Ժոզեպ Բորել

ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի տարբեր երկրների ընկերությունների նկատմամբ, որոնք շրջանցում են Ռուսաստանի դեմ սահմանափակումները. Բորել |tert.am|

ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի տարբեր երկրների ընկերությունների նկատմամբ, որոնք շրջանցում են Ռուսաստանի դեմ սահմանափակումները. Բորել |tert.am|

tert.am: Եվրամիությունը, որպես Ռուսաստանի դեմ առաջիկա 13-րդ պատժամիջոցների փաթեթի մաս, սահմանափակող միջոցներ կկիրառի տարբեր երկրների ընկերությունների նկատմամբ, որոնք, ըստ ԵՄ-ի, ներգրավված են Մոսկվայի դեմ պատժամիջոցները շրջանցելու գործում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:«Պատժամիջոցները կազդեն բազմաթիվ մարդկանց և հաստատությունների, ինչպես նաև տարբեր երկրների ընկերությունների վրա, որոնք ներգրավված են մեր պատժամիջոցները շրջանցելու մեջ», - ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը Վարշավայում կայացած մամուլի ասուլիսում։Բորելի խոսքով` պատժամիջոցների նոր փաթեթի վրա աշխատանքները շարունակվում են. փաթեթը կհաստատվի մինչև փետրվարի 24-ը՝ Ուկրաինա ՌԴ ներխուժման երկրորդ տարուն ընդառաջ։
09:58 - 06 փետրվարի, 2024
Ադրբեջանը դատապարտել է Ժոզեպ Բորելի հայտարարությունները

Ադրբեջանը դատապարտել է Ժոզեպ Բորելի հայտարարությունները

Մենք կտրականապես դատապարտում ենք Ժոզեպ Բորելի՝ Ադրբեջանի դեմ հնչեցրած անհիմն հայտարարությունները։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։ Երեկ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը մտահոգված է Հայաստանի տարածքի մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդումներով՝ ընդգծելով, որ Հայաստանի ինքնիշխանության ցանկացած խախտում Բաքվի համար լուրջ հետևանքներ կունենա․ «Ալիևի տարածքային պնդումները լուրջ մտահոգություն են առաջացնում։ Հայաստանի տարածքի և ինքնիշխանության ցանկացած խախտում լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների վրա»։ «ԵՄ բարձր ներկայացուցչի կողմից փաստերի բացահայտ խեղաթյուրումը անհարգալից վերաբերմունք է Ադրբեջանի լեգիտիմ շահերի նատմամբ, և նման սպառնալից հռետորիկան երկակի ստանդարտի ակնհայտ օրինակ է, որն էլ ավելի է սրում Ադրբեջան-ԵՄ հարաբերությունները։ Բարձր ներկայացուցիչը Ադրբեջանի նախագահի՝ Ադրբեջանի և Հայաստանի տարածքների վերաբերյալ պատմական փաստերի հետ կապված ասածները ամբողջությամբ աղավաղելու մոտեցմամբ հրահրում է ռազմականացում և ագրեսիվ քաղաքականություն Ադրբեջանի դեմ։ Չնայած նրան, որ միջազգային հանրությունը ջանքեր չի գործադրել համոզելու Հայաստանին գործել միջազգային իրավունքի նորմին և սկզբունքներին համապատասխան, Ադրբեջանը մշտապես հավատարիմ է եղել Հայաստանի հետ բանակցություններին, խաղաղությանը և կայունությանը։ Ագրեսիային և անջատողականությանը վերջ դնելու համար Ադրբեջանի ձեռնարկած գործողությունները հող են պատրաստել հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու համար»,- նշված է հայտարարության մեջ։ Բացի այդ՝ Հաջիզադեն նշել է նաև, թե ԵՄ ներկայացուցչի համերաշխության արտահայտությունը Ֆրանսիային՝ երկրից դիվանագետների արտաքսման հետ կապված, բացահայտ միջամտություն է ընթացող հետաքննության գործընթացին և հավասարազոր է Ադրբեջանից վտարված ֆրանսիացի դիվանագետների ապօրինի գործողությունների արդարացմանը:
10:29 - 23 հունվարի, 2024
Հայաստանը չի միացել «Մագնիտսկու եվրոպական ցուցակ»-ին. ՀՀ ԱԳՆ
 |aysor.am|

Հայաստանը չի միացել «Մագնիտսկու եվրոպական ցուցակ»-ին. ՀՀ ԱԳՆ |aysor.am|

aysor.am: Երեկ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի անունից հայտարարություն էր տարածվել, ըստ որի՝ Հայաստանը միացել է «Մագնիտսկու եվրոպական ցուցակ»-ին։ Հետո, սակայն, այդ հայտարարությունը խմբագրվեց և Հայաստանի անունը ցանկից հեռացվեց (հայտարարության նախնական տարբերակը՝ այստեղ)։  Aysor.am-ը ՀՀ ԱԳՆ-ից մեկնաբանություն խնդրեց՝ ի վերջո, Հայաստանը միացե՞լ է այս ցուցակին, թե՞ ոչ։ «Ելնելով արտաքին քաղաքական առաջնահերթություններից և ԵՄ հետ գործընկերության շրջանակներում՝ ՀՀ-ն դիտարկում և հաճախ միանում է ԵՄ հայտարարությունների՝ ցուցաբերելով իր աջակցությունն ու համերաշխությունը դրանցում արծարծվող հարցերին: Կոնկրետ ԵՄ խորհրդի՝ դեկտեմբերի 4-ի սահմանափակող միջոցների վերաբերյալ որոշմանը (2023/2721) ՀՀ-ն չի միացել, ինչպես դա երևում է նաև ԵՄ խորհրդի՝ դեկտեմբերի 17-ի հաղորդագրությունից», - ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
12:13 - 19 դեկտեմբերի, 2023
Հայաստանն ու Ադրբեջանը միացել են «Մագնիտսկու եվրոպական ցուցակին» |factor.am|

Հայաստանն ու Ադրբեջանը միացել են «Մագնիտսկու եվրոպական ցուցակին» |factor.am|

factor.am: Եվրոպական միության անդամ չհանդիսացող 11 երկրներ միացել են Եվրոպական խորհրդի՝ «Մագնիտսկու եվրոպական ցուցակը» մեկ տարով երկարաձգելու որոշմանը։ Դրանց թվում են նաև Հայաստանն ու Ադրբեջանը։ Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Խորհուրդը ևս 11 ամսով՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 8-ը երկարաձգել է գործող սահմանափակող միջոցները և փոփոխել սահմանափակող միջոցների ենթակա անձանց և կազմակերպությունների ցանկը։ «Դեկտեմբերի 4-ին ԵՄ խորհուրդը երկարաձգեց գործող արգելող միջոցները հաջորդ 12 ամիսների ընթացքում՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 8-ը և հստակեցրեց սահմանափակումների ենթակա անձանց և կազմակերպությունների ցանկը։ ԵՄ խորհրդի այս որոշմանը միացել են Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան, Ալբանիան, Ուկրաինան, Մոլդովան և Բոսնիա և Հերցեգովինան, ինչպես նաև Եվրոպական ազատ առևտրի գոտու երկրները՝ Իսլանդիան, Լիխտենշտեյնը և Նորվեգիան, ինչպես նաև Հայաստանը և Ադրբեջանը»,- ասել է Բորելը: Այս հայտարարության հետ մեկտեղ, ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունը հրապարակել է ևս երկուսը՝ գրեթե նույն տեքստով հայտարարություն ԵՄ անդամ չհանդիսացող երկրների՝ ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների երկարաձգման և Մերձդնեստրի ղեկավարության դեմ պատժամիջոցների ընդլայնման վերաբերյալ ԵՄ խորհրդի որոշումներին միանալու մասին: Նույն երկրները, բացի Հայաստանից և Ադրբեջանից, գումարած Սերբիան և Վրաստանը, միացել են ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցներին։ Ադրբեջանը, Հայաստանը, Իսլանդիան և Սերբիան չեն միացել Մերձդնեստրի դեմ պատժամիջոցներին։ Նշենք, որ «Մագնիտսկու ակտ» օրենքը պատժամիջոցներ է նախատեսում ամբողջ աշխարհում կոռուպցիոներների և մարդու իրավունքները խախտողների դեմ, ինչպես նաև ԱՄՆ-ում նրանց սեփականության կալանավորում։ Ի թիվս այլոց, այս պատժամիջոցային ցուցակում ընդգրկված են Ռուսաստանի Դաշնության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ցուցակում ընդգրկված են վեց երկրներից անհատներ և կազմակերպություններ, այդ թվում՝ հյուսիսկորեացի երկու նախարարներ և դատախազներ, լիբիացի զինյալներ, Հարավային Սուդանից գեներալ և Էրիթրեայի պետական անվտանգության բյուրոն:  Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
15:37 - 18 դեկտեմբերի, 2023
Պաշտպանական սարքավորումներ, կիբեռհարձակումների և ապատեղեկատվության դեմ պայքար․ ինչ կարող է ենթադրել ԵՄ-ի հնարավոր աջակցությունը Հայաստանին
 |armenpress.am|

Պաշտպանական սարքավորումներ, կիբեռհարձակումների և ապատեղեկատվության դեմ պայքար․ ինչ կարող է ենթադրել ԵՄ-ի հնարավոր աջակցությունը Հայաստանին |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական Միության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն պարզաբանել է, թե ինչ է ենթադրում Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով Հայաստանին հնարվոր աջակցությունը, որի շուրջ քննարկումների մասին ավելի վաղ հայտարարել էր ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչ է ենթադրելու այդ աջակցությունը,  Ստանոն ասել է, որ աջակցությունը քննարկվում է անդամ երկրների կողմից՝ հաշվի առնելով հայ գործընկերների կարիքներն ու խնդրանքը։ «Դա կարող է լինել դաշտային հիվանդանոց, պաշտպանական սարքավորումներ, բայց կարող է նաև մեծացնել կիբեռհարձակումների, ապատեղեկատվության դեմ պայքարելու կարողությունները։ Սպեկտրը շատ լայն է, և անդամ պետությունները պետք է որոշում կայացնեն, թե ի վերջո ԵՄ-ն ինչ պետք է անի՝ արտացոլելով այն, ինչ Հայաստանը սահմանում է որպես ամենահրատապ կարիքներ», - ասել է Ստանոն։
12:41 - 12 դեկտեմբերի, 2023
ԵՄ որոշ պաշտոնյաների կողմնակալ հայտարարությունները խաթարում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում ԵՄ անաչառ միջնորդի դերը․ Բայրամովը՝ Բորելին |tert.am|

ԵՄ որոշ պաշտոնյաների կողմնակալ հայտարարությունները խաթարում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում ԵՄ անաչառ միջնորդի դերը․ Բայրամովը՝ Բորելին |tert.am|

tert.am: Ադրբեջանի և Հայաստանի միջև ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ սկզբունքների հարգման վրա հիմնված բարիդրացիական հարաբերությունների հաստատումը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման միակ ճանապարհն է։ Այս մասին դեկտեմբերի 11-ին Բրյուսելում Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Ինչպես նշում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի ԱԳՆ հայտարարությանը, հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող և տարածաշրջանային մի շարք հարցեր։ Ադրբեջանի ԱԳ նախարարը Բորելին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն ու նշել վերջին միջոցառումների դրական ազդեցությունն այդ գործընթացում վստահություն ձևավորելու հարցում։ Հանդիպմանը Բայրամովը նաև ընդգծել է, որ Ադրբեջանը բարձր է գնահատում կարգավորման գործընթացում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերը, սակայն միևնույն ժամանակ նա նաև դժգոհել է՝ «Եվրամիության որոշ պաշտոնյաների կողմնակալ հայտարարությունները խաթարում են այս գործընթացում Եվրամիության անաչառ միջնորդի դերը»։
10:12 - 12 դեկտեմբերի, 2023
Կարևոր է ուշադրություն դարձնել Հայաստանին. Ժոզեպ Բորել
 |1lurer.am|

Կարևոր է ուշադրություն դարձնել Հայաստանին. Ժոզեպ Բորել |1lurer.am|

1lurer.am: Բրյուսելում մեկնարկել է ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստը՝ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի նախագահությամբ։ Նիստի մեկնարկից առաջ Բորելը նշել է, որ իր առաջին հանդիպումը մինչև ԵՄ Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների համաժողովը, լինելու է Հայաստանի արտգործնախարարի հետ: Նրա խոսքով՝ վերջին հանդիպումից հետո տարածաշրջանում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, շատ գործընթացներ են տեղի ունեցել: «Կարևոր է ուշադրություն դարձնել այդ գործընթացներին և, մասնավորապես, Հայաստանին, որը շարունակում է մնալ ծանր իրավիճակում: Այն մեր ամուր աջակցության կարիքն ունի: Պետք է տեսնենք՝ ինչպես կարող ենք ավելացնել և շարունակել մեր ներգրավվածությունը, քանի որ խոսքը մեր արևելյան սահմանի մասին է»,- նշել է Բորելը:
14:16 - 11 դեկտեմբերի, 2023
«ԵՄ-ն հանձնառու է աջակցելու խաղաղության ջանքերին»․ Բորել |azatutyun.am|

«ԵՄ-ն հանձնառու է աջակցելու խաղաղության ջանքերին»․ Բորել |azatutyun.am|

azatutyun.am:ԵՄ-ն համաձայն է՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա և Եվրամիությունը հանձնառու է աջակցելու այդ ջանքերին, X-ի իր էջում գրել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ողջունելով Երևանի և Բաքվի համատեղ հայտարարությունը կալանավորների փոխադարձ ազատ արձակման և վստահության ամրապնդման այլ միջոցների մասին։ Բորելը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա համատեղ հայտարարությունը կարևոր քաղաքական քայլ է որակել։ Երեկ Հայաստանի վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի նախագահի վարչակազը համատեղ հայտարարությամբ տեղեկացրեցին, որ Հայաստանն ազատ է արձակում 2 ադրբեջանցի, Ադրբեջանը՝ 32 հայ զինծառայողների։ Երևանն ու Բաքուն միևնույն ժամանակ շեշտեցին՝ համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատեցին ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը:
09:44 - 08 դեկտեմբերի, 2023
Դեկտեմբերի 11-ին տեղի կունենա ԵՄ «Արևելյան գործընկերության» ԱԳ նախարարների համաժողովը
 |azatutyun.am|

Դեկտեմբերի 11-ին տեղի կունենա ԵՄ «Արևելյան գործընկերության» ԱԳ նախարարների համաժողովը |azatutyun.am|

azatutyun.am: Դեկտեմբերի 11-ին երեկոյան ժամը 6-ին Բրյուսելում տեղի կունենա 2009 թվականին Եվրոպական միության նախաձեռնած «Արևելյան գործընկերության» արտաքին գործերի նախարարների համաժողովը: Միջոցառմանը կմասնակցեն ծրագրին անդամակցող վեց պետություններից հինգի՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերտատեսչությունների ղեկավարները: Պատժամիջոցների ենթարկված Բելառուսը վերջին տարիներին հրավերներ չի ստանում: Համաժողովում նախագահելու է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: Հանդիպմանը կմասնակցի նաև ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհելին։ Նախարարները պետք է կարծիքներ փոխանակեն «Արևելյան գործընկերության» ծրագրերի իրականացման վերաբերյալ, քննարկեն կատարած աշխատանքները և 2024 թվականի առաջնահերթությունները: Նախարարներին ուղերձներով կդիմեն նաև «Արևելյան գործընկերության» Քաղաքացիական հասարակության ֆորումի ներկայացուցիչները:
18:42 - 07 դեկտեմբերի, 2023
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը մեղադրել է Բորելին՝ «բացահայտ կողմնակալ դիրքորոշման» համար |1lurer.am|

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը մեղադրել է Բորելին՝ «բացահայտ կողմնակալ դիրքորոշման» համար |1lurer.am|

<di1lurer.am: v>Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն մեղադրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին՝ Ադրբեջանի նկատմամբ «բացահայտ կողմնակալ դիրքորոշման» համար։   Երեկ Բորելը, անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, հայտարարել էր, որ վաղուց սառեցված հակամարտության ելքը Ադրբեջանը վճռեց ռազմական միջամտությամբ, ինչը մեկ շաբաթում 150 հազար մարդու ստիպեց տեղահանվել:   Այխան Հաջիզադեն ընդգծել է, որ ԵՄ պաշտոնյան հերթական անգամ սխալ տեսակետ է հայտնել և խեղաթյուրել իրականությունը, ինչը, նրա խոսքով, վկայում է վտանգավոր միտումների մասին։    «Միևնույն ժամանակ, Բորելի նման կեղծ հայտարարությունները խաթարում են ԵՄ միջնորդական ջանքերը և Շառլ Միշելի առաքելությունը։ Եվս մեկ անգամ կոչ ենք անում ԵՄ ներկայացուցչին վերջ տալ նման սադրիչ հայտարարություններին»,- պնդել է ադրբեջանցի պաշտոնյան։   Տարածաշրջանում լարվածության համար Հաջիզադեն հերթական անգամ մեղադրել է Հայաստանին:    Ավելի վաղ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ԵՄ պատգամավորներից մեկի գրավոր հարցին ի պատասխան, նշել է, որ Եվրամիությունը դատապարտել է 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում և ափսոսանք հայտնել զոհերի և Ղարաբաղի հայերի զանգվածային տեղահանման համար։ «ԵՄ-ն մոբիլիզացնում է ջանքերը՝ Ղարաբաղի հայերին մարդասիրական օգնություն տրամադրելու համար։ 2023 թվականի հոկտեմբերին Եվրահանձնաժողովը հայտարարել էր ավելի քան 12 միլիոն եվրոյի լրացուցիչ մարդասիրական օգնություն հատկացնելու մասին։ ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում պաշտպանել և երաշխավորել Ղարաբաղի հայերի իրավունքները, ներառյալ՝ տեղահանվածների համար իրենց տներ վերադառնալու իրավունքը: Պետք է պաշտպանել տեղի հայերի ունեցվածքն ու մշակութային ժառանգությունը: Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի երկու առաքելություններից հետո ԵՄ-ն նաև կոչ է անում տեղում մշտական միջազգային ներկայություն հաստատել»,- նշել է Բորելը: Նրա խոսքով՝ ԵՄ-Ադրբեջան համագործակցությունը հիմնված է մարդու իրավունքների և ԵՄ արժեքների հարգման վրա: Գործող բազմամյա ֆինանսական շրջանակի համաձայն՝ 2021-2023 թվականներին Ադրբեջանին տրամադրվող տարեկան դրամաշնորհային օգնությունն այսօրվա դրությամբ կազմել է 15 միլիոն եվրո: Այս հիմնադրամներն աջակցում են Ադրբեջանում ԵՄ ռազմավարական առաջնահերթություններին, ինչպիսիք են քաղաքացիական հասարակության աջակցությունը, անցումը «կանաչ տնտեսության» և կառավարման բարեփոխումները: Նա հավելել է, որ թեև Ադրբեջանի հետ համագործակցությունն էներգետիկայի ոլորտում նպաստում է էներգակիրների մատակարարումների դիվերսիֆիկացման ԵՄ քաղաքականությանը՝ Միության կառույցները շարունակում են դիտարկել իրավիճակը տեղում և զգուշացրել են՝ զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից, այդ թվում՝ Հայաստանի տարածքի դեմ։ «ԵՄ-ի ընդհանուր նպատակը մնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատումը»,- եզրափակել է Բորելը։
12:57 - 06 դեկտեմբերի, 2023
Միրզոյանն ու Բորելը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության հարցեր

Միրզոյանն ու Բորելը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության հարցեր

Նոյեմբերի 29-ին Սկոպյեում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի ընդլայնման հարցեր։ Արարատ Միրզոյանը և Ժոզեպ Բորելը հանգամանալից անդրադարձել են այդ ուղղությամբ առկա հեռանկարներին և գործադրվող ջանքերին՝ ի նպաստ ՀՀ-ԵՄ առավել մերձեցման և քաղաքացիների համար շոշափելի արդյունքների ապահովման։ Անդրադարձ է կատարվել ԵՄ և ԵՄ անդամ պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Երևանում և Բրյուսելում վերջին շրջանում կայացած արդյունավետ քննարկումներին՝ արձանագրելով ՀՀ-ԵՄ հավակնոտ օրակարգի կյանքի կոչման հարցում կողմերի ունեցած պատրաստակամությունը, իրականացվող քայլերը։ Ի շարունակություն հոկտեմբերին Գրանադայում ունեցած հանդիպման՝ ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության հարցեր։ Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ որևէ նկրտումների զսպման, տարածաշրջանային ներառական ծրագրերի իրագործման և հարատև կայունության հաստատմանն ուղղված դիվանագիտական ջանքերի կարևորությունը։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը: Անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչության կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերին, այդ թվում՝ միջազգային գործընկերների կայոուն ներգրավածությամբ։
12:00 - 30 նոյեմբերի, 2023