Հանրաքվե

Հանրաքվեն համապետական, տարածաշրջանային կամ տեղական նշանակության հարցերի վերաբերյալ հանրաքվեի մասնակիցների քվեարկության ձեւով ազատ կամարտահայտման միջոց է։ Հանրաքվեի արդյունքում կարող է նաեւ նոր օրենք ընդունվել։ Հայտնի է նաեւ պլեբեսցիտ անվամբ։

Հանրաքվեն անմիջական ժողովրդավարության կարեւորագույն ինստիտուտն է եւ ժողովրդի անմիջական իրավաստեղծ գործունեության մեխանիզմը։ Հանրաքվեի մասնակցի ընդունած որոշումը ազդում է գործընթացի արդյունքի վրա եւ պետք է ամրապնդվի խնդրո առարկա հարցի վերաբերյալ մասնակցի տեղյակ լինելով։ Հանրաքվեն (համաժողովրդական քվեարկությունը) ժողովրդի կողմից անմիջականորեն իշխանության իրականացումն է՝ Սահմանադրություն ընդունելու կամ դրանում փոփոխություններ կատարելու, օրենքներ ընդունելու, ինչպես նաեւ պետական կյանքի կարեւորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելու եղանակով։ Հանրաքվեի անցկացման պայմանները եւ ընթացակարգը կարգավորվում են տվյալ երկրի Սահմանադրությամբ եւ օրենքներով։ 
 
 
Հանրաքվեները դասակարգվում են․

Ըստ անցկացման մասշտաբի՝
համապետական, տարածքային, տեղական,
 
Ըստ հանրաքվեի դրվող հարցի՝ սահմանադրական (Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու վերաբերյալ), օրենսդրական (օրենքների ընդունման կամ դրանցում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու վերաբերյալ).
այլ հարցերի վերաբերյալ։

Ըստ հանրաքվեի մասնակցի կամարտահայտման ձեւի՝
պլեբիսցիտար (երբ հանրաքվեի մասնակիցը կարող է առաջադրվող հարցին տալ միայն «ԱՅՈ» կամ «ՈՉ» (կամ «ԿՈՂՄ ԵՄ» կամ «ԴԵՄ ԵՄ») պատասխաններից որեւէ մեկը), այլընտրանքային (երբ հանրաքվեի մասնակիցը կարող է հավանություն տալ առաջարկվող նախագծերից որեւէ մեկին)։
Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի շրջանակներում հանդիպեց Գորայք համայնքի բնակիչներին |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի շրջանակներում հանդիպեց Գորայք համայնքի բնակիչներին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Այո»-ի շտաբի անդամները ժամանեցին ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնք: Վարչապետին և «Այո»-ի շտաբի մյուս անդամներին դիմավորեցին համայնքի բնակիչները, ում Փաշինյանը բուկլետներ բաժանեց և ներկայացրեց, թե ինչ փոփոխությունների է ենթարկվելու Սահմանադրությունը, եթե քաղաքացիների մեծամասնությունը «Այո» քվեարկի: «Մենք խնդիր ենք դնում լուծել դատարանի անաչառության հարցը: Մեր ընդդիմադիրները շատ են մեկնաբանում, թե սահմանադրական դատարանը գործող կառավարության վերահսկողության տակ չի և կառավարությունը ցանկանում է վերահսկողություն սահմանել այդ դատարանի նկատմամբ: Նախ ցանկանում եմ ասել, որ եթե ցանկանայինք սահմանադրական դատարանը մեր վերահսկողության տակ լիներ, այն կլիներ մեր վերահսկողության տակ, բայց մեր խնդիրը այն չէ, որ  սահմանադրական դատարանը մեր վերահսկողության տակ չէ, այլ մեր խնդիրը այն է, որ սահմանադրական դատարանը ուրիշների վերահսկողության տակ է: Այդ ուրիշները նրանք են, ում մենք մերժել ենք 2018 թվականին: Դավաճանություն կլինի իմ կողմից, եթե ՍԴ-ն  իր բովանդակությամբ վստահելի չլինի բոլորիս համար և եթե մենք փորձենք դատական իշխանության նկատմամբ վերահսկողություն սահմանել»,- ընդգծեց Փաշինյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սյունիքի մարզում ընթացող քարոզարշավի ժամանակ ուղեկցում են վարչապետի տիկին Աննան Հակոբյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Այո»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, պատգամավորներ և այլ պաշտոնյաներ։ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ին:
16:58 - 11 մարտի, 2020
Հանրաքվեին առնչվող առերևույթ ընտրական իրավախախտումների մասին ստացվել է 19 ահազանգ, 10-ով կատարվել են տվյալների ստուգման գործողություններ

Հանրաքվեին առնչվող առերևույթ ընտրական իրավախախտումների մասին ստացվել է 19 ահազանգ, 10-ով կատարվել են տվյալների ստուգման գործողություններ

ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել և ամփոփել է ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքի և անցկացման շրջանակներում 2020թ. փետրվարի 10-ից մինչև մարտի 4-ը՝ ժամը 11.00-ի դրությամբ արձանագրված ընտրական բնույթի ենթադրյալ իրավախախտման դեպքերը: Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում ստացվել է առերևույթ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 19 հաղորդում, այդ թվում ահազանգ, ոստիկանության ծառայողի զեկուցագիր, հրապարակում: Դրանցից 6-ի մասին տվյալներն ստացվել են զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների, սոցիալական ցանցերում կատարված գրառումների հիման վրա, որոնք հասանելի են դարձել ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի շրջանակներում իրականացվող մշտադիտարկմամբ, 9-ը՝ քաղաքացու կողմից ՀՀ դատախազություն ներկայացված դիմումների, 1-ը՝ ՀՀ դատախազության թեժ գծին քաղաքացու կատարած ահազանգի, 2-ը քաղաքացիների կողմից ՀՀ ոստիկանություն կատարած ահազանգերի, 1-ը՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացված զեկուցագրերի արդյունքում:  Նշվածներից 9-ը նույն անձի կողմից ներկայացված դիմումներ են, որոնք եղել են առերևույթ վարչական իրավախախտումների վերաբերյալ: Դրանք առերևույթ հանցագործության մասին հաղորդում չհանդիսանալու պատճառով ստուգման հանձնարարություն տալու անհրաժեշտության բացակայության կապակցությամբ դիմում ներկայացրած անձին տրվել են պարզաբանումներ: Մյուս 10 դեպքերը պարունակել  են վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ: Դրանք ուսումնասիրվել են աշխատանքային խմբի կողմից և դատախազության ստորաբաժանումների դատախազների հսկողության ներքո ստուգվել կամ շարունակւմ են ստուգվել:  Մասնավորապես՝ դրանցից 8-ով արդեն իսկ հերքվել է ենթադրյալ իրավախախտման փաստը և ոստիկանության ծառայողների զեկուցագրերի հիման վրա թողնվել անհետևանք, իսկ 2-ով իրականացվում են ստուգողական գործողություններ: ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը, գործակցելով այլ իրավապահ մարմինների հետ, շարունակում է 2020թ. ապրիլի 5-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում առերևույթ ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումների, քաղաքացիների հաղորդումների և ահազանգերի ուսումնասիրման, դրանցով իրականացվող ստուգողական գործողությունների, բավարար հիմքերի առկայության դեպքում քրեադատավարական ընթացակարգերի ապահովման օրինականության նկատմամբ դատախազական հսկողությունը, որոնց արդյունքների մասին պարբերաբար կտրվի տեղեկատվություն:
16:29 - 11 մարտի, 2020
Բանակը թալանում էիք, որ Արցա՞խ պահեիք. Փաշինյանը մի շարք նախկին պաշտոնյաների խորհուրդ տվեց կամավոր վերադարձնել թալանածը |armtimes.com|

Բանակը թալանում էիք, որ Արցա՞խ պահեիք. Փաշինյանը մի շարք նախկին պաշտոնյաների խորհուրդ տվեց կամավոր վերադարձնել թալանածը |armtimes.com|

armtimes.com: Տաթեւ համայնքի Շինուհայր բնակավայրում հրավիրված հավաքի ընացքում ՀՀ վարչապետը խոսեց Արցախի թեմայով: Նա ընդգծեց, որ այդ մասին վաղուց էր ուզում խոսել եւ ուրախ է, որ դիզվառելիքի գործով դատական առաջին նիստից առաջ արած հայտարարությամբ Սերժ Սարգսյանը տվեց այդ առիթը: Խոսքը Սարգսյանի հետեւյալ հայտարարության մասին է. «Ուղիղ այնպես, ինչպես ինձ համար, ձեզ համար, հայ ժողովրդի մեծամասնության համար ԼՂ անկախությունը վեր է ամեն ինչից, խնդրում եմ վերադառնալ տուն, զբաղվել ձեր առօրյա հոգսերով՝ չմոռանալով երբեք ՀՀ անվտանգության մասին: Ես աշխարհի ամենաբարձր ամբիոններից պարբերաբար հայտարարել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում»: Այնուհետեւ ներկայացնելով քրգործի նախապատմությունը, որով Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ ունի,  Փաշինյանը արձագանքեց այն թեզին, թե իբր ինքը մեկուսացնում է նախկին քաղաքական գործիչներին, որ Արցախը հանձնի: Վարչապետն ասաց, որ 2018 թվականի մայիսին իր առաջին քայլերից մեկը եղել է հայոց բանակի սպառազինության մասին տեղեկություն ստանալը: «Երբ ինձ զեկուցել են, թե ինչ վիճակ է մեր բանակում, իմ առաջին էմոցիոնալ ռեակցիան այն է եղել, որ թողնեմ այս կաբինետից փախչեմ, որովհետեւ վիճակը եղել է աղետալի»,- ընդգծեց Փաշինյանը: Այնուհետեւ նա հիշեցրեց Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե մեր տղաները կռվում են 80-ականների զենքերով: Թվեց, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել իր ղեկավարման ժամանակ. «Ես այսօր համոզված եմ, որ մեր հակաօդային պաշտպանությունը գտնվում է բարձր, մարտունակ վիճակում: Որեւէ մեկը չի անցնի այդ հակաօդային պաշտպանությամբ: Մենք ձեռք ենք բերել SU-30 գերժամանակակից կործանիչներ եւ էլի ենք ձեռք բերելու: Այսօր արդեն 43 զորամասերում զինվորներն ուտում են որակյալ եւ արժանապատիվ սնունդ: ...Բա եթե դուք Արցախ պահող էիք, ինչո՞ւ  էր մեր բանակը 80-ականների զենքերով կռվում: Բա եթե դուք Արցախ պահող էիք, ինչո՞ւ  Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունը 2018 թվականի դրությամբ ուներ քայքայված հակաօդային պաշտպանության համակարգ: Այդ քայքայված հակաօդային պաշտպանության համակարգո՞վ էիք Արցախը պահում: Այդ որ մեր զինվորներին տալիս էիք սնունդ, որի ամենալավ կիրառությունը գտել էր Մանվել Գրիգորյանը իր արջերին ու շներին կերակրելու համար: Այդ արջերի ու շների համար նախատեսված ուտելիքներո՞վ էիք մեր զինվորին պահում, որ իրենք էլ Արցա՞խը պահեին: Սերժ Սարգսյանը կյանքում զինվորների համար նախատեսված սննդից մեկ անգամ կերե՞լ է»,- հարց հնչեցրեց վարչապետը՝ ընդգծելով, որ երբ 2018 թվականի մայիսին գնացել է դիրքեր, այնտեղ սնվելուց հետո այրոցք է սկսվել իր մոտ: Դիմելով Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Արամ Հարությունյանին, Գագիկ Բեգլարյանին եւ այլոց՝ Փաշինյանը հայտարարեց. «Ձեր թալանածը եվրոպաների փեշերի տակ չեք թաքցնի: Կոպեկ-կոպեկ պիտի բերեք բանակի զարգացման գործում դնեք եւ Արցախի ինքնորոշման պահպանման գործում պետք է դնեք: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս կամավոր բերեք, չբերեք՝ բերման կենթարկվեք, եվրոպաներում որտեղ ուզում եք պախկվեք»: Ավելին՝ armtimes.com-ում
14:15 - 11 մարտի, 2020
Հանրաքվեով ժողովուրդը փակում է պետական եւ տեղական ինքնակառավարման ոչ լեգիտիմ մարմինների եւ պաշտոնյաների գոյության էջը Հայաստանում․ Նիկոլ Փաշինյան

Հանրաքվեով ժողովուրդը փակում է պետական եւ տեղական ինքնակառավարման ոչ լեգիտիմ մարմինների եւ պաշտոնյաների գոյության էջը Հայաստանում․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հռչակագիր (նախագիծ) 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի Հայաստանի ժողովուրդը՝ 2018 թվականի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության միջոցով վերահաստատած լինելով սեփական բարձրագույն իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում, 1991 թվականի Անկախության հանրաքվեից եւ Արցախյան ազատամարտում 1994 թվականի արձանագրած հաղթանակից հետո առաջին անգամ նորոգած լինելով հավատը սեփական ապագայի նկատմամբ, Ընդգծելով իր նվիրվածությունը ժողովրդավարությանը եւ հանրահայտ ժողովրդավարական արժեքներին (մասնավորապես՝ օրենքի եւ իրավունքի գերակայություն, օրենքի առաջ բոլորի հավասարություն, դատական անկախ համակարգ, խոսքի եւ մամուլի ազատություն, ազատ եւ մրցակցային ընտրություններ), Արտահայտելով Հայ ժողովրդի ստեղծարար տաղանդի համախմբման եւ զարգացման միջոցով Հայաստանը հզոր, բարեկեցիկ, բռնությունից ու կոռուպցիայից զերծ պետություն դարձնելու, Արցախի հարցի արդարացի լուծմանը հասնելու իր վճռականությունը, Արձանագրում է․ 1. 1995 թվականից մինչեւ 2018 թվականի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը տեղի ունեցած որեւէ համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքներ չեն արտահայտել ժողովրդի ազատ կամքը։ 1999 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք զրոյացել են 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությամբ, արտահայտել են ժողովրդի ցանկությունը։ 2. Ժողովրդի ազատ կամարտահայտման սահմանափակմանը, այսինքն՝ ընտրողների կամքի նկատմամբ ապօրինի ազդեցության գործադրմանը, ընտրությունների արդյունքները կեղծելու գործընթացին զուգահեռ Հայաստանում սկսել է ձեւավորվել կոռուպցիոն համակարգ, որը վերաճել է Համակարգային կոռուպցիայի։ Այս երեւույթը Հայաստանում գոյություն է ունեցել մինչեւ 2018 թվականի Ոչ բռնի, թավշա, ժողովրդական հեղափոխությունը եւ արտահայտվել է համատարած կաշառակերությամբ, պետական ծախսերից ետվճարումների արատավոր համակարգով (ատկատներ), արհեստական տնտեսական մենաշնորհների հաստատմամբ, բիզնեսի եւ նախագահական, օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների միախառնումով։ 3. Այս համակարգի պայմաններում նախագահական, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունները, ներառյալ Սահմանադրական դատարանը, մեծ մասամբ սպասարկել են անձնային, խմբային շահեր՝ ետին պլան մղելով Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի ազգային եւ պետական շահերը, օրենքի եւ իրավունքի գերակայությունը, արգելակելով Հայաստանի զարգացումը, ժողովրդի բարեկեցությունը։ Արդյունքում՝ բազմաթիվ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ կուտակել են հսկայածավալ ապօրինի հարստություն։ 4. Պետական բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինի կուտակած հարստության վերադարձը պետական գանձարան՝ Հայաստանի Հանրապետության եւ նրա ժողովրդի անքակտելի իրավունքն է։ Այդ գործընթացը պետք է տեղի ունենա բացառապես իրավական ճանապարհով՝ Հայաստանի Հանրապետությունում արդյունավետ իրավապահ համակարգի, անկախ դատական համակարգի, ներառյալ անկախ եւ լեգիտիմ Սահմանադրական դատարանի ձեւավորմամբ։ 5. Հայաստանում պետք է ձեւավորվեն իշխանության եւ բիզնեսի տարանջատման գործուն մեխանիզմներ․ իշխանությունը չի կարող լինել հարստություն կուտակելու կամ կուտակված հարստությունը պահպանելու միջոց։ 6. Միայն ժողովրդի ազատ կամարտահայտությունը ապահովող ընտրական համակարգը կարող է հանդիսանալ արդյունավետ, հակակշիռների եւ փոխզսպումների համակարգով օժտված պետական կառավարման երաշխիք, հետեւաբար Հայաստանի ժողովուրդը չի հանդուրժի ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության, ընտրությունների արդյունքները կեղծելուն, ժողովրդի կամքը նենգափոխելուն կամ արհամարհելուն ուղղված որեւէ դրսեւորում կամ երեւույթ։ 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեով ժողովուրդը փակում է պետական եւ տեղական ինքնակառավարման ոչ լեգիտիմ մարմինների եւ պաշտոնյաների գոյության էջը Հայաստանում»։
12:00 - 11 մարտի, 2020
ՍԴ այդ 7 դատավորները Սերժ Սարգսյանի եւ Ռ. Քոչարյանի, 1996-ին, այո՛, նաեւ Տեր-Պետրոսյանի կամակատարն են եղել. Փաշինյան |armtimes.com|

ՍԴ այդ 7 դատավորները Սերժ Սարգսյանի եւ Ռ. Քոչարյանի, 1996-ին, այո՛, նաեւ Տեր-Պետրոսյանի կամակատարն են եղել. Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: Քաջարանում բավականին մեծ բազմություն էր հավաքվել՝ լսելու «Այո»-ի քարոզչական խմբի ելույթները: Այս մարդկանց ծափերի եւ վանկարկումների ներքո էլ ՀՀ վարչապետը սկսեց ելույթը` ինչպես Մեղրիում, այստեղ եւս ընդգծելով, որ ընտրվելուց հետո 3-րդ անգամ է Քաջարանում, ինչը նշանակում է, որ ընտրությունից ընտրություն չի, որ այցելում են: Վարչապետը քաջարանցիներին տեղեկացրեց, որ Մեղրիում խոսել է այն մասին, թե ինչպես են Հրայր Թովմասյանն ու Սերժ Սարգսյանը օկուպացրել Սահմանադրական դատարանը, ուստի իր խոսքը սկսում է հենց այդ կետից: Իսկ ի՞նչ խնդիր կա ՍԴ մյուս անդամների մասով: Ձեւակերպելով այս հարցը՝ Փաշինյանը որպես պատասխան հիշեցրեց Իմ քայլը խմբակցության նախաձեռնությունը, երբ դիմել էին ՍԴ՝ Թովմասյանի նկատմամբ կարգապական վարույթ հարուցելու հարցով: «Էդ միջնորդությունը հետեւյալի մասին էր, որ քանի որ ՍԴ-ում գործ է քննվում Մարտի մեկի վերաբերյալ, եւ հաշվի առնելով, որ Հրայր Թովմասյանը նախկինում բազմիցս Մարտի 1-ի հետ կապված դիրքորոշումներ է հայտնել, հաշվի առնելով, որ Մարտի 1-ի իրադարձությունների արդյունքում իշխանության եկածների առաջարկով է ընտրվել ՍԴ նախագահ, որ անկախ դատական համակարգի էությունը ենթադրում է, որ անձը չպետք է մասնակցի իր հետ առնչվող թեմայի քննարկմանը, Հրայր Թովմասյանը ենթարկվի կարգապահական պատասխանատվության…Սահմանադրական դատարանը որոշեց, որ ԱԺ-ն իրավունք ունի կարգապահական վարույթ հարուցի, բայց դա կարող է արվել այն դեպքում, երբ ՍԴ-ն նման վարույթ հարուցի, արձանգրի խախտումը: Սրանով ՍԴ-ն Ազգային ժողովին զրկեց այն լիազորությունից, որը օրենքներով ամրագրված է»,- նկատեց Փաշինյանը: Այնուհետեւ նա անդրադարձավ լրատվամիջոցներում տեղ գտած հետաքննությանը, որով պարզվել էր, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը, որը Հրայր Թովմասյանի սանիկն է, ՍԴ-ում Մարտի 1-ի հետ կապված գործի քննության ընթացքում բազմիցս ելումուտ է արել ՍԴ-ում եւ նրա ելումուտը չի վերահսկվել: «Ոստիկանները բացատրություն են տվել եւ ասել են, որ ՍԴ աշխատակազմի ղեկավարը ասել է, որ շեֆի սանիկն է, թող գա, մի գրանցեք: Ստացվում է, որ ՍԴ նախագահը շփվել է գործով շահառուի հետ եւ այնպես է արել, որ էդ շփումը պետք է դե յուրե չարձանագրվի: Ի՞նչ պետք է լիներ նման պարագայում: ՍԴ-ն պետք է կարգապահական վարույթ հարուցեր, տեսներ՝ որեւէ խնդիր այստեղ կա՞, թե ոչ: Բայց ՍԴ-ն որեւէ ռեակցիա այս իրավիճակին նույնպես չտվեց: Հետեւաբար սա նշանակում է, որ Սահմանադրական դատարանը ըստ էության հրաժարվում է կատարել իր գործառույթները, իշխանության ուրիշ ճյուղերին զրկում է համանման գործառույթներից, իրենց շուրջ պարիսպ են կառուցել, ասում են՝ մենք ՀՀ-ում բարձրագույն ատյան ենք, մեր ասածը ոչ ոք չի կարող քննարկել, ոչ ոք բան չի կարող ասել, չնայած այն փաստին, որ մեր ներկայությունը այստեղ հակասում է այն Սահմանադրական դատարանի նկարագրությանը, որ առկա է Սահմանադրության մեջ»,- հայտարարեց վարչապետը՝ ընդգծելով, որ ապրիլի 5-ի հանրաքվեով պետք է ցույց տալ, որ ՍԴ-ին Հայաստանում որեւէ մարմին չի կարող որեւէ բան ասել, բայց ՀՀ-ում կա մի սուբյեկտ, որ սահմանադրական դատարանին կարող է ուղարկել տուն, տալ գնահատական եւ այդ սուբյեկտը ՀՀ քաղաքացին է: Ըստ նրա՝ ինչպես ժողովուրդը վարչապետի պաշտոնը վերցրեց Սերժ Սարգսյանից, այնպես էլ ապրիլի 5-ին պետք է ՍԴ նախագահի պաշտոնը վերցնի Հրայր Թովմասյանից: «Որովհետեւ Սերժ Սարգսյանը ոչ մի բան է, որ ժողովրդին պատկանող պաշտոնը որեւէ մեկին նվիրի, Հրայր Թովմասյանը ոչ մի բան է, որ ժողովրդին պատկանող պաշտոնը որեւէ մեկին շնորհի կամ նվիրի, Նիկոլ Փաշինյանը ոչ մի բան է, որ ժողովրդին պատկանող իշխանությունը որեւէ մեկին նվիրի, որովհետեւ իշխանության պատկանելությունը որոշում է ժողովուրդը»,- նկատեց Փաշինյանը եւ շարունակեց. «Էդ բոլոր մարդիկ հավասարապես պատասխանատու են Հայաստանում տեղի ունեցած բոլոր դժբախտությունների, կոռուպցիայի, ընտրակեղծիքների, ապօրինությունների, բեսպրիդելի համար, որովհետեւ այդ ՍԴ 7 անդամները իշխանության կամակատար են եղել իրենց գործունեության ողջ ընթացքում՝ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կամակատարն են եղել, 1996 թվականին, այո, նաեւ առաջին նախագահի՝ Տեր- Պետրոսյանի կամակատարն են եղել: Նրանք երբեք ինքնուրույն դատավորի առաքելություն չեն ունեցել, երբեք արժանի չեն եղել ՀՀ պետական դրոշի տակ ելույթ ունենալու»:
16:37 - 10 մարտի, 2020
Քարոզարշավին չենք հետևում, որ խախտումներ արձանագրենք. Էդմոն Մարուքյան |aysor.am|

Քարոզարշավին չենք հետևում, որ խախտումներ արձանագրենք. Էդմոն Մարուքյան |aysor.am|

aysor.am: Չեմ կարող որևէ կերպ մեկնաբանել՝ հանրաքվեի քարոզարշավից ինչ վտանգ կա, այսօր տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։«Ոչ մի ձևով ոչ մի բանի չենք մասնակցում, միայն հուսով ենք, որ գանգի նկարով պլակատը, որի վրա նաև մեր անունն էր, հանել են։ Այլ բան չենք կարող մեկնաբանել։ Քարոզարշավին չենք հետևում, որ խախտումներ արձանագրենք», - ասաց նա։Հարցին, թե ի՞նչ պետք է անի իրենց ընտրազանգվածը ապրիլի 5-ին գնա՞, թե՞ չգնա հանրաքվեին, Մարուքյանը պատասխանեց՝ այդ մասին հայտնել են վերջին ասուլիսում, հիմա այլ ասելիք չունեն։«Իշխանությունն ունի շատ բարձր ռեյտինգ, բայց կան ՀՀ քաղաքացիներ, որոնք ինչ-որ բաների հետ համաձայն չեն։ Մենք հենց այդ մարդկանց ենք ներկայացնում», - ասաց բանախոսը։ Մարուքյանը նաև հավելեց՝ պարտադիր չէ, որ մարդիկ ընդդիմությանը սիրեն, կարևոր է, որ վստահեն։ 
13:20 - 09 մարտի, 2020
Պատգամավորը վստահ է՝ վարչապետի ի պաշտոնե գործողությունները և քարոզչությունը հստակ տարանջատված են |armenpress.am|

Պատգամավորը վստահ է՝ վարչապետի ի պաշտոնե գործողությունները և քարոզչությունը հստակ տարանջատված են |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը վստահեցնում է, որ վարչապետը հստակ տարանջատում է, թե երբ է ի պաշտոնե որևէ գործողություն անում և երբ՝ որպես սովորական անհատ՝ քարոզչություն: Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ մասնավորապես, անդրադառնալով «Ոչ» քարոզչական կողմից հնչող այն քննադատությանը, թե վարչապետը Լոռու մարզ այցի ընթացքում, երբ ծանոթացել է ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին, հետո քարոզչություն արել, խախտել է օրենքը: «Վարչապետը մեկնել է Լոռու մարզ, մասնակցել է ճանապարհի հիմնանորոգման աշխատանքի ստուգմանը: Եվ շատ հստակ տարանջատված է եղել, թե երբ է ինքը որպես պաշտոնյա ի պաշտոնե իրականացրել իր գործառույթները, և  երբ՝ որպես մասնավոր անձ, իրականացրել քարոզչություն: Այն, որ մենք գիտենք, որ այդ մարդը վարչապետ է, չի նշանակում, որ ինքը բոլոր դեպքերում որևէ գործողություն կատարելիս գործում է ի պաշտոնե: Հանրաքվեի մասին օրենքը նշում է, որ ի պաշտոնե գործելիս քարոզչություն չի կարելի իրականացնել: Շատ հստակ տարանջատված էր, թե որն է ի պաշտոնե արված գործողությունը, որի ընթացքում գեթ մեկ արտահայտություն, որը կարող էր դիտարկվել որպես քարոզչություն, չի արվել: Եվ հստակ էր, թե երբ է  քարոզչության իրականացրել, և նա որևէ պաշտոնական գործառույթ այդ պահին չէր իրականացնում»,-ասաց Գրիգորյանը: Այդ առումով բարձրացված հարցերը պատգամավորն արհեստածին համարեց:
13:00 - 09 մարտի, 2020
ԱՅՈ–ն չի կարող պարտվել, քանի որ մեր քաղաքացիները գիտակցելու են դրա կարևորությունը. Արման Բաբաջանյան  |lragir.am|

ԱՅՈ–ն չի կարող պարտվել, քանի որ մեր քաղաքացիները գիտակցելու են դրա կարևորությունը. Արման Բաբաջանյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ։-Պարոն Բաբաջանյան, տեսակետ կա, որ բավականին պասիվ քարոզարշավ է ընթանում։ Հնարավո՞ր է այսպես շարունակվելու դեպքում Այո-ն պարտվի։ -Գուցե քարոզարշավն իսկապես փոքր–ինչ պասիվ է, ինչը սակայն օբյեկտիվ պատճառներ ունի, մասնավորապես՝ կապված կորոնավիրուսի վտանգի հետ։ Ըստ էության իշխանությունները վեր կանգնեցին կուսակցական քաղաքական շահից և այս օրերին հրաժարվեցին քարզչությունից՝ ի շահ հասարակության առողջության, ինչը բնականաբար վեր է ամեն ինչից։ Բայց բարեբախտաբար, կորոնավիրուսի հետ կապված տեղեկություններն արդեն բավական հուսադրող են, Փառք Աստծո, մենք չունենք վարակման նոր դեպք և պետք է հույս ունենալ, որ չենք ունենա նաև առաջիկայում։ Չեմ կարծում, թե քարոչզարշավի այս մի քանի օրերի պասիվությունը էական ազդեցություն կունենա հանրաքվեի արդյունքի վրա։ Վստահ եմ, որ արդեն առաջիկա օրերին քարոզարշավը կթևակոխի ակտիվ փուլ և ամեն ինչ լավ կլինի։ Ինքս վստահ եմ հանրաքվեում ԱՅՈ–ի հաղթանակին, բայց դա իհարկե չի նշանակում, թե չպետք է զբաղվել քարոզչությամբ։ Բնականաբար, ոչ, պետք է շատ ակտիվ լինել, պետք է հանրաքվեի մասին խոսել, երկխոսել հասարակության հետ, ներկայացնել դրա կարևորությունն ու անհրաժեշտությունը երկրի, վաղվա օրվա, ապագայի օրակարգի համար։ Կարծում եմ իշխանությունները դա ևս գիտակցում են ու առաջիկայում ավելի ակտիվ կգործեն։ Բայց մենք, իհարկե, չենք սպասում իշխանության քայլերին և արդեն առաջիկա հանգստյան օրերին մեր համախոհներով կատարելու ենք մարզային այցելություններ՝ ԱՅՈ–ի քարոչզարշավի շրջանակներում։ Կրկնում եմ, ինքս վստահ եմ ԱՅՈ–ի հաղթանակին, սակայն այդ հաղթանակի համար անհրաժեշտ է անընհատ, ամենօրյա աշխատանք, ինչին անձամբ ես իմ գաղափարակից ընկերների հետ արդեն իսկ ձեռնամուխ եմ եղել։ Այնպես որ, ԱՅՈ–ն չի կարող պարտվել, քանի որ համոզված եմ մեր քաղաքացիները գիտակցելու են դրա կարևորությունը և վճռականորեն ճանապարհ են հարթելու հեղափոխության ընթացքի անդառնալիության ու մեր երազած պետության կառուցման համար։Ավելին՝ lragir.am-ում։
17:17 - 08 մարտի, 2020
Եթե «Այո»-ն չհաղթի մենք ստանալու ենք մի ՍԴ, որի լեգիտիմությունը ամրապնդված է լինելու ժողովրդի քվեարկությամբ․ Լևոն Զուրաբյան |factor.am|

Եթե «Այո»-ն չհաղթի մենք ստանալու ենք մի ՍԴ, որի լեգիտիմությունը ամրապնդված է լինելու ժողովրդի քվեարկությամբ․ Լևոն Զուրաբյան |factor.am|

factor.am: «Իրավիճակը շատ լուրջ է, խաղադրույքը, որը դրված է այս հանրաքվեի արդյունքի իմաստով, շատ մեծ է, ըստ էության հեղափոխության ճակատագիրն է դրված և նման անփույթ վերաբերմունքը անթույլատրելի է, և մենք կոչ ենք անում սթափվել»,- այս մասին ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Մենք խոսել ենք, որ ընտրական ինստիտուտների վերափոխման գործում իշխանությունը և՛ դանդաղկոտություն է ցուցաբերել, և՛ անհետևողականություն, և՛ անվճռականություն։ Ցավոք սրտի, նույնը այս պահին կարելի է ասել նրանց քարոզարշավի մասին։ Դրա համար մենք որոշեցինք ահազանգել և փորձել մի քիչ էլ ցնցելով պահանջել՝ փոխելու այս վարվելակերպը։ Իշխանությունը պետք է շատ լավ հասկանա, որ եթե նա հանկարծ ճիշտ հանգրվանի չհասցնի այս հանրաքվեն, ինքը հասնելու է իր մտադրվածի ճիշտ հակառակին, որովհետև եթե «Այո»-ն չհաղթի այս հանրաքվեում, մենք ստանալու ենք մի ՍԴ, որի լեգիտիմությունը ամրապնդված է լինելու ժողովրդի քվեարկությամբ»։
17:38 - 06 մարտի, 2020
Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը մարտի 6-ի դրությամբ կազմել է 2.582.722

Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը մարտի 6-ի դրությամբ կազմել է 2.582.722

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի, «Հանրաքվեի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի ` ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ, քվեարկության օրվանից առաջ 30-րդ օրը, ՀՀ ոստիկանությունը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի, ինչպես և հաշվառում չունեցող՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը։Այսպես.քվեարկության օրվանից առաջ 30-րդ օրը ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվն է` 2.582.722, որից՝- ըստ գտնվելու վայրի՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը`129,- հաշվառում չունեցող՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 8:
12:52 - 06 մարտի, 2020
Խնդիրն առավել քան լուրջ է. ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել սահմանադրական հանրաքվեի կազմակերպման վերաբերյալ

Խնդիրն առավել քան լուրջ է. ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել սահմանադրական հանրաքվեի կազմակերպման վերաբերյալ

Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել 2020 թվականի ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական հանրաքվեի կազմակերպման վերաբերյալ «2020թ. ապրիլի 5-ին նշանակված Հանրաքվեի տեղամասային ընտրական հանձնաժողովների (այսուհետ` ՏԸՀ) ձևավորման գործընթացը բացահայտեց Հանրաքվեի կազմակերպման գործում իշխանությունների կողմից թույլ տրված բազմաթիվ թերություններ եւ ձախողումներ։Հասարակական բուռն քննարկումների եւ դժգոհության առիթ է դարձել, մասնավորապես, որ ՏԸՀ կազմերը գերազանցապես համալրված են նախկին ռեժիմին ընտրակեղծարարության բազմաթիվ ծառայություններ մատուցած անձանցով: Հայ Ազգային Կոնգրեսը կարծում է, որ նման իրողության գլխավոր պատճառը հետհեղափոխական ժամանակաշրջանում ժողովրդավարական ընտրական ինստիտուտների արմատական վերակառուցման գործում իշխանությունների դրսևորած դանդաղկոտությունն է, անհետևողականությունն ու անվճռականությունը։2018-ի հունիսին կառավարության նախաձեռնած Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ձախողվել են, իսկ հետագայում, հակառակ 2018-ի Ազգային ժողովի ընտրություններից հետո խնդիրը արագորեն լուծելու խոստումների, չեն ստացել շարունակություն։ Չնայած 2018-ի օգոստոսին հանրաքվեի ինստիտուտի ուժեղացումը հռչակվել էր որպես հեղափոխության «երկրորդ ալիքի հիմնական նպատակ», Հանրաքվեի մասին օրենքում 2018թ.-ի հոկտեմբերին կատարված փոփոխությունները կրեցին սոսկ կոսմետիկ բնույթ:Ինստիտուցիոնալ բարեփոխումների դանդաղումը, այդ թվում` ընտրական հանձնաժողովների ձևավորման կարգի և կազմերի փոփոխություններ չկատարելը, հանգեցրեցին անմխիթար իրավիճակի․ ժողովրդավարության պաշտպանության գործն ըստ էության հանձնված է նախկին ռեժիմի ընտրական հանցագործությունները սպասարկելու գործում  հմտացած տիգրանմուկուչյանական Կենտրոնական և Տարածքային ընտրական հանձնաժողովներում դեռ տարիներ առաջ նշանակված անձանց ձեռքը:Այդպես էլ չլուծվեցին ընտրական ցուցակները մաքրելու եւ բազմաթիվ ապացույցներով բացահայտված ընտրակեղծարարներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցերը։ Ընտրական հանձնաժողովներում սյսօր “ՈՉ”-ի ճամբարում միավորված եւ ընտրակեղծարարության գործում մասնագիտացած ուժերի ներկայացուցիչները ջախջախիչ առավելություն են ստացել ընտրակեղծարարության դեմ տասնյակ տարիներ պայքարած ուժերի ներկայացուցիչների նկատմամբ։Այսինքն յուրաքանչյուր տեղամասում «ՈՉ»-ն ունի 5 ներկայացուցիչ, իսկ «ԱՅՈ»-ն՝  2: Իրավիճակն առավել մտահոգիչ է դարձնում այն հանգամանքը, որ, ըստ տարբեր վերլուծաբանների գնահատականների, նախկինում ընտրակեղծարարությանն առնչված և այժմ ՏԸՀ կազմերում ընդգրկված ավելի քան 500 անձինք առաջադրվել են «ԱՅՈ»-ի շտաբի կողմից: Կոնգրեսը` որպես «ԱՅՈ»-ի կողմնակից կուսակցություն, կոչ է անում «ԱՅՈ»-ի շտաբին, հասարակության մտահոգությունները փարատելու նպատակով, շտապ միջոցներ ձեռնարկել կազմակերպական բացթողումները շտկելու ուղղությամբ, հատուկ ուշադրության տակ պահելով տարածքային շտաբների գործունեությունը:Խնդիրն առավել քան լուրջ է, ինչը պահանջում է «ԱՅՈ»-ի  շտաբի և ԿԸՀ-ի գործուն միջամտությունը՝ ընտրական հանձնաժողովներում «ԱՅՈ»-ի և «ՈՉ»-ի հավասար ներկայացվածությունն ապահովելու համար»,- ասված է հայտարարությունում:
11:16 - 06 մարտի, 2020
Որոշ դեպքերում միեւնույն անձը ընտրական հանձնաժողովներում նշանակվել է եւ «ՈՉ»-ի եւ «Այո»-ի կողմից. «Անկած Դիտորդ»

Որոշ դեպքերում միեւնույն անձը ընտրական հանձնաժողովներում նշանակվել է եւ «ՈՉ»-ի եւ «Այո»-ի կողմից. «Անկած Դիտորդ»

Որոշ դեպքերում միեւնույն անձը ընտրական հանձնաժողովներում նշանակվել է եւ «ՈՉ»-ի եւ «Այո»-ի կողմից: Այս մասին հայտարարություն է տարածել «Անկախ դիտորդ» դաշինքը: Հայտարարությունում ասվում է. ««Անկախ դիտորդ» դաշինքը ապրիլի 5-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի դիտորդական առաքելությունն իրականացնելու է հետեւյալ կազմով. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, «ՄԻՏՔ» կրթական-երիտասարդական նախաձեռնություն, «Ուղղակի ժողովրդավարություն» հասարակական կազմակերպություն, Մարդու իրավունքների եզդիական կենտրոն, Հասարակագիտական հետազոտությունների առաջատար խումբ, «Ձեղնահարկ» վերլուծական-հետազոտական կենտրոն, «Ռեստարտ Գյումրի» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնություն Այս կազմակերպություններից դուրս «Անկախ դիտորդ» դաշինքը բաց է համագործակցության համար այլ հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների, քաղաքացիական խմբերի եւ անհատների հետ, որոնք առաջնահերթ կարեւորում են ընտրողների ազատ կամարտահայտման իրավունքը եւ չեն հանդուրժում ընտրական գործընթացները վտանգող որեւէ անհարկի միջամտություն կամ չարաշահում։ Դաշինքի համակարգող թիմը իր խորին երախտագիտությունն է հայտնում առաքելությունն իրականացնելու պատրաստակամություն հայտնած բոլոր կամավորներին։ Այնուամենայնիվ, հարկ ենք համարում նշել, որ Դաշինքին հաջողվել է առաքելությունն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ֆինանսավորում հայթհայթել։ Դիտորդների աշխատանքը եւ անհրաժեշտ  ծախսերը փոխհատուցվելու են, իսկ քարոզարշավի կանոնավոր երկարաժամկետ դիտորդությունը մեկնարկել է 2020 թ. մարտի 2-ից։ Գրանցվելու համար անցնել այս հղմամբ: Դեռեւս մինչեւ Սահմանադրական հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների կազմի հաստատումը՝ «Անկախ դիտորդ» դաշինքը ստացել է ահազանգեր՝ հանձնաժողովների անդամների քննությունների ընթացքում «զուգահեռ քննություններ» անցկացնելու մասին, որոնց ընթացքում, ըստ ահազանգողների, վկայական էին ստանում տարածքային ընտրական հանձնաժողովների անդամներին  «ծանոթ» անձինք։ Այնուհետեւ տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկվել ցանկացող որոշ անձինք ահազանգում էին, որ տարածքային ընտրական հանձնաժողովներից տեղեկացել են, իբրեւ հանձնաժողովներն արդեն համալրված են, եւ ընդգրկվելու հնարավորություն չկա։  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված հանձնաժողովների ցանկում, սակայն, տեսնում ենք  թափուր 42 տեղերի մասին նշում եւ առնվազն 121 դեպք, երբ նույն անձը մեկից ավել անգամ է նշանակվել հանձնաժողովի կազմում։ Ընդ որում՝ որոշ դեպքերում միեւնույն անձը նշանակվել է եւ «ՈՉ»-ի եւ «Այո»-ի կողմից, կամ կողմերից մեկի եւ տարածքայի ընտրական հանձնաժողովի կողմից, կամ նույնիսկ միեւնույն կամ տարբեր տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից տարբեր տեղամասերում։ Այս խնդիրը կարող է լինել տեխնիկական, սակայն կրկին գալիս է ապացուցելու, որ տեղամասային ընտրական հանձնաժողովների ձեւավորման հարցում պետք է լինի միասնական եւ անկողմնակալ մոտեցում՝ նախապատվություն տալով մշտական հանձնաժողովականների։
17:39 - 05 մարտի, 2020
Սուրեն Պապիկյանը բացառում է, որ ընտրական հանձնաժողովներում զգալի մասը նախկին ՀՀԿ-ականներ են |civilnet.am|

Սուրեն Պապիկյանը բացառում է, որ ընտրական հանձնաժողովներում զգալի մասը նախկին ՀՀԿ-ականներ են |civilnet.am|

civilnet.am: «Այո»-ին հատկացված 4 016 տեղերը ամբողջությամբ լրացվել են, ու հիմնական հատվածը եղել է մեր այն հատվածը, որը մասնակցել է նաև նախորդ ընտրություններին․ այս մասին ասաց սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի շտաբի պետ, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։  «Ես բացառում եմ, որ այդ անձանց զգալի մասը ՀՀԿ-ականներ են»,- ասաց նա՝ անդրադառնալով ընտրական հանձնաժողովներում «Իմ քայլը»-ին հատկացված տեղերը ՀՀԿ և ՀՅԴ անդամներով համալրելու լուրերին։ Նրա խոսքով՝ եթե անգամ կան խնդիրներ, ու ինչ-որ մարդիկ տարբեր ձևերով հայտնվել են այդ հանձնաժողովներում, իրենք կդիմեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերջիններիս հանձնաժողովների կազմից հեռացնելու համար․ «Ես լսել եմ այդ մասին, բայց օրինակ Գյումրիից ու Վանաձորից բողոքները եկել են այնտեղից, որ քաղաքացիները ակնկալիք են ունեցել հայտնվել այդ ցուցակներում ու չեն հայտնվել»։ Այս օրերին տարբեր քաղաքացիներ ահազանգում են, որ նախկինում «Ելք» կամ «Իմ քայլը» դաշինքներից եղել են հանձնաժողովի անդամ, սակայն առաջիկա հանրաքվեին ընդառաջ զրկվել են այդ ցուցակներում տեղ գտնելու հնարավորությունից։ Քաղաքացի Միհրան Մխիթարյանն էլ համադրել էր նախկին ու առաջիկա ընտրություններում հանձնաժողովների ցուցակներն ու պարզել, որ «Իմ քայլը»-ի հանձնաժողովների անդամներից ավելի քան 500-ը նախկինում հանձնաժողովի անդամներ են եղել ՀՀԿ-ից և ՀՅԴ-ից։ 
16:38 - 05 մարտի, 2020
ԿԸՀ-ն արձագանքել է «Այո»-ի շտաբի մասին ԱԺ-ում Սուրեն Պապիկյանի ելույթին |factor.am|

ԿԸՀ-ն արձագանքել է «Այո»-ի շտաբի մասին ԱԺ-ում Սուրեն Պապիկյանի ելույթին |factor.am|

factor.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուսումնասիրել է Սուրեն Պապիկյանի ելույթը և կապ է հաստատվել «Այո»-ի քարոզչության կողմի ներկայացուցչի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ: ԿԸՀ-ն ուշադրություն է հրավիրել «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 14-րդ պահանջներին, տեղեկացրել հանրաքվեի քարոզչության ընթացքում դրանք խստորեն պահպանելու մասին: «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում անդրադարձել էր տեղեկություններին, թե մարզպետները հրավիրում են համայնքների ղեկավարներին և հրահանգում նրանց աշխատել «Այո»-ի շտաբի օգտին՝ հանրապետությունում Սահմանադրության հոդվածի փոփոխության առաջիկա հանրաքվեի շրջանակում։ Նախարարն ընդգծել էր, որ ոչ մի նման բան տեղի չի ունենում։ «Սակայն եթե կան նման փաստեր, խնդրում եմ ներկայացնել, բարձրաձայնել, անուններով նշել նրանց, ովքեր նման քայլեր են ձեռնարկել։ Ես բացառում եմ, որ «Այո»-ի շտաբի կողմից, առավել ևս՝ տեղական ինքնակառավարման ներկայացուցիչներից մեկին կարող է նման հրահանգ տրվել։ Ես նաև հայտարարել եմ՝ թող համայնքի ոչ մի ներկայացուցիչ արջի ծառայություն չմատուցի իշխանություններին»,- ասել էր Պապիկյանը։ Նա հավելել էր, որ Հայաստանի քաղաքացուն տրվել է ապրիլի 5-ին ըստ խղճի քվեարկելու հնարավորություն, և հավելել, որ Հայաստանի բոլոր քաղաքացիները ՍԴ փոփոխությունների շահառուներ են։ Շարունակությունը՝ factor.am-ում։
09:30 - 05 մարտի, 2020