ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների կողմից:

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրում առանձնահատուկ կարեւորություն ունի վերջինիս 4-րդ հոդվածը, համաձայն որի «եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որեւէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաեւ կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Պայմանագրով նաեւ նախատեսված է խորհրդատվությունների մեխանիզմ` մասնակից պետության կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի դեպքում, կամ միջազգային խաղաղությանը եւ անվտանգությանը սպառնալիքի պարագայում:

Մոսկվան սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի վերջնական որոշմանը․ Լավրով

Մոսկվան սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի վերջնական որոշմանը․ Լավրով

Մոսկվան սպասում է, որ Երևանը  ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ իր վերջնական որոշման մասին արդեն հայտարարի։ Այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։   «Սպասում ենք, որ բոլորիս պաշտոնապես հաստատեն, թե որն է լինելու վերջնական որոշումը․ ասում են՝ դե ֆակտո սառեցնում ենք ՀԱՊԿ-ում [շփումը-խմբ․], եթե ուզենք՝ դե յուրե կսառեցնենք, դե յուրե դուրս կգանք, ԵԱՏՄ-ն մեզ առայժմ հետաքրքիր է, քանի որ մենք այդտեղից ինչ-որ բան ենք ստանում»,- ասել է Լավրովը՝ նշելով, որ «դա այդքան էլ գեղեցիկ պատկեր չէ»։  «Մենք իսկապես կցանկանայինք, որ մեր հայ գործընկերներն իրենց համար կողմնորոշվեին, թե ինչպես են ցանկանում շարունակել ապրել և փոխադարձ հիմունքներով իրականացնել այն համաձայնագրերը, որոնք մեզ կապում են ինտեգրացիոն տարբեր կառույցներում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։ 
17:23 - 02 մարտի, 2024
ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում չկա, բայց որևէ մեկը չի բացառում ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությունը․ Ալեն Սիմոնյան

ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում չկա, բայց որևէ մեկը չի բացառում ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությունը․ Ալեն Սիմոնյան

ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում չկա, բայց որևէ մեկը չի բացառում ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությունը, մեր հանրությունն էլ է դրա մասին խոսում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ալեն Սիմոնյանը։  Հարցին, թե խնդիրներ չե՞ն լինի Ռուսաստանի հետ, եթե չեն բացառում կառույցից դուրս գալը, Սիմոնյանը պատասխանեց․  «Անկեղծ ասած, չգիտեմ՝ ինչ խնդիրներ պետք է ստեղծի, հարձակվի մեզ վրա, սանկցիաներ կիրառի, արդեն ի՞նչ պետք է անի: Մենք պաշտպանության կարիք ունեինք, թե Լեռնային Ղարաբաղի մասին եմ խոսում, թե Հայաստանի ինքնիշխան տարածքի, բայց մեկ տասնյակից ավելի դրվագներով ակնհայտ դարձավ, որ մեր դաշնակիցը մեզ չի օգնում: Չեն էլ ասում, որ չեն օգնելու, գոնե ասեն՝ չենք օգնելու։ Ասում են՝ դե լավ, տեսնենք, հասկանանք, բայց մեր երկիրը և մեր մարդիկ անսահման չեն, մենք այդքան ռեսուրս չունենք, որ մեր տղաների հաշվին և մեր սահմանների հաշվին, սպասենք մեր դաշնակիցը երբ է օգնելու», - նշեց ՀՀ ԱԺ նախագահը լրագրողների հետ զրույցում։
16:30 - 29 փետրվարի, 2024
Հայաստանը դե յուրե չի դադարեցնում իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին. Ղազախստանի ԱԳ փոխնախարար
 |tert.am|

Հայաստանը դե յուրե չի դադարեցնում իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին. Ղազախստանի ԱԳ փոխնախարար |tert.am|

tert.am: Ղազախստանի իշխանություններն աշխատում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ամրապնդման ուղղությամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ղազախստանի փոխարտգործնախարար Ռոման Վասիլենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ կազմակերպությունը շարունակում է իր գործունեությունը։ Ղազախստանը տվյալներ չունի այն մասին, թե արդյոք Հայաստանը իրավական քայլեր ձեռնարկե՞լ է ՀԱՊԿ-ից դուրս գալու համար, պարզաբանել է  ԱԳ փոխնախարարը։ «Մենք տեսնում ենք հայտարարություն Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը փաստացի դադարեցնելու մասին: Որքանով ես գիտեմ, Հայաստանը որևէ իրավական քայլ չի ձեռնարկել ՀԱՊԿ-ին իր անդամակցությունը կասեցնելու համար։ Այսինքն՝ Հայաստանը դե յուրե չի դադարեցնում իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին»,- պարզաբանել է փոխարտգործնախարարը։ Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում ասել էր, որ Երևանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։  Երեկ Փաշինյանը նաև ասել էր, որ «հիմա մենք դե ֆակտո սառեցրել ենք ՀԱՊԿ-ի հետ շփումը, եթե այս պրոցեսը շարունակվի, դե յուրե էլ պիտի սառեցնենք»:
13:30 - 29 փետրվարի, 2024
Հիմա մենք դե ֆակտո սառեցրել ենք ՀԱՊԿ-ի հետ շփումը, եթե այս պրոցեսը շարունակվի, դե յուր է էլ պիտի սառեցնենք, բա ինչ անենք. Փաշինյան
 |tert.am|

Հիմա մենք դե ֆակտո սառեցրել ենք ՀԱՊԿ-ի հետ շփումը, եթե այս պրոցեսը շարունակվի, դե յուր է էլ պիտի սառեցնենք, բա ինչ անենք. Փաշինյան |tert.am|

tert.am: Մենք հարց ենք տվել ՀԱՊԿ-ին և մինչև այսօր այդ հարցի պատասխանը չենք ստացել։   Այս մասին Ազգային Ժողովում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։   «Այդ հարցի բացակայությունը, մեր կարծիքով, սպառնալիքներ է ստեղծում ՀՀ ազգային անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը։ Իսկ այդ հարցը շատ պարզ է՝ ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին ՀՀ-ում։ Այս հարցը ծագել է 2021 թվականի մայիսի, նոյեմբերի, 2022 թ. սեպտեմբերի իրադարձություններից հետո»,-ասաց Փաշինյանը։   «Ըստ էության, ՀԱՊԿ մեր գործընկերնրեը հրաժարվել են տալ իրադրությանը գնահատական, ինչն առաջացրել է այս իրավիճակը»։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ում գործունեությունը «սառեցնելու» վերաբերյալ իր հայտարարությանը, Փաշինյանը հավելեց․ «Արդեն մեկ տարի մենք ՀԱՊԿ-ում չունենք մշտական ներկայացուցիչ։ ՀԱՊԿ միջոցառումներին բարձր մակարդակով տևական ժամանակ չենք մասնակցում։ ՀԱՊԿ-ում գործում է կոնսենսուսի սկզբունքը՝ որոշումների կայացման համար, բայց մենք դրան չենք մասնակցում մի պարզ պատճառով, որովհետև չունենք այն հարցի պատասխանը, թե ինչու պետք է մասնացենք»,-ասաց Փաշինյանը։ Նա նշեց նաև, թե կառավարությունը հստակ գիտի ՀՀ սահմանները՝ «դե յուրե նշանակությամբ, միլիմետրի ճշտությամբ»։ «ԵՄ-ն ՀՀ սահմանները ճանաչել է հստակ, օրինակ՝ 2023 թվականի հոկտեմբերին Գրանադայի քառակողմ հայտարարությամբ, օրինակ՝ 2022 թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությամբ։ ՌԴ-ն նույնպես եռակողմ հայտարարությամբ ընդունել է ՀՀ սահմանները 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարության տեքստում, որի տակ կա դրված նաև ՌԴ նախագահի ստորագրությունը։ Դրանից հետո Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովում ասել ենք՝ այն, ինչի տակ ստորագրել ենք, եկեք արտահայտենք որպես ՀԱՊԿ-ի պատասխանատվության արեալ։ Դա տեղի չի ունեցել։ Ես խոսում եմ 2021-22 թվականների մասին, բայց 2023 թվականն էլ անցավ, և մենք պետք է դիրքավորվենք։ ՀԱՊԿ-ը բողոքելու տեղ չէ, որ գնանք, բողոքենք։ Մենք այդ կազմակերպության լիարժեք անդամ ենք, մենք այդտեղ դիտորդ կամ հյուր չենք, որ բողոքենք»,-ասաց Փաշինյանը։ «ՀԱՊԿ-ը, ի հեճուկս սեփական պարտավորությունների, որ պետք է ապահովեր ՀՀ անվտանգության նկատմամբ համարժեք դիրքորոշում և պատասխան, անում է ուղիղ հակառակը։ Հիմա մենք դե ֆակտո սառեցրել ենք, և եթե այս գործընթացը շարունակվի, դե յուրե էլ պետք է սառեցնենք, բա ուրիշ ի՞նչ պետք է անենք»։
19:25 - 28 փետրվարի, 2024
Չեմ հասկանում ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության «սառեցման» մասին հայտարարության տրամաբանությունն ու ոճը. Զախարովա
 |news.am|

Չեմ հասկանում ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության «սառեցման» մասին հայտարարության տրամաբանությունն ու ոճը. Զախարովա |news.am|

news.am: Մենք կտրականապես չենք ընդունում Հայաստանի իշխանությունների կշտամբանքները 2020 և 2021 թվականներին տեղի ունեցած հայտնի իրադարձությունների ժամանակ ՀԱՊԿ-ի կողմից Երևանի նկատմամբ իր մանդատը և պարտավորությունները իբր չկատարելու վերաբերյալ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «Երևանի հետ կապված այսպես կոչված հավաքական անվտանգության պայմանագիրը չի իրականացվել, հատկապես. 2021-2022 թթ., իսկ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին «սառեցված է»: «Ուզում եմ նաև հիշեցնել, որ 2022 թվականի սեպտեմբերին հայկական կողմի խնդրանքով օպերատիվ կերպով կազմավորվել է կազմակերպության քարտուղարության և միասնական շտաբի գնահատման առաքելություն, որն ուղարկվել է երկրի սահմանամերձ շրջաններ։ Արդյունքների հիման վրա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից պատրաստվել է որոշում Հայաստանում դիտորդական առաքելություն տեղակայելու վերաբերյալ։ Մենք մեղավոր չենք, ոչ էլ ՀԱՊԿ մյուս անդամները, որ այս հավասարակշռված որոշումը, որը նախատեսում էր հանրապետությանը ռազմատեխնիկական օգնություն տրամադրել և մի շարք այլ միջոցներ, Հայաստանի իշխանությունների կողմից մերժվեց անհիմն պատրվակով: Ավելին, դրա դիմաց Երևանը ցուցադրաբար նախընտրեց հրավիրել ԵՄ-ից կեղծ դիտորդների։ Հայտնի փաստերն իրենք են խոսում և կասկած չեն թողնում հենց այդ ներկայացուցիչների աշխատանքի զրոյական արդյունավետության մասին։ Մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ՝ այս կարգավիճակից բխող բոլոր իրավունքներով ու պարտավորություններով։ Միևնույն ժամանակ, ցավով նշում ենք, որ կազմակերպության միջոցառումներին Երևանի մասնակցության դինամիկան նվազել է, և դա ակնհայտորեն չի համապատասխանում բարեկամ հայ ժողովրդի շահերին և երկրի անվտանգության ապահովման խնդիրներին։ Հուսով ենք, որ Երևանը կհասկանա, որ առկա մտահոգությունները պետք է քննարկվեն և լուծվեն հանգիստ, կոնֆիդենցիալ երկխոսության միջոցով, այլ ոչ թե դրանք անվերջ, քաոսային կերպով հանրային տարածք նետելով։ Եթե ​​խոսենք հայտարարության ոճի և կառուցման տրամաբանության մասին, ապա, ճիշտն ասած, ես այնքան էլ չեմ հասկանում. հենց վերջերս Հայաստանի ներկայացուցիչներն ասացին, որ ՀԱՊԿ-ը լքել է Հայաստանը։ Եթե ​​ՀԱՊԿ-ը, պաշտոնական Երեւանի կարծիքով, լքել է Հայաստանը, ինչպե՞ս կարող է Հայաստանը սառեցնել իր մասնակցությունը դրան»,- ասել է Զախարովան։
16:51 - 28 փետրվարի, 2024
ՀՀ–ՀԱՊԿ հարաբերությունների սառեցումը քաղաքական գնահատական է. Խանդանյան
 |armeniasputnik.am|

ՀՀ–ՀԱՊԿ հարաբերությունների սառեցումը քաղաքական գնահատական է. Խանդանյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում մասնակցությունը սառեցնելու մասին հայտարարությունը քաղաքական գնահատական է, ոչ թե իրավական ամրագրում։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ Նա նշեց, որ Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններում որևէ տեղաշարժ չկա, և արդեն ավելի քան մեկ տարի Հայաստանը չի մասնակցում կազմակերպության աշխատանքներին: «Մենք բազմիցս հնչեցրել ենք մեր դիրքորոշումները ՀԱՊԿ–ի գործունեության կամ անգործության վերաբերյալ։ Դա իրավիճակի կոնկրետ արձանագրում է։ Ժամանակը ցույց կտա` հետագայում կհետևեն գործընթացներ, թե ոչ»,– ասաց Խանդանյանը։ Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որ Ռուսաստանը երկկողմ խողովակներով սպառիչ պարզաբանումներ է ակնկալում Հայաստանից, թե ինչ են նշանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Երևանի մասնակցության սառեցման մասին: Նշենք, որ Հայաստանի իշխանությունը բազմիցս մեղադրել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։ Հունվարին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանն այլևս որևէ ակնկալիք չունի ՀԱՊԿ–ից, քանի որ համարժեք արձագանք չի ստացել 2022 թվականի սեպտեմբերյան լայնամասշտաբ հարձակումների ժամանակ։ 2023 թվականի նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։
13:10 - 28 փետրվարի, 2024
ՀԱՊԿ-ն առանց Հայաստանի չի փլուզվի. Լուկաշենկո |armeniasputnik.am|

ՀԱՊԿ-ն առանց Հայաստանի չի փլուզվի. Լուկաշենկո |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀԱՊԿ–ից դուրս գալու մասին Հայաստանից պաշտոնական ծանուցումներ Բելառուսը չի ստացել։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ «Մենք այս խնդիրը քննարկել ենք նախագահների հետ Կազանում։ Մենք ՀԱՊԿ-ից ոչ մեկին չենք վռնդում, միշտ աջակցել ենք, աջակցում ենք և կաջակցենք Հայաստանին, որպես մեր դաշնակից, բայց եթե նրանք չեն ուզում լինել ՀԱՊԿ անդամ... ՀԱՊԿ-ը չի փլուզվի»,– ասել է նա։ Նա նաև հավելել է, որ հանգիստ է արձագանքում Փաշինյանի հայտարարությանը՝ կազմակերպությանը Երևանի մասնակցությունը «սառեցնելու մասին»։ «Հայաստանում Փաշինյանը չի կարող որոշել մտել ՀԱՊԿ, թե դուրս գալ այնտեղից։ Այդ երկրում որոշում է խորհրդարանը։ Կարծում եմ, որ Հայաստանի խորհրդարանում սթափ դատող մարդիկ ավելի շատ են»,– նշել է նա։Լուկաշենկոն խորհուրդ է տվել հայաստանին չշտապել դուրս գալ ինտեգրացիոն կառույցներից՝ հայտարարելով, որ հետ վերադառնալը դժվար կլինի:
13:12 - 25 փետրվարի, 2024
Բազմիցս տեսել ենք, որ Ռուսաստանին չեն մտահոգում Հայաստանի շահերը. ԱՄՆ պետքարտուղարություն |amerikayidzayn.com|

Բազմիցս տեսել ենք, որ Ռուսաստանին չեն մտահոգում Հայաստանի շահերը. ԱՄՆ պետքարտուղարություն |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության շուրջ վարչապետ Փաշինյանի օրերս արած հայտարարությունների ու պաշտպանության ոլորտում Երևանի ձեռնարկած քայլերի մասին:   «Մենք հարգում ենք Հայաստանի՝ որպես անկախ երկրի ցանկությունը շարունակելու իր ընտրած անվտանգային հարաբերությունները, և մենք աջակցում ենք տարածաշրջանի բոլոր երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- հայտնել են Պետքարտուղարությունից։ Անդրադառնալով Մոսկվայի հետ Երևանի հարաբերություններում առկա խնդիրներին՝ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է. «Ռուսաստանը վստահելի կամ բարեխիղճ դաշնակից կամ գործընկեր չէ Հարավային Կովկասում կամ այլուր: Մենք բազմիցս տեսել ենք, որ Ռուսաստանին չեն մտահոգում Հայաստանի շահերը»: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը, ըստ էության, սառեցրել է մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում։ ՀԱՊԿ քարտուղարությունը, արձագանքելով այս հայտարարությանը, նշել է, որ ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանի կողմից անդամակցության դադարեցման դիմում չի ստացել, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեզն, ամենայն հավանականությամբ, վերաբերում է կազմակերպության մի շարք միջոցառումներին Հանրապետության չմասնակցելուն: Իսկ ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Մոսկվան Երևանից պարզաբանումներ է ակնկալում ՀԱՊԿ-ի մասին Փաշինյանի մեկնաբանությունների առնչությամբ։
10:51 - 24 փետրվարի, 2024
Մոսկվան Երևանից պարզաբանումներ է ակնկալում ՀԱՊԿ-ի մասին Փաշինյանի մեկնաբանությունների առնչությամբ
 |azatutyun.am|

Մոսկվան Երևանից պարզաբանումներ է ակնկալում ՀԱՊԿ-ի մասին Փաշինյանի մեկնաբանությունների առնչությամբ |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պարզաբանումներ է ակնկալում Հայաստանից վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ կապված մեկնաբանությունների վերաբերյալ, հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: «Մենք երկկողմ ուղիներով ակնկալում ենք համապարփակ բացատրություններ այն մասին, թե իրականում ինչ է կանգնած Հավաքական անվտանգության պայմանագրին և բուն կազմակերպությանը Հայաստանի մասնակցության սառեցման վերաբերյալ հայտարարությունների հետևում։ Մոսկվան ելնում է նրանից, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ՝ այս կարգավիճակից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով։ Միևնույն ժամանակ, ցավով նշում ենք, որ կազմակերպության միջոցառումներին Երևանի մասնակցության դինամիկան նվազել է, ինչն ակնհայտորեն չի համապատասխանում բարեկամ հայ ժողովրդի շահերին և երկրի անվտանգության ապահովման նպատակներին, հուսով ենք՝ Երևանը կգա այն ըմբռնմանը, որ առկա մտահոգությունները պետք է քննարկվեն և լուծվեն հանգիստ, կոնֆիդենցիալ երկխոսության միջոցով, այլ ոչ թե դրանք հանրային տարածքում բարձրաձայնելով», - հայտարարել է Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը: Մոսկվան, ըստ ՏԱՍՍ-ի հաղորդագրության, «կտրականապես չի ընդունում Հայաստանի իշխանությունների կշտամբանքները 2021 և 2022 թվականներին տարածաշրջանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների ժամանակ ՀԱՊԿ-ի կողմից Երևանի նկատմամբ իր մանդատը և պարտավորություններն իբր չկատարելու վերաբերյալ»։ «Ուզում ենք հիշեցնել, որ 2022 թվականի սեպտեմբերին հայկական կողմի խնդրանքով օպերատիվ կերպով կազմավորվել և երկրի սահմանամերձ շրջաններ է ուղարկվել կազմակերպության քարտուղարության և միացյալ շտաբի գնահատման առաքելությունը, ինչի արդյունքում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից պատրաստվել է որոշում Հայաստանում դիտորդական առաքելություն տեղակայելու մասին, մենք մեղավոր չենք և կազմակերպության մյուս անդամները մեղավոր չեն, որ այս հավասարակշռված որոշումը, որը նախատեսում էր նաև Հայաստանին ռազմատեխնիկական օգնության տրամադրում, Հայաստանի իշխանության կողմից շինծու պատրվակներով մերժվել է, ավելին՝ դրա փոխարեն Երևանը ցուցադրաբար նախընտրել է հրավիրել Եվրամիությունից կեղծ դիտորդների, բոլոր փաստերը վկայում են, որ նրանց աշխատանքը զրոյական արդյունավետություն ունի», - հայտարարել են Սմոլենսկայա հրապարակում (ՌԴ ԱԳՆ կենտրոնական շենքը)։
19:50 - 23 փետրվարի, 2024
Երևանից ՀԱՊԿ անդամակցությունը դադարեցնելու մասին որևէ դիմում չի ստացվել. ՀԱՊԿ քարտուղարության մեկնաբանությունը
 |tert.am|

Երևանից ՀԱՊԿ անդամակցությունը դադարեցնելու մասին որևէ դիմում չի ստացվել. ՀԱՊԿ քարտուղարության մեկնաբանությունը |tert.am|

tert.am: ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանի կողմից անդամակցության դադարեցման դիմում չի ստացել, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեզն, ամենայն հավանականությամբ, վերաբերում է կազմակերպության մի շարք միջոցառումներին Հանրապետության չմասնակցելուն: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունից: «ՀԱՊԿ քարտուղարությունն այս պահի դրությամբ Երևանի կողմից ՀԱՊԿ անդամակցությունը դադարեցնելու մասին որևէ դիմում չի ստացել։ Ինչ վերաբերում է մասնակցության սառեցման մասին թեզին, ամենայն հավանականությամբ, խոսքը վերաբերում է վերջին շրջանում կազմակերպության կողմից անցկացվող մի շարք միջոցառումներին Հայաստանի Հանրապետության չմասնակցելուն»,- հայտնել են ՀԱՊԿ քարտուղարությունից: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, և Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին:
11:18 - 23 փետրվարի, 2024
Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր հարձակում է նախապատրաստում. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը France 24-ին |1lurer.am|

Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր հարձակում է նախապատրաստում. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը France 24-ին |1lurer.am|

1lurer.am: France 24 հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը նոր պատերազմի է պատրաստվում: Նրա խոսքով` երկու երկրի միջև ճգնաժամի խաղաղ կարգավորման խոստումներն իրականում հերքվում են Ադրբեջանի գործողություններով: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բաքուն Հայաստանի տարածքը համարում է «Արևմտյան Ադրբեջան»: Վարչապետի խոսքով` Ալիևը ոչ թե խաղաղության պայմանագիր է ցանկանում` հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, այլ ավելի շուտ նպատակ ունի Հայաստանի նոր տարածքներ գրավելու։ Ինչ վերաբերում է Ֆրանսիայի կողմից Հայաստանին տրամադրվող ռազմական օգնությանը` նա հերքել է Բաքվի մեղադրանքները, թե իբր Փարիզը «կրակի վրա յուղ է լցնում», Փաշինյանն ընդգծել է, որ Ադրբեջանն իր հերթին «միլիարդավոր եվրոներ» է ծախսում սպառազինության ձեռքբերման համար։ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է, որ Ռուսաստանը մի քանի ամիս առաջ «բացահայտ կերպով կոչ է արել հայ բնակչությանը տապալել իշխանությունը»: Նա հավելել է, որ Մոսկվայից իր դեմ ուղղված այդ «քարոզչությունը» չի թուլանում։ ՀՀ վարչապետն ասել է, որ իրեն հատկապես անհանգստացնում է Հայաստանում ռուսական ուժերի կողմից ռուս դասալիք Դիմիտրի Սետրակովի առևանգումը. «Մենք չենք կարող հանդուրժել անօրինական գործողությունները մեր տարածքում»: Վարչապետը հավելել է` եթե Երևանի պահանջները մնան անպատասխան, «հետևանքներ» կլինեն։ Փաշինյանը նաև անդրադարձել է ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցությանը: Նա պարզաբանել է, որ Հայաստանի մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրին (ՀԱՊԿ), որում գերիշխողը Մոսկվան է, «սառեցված է»:
09:20 - 23 փետրվարի, 2024
ՀԱՊԿ անդամ երկրները նպատակադրված են զարգացնել դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ. Տասմագամբետով |1lurer.am|

ՀԱՊԿ անդամ երկրները նպատակադրված են զարգացնել դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ. Տասմագամբետով |1lurer.am|

1lurer.am: ՀԱՊԿ անդամ երկրները շարունակում են հավատարիմ մնալ Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման նպատակին. Երևանը մնում է դաշնակից և շարունակում է աշխատանքը կազմակերպությունում: Այս մասին նշված է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հոդվածում: «Կազմակերպությունը պատրաստ էր խաղաղապահ առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման` իրավիճակի մոնիթորինգի համար, սակայն աշխատանքների վերջնական փուլում Երևանը խնդրեց համապատասխան փաստաթուղթը հանել օրակարգից: Միաժամանակ Հայաստանի աշխատանքը կազմակերպությունում շարունակվում է, ՀԱՊԿ շրջանակներում Երևանի բազմակողմ շփումները շարունակվում են աշխատանքային ռեժիմով: ՀԱՊԿ անդամ պետություններն, իրենց հերթին, նպատակադրված են զարգացնել դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ»,- նշել է նա: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ներկայիս միջազգային իրավիճակը թելադրում է ՀԱՊԿ գործունեության ոլորտները կարգավորող իրավական-փաստաթղթային բազայի հետագա կատարելագործման, հիմնարար փաստաթղթերի հստակեցման և նոր պայմաններին համապատասխանեցման, որոշումների ընդունման գործընթացի հստակեցման անհրաժեշտությունը:
09:28 - 21 փետրվարի, 2024
ՀԱՊԿ անդամ երկրները միշտ եղել և մնում են բաց՝ Երևանին աջակցություն ցուցաբերելու համար. Գալուզին
 |1lurer.am|

ՀԱՊԿ անդամ երկրները միշտ եղել և մնում են բաց՝ Երևանին աջակցություն ցուցաբերելու համար. Գալուզին |1lurer.am|

1lurer.am: Ռուսական կողմը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման երկու մասնակիցներին մշտապես կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել շփման գծում՝ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Известия թերթին տված հարցազրույցում: «Սահմանին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ կցանկանայի կրկնել, որ մենք երկու կողմերին էլ փոխադարձ զսպվածության կոչ ենք անում, որպեսզի որևէ միջադեպ տեղի չունենա, առավել ևս՝ հրաձգությամբ, մարդկային կորուստներով և վիրավորներով: Նման միջադեպերը, իհարկե, չեն կարող նպաստել հայ-ադրբեջանական կարգավորման առաջխաղացման համար դրական մթնոլորտի ստեղծմանը»,- ասել է Գալուզինը։ Անդրադառնալով ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հնարավորության վերաբերյալ հարցին՝ Գալուզինը նշել է, թե կազմակերպությանն անդամակցությունը բխում է առաջին հերթին հենց Հայաստանի շահերից: «Մեր կարծիքով՝ Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից ՀԱՊԿ մեխանիզմին այլընտրանք օբյեկտիվորեն չի նկատվում։ ՀԱՊԿ անդամ երկրները միշտ եղել և մնում են բաց՝ Երևանին աջակցություն ցուցաբերելու համար։ Ժամանակին Հայաստանին առաջարկվում էին և՛ ռազմատեխնիկական բնույթի միջոցառումներ, և՛ պրոֆիլային անձնակազմի պատրաստման հետ կապված միջոցառումներ, և՛ ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության ուղարկում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանամերձ շրջաններ։ Բայց, ցավոք, այդ փուլում այդ գաղափարներն ու առաջարկները հավանության չեն արժանացել և չեն իրագործվել»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը։ Գալուզինը հերթական անգամ շեշտել է, որ Հարավային Կովկասի ապագան պետք է որոշեն տարածաշրջանային երկրները, և ոչ թե ԱՄՆ-ը, Ֆրանսիան կամ Եվրամիությունը։ Նա Հայաստանին մեղադրել է արևմտյան ուժերին «տարածաշրջան բերելու հակվածության» համար: «Անդրկովկասում Արևմուտքի շահերը կապված են ոչ թե Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանին օգնելու և խաղաղության ու կայունության հասնելու հետ, այլ Ռուսաստանին այդ գործընթացից դուրս մղելու և նրա սահմանների անմիջական հարևանությամբ լարվածության ևս մեկ օջախ ստեղծելու հետ։ Մենք, այնուամենայնիվ, ակնկալում ենք, որ որքան շուտ Երևանում հաղթահարեն իրենց կասկածները ՀԱՊԿ-ի նկատմամբ և վերադառնան կառուցողական, արդյունավետ և բովանդակալից քննարկումների՝ քաղաքական և փորձագիտական մակարդակներում այդ կազմակերպության օրակարգում դրված հարցերի շուրջ, այնքան լավ»,- եզրափակել է Գալուզինը:
12:33 - 15 փետրվարի, 2024
ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին բարձր է համարում հակամարտության պոտենցիալը |factor.am|

ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին բարձր է համարում հակամարտության պոտենցիալը |factor.am|

factor.am: ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունների մեծ պոտենցիալ է տեսնում, իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ֆիքսվում են առանձին պետությունների փորձերը՝ ամրապնդելու սեփական դիրքերը Հարավային Կովկասում, ստանալու հասանելիություն Կասպից ծովի ռեսուրսներին և ապահովելու իրենց ուղղակի ելքը Կենտրոնական Ասիա։ Դրա համար ակտիվ օգտագործվում է, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի բարձր հակամարտային պոտենցիալը։ Իրավիճակի հետագա կարգավորման հարցում կարևոր է պահպանել խաղաղության համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը»,- ասել է Սերդյուկովը։ Նա նշել է, թե Արևմուտքը ձգտում է ազդել Բաքվի ու Երևանի միջև հետհակամարտային կարգավորման վրա՝ չնայած ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությանը։ «Նույնիսկ կազմակերպությանը Հայաստանի անդամակցության պայմաններում՝ դրսից փորձերը շարունակում են ազդել հետկոնֆլիկտային կարգավորման ձևաչափի վրա»,- հավելել է Սերդյուկովը, որը որևէ կերպ չի անդրադարձել ՀԱՊԿ անդամ Հայաստանի դեմ Ադրբեջանի իրականացրած վերջին ագրեսիային։ Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։
12:34 - 14 փետրվարի, 2024