Լեհաստան

Լեհաստան, պաշտոնական անվանումը՝ Rzeczpospolita Polska (Ժեչպոսպոլիտա Պոլսկա), պետություն է Կենտրոնական Եվրոպայում։

Սահմանակցում է արևմուտքից Գերմանիային, հարավից՝ Չեխիային և Սլովակիային, արևելքից՝ Ուկրաինային և Բելառուսին, հյուսիս-արևելքից՝ Լիտվային և հյուսիսի մի փոքր հատվածում Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ։ Բացի դրանից կիսում է ծովային սահմանը Դանիայի և Շվեդիայի հետ։

Մայրաքաղաքն է Վարշավան, իսկ մյուս մեծ քաղաքներից են Կրակովը, Վրոցլավը, Գդանսկը։

Վերահաստատում եմ հայկական կողմի պատրաստակամությունը՝ խթանելու ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի զարգացումը. Նիկոլ Փաշինյանը՝ Լեհաստանի վարչապետին

Վերահաստատում եմ հայկական կողմի պատրաստակամությունը՝ խթանելու ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի զարգացումը. Նիկոլ Փաշինյանը՝ Լեհաստանի վարչապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության վարչապետ Մատեուշ Մորավեցկիին՝ երկրի ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Ձերդ Գերազանցություն,Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Լեհաստանի բարեկամ ժողովրդին Լեհաստանի Հանրապետության ազգային տոնի` Սահմանադրության օրվա առթիվ: Այս տարի նշում ենք Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը: Վստահ եմ, որ այս ընթացքում ձեռք բերված փորձը հնարավորություն է ընձեռում բացահայտելու մեր ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված միջպետական համագործակցության ողջ ներուժը և համալրելու երկկողմ օրակարգը բազմաբովանդակ ծրագրերով՝ բարձրացնելով հայ-լեհական համագործակցությունը որակական նոր մակարդակի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։ Վերահաստատում եմ հայկական կողմի պատրաստակամությունը համատեղ ջանքերով խթանելու ՀՀ-ԵՄ գործընկերության՝ տարեցտարի ընդլայնվող օրակարգի զարգացումը։ Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Լեհաստանի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն: Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:
11:53 - 03 մայիսի, 2022
ԵՄ երկրների էներգետիկայի նախարարները կքննարկեն գազի մատակարարման հետ կապված խնդիրները

ԵՄ երկրների էներգետիկայի նախարարները կքննարկեն գազի մատակարարման հետ կապված խնդիրները

Բրյուսելում այսօր կկայանա Եվրամիության երկրների էներգետիկայի նախարարների հանդիպումը։ Նրանք պետք է միասնական դիրքորոշում մշակեն՝ քննարկելով ընթացիկ իրավիճակը, որն առաջացել է Լեհաստանին և Բուլղարիային ռուսական գազի մատակարարումների դադարեցման առնչությամբ։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ այս երկրները հրաժարվել են գազի դիմաց ռուբլով վճարել, ինչպես Ռուսաստանն է պահանջում, գրում է Euronews-ը։ Կապույտ վառելիքի մատակարարման դիմաց վճարումների ընթացակարգի փոփոխման վերաբերյալ «Գազպրոմ» ընկերության պահանջները կապված են Մոսկվայի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների ազդեցությունը նվազեցնելու ձգտման հետ։ Նախկին սխեմայով վճարումներն իրականացնելուց Ռուսաստանի հրաժարումը ԵՄ-ն «շանտաժ» է անվանել։ Իսկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր վերջերս տված հարցազրույցում հայտարարել է, որ, գազի վաճառքից ստացված միջոցներն արգելափակելով, արևմտյան երկրները Ռուսաստանից «գողացել են» ավելի քան 300 մլրդ դոլար։ Գազի գների կտրուկ աճը Եվրամիությանը սպառնում է էներգետիկ ճգնաժամով։ Ռուսական գազի մատակարարման դադարեցման հեռանկարը կարող է լրջորեն ազդել Գերմանիայի տնտեսության վրա, որի գազի պահանջարկի 55%-ն ապահովում են մատակարարումները Ռուսաստանից։ ԵՄ մի շարք այլ երկրներ գազի առումով նույնպես մեծապես կախված են Մոսկվայից։   Նորա Վանյան  
15:34 - 02 մայիսի, 2022
Լեհաստանն ու Բուլղարիան Ռուսաստանին մեղադրել են գազով շանտաժ անելու համար

Լեհաստանն ու Բուլղարիան Ռուսաստանին մեղադրել են գազով շանտաժ անելու համար

Լեհաստանի և Բուլղարիայի առաջնորդները Մոսկվային մեղադրել են իրենց երկրների դեմ բնական գազը՝ որպես շանտաժի միջոց օգտագործելու համար այն բանից հետո, երբ ռուսական «Գազպրոմ» պետական ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է գազի մատակարարումները եվրոպական այս երկրներին, գրում է Associated Press-ը։ Գազի մատակարարման դադարեցման հիմքն այն է, որ նախորդ ամիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «ոչ բարեկամ երկրները» պետք է գազի դիմաց ռուբլով վճարեն, ինչը Բուլղարիան ու Լեհաստանը հրաժարվել են անել։ Ռուսական «Գազպրոմ» էներգետիկ հսկան իր հայտարարությունում նշել է, որ ապրիլի մեկից Լեհաստանից և Բուլղարիայից ոչ մի վճարում չի ստացել, հետևաբար՝ դադարեցնում է գազի մատակարարումը։ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին երկրի խորհրդարանում հայտարարել է, որ գազի մատակարարումների դադարեցումը վրեժ է համարում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների համար, որոնք Վարվաշան սահմանել է ուկրաինական պատերազմի առնչությամբ։   Նորա Վանյան
16:00 - 27 ապրիլի, 2022
Ավելի քան 5․1 միլիոն ուկրաինացի դարձել է փախստական․ ՄԱԿ
 |factor.am|

Ավելի քան 5․1 միլիոն ուկրաինացի դարձել է փախստական․ ՄԱԿ |factor.am|

factor.am: Ուկրաինայի քաղաքների լայնածավալ հրետակոծությունն առաջացրել է փախստականների ամենամեծ հոսքը դեպի Եվրոպա Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր. 5․1 միլիոն մարդ լքել է Ուկրաինան փետրվարի 24-ին Ռուսաստանի ռազմական գործողության մեկնարկից հետո։ Այս մասին են վկայում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի նոր տվյալները։Մեկնածների 90 տոկոսը կանայք և երեխաներ են, զինվորական տարիքի տղամարդկանց թույլ չեն տալիս լքել երկիրը։ Բացի այդ, 7․7 միլիոն մարդ համարվում է ներքին տեղահանված, այսինքն՝ նրանք մնացել են երկրում, սակայն ստիպված են եղել լքել սեփական տները։ Փախստականների մեծ մասը մեկնել է Լեհաստան (ավելի քան 2․8 մլն), Ռումինիա (ավելի քան 769 հազար) և Մոլդովա (ավելի քան 430 հազար)։ UNHCR-ը նշում է, որ շատերն այս երկրներից ավելի հեռու՝ դեպի Արևմուտք են գնացել: Ռուսաստան է մեկնել 578 հազար ուկրաինացի։
22:18 - 22 ապրիլի, 2022
Համաշխարհային առաջնորդները տեսակոնֆերանս են անցկացրել՝ քննարկելու Ուկրաինային տրվող աջակցությունը

Համաշխարհային առաջնորդները տեսակոնֆերանս են անցկացրել՝ քննարկելու Ուկրաինային տրվող աջակցությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ինչպես նաև այլ երկրների առաջնորդներ, ինչպիսիք են Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Ճապոնիայի նախագահները, նաև Եվրահանձնաժողովի, ԵՄ խորհրդի և ՆԱՏՕ-ի ղեկավարները տեսազանգով հանդիպում են ունեցել՝ քննարկելու մինչ այժմ եղած հավաքական ջանքերը, գնահատելու Ուկրաինայի ներկայիս իրավիճակը: Նրանք նաև քննարկել են այն էական քայլերը, որ դաշնակիցները պետք է նախաձեռնեն՝ Ուկրաինային արդյունավետորեն աջակցելու համար: Այս մասին տեղեկանում ենք Կանադայի վարչապետի մամուլի ծառայության տարածած մամուլի հաղորդագրությունից: «Ղեկավարները դատապարտել են Ռուսաստանի ռազմական հանցագործությունները և դաժանությունը Ուկրաինայում և խոստացել են պատասխանատվության ենթարկել Ռուսաստանին իր գործողությունների համար, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի միջոցով: Նրանք ընդգծել են դաշնակիցների կողմից Ուկրաինային աջակցելու ամուր, միասնական դիրքորոշման պահպանման կարևորությունը: Ղեկավարները նաև հայտնել են իրենց հավաքական հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Առաջնորդները համաձայնել են, որ կարևոր է պահպանել ֆինանսական աջակցությունն Ուկրաինային այնպես, որ այն բավարարի երկրի կենսական կարիքները և արագ կհամապատասխանեցվի երկրի փոփոխվող հանգամանքներին, մասնավորապես պարենային անվտանգության և մարդասիրական օգնության հետ կապված»,- նշված է հայտարարության մեջ:
13:07 - 20 ապրիլի, 2022
Լեհաստանը կցանկանար ավելի շատ ամերիկյան զորքեր տեսնել Եվրոպայում․ Կաչինսկի

Լեհաստանը կցանկանար ավելի շատ ամերիկյան զորքեր տեսնել Եվրոպայում․ Կաչինսկի

Լեհաստանը կողջուներ Եվրոպայում ամերիկյան զորքերի ավելացումը 50%-ով, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է երկրի իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին՝ ուկրաինական հակամարտության առնչությամբ Մոսկվայի դեմ ավելի կոշտ գործողություններ ձեռնարկելու Վարշավայի կոչերի ֆոնին։ «Լեհաստանն ուրախ կլիներ, եթե Ռուսաստանի ագրեսիվության աճի պատճառով ամերիկացիներն ապագայում ավելացնեին իրենց ներկայությունը Եվրոպայում՝ ներկայիս 100 հազար զինվորից այն հասցնելով 150 հազարի»,- ասել է Կաչինսկին գերմանական Welt am Sonntag թերթին։ «75 հազար զինվոր պետք է տեղակայվի արևելյան թևում՝ Ռուսաստանի հետ սահմանին, 50 հազարը՝ Բալթյան երկրներում և Լեհաստանում», - ասել է նա։ Կաչինսկին նաև նշել է, որ Լեհաստանը «բաց» կլինի երկում միջուկային զենքի տեղակայման համար, սակայն ներկա պահին դա չի քննարկվում։ Ռուսաստանի Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչյովը միջուկային զենքի մասին Կաչինսկու այս հայտարարությունը «հերթական սադրանք» է որակել և նշել է, որ դա «ամերիկյան միջուկային անձրևանոցի տակ ավելի լավ տեղավորվելու» նպատակ է հետանպդում, գրում է ՌԻԱ Նովոստին։   Նորա Վանյան
16:52 - 03 ապրիլի, 2022
ԵԱՀԿ գործող նախագահի ամենամեծ մտահոգությունը տարածաշրջանային անկայունությունն է. Զբիգնև Ռաու

 |armenpress.am|

ԵԱՀԿ գործող նախագահի ամենամեծ մտահոգությունը տարածաշրջանային անկայունությունն է. Զբիգնև Ռաու |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գործող նախագահը վերահաստատում է ԵԱՀԿ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը: Այդ մասին Զբիգնև Ռաուն հայտարարեց Երևանում՝ ամփոփելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքները: «Իմ լրջագույն մտահոգությունն այն է, որ տարածաշրջանում անվտանգության վիճակը մնում է շատ փխրուն և անկայուն: Սա ամենակարևոր ուղերձներից մեկն էր հյուրընկալներին», - նշեց ԵԱՀԿ գործող նախագահը: Ռաուի խոսքով՝ ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունը վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության դյուրացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին: Իրական երկխոսությունը, ըստ նրա, չափազանց կարևոր է կոնֆլիկտային լարվածության թուլացման և վստահության առաջխաղացման համար: «Մենք վճռականորեն ենք դիմել ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին՝ բարեխղճորեն ներգրավվելու բանակցություններում բոլոր առկա խնդիրների համապարփակ լուծմանը հասնելու համար: Մենք հուսով ենք, որ կարող է առաջընթաց արձանագրվել մասնավորապես հրատապ հումանիտար հարցերում՝ ինչպիսիք են մնացյալ գերիների ազատումը, անհայտ կորածների մասին տեղեկատվության փոխանակումը, ականազերծումը, ինչպես նաև պատմական և մշակութային վայրերի պաշտպանությունը», - հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահը: Բարձրաստիճան հյուրը խոսեց նաև ԵԱՀԿ-Հայաստան փոխգործակցության մասին՝ ընդգծելով, որ կազմակերպությունն ու Հայաստանը երկարաժամկետ համագործակցություն ունեն՝ հատկապես Հայաստանի բարեփոխումներին և Հայաստանի համագործակցության ծրագրին ԵԱՀԿ աջակցությամբ: «ԵԱՀԿ-ն պատրաստ է ուժեղացնել իր ներգրավվածությունը Հայաստանում և նոր ծրագրեր մշակել նրա հետ անվտանգության երեք հարթություններում: Ընդլայնված տարածաշրջանում զարգացող իրավիճակը պահանջում է ակտիվորեն անդրադառնալ երկկողմ և տարածաշրջանային նախաձեռնություններին: Սույնով ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել գործող նախագահի անձնական ներկայացուցչին՝ դեսպան Անջեյ Կասպրշիկին՝ տարածաշրջանում ամուր կայունության և հաշտեցման հաստատմանն ուղղված տևական ջանքերի և ներգրավվածության համար», - հավելեց Զբիգնև Ռաուն: Մինչ այդ տարածաշրջանային հիմնախնդիրների ամբողջ համալիրի մասին խոսել էր նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ շեշտելով, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում Հայաստանի համար սկզբունքային է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Երևանը ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը կմնա ԵԱՀԿ օրակարգում: 2022 թ. ապրիլի 1-ին մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի այցը Երևան։ ՀՀ ԱԳՆ-ում նրան դիմավորել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Արտգործնախարարությունում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Զբիգնև Ռաուի առանձնազրույցը, դրան հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպման ավարտից հետո Հայաստանի արտգործնախարարը և ԵԱՀԿ գործող նախագահը հանդես են եկել հայտարարություններով:
18:00 - 01 ապրիլի, 2022
Նիկոլ Փաշինյանը և Զբիգնև Ռաուն անդրադարձել են ԼՂ շուրջ և Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակին

Նիկոլ Փաշինյանը և Զբիգնև Ռաուն անդրադարձել են ԼՂ շուրջ և Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունն ու ընդգծել կազմակերպության դերը եվրոպական տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում: Նիկոլ Փաշինյանը և Զբիգնև Ռաուն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի շուրջ, Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակին: Կողմերը կարևորել են ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և նշել Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության կարևորությունը: Զբիգնև Ռաուն հավելել է, որ ԵԱՀԿ-ն շարունակելու է ջանքերը՝ նպաստելու ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ու Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ապահովմանը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ:  
17:42 - 01 ապրիլի, 2022
Դմիտրի Կուլեբան ասել է, որ տեղեկություն չունի Բելգորոդի դեպքերին Ուկրաինայի հնարավոր մասնակցության մասին

Դմիտրի Կուլեբան ասել է, որ տեղեկություն չունի Բելգորոդի դեպքերին Ուկրաինայի հնարավոր մասնակցության մասին

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ասել է, որ չի կարող ոչ հաստատել, ոչ էլ հերքել ռուսական Բելգորոդ քաղաքի նավթաբազային հասցված հարվածին Ուկրաինայի հնարավոր մասնակցության մասին տեղեկությունը, քանի որ չի տիրապետում ողջ ռազմական տեղեկություններին, հայտնում է Reuters-ը։ Լեհաստանում կայացած ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով գրոհի մասին հարցին, Կուլեբան ասել է․ «Չեմ կարող ոչ հաստատել, ոչ էլ հերքել այն պնդումը, թե Ուկրաինան մասնակից է դրան, պարզապես այն պատճառով, որ չեմ տիրապետում ողջ ռազմական տեղեկություններին»։ Նա նշել է նաև, որ Ուկրաինան սպասում է Ռուսաստանի պաշտոնական պատասխանին՝ ստամբուլյան բանակցություններում Կիևի ներկայացրած առաջարկներին։ Հիշեցնենք, որ ՏԱՍՍ-ը, վկայակոչելով իր աղբյուրները արտակարգ իրավիճակների գերատեսչություններում, հայտնել էր, որ ռուսական Բելգորոդ քաղաքի նավթաբազայում հրդեհվել է վառելիքի ութ պահեստ։ Բելգորոդի շրջանի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովն էլ հայտարարել էր, որ բռնկված հրդեհն ուկրաինական ուղղաթիռների հարվածի հետևանք է։   Նորա Վանյան  
17:14 - 01 ապրիլի, 2022
ՀՀ ԱԳ նախարարը ԼՂ-ում միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել ներգրավման հարցը համարում է հրատապ

 |armenpress.am|

ՀՀ ԱԳ նախարարը ԼՂ-ում միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել ներգրավման հարցը համարում է հրատապ |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ-ում Լեհաստանի կողմից նախագահության ստանձնումը համընկավ եվրոպական տարածաշրջանի անվտանգության լրջագույն ճգնաժամի՝ Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների հետ: Այս մասին Երևանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպումից հետո արված հայտարարության մեջ նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Հասկանալի է, որ այն իր վրա է սևեռում ԵԱՀԿ-ի ուշադրության մեծ մասը, սակայն ակնկալում ենք, որ ԼՂ հակամարտության հարցը կմնա ԵԱՀԿ օրակարգում: Սա հատկապես կարևոր է այս օրերին, երբ Ադրբեջանն օգտագործում է աշխարհաքաղաքական զարգացումները ԼՂ-ում էթնիկ զտումների իր քաղաքականությունը շարունակելու համար: Դրա վառ վկայությունն է մարտի 24-ին Ադրբեջանի ներխուժումը Ղարաբաղի տարածք ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող Փառուխ գյուղ: Այդ ներխուժմանը և ռազմական գործողությունների հրահրմանը նախորդել էին հայկական բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ անդադար արձակվող հրազենային կրակահերթերը: Ադրբեջանը խափանել էր ԼՂ-ի կենսական նշանակություն ունեցող միակ գազատար խողովակի աշխատանքը և գազի մատակարարումը խստաշունչ եղանակային պայմաններում»,-ասաց Արարատ Միրզոյանը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ այդ ներխուժումը Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված ագրեսիա է, ինչը բացահայտ արհամարհանք է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին: Նրա խոսքով՝ այս իրավիճակում ԵԱՀԿ գործող նախագահի և միջազգային հանրության  հստակ արձագանքը դառնում է հրամայական, իսկ ԼՂ-ում միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել ներգրավումը՝ հրատապ, հումանիտար ճգնաժամը կանխելու համար: «Մենք գոհունակությամբ ենք փաստում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն արդեն իսկ հստակ գնահատական են տվել ԼՂ-ում իրադրության վերջին սրմանը՝ փաստելով, որ այն հետևանք է ադրբեջանական զորքերի շարժի»,-ասաց Արարատ Միրզոյանը:  
14:13 - 01 ապրիլի, 2022