ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանի՝ ՄԱԿ-ին անդամակցության տարելիցին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանի՝ ՄԱԿ-ին անդամակցության տարելիցին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ անդրադարձել է Ադրբեջանի՝ ՄԱԿ-ին անդամակցության 32-րդ տարելիցին՝ նշելով, որ թեև ՄԱԿ-ին անդամության ընդունելության չափանիշները պահանջում են, որ անդամ երկրները խստորեն հետևեն ՄԱԿ-ի կանոնադրությանն ու ՄԱԿ-ի կողմից ընդունված բոլոր կոնվենցիաներին ու որոշումներին, այնուհանդերձ, Ադրբեջանը չի խորշել իր գործողություններում արմատապես խախտել դրանք։ Հայտարարության մեջ նաև նշված է. «Մասնավորապես, ՄԱԿ-ի կանոնադրության 6-րդ գլխի 33-րդ հոդվածով սահմանվում է, որ վեճի մասնակից կողմերը, եթե դրա շարունակումը կարող է վտանգել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, պետք է ամենից առաջ ձգտեն լուծել այն բանակցությունների և այլ խաղաղ միջոցներով։ Վերջին տասնամյակների ընթացքում հենց Արբեջանն է, որ զարգացրել է ռազմատենչ և թշնամական հռետորաբանություն, որի գործնական արտահայտությունը եղել է ինչպես Ղարաբաղյան առաջին պատերազմի հրահրումը, այնպես էլ զինադադարից հետո սահմանային պարբերական սրացումները, 2016 թ․ քառօրյա պատերազմը, 2020 թ․ 44-օրյա պատերազմը, 2023 թ․ սեպտեմբերի 19-20-ի պատերազմը։ Երեք տասնամյակի ընթացքում Ադրբեջանը սանձազերծել է երեք պատերազմ՝ հրաժարվելով խաղաղ բանակցային գործընթացից, մեծացնելով ռազմական բյուջեն և սպառազինման ծավալները, զարգացնելով ագրեսիվ ծավալապաշտական հռետորաբանություն և չթաքցնելով անգամ պատերազմի՝ քաղաքական առաքելություն համարելու համոզումները։ Ադրբեջանական նման վարքագիծը և անվերահսկելի արհամարհանքը միջազգային իրավունքի և այն կրող կառույցների ու մարմինների հանդեպ խորը անջրպետ են ստեղծում միջազգային իրավունքի իրացման հնարավորությունների և ընթացիկ իրողությունների միջև, ինչը, մի կողմից, թուլացնում է աշխարհացունց պատերազմների բովով ստեղծված միջազգային իրավական համակարգի հիմքերը, մյուս կողմից՝ ստեղծում թույլատրելիության նախադեպեր ապագայի համար՝ անկայության Դամոկլյան սուրը կախելով ինչպես մեր տարածաշրջանի, այնպես էլ ողջ աշխարհի խաղաղության և կայունության վրա։ Մենք կոչ ենք անում միջազգային կառույցներին աչալուրջ գտնվել իրենց սահմանած կանոնների կիրառականության նկատմամբ և գործարկել համապատասխան զտիչ մեխանիզմներ՝ տարբերակելու այժմեական օգուտն ու երկարաժամկետ արժեքները»։
20:34 - 12 մարտի, 2024
Տարածքային ամբողջականության ճանաչումը և սահմանների անձեռնմխելիությունը խաղաղության միակ ճանապարհն են․ Միրզոյանի ելույթը ՄԱԿ-ի հանձնաժողովում

Տարածքային ամբողջականության ճանաչումը և սահմանների անձեռնմխելիությունը խաղաղության միակ ճանապարհն են․ Միրզոյանի ելույթը ՄԱԿ-ի հանձնաժողովում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովում: Ստորև՝ նախարարի ելույթն ամբողջությամբ. «Հայաստանը շնորհավորում է Մարոկկոյի ներկայացուցիչ Օմար Զնիբերի նախագահությամբ ընտրված Մարդու իրավունքների խորհրդի նորընտիր բյուրոյին և մաղթում է ամենայն բարիք այս հեղինակավոր մարմնի ղեկավարման գործում: Մեկ տարի առաջ հենց այս ամբիոնից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրեց մարդու իրավունքների նկատմամբ հանրային անտեսման և պաշտոնական արհամարհանքի մասին: Նա կոչ արեց կանգնել պատմության ճիշտ կողմում, ամենուր ոտքի կանգնել մարդու իրավունքների համար։ Իրոք, աշխարհը դառնում է վտանգավոր վայր, երբ մարդու իրավունքներին հանձնառությունը հետընթաց է գրանցում, երբ մեր ընդհանուր սկզբունքներն ու նորմերը, մասնավորապես՝ միջազգային իրավունքը, մարդու իրավունքներն ու մարդասիրական իրավունքը անտեսվում և լայնորեն խախտվում են: Հայաստանն այս հեղինակավոր խորհուրդը դիտարկում է որպես ամբողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության և խթանման առանցքային հիմնասյուներից մեկը: Այդ իսկ պատճառով այս նստաշրջանում Հայաստանը ներկայացնում է Ցեղասպանության կանխարգելման նոր բանաձև։ Մենք կարծում ենք, որ Մարդու իրավունքների խորհուրդը պետք է շարունակի իր ներդրումը ցեղասպանության արհավիրքին հակազդելու միջազգային ջանքերում, հատկապես վաղ նախազգուշացման և վաղ գործողությունների կարողությունների ուժեղացման ուղիների ուսումնասիրման միջոցով: Սա է նոր նախագծի հիմնական առանձնահատկությունը։ Մենք ակնկալում ենք լայն աջակցություն այս վեհ նպատակին:  Պարոն Նախագահ, 2020 թվականից մեր տարածաշրջանում շարունակաբար խախտվում են մարդու իրավունքները և միջազգային մարդասիրական իրավունքը։ Վերջին երեքուկես տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը տուժել է ագրեսիվ պատերազմից, արտադատական սպանություններից, կամայական կալանավորումներից, բռնի անհետացումներից, խոշտանգումներից, սովից և անմարդկային վերաբերմունքի այլ ձևերից։ Այդ բնակչությունը դիմակայեց Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի տասը ամիս շարունակվող շրջափակմանը, այնուհետև վերսկսվեցին ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության էթնիկ զտման: Ադրբեջանի նման քաղաքականության ականատեսն ենք եղել անցյալ դարի 80-ականներից։ Այսօր մենք ոգեկոչում ենք Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը։ Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի հայաբնակ այլ քաղաքներում նմանատիպ գործողությունների հետևանքով շուրջ 360 հազար հայ ստիպված է եղել լքել իր տունը, նրանց զրկել են իրենց բոլոր իրավունքներից, այդ թվում՝ սեփականության իրավունքից և ապաստան են գտնել Հայաստանում: Ավելի վաղ նույն քաղաքականության հետևանքով հայերը լքել են Նախիջևանի իրենց տները: Տիկնայք և պարոնայք, Լեռնային Ղարաբաղի դեպքում սպասվող վայրագությունների մասին նախազգուշացնող նշանների պակաս չկար, այդ թվում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի հայտարարությունները, ՄՔԴ-ի հրամանները, ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգի մանդատատար հանրային հաղորդագրությունները: Սակայն դա բավարար չէր միջազգային հանրության համար, և ես կրկին մեջբերում եմ գլխավոր քարտուղարին, որ «պետք է կանգնել պատմության ճիշտ կողմում, տեր կանգնել մարդու իրավունքներին»։ 2020-2023 թվականներին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել և Հայաստան է տեղափոխվել շուրջ 145 հազար մարդ։ Այստեղ պետք է փաստեմ, որ Հայաստանի կառավարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը նրանց իրավունքների և կարիքների հասցեագրման համար։ Այժմ փորձում ենք հաղթահարել կարճաժամկետ մարտահրավերները՝ ապահովելով հասանելիություն կրթության, սոցիալական պաշտպանության, առողջապահական համակարգերին, աջակցելով նրանց բնակարանային ապահովմանը։ Մենք արդեն ծրագրում ենք կոնկրետ գործողություններ՝ լուծելու միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքները՝ ուղղված ԼՂ հայերի հետագա ինտեգրմանը։ Տիկնայք և պարոնայք, 1990-ականների և 2020-ի պատերազմներից հայկական կողմն ունի ավելի քան 1000 անհետ կորած և բռնի անհետացած: Ադրբեջանում ունենք 23 ռազմագերի և այլ պահվող անձինք: Հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը ոչնչացման հսկայական լուրջ վտանգի առաջ է և, ինչպես նշել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը, մեջբերում եմ. «կարող են մշակութային զտումներ լինել»: Շարունակվում են Ադրբեջանի կողմից հրահրված ռազմատենչ հռետորաբանությունը և ռազմական սրացումները։ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումումից հետո Ադրբեջանի կողմից ուժի անօրինական կիրառման անպատժելիությունը հանգեցրեց նոր տարածքային պահանջների Հայաստանի նկատմամբ։ Ներկայիս Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը ներկայացնում են որպես, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջան, որը հորինվել է տարածաշրջանում լարվածությունը պահպանելու հստակ մտադրությամբ։ Այնուամենայնիվ, Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և չի շեղվելու դրանից։ Համոզված ենք, որ 1991 թ. Ալմաթիի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության, սահմանների անփոփոխելիության փոխադարձ ճանաչումը և ԽՍՀՄ-ի ամենավերջին և օրինական քարտեզների հիման վրա միջպետական սահմանի սահմանազատումը միակ ճանապարհն է դեպի խաղաղություն և կայունություն։ Մենք նաև հավատում ենք, որ բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը՝ պետությունների ինքնիշխանության ու իրավասության հարգանքի և հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա, կարող է ստեղծել լրացուցիչ փոխկախվածություն՝ ամրապնդելով Հարավային Կովկասի և ավելի լայն տարածաշրջանի կայունությունը։ Այդ նպատակով Հայաստանի կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ ևս մեկ անգամ վերահաստատելով մեր իրական շահագրգռվածությունն ու քաղաքական կամքը՝ բացելու բոլոր տրանսպորտային հաղորդակցությունները։ Եզրափակելով՝ ցանկանում եմ ընդգծել, որ չնայած բոլոր խնդիրներին ու մարտահրավերներին՝ Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ժողովրդավարության ամրապնդում, և մենք հպարտանում ենք արձանագրված ուշագրավ ձեռքբերումներով։ Հռոմի կանոնադրությանը միանալը ևս մեկ, սակայն կարևոր քայլ է այդ առումով և հանդիսանում է մարդու իրավունքների պաշտպանության մեր հանձնառության անսասան նշան: Հայաստանը զգալի քայլեր է ձեռնարկում նաև կանանց, երեխաների և այլ խոցելի խմբերի իրավունքների ամրապնդման, աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ»։
15:50 - 27 փետրվարի, 2024
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ

Փետրվարի 26-ին Ժնևում, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ Հաղորդագրության մեջ նաև ասվում է. «Զրուցակիցները քննարկել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության համակարգի շրջանակներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերին և ձեռքբերումներին, որոնց շնորհիվ Հայաստանը միջազգային տարբեր հեղինակավոր կառույցների վարկանիշներով տարածաշրջանում զբաղեցնում է առաջատար դիրքեր: Անդրադառնալով աշխարհի տարբեր անկյուններում մարդու իրավունքների պաշտպանության հարցում առկա մարտահրավերներին՝ ընդգծվել է առկա գործիքակազմի արդյունավետ օգտագործման կարևորությունը, քանզի հակառակը հանգեցնում է լրջագույն խախտումների կանխարգելման հարցում ձախողման ու աղետալի իրավիճակների կրկնության։ Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտմանը՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է իրենց հայրենիքից բռնի տեղահանված հայ բնակչության կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Վոլկեր Տյուրկը մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում վերջին զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումները՝ հիմնված տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության, ինքնիշխանության առանցքային սկզբունքների աներկբա հարգման վրա։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ այս սկզբուքներին հստակ հավատարմության, ինչպես նաև տարածաշրջանում ագրեսիվ հռետորաբանությունից և գետնի վրա իրավիճակի սրանն ուղղված քայլերից զերծ մնալու պարագայում հնարավոր կլինի առաջ շարժվել խաղաղության գործընթացում»։ 
20:49 - 26 փետրվարի, 2024
ԱՄՆ-ն կրկին վետո է կիրառել Գազայում հրադադար պահանջող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նկատմամբ՝ առաջարկելով իրենը  |amerikayidzayn.com|

ԱՄՆ-ն կրկին վետո է կիրառել Գազայում հրադադար պահանջող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նկատմամբ՝ առաջարկելով իրենը |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: v class="intro intro--bold"> Միացյալ Նահանգները կրկին վետո է կիրառել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ արաբական երկրների աջակցությունը վայելող բանաձևի նկատմամբ, որը կոչ էր անում անհապաղ զինադադար հաստատել Գազայի հատվածում: Բայց այս անգամ Վաշինգտոնն առաջարկել է իր նախագիծը, որն առաջարկում է ժամանակավոր զինադադար հաստատել:  Իսրայելական ռազմուժը շարունակում է հարվածները Գազայի հարավում գտնվող ու Եգիպտոսին սահմանակից Ռաֆահ քաղաքին, ուր ավելի քան մեկ միլիոն պաղեստինցիներ են ապաստանել։ Ոմանք բազմիցս են տեղահանվել են անցած տարվա հոկտեմբերի 7-ից ի վեր։ Իրավիճակը Գազայում վերստին հայտնվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգում, և կրկին Միացյալ Նահանգները վետո է կիրառել արաբական երկրների աջակցությունը վայելող բանաձևի նկատմամբ, որը պահանջում էր անհապաղ զինադադար հաստատել Գազայում: Անցած տարվա հոկտեմբերի 7-ից ի վեր երրորդ անգամ է, ինչ Վաշինգտոնը վետո է կիրառում Գազայում նմանատիպ բանաձի նկատմամբ: ՄԱԿ-ում Պաղեստինի ներկայացուցիչ Ռիյադ Մանսուրը այն անվանել է «անխոհեմ և վտանգավոր»․ «Իսրայելը սարսափելի հանցագործություններ է կատարում՝ միլիոնավոր անմեղ պաղեստինցիների անասելի տառապանքներ պատճառելով: Իսրայելը վետոյով պաշտպանվելու կարիք չունի: Այս խորհուրդը պետք է պաշտպանի պաղեստինցի երեխաներին, կանանց ու տղամարդկանց»: ԱՄՆ-ն առաջարկել է բանաձևի իր նախագիծը, ըստ որի պահանջվում է Գազայի հատվածում հաստատել ժամանակավոր հրադադար՝ Իսրայելի և «Համասի» միջև պատանդների գործարքին զուգահեռ: Վաշինգտոնի ներկայացմամբ, առաջարկը համաձայնեցված է Եգիպտոսի ու Կատարի հետ: ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հայտարարել է․ «Մեր նախագիծը ընդգծում է, որ Գազայի հատվածի կրճատում չի կարող լինել և մերժում է Գազայում քաղաքացիական անձանց բռնի տեղահանումը՝ ընդգծելով նաև, որ ներկա պայմաններում Ռաֆահի վրա խոշոր ցամաքային հարձակումը չպետք է շարունակվի»: Իսրայելը նախազգուշացրել է, որ եթե «Համասի» ձեռքում պահվող բոլոր պատանդները չազատվեն մինչև այս մարտի 10-ը՝ Ռամադանի սկիզբը, ապա Ռաֆայի ուղղությամբ ցամաքային հարձակումը կշարունակվի: «Ամեն օր սպառնալիքներ են հնչում։ Չգիտենք՝ ուր գնանք»,- ասում է Ռաֆահում ապաստանած պաղեստինցի Նիհալ Օբեյդը: Այնուամենայնիվ, ԱՄՆ առաջարկած բանաձևը չի թաքցնում Վաշինգտոնի բացասական դիրքորոշումը Գազայի հատվածում իսրայելական ռազմուժի գործողությունների առնչությամբ։ Միջազգային ճգնաժամային խմբի տնօրեն Ռիչարդ Գոուանն ասում է․ «Առաջին անգամն է, որ ԱՄՆ-ն առաջարկում է մի տեքստ, որն, իրոք, պարունակում է բավականին խիստ, թեև անուղղակի քննադատություն Գազայում Իսրայելի գործողությունների և Արևմտյան ափին հաստատված իրավիճակի առնչությամբ: Կարծում եմ, սա նշան է, որ Բայդենի վարչակազմի համբերությունը սպառվում է»: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արձագանքել է, թե չի պատրաստվում ենթարկվել միջազգային ճնշմանը։ Այս շաբաթ Իսրայելում սպասում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գլխավոր խորհրդական Բրեթ ՄըքԳուրկին, որի նպատակն է համոզել Իսրայելին համաձայնության գալ պատանդների գործարքի շուրջ և հրաժարվել Ռաֆահում ցամաքային գործողությունից։
10:34 - 22 փետրվարի, 2024
Աշխարհն այժմ ավելի վտանգավոր վիճակում է, քան սառը պատերազմի ժամանակ. Անտոնիու Գուտերեշ
 |armenpress.am|

Աշխարհն այժմ ավելի վտանգավոր վիճակում է, քան սառը պատերազմի ժամանակ. Անտոնիու Գուտերեշ |armenpress.am|

armenpress.am: Միջազգային հանրությունն այժմ ավելի վտանգավոր վիճակում է, քան սառը պատերազմի ժամանակ, աշխարհի երկրների պառակտումը հասել է առավելագույնին վերջին 75 տարում: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։ «Մեր աշխարհը բախվում է էքզիստենցիալ մարտահրավերների։ Ընդ որում՝ համաշխարհային հանրությունը գտնվում է վերջին 75 տարվա ամենապառակտված վիճակում։ Նույնիսկ սառը պատերազմի դարաշրջանը ինչ-որ առումով պակաս վտանգավոր էր»,- ասել է նա։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ այժմ աշխարհը նույնպես կանգնած է միջուկային սպառնալիքի առջև, սակայն, դրա հետ մեկտեղ, հայտնվել են սպառնալիքների նոր աղբյուրներ։ «Մենք գործ ունենք էքզիստենցիալ մասշտաբի երկու առանձին սպառնալիքների հետ ՝ կլիմայական ճգնաժամ և անվերահսկելի արհեստական ինտելեկտի ռիսկ»,- հայտարարել է նա ՝ նշելով, որ առայժմ աշխարհը չի կարող արդյունավետ քայլեր ձեռնարկել նշված սպառնալիքներին պատասխանելու համար։  
20:50 - 16 փետրվարի, 2024
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելից պահանջում է պաղեստինցիների ցեղասպանությունից խուսափելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել
 |azatutyun.am|

ՄԱԿ-ի դատարանն Իսրայելից պահանջում է պաղեստինցիների ցեղասպանությունից խուսափելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել |azatutyun.am|

azatutyun.am: Հաագայի Արդարադատության միջազգային դատարանը կշարունակի քննարկել Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) հայցն ընդդեմ Իսրայելի՝ 1948 թվականի Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիան խախտելու մեղադրանքով: Դատարանը Գազայի հատվածում ռազմական գործողությունների առնչությամբ ՀԱՀ-ի որոշ պնդումներ ուշադրության է արժանացրել, հայտարարվել է այսօր տեղի ունեցած դատական նիստում։ Դատարանը նաև հայտնել է, որ Իսրայելի դեմ հրատապ ժամանակավոր միջոցների մասին որոշումներ է կայացրել, սակայն չի պահանջել ամբողջությամբ դադարեցնել ռազմական գործողությունը Գազայի հատվածում «Համաս» խմբավորման դեմ, որն ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ճանաչված է ահաբեկչական կազմակերպություն: Դատարանը մասնավորապես Իսրայելից պահանջել է միջոցներ ձեռնարկել՝ կանխելու պաղեստինյան բնակչության ցեղասպանությունը, թույլ չտալ ցեղասպանության կոչեր, չոչնչացնել Գազայում կատարված հնարավոր հանցագործությունների ապացույցները, ինչպես նաև օգնել Գազայի հատվածում հումանիտար իրավիճակի բարելավմանը։ Իսրայելից պահանջվում է նաև բացահայտել և քրեական պատասխանատվության ենթարկել պաղեստինցիների դեմ ենթադրյալ հանցագործություններ կատարած անձանց: Իսրայելը պարտավոր է մեկ ամսից դատարանին զեկուցել ձեռնարկված միջոցների մասին։ Առանձին-առանձին դատարանը պահանջել է անհապաղ ազատ արձակել Գազայի հատվածում «Համաս»-ի և այլ զինված խմբավորումների պատանդներին:
18:06 - 26 հունվարի, 2024
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ է անցկացրել Բելգորոդի մերձակայքում կործանված Իլ-76-ի վերաբերյալ
 |shantnews.am|

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ է անցկացրել Բելգորոդի մերձակայքում կործանված Իլ-76-ի վերաբերյալ |shantnews.am|

shantnews.am: ՄԱԿ-ում Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել Բելգորոդի շրջանում Իլ-76 ինքնաթիռի կործանման վերաբերյալ։ Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Պոլյանսկին նշել է, որ Մոսկվան ամեն ինչ կանի, որպեսզի վթարի մեղավորները ստանան արժանի պատիժը։ Նա ընդգծել է, որ միջադեպի մասին բոլոր տվյալները վկայում են Կիևի կողմից կանխամտածված հանցագործության մասին, քանի որ Ուկրաինայի ղեկավարությունը «լավ գիտեր զինվորներին նախապես համաձայնեցված փոխանակման վայր տեղափոխելու երթուղին և եղանակը»։ Միևնույն ժամանակ, Արևմուտքում Կիևի հովանավորները նույնպես պատասխանատվություն են կրում ողբերգության համար, նշել է մշտական ​​ներկայացուցչի տեղակալը։ «Մասնավորապես, ԱՄՆ-ին և Գերմանիային կարող են մեղսակիցներ անվանել, եթե պարզվի, որ Ուկրաինան օգտագործել է Patriot կամ IRIS-T հակաօդային պաշտպանության համակարգերը»,- ասել է Պոլյանսկին։  
13:09 - 26 հունվարի, 2024
Ֆրանսիան մերժել է հունվարի 24-ին Իլ-76-ի հարցով ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ անցկացնելու ՌԴ պահանջը․Պոլյանսկի |azatutyun.am|

Ֆրանսիան մերժել է հունվարի 24-ին Իլ-76-ի հարցով ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ անցկացնելու ՌԴ պահանջը․Պոլյանսկի |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիան, որ նախագահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, մերժել է Իլ-76 ռազմատրանսպորտային օդանավի կործանման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու Ռուսաստանի խնդրանքը, հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին՝ շեշտելով՝ Ֆրանսիայի նախագահության «նման որոշումը իշխանության չարաշահում է»։ «Ինչպես և կարելի էր ակնկալել, Ֆրանսիան, որ նախագահությունը ստանձնեց հունվարին, ընտրել է նախագահի լիազորությունները չարաշահելու ուղին և հրաժարվում է բավարարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու մեր պահանջը՝ կապված փոխանակման նպատակով ուկրաինացի գերիներին տեղափոխող մեր ինքնաթիռի դեմ Կիևի ռեժիմի իրականացրած ահաբեկչության հետ»,- գրել է Պոլյանսկին Telegram-ի ալիքում։ Նրա խոսքով՝ «Ֆրանսիան ակնհայտորեն փորձում է ժամանակ շահել և ժամանակ տալ ուկրաինացիներին՝ տեղի ունեցածի վերաբերյալ գոնե քիչ թե շատ խելամիտ բացատրություն գտնելու համար»։ Պոլյանսկին նշել է, որ Ֆրանսիան համաձայնել է հանդիպում անցկացնել հունվարի 25-ին, Նյու Յորքի ժամանակով ժամը 17.00-ին (Մոսկվայի ժամանակով հունվարի 26-ի ժամը 01.00-ին): «Ամոթ է, որ երբեմնի փառահեղ ֆրանսիական դիվանագիտությունը արժեզրկվել է ընդհուպ մինչև նման մանր խարդախություն», - գրել է ռուսաստանցի պաշտոնյան: Երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պահանջել է Բելգորոդի մարզում ռուսաստանյան Իլ-76 ռազմատրանսպորտային օդանավի կործանմանհարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրել։ Ռուսական դիվանագիտության ղեկավարը պնդել է, որ օդանավը խոցվել է ուկրաինական բանակի կողմից։ Կիևը չի հաստատում, որ ուկրաինական զինուժն է խոցել ռազմական ինքնաթիռը, պնդելով, թե հետաքննություն է ընթանում։
09:34 - 25 հունվարի, 2024
Ռուսաստանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Իլ-76-ի կործանման հարցով հրատապ նիստ հրավիրելու
 |armenpress.am|

Ռուսաստանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Իլ-76-ի կործանման հարցով հրատապ նիստ հրավիրելու |armenpress.am|

armenpress.am:  Ռուսաստանի Դաշնությունը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ հրատապ նիստ հրավիրելու  Բելգորոդի շրջանում ԻԼ-76 ինքնաթիռի կործանման հարցով։ Ինչպես տեղեկացնում է «Lenta.ru»-ն, այդ մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը հույս ունի, որ Ֆրանսիայի նախագահությունը չի հետեւի Բրիտանիայի օրինակին, երբ վերջինս իր նախագահության ժամանակ 2022 թվականի ապրիլին մերժել էր ռուսական կողմի մեկ այլ առաջարկ, եւ հրատապ նիստ կհրավիրի։ Լավրովը նաև ընդգծել է, որ Ուկրաինան Ռուսաստանի կողմից հրավիրված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստում կարող է պատմել, թե ինչպես է տեղի ունեցել ԻԼ-76-ի կործանումը։ Առավոտյան Բելգորոդի շրջանում կործանվել է ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռը, որում եղել են 65 ուկրաինացի զինվորականներ, ինչպես նաև անձնակազմի վեց անդամներ և երեք ուղեկցող անձինք։ Զինվորականները տեղափոխվում էին փոխանակման նպատակով։ Տարածաշրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ բոլոր ուղեւորները մահացել են։ Ռուսական կողմն ինքնաթիռի կործանման համար մեղադրում է Ուկրաինայի զինված ուժերին։
21:34 - 24 հունվարի, 2024
Իսրայելը պնդում է՝ Գազայում պարենի պակասի պատճառը սննդի բաշխման մեջ է
 |amerikayidzayn.com|

Իսրայելը պնդում է՝ Գազայում պարենի պակասի պատճառը սննդի բաշխման մեջ է |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com:  «Համասի» ենթակայությամբ գործող Գազայի առողջապահության նախարարության տվյալներով, շրջանում զոհերի թիվն անցել է 25 հազարը։ ՄԱԿ-ը զգուշացրել է Գազայի հատվածում սովի և համաճարակի աճող վտանգի մասին: Ի պատասխան, Իսրայելը պնդում է՝ Գազա բավարար քանակությամբ է սնունդ մտնում, և խնդիրը պարենի բաշխման մեջ է։ ՄԱԿ-ի ներկայացմամբ, Գազայում մադասիրական իրավիճակը շարունակում է վատթարանալ, և պարենի պակասն ու հիվանդությունները կանգնած են ազգաբնակչության առջև: «Մարդիկ մահանում են ոչ միայն ռումբերից ու փամփուշտներից, այլև՝ սննդի և մաքուր ջրի բացակայությունից, առանց հոսանքի և դեղորայքի հիվանդանոցներում, հյուծիչ գաղթից՝ մարտերից խուսափելու համար»,- ասում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Կազմակերպությունը նախազգուշացնում է՝ Գազայի 2,3 միլիոն բնակիչներ գտնվում են սովի շեմին, մոտ 380 հազարն արդեն իսկ բախվել է պարենային սուր պակասին: Այդուհանդերձ, Իսրայելի պաշտպանության նախարարության կազմում գործող «COGAT» («The Coordinator of Government Activities in the Territories») ստորաբաժանման ներկայացուցիչները պնդում են՝ հրեական պետությունը անում է հնարավորը՝ թույլատրելու մեծաքանակ մարդասիրական օգնության մուտքը Գազա, այդ թվում՝ բացելով պաղեստինյան այդ շրջան տանող երկրորդ անցակետը՝ միջազգային աջակցության հոսքն ընդլայնելու համար։ Պաղեստինյան շրջաններում քաղաքացիական հարցերով զբաղվող այդ ստորաբաժանման ներկայացմամբ, խնդիրը Գազայի հատվածում պարենի բաշխման մեջ է՝ «Համասի» զինյալները գողանում են օգնության մի մասը, իսկ ՄԱԿ-ը չի կարողանում արդյունավետ իրականացնել բաշխումը: «Գիտենք, որ [իրականում] Գազայում մարդասիրական իրավիճակն ավելի բարվոք է, քան ներկայացնում է «Համասը»։ Նաև նշեմ՝ Գազայի հատվածում գործող մարդասիրական կազմակերպություններում առկա են որոշակի խնդիրներ»,- ասում է «COGAT»-ի արտաքին կապերի ղեկավար Յոթամ Շեֆերը։ «Համասն» ու ՄԱԿ-ը անարձագանք են թողել վերոհիշյալի առնչությամբ «Ամերիկայի ձայնի» հարցումները: «COGAT»-ի տվյալներով, անցած տարվա հոկտեմբերի 7-ից առաջ առաջ օրական 400-500, այդ թվում՝ սնունդ տեղափոխող 70-80 բեռնատարներ էին Իսրայելից մուտք գործում Գազա: Այժմ օրական միջինը շուրջ 200 բեռնատար է անցնում Գազայի հատված, և դրանցից մոտ 150-ը ամբողջությամբ բեռնված են պարենով: Ի հավելումն, ԱՄՆ կողմից վերջերս հայտարարված համաձայնությամբ, իսրայելական Աշդոդ նավահանգստից մեծ քանակությամբ ալյուր է առաքվելու Գազայի հացի գործարաններ, որոնք ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շնորհիվ օրական արտադրում են 2 միլիոն հատ պիտա տեսակի հաց: Սննդի պակասը միակ խնդիր չէ։ Պաղեստինցի պաշտոնյաների ներկայացմամբ, Գազայի հարավում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո գործող դպրոցներում, ապաստարաններում բացակայում են սանիտարական տարրական պայմանները, ինչն էլ հիվանդությունների տարածման բուն է: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
09:51 - 24 հունվարի, 2024
Ռուսաստանը կցանկանար ՄԱԿ-ում հակառուսական բանաձևերի մերժման ավելի հստակ արտահայտում տեսնել ԱՊՀ երկրների կողմից. ՌԴ ԱԳՆ |tert.am|

Ռուսաստանը կցանկանար ՄԱԿ-ում հակառուսական բանաձևերի մերժման ավելի հստակ արտահայտում տեսնել ԱՊՀ երկրների կողմից. ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: Ռուսաստանը կցանկանար ՄԱԿ-ում հակառուսական բանաձևերի մերժման ավելի հստակ արտահայտում տեսնել ԱՊՀ երկրների կողմից։ Այս մասին ԱՊՀ անդամ երկրների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը, գրում է ՏԱՍՍ-ը:«Իհարկե, կցանկանայինք, որ Գլխավոր ասամբլեայի հստակ հակառուսական բանաձևերի նախագծերը դիտարկելիս մեր գործընկերներն ավելի հստակ արտահայտեին իրենց մերժումը նման նախաձեռնությունների նկատմամբ, որոնք իրենց հետևից բերում են ոչ միայն մեր երկրի զարգացմանը խոչընդոտելու, այլև ԱՊՀ երկրների հետ մեր օգտակար և փոխշահավետ համագործակցությանը խանգարելու հետևանքներ»,- ասել է ՌԴ փոխնախարարը։Պանկինը նշել է, որ Ռուսաստանն իր հերթին պատրաստ է ՄԱԿ-ում հանդես գալ ԱՊՀ այլ երկրներին վերաբերող և քաղաքական դրդապատճառներ ունեցող փաստաթղթերի դեմ։
13:27 - 23 հունվարի, 2024