ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմին է, որի պարտականությունն է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը:

Ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում օպերատիվ-հետախուզական եւ փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը։ Ոստիկանությունը գործում է ՀՀ Սահմանադրության, օրենդրության եւ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի հիման վրա։ Այն ենթակա է Հանրապետության վարչապետին։ 2020 թ. հունիսի 8-ից ոստիկանապետը Վահե Ղազարյանն է։

ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանին ավտոբուսում վիրավորել են․ նա ոստիկանություն հաղորդում է ներկայացրել

 |factor.am|

ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանին ավտոբուսում վիրավորել են․ նա ոստիկանություն հաղորդում է ներկայացրել |factor.am|

factor.am: Համացանցում տարածվել է տեսանյութ, որում հասարակական տրանսպորտով երթևեկող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին մի երիտասարդ վիրավորում է և խանգարում է իջնել տրանսպորտից։ Երիտասարդը հեռախոսի տեսախցիկը ուղղում է դեպի Ասլանյանի կողմը ու ասում՝ «մարդամե՞ջ եք հելնում դո՞ւք, սա նիկոլական վիժվածք է»: Factor.am-ի հետ զրույցում Հակոբ Ասլանյանը պնդեց՝ ինքը չի հարվածել իրեն ավտոբուսից իջնել թույլ չտվող երիտասարդին, միայն հրել է, որպեսզի կարողանա իջնել տրանսպորտից, արդյուքնում էլ քաշքշոց է տեղի ունեցել։ «Յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա, որ սա պետություն է, և այդ պետության մեջ ինքը օրենքը պարտավոր է հարգել՝ անկախ նրանից ուզում է, թե՝ չի ուզում։ Բարոյական տեսանկյունից մարդը պետք է հասկանա, որ ինքն իրավունք չունի վիրավորելու այն մարդուն, որին չի ճանաչում՝ անկախ նրանից համաձայն է նրա քաղաքական գաղափարներին, թե՝ ոչ։ Իրավունքի չունի վիրավորական խուլիգանական բաներ խոսելու»,- ասաց պատգամավորը։ Տարածված տեսանյութում լսվում է, թե ինչպես են մյուս ուղևորները կշտամբում քաղաքացուն, թե ինչո՞ւ է հանրային տրանսպորտում փորձում հարցեր լուծել պատգամավորի հետ։ Հակոբ Ասլանյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ հետ կապված միջադեպի առթիվ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։ ԱԺ պատգամավորի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ ՆԳՆ ոստիկանության բաժնից Factor.am-ին փոխանցեցին, որ դեպքի հանգամանքները պարզվում են։   
17:52 - 15 ապրիլի, 2024
Արենիի շուկայում կեղծ թղթադրամ իրացրած երիտասարդները հայտնաբերվել են

Արենիի շուկայում կեղծ թղթադրամ իրացրած երիտասարդները հայտնաբերվել են

Ապրիլի 14-ին՝ ժամը 22։45-ին, Արենի գյուղի մի բնակչից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ գյուղի տարածքում գտնվող իր առևտրի տաղավարից անծանոթ անձը գնել է երեք բանկա մուրաբա, որոնց համար վճարել է երկու հազար անվանական արժեքով կեղծ թղթադրամ: Ոստիկանության Եղագնաձորի բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Պարզվեց, որ շուկայում եղել է նման ևս մեկ դեպք: Մի կին բանավոր հաղորդում տվեց, որ «Մերսեդես» մակնիշի մեքենայի երկու ուղևոր իրենից գնել են մեկ լիտր գինի` 1500 դրամ արժողությամբ, վճարել են 5 հազար դրամանոց թղթադրամ, վերցրել մանրն ու հեռացել: Հինգհազարանոցը կեղծ էր: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվեցին հավաստի տեղեկություններ, որ կեղծ թղթադրամներ իրացնելու նպատակով «Մերսեդեսով» շուկա են մտել Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ` 26, 25 և 24 տարեկան երեք երիտասարդ, որոնցից երկուսը` եղբայր: Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները համագործակցեցին ոստիկանության Արարատի մարզի պարեկների հետ: Կեսգիշերից 15 րոպե անց Երևան-Մեղրի ճանապարհին՝ Ոսկետափի կամրջի մոտ, հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով երտասարդները ձերբակալվեցին ու տեղափոխվեցին Եղեգնաձորի բաժին: «Մերսեդեսը» տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք: Այնթապցի երիտասարդներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:
17:50 - 15 ապրիլի, 2024
Խոշտանգման դեպք՝ ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնում. փաստաբանը ահազանգում է

Խոշտանգման դեպք՝ ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնում. փաստաբանը ահազանգում է

2024 թվականի մարտի 28-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժին են բերման ենթարկվել, ապա՝ ձերբակալվել երեք անձինք (նախաքննության շահերից ելնելով տվյալներ չեն հրապարակվում): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Հրանտ Դադոյանը: «Ոստիկանության աշխատակիցները ՄԵՐ ՊԱՇՏՊԱՆՅԱԼԻ՝ Ա.Է-ի գործողությունների վերաբերյալ խոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով խոշտանգել են Մ․Հ.-ին և Հ․Է.-ին: Դաժան ծեծի արդյունքում ոստիկանության ծառայողը կոտրել է Մ․Հ.-ի ձեռքը, իսկ մյուս ոստիկանի հարվածի հետևանքով վնասվել է Հ․Է.-ի ականջը: Հիշյալ անձինք ձերբակալումից ազատվելուց հետո դիմել են բուժհաստատություն և ստացել համապատասխան բուժօգնություն։ Խոշտանգման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացվել՝ ՀՀ ԱԱԾ Տնօրենին, ՀՀ ՆԳՆ Նախարարին, ՀՀ գլխավոր Դատախազին, ՀՀ քննչական կոմիտե Նախագահին, Մարդու իրավունքերի Պաշտպանին։ Դեպքի առթիվ՝ ՀՀ Քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Օբյեկտիվորեն ակնկալվում է, որ իրավապահ մարմինները հիշյալ դեպքին խստագույնս կարձագանքեն՝ կոնկրետ քրեաիրավական գնահատականներով»:
14:35 - 06 ապրիլի, 2024
Իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցները «Հայփոստի» բաժանմունքում ավազակային փորձի հանգամանքները պարզելու ուղղությամբ․ ՔԿ

Իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցները «Հայփոստի» բաժանմունքում ավազակային փորձի հանգամանքները պարզելու ուղղությամբ․ ՔԿ

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 3-ին անհայտ անձը դիմակավորված և զինված մուտք է գործել Բագրատունյաց 7 հասցեի (Հայ Փոստ 0039) փոստային բաժանմունք և գումար պահանջել: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել, առգրավվել և զննվել են տարածքը տեսաձայնագրող սարքերի՝ դեպքին վերաբերելի ժամանակահատվածի տեսաձայնագրությունները։ Հարցաքննվել են ‹‹Հայ Փոստ›› ՓԲԸ բաժանմունքի աշխատակիցները և դեպքին առնչություն ունեցող մեկ տասնյակից ավելի անձինք։ Ստացված փաստական տվյալներով պարզվել է, որ ապրիլի 3-ին, ժամը 09,10-ի սահմաններում 25-ից 30 տարեկան տղամարդը, կրելով գլխարկ, արևային ակնոց, բժշկական դիմակ և ձեռնոցներ, մուտք է գործել Երևան քաղաքի Բագրատունյաց 7 հասցեում գտնվող՝ ‹‹Հայ Փոստ›› ՓԲԸ-ի ‹‹0039›› բաժանմունք։ Լիցքավորելով խլացուցիչով ատրճանակը՝ այն պահել է բաժանմունքի աշխատակիցների վրա և, պոլիէթիլենային տոպրակը նետելով սեղանի վրա՝ պահանջել է գումար՝ սպառնալով չտալու դեպքում կրակել: Աշխատակիցներից տեղեկանալով որ դրամարկղում գումար չկա, նա հեռացել է՝ ավարտին չհասցնելով իր հանցավոր մտադրությունը։ Կատարված քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են տվյալներ առերևույթ հացնագործություն կատարած անձի տեղաշարժի վերաբերյալ։ Հայտնաբերվել են քննության համար հետաքրքրություն ներկայացնող իրեր: Նշանակվել է փորձաքննություն։ Իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցները դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այդ, ինչպես նաև առերևույթ հանցանք կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու համար օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել Ոստիկանությանը։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:36 - 03 ապրիլի, 2024
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ոստիկանություն

Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ոստիկանություն

ՆԳՆ իրականացրած օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների մասով ապրիլի 5-ից սկսած՝ 3 ամսվա ընթացքում, քաղաքացին կարող է մարել ամբողջ պարտավորությունը բոնուսային համակարգով: Այդ մասին տղեկացնում են ոստիկանությունից: Եթե մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման վերաբերյալ ունեք պարտավորություն, բայց այն չի գտնվում հարկադիր կատարման ծառայությունում, ապա դրա 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի ամբողջությամբ կատարված: Եթե մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման վերաբերյալ ունեք պարտավորություն, բայց այն գտնվում է հարկադիր կատարման ծառայությունում, ապա վճարելով տուգանքի 50 տոկոսը՝ կատարողական ծախսը կհաշվարկվի մնացորդ գումարի մասով՝ մինչև 10 000 դրամը կազմելով մնացորդ գումարի 50 տոկոսը, 10 000-100 000 դրամի դեպքում՝ 5000 դրամ։ 100 000 դրամից բարձր տուգանքի 50 տոկոսը վճարելուց հետո կատարողական ծախս կգանձվի մնացորդ գումարի 5 տոկոսի չափով։
21:36 - 28 մարտի, 2024
«Մարտական Եղբայրության» անդամների մոտ զենք չի հայտնաբերվել. ՆԳՆ խոսնակ

«Մարտական Եղբայրության» անդամների մոտ զենք չի հայտնաբերվել. ՆԳՆ խոսնակ

 «Մարտական Եղբայրության» անդամները երեկ ազատ են արձակվել․ նրանց մոտ զենք չի հայտնաբերվել։  «Ցանկացած օպերատիվ տվյալի հետևից պետք է գնալ, ճշտել, դրա համար կասկածանքով են ձերբակալվել», - ասել է ՆԳՆ խոսնակը։  Սարգսյանի խոսքով՝ ոստիկանության շենք զինված ներխուժման ժամանակ «Մարտական Եղբայրության» անդամները արդեն ազատ արձակված են եղել։  Լրագրողի հարցին, թե նրանք ազա՞տ են գնալու Ոսկեպար, ինչպես յուրաքանչյուր ոք, ՆԳՆ խոսնակը պատասխանեց․ «Իհարկե, Ոսկեպար, կարծում եմ, այսօր բոլորն էլ գնում են․․․․»։  Հիշեցնենք՝ մարտի 23-ին Հրանտ Տեր-Աբրահամյանը հայտնել էր, որ «Մարտական Եղբայրություն» միաբանություն ՀԿ-ի անդամները և ցանկացողները մարտի 24-ին մեկնելու են Վերին Ոսկեպար՝ մարտական պարապմունքներ անցկացնելու։ Նա նշել էր, որ Ոստիկանության պետի տեղակալը իրենց ասել է, որ չեն թույլատրելու մուտք գործել բնակավայր։ Մարտի 24-ին, երբ միաբանության անդամները, այդ թվում՝ Հրանտ Տեր-Աբրահամյանը, Երևանից պետք է մեկնեին Ոսկեպար, բերման էին ենթարկվել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ընդհանուր ձերբակալվել է 49 հոգի՝ ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով։ Ժամեր անց նրանք բոլորը ազատ են արձակվել։
18:12 - 25 մարտի, 2024
Ոստիկանության բաժնի դիմացից բերման ենթարկված անձի մոտ հայտնաբերվել է չորս նռնակ․ ՀՀ ՆԳՆ

Ոստիկանության բաժնի դիմացից բերման ենթարկված անձի մոտ հայտնաբերվել է չորս նռնակ․ ՀՀ ՆԳՆ

Մարտի 24-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, նռնակներով զինված 3 անձ մոտեցել են ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ մասի բաց պատուհանին, սպառնացել են ձեռքի նռնակներով պայթեցնել հերթապահ մասը։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։ Ոստիկանության ծառայողը փակել է հերթապահ մասի պատուհանը, ինչից հետո սպառնալիքներ հնչեցնող անձը իր ձեռքի նռնակներից մեկը նետել է, որի արդյունքում այն պայթել է ոստիկանության բաժնի վարչական շենքի հերթապահ մասի մուտքի դռան դիմաց՝ իրական վտանգ ստեղծելով ոստիկանության ծառայողների կյանքի և առողջության համար։ Պայթյունի հետևանքով նշված անձանցից երկուսը ոտքերի շրջանում ստացել են վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն։ Երրորդ անձը՝ նռնակները ձեռքին պահած, շարունակել է սպառնալ, որ կպայթեցնի շենքը։ Դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ՝ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, իրավապահ այլ կառույցների ծառայողներ։ Սկսվել են բանակցություններ՝ նռնակները հանձնելու ուղղությամբ և որոշ ժամանակ անց նռնակներով զինված 34-ամյա Ս․ Հ․-ն ՆԳՆ ոստիկանության և ԱԱԾ ծառայողների կողմից վնասազերծվել է։ Նրա մոտ հայտնաբերվել են չորս նռնակներ։ Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նռնակն առերևույթ պայթեցրած անձը հանդիսանում է 55-ամյա Ա․ Մ-ն։ Պայթյունի հետևանքով վնասվածքներ են ստացել 55-ամյա Ա․ Մ․-ն և 51-ամյա Վ․ Գ․-ն, որոնք տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ահաբեկչության հատկանիշներով։
09:33 - 25 մարտի, 2024
Քրեական վարույթ՝ ահաբեկչության հատկանիշներով. ՔԿ-ն անդրադարձել է Նոր Նորքի բաժնի միջադեպին

Քրեական վարույթ՝ ահաբեկչության հատկանիշներով. ՔԿ-ն անդրադարձել է Նոր Նորքի բաժնի միջադեպին

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում այսօր տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ահաբեկչության հատկանիշներով։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ «Ոստիկանության Նոր Նորքի բաժին 3 անձի ներխուժման, սպառնալիքներ հնչեցնելու և պայթյուն կատարելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (ահաբեկչություն) հատկանիշներով։  ԱԱԾ ծառայողների կողմից վնասազերծված անձը ձերբակալվել է վերոնշյալ հանցանքն առերևույթ կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Աբրահամյանը։
20:25 - 24 մարտի, 2024
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի բակում պայթյուն է տեղի ունեցել

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի բակում պայթյուն է տեղի ունեցել

«Մասիվում զինված տղամարդիկ մտել են ոստիկանության շենք»։ Այս մասին գրել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը ու կից տեսանյութ հրապարակել։  Ինֆոքոմի հետ զրույցում ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն ասաց, որ այս պահին մեկնաբանել չի կարող, դեպքի հանգամանքները ճշտվում են։ Ավելի ուշ մի շարք թելեգրամյան ալիքներ գրեցին, թե «Մարտական եղբայրության» անդամներն են դեպքի մասնակիցները։ Մարտական եղբայրությունը հերքել է մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե նռնակ գործածած տղամարդը միաբանության անդամ է.  «Միաբանությունը ոչ մի կապ չունի կատարվածի հետ,մենք դատապարտում ենք ցանկացած տիպի ահաբեկչական գործունեություն,գործել և գործելու ենք միայն օրենքի շրջանակներում»։ Երևանի քաղաքապետարանի խոսնակը հայտնել է, որ Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքի տարածաքում տեղի ունեցած միջադեպից հետո  «Շտապօգնություն» ՓԲԸ-ի բրիգադներից մեկը 2 քաղաքացու բեկորային վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն։
18:08 - 24 մարտի, 2024