ՃՈ

Ճանապարհային ոստիկանությունը ՀՀ Ոստիկանության մաս է։ ՃՈ ծառայության պետն է ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը։
Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը պարտավոր է՝

  • իրականացնել պետական հսկողություն եւ վերահսկողություն ճանապարհայիներթեւեկության անվտանգության ապահովման, երթեւեկության կանոնների, չափանիշների, տեխնիկական նորմերի եւ այլ նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման նկատմամբ.
  • կազմակերպել եւ անցկացնել ավտոտրանսպորտային միջոցների, դրանց կցորդներիպետական տեխնիկական զննում.
  • ճանապարհային երթեւեկության կազմակերպման, տեխնիկական միջոցների շահագործմանաշխատանքները վերահսկելու նպատակով իրականացնել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլայինճանապարհներով երթեւեկելու համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցներիեւ դրանց կցորդների պետական գրանցում եւ հաշվառում.
  • կարգավորել ճանապարհային երթեւեկությունը.
  • սահմանված կարգով իրականացնել ճանապարհային երթեւեկության անվտանգության ցուցանիշների պետական հաշվառում։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2022 թվականի փետրվարի 23-ին Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է», 3.18.2՝ «Ձախ շրջադարձն արգելվում է», 3.27՝ «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)», 8.23՝ «Աշխատում է տարհանիչը» ցուցանակները, որոնք ձմռան ամիսներին ժամանակավորապես փակված էին ծածկոցներով և չէին գործում, փետրվարի 23-ից կվերաբացվեն և կսկսեն գործել նախկինի պես: Հիշեցնենք, որ Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերահսկվում է տեսանկարահանող սարքերի միջոցով:
13:26 - 23 փետրվարի, 2022
Պարեկային ծառայությունը փետրվարի 7-14-ը Երևանում հայտնաբերել է ճանապարհային երթևեկության կանոնների 1534 խախտում

Պարեկային ծառայությունը փետրվարի 7-14-ը Երևանում հայտնաբերել է ճանապարհային երթևեկության կանոնների 1534 խախտում

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները և փետրվարի 7-ից 14-ը իրականացրած ծառայության արդյունքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1534 խախտում։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 300 տրանսպորտային միջոց։ «Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 153, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 285 անձ։ 100 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 20-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 3-ը՝ առանց համարանիշերի, 31-ը՝ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշերով, 26-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 262-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։ Բացի այդ, պարեկները հայտնաբերել են 2 հետախուզվողի, ինչպես և ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 48 անձի՝ բացահայտելով հանցագործության դեպքեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։
21:30 - 14 փետրվարի, 2022
Ներողամտություն չի լինելու. ՃՈ պետը հորդորել է խստագույնս պահպանել երթևեկության բոլոր կանոնները

Ներողամտություն չի լինելու. ՃՈ պետը հորդորել է խստագույնս պահպանել երթևեկության բոլոր կանոնները

Ճանապարհային ոստիկանությունը տոնական օրերին ներողամտություն չի ցուցաբերելու որևէ իրավախախտման նկատմամբ և կիրառելու է օրենքով նախատեսված ներգործություն բոլոր միջոցները, այս մասին իր ուղերձում նշել է Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը: Նա հորդորում է ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցներին լինել զգոն, խստագույնս պահպանել երթևեկության բոլոր կանոնները:«Հարգելի՛ վարորդներ, ուղևորներ և հետիոտներ, իմ և Ճանապարհային ոստիկանության անձնակազմի կողմից շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Գալիք տարում մաղթում եմ խաղաղություն բարեկեցություն և անվտանգ երթևեկություն: Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հանձնարարությամբ Ճանապարհային ոստիկանությունը տոնական օրերին իրականացնելու է ուժեղացված ծառայություն՝ մեր բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ի նշան արդյունավետ համագործակցության ակնկալելով նաև ձեր կարգապահությունը: Ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցներին հորդորում եմ լինել զգոն, խստագույնս պահպանել երթևեկության բոլոր կանոնները, իսկ ալկոհոլ օգտագործած վիճակում չվարել տրանսպորտային միջոց:Նախազգուշացնում եմ, որ ներողամտություն չի ցուցաբերվելու որևէ իրավախախտման նկատմամբ և կիրառվելու են օրենքով նախատեսված ներգործություն բոլոր միջոցները»,-նշել է Ճանապարհային ոստիկանության պետ:
15:14 - 30 դեկտեմբերի, 2021
Դատախազության միջնորդագրի արդյունքում ՃՈ-ում հստակեցվել են վարչական տուգանքի գումարների մուտքագրման գործընթացի նկատմամբ վերահսկողության մեխանիզմները

Դատախազության միջնորդագրի արդյունքում ՃՈ-ում հստակեցվել են վարչական տուգանքի գումարների մուտքագրման գործընթացի նկատմամբ վերահսկողության մեխանիզմները

Վ. Գալստյանը, 2011թ. ապրիլի 21-ից, զբաղեցնելով ՀՀ ՃՈ ճանապարհապարեկային ծառայության ավագ տեսուչի պաշտոնը, 2019-2020թթ. ընթացքում քաղաքացիների կողմից կանոնները խախտելու համար վճարված ընդհանուր 7.128.500 ՀՀ դրամը ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստր չի մուտքագրել: Այս մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ: «Գումարները մեկ օրյա ժամկետում ՀՀ ոստիկանության արտաբյուջետային հաշվին չի վճարել, փոխարենը՝ ընդհանուր 7.128.500 ՀՀ դրամ առանձնապես խոշոր չափերով գումարը յուրացնելով՝ օգտագործել է իր անձնական կարիքների համար»,- հայտնում են դատախազությունից: Վ. Գալստյանին  մեղադրանք էր առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր  արարքի կատարման համար: Նախաքննության ընթացքում նա  ընդունել  էր իրեն առաջադրված մեղադրանքը, տվել  խոստովական ցուցմունք և ամբողջությամբ հատուցել է հանցագործությամբ պատճառված վնասը: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու, ինչի արդյունքում 2021թ. դեկտեմբերի 10-ի դատավճռով Վ.Գալստյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 5 տարի ժամկետով ազատազրկման: Վերջինիս նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան 3 տարի ժամկետով: ՀՀ դատախազությունը տեղեկացրել էր նաև, որ քրեական գործով նախաքննության ընթացքում վեր են հանվել հանցանքի կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները: Մասնավորապես, պարզվել էր, որ ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության համապատասխան ստորաբաժանումներում խիստ հաշվառման փաստաթղթեր հանդիսացող վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունների և վարչական տուգանքների վճարման անդորրագրերի պատշաճ հաշվառում չի իրականացվել, այդ փաստաթղթերի և գանձված գումարների՝ համապատասխան անձանց կողմից միմյանց հանձնում-ընդունումը պատշաճ կերպով չի կատարվել, որևէ պաշտոնատար անձի կողմից, ըստ էության, այդ գործընթացի նկատմամբ հսկողություն չի իրականացվել, որոնք էլ հափշտակություններ կատարելու համար նպաստավոր պայմաններ են ստեղծել: Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով, որ  տեղ գտած այդ թերությունները նպաստավոր պայմաններ են ստեղծում հանցավոր արարքների կատարման համար, առաջանում է տուգանք վճարող քաղաքացիների իրավունքների խախտման ռիսկ և նմանատիպ երևույթներ ենթադրաբար կարող են տեղի ունենալ նաև ՃՈ ծառայության այլ ստորաբաժանումներում՝ ՀՀ գլխավոր դատախազությունից միջնորդագիր էր ներկայացվել ՀՀ ոստիկանության ղեկավարությանը, վերոնշյալ գործընթացների նկատմամբ գործուն վերահսկողության մեխանիզմներ մշակելու և գործադրելու նպատակով: Արդյունքում` դատախազության միջնորդագիրը, համաձայն ստացված գրության, քննարկվել է ՀՀ ոստիկանությունում և որոշում է կայացվել համապատասխան ստորաբաժանումների և պաշտոնատար անձանց գործառութային պարտականություններում կատարել փոփոխություններ՝ հասցեականացնել ու կոնկրետացնել նշված գործընթացների նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց շրջանակը:
19:00 - 15 դեկտեմբերի, 2021
Հորդորում ենք տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերի փոխարինման դեպքում դիմել ապահովագրական ընկերություն՝ գործող ԱՊՊԱ պայմանագրում փոփոխություն կատարելու համար. ՃՈ

Հորդորում ենք տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերի փոխարինման դեպքում դիմել ապահովագրական ընկերություն՝ գործող ԱՊՊԱ պայմանագրում փոփոխություն կատարելու համար. ՃՈ

Ավելի քան տասը օր գործող ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար 5000 (հինգ հազար) դրամի չափով տուգանք նախատեսող վարչական տույժ նշանակելու մասին որոշումների և դրանց վերաբերյալ ներկայացվող դիմումների ուսումնասիրությունից պարզվել է, որ բազմաթիվ են դեպքերը, երբ վարչական տույժի են ենթարկվել այն տրանսպորտային միջոցների սեփականատերերը, որոնք ԱՊՊԱ պայմանագիր կնքելուց հետո փոխարինել են տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերը, սակայն ԱՊՊԱ պայմանագրում այդ փոփոխությունը չեն կատարել։ Այս մասին հայտնում է ՀՀ ճանապարհային ոստիկանությունը: «Չնայած համապատասխան հիմնավորումները ներկայացնելուց հետո նշված վարչական ակտերը բեկանվում են, սակայն ստեղծված իրավիճակում անհարմարություններից խուսափելու համար տրանսպորտային միջոցների սեփականատերերին հորդորում ենք տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերի փոխարինման դեպքում դիմել ապահովագրական ընկերություն՝ գործող ԱՊՊԱ պայմանագրում համապատասխան փոփոխություն կատարելու համար»,- ասված է ՃՈ տարածած հաղորդագրության մեջ։
12:12 - 29 նոյեմբերի, 2021
Քննարկվել են հանրապետությունում ճանապարհային անվտանգության բարելավմանը և ՃՏՊ-ների կանխարգելմանն ուղղված հարցեր

Քննարկվել են հանրապետությունում ճանապարհային անվտանգության բարելավմանը և ՃՏՊ-ների կանխարգելմանն ուղղված հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ Եգոր Կարապետյանն անցկացրել են աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրապետությունում ճանապարհային անվտանգության բարելավմանը, ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) կանխարգելմանն ուղղված հարցեր։   Խորհրդակցությանը մասնակցել են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ստեփան Մաչյանը, ՊՈԱԿ-ի ճանապարհային ակտիվների կառավարման դեպարտամենտի պետ Խորեն Գրիգորյանը, ՀՀ ՏԿԵ նախարարի խորհրդական Գոռ Ավետիսյանը, նախարարության և ճանապարհային ոստիկանության այլ ներկայացուցիչներ։   Տիկին Ղալեչյանը նշել է, որ ճանապարհային ոլորտի քաղաքականության համատեքստում բոլոր ծրագրերի մշակման և իրականացման ընթացքում առաջնահերթություն է տրվում ճանապարհային անվտանգության հիմնախնդիրներին։ Նախարարի տեղակալն ընդգծել է, որ ճանապարհային ոլորտի քաղաքականությունը, ինչպես նաև ճանապարհաշինական աշխատանքները պետք է իրականացվեն ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազեցնելու ելակետից։   Նա նաև տեղեկացրել է, որ առաջիկայում արվելու են մի շարք օրենսդրական փոփոխություններ՝ ճանապարհային անվտանգության աուդիտի ինստիտուտի ձևավորման ուղղությամբ, ինչը կնպաստի, որպեսզի բարձրացվի ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը։   Հանդիպման ընթացքում քննարկվել են Ճանապարհային ոստիկանության կողմից կատարված հետազոտությունների արդյունքները, վեր հանված խնդիրներն ու ձեռնարկված միջոցառումները, շեշտադրվել է ՃՏՊ-ների կանխարգելման ուղղությամբ համատեղ միջոցառումների կազմակերպման անհրաժեշտությունը՝ ձեռք բերելով պայմանավորվածություններ։   Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները, ներկայացնելով ՃՏՊ-ների հետ կապված վերջին տարիների վիճակագրությունը, նշել են, որ վթարներից զոհերը հիմնականում արագության գերազանցման պատճառով են։ Այս համատեքստում արձանագրվել է, որ պետք է քայլեր ձեռնարկվեն՝ թույլ չտալու համար երթևեկության սահմանված արագության գերազանցումը։   Կարևորվել է ՃՏՊ-ների վերաբերյալ վիճակագրական տվյալների բազային ՀՀ ՏԿԵՆ-ի և Ճանապարհային դեպարտամենտի մասնագետների հասանելիության ապահովումը, ինչը կօգնի, որպեսզի ավելի արագ արձանագրվեն վթարավտանգ հատվածները, դրանց վերացման ուղղությամբ տրվեն ինժեներական լուծումներ, իսկ ճանապարհների նորոգումից առաջ՝ նախագծման փուլում, նախագծող կազմակերպություններին արվեն համապատասխան առաջարկություններ։   Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որպեսզի Ճանապարհային ոստիկանության և Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները պարբերաբար իրականացնեն համատեղ շրջայցեր՝ ուսումնասիրելով ճանապարհային անվտանգության խնդիրները։ Արծարծվել են նաև միջպետական ճանապարհների լուսավորման, անվտանգության տարրերով ճանապարհների կահավորման և բազմաթիվ այլ հարցեր։
15:26 - 18 սեպտեմբերի, 2021
ՃՈ-ն հաշվառման և քննական գործողություններ կատարելու համար գրանցված անձանց հորդորում է ճիշտ ժամանակին ներկայանալ ստորաբաժանում

ՃՈ-ն հաշվառման և քննական գործողություններ կատարելու համար գրանցված անձանց հորդորում է ճիշտ ժամանակին ներկայանալ ստորաբաժանում

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է հաշվառման և քննական գործողություններ կատարելու համար գրանցված անձանց հրավերի դեպքում ճիշտ ժամանակին ներկայանալ նախընտրած հաշվառման-քննական ստորաբաժանում: «Հարգելի՛ քաղաքացիներ, Ճանապարհային ոստիկանությունում հաշվառման և քննական գործողություններ կատարելու համար գրանցված անձանց հորդորում ենք հրավերի դեպքում ճիշտ ժամանակին ներկայանալ նախընտրած հաշվառման-քննական ստորաբաժանում։ Միաժամանակ հայտնում ենք, որ չներկայանալու պատճառով անհարկի ծանրաբեռնվում է հաշվառման-քննական ստորաբաժանումների աշխատանքը և անհարմարություններ են ստեղծվում հերթագրված այլ անձանց հաշվառման կամ քննական գործողություններ կատարելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
14:19 - 18 օգոստոսի, 2021
Եթե ՃՈ-ն լավ ավանդույթներ ունենար, հանրության աչքերում ՃՈ էկիպաժը թշնամի չէր դիտվի․ Դանիել Իոաննիսյան

Եթե ՃՈ-ն լավ ավանդույթներ ունենար, հանրության աչքերում ՃՈ էկիպաժը թշնամի չէր դիտվի․ Դանիել Իոաննիսյան

Ոստիկանապետ Վահե Ղազարյանը այսօր հայտարարել է, որ «Ճանապարհային ոստիկանությունը կատարելագործման նոր փուլում է` վերակազմավորվելով պարեկային ծառայության, որը, համոզված եմ, նույնպես լավագույն ավանդույթների ու զարգացման գործընթացի կրողը կլինի»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Դանիել Իոաննիսյանը։ «Արդեն մի տարի է, ինչ բոլորով (ՀԿ-ներ, արդարադատության նախարարություն, վարչապետ և այլն) փորձում ենք հանրությանը բացատրել, որ նոր պարեկային ծառայությունը համարյա աղերս չունի ճանապարհային ոստիկանության հետ։ Ծառայողների 90+ տոկոսը այլ են, կրթությունը այլ է, գործառույթները բավականին տարբերվում են, իսկ դրվածքը ընդհանրապես հակառակն է։ Ճանապարհային ոստիկանության այդ ի՞նչ ավանդույթներ է հիշատակում գնդապետ Ղազարյանը։ Հանրության աչքերում դրանք են կաշառակերությունը, թփերի մեջ պաղկված մարդկանց բռնելը ու տուգանքների կատարման ենթակա պլանները։ Այս ավանդույթները որևէ կապ չունեն նոր պարեկային ծառայության հետ։ Եթե Ճանապարհային ոստիկանությունը լավ ավանդույթներ ունենար` հանրության աչքերում ՃՈ էկիպաժը թշնամի չէր դիտվի ու ճանապարհներին վարորդները իրար իշմար չէին անին, բարեփոխման համար էլ պետք չէր լինի այդ ծառայությունը լուծարել։ Այսպիսի հայտարարություններով ոստիկանության պետը պարզապես խանգարում է քաղաքացի-ոստիկան հարաբերությունների «ռեստարտին»... Իսկ դա ռեֆորմի ամենակարևոր բաղադրիչն է։ Հ.Գ. Ես վաղուց էի նկատել, որ Վահե Ղազարյանը առանձնապես երջանիկ չէ փարեփոխումներով։ Բայց դա առանձին քննարկման հարց է»,- գրել է նա։
22:31 - 03 հուլիսի, 2021
Նոր նիշերով համարանիշները տրամադրվելու են միայն էլեկտրոնային եղանակով հերթագրման միջոցով. ոստիկանություն

Նոր նիշերով համարանիշները տրամադրվելու են միայն էլեկտրոնային եղանակով հերթագրման միջոցով. ոստիկանություն

Հաշվի առնելով, որ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում, հաշվառման համարանիշների նոր թողարկվող նիշերի հատկացմամբ պայմանավորված, ակնկալվում է դրանք ձեռք բերելու ցանկություն ունեցող քաղաքացիների մեծ հոսք, Ճանապարհային ոստիկանությունը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետությունում COVID-19 համավարակի տարածման կանխարգելման նպատակով Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում նոր նիշերով համարանիշներ ձեռք բերելու ցանկություն ունեցող քաղաքացիների սպասարկումն իրականացվելու է բացառապես համապատասխան էլփոստերի հասցեներին կամ e-request հարթակի միջոցով հերթագրման նպատակով հաղորդագրություն ուղարկելու արդյունքում՝ հրավերի հիման վրա: Հաղորդագրության մեջ պետք է նշել հերթագրվողի անունը, ազգանունը և բջջային հեռախոսահամարը: Էլփոստերի հասցեները՝ Երևանի ՀՔԲ – [email protected]Կոտայքի ՀՔԲ – [email protected]Սևանի ՀՔԲ – [email protected]Կապանի ՀՔԲ – [email protected]Գորիսի ՀՔԲ – [email protected]Աշտարակի ՀՔԲ – [email protected]Վանաձորի ՀՔԲ – [email protected]Արմավիրի ՀՔԲ – [email protected]Արտաշատի ՀՔԲ – [email protected]Իջևանի ՀՔԲ – [email protected]Մարտունու ՀՔԲ [email protected]Վայքի ՀՔԲ – [email protected]Գյումրու ՀՔԲ – [email protected]
19:55 - 03 հուլիսի, 2021
Ծառայությունն իր զգալի ավանդն է ունեցել ճանապարհներին օրինականության հաստատման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործում․ ՃՈ պետի շնորհավորանքը՝ ՃՈ կազմավորման օրվա առթիվ

Ծառայությունն իր զգալի ավանդն է ունեցել ճանապարհներին օրինականության հաստատման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործում․ ՃՈ պետի շնորհավորանքը՝ ՃՈ կազմավորման օրվա առթիվ

ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել ՃՈ կազմավորման օրվա առթիվ։ ՈՒղերձում ասված է․ Հուլիսի 3-ը Ճանապարհային ոստիկանության (Պետավտոտեսչության) կազմավորման օրն է: 1936 թվականի այդ օրն է ստեղծվել երթևեկության նկատմամբ հսկողություն իրականացնող առանձին ծառայությունը: Ստեղծման օրվանից սկսած՝ անցնելով դժվար ու խոչընդոտներով լի ճանապարհ՝ ծառայությունն իր զգալի ավանդն է ունեցել հանրապետության ճանապարհներին օրինականության հաստատման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործում, նաև մասնակցել Արցախի ու Հայաստանի սահմանների պաշտպանությանը: Կազմավորման 85-ամյակի կապակցությամբ շնորհավորում եմ Ճանապարհային ոստիկանության ողջ անձնակազմին, նաև վետերաններին, որոնք իրենց ավանդն են ներդրել ծառայության կայացման և զարգացման գործում:
12:24 - 03 հուլիսի, 2021