Զարեհ Սինանյան

Զարեհ Սինանյանը ՀՀ Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն է։ Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1973թ., 4 դեկտեմբերի, Երեւան Կրթություն Սովորել է Երեւանի թիվ 172 միջնակարգ դպրոցում եւ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում 1988թ. ընտանիքով տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հաստատվել Բըրբանք քաղաքում: Կրթությունը շարունակել է Բըրբանքի John Muir Middle դպրոցում եւ ավարտել Բըրբանքի ավագ դպրոցը:

1992-1997թթ. սովորել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) քաղաքագիտության եւ պատմության բաժիններում, ստացել քաղաքագետի, պատմաբանի որակավորում: 1997-2000թթ. սովորել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, ստացել իրավաբանի որակավորում: Աշխատանքային գործունեություն Աշխատել է իրավաբանական կազմակերպություններում: 2013թ. մասնակցել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամի ընտրություններին եւ ընտրվել Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ: 2014-2015թթ. նշանակվել է Գլենդելի քաղաքապետ: 2015-2018թթ.՝ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ: 2018-2019թթ.՝ կրկին Գլենդելի քաղաքապետ: 2019թ. հունիսի 14-ին նշանակվել է ՀՀ Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար: Անկուսակցական է։

Գարեգին Բ-ն ասաց, որ չի մասնակցի պետության կազմակերպած միջոցառմանը, Արամ Ա-ն ասաց՝ միջավայրը տոքսիկ է. Սինանյան
 |news.am|

Գարեգին Բ-ն ասաց, որ չի մասնակցի պետության կազմակերպած միջոցառմանը, Արամ Ա-ն ասաց՝ միջավայրը տոքսիկ է. Սինանյան |news.am|

news.am: Երևանում կայանալիք Համաշխարհային հայկական համաժողովի չեն մասնակցելու Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները, ՀՅԴ-ն, նրանք տարբեր պատճառաբանություններով մերժել են։ Այս մասին Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել է Սփյուռքի հարցերի հանձնակատար Զարեհ Սինանյանը: «Հանդիպել եմ երկու կաթողիկոսների հետ ամիսներ առաջ։ Իրենք տարբեր պատճառներով չեն ուզել մասնակցել, սա է իրականությունը։ Գարեգին Բ-ն չէր ուզում, ասում էր, որ պատճառը կառավարության կողմից ոչ բարյացակամ վերաբերմունքն է։ Նաև ասաց, որ չի կարող մասնակցել պետության կազմակերպած միջոցառմանը։ Խոսակցությունը եղել է ամիսներ առաջ։ Արամ Ա-ն ասում էր՝ միջավայրը հեղհեղոկ և տոքսիկ է, ու այս պահին ճիշտ չէ հավաքվել։ Համաձայն չեմ, այսօր օրհասական պահեր է ապրում մեր պետությունը, հենց սա է պահը, որ պետք է հավաքվենք, հանդիպենք, քննարկենք մեր ազգին հուզող հրամայականները։ Երկուսին էլ չեմ կարողացել համոզել։ ՀՅԴ-ի հարցը քաղաքականացված է, իրենք պետք է պատասխանեն, թե ինչու չեն մասնակցում։ Հրավիրել ենք դաշնակցական անհատների»,-ասել է Սինանյանը։ Նա նշեց՝ մյուս ավանդական կուսակցությունները ներկա են լինելու։ Հարցին, թե արդյոք չի ստացվում, որ միասնության փոխարեն ստանում ենք պառակտում, Սինանյանը ասաց, որ միգուցե կատարյալ միասնություն չենք ստանում, բայց ստանում ենք միասնություն:   Լուսանկարը՝ Photolure-ի
10:45 - 26 հոկտեմբերի, 2022
Ֆրանսահայերի խորհուրդը հաստատակամորեն կանգնած է հայոց պետականության և հայկական շահերի պահպանության կողքին․ Քյուրքջյան

Ֆրանսահայերի խորհուրդը հաստատակամորեն կանգնած է հայոց պետականության և հայկական շահերի պահպանության կողքին․ Քյուրքջյան

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զաեհ Սինանյանն ընդունել է Ֆրանսահայերի խորհրդի նախագահ, Գրանթ Թորնթոն Հայաստան ընկերության պատվավոր նախագահ Դանիել Քյուրքջյանին, տեղեկացնում է հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի անվտանգային հարցերին, հայկական շահերի պաշտպանությանը, ֆրանսահայ համայնքին, հայ-ֆրանսիական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր: «Ֆրանսահայերի խորհուրդը հաստատակամորեն կանգնած է հայոց պետականության և հայկական շահերի պահպանության կողքին: Ֆրանսահայերի խորհուրդը մի շարք նախաձեռնություններ ունի, որոնք հատկապես առնչվում են Ֆրանսիայում հայկական կրթությանը, Հայաստանի հետ կապերի ամրապնդմանը, տնտեսական համագործակցությանը, ուղեղային կետրոնի ստեղծմանը և այլն»,-նշել է Դանիել Քյուրքջյանը:
11:30 - 24 սեպտեմբերի, 2022
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կողմ չէ սփյուռքահայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգի փոփոխությանը


 |armenpress.am|

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կողմ չէ սփյուռքահայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգի փոփոխությանը |armenpress.am|

armenpress.am:  Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն անդրադարձել է ՀՀ ԱԱԾ-ի նոր առաջարկին, ըստ որի, փոփոխվելու է սփյուռքահայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Զարեհ Սինանյանը նշեց, որ իրենց գերատեսչությունը կողմ չէ առաջարկվող փոփոխությանը: «Դա հայրենադարձության վրա չի ազդի: Մարդիկ, որոնք նպատակ ունեն տեղափոխվել Հայաստան և վերջին երկու տարիների ընթացքում 60 օր չեն անցկացրել Հայաստանում, ապա երկրում 60 օր անցկացնելուց հետո միայն կարող են դիմել քաղաքացիություն ստանալու համար: Այլ հարց է, որ, ընդհանուր առմամբ, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների իմաստով սա դրական փոփոխություն չէ: Մեր գերատեսչությունը այս փոփոխությանը կողմ չէ: Մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք»,-ասաց Զարեհ Սինանյանը: Ազգային անվտանգության ծառայությունն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացրել է «Քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է ազգությամբ հայ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձի կողմից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար որպես պարտադիր պահանջ սահմանել Հայաստանում վերջին երկու տարվա ընթացքում առնվազն 60 օր օրինական հիմքով բնակվելու կամ գտնվելու հանգամանքը:
13:49 - 21 հուլիսի, 2022
Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև ստորագրվել է սփյուռքի հարցերի շուրջ եռակողմ համագործակցության հուշագիր

Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև ստորագրվել է սփյուռքի հարցերի շուրջ եռակողմ համագործակցության հուշագիր

Աթենքում hունիսի 24-ին Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև ստորագրվել է սփյուռքի հարցերի շուրջ եռակողմ համագործակցության հուշագիր: Հուշագիրը ստորագրել են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեաս Կացանիոտիսը և Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսը: Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից՝ ստորագրման արարողությանը նախորդել է կողմերի առանձնազրույցը և պատվիրակությունների «2+1» ձևաչափով հանդիպումը: Բոլոր հանդիպումներին և ստորագրման արարողությանը ներկա է գտնվել նաև Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը: «Հուշագիրը ամրագրում է սփյուռքի հարցերի շուրջ երեք երկրների համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ փորձի փոխանակում, միջհամայնքային գործակցություն, կրթական և մշակութային համատեղ միջացառումներ, երիտասարդական նախաձեռնություններ և այլն»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ ստորագրմանը հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում Զարեհ Սինանյանն ընդգծել է երեք երկրների պատմական բարեկամության և ընդհանուր արժեքների կարևորությունը: «Պետք է նշեմ, որ տարբեր երկրներում մեր սփյուռքի համայնքներն արդեն իսկ համագործակցում են միմյանց հետ, և մեր հանձնառությունն է խրախուսել նրանց առավել ակտիվ գործակցելու և հնարավորինս  աջակցելու միմյանց, լավագույն փորձի, նոու-հաուի փոխանակման և, վերջապես, մեր ընդհանուր արժեքներին և շահերին աջակցելու համար»,-ասել է Գլխավոր հանձնակատարը: Նշվում է, որ աշխատանքային այցի շրջանակներում Զարեհ Սինանյանը հանդիպել է նաև հունահայ համայնքի հետ: Նա ներկայացրել է հանձնակատարի գրասենյակի  գործունեությունը, ծրագրերը, սփյուռքի հետ աշխատանքի քաղաքականությունը: Այնուհետ անդրադարձ է կատարվել հայրենադարձության գործընթացին, ինտեգրման ծրագրերին, իր տեսակի մեջ առաջին Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի հիմնմանը, ներդրումային քաղաքականությանը: Հանդիպման ընթացքում պատասխանելով ներկաների հարցերին՝ Զարեհ Սինանյանն անդրադարձել է նաև ՀՀ ներքաղաքական զարգացումներին, արտաքին և ներքին մարտահրավերներին, տարածաշրջանային զարգացումներին:  
20:08 - 24 հունիսի, 2022
Զարեհ Սինանյանն Աթենքում հայ համայնքի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի արտաքին և ներքին մարտահրավերներին

Զարեհ Սինանյանն Աթենքում հայ համայնքի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի արտաքին և ներքին մարտահրավերներին

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հունիսի 22-ին Աթենքում ՀՀ դեսպանատանը  հանդիպել է Հունաստանում հայկական համայնքային կառույցների, հայ հոգևոր դասի ներկայացուցիչների և  հունահայերի հետ: Այս մասին հայտնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից: Հանդիպման մեկնարկին Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը` ներկայացրել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի Հունաստան կատարած այցի նպատակները և հանդիպումների շրջանակը: ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը ներկայացրել է հանձնակատարի գրասենյակի գործունեությունը` 2019 թվականի հունիսի 11-ին հիմնադրվելուց ի վեր: Նա կարևորել է Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Հայաստան հարաբերությունների հետագա զարգացումը, ներկայացրել է գրասենյակի ռազմավարությունը, տարվող քաղաքականությունը, անդրադարձել է իրականացվող ծրագրերին, ինչպիսիք են օրինակ «իԳործ», «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրերը, կարևորել Սփյուռքում ազգային ինքնության պահպանումը և զարգացումն ու այդ համատեքստում անդրադարձել «Քայլ դեպի տուն» կրթական, ճամբարային ծրագրին: ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն անդրադարձել է նաև հայրենադարձության խրախուսման, Հայաստանի հետ բիզնես հարաբերությունների հաստատման, ներդրումների իրականացման ու ինտեգրման ծրագրերին: Հանդիպման ընթացքում պատասխանելով ներկաների հարցերին՝ Զարեհ Սինանյանն անդրադարձել է նաև Հայաստանի արտաքին և ներքին մարտահրավերներին, տարածաշրջանային զարգացումներին:
17:29 - 23 հունիսի, 2022
Զարեհ Սինանյանը հանդիպումներ է ունեցել Հալեպում

Զարեհ Սինանյանը հանդիպումներ է ունեցել Հալեպում

Գլխավոր հանձնակատար Զաեհ Սինանյանը հարուստ օրակարգով հանդիպումներ է ունեցել Հալեպում: Այդ մասին ասված է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջում։ «Այցի առաջին օրվա ընթացքում նա այցելել է Բերիո Հայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Քառասուն Մանկանց Մայր եկեղեցի և հանդիպում ունեցել առաջնորդ Գերաշնորհ Տեր Մասիս եպիսկոպոս Զոբույանի և ազգային իշխանության ներկայացուցիչների հետ: Գլխավոր հանձնակատարը ծանոթացել է թեմի գործունեությանը, շրջայց կատարել: Բերիո կաթողիկե Հայոց թեմի առաջնորդանիստ Շնորհատու Սուրբ Աստվածածին եկեղեցում Զարեհ Սինանյանը հանդիպել է թեմի առաջնորդ Գերապայծառ Պետրոս արքեպիսկոպոս Միրիաթյանի և բարեսիրական հանձնախմբի հետ: Այնուհետ Գլխավոր հանձնակատարը ծաղիկներ է խոնարհել եկեղեցու տարածքում գտնվող Ապրիլյան հուշակոթողին»,- նշված է գրառման մեջ:
17:21 - 08 մայիսի, 2022
Երբ նայում ենք 2020 թ․-ի պատերազմին, Ցեղասպանության միջազգային ճանաչումը ի՞նչ հավելյալ արժեք տվեց Հայաստանին․ Զարեհ Սինանյան |tert.am|

Երբ նայում ենք 2020 թ․-ի պատերազմին, Ցեղասպանության միջազգային ճանաչումը ի՞նչ հավելյալ արժեք տվեց Հայաստանին․ Զարեհ Սինանյան |tert.am|

tert.am: Ի պաշտոնե ես հետաքրքրված եմ հայ-թուրքական բանակցությունների ընթացքից և համապատասխանորեն փորձում եմ Սփյուռքի մեր հայրենակիցներին ծանոթացնել դրանց մասին։ Այս մասին Ծիծեռնակաբերդում ասաց Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը։ «Սա մի թեմա է, որ չի կարելի մարդկանց zoom-ով կամ հեռուստատեսությամբ փոխանցել։ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ օրինակ ես փորձում էի մարդկանց բացատրել, որ մենք փորձում ենք խոսակցություն սկսել Թուրքիայի հետ։ Ուռճացված կլինի այդ խոսակցությունը բանակցություն անվանել։ Մենք անհարժեշտություն ունենք խոսել մեր հսկայական հարևանի հետ, որին չենք կարող փոխել այլ հարևանով, ինչը շատ կուզեինք։ Այս պետությունը անվտանգային ռիսկ է ներկայացնում մեր պետության համար և իրենց հետ չխոսելը սարսափելի վտանգավոր է մեր ազգի համար։ Երբ մենք չենք խոսում, որը եղել է նախորդ տարիներին, մեր փոխարեն խոսում են այլոք»։ Սինանյանը նշեց, որ կան կարմիր գծեր, որ հայ ժողովուրդը չի կարող հատել։ Հարցին` Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը առաջնայի՞ն է ներկա իշխանությունների համար, Սինանյանն ասաց, որ միջազգային ճանաչումը կայացած փաստ է` որոշ բացառություններով։ «Ի՞նչ ենք շահել մենք Ցեղասպանության միջազգային ճանաչումից։ Երբ նայում ենք 2020թ-ի 44-օրյա պատերազմին, Ցեղասպանության  միջազգային ճանաչումը ի՞նչ հավելյալ արժեք տվեց Հայաստանին, որը չէր լինի, եթե ճանաչումը չլիներ, ես չտեսա։ Ճանաչման գործընթացում ինքս ակտիվ եմ եղել, բայց պատասխանատու կերպով ասում եմ` ես արդյունքները չտեսա, թե ինչքանով հայ ժողովրդի անվտանգությունը բարելավվեց դրանով։ Մենք մի երկրի անհրաժեշտություն ունենք, որ պետք է ճանաչի և դա Թուրքիան է։ Տեսեք, ԱՄՆ-ն վերջապես ընդունել է Ցեղասպանության փաստը, ինչպե՞ս է դա արտահայտվում ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունների վրա։ Արտաքին այն օգնությունը, որ ԱՄՆ-ն առաջարկում է ՀՀ-ին, մեղմ ասած չի գոհացնում։ 1990-ականներին այդ գումարը տաս անգամ ավելի շատ էր։ Պետք է հասկանալ` ինչ է տալիս այդ ճանաչումը մեր պետությանը»։
14:17 - 24 ապրիլի, 2022
Ուկրաինայից Հայաստան ժամանողների համար ՊՇՌ թեստը կլինի անվճար․ Զարեհ Սինանյան
 |tert.am|

Ուկրաինայից Հայաստան ժամանողների համար ՊՇՌ թեստը կլինի անվճար․ Զարեհ Սինանյան |tert.am|

tert.am: Սոցիալական ծառայություններ մատուցող մեր բոլոր կառույցներն անում են ամեն բան, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետևանքով օգնության կարիք ունեցող մեր հայրենակիցները հեշտությամբ գան Հայաստան: Այս մասին հարցազրույցի ընթացքում ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ։ Նա նշել է, որ Սփյուռքում դեսպանատներն ու դիվանագիտական կառույցները ևս ակտիվորեն աշխատում են մեր հայրենակիցների հետ։ «Հայաստան ժամանող մեր ուկրաինահայ հայրենակիցների հետ կապված ևս մեկ տհաճ երևույթ կար։ Փաստորեն փախստական վիճակով գալով՝ ստիպված էին ինչպես Հայաստան մուտք գործող բոլոր անձինք, ովքեր պատվաստված չէին, ՊՇՌ տեստ հանձնել և դրա համար գումար էր գանձվում։ Պետությունը չէր կարող դրան չարձագանքել։ Այս պահին ցանկացած անձ, որ հեռացել է Ուկրաինայից և Հայաստան է գալիս, կարող է նշել, որ Ուկրաինայից է եկել։ Նրանց կուղղորդեն համապատասխան ծառայության՝ ՊՇՌ թեստ հանձնելու, որտեղ նրանցից որևէ գումար չի գանձվի»,-ասել է Սինանյանը։
15:59 - 06 ապրիլի, 2022
Սինանյանն ու Հունաստանի ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել են երկկողմ հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը

Սինանյանն ու Հունաստանի ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել են երկկողմ հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հեռախոսազանգ է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեաս Կացանիոտիսի հետ։ Այս մասին տեղեկացնում է հանձնակատարի ֆեյսբուքյան էջը: Զրույցի ընթացքում երկուստեք անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև առկա եղբայրական կապերին։ Կողմերը վերահաստատել են երկկողմ հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը՝ հիմնված ընդհանուր սկզբունքների և արժեքների վրա։ Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է հայկական սփյուռքի հետ աշխատանքի քաղաքականությունը, իսկ Կացանիոտիսը ընդգծել երկու սփյուռքերի համատեղ աշխատանքի կարևորությունը։ Զրույցի վերջում անդրադարձ է կատարվել Հայաստան-Հունաստան-Կիպրոս սփյուռքի հարցերով եռակողմ համագործակցությանը: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել ձեռնարկել և իրականացնել համատեղ նախաձեռնություններ, հատկապես մշակույթի և հանրային դիվանագիտության ոլորտներում։
22:45 - 05 ապրիլի, 2022
Ուկրաինան լքած հայերը, որ տոմսի հնարավորություն չունեն, անվճար կարող են տեղափոխվել Հայաստան. Զարեհ Սինանյան |azatutyun.am|

Ուկրաինան լքած հայերը, որ տոմսի հնարավորություն չունեն, անվճար կարող են տեղափոխվել Հայաստան. Զարեհ Սինանյան |azatutyun.am|

azatutyun.am: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը վերջին մեկ ամսվա ընթացքում ստացել է հայրենադարձության խնդիրներով 1500 դիմում: Այս մասին հայտնեց գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում` հավելելով, որ նախորդ ամբողջ տարվա ընթացքում 3 հազար դիմում է ստացել: Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից. 1500 դիմում մեկ ամսում«Մարդիկ, որոնք Ուկրաինայից գալիս են Հայաստան, ունեն այնպիսի կենցաղային խնդիրներ, որ ունի ցանկացած մարդ, ով գալիս է այստեղ` կացարանի հարց կա, երեխեաների դպրոց, մանկապարտեզ, աշխատանք, եթե գալիս են ընտանիքով», - ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Անցյալ տարի գրասենյակը հայրենադարձության խնդիրներով ընդունել է մոտ 3 հազար դիմում, այս տարվա վերջին մեկ ամսվա ընթացքում` Ուկրաինայում ռազմական գործողություններից սկսած, արդեն եղել է 1500 դիմում` մեծամասնությունը Ուկրաինայից ու Ռուսաստանից` 50 տոկոսից ավելին: «Վերջին մեկ ամսվա ընթացքում աշխատել ենք եվրոպական մի շարք երկրների համայնքային կառույցների հետ` Լեհաստանի, Չեխիայի, Մոլդովայի, Սլովակիայի, Հունգարիայի, որոնք կարևոր դեր են խաղացել, փակել են այն բացը, որ պետությունը չէր կարող բավարարել: Օրինակ` երբ մեր հայրենակիցներն անցել են սահմանը Լեհաստանում, իսկ անցումային կետեր եղել են մի քանի տասնյակ, մեր դիվանագիտական կազմը, լինելով շատ սահմանափակ, համայնքային կառույցները լիովին լծված են եղել մեր հայրենակիցներին օգնելու գործում` դիմավորելուց մինչև փոխադրամիջոց հատկացնել, կացարան գտնել և այլն», - մանրամասնեց նա: Ինչո՞ւ Հայաստանն ինքնաթիռ չի ուղարկում Զարեհ Սինանյանն անդրադարձավ այն հարցին, թե ինչու Հայաստանը ինքնաթիռ չի ուղարկել Ուկրաինա իր քաղաքացիների տարհանման համար: «Երբ ճգնաժամը սկսվեց, մենք փորձեցինք պահանջների գնահատում անել և ըստ այդմ առաջարկել կառավարությանը, թե ինչ է պետք անել: Մենք ֆիզիկական ներկայություն չունենք այնտեղ, մեր ինֆորմացիան հիմնված էր կա՛մ համայնքային կառույցների մեզ հասցված ինֆորմացիայի վրա, կա՛մ դիվանագիտական կառույցների: Մենք համայնքային կառույցներից լսում էինք, որ հոսքը շատ մեծ է, և Հայաստան գալու ցանկությունն է մեծ, դիվանագիտական գերատեսչության գործընկերներն ասում էին, որ Հայաստան գալու ցանկություն ունեցողների կրիտիկական մասա չկա: Որպեսզի թնջուկը լուծվի ի վերջո, դիմեցինք համայնքային կառույցներին` դեսպանատներին զուգահեռ ցուցակ կազմեք այն անձանց, ովքեր ուզում են գալ Հայաստան», - պատմեց Զարեհ Սինանյանը` հավելելով, որ արդյունքում ինչ-որ թվեր ստացել են. «Այն մարդիկ, ովքեր արձագանքեցին այն հայտարարությանը, որը տրվել էր համայնքային կառույցների կողմից, այդ մարդիկ հնարավորություն ունեցել են կամ հնարավորություն կունենան ձրիորեն Հայաստան տեղափոխվելու: Խոսքը գնում է վերջին մեկ շաբաթվա մասին. այն մարդկանց համար, որոնք Ուկրաինան ստիպված լքել են ու հնարավորություն չունեն տոմս գնելու, ցանկություն ունեն Հայաստան գալու, և որոնց մասին մենք տեղյակ ենք: Սա ամենակարևորն է»: Ըստ նրա` խոսքը 50-ից ավելին չէ: «Ուկրաինայից եկած մեր հայրենակիցները ՊՇՌ թեստի համար որևէ գումար չպիտի վճարեն» Այս պահին Ուկրաինայից եկող մեր հայրենակիցները ՊՇՌ թեստի համար որևէ գումար չպիտի վճարեն, նրանք տեղ հասնելով պիտի մաքսակետում հայտնեն, որ Ուկրաինայից են եկել, նրան կուղղորդեն համապատասխան վայր` անվճար թեստ հանձնելու: «Ես ընդունում եմ միանշանակ, որ արձագանքը շատ դանդաղ էր, շատ ավելի արագ պետք է լիներ: Սա էլ հայրենադարձության, ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու համակարգերի անկատարության հետևանք է», - նշեց Սինանյանը: Շարունակությունը՝ azatutyun.am-ում
12:54 - 29 մարտի, 2022
Լիոնում կկազմակերպվի Արցախի մշակութային ժառանգությունը ներկայացնող ցուցահանդես

Լիոնում կկազմակերպվի Արցախի մշակութային ժառանգությունը ներկայացնող ցուցահանդես

«Լիոնում կկազմակերպվի Արցախի մշակութային ժառանգությունը ներկայացնող ցուցահանդես»,- Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ հանդիպման ընթացքում այս մասին հայտնել են Ուվերնյ Ռոն Ալպի շրջանի փոխնախագահ Լորանս Ֆոթրան և միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Բրունո Չիավերինին:   Այս տարածաշրջանը Հայաստանի հետ ամենաակտիվ համագործակցություն ծավալող շրջաններից մեկն է։   «Այս շրջանի և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջև բարեկամությունը սկսվեց պատերազմի օրերին, երբ սերտ աշխատում էինք և փորձում ամեն կերպ օգնել Հայաստանին»,- ընդգծել է  Վիենի փոխաքաղաքպետ Լևոն Սաքունցը։   Ֆրանսիացի պաշտոնյաները կարևորել են Հայաստանում ֆրանսիական ազդեցությունը և փորձը ներդնելու ծրագրերը և Ֆրանսիայում հայկական միջավայր ստեղծող նախագծերի իրագործումը։   Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել գրասենյակի և շրջանի միջև համագործակցությունը՝ գրասենյակը դիտարկելով որպես Հայաստանի հետ իրականացվող աշխատանքների ուղղորդման հիմնական գործընկեր։
18:11 - 16 փետրվարի, 2022
Զարեհ Սինանյանը Փարիզում կարևորել է Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևի ընդունումը

Զարեհ Սինանյանը Փարիզում կարևորել է Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևի ընդունումը

Ֆրանսիայում գտնվող Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի մի շարք պաշտոնյաների հետ։ Այդ մասին հայտնում են Գլխավոր հանձնակատարի գրասենյակից: «Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր Լյուկ Դևինասի և խմբի անդամների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների փոխգործակցությանը, Ֆրանսիայի տարբեր բնագավառներում հայերի ակտիվ ներգրավվածությանը և բարեկամ ժողովուրդների միջև հարաբերությունների շարունակական խորացմանն առնչվող հարցեր։ Գլխավոր հանձնակատարը շնորհակալություն է հայտնել Սենատի անդամներին հայանպաստ գործունեության համար՝ կարևորելով Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևի ընդունումը։ Այնուհետ Գլխավոր հանձնակատարը հանդիպում է ունեցել Առնուվիլի քաղաքապետ Պասկալ Դոլի հետ։ Բարձր գնահատելով քաղաքապետի հոգածությունը տեղի հայերի և սերը Հայաստանի ու Արցախի հանդեպ՝ Գլխավոր հանձնակատարը Պասկալ Դոլին սիրով հրավիրել է Հայաստան։ Առնուվիլը համագործակցության հուշագիր է կնքել Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի հետ, այսպիսի հուշագիր է առկա նաև Արցախի Շեխեր համայնքի հետ, որն այժմ գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։ Ռենսիի քաղաքապետ Ժան-Միշել Ժենեստիեի հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքի հետ կապերի զարգացմանն առնչվող հարցեր։ Հատկապես կարևորվել է «Դպրոցասեր» կրթական հաստատության գործունեությունը։ «Քաղաքն ամեն ինչ անում է «Դպրոցասերը» ապրեցնելու համար, և որպեսզի դպրոցի սաները կարողանան քաղաքային ենթակառուցվածքներից ամբողջովին օգտվել»,- նշել է քաղաքապետը։ «Ես համոզված եմ, որ Ռենսիում ապրող հայերը Ֆրանսիայի լավ քաղաքացիներ են, և դա Ֆրանսիայի հայերին բնորոշ գիծ է։ Նրանք լավ ինտեգրված են, սակայն պահում են իրենց ազգային հատկանիշները։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեր գործունեության համար և հույս հայտնել, որ մեկ օր Հայաստան կայցելեք»,-  ընդգծել է Գլխավոր հանձնակատարը։  
19:59 - 11 փետրվարի, 2022
Ֆրանսիա կատարելիք այցին ընդառաջ Զարեհ Սինանյանը հանդիպել է Անն Լույոյի հետ

Ֆրանսիա կատարելիք այցին ընդառաջ Զարեհ Սինանյանը հանդիպել է Անն Լույոյի հետ

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ՝ քննարկելու Ֆրանսիայի հայ համայնք իր առաջիկա այցի մանրամասները: Սա Գլխավոր հանձնակատարի առաջին այցն է լինելու Ֆրանսիա և տևելու է փետրվարի 8-19-ը:   Այցի ընթացքում Զարեհ Սինանյանը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա ընթրիքին։ Այնուհետև հանդիպումներ կլինեն հայկական կազմակերպությունների և կառույցների ներկայացուցիչների, քաղաքական գործիչների հետ, ինչպես նաև այցելություններ համայնքային եկեղեցիներ, դպրոցներ և մշակութային կենտրոններ:   Զարեհ Սինանյանն ընդգծել է ֆրանսահայ համայնքի կարևոր դերակատարությունը և այս դժվարին ժամանակներում անսասան աջակցությունը Հայաստանի ժողովրդին ու պետությանը։   Գլխավոր հանձնակատարը նշել է, որ Ֆրանսիա այցի առաջին նպատակն է համայնքին ներկայացնել սփյուռքի հետ աշխատանքի քաղաքականությունն ու ծրագրերը, ինչպիսիք են «իԳործ»-ը, Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը, «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը և այլն, ինչպես նաև քաջալերել ֆրանսահայերին մասնակցություն ունենալ այս գործընթացներին։ Այցի երկրորդ նպատակն է քննարկել համայնքի և Հայաստանի միջև համագործակցության զարգացմանն ուղղված հետագա քայլերը:   Դեսպանը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել այս նախաձեռնության նկատմամբ և ընդգծել Ֆրանսիայի քաղաքացիական հասարակության մեջ և մեր երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում ֆրանսահայերի կարևոր դերը, հատկապես՝ տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում:   Դեսպանը և Գլխավոր հանձնակատարը պայմանավորվածություն են ձեռք բերել կրկին հանդիպել Ֆրանսիա կատարած այցի ավարտին՝ մտքերի փոխանակման և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Ֆրանսիայի դեսպանատան միջև համագործակցության խորացման նպատակով՝ ի շահ ֆրանս-հայկական երկկողմ հարաբերությունների:  
19:48 - 01 փետրվարի, 2022
Օտարերկրյա պետություններում արդեն կան սփյուռքի գործերի հանձնակատարների որոշ թեկնածուներ․ Սինանյան

 |armenpress.am|

Օտարերկրյա պետություններում արդեն կան սփյուռքի գործերի հանձնակատարների որոշ թեկնածուներ․ Սինանյան |armenpress.am|

armenpress.am: Օտարերկրյա պետություններում սփյուռքի գործերի հանձնակատարների նշանակումներ դեռ չեն արվել, սակայն արդեն իսկ կան թեկնածուներ: Այս մասին ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն իր  տարեկան ամփոփիչ ասուլիսում՝ անդրադառնալով վերջերս ընդունված օրենքի նախագծին, որով ներդրվել է սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտ: «Մենք չունենք դեռ նշանակված հանձնակատարներ, ունենք թեկնածուներ: Այս պահին պլանավորման փուլում ենք, թե աշխարհագրականորեն ինչպես բաժանենք երկրները կամ տարածքները, որպեսզի մեր նպատակին հասնենք»,-ասաց Սինանյանը: Անդրադառնալով նպատակին՝ նա նշեց, որ հանձնակատարի գրասենյակը փոքր մարմին է, այն շատ ավելի փոքր է, քան նախարարությունն էր, եթե նույնիսկ երբևէ հասնեն նախարարարության աշխատակիցների քանակին՝ 90 և ավելի, միևնույն է, դա բավարար չի լինելու լիովին, արդյունավետ, ճիշտ ժամանակին և խորապես համագործակցելու 7 մլնից ավել սփյուռքի հետ: «Այդ թիվը չի ապահովում այն որակային հնարավորությունները,  որոնք մենք կարող ենք ապահովել, եթե տեղում ունենանք ներկայացուցիչներ: Հետևաբար, ունենալով հանձնակատար համայնքում, մենք  կարող ենք տեղում ապահովել ներկայություն, անձ, որը զբաղվելու է Հայաստան-սփյուռք գործակցությամբ, որը լինելու է ազդեցիկ անձնավորություն, ընդունելի՝ համայնքի մեծամասնության կողմից: Լինելու են մարդիկ, որոնք պատրաստ են աշխատել, աջակցել մե, ամրապնդել Հայաստան-սփյուռք կապերը»,-ասաց Սինանյանը: Ըստ նրա՝ հանձնակատարները ինչ-որ չափով բեռնաթափելու են դիվանագիտական ծառայության պարտավորվածությունները, որպեսզի դիվանագետներն ավելի շատ զբաղվեն դիվանագիտությամբ, իսկ համայնքային հարցերով, սփյուռքով զբաղվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:  Օտարերկրյա պետություններում նախատեսվում է հասարակական հիմունքներով նշանակել սփյուռքի գործերի հանձնակատարներ՝ խորհրդականի կարգավիճակով:
21:31 - 23 դեկտեմբերի, 2021