Հնդկաստան

Հրապարակվել է Աֆղանստանում օդանավի կործանումից փրկվածների առաջին լուսանկարը |tert.am|

Հրապարակվել է Աֆղանստանում օդանավի կործանումից փրկվածների առաջին լուսանկարը |tert.am|

tert.am: Համացանցում հրապարակվել է նախօրեին Աֆղանստանի լեռներում Falcon 10 օդանավի կործանումից փրկվածների առաջին լուսանկարը: Անձնակազմի ողջ մնացած անդամներն են՝ օդաչուներ Դմիտրի Բելյակովը և Արկադի Գրաչովը և բժիշկ Պավել Պոպովը։Ըստ նախնական տվյալների՝ նրանք լուրջ վնասվածքներ չեն ստացել։ Երկրորդ բուժաշխատողի՝ Իգոր Սիվորոտկինի վիճակը նույնպես գնահատվում է բավարար։ RA-09011 բիզնես-ջեթը թռչում էր Գայա (Հնդկաստան) – Տաշքենդ (լիցքավորում) – Ժուկովսկի (Մոսկվա) երթուղով: Ժամը 19:00-ի սահմանում անձնակազմը դիսպետչերին տեղեկացրել է վառելիքի սպառման մասին, օդաչուները որոշել են վայրէջք կատարել Կուլյաբ օդանավակայանում (Տաջիկստան): Ժամը 19:30-ին հաղորդվել է շարժիչների խափանման մասին, որից հետո Falcon-ն անհետացել է ռադարներից և ընկել Աֆղանստանի լեռներում։Falcon 10-ում եղել է վեց մարդ՝ անձնակազմի երկու անդամ, երկու բուժաշխատող և Վոլգոդոնսկից խոշոր ձեռնարկատերերի ամուսնական զույգը՝ Աննա և Անատոլի Եվսյուկովները: Նրանք հանգստանում էին Թաիլանդում, կինը հիվանդացել է այնտեղ և ծանր վիճակի պատճառով որոշվել է նրան հատուկ ինքնաթիռով տեղափոխել Մոսկվա։ Falcon-ի վթարի հետևանքով զույգը մահացել է: Օդանավի կործանումից հետո անձնակազմի երկու անդամներ Դմիտրի Բելյակովը և Արկադի Գրաչովը և երկու բժիշկներ Իգոր Սիվորոտկինը և Պավել Պոպովը ողջ են մնացել։ Տուժածներից մեկին հաջողվել է հասնել մոտակա գյուղ և օգնություն խնդրել։ 
10:17 - 22 հունվարի, 2024
Հայաստանը Հնդկաստանի համար կարող է տարանցիկ երկիր դառնալ դեպի ԵԱՏՄ և եվրոպական երկրներ․ ՀՀ Էկոնոմիկայի նախարար

Հայաստանը Հնդկաստանի համար կարող է տարանցիկ երկիր դառնալ դեպի ԵԱՏՄ և եվրոպական երկրներ․ ՀՀ Էկոնոմիկայի նախարար

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Հնդկաստանի Գուջարաթ նահանգում անցկացվող «Կենսունակ Գուջարաթ» համաշխարհային գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարար Սարբանանդա Սոնովալի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, լոգիստիկ ենթակառուցվածքների ընդլայնմանը, Հնդկաստան-Իրան-Հայաստան առևտրային կապուղիներին վերաբերող մի շարք հարցեր։ Վահան Քերոբյանն ընդգծել է, որ Հայաստանը Հնդկաստանի համար կարող է տարանցիկ երկիր դառնալ դեպի ԵԱՏՄ և եվրոպական երկրներ։
10:31 - 12 հունվարի, 2024
Տեղյակ ենք Հնդկաստանի և Հայաստանի միջև զենքի վաճառքի պայմանագրերին, այս գործընթացը մշտապես վերահսկվում է․ Բայրամով

Տեղյակ ենք Հնդկաստանի և Հայաստանի միջև զենքի վաճառքի պայմանագրերին, այս գործընթացը մշտապես վերահսկվում է․ Բայրամով

Մենք տեղյակ ենք Հնդկաստանի և Հայաստանի միջև զենքի վաճառքի պայմանագրերին, այս գործընթացը մշտապես վերահսկվում է։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ նախարարության տարեվերջյան ասուլիսում։ «Հնդկաստանը Հայաստանին զենքի վաճառքը չի կապում Ադրբեջանի ու Թուրքիայի հետ Պակիստանի հարաբերությունների, միաժամանակ իրականացվող նախագծերի հետ։ Դիրքորոշումն այն է, որ սա ձեր դեմ ուղղված մոտեցում չէ, սա կոմերցիոն է, ռազմարդյունաբերության զարգացման համար սահմանված թիրախային պահանջ։ Սա պաշտոնական դիրքորոշումն է։ Կա երկարատև օկուպացիայի և ռազմական բախման գործոն։  Նման քայլի դիմելը այն ժամանակ, երբ տարածաշրջանում խաղաղության փխրուն և պատմական հնարավորություն կա, վնասում է գործընթացին և ավելի է ոգեշնչում հայկական կողմի վրեժխնդիր ամբոխին։ Օրինակ, վերջերս Հայաստանի խորհրդարանում ընդդիմադիր մի խումբ օրենսդրական նախաձեռնություն ներկայացրեց՝ քրեականացնելու Ղարաբաղի ճանաչումը Ադրբեջանի կազմում։ Այսինքն՝ Հայաստանում ով ճանաչի այս փաստը, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի։ Նախաձեռնությանը սատարողների ներկայությունը չի կարելի անտեսել»,- ասել է նախարարը։ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը չպետք է երրորդ երկրների «պատանդը» դառնա։ Երկու երկրների ԱԳ նախարարները կարող են հանդիպել պետական   սահմանին։ Նման առաջարկ է հնչել մեր կողմից։ Ինչ վերաբերում է այն Ադրբեջանում կամ Հայաստանում անցկացնելուն, ապա ինչու՞ ոչ։ Վաղ թե ուշ դա էլ կտեսնենք։
17:09 - 28 դեկտեմբերի, 2023
Մոսկվայում կայացել է Հնդկաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը
 |1lurer.am|

Մոսկվայում կայացել է Հնդկաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը |1lurer.am|

1lurer.am: Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, դիվանագետները քննարկել են Ուկրաինայում և Գազայի հատվածում իրավիճակը, անդարադարձել երկկողմ օրակարգի հարցերի: Ջայշանքարը նշել է, որ Հնդկաստանի և Ռուսաստանի հարաբերությունները հուսալի են, հիմնված աշխարհաքաղաքական շահերի վրա ու զարգանում են տարբեր ոլորտներում: Հնդկաստանի գլխավոր դիվանագետը անդրադարձել է Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքին, շեշտել՝ դրա գործարկումը բխում է ամբողջ աշխարհի շահերից, և Նյու Դելիի համար այդ նախագիծը հիմնական առաջնահերթություններից է: Սերգեյ Լավրովն էլ Ջայշանքարի հետ համատեղ մամուլի ասուլիսում տեղեկացրել է, որ կողմերը նախանշել են Հյուսիս-հարավի շրջանակում հետագա քայլերը և պայմանավորվել ընդլայնել գործակցությունը: «Այս նախագիծը մեծ ոգևորությամբ են ընդունել բոլոր այն երկրները, որոնցից կախված է դրա իրականացումը, այն անշուշտ կյանքի կկոչվի մոտ ապագայում»,- ասել է Լավրովը։ Ռուս դիվանագետը հավելել է, որ Մոսկվան «Արտադրել Հնդկաստանում» ծրագրի շրջանակում պատրաստ է ռազմատեխնիկական արտադրություն մեկնարկել, ինչպես նաև զարգացնել այդ ոլորտում համատեղ գործակցությունը: Լավրովը հայտնել է, որ Մոսկվան աջակցում է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Հնդկաստանի անդամակցությանը:
21:22 - 27 դեկտեմբերի, 2023
ԵԱՏՄ-ն մտադիր է Հնդկաստանի հետ բանակցություններ սկսել ազատ առևտրի համաձայնագրի շուրջ. Հնդկաստանի ԱԳՆ
 |1lurer.am|

ԵԱՏՄ-ն մտադիր է Հնդկաստանի հետ բանակցություններ սկսել ազատ առևտրի համաձայնագրի շուրջ. Հնդկաստանի ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը ժամանել է Ռուսաստան և այցի ընթացքում, մասնավորապես, բանակցություններ կվարի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ։ «Հնդկաստանը և Եվրասիական տնտեսական միությունն ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները կսկսեն հաջորդ տարվա հունվարին»,- հայտարարել է Հնդկաստանի արտգործնախարարը: Հնդկաստանը և ԵԱՏՄ-ն առևտրային համաձայնագրի նախագիծը պատրաստել են 2020 թվականի մարտին, սակայն դրա քննարկումը հետաձգվել էր COVID-19 համավարակի պատճառով։ 2022 թվականի հունվարին երկու կողմն էլ ներկայացրել էին առևտրային համաձայնագրի պայմանների վերջնական ձևակերպումները, սակայն համաձայնագրի հետագա բանակցություններն ու աշխատանքը բարդացել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև սկսված հակամարտության պատճառով:
13:18 - 27 դեկտեմբերի, 2023
ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը |armenpress.am|

ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև՝ մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը: Համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը քվեարկությամբ ստացավ 95 կողմ ձայն: Համաձայնագիրը ստորագրվել է 2023թ. հունիսի 23-ին՝ Բրյուսելում: Այս համաձայնագրով հիմքեր են ստեղծվում ՀՀ-ի և Հնդկաստանի մաքսային ծառայությունների միջև փոխգործակցության ընդլայնման և ամրապնդման համար: Նախատեսվում է մաքսային գործին վերաբերող հարցերում փոխադարձ վարչական օգնության ցուցաբերման և այդ նպատակով տեղեկատվության փոխանակման ընթացակարգերի սահմանում: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը ներկայացրել էր, որ համաձայնագրի կիրառմամբ կհաստատվի ուղղակի կապ երկու երկրների համապատասխան ստորաբաժանումների միջև, ինչն էլ իր դրական ազդեցությունը կունենա Հնդկաստանից ՀՀ ներմուծման և Հայաստանից Հնդկաստան արտահանման ժամանակ մաքսային կանոնների խախտման դեպքերի բացահայտման, առկա խնդիրների առավել արագ և օպերատիվ լուծումների վրա: Տեղեկությունների փոխանակումը կարող է իրականացվել հարցման հիման վրա կամ մաքսային մարմինների նախաձեռնությամբ՝ օրինակ՝ ծագման հավաստագրերի, հաշիվ-ապրանքագրերի մեջ առկա տեղեկատվության ճշգրտման նպատակով:
12:17 - 11 դեկտեմբերի, 2023
Հնդկաստանի Գերագույն դատարանը հաստատել է Ջամմու և Քաշմիր նահանգը հատուկ կարգավիճակից զրկելու որոշման օրինականությունը |armenpress.am|

Հնդկաստանի Գերագույն դատարանը հաստատել է Ջամմու և Քաշմիր նահանգը հատուկ կարգավիճակից զրկելու որոշման օրինականությունը |armenpress.am|

armenpress.am: Հնդկաստանի Գերագույն դատարանը միաձայն կերպով հաստատել է կառավարության որոշումը՝ չեղյալ համարելու երկրի Սահմանադրության 370-րդ հոդվածի դրույթները, որով հատուկ կարգավիճակ էր շնորհվում Ջամմու և Քաշմիր նահանգին։ Այս մասին հաղորդում է PTI գործակալությունը։ Ըստ Գերագույն դատարանի՝ 2019 թվականին Հնդկաստանի խորհրդարանի կողմից հաստատված Ջամմու և Քաշմիրի հատուկ կարգավիճակի վերացումն իրականացվել է Սահմանադրության համաձայն։ Այսպիսով, Գերագույն դատարանը վերջ է դրել մի քանի տասնամյակ շարունակվող բանավեճերին՝ կապված Ջամմու և Քաշմիրի հատուկ կարգավիճակի հետ։ Հատուկ կարգավիճակի շնորհիվ՝ նահանգն ուներ առանձին սահմանադրություն, դրոշ և տեղի վարչակազմի ինքնավարություն։ Գերագույն դատարանի որոշմամբ՝ մինչև 2024 թ․ սեպտեմբերը նահանգում պետք է տեղական խորհրդի ընտրություններ անցկացվեն։ Դատավորներն իրենց որոշումը հիմնավորել են նրանով, որ 370-րդ հոդվածը ժամանակավոր միջոց էր, և նախագահն իրավասու էր հետ կանչել այն: 2019 թվականին Նյու Դելիի կողմից տարածաշրջանի ինքնավար կարգավիճակի չեղարկումը հանգեցրեց Հնդկաստանի և Պակիստանի հարաբերությունների վատթարացման։ Ջամմու և Քաշմիրն ավելի մեծ՝ Քաշմիրի շրջանի մասն է, որը 20-րդ դարի կեսերից վիճարկվում է Հնդկաստանի, Պակիստանի և Չինաստանի կողմից։
12:15 - 11 դեկտեմբերի, 2023
Հնդկական ընկերությունները պատրաստ են մասնակցել Հայաստանի «Հյուսիս-Հարավ» ծրագրի իրականացմանը․ դեսպան |civilnet.am|

Հնդկական ընկերությունները պատրաստ են մասնակցել Հայաստանի «Հյուսիս-Հարավ» ծրագրի իրականացմանը․ դեսպան |civilnet.am|

civilnet.am:  Հնդկաստանը պատրաստ է Հայաստանի հետ աշխատել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում։ Այդ մասին դեկտեմբերի 5-ին Երևանում անցկացվող «Տարածաշրջանային նոր իրողությունները և «Խաղաղության խաչմերուկը»» խորագրով համաժողովին հայտարարել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սինհան։  «Այսօրվա համաժողովը մեզ հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ, թե ինչպես Հայաստանը կարող է ակտիվացնել պատմական հաղորդակցությունները ներկա իրողություններում։ Հնդկաստանը և Իրանը սերտորեն համագործակցում են «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում, որը Պարսից ծոցի երկրները կապում է Կասպից ծովի, ՌԴ-ի և ԵՄ-ի հետ: Հայաստանը նույնպես նախագծի մի մասն է, և մենք պատրաստ ենք աշխատել նրա հետ, հասկանալ, թե ինչպես կարող է երկիրը օգուտ քաղել այդ միջանցքի գործարկումից»,- ասել է Սինհան։ Դեսպանի խոսքով՝ Հնդկաստանում նաև ողջունել են Չաբահար նավահանգստի զարգացման ծրագրի մասնակից դառնալու Հայաստանի որոշումը։ 2023-ի մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ստեղծվել է միջազգային բեռնափոխադրումների գործարկման և Չաբահար նավահանգստում օպերատորական կետի բացման հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբ։ «Հայաստանը զարգացնում է իր ենթակառուցվածքային և լոգիստիկ հզորությունները Իրանի սահմանից մինչև Վրաստանի սահման (խոսքը «Հյուսիս-Հարավ» ավտոմոբիլային ճանապարհի մասին է – խմբ.): Հնդկական որոշ ընկերություններ հետաքրքրված են այս նախագծով: Մենք պատրաստ ենք մասնակցել Հայաստանում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը»,- ասել է Նիլակշի Սինհան։
12:45 - 05 դեկտեմբերի, 2023
Մենք բարձր ենք գնահատում Իրանի սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի հարցում. փոխարտգործնախարար |news.am|

Մենք բարձր ենք գնահատում Իրանի սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի հարցում. փոխարտգործնախարար |news.am|

news.am: Վրաստանի, Հնդկաստանի եւ Իրանի հետ ջերմ հարաբերությունները հիմնված են այդ երկրների հետ վաղեմի փոխշահավետ կապերի վրա։ Այս մասին «Նոր տարածաշրջանային իրողություններ» եւ «Խաղաղության խաչմերուկ» կոնֆերանսում դեկտեմբերի 5-ին ասել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։ Նա նշել է, որ Հայաստանը ձգտում է զարգացնել ավանդական կապերը Իրանի հետ։ «Մենք ակտիվ քայլեր ենք նախաձեռնում մեր համագործակցության տնտեսական բաղադրիչն ավելացնելու համար, այդ թվում բազմակողմ համագործակցության մակարդակով։ Այս իմաստով կարեւոր նշանակություն ունեն բեռնափոխադրումերը, ենթակառուցվածքային նախագծերը, էներգետիկ եւ տարածաշրջանային ծրագրերի զարգացումը։ Իրանը Հայաստանի չորրորդ տնտեսական գործընկերն է, այդ երկրով է անցնում դեպի հարավ, Մերձավոր Արեւելք Հայաստանի տարանցիկ ուղին։ Մենք բարձր ենք գնահատում Իրանի հստակ, սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հարցում»,- ավելացրել է փոխարտգործնախարարը։ Ինչ վերաբերում է Վրաստանի եւ Հայաստանի հարաբերություններին, ապա երկու երկրները, նրա խոսքով, ձեռնարկում են քայլեր եղբայրական հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու ուղղությամբ։
12:42 - 05 դեկտեմբերի, 2023
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեսակապով քննարկում է անցկացրել Հնդկաստանի նոր և վերականգնվող էներգիայի նախարար Ռաջ Կումար Սինգհի հետ: Ինչպես հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունը, նախարարը ողջունել է Ռաջ Կումար Սինգհին և ընդգծել, որ հատկապես վերջին շրջանում հայ-հնդկական հարաբերություններն արագ տեմպերով զարգանում են։  Նախարարը կարևորել է նաև օրերս Հայաստանի՝ Միջազգային արևային դաշինքին միանալու փաստը և հույս է հայտնել, որ այդ շրջանակներում ևս հարաբերությունները նույն տեմպով կզարգանան։ Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ ոլորտում երկկողմ և բազմակողմ համագործակցության վերաբերյալ հարցեր։ Նախարար Սանոսյանը կարևորել է հնդկական ընկերությունների մասնակցությունը Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների կառուցման, վերակառուցման, արդիականացման նախագծերում։ Կարևորվել է նաև համապատասխան մասնագիտական խմբերի փոխադարձ այցերը Հայաստան և Հնդկաստան՝ փորձի փոխանակման և կարողությունների զարգացման նպատակով։
11:59 - 23 նոյեմբերի, 2023
Հայաստանը Հնդկաստանից կստանա MArG 155 տեսակի անվավոր ինքնագնաց հաուբիցներ
 |armenpress.am|

Հայաստանը Հնդկաստանից կստանա MArG 155 տեսակի անվավոր ինքնագնաց հաուբիցներ |armenpress.am|

armenpress.am: Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Այս մասին հաղորդում է հնդկական IDRW (Indian Defence Research Wing) հարթակը՝ նշելով, որ սա լուրջ ձեռքբերում է Հնդկաստանի համար, որը ջանքեր է գործադրում տեղական արտադրության պաշտպանական սպառազինությունը միջազգային գործընկերներին արտահանելու ուղղությամբ: «Հայաստանի հետ գործարքը հիմնված է երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության վրա, որի արդյունքում Հնդկաստանը պաշտպանական սպառազինության առանցքային մատակարար է դարձել Հայաստանի համար: 2020 թվականին Հայաստանը Հնդկաստանից ձեռք է բերել 4 միավոր Swathi շարժական ռադարներ, իսկ 2022 թվականի սեպտեմբերին ստորագրվել է Pinaka բազմափող հրթիռային կայանների, հակատանկայի հրթիռների և տարբեր տեսակի զինամթերքի ձեռքբերման 245 միլիոն դոլարի պայմանագիր», - գրում է պարբերականը: «MArG 155-ը արդիական հրետանային համակարգ է, որում միավորված են հզորությունը, ճշգրտությունը և շարժունակությունը: Սարքավորված լինելով 155 մմ-անոց 39 տրամաչափի թնդանոթով և քարշակող 4 անիվներով, այն բացառիկ մանևրականություն է ապահովում ցանկացած տեղանքում: Մինչև 30 աստիճան անկյունները հաղթահարելու, ինչպես նաև «կրակել և փախչելու» կարողություններն այն դարձնում են ճկուն և ահեղ զենք մարտական ժամանակակից իրավիճակներում», - հավելում է հարթակը։
12:48 - 20 նոյեմբերի, 2023
Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ի և Հնդկաստանի ԱԳՆ-ների միջև. Մնացական Սաֆարյանը հնդիկ գործընկերոջն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ի և Հնդկաստանի ԱԳՆ-ների միջև. Մնացական Սաֆարյանը հնդիկ գործընկերոջն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Նոյեմբերի 18-ին Նյու Դելիում կայացել են Հայաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական 10-րդ հերթական խորհրդակցությունները՝ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Հնդկաստանի Հանրապետության ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով քարտուղար-տեղակալ Սանջայ Վերմայի գլխավորությամբ: Կողմերը քննարկել են Հայաստանի և Հնդկաստանի միջև ավանդական բարեկամության և քաղաքակրթական կապերի վրա խարսխված, վերջին շրջանում դինամիկ կերպով զարգացող փոխգործակցությանը, երկկողմ քաղաքական բարձր մակարդակի շփումներին և երկխոսության օրակարգին առնչվող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են նաև առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, հաղորդակցային ուղիների տարբեր ոլորտային նախաձեռնությունների իրականացմանը, ինչպես նաև բազմակողմ մի շարք հարթակներում փոխշահավետ համագործակցությանը: Մնացական Սաֆարյանը փոխանցել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ողջույններն ուղղված Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարին: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ ընդգծելով դրա առավելությունները՝ և՛ տնտեսական և՛ տարածաշրջանի երկրների համար խաղաղության երաշխիք հանդիսանալու համատեքստում: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ միջազգային ջանքերին: Մնացական Սաֆարյանը գործընկերոջը ներկայացրել է նաև Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազարից ավել հայ փախստականներին Հայաստանում պատշաճ ընդունելու ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումները՝ կարևորելով նաև միջազգային գործընկերների աջակցությունը: Երկկողմ կրթամշակութային նախանշված ծրագրերի իրականացման և հնարավոր այլ ոլորտներում փոխշահավետ գործակցության շուրջ մտքեր են փոխանակվել նաև Հնդկաստանի Հանրապետության ԱԳ և մշակույթի պետնախարար Մինակշի Լեկհիի հետ: Ընդգծվել է Հարավային Կովկասում հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության կարևորությունը:
13:57 - 19 նոյեմբերի, 2023