

«Արտաքին հետք տեսնում եմ». Փաշինյանը՝ 2021-ին ԶՈՒ ԳՇ-ի կողմից իր հրաժարականը պահանջելու մասին |1lurer.am|

1lurer.am: Արդյոք ես այդ պրոցեսների մեջ արտաքին հետք տեսնո՞ւմ եմ, թե՞ չէ: Ես կարող եմ ասել, որ այո՛, որպես վարկած՝ տեսնում եմ: 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 2021 թ. փետրվարի 25-ին զինվորականների կողմից իր և Կառավարության հրաժարականը պահանջելու դեպքին և դրա հետ 5-րդ շարասյան առնչությանը։ Փաշինյանը փաստեց՝ եղել են մարդիկ, զինվորականներ, որոնք միացել են այդ հայտարարությանը հրամանի ազդեցության տակ, բայց նաև պարզաբանեց. «Եկեք չմոռանանք, որ խոսքը զինվորական կառույցի մասին է, և զինվորական հրամանատարն ասում է. «Սենց թուղթ կա սեղանին դրված, պետք է ստորագրել»: Հասկանո՞ւմ եք: Ինչքան էլ դա հենց զինվորական ծառայության տրամաբանության մեջ չէ, գոյություն ունի զինվորական սուբորդինացիա»: Նիկոլ Փաշինյանը նաև դժվարացավ պատասխանել, թե իր որ գործողությունն է, որ կարող էր վստահության խաթարում առաջացնել զինվորական ղեկավարության շրջանում: «2020 թ. նոյեմբերի 9-ից հետո ինչ-որ պրոցեսներ են գնացել, որոնք, այնուամենայնիվ, իմ ասած վստահությունը խաթարել են: Ես չեմ էլ բացառում, որ երկուստեք է եղել այդ ամեն ինչը։ Բայց ես գիտեմ՝ ինչն է պատճառը, որ գործողություններն են եղել պատճառը, որ ես վստահության խաթարում եմ ունեցել։ Բայց, անկեղծ ասած, դժվարանում եմ ասել, թե իմ որ գործողությունն է, որ պիտի իմ նկատմամբ վստահության խաթարում առաջացներ մեր զինվորական ղեկավարության կողմից»,- ասաց Փաշինյանը։
16:34 - 27 հունիսի, 2023
ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա

ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա

Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Դերիլ Ուիլյամսի հրավերով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա՝ մասնակցելու Եվրոպական բանակների ամենամյա համաժողովին։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ «Համաժողովի առաջին օրը տեղի է ունեցել գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ոչ ֆորմալ հանդիպումն ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ Ջեյմս ՄքՔոնվիլի հետ։ Համաժողովի շրջանակներում նախատեսվում են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի մի շարք այլ հանդիպումներ եվրոպացի գործընկերների հետ։ ԳՇ պետը նույն ձևաչափով հանդիպել է նաև Եվրոպայում ՑԶ հրետանու պետ, հայազգի գեներալ-մայոր Ստեֆան Մարանյանի հետ»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։
12:22 - 22 հունիսի, 2023
Հյուսիսարևելյան սահմանագոտում իրավիճակը հարաբերական կայուն է․ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար
 |armenpress.am|

Հյուսիսարևելյան սահմանագոտում իրավիճակը հարաբերական կայուն է․ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ալեքսանդր Ցականյանը ներկայացրեց հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում առկա օպերատիվ-մարտավարական իրավիճակը, ինչպես նաև զորամիավորման ենթակա զորամասերի մարտական պատրաստության աստիճանը և անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը։ «Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի մարտական դիրքերը տեղակայված են տարբեր հեռավորության վրա՝ սկսած 480 մետրից մինչև 1700 մետր։ Վերջին ժամանակներում ստեղծված իրադրության պայմաններում օպերատիվ-մարտավարական իրադրությունը գնահատվում է հարաբերական կայուն։ Հակառակորդի կողմից որպես այդպիսին հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, հակառակորդը հիմնականում զբաղված է առօրյա մարտական հերթապահությամբ։ Հակառակորդի սահմանամերձ բնակավայրերում բնակվող բնակչությունը զբաղվում է առօրյա կյանքով։ Տեղանքի և տարածքի օպերատիվ նշանակության աշխատանքներ չեն իրականացվում և ներկա դրությամբ մարտական գործողությունների նախապատրաստման նախանշաններ չեն արձանագրվել»,-  լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ցականյանը։ Նրա խոսքով՝ 3-րդ բանակային կորպուսը ենթակա զորամասերով զբաղված է առօրյա գործունեությամբ․ իրականացվում են ինչպես օրակարգով նախատեսված միջոցառումներ, այնպես էլ առօրյա մարտական հերթապահություն՝ ընդգրկելով համապատասխան ուժեր և միջոցներ։ «Մարտական հերթապահությունը գտնվում է ամենօրյա վերահսկողության տակ, պատրաստությունը ընթանում է սահմանված հաստիքային ռեժիմով և, հաշվի առնելով առկա մարտահրավերները, առօրյա ռեժիմում իրականացնում ենք և անհատական պատրաստություն, և ստորաբաժանումների ներդաշնակում, նաև անցկացնում ենք համապատասխան զորավարժություններ, պարապմունքներ մարտունակության պահպանման համար»,- նշեց Ցականյանը։ Անդրադառնալով զինված ուժերում ատեստավորման համակարգի ներդրմանը՝ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարը հայտնեց, որ վերջին շրջանում զինծառայողների առօրյան մի փոքր ավելի հագեցած է դարձել, քանի որ, սկսած իրենից, բոլորը նախապատրաստվում են ատեստավորման։ «Ինչ վերաբերվում է ատեստավորմանը, կարող եմ ընդգծել, որ տրամադրությունը ենթակա զորքերում բարձր է և, որպեսզի այս համատեքստում չլինի յուրովի ընկալում ատեստավորման նկատմամբ, հրամանատարության կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ, անցկացվում են համապատասխան ստուգումներ ստուգարքային պարապմունքների տեսքով՝ անձնակազմին պատշաճ կերպով ներկայացնելու առաջիկա ատեստավորմանը»,- ասաց Ցականյանը՝ ընդգծելով, որ  պատրաստված զինծառայողը և արհեստավարժ հրամանատարը այսօր Հայաստանի համար առաջնահերթ դեր ու նշանակություն ունեն։ Ցականյանը նաև հավելեց, որ ընդհանուր առմամբ անձնակազմի, հրամանատարակազմի բարոյահոգեբանական վիճակը կայուն է, պատրաստ են իրականացնելու առկա միջոցներով իրենց առջև դրված մարտական և առօրյա բոլոր խնդիրները։ «Մեր բոլորի գլխավոր նպատակը մեզ վստահված պատասխանատվության գոտում մեր պետության, ժողովրդի պաշտպանությունը և ռազմական անվտանգությունն ապահովելն է»,-  շեշտեց Ցականյանը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
12:28 - 31 մայիսի, 2023
ԶՈՒ ԳՇ պետը այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ, մասնակցել Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը

ԶՈՒ ԳՇ պետը այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ, մասնակցել Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը

Մայիսի 29-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը ՀՀ պաշտպանության նախարարության և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ, մասնակցել Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Էդվարդ Ասրյանն իր և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի անունից ջերմորեն շնորհավորել է բրիգադի զինծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել՝ իրենց ծառայությունն ու առաքելությունը բարեխղճորեն կատարելու համար։   Բարձր գնահատելով խաղաղապահների պատրաստությունը՝ Էդվարդ Ասրյանն ընդգծել է, որ քաջ գիտակցելով խաղաղության արժեքը՝ հայ զինծառայողները պատվով են իրականացնում առաջադրված խնդիրները՝ կարևոր ներդրում ունենալով միջազգային անվտանգության և խաղաղության ապահովման գործում։ Հանդիսավոր արարողության ավարտին խաղաղապահ բրիգադի մի շարք զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, արժեքավոր նվերներով և պատվոգրերով։
15:17 - 29 մայիսի, 2023
«Զինվորականությունն իր ծրագրերում միշտ ունի այն, ինչ ձգտում ենք կատարել». ԳՇ պետը՝ Շուշին վերադարձնելու մասին |news.am|

«Զինվորականությունն իր ծրագրերում միշտ ունի այն, ինչ ձգտում ենք կատարել». ԳՇ պետը՝ Շուշին վերադարձնելու մասին |news.am|

news.am: Ներկա դրությամբ իրադրությունը սահմանին գնահատում եմ հարաբերական կայուն։ Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։ «Անվտանգությունն գնահատվում է իրադարությամբ եւ կայունությամբ։ Ներկա դրությամբ իրադրությունը սահմանին գնահատում եմ հարաբերական կայուն։ Իրավիճակը վերահսկում են Զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները։ Ռազմական անվտանգությունն ապահովելու համար, միանշանակ, աշխատանքներ են իրականցվում, շատ դժվար է, բայց ձգտելու ենք հասնել դրան»,- ասաց Ասրյանը։ Հարցին, թե ինչպիսի՞նն է Շուշիի ազատագրման տոնն առանց Շուշիի, Ասրյանն ասաց․ «Հասկանալի է, որ շատ վատ»։ Հարցին, թե ինչ է անում բարձրաստիճան զինվորականությունը Շուշին վերադարձնելու համար, ԳՇ պետը պատասխանեց․ «Զինվորականությունն իր ծրագրերում միշտ ունի այն, ինչ ձգտում ենք կատարել»։
10:38 - 09 մայիսի, 2023