Մարտին Գալստյան

Մարտին Արտաշեսի Գալստյան․ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ։ Ծնվել է 1978 թվականին։ 1994-99թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանում՝ ընդհանուր տնտեսագիտություն, ապա 1999-2002թթ. սովորել է ասպիրանտուրայում։ 

Մայիս ամսվա տվյալներով՝ Հայաստանում ունենք 9 տոկոս գնաճ. ԿԲ նախագահ
 |1lurer.am|

Մայիս ամսվա տվյալներով՝ Հայաստանում ունենք 9 տոկոս գնաճ. ԿԲ նախագահ |1lurer.am|

1lurer.am: ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում անդրադարձավ Հայաստանում ապրանքների գնաճին: «Մայիս ամսվա տվյալներով՝ Հայաստանում ունենք 9 տոկոս գնաճ, որը չափազանց բարձր թիվ է Հայաստանի տնտեսության ու մեր պատմական զարգացումները դիտարկելու առումով: Իհարկե, մեզ շրջապատող կամ գործընկեր երկրներում գնաճը շատ ավելի բարձր է, քան Հայաստանում, սակայն պիտի հասկանանք, որ 9 տոկոս գնաճը ենթադրում է, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը շատ ավելի բարձր է»,- ասաց ԿԲ նախագահը: Գալստյանը նշեց՝ այս փուլում, երբ փոխարժեքն արժևորվել է,  զուգահեռաբար ապրանքների միջազգային գները կտրուկ բարձրացել են: «Դա պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով: Օրինակ՝ ցորենը գտնվում է պատմական մաքսիմումի վրա: Առաջին անհրաժեշտության ապրանքների համար ունենք միջազգային գների շատ մեծ աճ:  Բացի դրանից՝ արտահանողների հետ մեր շփումներում շատ հաճախ լսում ենք տրանսպորտային մեր խնդիրների մասին: Երբ խոսում ենք, փոխարժեքը չէ առաջնային խնդիրը, առաջնային է Լարսի տարողունակության կամ տրանսպորտային ծախսերի ընդհանուր ավելացման խնդիրը: Ունենք արտահանողներ, որ ժամանակին արտահանում էին Ռուսաստան Լարսով, ու արտահանված ապրանքի փոխարեն նույն բեռնափոխադրող մեքենայով ներմուծում էին իրականացնում: Հիմա նույն արտահանողը կորցնում է ապրանքի մի մասը, որովհետև ապրանքը փչանում է  ճանապարհին, վերադարձի ժամանակ ներմուծվող ապրանք չի բերում, որովհետև դա տևում է 15 օր, եթե դատարկ է վերադառնում, դա տևում է 3 օր: Այսինքն՝ այդ ընկերությունների ծախսային կոմպոնենտներն էապես աճել են: Պատկան մարմինները պետք է համադրեն, թե ծախսերի աճն ու փոխարժեքի ազդեցությունն ինչքան է եղել, նոր որոշակի դատողություններ անենք՝ գները ճշգրտվել են թե ոչ»,- ասաց նա:
12:37 - 13 հունիսի, 2022
ԿԲ նախնական պատկերացմամբ՝ տնտեսական աճը կարող է լինել կանխատեսած 1.6 տոկոսից բարձր |armenpress.am|

ԿԲ նախնական պատկերացմամբ՝ տնտեսական աճը կարող է լինել կանխատեսած 1.6 տոկոսից բարձր |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կենտրոնական բանկը հնարավոր է համարում կանխատեսած 1.6 տոկոս տնտեսական աճի ցուցանիշի որոշակի վերանայումը: Այս մասին ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն՝ ԱԺ նիստում ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ներկայացմանը՝ անդրադառնալով ՔՊ-ից Գևորգ Պապոյանի հարցին: Պապոյանը հետաքրքրվեց՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը մարտին ԿԲ-ից կողմից 1.25 տոկոսով բարձրացնելը ԿԲ նախագահը համարում է ճի՞շտ, եթե զարգացումները գնացել են դեպի դրական ուղղությամբ, միգուցե պետք էր ավելի քի՞չ: Գալստյանն արձագանքեց. «Զարգացումները դրական ուղղությամբ գնալը նպաստելու է գնաճային ֆոնի ավելի ուժգնացմանը»:  Նա նշեց, որ տնտեսությունը կարող է աճել ավելի բարձր տեմպերով՝ կանխատեսած 1.6 տոկոսի համեմատ: «Դա բավականին հնարավոր սցենար է, այս պահի դրությամբ նախնական թվերին նայելով՝ պատկերացում ունենք, որ 1.6 տոկոսի համեմատ կարող ենք ունենալ ավելի բարձր տնտեսական աճ: Եվ, եթե այդ բարձր տնտեսական աճի հետևում կանգնած են լինելու միջազգային այցելուների կողմից իրականացվող ծախսերը, որոնք հավելյալ պահանջարկ են ստեղծելու, գնաճային ֆոնը Հայաստանում ոչ թե թուլանալու է, որի արդյունքում մենք կկարողանանք տոկոսադրույք նվազեցնել և այլն, այլ գնալով գնաճային ֆոնն ուժգնանալու է, որին գումարվելու են արտաքինից եկող գնաճային ճնշումները, նաև ռիսկի պրեմիան: Այդ պարագայում տնտեսական աճի ցուցանիշի որոշակի վերանայում կարող է տեղի ունենալ»,-ասաց ԿԲ նախագահը: Նա կարծում է, որ 1.25 տոկոսով վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման ԿԲ քայլը ոչ միայն համաչափ էր, այլ՝ մեղմ:
16:30 - 24 մայիսի, 2022
«Կառավարությունն օր առաջ պետք է հակաճգնաժամային ծրագիր իրականացնի»․ պատգամավոր |azatutyun.am|

«Կառավարությունն օր առաջ պետք է հակաճգնաժամային ծրագիր իրականացնի»․ պատգամավոր |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի կառավարությունն օր առաջ պետք է ամբողջ ծավալով հակաճգնաժամային կանխարգելիչ ծրագիր իրականացնի՝ խուսափելու համար տնտեսական անդառնալի կորուստներից, կարծում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։ Պատգամավորն անհասկանալի է համարում՝ ինչո՞ւ է գործադիրն այս իրավիճակում հապաղում կոնկրետ քայլերի իրականացումից, որոնք կարող են կանխել իրավիճակի սրացումը։ «Անհասկանալի է, որ կառավարությունը օր առաջ լիարժեք հակաճգնաժամային ծրագիր չի բերում, որովհետև իրապես մենք նորից մտնում ենք, փաստ է դա, տնտեսական ճգնաժամի մեջ», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։ Հայաստանի իշխանություններն էլ չեն թաքցնում՝ Հայաստանի տնտեսությունն արդեն բարդ իրավիճակում է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պատճառով։ ​ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը երեկ հայտարարեց՝ այդ պատժամիջոցները զգալիորեն կդանդաղեցնեն տնտեսության աճը, կհարվածեն տնտեսության ճյուղերին։ Այդ է պատճառը, որ գլխավոր դրամատունը կտրուկ նվազեցրել է այս տարվա տնտեսական աճի կանխատեսումը՝ նախկին 5,3 տոկոսի փոխարեն ընդամենը 1,6 տոկոս։ «Տեսնում ենք, որ կան որոշակի խնդիրներ հանքարդյունաբերությունում, մշակվող արդյունաբերությունում, արդյունաբերության ճյուղի -4,7 տոկոս աճ է դրված, որոշակի նվազում կա նաև շինարարության ճյուղում, միակը, որը որ որոշակի ավելի դրական զարգացում է ունենալու մեր նախկին կանխատեսումների համաձայն, դա գյուղատնտեսության ճյուղն է», - ասաց Կենտրոնական բանկի նախագահը։ Թադևոս Ավետիսյանն այս իրավիճակում առաջին հերթին պետական բյուջեի հրատապ փոփոխության անհրաժեշտություն է տեսնում։ Այլ իրավիճակի համար նախատեսված միջոցները կոնկրետ ճգնաժամը հաղթահարելուն ուղղված միջոցառումներին պետք է հատկացվեն, ասում է Ավետիսյանը․ - «Այնտեղ կան բազմաթիվ ծրագրեր, միջոցներ նախատեսված, որոնք, մեղմ ասած, տվյալ պահի պոպուլիստական մղումներից դրդված նախատեսվել են և դրանք սովորական իրավիճակում գուցե հասկանալի լինեն, էս իրավիճակում ամբողջապես պետք է նաև նպատակն էս նոր իրողություններին համարժեք լինի, պիտի վերանայվեն այդ ծրագրերը և տնտեսական կոնկրետ խթանիչ, մտածված ծրագրեր»։ Շարունակությունը՝ azatutyun.am-ում
13:03 - 16 մարտի, 2022
ՀՀ բանկային համակարգը արտաքին վճարումների հետ կապված խնդիր չունի. ԿԲ նախագահ |armenpress.am|

ՀՀ բանկային համակարգը արտաքին վճարումների հետ կապված խնդիր չունի. ԿԲ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի բանկային համակարգը արտաքին վճարումների հետ կապված խնդիր չունի: Այս մասին վստահեցրեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով հարցին, թե հայկական բանկերն ի՞նչ խնդիրներ ունեն SWIFT համակարգից Ռուսաստանյան բանկերի անջատման արդյունքում: Նախորդ ասուլիսում, երբ հարց էր հնչել, թե SWIFT համակարգից Ռուսաստանի հնարավոր անջատումն ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա, Գալստյանը կարճ էր պատասխանել՝ ծանր: Նրա խոսքով՝ այդ պատասխանից հետո  ԿԲ-ն որոշակի աշխատանք է իրականացրել՝ ակնկալելով որոշակի զարգացումներ: «Կարծում եմ՝ ճիշտ է, որ պրոակտիվ ենք եղել այդ հարցում: Այս պահի դրությամբ, բարեբախտաբար, ՀՀ բանկային համակարգը արտաքին վճարումների հետ կապված խնդիր չունի»,-վստահեցրեց Գալստյանը: Նրա խոսքով՝ Հայաստանի բանկերն էլ, ԿԲ-ն էլ ակտիվ աշխատում են նոր գործընկերների հետ թղթակցային հարաբերություններ ձևավորելու և բիզնեսին լավագույնս սպասարկելու ուղղությամբ: Ինչ վերաբերում է ՎՏԲ բանկին՝ նա հիշեցրեց, որ հաղորդագրություն են տարածել, որով պնդում են, որ բանկը բավականին առողջ վիճակում է գտնվում, գտնվում է ՀՀ ԿԲ-ի վերահսկողության ներքո: Կան որոշակի խնդիրներ, որոնք ՀՀ ԿԲ-ի տիրույթից դուրս են, սակայն դրանց հետ կապված ևս որոշակի լուծումներ փորձում են գտնել բանկի հետ համատեղ, և մոտ ժամանակներս այդ լուծումները կլինեն: Ռուսաստանի տնտեսության անկումը, ՀՀ ԿԲ-ի գնահատականներով, մոտ 6 տոկոս է լինելու: Դա էական ազդեցություն ունի ՀՀ-ի վրա: Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի արդյունքում ԵՄ-ն SWIFT համակարգից անջատել է ռուսական մի շարք բանկերի:
17:32 - 15 մարտի, 2022
ԿԲ-ն ակնկալում է, որ սննդամթերքի գներն այս տարի ավելի նվազ տեմպերով կաճեն |armenpress.am|

ԿԲ-ն ակնկալում է, որ սննդամթերքի գներն այս տարի ավելի նվազ տեմպերով կաճեն |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կենտրոնական բանկն ակնկալում է, որ այս տարի, ի տարբերություն 2021-ի, սննդամթերքի գներն ավելի նվազ տեմպերով կաճեն, գլխավոր դրամատունը հաշվարկել է նաև ջրի, էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման արդյունքում ակնկալվող գնաճը: Այս մասին ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն իր ասուլիսում: «Սննդամթերքի գները շուրջ 12 տոկոսով աճել են: Եվ աճն ունի հիմնական երկու աղբյուր, մեկը արտաքին շուկաների եկող գնաճն է, որը համաշխարհային ֆենոմեն է: Օրինակ` այս պահի դրությամբ ՀՀ-ում գնաճը 7.7 տոկոս է, ԱՄՆ-ում տարին ավարտել են շուրջ 7 տոկոս գնաճով, ԱՄՆ-ում այդպիսի գնաճ չէր եղել է 1982 թվականից ի վեր: Եթե չեմ սխալվում, Ռուսաստանում գնաճը 8.4 տոկոս է և աճ է»,-ասաց Գալստյանը՝ հիշեցնելով, որ ՀՀ-ում գնաճը 9.6 տոկոսից է իջել 7.7 տոկոս: Գնաճի երկրորդ աղբյուրը սեզոնային որոշակի ապրանքների գների բարձրացումն է, որոնց որոշակի վերադարձը բնականոն մակարդակներին մոտ մակարդակի, նպաստել է նրան, որ գնաճը տարվա վերջում 9.6 տոկոսից իջել է, ոչ թե նախատեսված 8.4 տոկոսի շրջակայք, այլ ավելի ներքև: «Ակնկալել, որ այս տարվա ընթացքում գնաճը սննդամթերքի մասով կկրկնի 2021-ի վարքագիծը, կարծում  եմ՝ մեր բազային սցենարով այդպես չէ: Մենք ակնկալում ենք, որ սննդամթերքի գներն ավելի նվազ տեմպերով են աճելու»,-ասաց ԿԲ նախագահը: ԿԲ-ն նաև հաշվարկել է ջրի և էլեկտրաէներգիայի գների փոփոխության արդյունքում ակնկալվող գնաճը: Բանկի գնահատականների համաձայն՝ այն տարեկան կտրվածքով կկազմի շուրջ 0.6 տոկոս: Գալստյանը նկատեց՝ կա նաև որոշակի երկրորդային էֆեկտների ազդեցություն՝ էլեկտրաէներգիայի հետ կապված: Իսկ, քանի որ գազի գների հնարավոր բարձրացման մասով դեռևս անորոշություններ կան, ապա ենթադրությունների սցենարային վերլուծության արդյունքում ընդհանուր գնաճը, որը վերաբերում է կարգավորվող գներին, գնահատում են, որ կլինի շուրջ 1-1.5 տոկոսի շրջանակներում՝ տարեկան կտրվածքով: ԿԲ-ն իր աշխատանքը՝ գների զսպման առումով գնահատում է դրական: «Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ, եթե մենք գործողություններ չիրականացնեինք անցյալ տարվա ընթացքում, և այդ գործողությունները չլինեին ապագային միտված, ապա  մեր գնաճը կլիներ ոչ թե սննդամթերքի համար 11 տոկոս, այլ ընդհանուր գնաճը կլիներ 15 տոկոս, ինչը ենթադրում է, որ սննդամթերքի գնաճը կլիներ 20 տոկոսից ավել:Մենք սպասում ենք, որ տարվա վերջին մենք մոտենալու ենք մեր նպատակային թիրախին»,-ասաց Գալստյանը: ԿԲ նախագահը կարծում է՝ խոստումը, որը տվել են՝ վերադառնալու թիրախին, տեղի է ունենալու: Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը 2022-ի փետրվարի 1-ից թանկացել է 4.7 դրամով:
16:30 - 01 փետրվարի, 2022
ԿԲ-ն 2021-ին կանխատեսում է 4,2 տոկոս տնտեսական աճ |civilnet.am|

ԿԲ-ն 2021-ին կանխատեսում է 4,2 տոկոս տնտեսական աճ |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի Կենտրոնական բանկը 2022-ին կանխատեսում է 5,2 տոկոս տնտեսական աճ, որի հիմքում ընկած է պետական բյուջեում նախատեսված կապիտալ ծախսերի մեծ ծավալը: Այս մասին այսօր ԿԲ-ում կայացած ասուլիսին հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: ԿԲ-ի գնահատականներով՝ 2021-ի ավարտին տնտեսական աճը Հայաստանում կկազմի 4,2 տոկոս: «Եկող տարի նախատեսվում է ոչ միայն ընթացիկ ծախսերի աճ, այլև հսկայական պետական կապիտալ ներդրումներ, որոնք ըստ էության ընկած են մեր` 2022-ի համար նախատեսված տնտեսական աճի կանխատեսման հիմքում,- ասաց Մարտին Գալստյանն ու հիշեցրեց:- 2022-ի համար տնտեսական աճի մասին մեր կանխատեսումը 2,4 տոկոս էր, սակայն պետական բյուջեի ընդունումից, երբ պարզ դարձավ կապիտալ ներդրումների սցենարը, ըստ մեր կանխեսումների՝ տնտեսական աճը կազմելու է 5,2 տոկոս մյուս տարվա համար»: Հայաստանի 2021-ի պետական բյուջեի հիմքում դրված է 3,2 տնտեսական աճի կանխատեսումը։ Արժույթի միջազգային հիմնադրամը և Համաշխարհային բանկը Հայաստանում 2021-ին կանխատեսում են աճ 6 տոկոսի մոտակայքում։ ԿԲ նախագահը մեծ հույսեր է կապում պետական կապիտալ ծախսերի ամբողջական կատարման հետ տնտեսական աճի խթանման համար: «Սա աճի պոտենցիալն է նաև բարձրացնելու»,- ընդգծեց Գալստյանը: ԿԲ խորհուրդը դեկտեմբերի 14-ին 0,5 տոկոսային կետով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 7,75 տոկոս։ Անդրադառնալով ԿԲ-ի վարած զսպող դրամավարկային քաղաքականությանը և վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետևողական բարձրացմանը՝ Գալստյանն այն անվանեց «բալանսավորված»: «Գնաճի թիրախավորման ճկուն քաղաքականության իմաստն այն է, որ մեր գործողությունները չնախատեսված ծախս չհանդիսանան աճի տեսանկյունից ևս»,- ասաց ԿԲ նախագահը:  ԿԲ-ն ակնկալում է, որ ներկայիս 9,6 տոկոս գնաճը տարեվերջին կնվազի մինչև 8,5 տոկոսի, որով էլ պայմանավորված է վերաֆինասավորման տոկոսադրույքը 0,5 տոկոսային կետով բարձրացնելու այսօրվա որոշումը: Հայաստանում դրամի փոխարժեքի կայունության պայմաններում գնաճի բարձր տեմպը, ըստ կենտրոնական բանկի, արտածին է:  «Հայաստանի գործընկեր պետություններում տնտեսական ակտիվության և պահանջարկի դինամիկայի արագ վերականգնման և այդ ֆոնին առաջարկի սահմանափակվածության պահպանման պարագայում… արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է գնաճային ազդեցության ավելացում»,- ասված է Կենտրոնական բակի խորհրդի հայտարարությունում: ԿԲ նախագահը խոսեց նաև բանկային համակարգի ընթացիկ իրավիճակի մասին՝ նշելով, որ հոկտեմբերի վերջի դրությամբ արձանագրվել է ավանդների 4,4 տոկոս աճ, վարկերի՝ 8 տոկոս նվազում: Կենտրոնական բանկի նախագահը վարկավորման 8 տոկոս նվազումը պայմանավորում է բազային էֆեկտով և մեծ խնդիրներ չի տեսնում: «Այստեղ հաշվի է առնվում բազային էֆեկտը՝ պայմանավորված կառավարության՝ նախորդ տարվա վարկավորման մասշտաբային ծրագրերի կրճատմամբ [կորոնաճգնաժամի հետևանքները մեղմելու համար – խմբ.]: Բանկային համակարգում այս պահի դրությամբ իրացվելիության և վճարունակության խնդիրներ չունենք»,- եզրափակեց Գալստյանը: Հայաստանի կառավարության հնգամյա ծրագրով 2022-ից սկսած՝ տարեկան նվազագույնը 7 տոկոս տնտեսական աճ է կանխատեսվում, որով կառավարությունը պարտավորվում է վերացնել ծայրահեղ աղքատությունը, նվազագույն աշխատավարձը դարձնել 85 000 դրամ, գործազրկությունը իջեցնել 10 տոկոսից ներքև։
17:26 - 14 դեկտեմբերի, 2021
Հայկական դրամի որոշակի արժևորում կա. ԿԲ նախագահ |armenpress.am|

Հայկական դրամի որոշակի արժևորում կա. ԿԲ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Հայկական դրամն այս պահի դրությամբ որոշակիորեն արժևորվել է: Այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ասուլիսում: Փոխարժեքի վրա ազդում են բավականին մեծ սպեկտորի գործոններ: «Հայկական դրամի որոշակի արժեզրկում տեղի ունեցավ, ու ոչ միայն հայկական դրամի: Աշխարհաքաղաքական զարգացումներից ելնելով՝ օրինակ ռուսական ռուբլիի և այլ արժույթների տատանողականություն ևս նկատեցինք շուկաներում: Այս պահի դրությամբ, եթե ես չեմ սխալվում, հայկական դրամի որոշակի արժևորում կա»,-ասաց Գալստյանը: Դրա վրա ազդում են տարբեր գործոններ՝ պայմանավորված պահանջարկով ու առաջարկով: Եթե պահանջարկը ավելի շատ է լինում, նկատվում է դրամի արժեզրկում, եթե քիչ՝ ապա արժևորում: ԿԲ նախագահը դա բնականոն գործընթաց է համարում: «Ֆունդամենտալներով պայմանավորված՝ որևէ տատանողականության առիթ չկա: Ինչ վերաբերում է կարճաժամկետ տատանումներին, դրանք միշտ կարող են տեղի ունենալ»,-ասաց ԿԲ նախագահը: Գալստյանը նկատել է նաև, որ Հայաստանում հասարակությունը շատ ավելի  հանդուրժող է դարձել տատանումների նկատմամբ. եթե 5-6 տարի կամ 10 տարի առաջ դրամի 20-25 դրամով արժեզրկումը որոշակի մտավախություններ կարող էր առաջացնել, ապա հիմա ԿԲ-ն նկատել է, որ նույնիսկ որոշակի տատանումը՝ արժեզրկումը, արժևորումը մարդկանց մոտ վարքագծային էական փոփոխություններ չի առաջացնում:
17:14 - 14 դեկտեմբերի, 2021
ԿԲ նախագահը ներկայացրեց գնաճի կանխատեսումները |armenpress.am|

ԿԲ նախագահը ներկայացրեց գնաճի կանխատեսումները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կենտրոնական բանկը կանխատեսում է, որ տարվա վերջում գնաճը կգերազանցի նախանշված թիրախային ցուցանիշը՝ 4 տոկոսը, սակայն հաջորդ տարի, եթե ռիսկեր ի հայտ չգան, վերադարձ կկատարվի այդ ցուցանիշին: Այս մասին ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ԱԺ-ում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը՝ անդրադառնալով ՔՊ-ից Գևորգ Պապոյանի ՝ գնաճի վերաբերյալ հարցին: «Մենք ունենք մանդատ՝ այնպես անել, որ ՀՀ քաղաքացիների կենսամակարդակը չնվազի, ու այդ մանդատը վերաբերում է գնաճի կարգավորմանը: Այս  տարին սպեցիֆիկ տարի էր՝ պայմանավորված կորոնավիրուսի հետևանքներով, համաշխարհային պարենի շուկաներում հիմնական պարենային ապրանքների գների բարձրացմամբ, ինչպես նաև առաջարկի նկատմամբ պահանջարկի ավելի արագ տեմպերով աճով »,-ասաց Գալստյանը: Ըստ նրա՝ գնաճի ավել բարձր ցուցանիշներին բերող երկրորդ բաղադրիչը պարենի միջազգային գներն են՝ պայմանավորված թե բեռնափոխադրումներով, թե որոշակի առումով նաև՝ վատ բերքով: «Մենք տեսանք, որ Հայաստանում 2021-ին 2020-ից հետո, երբ բավականին բարձր խնայողություններ էին կուտակվել, մարդիկ սկսեցին  այդ խնայողությունները ծախսել, որը հավելյալ պահանջարկ է ստեղծել: Դրա արդյունքում այս պահի դրությամբ՝ մեր գնաճը 9,1 տոկոս է»,-ասաց Գալստյանն ու հիշեցրեց, որ ԿԲ խորհրդի վերջին նիստում վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանվել է նույն մակարդակի վրա: Գալստյանը հիշեցրեց `ՀՀ կենտրոնական բանկն առաջինն էր տարածաշրջանում, որ անցած տարվա դեկտեմբերին սկսել է տոկոսադրույք բարձրացնել: Ինչ վերաբերում է գնաճի հետագա զարգացումներին`Գալստյանն ասաց. «Մենք ակնկալում ենք, որ տարվա վերջում կունենանք գնաճ, որը կգերազանցի մեր թիրախը: Բայց լիահույս ենք, ու բոլոր ջանքերը արդեն գործադրված են. մենք համոզված ենք, որ եթե գնում ենք բազային սցենարով, ու նոր ռիսկեր ի հայտ չեն գալիս, մյուս տարվա ընթացքում վերադառնում ենք մեր 4 տոկոս թիրախին»:
14:02 - 17 նոյեմբերի, 2021
ԿԲ նախագահը նշեց ներկայում գնաճի վրա ազդող երեք հիմնական գործոնները |armenpress.am|

ԿԲ նախագահը նշեց ներկայում գնաճի վրա ազդող երեք հիմնական գործոնները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ներկայումս գնաճի մակարդակի վրա ազդում են հիմնականում 3 գործոն, առաջինը՝ համաշխարհային շուկայում գների աճը, երկրորդը՝ բեռնափոխադրումների, լոգիստիկ շղթաների խաթարումը և երրորդը՝ ՀՀ-ում արտադրողական առաջարկի նկատմամբ պահանջարկի ավելի մեծ աճը:  Այս մասին ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Նա նախ անդրադառնալով հարցին, թե փոխարժեքն այս պահին ինչքանո՞վ է ազդում գնաճի, գների մակարդակի վրա՝ ասաց. «Ազատ լողացող փոխարժեք ունենք: Փոխարժեքը մակարդակն այս պահի դրությամբ մոտ 480 դրամի շրջանակներում է: Դա որոշակիորեն ազդում է նաև գների վրա»: Սակայն ԿԲ դիտարկումներով՝ ապրանքախմբերի մեծ մասում փոխարժեքն էական ազդեցություն չի ունենում:  Սակայն ԿԲ նախագահն առաջարկեց նայել գնաճի բացվածքը, թե գնաճային երևույթներն ինչով են պայմանավորված: «Կտեսնենք, որ կա 3 հիմնական գործոն, որոնք ազդում են գնաճի ներկայիս մակարդակի վրա: Գործոններից առաջինը առաջարկի գործոններով պայմանավորված գնաճն է: Համաշխարհային շուկայում կա պարենի և այլ տիպի սննդամթերքի գների աճ: Երկրորդը՝ առաջարկի գործոնների հետ կապված բեռնափոխադրումների և լոգիստիկ շղթաների խաթարման արդյունք է: Եվ երրորդ գործոնը, որով պայմանավորված է ՀՀ-ում գնաճը, պահանջարկի որոշակի առաջանցիկ ավելի մեծ աճն է՝ արտադրողական առաջարկի նկատմամբ, որի արդյունքում ունենում ենք գնաճի այն մակարդակը, որն ունենք այսօր՝ 8.9 տոկոս»,-ասաց Գալստյանը: Անդրադառնալով օրինակ շաքարավազի գներին՝ նա նշեց, որ շաքարավազի գները այս պահի դրությամբ 2019-ի դեկտեմբերի համեմատ համաշխարհային շուկայում մոտ 50 տոկոսով ավելի են: «Սա ավելի լուրջ գործոն է, քան փոխարժեքը»,-նշեց նա: Իսկ ինչ վերաբերում է նավթի գներին՝ նա հիշեցրեց, որ այս պահի դրությամբ նավթի գները 1 բարելի դիմաց 80 դոլարից ավել մակարդակի վրա են, որը, 2019-ի դեկտեմբերի համեմատ, բավականին աճել է: «Գների աճը Հայաստանում այդքան մեծ չի եղել, որքան կարելի էր ակնկալել»,-ասաց Գալստյանը: Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
16:11 - 02 նոյեմբերի, 2021
Բազմաթիվ նորարարությունների համար Հայաստանը կարող է դառնալ տուն. ԿԲ նախագահ |armenpress.am|

Բազմաթիվ նորարարությունների համար Հայաստանը կարող է դառնալ տուն. ԿԲ նախագահ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը համոզված է, որ Հայաստանը կարող է դառնալ տուն՝ բազմաթիվ նորարարությունների համար: Գալստյանը նման տեսակետ հայտնեց Դիլիջանում անցկացվող Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովում: «Ապագան հիմնված է գիտության և տեխնոլոգիաների վրա: Թվանշային տեխնոլոգիաները սրա կենտրոնում են: Հայաստանն  այն կատարյալ վայրն է, որտեղ փոխակերպմանն ուղղված լուծումները կարող են բացահայտվել և իրականացվել: Տաղանդաշատ մարդկային ռեսուրսներով, բաց մշակույթով, հզորագույն սփյուռքով Հայաստանը կարող է դառնալ տուն բազմաթիվ նորարարությունների համար»,-ասաց Գալստյանն ու հույս հայտնեց, որ մասնակիցները հնարավորություն կունենան բացահայտելու բարձր տեխնոլոգիաների արագ զարգացող ոլորտը ՀՀ-ում: Գալստյանը շեշտեց՝ ԿԲ-ն չեմպիոն է դարձել ֆինանսական ծառայությունների փոխակերպման գործընթացում: Ֆինանսական ծառայությունների թվային վերափոխումը Կենտրոնական բանկի համար առաջնահերթ է դարձել: ԿԲ նախագահը վստահեցրեց՝ նաև կարողանում են համապատասխան հենքեր ստեղծել թվային տնտեսության զարգացման համար, ակնկալում են համապատասխան մասնակցություն նաև մասնավոր ոլորտի կողմից, խոսքը նաև գլոբալ մակարդակով տաղանդների ներգրավման, նորագույն տեխնոլոգիաների ներգրավման, մարդկային կապիտալի ներառման մասին է: «Հաջորդ կարևորագույն քայլը վերաբերում է վճարման և հաշվարկային ծառայությունների թվանշավորմանը՝  ծառայությունների որակը բարելավելու համար հիմք ընդունելով նորարարական լուծումները: Դա նոր թվային ֆինանսական ծառայությունների համար կստեղծի նոր էկոհամակարգ»,-ասաց Գալստյանը: ԿԲ նախագահը հավելեց. «Աշխարհը դառնում է լաբորատորիա  փորձարկումների համար, և այն ազգերը, որոնք բավարար համարձակություն  կունենան այդ փորձն իրականացնելու, կստանան համապատասխան արգասիքը»:
12:30 - 23 հոկտեմբերի, 2021
Կենտրոնական բանկը վերանայել է 2021-ի տնտեսական աճի կանխատեսումը |civilnet.am|

Կենտրոնական բանկը վերանայել է 2021-ի տնտեսական աճի կանխատեսումը |civilnet.am|

civilnet.am:  2021-ին Հայաստանի տնտեսական աճի ընթացիկ զարգացումները գնահատվում են սպասվածից ավելի դրական․ Կենտրոնական բանկն այս տարվա համար կանխատեսում է 5,4 տոկոս տնտեսական աճ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ «Կենտրոնական բանկն այս տարվա համար նախկինում կանխատեսել էր 4,6 տոկոս տնտեսական աճ։ Ներկայումս կանխատեսում ենք ավելի բարձր տնտեսական աճի ցուցանիշ՝ 5,4 տոկոս։ Դա պայմանավորված գյուղատնտեսության և ծառայությունների ճյուղերի ավելի մեծ աճերով։ Այս ոլորտներում ունենք առաջանցիկ աճ, որն իր հերթին նպաստում է ավելի բարձր տնտեսական աճին»,- նշեց Գալստյանը։ Կենտրոնական բանկն արդեն երկրորդ անգամ է վերանայում տնտեսական աճի կանխատեսումը։ ԿԲ-ի մարտի 16-ի կանխատեսման համաձայն՝ 2021–ի տնտեսական աճը գնահատվել էր 1,4 տոկոս, այն վերանայվել էր հունիսի 15-ին՝ 4,6 տոկոս, իսկ այժմ կենտրոնական դրամատուն տնտեսական աճի կանխատեսումը հասցրել է 5,4 տոկոսի։ Հայաստանի 2021թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծով տնտեսական աճը գնահատվում է 3,2 տոկոս։ Իսկ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այս տարվա համար խոստանում է երկնիշ տնտեսական աճ։  
16:44 - 14 սեպտեմբերի, 2021
Ընթացիկ տարվա օգոստոսին արձանագրվել է 0,4 տոկոս գնաճ․ ԿԲ նախագահ |armenpress.am|

Ընթացիկ տարվա օգոստոսին արձանագրվել է 0,4 տոկոս գնաճ․ ԿԲ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2021 թվականի օգոստոս ամսին արձանագրվել է 0,4 տոկոս գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0,1 տոկոս գնանկման դիմաց։ Հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։ «Այդ պարագայում, 12-ամսյա գնաճը շարունակել է ավելանալ և ամսվա վերջին կազմել է 8,8 տոկոս, իսկ բնականոն գնաճը օգոստոսին ևս պահպանվել է 8 տոկոսի շրջակայքում»,- նշեց Գալստյանը։ Նա ասաց նաև, որ 2021 թվականի երրորդ եռամսյակում, չնայած աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի կիրառման գործընթացի որոշակի դանդաղեցմանը և բազմաթիվ երկրներում համավարակի նոր բռնկումներին, ՀՀ հիմնական գործընկեր երկրներում շարունակվում է տնտեսական ակտիվության և համախառն պահանջարկի՝ սպասվածից արագ տեմպերով աճ։ «Ստեղծված իրավիճակում, առաջարկի և պահանջարկի մի շարք գործոնների ազդեցությամբ գնաճը պահպանվում է, ինչպես նաև գործընկերների երկրներում ընթանում է նախկին կանխատեսումների համեմատ ավելի բարձր տեմպերով։ Այս պարագայում արտաքին հատվածից ՀՀ արտաքին տնտեսության վրա ակնկալվում է հիմնականում գնաճային ազդեցություն»,- նշեց ԿԲ նախագահը։
16:33 - 14 սեպտեմբերի, 2021
Կենտրոնական բանկը վերանայել է 2021 թվականի տնտեսական աճի իր կանխատեսումը՝ 1.4-ից դարձնելով 4.6 տոկոս |armtimes.com|

Կենտրոնական բանկը վերանայել է 2021 թվականի տնտեսական աճի իր կանխատեսումը՝ 1.4-ից դարձնելով 4.6 տոկոս |armtimes.com|

armtimes.com: Կենտրոնական բանկը վերանայել է տնտեսական աճի իր կանխատեսումները եւ այս պահին կանխատեսում է, որ 2021 թվականին ՀՀ տնտեսական աճը կկազմի 4.6 տոկոս: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Նշենք, որ մինչ այս ԿԲ-ն 1.4 տոկոս աճ էր կանխատեսում: «Սա հիմնականում պայմանավորված է ծառայությունների աճով՝ 1.2-ից 6.1 տոկոս է վերանայվել տարվա համար եւ արդյունաբերության աճը 0.7-ից 4.5 տոկոս, որը հիմնականում պայմանավորված է հանքահումքային ապրանքների գների բարձր աճով, բնականաբար նաեւ արտահանման եւ արդյունահանման ծավալների ավելի մեծ լինելով: Ծառայությունների հետ կապված՝ տեսնում ենք տուրիզմի որոշակի ակտիվացում, արտաքին հատվածից էլ նաեւ որոշակի ազդակներ ենք ստանում, որ տարին ավելի դրական է լինելու, քան նախկինում կանխատեսում էինք»,- ասաց Գալստյանը:
16:21 - 15 հունիսի, 2021
2020-ի ապրիլի վերջին վատորակ վարկերի տեսակարար կշիռը եղել է 7 տոկոսի շրջանակներում. ԿԲ նախագահ |armenpress.am|

2020-ի ապրիլի վերջին վատորակ վարկերի տեսակարար կշիռը եղել է 7 տոկոսի շրջանակներում. ԿԲ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Վարկային ռիսկը աճել է գրեթե բոլոր վարկատեսակներում: Հունիսի 3-ին «Ֆինանսական կայունության հաշվետվության» հրապարակմանը նվիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի  նախագահ Մարտին Գալստյանը: «Բիզնես վարկերի, գյուղատնտեսական վարկերի որոշակի աճ է նկատվել: Հիփոթեկային վարկի հետ կապված մարդիկ շարունակել են վճարել իրենց հիփոթեկային վարկերը` բարեխղճությամբ, ինչպես նախկինում, կրելով որոշակի դժվարություններ, սակայն շարունակել են կատարել իրենց կողմից ստանձնած պարտավորությունները«,- ասաց Գալստյանը: ԿԲ  նախագահի խոսքով` 2021 թվականի ապրիլի  վերջին վատորակ վարկերի տեսակարար կշիռը եղել է 7 տոկոսի շրջանակներում ընդհանուր վարկերի մեջ: «Ինչ վերաբերվում է վարկային միջնորդությանը, եկամուտներին և ծախսերին, ապա պետք է արձանագրել, որ մեր վարկերից ստացված կորուստները-ակտիվները հարաբերակցությունը աճել է, իսկ զուտ տոկոսային կորուստները մնացել են անփոփոխ,ինչը վկայում է նրա մասին, որ բանկերից ստացված եկամուտը ավելի ցածր է եղել վարկային ներդրումներից, քան նախորդ տարիների ընթացքում էր»,- եզրափակեց Գալստյանը:
17:47 - 03 հունիսի, 2021
Վարկավորման տեմպերը բարձր են ԿԲ ակնկալիքներից |armenpress.am|

Վարկավորման տեմպերը բարձր են ԿԲ ակնկալիքներից |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2021-ի առաջին եռամսյակի արդյունքներով վարկավորման տեմպերը ավելի բարձր են եղել, քան կանխատեսել է Կենտրոնական բանկը: Այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ներկայացմանը: «Բանկերի վարքագիծը 2021-ին, մեր ակնկալիքներով, պետք է լիներ ավելի կոնսերվատիվ: Մենք ակնկալում էինք, որ վարկավորման տեմպերն ավելի թույլ էին լինելու: Բայց առաջին եռամսյակը ցույց է տալիս, որ վարկավորման տեմպերը մեր ակնկալիքից ավելի բարձր են»,-ասաց Գալստյանը: Սակայն կա որոշակի պայմանների խստացում: Կան հաճախորդների շերտեր, որոնք բանկերի տեսանկյունից դիտարկվում են ավելի ռիսկային, այսինքն՝ բանկերը կարող են նրանց վարկ չտրամադրել, կամ նրանց նկատմամբ կիրառեն ավելի բարձր տոկոսադրույքով վարկավորման քաղաքականություն: Խոսելով 2020-ից՝ ԿԲ նախագահը հիշեցրեց, որ նախորդ տարի ազգաբնակչության և բիզնեսի եկամուտները որոշակիորեն նվազել են, և որոշ քաղաքացիներ, տնտեսավարողներ ունեցել են խնդիրներ՝ իրենց վարկերի սպասարկման հետ կապված: Սակայն, ըստ Գալստյանի, բանկերի կողմից ցուցաբերվել է շատ շրջահայաց ու խելացի քաղաքականություն: «Շատ դեպքերում բանկերը վերանայել են պայմանները՝ մի մասի դեպքում երկարացնելով վարկային պայմանագրի ժամկետը, մյուս դեպքում որոշակիորեն նվազեցնելով տոկոսադրույքները: Այսինքն՝ անհատական մոտեցում ցուցաբերելով՝ փորձել են այդ խնդիրները լուծել»,- ասաց Գալստյանը: Ըստ Գալստյանի՝ բանկերի և հաճախորդների միջև նախորդ տարի սկսված երկխոսությունը այս տարի դեռևս շարունակվում է: Կան հաճախորդներ, որոնք նույնիսկ մինչ այս պահը գտնվում են ավելի արտոնյալ իրավիճակում, քան մինչև համավարակը նախատեսված էր վարկային պայմանագրերով:
12:54 - 18 մայիսի, 2021
Գնաճը տարեվերջից սկսած կնվազի և կմոտենա նպատակային 4 տոկոս ցուցանիշին. ԿԲ նախագահ |armenpress.am|

Գնաճը տարեվերջից սկսած կնվազի և կմոտենա նպատակային 4 տոկոս ցուցանիշին. ԿԲ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Գնաճային միտումները կրում են ժամանակավոր, կարճաժամկետ բնույթը, գնաճը տարեվերջից սկսած կնվազի ու կմոտենա ԿԲ նպատակային 4 տոկոս ցուցանիշին: Նման վստահություն հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ներկայացմանը: «Նախորդ տարեվերջից սկսված ՀՀ-ում արձանագրվում է գնաճի էական արագացում: Գնահատվում է, որ գնաճային միտումները հիմնականում պայմանավորված են միջազգային ապրանքահումքային շուկաներից փոխանցվող և դրամի արժեզրկմամբ դիտարկվող առաջարկի մեկանգամյա գործոններով: Ուստի, այն կրում է ժամանակավոր, կարճաժամկետ բնույթ և տարեվերջից սկսված կնվազի ու կմոտենա մեր նպատակային 4 տոկոս ցուցանիշին»,- ասաց Գալստյանը: Նա հավելեց, որ չնայած գնաճի և գնաճային սպասումների որոշակի ավելացմանը, դրանք, նաև Կենտրոնական բանկի համարժեք գործողությունների արդյունքում, գնահատվում են կառավարելիության տիրույթում և հիմնականում խարսխված են: Սակայն, դրան զուգահեռ, ԿԲ հարցումների համաձայն՝ հասարակության մոտ ավելացել են գնաճի ապագայի ուղեգծի վերաբերյալ անորոշությունները, ինչը կարող է գնաճային սպասումների ապագա արագացման ռիսկեր առաջացնել: Ուստի ԿԲ դրամավարկային քաղաքականությունը հետևողական է լինելու գնաճային սպասումների արագացման ցանկացած ռիսկի չեզոքացման հարցում՝ հնարավորինս չնվնասելով ներքին պահանջարկի վերականգնման ընթացքը:
12:09 - 18 մայիսի, 2021