Կապան

Կապան՝ քաղաք Հայաստանում, Սյունիքի մարզի մարզկենտրոնը։ 2017թ․ նոյեմբերից, իր մեջ միավորելով տարածաշրջանի գյուղական համայնքները, դարձել է Կապան խոշորացված համայնք: Գտնվում է երկրի հարավ-արեւելքում, Երեւանից 320 կմ հարավ-արեւելք, Ողջի գետի ափին, Խուստուփ լեռան հյուսիսային ստորոտին, 910 մ բարձրության վրա, մշտական բնակչությունը 2011 թվականանի մարդահամարի արդյունքներով կազմել է 43190 մարդ, 2015 թվականի դրությամբ՝ 42 700։ Քաղաքի անունը ծագում է «կապան» հասարակ անունից, որ նշանակում է «կիրճ, նեղ անցք երկու լեռների միջեւ», նաեւ՝ «կիրճի նեղ մասում եղած ամուր դուռ»:

Սյունիքի մարզպետը Կապանում հանդիպումներ կունենա Հայաստանում Ֆրանսիայի, Լեհաստանի և Չեխիայի դեսպանների հետ
 |armenpress.am|

Սյունիքի մարզպետը Կապանում հանդիպումներ կունենա Հայաստանում Ֆրանսիայի, Լեհաստանի և Չեխիայի դեսպանների հետ |armenpress.am|

armenpress.am: Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտնել է, որ առանձին հանդիպումներ կունենա Հայաստանում Ֆրանսիայի, Լեհաստանի և Չեխիայի դեսպանների հետ։  «Ես երեք պաշտոնական հանդիպում կունենամ։ Մեկը նորանշանակ դեսպանի հետ, մյուսը՝ Լեհաստանի նորանշանակ դեսպանի հետ, երրորդը՝ Չեխիայի դեսպանի հետ, որոնք այստեղ են գտնվում։ Կքննարկենք տարբեր հարցեր, բնականաբար, չենք շրջանցի կարևոր՝ բոլորիս հուզող հարցերը։ Մենք տեսնում ենք այդ երկրների կողմից գործադրվող ջանքերը,  հատկապես Ֆրանսիայի կողմից, որն անում է ամեն ինչ։ Ես շատ շնորհակալ եմ Ֆրանսիային, որովհետև մենք բոլոր առումներով ամենամեծ ջերմությունը ստանում ենք հենց այդ երկրից»,- «Արմենպրես»-ի և Հանրային հեռուստաընկերության լրագրողների հետ զրույցում ասաց Ղուկասյանը։   Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Լեհաստանի դեսպան Պյոտր Սքվեչինսկին և Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը Կապանում մասնակցել են ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակի բացման արարողությանը։ 
15:06 - 02 օգոստոսի, 2023
Վստահ եմ՝ Կապանում ԵՄ առաքելությունը բերելու է վերջնական  կայունություն եւ անվտանգություն. Սյունիքի մարզպետ
 |news.am|

Վստահ եմ՝ Կապանում ԵՄ առաքելությունը բերելու է վերջնական կայունություն եւ անվտանգություն. Սյունիքի մարզպետ |news.am|

news.am: Շատ կարեւոր է Կապանում ԵՄ առաքելության գործառնական կենտրոնի բացումը, որն ուղղակիորեն կապված է սահմանամերձ բնակավայրերում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 2-ին, Կապանում ԵՄ առաքելության կենտրոնի բացման արարողության ժամանակ նշեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: «Շնորհակալություն եմ հայտնում ԵՄ դիտորդական առաքելության թիմին ու անձնակազմին, որ այս կենտրոնը բացվել է Կապանում, որտեղ բազմաթիվ գյուղական բնակավայրեր գտնվում են սահմանին շատ մոտ: Դիտորդական առաքելության  ներկայությունը նախեւառաջ մեծ զսպողություն կունենա սահմանի երկայնքով, ինչպես նաև կարող է կայունություն  բերել Կապան համայնքի սահմանի ողջ երկայնքով։ Մեծ հույս ունեմ, որ դիտորդական առաքելությունն իր առաքելությունը կանի այնպես, ինչպես ակնկալում է ժողովուրդը, որը բնակվում է այստեղ և արդյունքները մեզ սպասեցնել չեն տա: Շատ կարեւոր Սյունիքի մարզի ժողովրդի համար, որ առկա է ԵՄ առաքելություն, որը կարող է տեղում գնահատել իրավիճակը, զեկույցներ ներկայացնել, ինչին էլ կհետեւեն համապատասխան գործողություններ: Վստահ եմ՝ այս առաքելությունը բերելու է վերջնական  կայունության եւ անվտանգության, որը խաղաղությունն է»,-ընդգծեց մարզպետը: Նշենք, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը մտադիր է ունենալ 6 այպիսի գործառնական կենտրոններ: Արդեն իսկ այդպիսի կենտրոններ գործում են Մարտունիում, Գորիսում եւ Ջերմուկում: Կապանից հետո կենտրոններ կբացվեն նաեւ Իջեւանում եւ Եղեգնաձորում:
13:03 - 02 օգոստոսի, 2023
Կապանում բացվեց ԵՄ դիտորդական առաքելության գործառնական կենտրոնը
 |factor.am|

Կապանում բացվեց ԵՄ դիտորդական առաքելության գործառնական կենտրոնը |factor.am|

factor.am: Կապանում այսօր բացվեց ԵՄ դիտորդական առաքելության գործառնական կենտրոնը։ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը բացման արարողության ժամանակ կարևորեց այս իրադարձությունը ռազմավարական տեսանկյունից։ «Այս կենտրոնը թույլ կտա Սյունիքում մեծացնելու առաքելության ներկայությունը, դիտարկումներ անելու և իրավիճակի մասին պարբերաբար զեկուցելու: Հուսով եմ՝ մեր այստեղ գտնվելը կնպաստի Եվրոպական Միության՝ խաղաղության գործընթացի համար գործադրվող ջանքերին, իսկ մենք էլ կկարողանանք բնակչության շրջանում ապահովել անվտանգության զգացողությունը»,- շեշտեց դիտորդական առաքելության ղեկավարը։ Ըստ նրա՝ ԵՄ առաքելությունը պլանավորում է Հայաստանում ունենալ 6 օպերատիվ կենտրոն, նման կենտրոն կա Մարտունիում, Գորիսում Ջերմուկում, բացվեց նաև Կապանում։ «Երբ առաջին անգամ սկսեցինք մեր աշխատանքը Հայաստանում ունեինք երկու մշտական աշխատակիցներ, բայց ուրախ եմ ասելու, որ հիմա ունենք 90 աշխատակից։ Կարելի է ասել, որ Մարտունիում, Գորիսում և Ջերմուկում են գտնվում հիմնական աշխատող կենտրոնները»,- ասաց ԵՄ պաշտոնյան՝ հավելելով, որ մտադիր են կենտրոններ բացել նաև Եղեգնաձորում և Իջևանում։
13:02 - 02 օգոստոսի, 2023
Ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման |azatutyun.am|

Ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման |azatutyun.am|

azatutyun.am: Րոպեներ առաջ Կապանի դատարանում հրապարակվեց ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովի դատավճիռը։ Նա դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։ Այս ադրբեջանցին մեղավոր ճանաչվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության աշխատակից 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանին սպանելու համար։ Մելիքսեթյանի ընտանիքը անընդունելի է համարում այս դատավճիռը և ցմահ ազատազրկում պահանջում։ Ապրիլի սկզբին Ախունդովը ադրբեջանցի մեկ այլ զինծառայող՝ Ագշին Բաբիրովի հետ Նախիջևանից Սյունիք էին ներթափանցել, նրանց Սյունիքի սահմանային գյուղերի բնակիչներն էին բռնել։ Բաբիրովին դատարանը 11 տարվա ազատազրկման դատապարտեց՝ սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։ Իսկ Ախունդովը նաև սպանության համար էր մեղադրվում։
16:52 - 21 հունիսի, 2023
Սա հայ–ռուսական հարաբերությունների դեմ է. Սյունիքի մարզպետը` Ադրբեջանի սադրանքի մասին
 |armeniasputnik.am|

Սա հայ–ռուսական հարաբերությունների դեմ է. Սյունիքի մարզպետը` Ադրբեջանի սադրանքի մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Կապանի մոտ գտնվող հայկական դիրքերի գնդակոծումն ուղղված է հայ-ռուսական հարաբերություններին։ Ինչպես հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, ՌԴ պատվիրակության հետ հանդիպման ժամանակ այս հայտարարությունն արեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ «Երեկ ադրբեջանական ԱԹՍ-ները կրակ էին բացել Կապանի մոտակայքում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ։ Կարծում եմ` սա նպատակաուղղված է հայ–ռուսական հարաբերությունների, Ռուսաստանի դեմ, որովհետև միայն այն փաստը, որ նման մեծ պատվիրակություն է այս պահին տարածաշրջանում` այս քաղաքում, նրանք պետք է հասկանային և նման բան թույլ չտային»,- նշեց մարզպետը։ Նա հավելեց, որ իրենք շատ լավ գիտակցում են այս ամենի նպատակը` թույլ չտալ, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև սերտ կապեր լինեն։ Մարզպետը շեշտեց, որ, բարեբախտաբար, զոհեր չունենք, միայն մեկ զինծառայող է վիրավորվել Տեղի մոտ։ Ըստ նրա` այս պահին իրավիճակը հանդարտվել է։ «Նրանք ցանկանում էին հարված հասցնել մեր հարաբերություններին։ Բայց դուք լավ գիտեք Սյունիքը և գիտեք, թե այստեղ մարդիկ ինչպես են վերաբերվում Ռուսաստանի Դաշնությանը, կարևորում այս կապերի պահպանումը»,- ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ զրույցում ասաց մարզպետը։ Ղուկասյանը հավելեց, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է ամենաբարձր մակարդակի վրա լինեն։ Խոստացավ` անելու են ամեն բան, ինչ իրենցից է կախված, որ ապագա սերունդներն անգամ ավելի սերտ հարաբերություններ ունենան, քան այսօր։
11:04 - 16 հունիսի, 2023
Վարդանանք-Կապան ճանապարհին վթարի հետևանքով մահացած երկու անձինք պայմանագրային զինծառայողներ են. ՔԿ

Վարդանանք-Կապան ճանապարհին վթարի հետևանքով մահացած երկու անձինք պայմանագրային զինծառայողներ են. ՔԿ

2023 թ․ հունիսի 12-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, Կապանի 39-ամյա բնակչի կողմից վարվող, այլ անձի պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, Վարդավանք-Կապան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում, ոլորանային հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց ու գլորվել ձորը։ «Պատահարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը՝ Կապանի 36-ամյա բնակիչը, ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերություն։ Ավելի ուշ բուժհաստատությունից հաղորդում է ստացվել, որ վերջինս վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Պարզվել է, որ ավտովթարի հետևանքով մահացած երկու անձինք պայմանագրային զինծառայողներ են։ Քրեական վարույթի շրջանակում կատարվել են ճանապարհատրանսպորտային պատահարի և տրանսպորտային միջոցի զննություններ, նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ: Վթարի պատճառները պարզելու նպատակով նաև նշանակվել է դատաավտոտեխնիկական փորձաքննություն։   Նախաքննությունը շարունակվում է, ողբերգական դեպքի հանգամանքները պարզվում են»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։
11:15 - 13 հունիսի, 2023
Մեր նպատակը կանոնավոր չվերթեր կազմակերպելն է. Սանոսյանը օդանավակայանում դիմավորել է Երևան-Կապան-Երևան թռիչք իրականացրած օդանավը

Մեր նպատակը կանոնավոր չվերթեր կազմակերպելն է. Սանոսյանը օդանավակայանում դիմավորել է Երևան-Կապան-Երևան թռիչք իրականացրած օդանավը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Երևան-Կապան-Երևան փորձնական թռիչք իրականացրած L410 օդանավը։      Նախարարը կարևորել է իրականացված թռիչքը․ «Այս թռիչքը բավական շատ կարևորում ենք։ Այն տեխնիկական, փորձնական թռիչք էր։ Մի քանի մոտեցումներով, մի քանի վայրէջքներով և վերելքներով մեր օդաչուները փորձարկեցին այն, ինչը թղթային սխեմաներով կար: Եվ հուրախություն բոլորիս, կարծես ամեն ինչ հաջող ընթացավ, և այն պատկերացումները, որոնք թղթի վրա կային, դրանք փորձնական դաշտում կիրառվեցին և հաջողությամբ ընթացան: Սա թիմային աշխատանքի արդյունք էր, կարևոր էր շատ, և սրան կհաջորդեն արդեն քննարկումներ, թե ինչ արդյունքներ ունենք, ինչ դիտարկումներ կան, ինչ վերլուծություններ է պետք անել մասնագիտական դաշտում, իսկ հեռանկարում, իհարկե, մեր նպատակը կանոնավոր չվերթեր կազմակերպելն է այս ամենը վերլուծելուց հետո»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ հեռանկարում պլաններ կան նաև Կապանը որոշ այլ օդանավակայանների հետ կապել, ոչ միայն «Զվարթնոցի»:     Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ ապրիլի 26-ին, Կապանի օդանավակայանում վայրէջք է կատարել փորձնական թռիչք իրականացնող օդանավը L-410–UVP E20 չեխական արտադրության մարդատար օդանավը նախատեսված է 19 ուղևորի համար:   
17:39 - 26 ապրիլի, 2023
Կապանի «Սյունիք» օդանավակայանում վայրէջք է կատարել 19 ուղևորի համար նախատեսված մարդատար օդանավը

Կապանի «Սյունիք» օդանավակայանում վայրէջք է կատարել 19 ուղևորի համար նախատեսված մարդատար օդանավը

Այսօր՝ ապրիլի 26-ին, Կապանի «Սյունիք» օդանավակայանում Երևանի ժամանակով 10:58 բարեհաջող վայրէջք է կատարել L-410–UVP E20 չեխական արտադրության մարդատար օդանավը, որը նախատեսված է 19 ուղևորի համար: Այս մասին հաղորդում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետությունում: Թռիչքը կրում էր փորձնական բնույթ: Օդանավը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից օդ է բարձրացել ժամը 10:10: «Կապանի օդանավակայանը վերանորոգվել է միջազգային չափանիշների համաձայն և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից սերտիֆիկացվել է 2020 թվականին: Այս թռիչքը հիրավի պատմական էր, քանի որ 90-ականներից Կապանի օդանավակայանում թռիչքներ չեն իրականացվել՝ բացառությամբ 2017 թվականին մեկ մասնավոր թռիչքի»,- ասվում է կոմիտեի հաղորդագրությունում:
12:08 - 26 ապրիլի, 2023
Կապանում հայտնաբերված ադրբեջանցուն ոստիկանությունը  փոխանցել է ԱԱԾ-ին 

 |azatutyun.am|

Կապանում հայտնաբերված ադրբեջանցուն ոստիկանությունը փոխանցել է ԱԱԾ-ին |azatutyun.am|

azatutyun.am: Կապանում երեկ բնակիչների կողմից ձերբակալված երկրորդ ադրբեջանցին արդեն ոստիկանությունում չէ, նրան փոխանցել են Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ), «Ազատությանը» փոխանցեցին Ներքին գործերի նախարարության լրատվական վարչությունից։ Ապրիլի 10-ին Սիսիանում ձերբակալված մյուս ադրբեջանցին նույնպես ԱԱԾ-ում է։ Շուրջ 5 օր է՝ ԱԱԾ-ն Հայաստան ներթափանցած ադրբեջանցիների վերաբերյալ որևէ տեղեկություն չի հրապարակում։ Պարզ չէ նաև արդյոք Հայաստանի սահմանն ապօրինի հատելու դեպքով քրեական վարույթ նախաձեռնվել է, թե ոչ։ Իրավապահներն առայժմ պաշտոնապես չեն հաստատել նաև արդյոք նախօրեին Կապանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 56-ամյա պահակի սպանությունը կապ ունի Հայաստան ներթափանցած ադրբեջանցիների հետ։ Տղամարդու սպանության վարույթը թեև իրականացնում է Քննչական կոմիտեն, սակայն, կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանն «Ազատությանը» փոխանցեց, որ երեկ ձերբակալված ադրբեջանցին, սպանության վարույթի շրջանակներում, Քննչական կոմիտեին չի փոխանցվել, նրա հետ քննչական գործողություններ չեն իրականացվել, հետևաբար, մամուլում առկա հրապարակումների առնչությամբ հաստատող կամ հերքող տվյալներ չեն կարող հայտնել։ Մամուլում երեկվանից ակտիվորեն լուրեր են շրջանառվող, որ սպանված կապանցի տղամարդու հեռախոսը հայտնաբերվել է Աճանան գյուղի մոտակայքում բռնված ադրբեջանցու մոտ։ Ընդ որում, երեկ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ ենթադրաբար երեկ ձերբակալված ադրբեջանցին ուղիղ եթեր է մտել, խոսել հայերի սպանությունների մասին ու պնդել, թե ինքը դավաճան չէ, այլ մեկը, որը պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի: Տեսանյութը հետո ջնջվել էր։
12:59 - 14 ապրիլի, 2023
«Բռնեցի, ձեռքերը կապեցինք, տիկնոջս ասացի՝ զանգի միլիցիա». ադրբեջանցուն գտած բնակիչ |azatutyun.am|

«Բռնեցի, ձեռքերը կապեցինք, տիկնոջս ասացի՝ զանգի միլիցիա». ադրբեջանցուն գտած բնակիչ |azatutyun.am|

azatutyun.am: Սյունիքի Աղվանի գյուղի բնակիչ, անտառապահ Արա Սուքիասյանն է այսօր տեսել ու մյուսների հետ բռնել Հայաստան ներթափանցած ու մի քանի օր փնտրվող ադրբեջանցուն։ Նրան նկատել է Կապանի մոտակայքում։ «Ես անցա, ադրբեջանցուն տեսա, տիկինս էլ էր, հետո հետ դարձա, մտածեցի՝ կարող է ինքը լինի։ Մեկ էլ տեսանք, տղերքն էլ, որ էնդեղ էր, ասում եմ՝ տղե՛րք, սրա հետևից եմ ես եկել, սա աչքիս ինքն է։ Ինքն ասում էր՝ պարսիկ եմ ես։ Ադրբեջանի զինծառայղի շորերով էր, փնթի, ցեխոտ», - «Ազատությանը» պատմեց Արա Սուքիասյանը։ Ասաց՝ ադրբեջանցուց նկար է ունեցել, համեմատել է, տեսել, որ նկարում պատկերված նույն անձն է։ «Ուզում էր փախներ, բռնեցի, կապոտի վրա սեղմեցինք, մեր ընկերների հետ, էդ տղերքը որ կան, մեկը գնաց, թելը բերեց, ձեռքերը կապեցինք, տիկնոջս ասացի՝ զանգի միլիցիա, թող գան, տանեն, զբաղվեն էս տղայի հետ։ Իր մոտ գտել ենք փամփուշտ, ատվյոռկա՝ ձեռքին, բլոկնոտ, զենք չի եղել, փամփուշտ է եղել։ Հեռախոսը ես չեմ տեսել», - հավելեց նա։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ՊՆ-ն ապրիլի 10-ին հայտնել էր, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ըստ նրա խոսքի՝ իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են: Այսօր արդեն ՊՆ-ն հայտնեց, որ հայտնաբերվել ու ձերբակալվել է նաև ադրբեջանցի երկրորդ զինծառայողը։
20:04 - 13 ապրիլի, 2023
Համաձայնագիր Կապանի համայնքապետարանի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջև

Համաձայնագիր Կապանի համայնքապետարանի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջև

Ապրիլի 6-ին Կապանի համայնքապետարանը՝ ի դեմս համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի. և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունը՝ ի դեմս Ռոման Խուդոլիի, ստորագրել են համագործակցության հուշագիր՝ հաշվի առնելով Կապան համայնքի առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու անհրաժեշտությունը, փոխադարձ կամքն ու ձգտումը։ Հուշագիրը ամրագրում է երկուստեք համագործակցության ուղղությունները․ մասնավորապես տնտեսական, սոցիալական, քաղաքաշինական, կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում։ Հուշագրի շրջանակներում կողմերը պատրաստակամություն են հայտնել նաև համագործակցել երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում, ինչպես նաև հանդիպումների, խորհրդակցությունների և այլ միջոցառումների կազմակերպմամբ քննարկել և մշակել համատեղ նախագծերի իրականացումը: Ողջունելով ներկաներին և շնորհավորելով բոլոր կապանցիներին և ԶՊՄԿ-ի կոլեկտիվին հուշագրի ստորագրման կապակցությամբ՝ համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն ասել է. «Այսօր առաջին անգամ պաշտոնապես արձանագրում ենք Կապանի համայնքապետարանի և ԶՊՄԿ-ի միջև համագործակցությունը հուշագրի տեսքով։ Այն հիրավի կարևոր իրադարձություն է և ամրագրվելու է մեր պատմության էջերում։ Սրանով հիմք ենք դնելու ավելի բարձր մակարդակի և որակի համագործակցության։ Մենք շատ բարձր ենք գնահատում կոմբինատի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը և այդ շրջանակում կոմբինատի գործուն քայլերը։ Երախտագիտությունս եմ հայտնում պարոն Խուդոլիին իր կառուցողական մոտեցման համար, ինպես նաև այն ծրագրերի համար, որոնք իրականացվել և իրականացվում են Կապան համայնքում»։ Հուշագրի ստորագրման առիթով Ռոման Խուդոլին ասել է. «Այսօր ստորագրեցինք համայնքի և կոմբինատի միջև փոխհամագործակցության կարևոր հուշագիր։ Դա բնավ չի նշանակում, որ մենք ինչ որ բարեգործություն ենք անում, մենք աշխատում ենք երկկողմանի։ Այն ընդերքը, որ կա, դա նախ և առաջ Հայաստանի ժողովրդի բարօրության համար է։ Մենք հարկեր ենք վճարում, դա մեր պարտականությունն է, բայց նաև մեր պարտականությունն է սոցիալական պարտավորություններ կատարելը։ Եթե մենք գտնվում ենք այս տարածքում, պարտավոր ենք օգնել համայնքին իր ծրագրերի իրականցման գործում։ Ուստի, ուզում եմ ասել, որ այն նշաձողը, որ սահմանել ենք, դրանք ցուցանիշներ են, որ տարեցտարի պետք է ավելանան։ Ուստի ես շատ երախտապարտ եմ համայնքի ղեկավարին՝ իր գործուն քայլերի համար, որոնք տեսանելի են բոլորին»։ Հուշագիրը գործում է հինգ տարի ժամկետով՝ յուրաքանչյուր տարի հաստատված՝ ընթացիկ տարվա համար նախատեսված գործողությունների պլանով։ Ստորագրման բուն արարողությունից հետո համայնքի ղեկավարի ուղեկցությամբ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավար կազմը շրջել է կենտրոնի տարածքում, ծանոթացել իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին: Շրջայց է իրականացվել նաև Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգու և Կապանի բիզնես կենտրոնի տարածքներում, որոնց վերաբերյալ ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ։
17:47 - 07 ապրիլի, 2023
Դպրոցական ավտոբուսի վթարի հետեւանքով վիրավորված 23 քաղաքացիներից 11-ը դուրս է գրվել
 |news.am|

Դպրոցական ավտոբուսի վթարի հետեւանքով վիրավորված 23 քաղաքացիներից 11-ը դուրս է գրվել |news.am|

news.am: Սյունիքի մարզի Օխտար բնակավայրի միջնակարգ դպրոցի աշխատակիցներին եւ աշակերտներին Կապան տանող ավտոբուսի վթարի հետեւանքով վիրավորված եւ Կապանի բժշկական կենտրոն տեղափոխված 23 քաղաքացիներից 11-ը երեկ գիշեր դուրս են գրվել հիվանդանոցից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում փոխանցեցին Սյունիքի մարզպետարանից։ «Հիվանդանոցում շարունակում են բուժում ստանալ 7 երեխա եւ 5 մեծահասակ։ Երեխաների վիճակը բավարար է, մեծահասակներինը՝ ծանր»,- նշեցին մարզպետարանից։ Հիշեցնենք, որ մարտի 10-ին Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի էր ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. Օխտար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին և անձնակազմին տեղափոխող ավտոբուսը դուրս էր եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կամրջից (մոտ 5 մ բարձրություն) ընկել Աճանան գետը: Վթարի հետեւանքով մահացել է 1970 թվականին ծնված Թ․Դ․-ն, որը դպրոցի ուսուցիչներից էր։ Վիրավորվել էր 24 քաղաքացի, որոնցից 15-ը դպրոցի աշակերտներ են, 8-ը՝ ուսուցիչներ, 1-ը՝ սպասարկող անձնակազմից։
13:14 - 11 մարտի, 2023
Սյունիքի մարզպետը Կապանի ԲԿ-ում տեղեկացել է ավտոբուսի վթարի հետևանքով բուժում ստացողների առողջական վիճակի մասին

Սյունիքի մարզպետը Կապանի ԲԿ-ում տեղեկացել է ավտոբուսի վթարի հետևանքով բուժում ստացողների առողջական վիճակի մասին

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր դպրոցական ավտոբուսի վթարի վայր այցելելուց հետո եղել է Կապանի բժշկական կենտրոնում․ նա շրջել է հիվանդասենյակներում, տեղեկացել բուժում ստացող ուղևորների առողջական վիճակի մասին։ Երեխաների առողջական վիճակն այս պահին գնահատվում է բավարար: Մեծահասակներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը` բավարար: Նշենք, որ վթարից տուժածների բուժօգնությունն առավել արագ ու արդյունավետ կազմակերպելու համար Կապանի բժշկական կենտրոն լրացուցիչ բժիշկ մասնագետներ են տեղափոխվել նաև Գորիսի ու Քաջարանի ԲԿ-ներից։ Հիշեցնենք, որ մարտի 10-ին Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի էր ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. Օխտար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին և անձնակազմին տեղափոխող ավտոբուսը դուրս էր եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կամրջից (մոտ 5 մ բարձրություն) ընկել Աճանան գետը: Վթարի հետեւանքով մահացել է 1970 թվականին ծնված Թ․Դ․-ն, որը դպրոցի ուսուցիչներից էր։ Վիրավորվել էր 24 քաղաքացի, որոնցից 15-ը դպրոցի աշակերտներ են, 8-ը՝ ուսուցիչներ, 1-ը՝ սպասարկող անձնակազմից։
18:52 - 10 մարտի, 2023
Դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով 14 երեխաների առողջական վիճակը բավարար է, մեծահասակներից 3-ինը՝ ծանր․ ՀՀ ԱՆ

Դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով 14 երեխաների առողջական վիճակը բավարար է, մեծահասակներից 3-ինը՝ ծանր․ ՀՀ ԱՆ

Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 23 տուժած` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Նրանցից 14-ը երեխաներ են, ունեն տարբեր կոտրվածքներ: Բոլորի առողջական վիճակն այս պահին գնահատվում է բավարար: Տուժածներից 9-ը մեծահասակ են: Նրանցից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը` բավարար։ Տուժածները ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն»,- ասված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ մարտի 10-ին Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի էր ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. Օխտար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին և անձնակազմին տեղափոխող ավտոբուսը դուրս էր եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կամրջից (մոտ 5 մ բարձրություն) ընկել Աճանան գետը:
17:57 - 10 մարտի, 2023
Ավտոբուսը գետն է ընկել 5 մետր բարձրությունից. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում վթարից

Ավտոբուսը գետն է ընկել 5 մետր բարձրությունից. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում վթարից

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայրի ճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. վթարի է ենթարկվել «ՊԱԶ» մակնիշի ավտոբուս: ՆԳՆ Փրկարար ծառայությունը մանրմասներ է հայտնել տեղի ունեցած վթարից.  «Մարտի 10-ին՝ ժամը 14:20-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոբուսը շրջվել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 16-րդ կմ-ին Օխտար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին և անձնակազմին տեղափոխող «PAZ» մակնիշի ավտոբուսը (վարորդ Լ. Գ., ծնված 1948 թ.)  դուրս է եկել ավտոճանապարհի եթևեկելի հատվածից և կամրջից (մոտ 5 մ բարձրություն) ընկել Աճանան գետը:  Փրկարարները 7 տուժածի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին։ Թվով 25 տուժած (ավտոբուսի վարորդը, դպրոցի 9 աշխատակից և 15 աշակերտ) հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ արձանագրվել է ուսուցիչ Թ․ Դ․-ի (ծնված 1970 թ․) մահը։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոբուսը և փակել գազի բալոնի փականը:  Հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոբուսը դուրս է բերվել գետից»,- նշված է հաղորդագրության մեջ։ 
17:15 - 10 մարտի, 2023