Լարս

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։   Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։   Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:   Փակ են Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, բուք), Բերդ-Ճամբարակ (բուք է) և Տաշիր քաղաքից դեպի Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղ տանող ավտոճանապարհները:   Դիլիջանի, Ստեփանավանի և Սպիտակի ոլորանները, Սյունիք գյուղից «Զանգեր» կոչվող հատվածը (միակողմանի) փակ են կցորդիչով բեռնատարների համար: Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար (անվաշղթաների կիրառման դեպքում):   Գյումրի-Բավրա, Արթիկ-Ալագյազ, Գոգավան-Ստեփանավան և Բլագադարնոյե-Կաթնառատ ավտոճապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սյունիքի մարզի, Ափնա-Ծիլքար, Մաստարա-Լանջիկ ավտոճանապահները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:   Կոտայքի, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Տավուշի (բացառությամբ Բերդ քաղաքի) մարզերում, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, Ստեփանավան, Վանաձոր, Տաշիր, Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն:   Շիրակի մարզի «Ղոչի աղբյուր» կոչվող տարածքում, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում և Ծաղկահովիտ գյուղում բուք է:   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար։   Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
10:11 - 27 հունվարի, 2024
Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների հետ կապված գլոբալ խնդիր չկա. Վահան Քերոբյան
 |armenpress.am|

Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների հետ կապված գլոբալ խնդիր չկա. Վահան Քերոբյան |armenpress.am|

armenpress.am: Վերին Լարսի անցակետում ներկայումս չկա հայկական բեռնատարների հետ կապված լուրջ խնդիր: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին հայտարարեց  ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Գլոբալ խնդիր չկա: 1-2 օր բեռնատարները կարող է սպասեն, բայց անցանելիությունը ձմեռվա համար նորմալ մակարդակի է»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ, իհարկե, լավ կլիներ, եթե մեքենաները սահուն հատեին Լարսի անցակետը, բայց նախորդ տարիների համեմատ իրավիճակն ավելի բարվոք է:    Նախօրեին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը տեղեկացրել էր, որ Վրաստանից Ռուսաստան տանող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհը հունվարի 24-ի երեկոյան ձյան պատճառով փակ է եղել խոշոր բեռնատարների համար։ Այսօր արդեն հայտարարվել է ճանապարհի բացվելու մասին:
14:52 - 25 հունվարի, 2024
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին, Լարսը փակ է բեռնատարների համար

Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին, Լարսը փակ է բեռնատարների համար

 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: «Ստեփանավանի, Սպիտակի ոլորանները, Սյունիք գյուղի, Մեղրի-Երևան, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար (բեռնատարների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ): Վարդենյաց լեռնանցքը և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Աշոցքի տարածաշրջանի, Մ4-ից Ֆանտան, Ջրաբեր գյուղեր տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի, Երևան-Սևան 24-ից-39-րդ կմ-ն (բուք), Մ2-ից-Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հանրապետության ողջ տարածքում (ընդհատումներով) տեղում է ձյուն։ Վարդենյաց լեռնանցքում, Քեթի-Ջաջուռ, Արթիկ-Աշոցք ավտոճանապարհներին, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Ջերմուկ քաղաքում բուք է: Աշտարակ քաղաքում մառախուղ է»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Փրկարար ծառայությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
20:26 - 23 հունվարի, 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Ջերմուկի խաչմերուկից Կապան տանող ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Դիլիջանի ոլորաններում և Վարդենիս քաղաքում տեղում է ձյուն: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
17:25 - 14 հունվարի, 2024
Լարսին այլընտրանքային ծրագիրն անարդյունավետ է եղել. սխալ հաշվա՞րկ, թե՞ թերի աշխատանք |azatutyun.am|

Լարսին այլընտրանքային ծրագիրն անարդյունավետ է եղել. սխալ հաշվա՞րկ, թե՞ թերի աշխատանք |azatutyun.am|

azatutyun.am: Սխալ հաշվա՞րկ, թե՞ թերի աշխատանք։ Իշխանությունները խոստովանում են՝ հարկատուների գրպանից՝ պետբյուջեի հաշվին իրականացված շուրջ 1.2 միլիոն դոլարանոց ծրագիրն անարդյունավետ է եղել։ Հայաստանցի բեռնափոխադրողներին Լարսի ճանապարհին այլընտրանքով ապահովելու տևական խոստումներից հետո կառավարությունն անցած տարի գործարկեց Բաթումի-Նովորոսիյսկ ծովային փոխադրումների ծրագիրը։ Էկոնոմիկայի նախարարությունը 500 միլիոն դրամի պայմանագիր կնքեց «ՍԻ ընդ Էմ Ինթերնեյշնլ» ընկերության հետ՝ բոլոր ծախսերն իր վրա վերցնելով։ Ընդ որում՝ պետբյուջեից գումարն այս ընկերությանը փոխանցվել էր անկախ հանգամանքից, թե քանի տնտեսվարող է օգտվում սուբսիդիայից, ու ինչ ծավալի բեռ է տեղափոխվում. սա կառավարության սահմանած կետերից էր: Ամռան ամիսներին նավը Սև ծով դուրս եկավ, բայց, ինչպես պարզվեց, կիսադատարկ։ Չնայած հատկացված միջոցներին, հնչեղ գովազդներին ու ելույթներին՝ բեռնափոխադրողներին առաջարկն առանձնապես չհետաքրքրեց, և միայն հիմա՝ ծրագրի ավարտից գրեթե կես տարի անց, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոստովանում է՝ անարդյունավետ էր։ Ըստ էության, անտեղի ծախսված միջոցների համար կկրի՞ որևէ մեկը պատասխանատվություն. այս մասին ոչ մի խոսք։ «Լաստանավն, այո, աշխատել է մի քանի ամիս, մեր գնահատմամբ՝ այն չի ապահովել բավարար լցվածություն կամ չի առաջացրել բավարար հետաքրքրություն արտահանողների ու ներմուծողների մոտ, և մենք չենք տեսել, որ արտահանող և ներմուծող ընկերությունները օգտագործում են այն լաստանավը այնպես, որ մենք ինքներս մեզ ու մեր գործընկերներին համոզենք այդ ծրագիրը շարունակելու վերաբերյալ», - ասել է նա։ Այնինչ, դեռ ամիսներ առաջ էր տեսանելի՝ ծրագիրն արդյունավետ չի եղել։ «Ազատությունն» աշնանը դիմել էր Էկոնոմիկայի նախարարություն՝ պարզելու, թե միջինը որքան բեռ է տեղափոխվել Սև ծովի ջրերով, ու խնդրել գնահատական տալ կատարողականին։ Հաշվետվություն այն ժամանակ չփոխանցեցին, բայց նախարար Քերոբյանին հարց ուղղելու հնարավորություն եղավ։ Պատասխանը շեշտակի տարբերվում էր վերջին ելույթից։ Նախարարն այդ ժամանակ գոհ էր։ «Այդ պրոյեկտը աշխատեց, և մենք տեսանք լավ հետաքրքրություն ընկերությունների կողմից։ Եթե չեմ սխալվում, այս պահին նոր ֆինանսավորման խնդիրն ենք փորձում լուծել, որպեսզի վերսկսվի, և կարծում եմ՝ կկարողանանք կառավարության մեր գործընկերներին համոզել, որ այսպիսի այլընտրանքային ճանապարհն անհրաժեշտ է», - ասել էր նա։ Թե ինչու փոխեց իր դիրքորոշումը 2.5 ամսվա ընթացքում, նախարարը չպարզաբանեց, այնինչ, նա առաջինը պետք է մանրամասներն իմանար։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
09:48 - 11 հունվարի, 2024
Բուք, մերկասառույց․ եղանակային պայմանները Հայաստանի ավտոճանապարհներին ու Վերին Լարսում

Բուք, մերկասառույց․ եղանակային պայմանները Հայաստանի ավտոճանապարհներին ու Վերին Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ): Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ «Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
09:25 - 09 հունվարի, 2024
Լարսը ժամանակավորապես փակ է մեծ բեռնատարների համար
 |armenpress.am|

Լարսը ժամանակավորապես փակ է մեծ բեռնատարների համար |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման պատճառով Ռազմավիրական ճանապարհը ժամանակավորապես փակվել է մեծ բեռնատարների համար: Այդ մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության մամուլի ծառայությունից։ «Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման և ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ անցումն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանային ոստիկանության հանձնարարականները՝ 2024 թ. հունվարի 4-ի Մոսկվայի ժամանակով ժամը 07.30-ից արգելվում է մեծ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Վլադիկավկազ քաղաք-Լարս բնակավայր տեղամասում՝ Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ, մինչև հատուկ կարգադրություն կարվի», - ասվում է հաղորդագրության մեջ։ Ռազմավիրական ճանապարհը ներկայումս Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է։
12:02 - 04 հունվարի, 2024
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։   Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների համար։   Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։   Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։   Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն։   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։   Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
18:46 - 03 հունվարի, 2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։   Սույն թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2024 թ փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների համար։   Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։   Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։   Մասիսի տարածաշրջանում մառախուղ է։   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
10:39 - 01 հունվարի, 2024