Ղրիմ

Ղրիմի թերակղզի կամ Ղրիմ  արեւմտահայ աղբյուրներում՝ Խրիմ, թերակղզի Ուկրաինայի հարավում։ Թերակղզում է գտնվում Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը եւ Սեւաստոպոլ քաղաքը։ Տարածությունը 25,5 հազար կմ² է։ Արեւմուտքում եւ հարավում ողողվում է Սեւ, արեւելքում՝ Ազովի ծովերով։ Արեւելաեվրոպական հարթավայրին է միանում Պերեկոպի նեղ (մինչեւ 8 կմ) պարանոցով։ Ղրիմի արեւելքում գտնվում են Կերչ, արեւմուտքում՝ Թարխանկուտ թերակղզիները, հյուսիսարեւելյան ամբողջ ծովեզերքի երկայնքով ձգվում է Սիվաշը։

Պետդեպն ասել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինայի հարվածներին Ղրիմում ռազմական օբյեկտներին. ՌԴ դեսպանատունը պատասխանել է
 |tert.am|

Պետդեպն ասել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինայի հարվածներին Ղրիմում ռազմական օբյեկտներին. ՌԴ դեսպանատունը պատասխանել է |tert.am|

tert.am: ԱՄՆ-ն կարծում է, որ Ուկրաինան երբեք անվտանգ չի լինի առանց Ղրիմի առնվազն ապառազմականացման, ասել է պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը, հայտնում է kommersant.ru-ն:Նրա խոսքով՝ Վաշինգտոնը աջակցում է Կիևի հարվածներին Ղրիմում ռազմական օբյեկտներին։ Նուլանդն ասել է, որ Ղրիմում կան «զանգվածային ռազմական օբյեկտներ, որոնք Ռուսաստանը վերածել է կարևոր նյութատեխնիկական ապահովման կետերի»։«Սրանք օրինական թիրախներ են, Ուկրաինան հարվածում է դրանց, և մենք սատարում ենք դրան», - ասել է նա՝ ելույթ ունենալով Քարնեգի կենտրոնում:Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը մեկնաբանել է Նուլանդի խոսքերն այն մասին, որ ԱՄՆ-ն աջակցում է Ղրիմում հարված հասցնելու ծրագրերին: ՌԴ դեսպանատունը դա «ԱՄՆ ռազմատենչ վերաբերմունքի վկայություն» է որակել:Շարունակությունը՝ tert.am-ում
11:47 - 17 փետրվարի, 2023
Ղրիմի կամրջի պայթյունի գործով 5 կասկածյալ կալանավորվել է. նրանցից երեքը հայ են․ «Ինտերֆաքս»

Ղրիմի կամրջի պայթյունի գործով 5 կասկածյալ կալանավորվել է. նրանցից երեքը հայ են․ «Ինտերֆաքս»

armenpress.am: Սիմֆերոպոլի շրջանային դատարանը Ղրիմի կամրջի պայթյունի գործով 5 կասկածյալների մինչև դեկտեմբերի 8-ը կալանավորելու որոշում է կայացրել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Գործակալության տվյալներով կալանավորվել են Արտյոմ Ազատյանը, Գեորգի Ազատյանը, Ռոման Սոլոմկոն, Վլադիմիր Զլոբեն և Արթուր Թերջանյանը: Հիշեցնենք, որ Ղրիմի կամրջի վրա բեռնատարի պայթյունը տեղի էր ունեցել հոկտեմբերի 8-ին: Ռուսաստանի Դաշնությունը դա ահաբեկչություն էր որակել և պայթյունի մեջ մեղադրել էր Ուկրաինայի հատուկ ծառայություններին: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել էր, որ «Ղրիմի կամրջի վրա իրականացված ահաբեկչական հարձակման քրեական գործով» ձերբակալել է ՌԴ հինգ քաղաքացու, Ուկրաինայի ու Հայաստանի երեք քաղաքացիների։ Ըստ ԱԴԾ-ի՝ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը Երևանում՝ «Տրանսալիանս» տերմինալում, բեռը մաքսազերծվել է ԵԱՏՄ կանոնների համաձայն, ինչից հետո փաստաթղթերը փոխարինվել են: Դրանից հետո բեռի ուղարկողն արդեն դարձել է «ԳՈՒ ԱՐ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն (Հայաստան, Ալավերդի), իսկ ստացողը` «Լիդեր» ՍՊԸ-ն (Մոսկվա): ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով․ «նկատի ունենալով, որ [ՌԴ ԱԴԾ] հրապարակումը պարունակել է առերևույթ հանցանքի մասին վկայող տեղեկություններ՝ Գլխավոր դատախազությունը դրանք հասցեագրել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ:  Գլխավոր դատախազությունը հետևողական է լինելու հրապարակված տեղեկության հանգամանքները ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ»; Անդրադառնալով ՀՀ տարածքով տեղափոխված պոլիէթիլենային թաղանթով բեռնված բեռնատարի մասին մամուլում առկա հրապարակումներին՝ ՀՀ ՊԵԿ-ը պարզաբանում էր տարածել, ըստ որի պոլիէթիլենային թաղանթով բեռնված բեռնատարի Հայաստանի Հանրապետության մուտքի, մաքսային հսկողության, ռենտգեն զննման, մաքսազերծման, փաստաթղթային ձևակերպման, արտահանման գործընթացները տեղի են ունեցել պատշաճ և օրինական կերպով:
14:00 - 14 հոկտեմբերի, 2022
Միջազգային ահաբեկչությանն օժանդակելու և ԵԱՏՄ սահմանով պայթուցիկ նյութերի մաքսանենգություն կատարելու դեպքերի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ. ԱԱԾ

Միջազգային ահաբեկչությանն օժանդակելու և ԵԱՏՄ սահմանով պայթուցիկ նյութերի մաքսանենգություն կատարելու դեպքերի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ. ԱԱԾ

Զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվել են տեղեկություններ այն մասին, որ 2022 թվականի հոկտեմբերի 8-ին Ղրիմի կարմրջի վրա տեղի ունեցած ահաբեկչական գործողության կատարման նպատակով օգտագործված պայթուցիկ նյութերը քողարկված են եղել ՀՀ քաղաքացու վարած բեռնատարի մեջ, որը մինչ այդ արտերկրից մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն, այնուհետ ուղևորվել Ռուսաստանի Դաշնություն: Ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում միջազգային ահաբեկչությանն օժանդակելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ԵԱՏՄ սահմանով պայթուցիկ նյութերի մաքսանենգություն կատարելու և իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելու առերևույթ դեպքերի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարվել են հարցաքննություններ, առգրավումներ և քննչական ու դատավարական այլ գործողություններ: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, դեպքի իրական հանգամանքները պարզելու նպատակով իրավական գործիքակազմի հնարավոր բոլոր միջոցների օգտագործմամբ իրականացվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումներ, որոնց արդյունքների մասին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ըստ անհրաժեշտության, համապատասխան տեղեկություններ կտրամադրի հանրությանը: Հիշեցնենք, որ Ղրիմի կամրջի վրա բեռնատարի պայթյունը տեղի էր ունեցել հոկտեմբերի 8-ին: Ռուսաստանի Դաշնությունը դա ահաբեկչություն էր որակել և պայթյունի մեջ մեղադրել էր Ուկրաինայի հատուկ ծառայություններին: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել էր, որ «Ղրիմի կամրջի վրա իրականացված ահաբեկչական հարձակման քրեական գործով» ձերբակալել է ՌԴ հինգ քաղաքացու, Ուկրաինայի ու Հայաստանի երեք քաղաքացիների։ Ըստ ԱԴԾ-ի՝ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը Երևանում՝ «Տրանսալիանս» տերմինալում, բեռը մաքսազերծվել է ԵԱՏՄ կանոնների համաձայն, ինչից հետո փաստաթղթերը փոխարինվել են: Դրանից հետո բեռի ուղարկողն արդեն դարձել է «ԳՈՒ ԱՐ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն (Հայաստան, Ալավերդի), իսկ ստացողը` «Լիդեր» ՍՊԸ-ն (Մոսկվա): ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով․ «նկատի ունենալով, որ [ՌԴ ԱԴԾ] հրապարակումը պարունակել է առերևույթ հանցանքի մասին վկայող տեղեկություններ՝ Գլխավոր դատախազությունը դրանք հասցեագրել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ:  Գլխավոր դատախազությունը հետևողական է լինելու հրապարակված տեղեկության հանգամանքները ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ»; Անդրադառնալով ՀՀ տարածքով տեղափոխված պոլիէթիլենային թաղանթով բեռնված բեռնատարի մասին մամուլում առկա հրապարակումներին՝ ՀՀ ՊԵԿ-ը պարզաբանում էր տարածել, ըստ որի պոլիէթիլենային թաղանթով բեռնված բեռնատարի Հայաստանի Հանրապետության մուտքի, մաքսային հսկողության, ռենտգեն զննման, մաքսազերծման, փաստաթղթային ձևակերպման, արտահանման գործընթացները տեղի են ունեցել պատշաճ և օրինական կերպով:
12:49 - 13 հոկտեմբերի, 2022
Պայթուցիկ սարքով բեռնված բեռնատարը չի հատել Վրաստանի մաքսային սահմանը
 |armtimes.com|

Պայթուցիկ սարքով բեռնված բեռնատարը չի հատել Վրաստանի մաքսային սահմանը |armtimes.com|

armtimes.com: Պայթուցիկ սարքով բեռնված բեռնատարը չի հատել Վրաստանի մաքսային սահմանը։  Այս մասին լրագրողներին հետ զրույցում հայտարարել է Վրաստանի ֆինանսների փոխնախարար Գեորգի Կակաուրիձեն՝ մեկնաբանելով Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունը։ «Պայթուցիկով բեռնված որևէ կցորդիչ կամ վագոն չի անցել մաքսային սահմանը։ Եթե ինչ-որ մեկը ողջամտորեն հիմնավորի, որ անցել է Վրաստանի սահմանը, ապա այս դեպքում հետաքննություն կսկսվի, և պատասխանատու անձինք կբացահայտվեն»,- ասել է Կակաուրիձեն։ Նրա խոսքով` մեղադրանքների հետևում որևէ փաստարկ չկա։ «Թե ինչպես են աշխատում, ինչ վերահսկողություն են իրականացնում մաքսային ծառայությունները, լավ գիտեն մեր բոլոր միջազգային գործընկերները, այդ թվում՝ Եվրամիությունը և Միացյալ Նահանգները: Մենք նրանց հետ անընդհատ ենք համագործակցում», - ասել է պաշտոնյան։ Նշենք, որ ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հետաքննությամբ պարզել է, որ Ղրիմի կամրջի պայթունի համար նախատեսված պայթուցիկ սարքը շինարարական պոլիէթիլենային թաղանթով գլանափաթեթներով քողարկվել է ավելի քան 2 տոննա ընդհանուր քաշով 22 ծղոտե ներքնակով և օգոստոսի սկզբին ուղևորվել «Օդեսայի ծովային նավահանգստից բուլղարական Ռուսե քաղաք:  Ըստ ԱԴԾ հաղորդագրության՝ 2022 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը Երևանում՝ «Տրանսալիանս» տերմինալում, բեռը մաքսազերծվել է ԵԱՏՄ կանոններով, և կատարվել Է փաստաթղթերի փոխարինում, որից հետո այն արդեն «Գու ԱՐ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն ուղարկել է (Հայաստանի Հանրապետություն, ք. Ալավերդի. ), իսկ ստացողը լինելու էր «Լիդեր» ՍՊԸ-ն (Մոսկվա): Անդրադառնալով ՀՀ տարածքով տեղափոխված պոլիէթիլենային թաղանթով բեռնված բեռնատարի մասին մամուլում առկա հրապարակումներին՝ ՀՀ ՊԵԿ-ը պարզաբանում էր տարածել, ըստ որի պոլիէթիլենային թաղանթով բեռնված բեռնատարի Հայաստանի Հանրապետության մուտքի, մաքսային հսկողության, ռենտգեն զննման, մաքսազերծման, փաստաթղթային ձևակերպման, արտահանման գործընթացները տեղի են ունեցել պատշաճ և օրինական կերպով:
17:08 - 12 հոկտեմբերի, 2022
ՀՀ ՊԵԿ-ը Ղրիմի կամրջի պայթյունի պատճառ հանդիսացած բեռնատարի զննության ընթացքում որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերել

ՀՀ ՊԵԿ-ը Ղրիմի կամրջի պայթյունի պատճառ հանդիսացած բեռնատարի զննության ընթացքում որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերել

Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն Ղրիմի կամրջի վրա իրականացված պայթյունի հետ կապված մամուլի հրապարակումների վերաբերյալ ներկայացրել է «Գու Ար Ջի Գրուպ» ՍՊ ընկերության կողմից համապատասխան ապրանքների ներմուծման և, այնուհետև, տարանցիկ հայտարարագրով ՌԴ տեղափոխման գործընթացի մանրամասն նկարագրությունը: ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ, մանրամասն, նշված է. «Նախ հարկ է նշել, որ 2022 թ-ի սեպտեմբերի 26-ին վրացական Փոթի նավահանգստում բուլղարական «BALTEX CAPITAL S.A.» կազմակերպությունից ուղարկված «Գու Ար Ջի Գրուպ»  ՍՊԸ (ՀՎՀՀ 06962573) անունով բեռի (22 տեղ, 22770 կգ) տենտով պատված բեռնատար տրանսպորտային միջոցի համար լրացվել է տրանսպորտային բեռնագիր (CMR): 2022  թ-ի  սեպտեմբերի 27-ին ժամը 14:53-ին տենտով պատված բեռնատար ավտոմեքենան մուտք է գործել ՀՀ տարածք։ Բեռնատարի վարորդն է հանդիսացել Հայաստանի և Վրաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանը։ Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում սահմանված կարգով սեպտեմբերի  27-ին, ժամը 15:00-ին բեռնատարը կշռվել է, այնուհետև անցել ռենտգեն զննում։ Ռենտգեն զննման արդյունքում որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել, որից հետո ժամը 16:53-ին բեռը հայտարարագրվել է թիվ 05100033/270922/0049515 տարանցման հայտարարգրով «Գու Ար Ջի Գրուպ»  ՍՊԸ (ՀՎՀՀ 06962573) անունով՝ համաձայն տրանսպորտային բեռնագրի և ներմուծման հաշիվ-ապրանքնագրի տվյալների։ Հետագա ձևակերպումներն իրականացնելու նպատակով ընտրվել է Արարատյան մաքսատուն-վարչություն, «Ալյանս տերմինա» ՍՊ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստ։ Դուրս գալով մաքսային տարածքից «Border Cross» համակարգում ժամը 17:00-ին կատարվել է համապատասխան «ելքագրված» նշումը: Տրանսպորտային միջոցը «Ալյանս տերմինալ» ՍՊ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստ է հասել 5 ժամ 46 րոպե անց՝ ժամը 22:46-ին։ 2022  թ.-ի  սեպտեմբերի  28-ին ժամը 9:43-ին «Ալյանս տերմինալ» ՍՊ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստում  05100033/270922/0049515 տարանցման հայտարարագիրը ստացել է «ավարտված»  կարգավիճակ: Այնուհետև, իրականացվել է մաքսային արժեքի ճշգրտում, իսկ 2022  թ. -ի  սեպտեմբերի  29-ին ժամը 16:12-ին, հայտարարատուի կողմից մաքսային մարմիններին բեռի փաստաթղթերը ներկայացնելուց հետո,  «Ալյանս տերմինալ» ՍՊ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստում կատարվել է բեռի զննում։ Մասնավորապես, առանց ապրանքները բեռնատար տրանսպորտային միջոցից դատարկելու, ստուգվել է պոլիէթիլենային թաղանթի գլանափաթեթներից մեկի թաղանթի շերտայնությունը (ապրանքների ճիշտ դասակարգումը ըստ ԱՏԳ ԱԱ-ի ստուգելու նպատակով)։ ԱՏԳ ԱԱ ոչ ճիշտ դասակարգման հետ կապված խնդիրներ չեն հայտնաբերվել և 16:40-ին  մաքսային մարմնի կողմից կատարվել է ապրանքների բացթողում:  Այս փուլից խնդրո առարկա ապրանքները ձեռք են բերել ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ և հանձնվել է հայտարարատուի տնօրինության, սակայն բեռնատար տրանսպորտային միջոցը «Ալյանս տերմինալ» ՍՊԸ պահեստը չի լքել։ Առանց պահեստի տարածքը լքելու 2022  թ.-ի  սեպտեմբերի  30-ին ժամը 10:24-ին նույն հայտարարատուի կողմից ներկայացվել և գրանցվել է տարանցման հայտարարգիր 05100010/300922/0017152, որով նույն ապրանքը  Հայաստանից դեպի ՌԴ տեղափոխման համար «Գու Ար Ջի Գրուպ»  ՍՊԸ կողմից լրացվել է տարանցման հայտարարագիր (ստացող՝ ռուսական Лидер ООО)։ Տեղի է ունեցել ամենօրյա պրակտիկայում ԵԱՏՄ օրենսդրությամբ սահմանված պարզ գործընթաց։  Ապրանքները դեպի ՌԴ տեղափոխվել են վրացական նույն ավտոմեքենայով, վարորդը հանդիսացել է նույն անձը։ Տարանցման հայտարարագիրը ստացել է «դեղին ուղի» միջերեսային արտացոլում, քանի որ ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը ընդգրկված է երկակի նշանակության հսկող ապրանքների ցանկում։ Մաքսային մարմնի կողմից ստուգվել է նաև երկակի նշանակության ապրանք հանդիսանալու կամ չհանդիսանալու վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթի առկայությունը։ Նշված պոլիէթիլենային շինարարական թաղանթի  համար տարանցման հայտարարագրին կից ներկայացվել է ՀՀ ԱԱՊ «ԱՐՄԷՔՍՊԵՐՏԻԶԱ» ՍՊ ընկերության կողմից 30.09.2022 թվականին տրված փորձագիտական եզրակացությունը, որով հավաստվում է, որ տվյալ ապրանքը չի հանդիսանում երկակի նշանակության ապրանք: Հավաստիանալով դրանում՝ տարանցման հայտարարագիրը թույլատրված կարգավիճակը ստացել է 2022  թ.-ի  սեպտեմբերի  30-ին ժամը 16:16:  Պետք է նշել, որ «Ալյանս տերմինալ» ՍՊ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների գտնվելու ամբողջ ժամանակահատվածում տվյալ ապրանքները տեղափոխող բեռնատար տրանսպորտային միջոցը եղել է տեսախցիկի օբյեկտիվի տեսադաշտում: ՀՀ ներմուծման և դեպի ՌԴ տեղափոխման մաքսային գործընթացների մինչև ամբողջական ավարտն այն չի բեռնաթափվել, չի փոխաբեռնվել կամ լրաբեռնվել այլ ապրանքներով:  Տրանսպորտային միջոցը Բագրատաշենի մաքսային կետ-բաժին է հասել  01.10.2022 թ.-ի մոտավորապես ժամը 00:15-ին։ Ժամը 00:30-ի սահմաններում  անցել է ռենտգեն զննում, որի արդյունքներով հաստատվել է այն նույն պատկերը, ինչը ստացվել էր ՀՀ ներմուծման ժամանակ իրականացված ռենտգեն զննման արդյունքում։ Ռենտգեն զննումից հետո՝ ժամը 00:38-ին, Բագրատաշենի մաքսային կետ-բաժնով ստացել է «ելք մաքսային մարմնից. կարգավիճակ:  Տարանցման հայտարարագիրը Վերին Լարս մաքսային կետում ավարտված կարգավիճակ ստացել է 05.10.2022 թվականին»,- նշված է հաղորդագրության մեջ:Ըստ հաղորդագրության, այսպիսով՝ վերը նշված բեռի Հայաստանի Հանրապետության մուտքի, մաքսային հսկողության, ռենտգեն զննման, մաքսազերծման, փաստաթղթային ձեւակերպման, արտահանման գործընթացները տեղի են ունեցել պատշաճ և օրինական կերպով, բեռի ֆիզիկական, ՀՀ մուտքի և ՀՀ-ից ելքի ժամանակ իրականացված ռենտգեն զննության ընթացքում որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել:  Պահպանված են վերը նշված փաստերը հաստատող բոլոր փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև ռենտգեն զննող սարքի նկարները և տեսահսկման սարքերով արձանագրված շարժընթացը մաքսային հսկողության գոտիներում: Ղրիմի կամրջի վրա բեռնատարի պայթյունը տեղի էր ունեցել հոկտեմբերի 8-ին: Ռուսաստանի Դաշնությունը դա ահաբեկչություն էր որակել և պայթյունի մեջ մեղադրել էր Ուկրաինայի հատուկ ծառայություններին: Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտնում է, որ Ղրիմի կամրջի պայթյունի գործով ձերբակալվածների թվում նաև Հայաստանի քաղաքացի կա: ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Ռուսաստանի՝ 5, Ուկրաինայի և Հայաստանի՝ 3 քաղաքացիներ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ պայթուցիկ սարքը, որով պայթեցվել է կամուրջը՝ ի թիվս այլ երկրների, տեղափոխվել է նաև Հայաստանի տարածքով:
15:40 - 12 հոկտեմբերի, 2022
ՀՀ դատախազությունը հետևողական է լինելու Ղրիմի կամրջի պայթեցման մասին հրապարակված տեղեկությունն ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ

ՀՀ դատախազությունը հետևողական է լինելու Ղրիմի կամրջի պայթեցման մասին հրապարակված տեղեկությունն ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից այսօր տարածված տեղեկությունները և զանգվածային տարբեր լրատվամիջոցներում առկա հրապարակումները: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Նկատի ունենալով, որ հրապարակումը պարունակել է առերևույթ հանցանքի մասին վկայող տեղեկություններ՝ Գլխավոր դատախազությունը դրանք հասցեագրել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ: Օրենքով նախատեսված գործիքակազմի, այդ թվում՝ միջազգային փոխօգնության ինստիտուտի կիրառմամբ, Գլխավոր դատախազությունը հետևողական է լինելու հրապարակված տեղեկատվության հանգամանքները ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ: Արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշված է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ ՌԴ ԱԴԾ-ն Ղրիմի կամրջի վրա պայթյունի գործով ձերբակալել է 8 հոգու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացու։
12:49 - 12 հոկտեմբերի, 2022
 ՌԴ ԱԴԾ-ն Ղրիմի կամրջի վրա պայթյունի գործով ձերբակալել է 8 հոգու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացու
 |tert.am|

ՌԴ ԱԴԾ-ն Ղրիմի կամրջի վրա պայթյունի գործով ձերբակալել է 8 հոգու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացու |tert.am|

tert.am: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը «Ղրիմի կամրջի վրա իրականացված ահաբեկչական հարձակման քրեական գործով» ձերբակալել է ՌԴ հինգ քաղաքացու, Ուկրաինայի ու Հայաստանի երեք քաղաքացիների, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։«Հաստատվել է, որ Ղրիմի կամրջի վրա իրականացված ահաբեկչության կազմակերպիչը եղել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը, դրա ղեկավար Կիրիլ Բուդանովը, աշխատակիցներ և գործակալներ»,- ասված է հաղորդագրության մեջ։Նշվում է, որ պայթուցիկ սարքը Օդեսայից տեղափոխվել է Բուլղարիա, ապա վրացական Փոթի նավահանգիստ, որից հետո՝ Հայաստան։Ըստ ՌԴ ԱԴԾ-ի՝ բեռնատարի տեղափոխման մեջ ներգրավված են եղել Ուկրաինայի քաղաքացիներ Միխայիլ Ցյուրկալոն, Դենիս Կովաչը և Ռոման Սոլոմկոն, Վրաստանի քաղաքացիներ Դանդրո Ինոսարիձեն և «Լևան» անունով մի միջնորդ, ինչպես նաև ՀՀ քաղաքացի Արթուր Թերջանյանը։Ըստ ԱԴԾ-ի՝ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը Երևանում՝ «Տրանսալիանս» տերմինալում, բեռը մաքսազերծվել է ԵԱՏՄ կանոնների համաձայն, ինչից հետո փաստաթղթերը փոխարինվել են: Դրանից հետո բեռի ուղարկողն արդեն դարձել է «ԳՈՒ ԱՐ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն (Հայաստան, Ալավերդի), իսկ ստացողը` «Լիդեր» ՍՊԸ-ն (Մոսկվա):
10:46 - 12 հոկտեմբերի, 2022
Ղրիմում մոտ 50 000 զբոսաշրջիկ կա․ նրանց խոստանում են դուրս բերել լաստանավերով |factor.am|

Ղրիմում մոտ 50 000 զբոսաշրջիկ կա․ նրանց խոստանում են դուրս բերել լաստանավերով |factor.am|

factor.am: Ղրիմում մոտ 50 հազար զբոսաշրջիկ կա, հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան: Թերակղզու և Կրասնոդարի երկրամասի միջև հիմնական տրանսպորտային հաղորդակցությունը ընթանում էր Ղրիմի կամրջով, որն անորոշ ժամանակով շարքից դուրս է եկել պայթյունից հետո: Ինչպես փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ Ռոստուրիզմի ղեկավար Զարինա Դոգուզովան հայտարարել է, որ նրանց համար, ովքեր արդեն ավտոմոբիլային տրանսպորտով մեկնել են Ղրիմ կամ հակառակը, կամրջի մուտքերի մոտ կտեղակայվեն սննդի և ջեռուցման կետեր: Ղրիմում գտնվող զբոսաշրջիկների համար բացվել է թեժ գիծ, հավելել է նա: Բռնակցված Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովն իր հերթին խնդրել է զբոսաշրջիկներին, որոնք պատրաստվում էին հոկտեմբերի 8-ին լքել թերակղզին, հյուրանոցներում և առողջարաններում մնալ ևս մեկ օր: Ծախսերը, Աքսյոնովի խոսքով, կփոխհատուցվեն։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
18:01 - 08 հոկտեմբերի, 2022
Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած վթարը ցույց է տալիս Կիևի «ահաբեկչական էությունը». Զախարովա |tert.am|

Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած վթարը ցույց է տալիս Կիևի «ահաբեկչական էությունը». Զախարովա |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունը ցույց է տալիս Կիևի «ահաբեկչական էությունը»։ «Քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացմանը Կիևի ռեժիմի արձագանքը վկայում է դրա ահաբեկչական բնույթի մասին»,- Telegram-ի իր ալիքում գրել է Զախարովան։ Հիշեցնենք, որ Ղրիմի կամրջի՝ Կերչի նեղուցով տրանսպորտային անցման երկաթուղային հատվածում այսօր պայթյուն է տեղի ունեցել։ Ղրիմի Պետխորհրդի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը կատարվածի մեջ մեղադրել է Ուկրաինային՝ նշելով, որ կամուրջը վնասել են «ուկրաինացի վանդալները»։ ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տեղեկատվական կենտրոնը հայտնել է, որ կամրջի վրա բեռնատար է պայթեցվել, որը հանգեցրել է հրդեհի։ Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ստեղծել կառավարական հանձնաժողով՝ կապված Ղրիմի կամրջի վթարի հետ։
13:55 - 08 հոկտեմբերի, 2022
Ղրիմի կամրջի հատվածներից մեկում ուժեղ պայթյուն է եղել․ նախնական տվյալներով՝ վառելիքով բաք է այրվում |armtimes.com|

Ղրիմի կամրջի հատվածներից մեկում ուժեղ պայթյուն է եղել․ նախնական տվյալներով՝ վառելիքով բաք է այրվում |armtimes.com|

armtimes.com: Ղրիմի կամրջի հատվածներից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը հայտնել է, որ նախնական տվյալներով, վառելիքով բաք է այրվում։ Կամրջի երթևեկությունը դադարեցվել է։ Միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Այսպես, Ղրիմի երկաթուղու մամուլի ծառայությունը հայտնել է, որ ժամը 06:05-ին «սարքավորումը ցույց է տվել կեղծ զբաղվածություն երկաթուղային գծերի վրա՝ Կերչի նեղուցով տրանսպորտային անցման երկաթուղային հատվածում»։ Բեռնատար գնացքի պոչում վառելիքի բաքերի բռնկում է եղել։ Վագոնների մի մասով լոկոմոտիվը բերվել է Կերչի կայարան։ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տեղեկատվական կենտրոնը հայտնել է, որ կամրջի վրա բեռնատար է պայթեցվել, որը հանգեցրել է հրդեհի։ Ղրիմի Պետխորհրդի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը կատարվածի մեջ մեղադրել է Ուկրաինային՝ նշելով, որ կամուրջը վնասել են «ուկրաինացի վանդալները»։ Նա վստահեցրել է, որ Ղրիմի կամրջին հասցված վնասը օպերատիվ կերպով կվերականգնվի։ Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը հայտնել է, որ, ըստ նախնական տվյալների, զոհեր չկան։  Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտնել է, որ միջադեպի հետևանքով փլուզվել է Ղրիմի կամրջի ավտոմոբիլային մասի երկու բացվածք։ Նրա խոսքով, հրդեհի վայր են ուղարկվել երկու լոկոմոտիվներ, որոնք քաշելու, դուրս են բերելու այրվող գնացքը։ Ղրիմի կամրջի ավտոմոբիլային և երկաթուղային հատվածներով երթևեկությունը սահմանափակ է, իսկ նեղուցով լաստանավային անցում է նախապատրաստվում։ Միջադեպի պատճառով Կերչի նեղուցով բեռնափոխադրումները չեն արգելափակվել։ Կրյուչկովի խոսքով՝ Ղրիմում բավարար վառելիք և պարենամթերք կա, մշակված են բոլոր լոգիստիկ սխեմաները։ Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը հայտնել է, որ քաղաքում սննդի և բենզինի պաշար կա, և ոչ մի դեֆիցիտ չի սպասվում։ Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը թվիթերյան իր էջում գրել է․ «Այն ամենը, ինչ անօրինական է, պետք է ոչնչացվի, ամեն գողացվածը պետք է վերադարձվի Ուկրաինային, այն ամենը, ինչ օկուպացված է Ռուսաստանի կողմից, պետք է վերացվի»։ Կերչում մեքենաների համար, որոնք չեն կարող անցնել Ղրիմի կամրջով, կազմակերպվել է ջրով և զուգարաններով ավտոկայանատեղի, հայտնել է քաղաքապետ Սվյատոսլավ Բրյուսակովը։ Ղրիմի կամրջով ուղևորափոխադրումներ կազմակերպող Grand Service Express ընկերությունը արտակարգ իրավիճակների հետ կապված օպերատիվ շտաբ կստեղծի։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ստեղծել կառավարական հանձնաժողով՝ կապված Ղրիմի կամրջի վթարի հետ։ Նա հաղորդումներ է ստացել վարչապետ Միխայիլ Միշուստինից, փոխվարչապետ Մարատ Խուսնուլինից, արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովից և տրանսպորտի նախարարՎիտալի Սավելևից, ինչպես նաև իրավապահ մարմինների ղեկավարներից։
10:58 - 08 հոկտեմբերի, 2022
Եթե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնագիր ստորագրվի, Ղրիմը կրկին պետք է դառնա ուկրաինական տարածք. Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ
 |tert.am|

Եթե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնագիր ստորագրվի, Ղրիմը կրկին պետք է դառնա ուկրաինական տարածք. Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ |tert.am|

tert.am: Ղրիմը կրկին պետք է դառնա ուկրաինական տարածք, եթե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնագիր ստորագրվի։ Չորեքշաբթի նման կարծիք է հայտնել Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը CNN-ին տված հարցազրույցում։«Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին անօրինական է, և Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում չի փոխվել 2014 թվականից ի վեր: Ղրիմը ուկրաինական տարածքի մաս է: Դա պետք է լինի ցանկացած համաձայնագրի հիմքը, որը կկնքվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև»,- ասել է նա:2014 թվականի մարտի 11-ին Ղրիմի Գերագույն խորհուրդը և Սևաստոպոլի քաղաքային խորհուրդը Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի և իշխանափոխության պայմաններում ընդունել են հռչակագիր Ղրիմի Ինքնավար Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի անկախության մասին։ Մարտի 16-ին թերակղզում 80%-ից ավելի մասնակցությամբ հանրաքվե է անցկացվել, որի արդյունքում Ղրիմի Հանրապետության ընտրողների 96,77%-ը և Սևաստոպոլի 95,6%-ը կողմ են քվեարկել Ռուսաստանի հետ վերամիավորմանը։ Մարտի 18-ին պայմանագիր է ստորագրվել Ռուսաստանի Դաշնություն նոր սուբյեկտների ընդունման մասին։ Ուկրաինան, ԱՄՆ-ն և Եվրամիությունը հրաժարվել են ճանաչել Ղրիմի անկախությունը և նրա վերամիավորումը Ռուսաստանի հետ։
14:01 - 24 օգոստոսի, 2022
Հունաստանի վարչապետը հայտարարել է, որ Աթենքը չի համաձայնի Ուկրաինայի սահմանների փոփոխության հետ
 |pastinfo.am|

Հունաստանի վարչապետը հայտարարել է, որ Աթենքը չի համաձայնի Ուկրաինայի սահմանների փոփոխության հետ |pastinfo.am|

pastinfo.am: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ Աթենքի համար Ուկրաինայի սահմանների փոփոխության հետ չհամաձայնելը սկզբունքի հարց է: Միցոտակիսը ելույթ է ունեցել «Ղրիմի հարթակի» առցանց գագաթնաժողովում, որի նպատակներից են Կիեւի իշխանությունները համարում Ղրիմի «դեօկուպացիայի» ուղիների քննարկումը: «Սահմանների անխախտելիությունն այն հիմքն է, որի վրա կառուցվել է Եվրոպան Հելսինկյան եզրափակիչ ակտից հետո։ Ղրիմի գրավումը 2014 - ին առաջին քայլն էր, իսկ փետրվարի 24 - ին՝ Եվրոպայի սահմանների վերաձևման ռեվիզիոնիստական ծրագիրը։ Նախկինում մենք ունեցել ենք թուրքական ներխուժման և Կիպրոսի զգալի մասի օկուպացիայի նման փորձ 1974 թվականին։ Այս վերքը դեռ չի բուժվել, գրեթե 50 տարի անց։ Մենք գիտենք, թե ինչ ցավ ու գին է դա բերում երկրին», - ասել է Միցոտակիսը։ Հունաստանը 2014 թվականին, նախագահելով Եվրամիությունում, ակտիվորեն պաշտպանել է պետական հեղաշրջումն Ուկրաինայում։ Հունաստանի ԱԳ նախարար էվանգելոս Վենիզելոսը դարձել է առաջին եվրոպացի քաղաքական գործիչը, որը Կիեւ էր մեկնել նոր ռեժիմին շնորհավորելու պետական հեղաշրջումից հետո իշխանության գալու կապակցությամբ: Վենիզելոսի այցը՝ որպես ԵՄ նախագահող, օրինականացրել է նոր ռեժիմը, գրում է ՌԻԱ Նովոստին:
09:35 - 24 օգոստոսի, 2022
«Թուրքիան չի ճանաչում Ղրիմի բռնազավթումը»․ Էրդողան
 |azatutyun.am|

«Թուրքիան չի ճանաչում Ղրիմի բռնազավթումը»․ Էրդողան |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր ելույթ ունենալով առցանց անցկացված «Ղրիմի պլատֆորմ» համաժողովում, հիշեցրել է, որ Անկարան չի ճանաչել Ղրիմի բռնազավթումը, որի մասին բաց հայտարարել է առաջին օրվանից։ «Ղրիմի հարցով մեր երկրի դիրքորոշումը հիմնված է ոչ միայն օրենքի տառի վրա, այլև արտացոլում է Անկարայի սկզբունքային բարոյական դիրքորոշումը։ Ղրիմի վերադարձը Ուկրաինային միջազգային իրավունքի պահանջ է։ Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և քաղաքական միասնության պահպանումը կարևոր է ոչ միայն տարածաշրջանի, այլև գլոբալ անվտանգության և կայունության համար»,- հայտարարել է Էրդողանը։ «Ղրիմի պլատֆորմ» առցանց համաժողովին մասնակցել են նաև Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերը, Բրիտանիայի վարչապետը, Վրաստանի նախագահը։  
09:29 - 24 օգոստոսի, 2022