«Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ը միջազգային հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է Բեռլինում 1993 թ.-ին: Նրա շահույթ չհետապնդող նպատակը քաղաքացիական հասարակության հակակոռուպցիոն միջոցառումներով գլոբալ կոռուպցիայի դեմ պայքարի միջոցներ ձեռնարկելն է եւ կանխելը կոռուպցիայից բխող հանցավոր գործողությունները:
2000 թ. հուլիսին արեւմուտքում կրթություն ստացած իր համախոհ ընկերների հետ, Ամալյա Կոստանյանը հիմնադրել է «Տարածաշրջանային զարգացման կենտրոն» հ/կ-ն։ Մեկ տարվա ընթացքում` 2001 թ. հոկտեմբերին կազմակերպությունը հավատարմագրվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» (ԹԻ) համաշխարհային հակակոռուպցիոն շարժման կողմից որպես ազգային մասնաճյուղ: 2008 թ. փետրվարին կազմակերպությունը վերագրանցվել է որպես Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն (ԹԻՀԿ):
ԹԻՀԿ առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում:
Կոռուպցիայի դեմ պայքարում շոշափելի արդյունքների հասնելու համար ԹԻՀԿ-ն իր երկարարատեւ տեսլականն է սահմանել «Ձեւավորել պայքարող քաղաքացի հանուն կոռուպցիայից զերծ Հայաստանի», որն ընկած է կազմակերպության 2016-20թթ ռազմավարության հիմքում:
ԹԻՀԿ գործադիր տնօրենն է Սոնա Այվազյանը։