Իտալիա

Իտալիան (պաշտոնապես Իտալիայի Հանրապետություն) ունիտար խորհրդարանական հանրապետություն է Եվրոպայում: Տարածքը 301.338 կմ քառակուսի է։ 61 միլիոն բնակչությամբ չորրորդ ամենախոշոր բնակչություն ունեցող երկիրն է Եվրոպական միությունում:

Իտալիան գտնվում է Հարավային Եվրոպայում` զբաղեցնելով Ապենինյան թերակղզու ողջ տարածքը: Հյուսիսում սահմանակից է Ֆրանսիային, Շվեյցարիային, Ավստրիային եւ Սլովենիային: Հյուսիսում իտալական սահմանն ավարտվում է Ալպերի մոտ՝ ներառելով Պադանի եւ Վենետիկի հարթավայրերը: Իտալիայի կազմի մեջ են մտնում Ապենինյան ողջ թերակղզին, ինչպես նաեւ միջերկրածովյան Սիցիլիա, Սարդինիա եւ հարակից մանր կղզիները: Սան Մարինոն եւ Վատիկանը, որոնք ինքնիշխան պետություններ, Իտալիայի կազմում գտնվող անկլավներ են: Իսկ Կամպիոնե դ’Իտալիան իտալական էքսկլավ է, որը գտնվում է Շվեյցարիայում:

Իտալիան, սկսած 1946-ի հունիսի 2-ից ունիտար խորհրդարանական պետություն է, երբ 1946-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքում միապետությունը լուծարվել է: Երկրի գլուխը նախագահն է: Ներկայումս այդ պաշտոնը զբաղեցնում է Սերջիո Մատարելլան: Երկրի նախագահը ընտրվում է խորհրդարանի կողմից՝ 7 տարի ժամկետով:  Իտալիան ունի խորհրդարանական կառավարություն, որը հիմնված է համամասնական ներկայացուցչության ընտրական համակարգի վրա: Խորհրդարանը երկպալատ է: Ստորին պալատը Իտալիայի պատգամավորների պալատն է, իսկ վերին պալատը՝ Սենատը, որը տեղակայված է Պալացցո Մադամա նստավայրում: Երկու պալատներն էլ ունեն միեւնույն իրավասությունները: 

Իտալիայի բնակչության մեծ մասը կաթոլիկներ են, չնայած, որ 1985 թվականից երկիրը չունի պետական կրոն:
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Իտալիա

ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Իտալիա

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 23-ին աշխատանքային այցով ժամանել է Իտալիայի Հանրապետություն:Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ հայկական պատվիրակությունն այցելել է Սուրբ Ղազար կղզի, հանդիպել Մխիթարյան միաբանության հայրերի հետ և ծանոթացել կենտրոնի բարձրարժեք մշակութային ժառանգությանն ու ներկայիս գործունեությանը: Անմիջական մթնոլորտում Հանրապետության նախագահը զրուցել է միաբանության հայրերի և հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին: Նա շեշտել է, որ հնարավորության սահմաններում պատրաստակամ է աջակցել և նպաստել խոշոր կրոնամշակութային կենտրոնի գործունեության հանրահռչակմանն ու զարգացմանը: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ ավանդույթ է դարձել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարության՝ Իտալիա այցերի ընթացքում Վենետիկ այցելությունը, ինչը լավագույն առիթ է ևս մեկ անգամ արժևորելու Վենետիկում հայ ժողովրդի, և մասնավորապես՝ Մխիթարյան հայրերի անգերագնահատելի հոգևոր մշակութային ժառանգությունը, որը պատկանում է ոչ միայն հայերին և իտալացիներին, այլև համաշխարհային նշանակություն ունի։ Վահագն Խաչատուրյանը շեշտել է՝ նաև այս պատմամշակութային ժառանգության շնորհիվ է բյուրեղացել հայ-իտալական բարեկամությունը և նշանակալիորեն զարգացել երկու պետությունների միջև արդյունավետ ու բազմաշերտ համագործակցությունը։Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է նաև Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոսություն։ ՀՀ պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանը, ողջունելով նախագահին, նշել է, որ մեծ պատիվ է իր համար Վենետիկի ՀՀ պատվո հյուպատոսությունում հյուրընկալել նախագահ Վահագն Խաչատուրյանին: Հանդիպման ընթացքում հյուպատոս Գագիկ Սարուխանյանը նախագահին է ներկայացրել հյուպատոսության օրակարգային հարցերն ու ծրագրերը:Հուլիսի 23-26-ին Իտալիայի Հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ կունենա Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի, Իտալիայի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ: Նախատեսված է Վահագն Խաչատուրյանի մասնակցությունը Ամբրոզետտի ուղեղային կենտրոնի և Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի եվրոպական խորհրդի (ECAM Council)՝ «Global Leaders today: multilateralism for a better future» խորագրով միջոցառմանը:
10:24 - 24 հուլիսի, 2023
Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան կապակցությամբ

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին՝ Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։ Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ձերդ գերազանցություն, Խոր ցավով տեղեկացա Իտալիայի նախկին վարչապետ, «Առաջ Իտալիա» կուսակցության առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան մասին: Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Իտալիայի բարեկամ ժողովրդին, Բեռլուսկոնիի ընտանիքին և մերձավորներին: Պարոն Բեռլուսկոնին նշանակալի ներդրում է ունեցել Իտալիայի շարունակական առաջընթացի ապահովման և հայ-իտալական բազմադարյա հարաբերությունների զարգացման գործում: Վշտակցում եմ անվանի քաղաքական գործչի հարազատներին և մերձավորներին այս անդառնալի կորստի պահին»:
17:31 - 14 հուլիսի, 2023
Միլանի ծերանոցում հրդեհ է բռնկվել. կան զոհեր ու տուժածներ |armtimes.com|

Միլանի ծերանոցում հրդեհ է բռնկվել. կան զոհեր ու տուժածներ |armtimes.com|

armtimes.com: Միլանի ծերանոցում բռնկված հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Այս մասին հայտնել է Միլանի քաղաքապետ Ջուզեպե Սալան՝ նշելով, որ հրդեհը բռնկվել է սենյակներից մեկում, սակայն կրակը չի տարածվել շենքում: Մարդիկ զոհվել են ծխի տարածման հետևանքով: Ըստ քաղաքապետի՝ ծերանոցը տնօրինում է մասնավոր ընկերությունը։ Մարզային շտապօգնության ծառայության տվյալներով՝ հիվանդանոցներ է ընդունվել 81 մարդ, նրանցից երկուսի վիճակը ծանր է։ Բոլորի մոտ առկա է թունավորում՝ առանց այրվածքների հետքերի։ «Հրշեջները բացառում են հրկիզման հավանականությունը, հավանաբար դժբախտ պատահար է եղել»,- հաղորդել է «La Repubblica»-ն: Հրդեհված ծերանոցում 173 հիվանդ է գտնվել։ Զոհերի տարիքը տատանվում է 56-ից 87։ Այն սենյակում, որտեղից, ենթադրաբար, բռնկվել է հրդեհը, հայտնաբերվել է երկու կնոջ դի։
12:34 - 07 հուլիսի, 2023
Քննարկվել են հայ-իտալական մշակութային կապերի նոր հեռանկարները

Քննարկվել են հայ-իտալական մշակութային կապերի նոր հեռանկարները

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ հայ-իտալական փոխառնչությունները պատմական հենք ունեն, և այդ կապն ամրապնդվել է տարբեր ոլորտներում շարունակական համագործակցությամբ: «Այս հանդիպումը ևս մեկ հնարավորություն է՝ ընդլայնելու նոր համագործակցությունների հեռանկարները: Մենք պատրաստակամ ենք քննարկելու համատեղ նոր ծրագրերի և գաղափարների իրականացումը»,- ասել է նախարարը: ՀՀ-ում Իտալիայի դեսպանն իր հերթին նշել է, որ երկու երկրների միջև փոխգործակցությունը սկսվում է մշակութային հարաբերություններից, և Իտալիայի հետ Հայաստանի համագործակցությունն առավել ակտիվ է մշակութային ոլորտում:  Կողմերը քննարկել են տարաբնույթ միջոցառումների շրջանակում հայ-իտալական մշակութային կապերի զարգացման հեռանկարները, երկու երկրների մշակութային արժեքների՝ ձեռագրերի, արվեստի նմուշների հանրահռչակելու, ճանաչելի դարձնելու հնարավորությունները: Իտալացի գործընկերները կարևորել են նաև նշագրերի վերականգնման հարցում հայկական փորձը և դրա փոխանցման անհրաժեշտությունը: Հանդիպմանը քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
14:26 - 04 հուլիսի, 2023
Նա նշանակալի ներդրում է ունեցել հայ-իտալական բազմադարյա հարաբերությունների զարգացման գործում․ Փաշինյանի ցավակցական հեռագիրը

Նա նշանակալի ներդրում է ունեցել հայ-իտալական բազմադարյա հարաբերությունների զարգացման գործում․ Փաշինյանի ցավակցական հեռագիրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին՝ Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ձերդ գերազանցություն, Խոր ցավով տեղեկացա Իտալիայի նախկին վարչապետ, «Առաջ Իտալիա» կուսակցության առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան մասին: Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Իտալիայի բարեկամ ժողովրդին, Բեռլուսկոնիի ընտանիքին և մերձավորներին: Պարոն Բեռլուսկոնին նշանակալի ներդրում է ունեցել Իտալիայի շարունակական առաջընթացի ապահովման և հայ-իտալական բազմադարյա հարաբերությունների զարգացման գործում: Վշտակցում եմ անվանի քաղաքական գործչի հարազատներին և մերձավորներին այս անդառնալի կորստի պահին»:
11:35 - 14 հունիսի, 2023
Միհրան Պողոսյանի հայտարարությունը 1 տոննա կոկաինի վերաբերյալ

Միհրան Պողոսյանի հայտարարությունը 1 տոննա կոկաինի վերաբերյալ

ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը հայտարարություն է տարածել 1 տոննա թմրամիջոց ներկրելու վերաբերյալ ԱԱԾ հաղորդագրության եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության առնչությամբ, թե կոկաինի հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող ընկերություն է, որի սեփականատերը հետախուզման մեջ գտնվող նախկին պատգամավոր է։ Ստորեւ՝ Պողոսյանի հայտարարությունը։ Հայաստանում մեծ չափաբաժին թմրամիջոցի հայտնաբերման վերաբերյալ շրջանառվող լուրերի կապակցությամբ․ Սույն թվականի մայիսի 13-ին՝ տեղեկանալով ՀՀ տարածքում գտնվող բանանի պահեստում շուրջ 1 տոննա կասկածելի զանգվածի առկայության մասին, անմիջապես ձեռնամուխ եմ եղել համապատասխան քայլեր ձեռնարկելուն։ Մասնավորապես, զանգահարել եմ ՀՀ ԱԱԾ տնօրենի ընդունարան, արդյունքի չհասնելով՝ քիչ անց ձայնայաին հաղորդագրություն եմ ուղարկել ԱԱԾ տնօրենի բջջային հեռախոսահամարին, որից հետո՝ կարճ ժամանակ անց, Արմեն Աբազյանը զանգահարել է ինձ։ Հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել եմ նրան, որ բանանի ներմուծմամբ զբաղվող իմ մտերիմի ընկերության աշխատակիցները կոնտեյների մեջ՝ ակնկալվող բանանի փոխարեն, հայտանաբերել են խոշոր ծավալի անհայտ ծագման փոշենման զանգված։ Տեղեկացրել եմ նաև, որ ընկերության տնօրնը՝ փաստաբանական խմբի հետ միասին, ԱԱԾ շենքի դիմաց է  և ցանկանում է հաղորդում տալ։ԱԱԾ պետին խնդրել եմ ընդունել հաղորդումն ու արագ ընթացք տալ գործին։ Եվ այս պարագայում, խախտելով գաղտնիության և անձի պաշտպանության իրավունքը, ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում այն մարդկանց նկատմամբ՝ ովքեր ահազանգել են դեպքի մասին։Բոլորին հասկանալի է, որ մարդիկ, ովքեր ցուցաբերելով իրական քաղաքացիական գիտակցություն, պատկան մարմիններին տեղեկացրել են 1 տոննա կոկաինի առկայության և գտնվելու վայրի մասին, կարող են ունենալ անձնական անվտանգության խնդիրներ։ Ելնելով մի շարք գործոններից առայժմ ձեռնպահ կմնամ այլ մանրմասներ ներկայացնելուց՝ հորդորելով պատկան մարմիններին անտեղի մարդկանց չքաշքշել։ ՀՀ համապատասխան ծառայությունները հրաշալի տեղյակ են կատարվածի մասին, գիտեն եղելությունը ուստի և կոչ եմ անում այս գործի շրջանակներում բացառել «վհուկների որսն»  ու բացահայտել ամբողջ իրականությունն ու իրական պատասխանատուներին։
10:29 - 25 մայիսի, 2023
Այդ 1 տոննա կոկաինի հասցեատերը, կարծես թե, բանանի հայտնի ներկրմամբ զբաղվող ընկերությունն է․ Փաշինյան

Այդ 1 տոննա կոկաինի հասցեատերը, կարծես թե, բանանի հայտնի ներկրմամբ զբաղվող ընկերությունն է․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Էկվադորից Հայաստան շուրջ 1 տոննա թմրամիջոց տեղափոխելուն․ «Այդ 1 տոննա կոկաինի հասցեատերը, կարծես թե, բանանի հայտնի ներկրմամբ զբաղվող ընկերությունն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է՝ այժմ հետախուզման մեջ գտնվող, և եթե չեմ սխալվում ՀՀԿ խմբակցության անդամ։ Բայց նաև հետևյալն եմ ուզում ասել, որ չեմ ուզում որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել»։  Հիշեցնենք, որ մայիսի 17-ին ԱԱԾ-ն հայտնել էր՝ՀՀ-ում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի, Իտալիայի և Վրաստանի տարածքով ՀՀ է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց (շուրջ 250 միլիոն Եվրո արժողության), որը հայտնաբերվել է և ԱԱԾ-ում է։  Այսօր արդեն ԱԱԾ-ն հայտնեց, որ Էկվադորից Հայաստան շուրջ 1 տոննա թմրամիջոց տեղափոխելու գործով կա ձերբակալված․ «Հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել հանցավոր խմբի անդամ, «Մրգենի» ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետ Մ.Ղ.-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին»։ Նշենք նաև, որ մինչ այդ՝ մայիսի 16-ին, հայտնի էր դարձել, որ Իտալիայում առգրավել են 2.7 տոննա կոկաին, որը նախատեսված է եղել Վրաստանի Բաթումիի նավահանգստով Հայաստան ուղարկելու համար։ Թմրանյութի փաթեթները թաքցված են եղել Էկվադորից ժամանած երկու բեռնարկղերում, որոնցով տեղափոխվում էր 78 տոննա բանան: Ռեջո Կալաբրիայի շրջանի մաֆիայի դեմ պայքարի վարչությունը հայտնել է, որ առգրավված թմրանյութը եղել է «չափազանց բարձր որակի և հիանալի պահպանված վիճակում»: Այն թմրանյութեր վաճառողներին կբերեր շուրջ 800 միլիոն եվրոյի եկամուտ: 
16:59 - 24 մայիսի, 2023
Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահին

Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին՝ երկրի Էմիլիա-Ռոմանիա նահանգում օրեր շարունակ տեղացող անձրևների և սողանքների պատճառած մարդկային կորուստների կապակցությամբ: Ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Խոր ցավով տեղեկացա Իտալիայի Էմիլիա-Ռոմանիա նահանգում օրեր շարունակ տեղացող անձրևների և սողանքների հետևանքով տասնյակ զոհերի, վիրավորների և հազարավոր անօթևան մնացած մարդկանց մասին: Այս ծանր պահին վշտակցելով Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթում եմ տուժածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին և Իտալիայի ողջ ժողովրդին՝ տոկունություն և ոգու արիություն: Վստահ եմ, որ Իտալիայի կառավարության ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հնարավոր կլինի արագ հաղթահարել աղետի հետևանքները»:
10:42 - 24 մայիսի, 2023
ԱԱԾ-ն հրաժարվում է պատասխանել Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի մասին հարցերին
 |hetq.am|

ԱԱԾ-ն հրաժարվում է պատասխանել Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի մասին հարցերին |hetq.am|

hetq.am: Ազգային անվտանգության ծառայությունը հրաժարվել է պատասխանել Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի մասին «Հետքի» հարցերին՝ դրան առնչվող հանգամանքները համարելով նախաքննական գաղտնիք։  Մոտ 250 միլիոն եվրոյի արժողությամբ Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի դեպքի մասին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր մեկ շաբաթ առաջ՝ մայիսի 17-ին։ Դրանից մեկ օր անց ԱԱԾ-ին գրավոր հարցում ուղարկեցինք՝ որոշ մանրամասների տեղեկանալու համար, քանի որ պաշտոնական հաղորդագրության մեջ նշված տեղեկությունները կցկտուր էին։  ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունում ասվում էր, որ 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հայաստանում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «կոկաին» տեսակի շուրջ 1 տոննա քաշով թմրամիջոց (շուրջ 250 միլիոն եվրո արժողությամբ), որը հայտնաբերվել և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում: ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին ուղղված մեր գրության մեջ հարցրել էինք՝ ո՞ր օրն է հայտնաբերվել 1 տոննա կոկաինը, որտե՞ղ է հայտնաբերվել, արդյոք թմրամիջոցը մնալու՞ էր Հայաստանում, թե՞ մեր երկրով տեղափոխվելու էր այլ երկիր․ եթե տեղափոխվելու էր, ապա ո՞ր երկիր, ի՞նչ մրգի անվան տակ է ներմուծվել 1 տոննա թմրամիջոցը, մամուլում լուրեր կան, որ ԱԱԾ հաղորդագրությունում նշված հայաստանյան ընկերությունը «Մրգենի» ՍՊԸ-ն է․ արդյոք այդ տեղեկությունը համապատասխանու՞մ է իրականությունը․ եթե ոչ, ապա ո՞ր ընկերությունն է ներմուծել, այս դեպքը կապ ունի՞ Իտալիայում առգրավված 2,7 տոննա թմրամիջոցի դեպքի հետ, որը Էկվադորից պետք է տեղափոխվեր Հայաստան։ Հիշեցնենք՝ ԱԱԾ-ի հաղորդագրությունից մեկ օր առաջ՝ մայիսի 16-ին, Իտալիայի ֆինանսական գվարդիան հայտնել էր, որ Կալաբրիայի մարզի Ջոյա Տաուրո քաղաքի նավահանգստում առգրավվել է 2734 կգ (2.7 տոննա) կոկաին։ Թմրանյութը գտնվել է սառեցված վիճակում՝ 12 մետրանոց փաթեթներով, 78 տոննա բանանի մեջ: Ըստ հաղորդման՝ կոնտեյներները Էկվադորի Գուայակիլ քաղաքից Վրաստանի Բաթումիի նավահանգստով պետք է տեղափոխվեին Հայաստան։
10:28 - 24 մայիսի, 2023
Էկվադորից ՀՀ է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց. ԱԱԾ

Էկվադորից ՀՀ է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով  Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց (շուրջ 250 միլիոն Եվրո արժողության), որը հայտնաբերվել և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում: Քրեական վարույթով նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն, կատարվել են հարցաքննություններ, տեղեկատվության պահանջ է ուղարկվել իրավասու մարմիններ, հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն: Նախաքննությունը շարունակվում է:   Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։  Հիշեցնենք, որ երեկ Իտալիայում առգրավել էին 2.7 տոննա կոկաին, որը նախատեսված է եղել Վրաստանի Բաթումիի նավահանգստով Հայաստան ուղարկելու համար։ Թմրանյութի փաթեթները թաքցված են եղել Էկվադորից ժամանած երկու բեռնարկղերում, որոնցով տեղափոխվում էր 78 տոննա բանան:        
11:12 - 17 մայիսի, 2023
Զելենսկին հայտարարել է, որ Եվրոպայից վերադառնում է Ուկրաինայի համար ռազմական օգնության նոր փաթեթներով |1lurer.am|

Զելենսկին հայտարարել է, որ Եվրոպայից վերադառնում է Ուկրաինայի համար ռազմական օգնության նոր փաթեթներով |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրոպա կատարած այցից վերադառնալիս հայտարարել է, որ վերադառնում է Ուկրաինայի համար ռազմական օգնության նոր փաթեթներով և խաղաղության բանաձևի աջակցությամբ։ Այս մասին Զելենսկին գրել «Թվիթերի» իր միկրոբլոգում։ Նա այցելել էր Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա և Մեծ Բրիտանիա։ Զելենսկու խոսքով՝ եվրոպական կառավարությունները խոստացել են ժամանակակից և հզոր զենքեր: Բացի դրանից՝ Ուկրաինայի նախագահի խոսքով, Յոթի խմբի և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներից առաջ կայացած հանդիպումներում դիրքորոշումները համաձայնեցվել են, քննարկվել են նաև Ուկրաինայի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման գործընթացները։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել եվրոպացի գործընկերներին ռազմական աջակցության համար։
17:18 - 16 մայիսի, 2023