Իսրայել

Իսրայելի պետությունը ստեղծվել է 1948 թվականի մայիսի 14-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ, ըստ որի Մեծ Բրիտանիայի ենթամանդատային Պաղեստինը հռչակվում էր անկախ եւ նրա տարածքում ստեղծվում էին երկու ինքնուրույն՝ արաբական եւ հրեական պետություններ։

Հրեական պետությանը՝ Իսրայելին, հատկացվում էր 14 հզ. կմ2 (Պաղեստինի տարածքի 56%) տարածություն՝ խառը բնակչությամբ։ Երուսաղեմը հանձնվում էր ՄԱԿ-ի կառավարմանը։ 1948 թվականի մայիսին Իսրայելում ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, որը կազմված էր բացառապես սիոնիստական կուսակցությունների ներկայացուցիչներից։ Կառավարության առաջին իսկ՝ «Անկախության դեկլարացիայով» սիոնիզմը հռչակվեց Իսրայելի պաշտոնական գաղափարախոսություն եւ քաղաքականություն։

Արաբա-իսրայելական պատերազմներից հետո` 1974 թվականի հունվարին եւ 1975 թվականի սեպտեմբերին Եգիպտոսի, իսկ 1974 թվականի մայիսին Սիրիայի հետ Իսրայելը կնքեց զորքերի տարանջատման եւ նրանց միջեւ բուֆերային գոտիներ ստեղծելու համաձայնագրեր։ 1979 թվականին Եգիպտոսը՝ առաջին արաբական երկիրն էր, որը խաղաղության դաշինք կնքեց Իսրայելի հետ։ Արդյունքում, Իսրայելը Սինայի թերակղզին Եգիպտոսին հետ վերադարձրեց։ Հորդանանը եւ Իսրայելը խաղաղության դաշինք կննքեցին 1994 թվականին։ Իսկ 2005 թվականին Իսրայելը իր բանակը դուրս բերեց Գազայի շրջանից։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը դեմ է քվեարկել Իսրայելին օգնության տրամադրմանը՝ առանց Ուկրաինայի
 |armenpress.am|

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը դեմ է քվեարկել Իսրայելին օգնության տրամադրմանը՝ առանց Ուկրաինայի |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը մերժել է հանրապետականների առաջարկած օրինագիծը, որը նախատեսում էր օգնության ցուցաբերում Իսրայելին՝ առանց Ուկրաինային աջակցելու համար միջոցներ հատկացնելու։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 250 օրենսդիր, դեմ՝ 180։ Չնայած «կողմ» ձայների գերակշռությանը, օրինագիծը չի հաստատվել, քանի որ այն ներկայացվել էր արագացված ընթացակարգով, և դրա հաստատման համար անհրաժեշտ էին կոնգրեսականների երկու երրորդի ձայները։ Փետրվարի 3-ին մի խումբ հանրապետական ​​կոնգրեսականներ ներկայացրել էին փաստաթուղթ, որը նախատեսում էր Իսրայելին 17,6 միլիարդ դոլարի օգնություն՝ առանց Ուկրաինային աջակցելու համար լրացուցիչ միջոցներ հատկացնելու։ Ամերիկյան վարչակազմը վճռականորեն դեմ է արտահայտվել նախաձեռնությանը։ Սպիտակ տունը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վետո կդնի օրինագծի վրա, եթե Կոնգրեսը հաստատի այն։ Կոնգրեսի անդամներն ամիսներ շարունակ փորձում են անվտանգության աջակցություն ուղարկել արտասահման, մասնավորապես՝ Ուկրաինա։ Հանրապետականների և դեմոկրատների միջև տարաձայնությունները կապված են Մեքսիկայի հետ սահմանի ամրապնդման միջոցների և միգրացիոն քաղաքականության խստացման հետ։ Հանրապետականները պահանջում են խստացնել Մեքսիկայի հետ սահմանի հսկողությունը՝ դա դարձնելով նախապայման Ուկրաինային ցանկացած լրացուցիչ օգնության քննարկման համար։ Բայդենը Կոնգրեսին երկու անգամ դիմել է աջակցության փաթեթը հաստատելու հարցով։
12:06 - 07 փետրվարի, 2024
Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստինի անկախությունը |hetq.am|

Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստինի անկախությունը |hetq.am|

hetq.am: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ Լոնդոնը կարող է ճանաչել Պաղեստինի անկախությունը՝ չսպասելով այդ հարցի շուրջ իսրայելա-պաղեստինյան բանակցությունների արդյունքին: Բրիտանացի նախարարի խոսքերը մեջբերել է Sky News-ը։ «Մենք միշտ ասել ենք, որ հավատում ենք երկու պետությունների գոյության վերաբերյալ որոշմանը՝ անվտանգ Իսրայել իր սահմանների ներսում և անվտանգ և կայուն Պաղեստին իր սահմանների ներսում <...> Մեծ Բրիտանիան, այլ երկրների հետ միասին, կճանաչեր Պաղեստինը որպես պետություն և կճանաչեր Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին»,- հայտարարել է Քեմերոնը։  Մինչ այդ Քեմերոնն ընդգծել էր, որ Մեծ Բրիտանիան աջակցում է Իսրայելին հոկտեմբերի 7-ին Հրեական պետության տարածքի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման պատճառով: Նա նաև կարևորել էր հումանիտար հրադադարի շուրջ երկխոսությունը: «Պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները պատանդներին փրկելու ու այդ անկլավ օգնություն հասցնելու համար»,- հավելել էր Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը։ Դեկտեմբերի կեսերին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունաքը հայտարարել էր, որ Գազայի հատվածում քաղաքացիական բնակչության շրջանում տուժածների թիվը չափազանց մեծ է։
19:04 - 03 փետրվարի, 2024
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելից պահանջում է պաղեստինցիների ցեղասպանությունից խուսափելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել
 |azatutyun.am|

ՄԱԿ-ի դատարանն Իսրայելից պահանջում է պաղեստինցիների ցեղասպանությունից խուսափելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել |azatutyun.am|

azatutyun.am: Հաագայի Արդարադատության միջազգային դատարանը կշարունակի քննարկել Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) հայցն ընդդեմ Իսրայելի՝ 1948 թվականի Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիան խախտելու մեղադրանքով: Դատարանը Գազայի հատվածում ռազմական գործողությունների առնչությամբ ՀԱՀ-ի որոշ պնդումներ ուշադրության է արժանացրել, հայտարարվել է այսօր տեղի ունեցած դատական նիստում։ Դատարանը նաև հայտնել է, որ Իսրայելի դեմ հրատապ ժամանակավոր միջոցների մասին որոշումներ է կայացրել, սակայն չի պահանջել ամբողջությամբ դադարեցնել ռազմական գործողությունը Գազայի հատվածում «Համաս» խմբավորման դեմ, որն ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ճանաչված է ահաբեկչական կազմակերպություն: Դատարանը մասնավորապես Իսրայելից պահանջել է միջոցներ ձեռնարկել՝ կանխելու պաղեստինյան բնակչության ցեղասպանությունը, թույլ չտալ ցեղասպանության կոչեր, չոչնչացնել Գազայում կատարված հնարավոր հանցագործությունների ապացույցները, ինչպես նաև օգնել Գազայի հատվածում հումանիտար իրավիճակի բարելավմանը։ Իսրայելից պահանջվում է նաև բացահայտել և քրեական պատասխանատվության ենթարկել պաղեստինցիների դեմ ենթադրյալ հանցագործություններ կատարած անձանց: Իսրայելը պարտավոր է մեկ ամսից դատարանին զեկուցել ձեռնարկված միջոցների մասին։ Առանձին-առանձին դատարանը պահանջել է անհապաղ ազատ արձակել Գազայի հատվածում «Համաս»-ի և այլ զինված խմբավորումների պատանդներին:
18:06 - 26 հունվարի, 2024
Իսրայելը պնդում է՝ Գազայում պարենի պակասի պատճառը սննդի բաշխման մեջ է
 |amerikayidzayn.com|

Իսրայելը պնդում է՝ Գազայում պարենի պակասի պատճառը սննդի բաշխման մեջ է |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com:  «Համասի» ենթակայությամբ գործող Գազայի առողջապահության նախարարության տվյալներով, շրջանում զոհերի թիվն անցել է 25 հազարը։ ՄԱԿ-ը զգուշացրել է Գազայի հատվածում սովի և համաճարակի աճող վտանգի մասին: Ի պատասխան, Իսրայելը պնդում է՝ Գազա բավարար քանակությամբ է սնունդ մտնում, և խնդիրը պարենի բաշխման մեջ է։ ՄԱԿ-ի ներկայացմամբ, Գազայում մադասիրական իրավիճակը շարունակում է վատթարանալ, և պարենի պակասն ու հիվանդությունները կանգնած են ազգաբնակչության առջև: «Մարդիկ մահանում են ոչ միայն ռումբերից ու փամփուշտներից, այլև՝ սննդի և մաքուր ջրի բացակայությունից, առանց հոսանքի և դեղորայքի հիվանդանոցներում, հյուծիչ գաղթից՝ մարտերից խուսափելու համար»,- ասում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Կազմակերպությունը նախազգուշացնում է՝ Գազայի 2,3 միլիոն բնակիչներ գտնվում են սովի շեմին, մոտ 380 հազարն արդեն իսկ բախվել է պարենային սուր պակասին: Այդուհանդերձ, Իսրայելի պաշտպանության նախարարության կազմում գործող «COGAT» («The Coordinator of Government Activities in the Territories») ստորաբաժանման ներկայացուցիչները պնդում են՝ հրեական պետությունը անում է հնարավորը՝ թույլատրելու մեծաքանակ մարդասիրական օգնության մուտքը Գազա, այդ թվում՝ բացելով պաղեստինյան այդ շրջան տանող երկրորդ անցակետը՝ միջազգային աջակցության հոսքն ընդլայնելու համար։ Պաղեստինյան շրջաններում քաղաքացիական հարցերով զբաղվող այդ ստորաբաժանման ներկայացմամբ, խնդիրը Գազայի հատվածում պարենի բաշխման մեջ է՝ «Համասի» զինյալները գողանում են օգնության մի մասը, իսկ ՄԱԿ-ը չի կարողանում արդյունավետ իրականացնել բաշխումը: «Գիտենք, որ [իրականում] Գազայում մարդասիրական իրավիճակն ավելի բարվոք է, քան ներկայացնում է «Համասը»։ Նաև նշեմ՝ Գազայի հատվածում գործող մարդասիրական կազմակերպություններում առկա են որոշակի խնդիրներ»,- ասում է «COGAT»-ի արտաքին կապերի ղեկավար Յոթամ Շեֆերը։ «Համասն» ու ՄԱԿ-ը անարձագանք են թողել վերոհիշյալի առնչությամբ «Ամերիկայի ձայնի» հարցումները: «COGAT»-ի տվյալներով, անցած տարվա հոկտեմբերի 7-ից առաջ առաջ օրական 400-500, այդ թվում՝ սնունդ տեղափոխող 70-80 բեռնատարներ էին Իսրայելից մուտք գործում Գազա: Այժմ օրական միջինը շուրջ 200 բեռնատար է անցնում Գազայի հատված, և դրանցից մոտ 150-ը ամբողջությամբ բեռնված են պարենով: Ի հավելումն, ԱՄՆ կողմից վերջերս հայտարարված համաձայնությամբ, իսրայելական Աշդոդ նավահանգստից մեծ քանակությամբ ալյուր է առաքվելու Գազայի հացի գործարաններ, որոնք ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շնորհիվ օրական արտադրում են 2 միլիոն հատ պիտա տեսակի հաց: Սննդի պակասը միակ խնդիր չէ։ Պաղեստինցի պաշտոնյաների ներկայացմամբ, Գազայի հարավում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո գործող դպրոցներում, ապաստարաններում բացակայում են սանիտարական տարրական պայմանները, ինչն էլ հիվանդությունների տարածման բուն է: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
09:51 - 24 հունվարի, 2024
Լավրովն ասել է՝ ինչու է անհրաժեշտ Պաղեստին պետության ստեղծումը
 |tert.am|

Լավրովն ասել է՝ ինչու է անհրաժեշտ Պաղեստին պետության ստեղծումը |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ արաբական և մուսուլմանական աշխարհին ավելի ու ավելի շատ դաժանություն է սպասելու, քանի դեռ չի ստեղծվել Պաղեստին պետություն։ Այս մասին նա խոսել է CBS-ին տված հարցազրույցում։«Ես համոզված եմ, որ քանի դեռ չկա արդարություն, քանի դեռ չի ստեղծվել Պաղեստին պետություն,  ավելի ու ավելի շատ դաժանություններ տեղի կունենան Պաղեստինում կամ արաբական ու մուսուլմանական աշխարհի այլ մասերում»,-ասել է նախարարը։ Նշվում է, որ  Լավրովը Լիբանանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Աբդալլահ Բու Հաբիբի հետ հանդիպման ժամանակ ընդգծել էր, որ Լիբանանը չպետք է ներքաշվի պաղեստինա-իսրայելական հակամարտության մեջ։Լավրովը նաև իր մտահոգությունն էր հայտնել հակամարտության սրման վերաբերյալ և կոչ էր արել հավաքական ջանքեր գործադրել Գազայում հրադադարի հասնելու և հումանիտար խնդիրները լուծելու համար։
09:52 - 23 հունվարի, 2024
Իրանի ԱԳ նախարար. Իրանի ռազմական խորհրդականները կրկնապատկելու են իրենց հակաահաբեկչական գործունեությունը |news.am|

Իրանի ԱԳ նախարար. Իրանի ռազմական խորհրդականները կրկնապատկելու են իրենց հակաահաբեկչական գործունեությունը |news.am|

news.am: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ իրանցի ռազմական խորհրդականների հակաահաբեկչական գործունեությունը կշարունակվի կրկնապատիկ ուժով։ «Իրանի ռազմական խորհրդականների գործունեությունը ահաբեկչության դեմ պայքարի և տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում կակտիվանա»,- գրել է Ամիր Աբդոլլահիանը X-ի իր միկրոբլոգում՝ մեկնաբանելով Սիրիային իսրայելական հարվածի հետևանքով իրանցի հինգ ռազմական խորհրդականների զոհվելու փաստը։ Իրանի արտգործնախարարը նշել է, որ Իսրայելը «ահաբեկչական շարժումների գլխավոր աջակիցն է և տարածաշրջանային անվտանգության գլխավոր թշնամին» և ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։ Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 20-ին, Դամասկոսում բնակելի շենքին իսրայելական հարվածի հետևանքով սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 4 ռազմական խորհրդական։ Ավելի ուշ Թեհրանը հայտարարել է նաև հինգերորդ ռազմական խորհրդականի մահվան մասին՝ հարվածի հետևանքով ստացած ծանր վնասվածքների պատճառով։
13:04 - 21 հունվարի, 2024
ԵՄ-ն Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման ծրագիր է մշակել. Euractiv |tert.am|

ԵՄ-ն Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման ծրագիր է մշակել. Euractiv |tert.am|

tert.am: Եվրամիությունը մշակել է Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության համապարփակ կարգավորման ծրագիր։  Այս մասին հայտնում է «Euractiv» պորտալը՝ հղում անելով ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պատրաստած փաստաթղթի նախագծին։ «Հաշվի առնելով ներկա իրավիճակը և, չնայած ակնհայտ դժվարություններին ու անորոշություններին, եկել է ժամանակը պատրաստվելու իսրայելա-պաղեստինյան համապարփակ խաղաղությանը»,-ասվում է փաստաթղթի նախագծի ներածությունում։ Տասը կետից բաղկացած ծրագիրը նախանշում է մի քանի քայլ, որ կարող են ի վերջո խաղաղություն բերել Գազայի հատվածին, ստեղծել անկախ Պաղեստին պետություն, կարգավորել հարաբերությունները Իսրայելի և արաբական աշխարհի միջև և երաշխավորել երկարաժամկետ անվտանգությունը տարածաշրջանում։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 
17:52 - 20 հունվարի, 2024
Նեթանյահուն ասել է, որ միշտ դիմադրելու է Պաղեստին պետության ստեղծմանը |tert.am|

Նեթանյահուն ասել է, որ միշտ դիմադրելու է Պաղեստին պետության ստեղծմանը |tert.am|

tert.am: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է Պաղեստինի պետականության հեռանկարը Գազայում Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմի ավարտից հետո՝ խոստանալով այդ հարցում դիմակայել Միացյալ Նահանգներին, որի ղեկավարությունը հրապարակավ հայտարարություններում նշել է, որ Իսրայելի կողքին պետք է նաև Պաղեստին պետություն ստեղծվի, գրում է timesofisrael.com-ը:Նեթանյահուն հայտարարել է, որ ինքը Միացյալ Նահանգներին ասել է, որ դեմ է Գազայում հակամարտության ավարտից հետո Պաղեստին պետության ստեղծմանը:Նրա խոսքով՝ Իսրայելի քաղաքացիների մեծ մասը դեմ է պաղեստինյան պետության ստեղծմանը, և ինքը միշտ կդիմադրի դրան:Մամուլի ասուլիսում Նեթանյահուն խոստացել է շարունակել հարձակումը Գազայում «մինչև լիակատար հաղթանակ»՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը և մնացած իսրայելցի պատանդների վերադարձը, ավելացնելով, որ դա կարող է տևել «ավելի շատ ամիսներ»:
13:07 - 19 հունվարի, 2024