Միքայել Մելքումյան

Միքայել Սերգեյի Մելքումյանը (ապրիլի 1, 1962Երեւան) 5-րդ, 6-րդ եւ 7-րդ գումարման Ազգային ժողովների պատգամավոր է, ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ։ Եղել է 6-րդ գումարման ԱԺ փոխնախագահ։ ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով նախագահն է։

1983-1985թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1983թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի (ԵԺՏԻ) պլանատնտեսագիտական ֆակուլտետը: Տնտեսագետ: 1987թ. ավարտել է ԵԺՏԻ ասպիրանտուրան: 1994, 1997-1998թթ. վերապատրաստվել է Լիոնի առեւտրաարդյունաբերական պալատում եւ «Փարիզ-12» համալսարանում (Ֆրանսիա): Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր:

1987-1990թթ. աշխատել է ԵԺՏԻ արդյունաբերության էկոնոմիկայի ամբիոնի դասախոս: 1994-1995թթ. եղել է ՀՀ Գերագույն խորհրդի տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ: 1998-1999թթ.՝ ՀՀ փոստի եւ հեռահաղորդակցության նախարարի խորհրդական: 1999-2000թթ.` ՀՀ սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմի ղեկավար: 2000թ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) միկրոէկոնոմիկայի եւ ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի պրոֆեսոր է: 2000-2003թթ. եղել է ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ: 2003-2004թթ.` ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ: 2009-2012թթ.` ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի եւ ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի վարիչ:

2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): 2017-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր («Ծառուկյան» կուսակցությունների դաշինք) եւ ԱԺ նախագահի տեղակալ:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: 2019թ. հունվարի 18-ին ընտրվել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

ԱԺ քննիչ հանձնաժողովը հաստատեց պաշտոնատար անձանց հրավիրելու սկզբունքը և ժամկետները |1lurer.am|

ԱԺ քննիչ հանձնաժողովը հաստատեց պաշտոնատար անձանց հրավիրելու սկզբունքը և ժամկետները |1lurer.am|

1lurer.am: Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը որոշեց իրավասու պաշտոնատար անձանց հանձնաժողով հրավիրել և նրանց պարզաբանումները լսել Կառավարությունից իրենց կողմից ուղարկված հարցերի պատասխանները ստանալուց հետո: Այս հարցում հանձնաժողովի բոլոր անդամները միակարծիք էին:  Հանձնաժողովի անդամները կարծում են, որ այդկերպ հնարավոր կլինի խուսափել կրկնակի աշխատանքից, կրկնվող հարցերից, պաշտոնյային կտրվեն միայն այն հարցադրումները, որոնց վերաբերյալ պատասխաններում անորոշություն կամ բացեր կան:   Նշենք՝ Կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի հարցադրումներին պետք է պատասխանի երկու շաբաթվա ընթացքում:  Իսկ թե պաշտոնատար անձինք ինչ սկզբունքով և ինչ հերթականությամբ պետք է հրավիրվեն հանձնաժողով, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, օրինակ, կարծում է, որ առաջինը պետք է ներկայանա այն իրավասու պաշտոնյան, որը որոշել է, թե երբվանից պետք է արտակարգ դրություն սահմանվի, և սահմանափակումներ մտցվեն: «Պետք է հասկանանք՝ որոշումը ճիշտ ժամանակի՞ն է կայացվել, թե՞ ոչ, ավելի շո՞ւտ էր պետք կամ ավելի ո՞ւշ»,- նշեց Մելքումյանը:   Քննիչ հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանի խոսքով՝ հանձնաժողով որևէ պաշտոնատար անձի հրավիրելը չի կարող ինքնանպատակ լինել : «Եթե հարցադրման պատասխանը բավարարում է, հարցը դուրս է գալիս, պաշտոնյային տրվում են լրացուցիչ հարցեր: Ամրագրենք՝ հրավիրում ենք մեր հարցադրումների պատասխանները ստանալուց հետո»,- ասաց նա:  Խաչատրյանը նաև հայտնեց, որ փորձագետները նույնպես կարող են մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, սակայն նրանք կհրավիրվեն միայն քննիչ հանձնաժողովին խնդրի շուրջ տեղեկություն տրամադրելու դեպքում: 
13:12 - 16 փետրվարի, 2021
Հողեր են հանձնվում, իրավունք չունենք թույլ տալ, որ Հայաստանի տարածքը 29,800 ք/կմ-ից դառնա 24,000. Միքայել Մելքումյան |tert.am|

Հողեր են հանձնվում, իրավունք չունենք թույլ տալ, որ Հայաստանի տարածքը 29,800 ք/կմ-ից դառնա 24,000. Միքայել Մելքումյան |tert.am|

tert.am: Երկիր հանձնելու, հողեր հանձնելու քաղաքականությունը շարունակվում է: Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ խոսելով Սյունիք այցերի և Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիների՝ դրոշներով և զենքերով տեղակայման մասին, որը նրա գնահատմամբ՝ այն եղել է երկկողմ համաձայնությամբ: «Եթե անգամ առանց համաձայնության է եղել, նշանակում է, որ ադրբեջանցիներն այդպես ուր ասես կարող են գնալ Հայաստանի տարածքով, բնականաբար, ես ուզում եմ ասել, որ կապիտուլյացիան շարունակվում է և եթե իշխանությունը սա շարունակում է, ապա ընդդիմությունը պետք է իրականացնի հրատապ մոբիլիզացիա: Այսինքն՝ ժողովուրդը պետք է այս իշխանության ընդդիմությունը դառնա և շատ արագ, որովհետև մենք հիմա չգիտենք Խորհրդային Հայաստանի 29,800 քառակուսի կմ-ից ինչքանն է մնացել, որևէ մեկը սա չի կարող ասել»,-ասաց նա: Խոսելով «Հայրենիքի փրկության շարժման»՝ այսօր հրավիրված հանրահավաքի մասին՝ Մելքումյանը նշեց, որ այն հրատապ հավաք է լինելու, քանի որ ինչպես նոյեմբերի 9-ին հանրությունն ինքնաբուխ ոտքի ելավ, այնպես էլ հիմա, քանի որ ըստ երևույթին՝ նույն գործընթացն է տեղի ունենում, հողեր են հանձնվում: Ըստ նրա՝ նույնիսկ եղանակային պայմանների փոփոխություններից հետո կրկին տեղի են ունենալու GPS-ով գծանշումներ: «Հիմա մենք նստենք, սպասենք, որ ձյունը կգնա, Հայաստանի տարածքը 29,800 քառակուսի կմ-ից կդառնա 24 հազար, սա նորմա՞լ է: Ես հասկանում եմ, որ այս հրատապությունը դրանով է պայմանավորված»: Շարունակությունը՝ tert.am-ում։
13:25 - 12 փետրվարի, 2021
Միքայել Մելքումյանը Իրանի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է հայ ռազմագերիների վերադարձը

Միքայել Մելքումյանը Իրանի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է հայ ռազմագերիների վերադարձը

ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը փետրվարի 4-ին հանդիպել է մեր երկրում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ: Խոսելով հայ-ադրբեջանաթուրքական պատերազմի և դրա հետևանքների մասին՝ հանձնաժողովի նախագահն ամենահրատապ խնդիրը համարել է հայ ռազմագերիների վերադարձի հարցը: Դեսպանի խոսքով՝ Իրանը միշտ պնդել է, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն երկխոսության և բանակցությունների միջոցով: Կողմերը փաստել են, որ չնայած երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, սակայն տնտեսական ոլորտում կա չօգտագործված ներուժ, անհրաժեշտ է մշակել  ճանապարհային քարտեզ, սահմանել հստակ ժամանակացույց և քայլ առ քայլ շարժվել առաջ: Մելքումյանն ընդգծել է, որ Իրանը Հայաստանի հինգերորդ առևտրային գործընկերն է, 2020 թվականին առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 400 մլն դոլար, ինչը, ըստ զրուցակիցների, անհրաժեշտ է կրկնակի ավելացնել առաջիկա մի քանի տարիների ընթացքում՝ նաև նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը: 
18:28 - 04 փետրվարի, 2021
Պետք է քննարկենք Ադրբեջանի դեմ համատեղ ընթացակարգ սկսելու հարցը. Միքայել Մելքումյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

Պետք է քննարկենք Ադրբեջանի դեմ համատեղ ընթացակարգ սկսելու հարցը. Միքայել Մելքումյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը ելույթ է ունեցել Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում:«Հարգելի՛ գործընկերներ, ներկայումս մեր վեհաժողովի անդամ երկրներից մեկն անընդհատ ոտնահարում է իր կանոնադրական իրավունքները, և դա՝ կազմակերպությանն անդամակցելու առաջին օրվանից: Այդ անդամ երկիրն Ադրբեջանն է: Ըստ մեր կազմակերպության կանոնադրության՝ «Եվրոպայի խորհրդի նպատակն է սերտ միություն հաստատել իր անդամների միջև՝ պահպանելու և խթանելու համար նրանց համընդհանուր ժառանգություն հանդիսացող իդեալներն ու սկզբունքները…»: Այդ դեպքում ի՞նչը կարող է ավելի մեծ խոչընդոտ լինել Եվրոպայի խորհրդի անդամների միասնության համար, քան պատերազմը:Երբ Ադրբեջանը դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ, ստանձնեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու լրացուցիչ պարտավորությունը: Ավելին, վեհաժողովը պնդել էր, որ այդ պարտավորությունն ամրագրվի թղթի վրա: Այնուամենայնիվ, այս վեհաժողովը շատ թույլ արձագանքեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծած սարսափելի պատերազմին: Ակնհայտ է, որ դա Ադրբեջանի կողմից իր ստանձնած պարտավորությունների միակ լուրջ ոտնահարումը չէր:Մենք բոլորս տեղյակ ենք մարդու իրավունքների պաշտպանների, ակտիվիստների, հասարակական կազմակերպությունների վիճակի մասին, որոնց նկատմամբ վերաբերմունքն ակնհայտորեն ոտնահարում է Եվրոպայի խորհրդի կանոնադրության 3-րդ հոդվածը: 20 տարուց ի վեր իրավիճակը նույնն է նաև քաղբանտարկյալների հարցում: Այո՛, գործընկերներ, քաղբանտարկյալների հարցով զբաղվելը նույնպես Ադրբեջանի անդամակցության պարտավորությունների մասն էր, և այստեղ խոսքը միայն անցյալ տարի մեր կողմից ընդունված բանաձևի մասին չէ, ոչ էլ այն բանաձևի, որը վեհաժողովը չի ընդունել Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» պատճառով:Եվրոպայի խորհրդի անդամ պետությունը՝ Ադրբեջանը, ռազմական ագրեսիա է իրականացնում Եվրոպայի խորհրդի մեկ այլ անդամ պետության՝ Հայաստանի նկատմամբ: Ռազմական ագրեսիայի հետևանքով կան հազարավոր զոհեր, հաշմանդամներ, հարյուրավոր ռազմագերիներ, չնայած նրան, որ Հայաստանի Հանրապետություն-Ռուսաստանի Դաշնություն -Ադրբեջան եռակողմ հայտարարության մեջ հստակ ամրագրված է, որ գերիները պետք է վերադարձվեն «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:Ըստ էության, այդ հարցը չի լուծվել, և մեր հայրենակիցներն Ադրբեջանում հայտնվել են պատանդի կարգավիճակում: Իսկ հիմա հարց Ձեզ՝ իսկ ի՞նչ է արել Եվրոպայի խորհուրդը, Եվրոպան, կասե՞ք ինձ: Եվ հետո, եթե նման վայրագություններ կատարվեին, ասենք, եվրոպական երկու կամ երեք պետությունների միջև, դուք ինչպիսի՞ արձագանք կտայիք: Ինձ համար, որպես ԵԽԽՎ անդամ պետության պատվիրակության անդամ, շատ անհասկանալի է մնում այն, թե 44-օրյա այս պատերազմի օրերին այդքան զոհերի և ավերածությունների ակնհայտ իրողությունների պայմաններում ինչո՞ւ եվրոպական կառույցները գտնվեցին այդքան հեռու:Կարո՞ղ եք բացատրել՝ ի՞նչն էր ձեզ պահում այդքան սառը և հեռու: Եվրոպական օրենքները, նիստուկացը, բարքերը, ավանդույթները… ի՞նչը: Այսինքն, կա՛մ Եվրոպան ցանկություն չունի կանգնեցնելու այդ մարդասպանությունները, կամ էլ անկարող է: Եվրոպան պետք է փոխվի: Քանի որ մենք ընդունում ենք այս բանաձևը և, հետևաբար, մեր կանոնակարգում փոփոխություններ ենք կատարում, ապա մենք պետք է քննարկենք Ադրբեջանի դեմ համատեղ ընթացակարգ սկսելու հարցը»,- ասել է Մելքումյանը:
22:59 - 26 հունվարի, 2021
Եվրոպան Նավալնու համար աղմուկ է բարձրացնում, իսկ Արցախի թուրք-ադրբեջանական ցեղասպանությունը չի նկատում. Մ․ Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում

Եվրոպան Նավալնու համար աղմուկ է բարձրացնում, իսկ Արցախի թուրք-ադրբեջանական ցեղասպանությունը չի նկատում. Մ․ Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ԵԽԽՎ նիստին ելույթ է ունեցել, որում, մասնավորապես նշել է․   «Հարգելի՛ գործընկերներ, Այսօր աշխարհը, ըստ էության, գտնվում է լրջագույն ճգնաժամային իրավիճակում: Այդ ճգնաժամը ոչ միայն փոխադարձ հակամարտությունների, մրցակիցներին շարքից հանելու, նոր կորոնավիրուսի ազդեցության հետևանք է, այլև մի կողմից վայրի լիբերալիզմի, համաշխարհային գլոբալիզմի, ապազգայինի, և մյուս կողմից՝ ազգային ինքնության ու ազգային նկարագրի, ազգային արժեքների և ավանդույթների, ազգային պետության պահպանման միջև բիրտ պայքարն է: Ինձ համար մեկ բան ակնհայտ է. եթե դու չես կարողանում գնահատել ազգային արժեքները, ընտանեկան արժեքները, լսել նախնիներիդ կանչը, ուրեմն դու մերժում ես այն, ինչից դու լույս աշխարհ ես եկել:Բոլորին է հայտնի, որ նեոլիբերալիզմի և գլոբալիզմի գաղափարները գործնականում կյանքի կոչելու համար աշխարհում տասնյակ տարիներ ի վեր հայտնի է այսպես կոչված «Բաց հասարակության հիմնադրամը» կամ այլ կերպ ասած՝ Սորոսի հիմնադրամը:Այս հիմնադրամը աշխարհի տարբեր երկրներում ֆինանսավորում է հասարակական, իրավապաշտպան և այլ կազմակերպությունների: Սորոսի հիմնադրամի գումարներով բազմաթիվ երկրներում տեղի են ունեցել իշխանափոխություններ և հեղաշրջումներ, ազգային արժույթները տապալվել են, որի հետևանքով շատ երկրներում ծաղկել է աղքատությունը: Խոսքը գնում է տասնյակ և հարյուր միլիոնավոր դոլարների մասին:Դրա վառ օրինակն է Ալեքսեյ Նավալնիի գործունեությունը Ռուսաստանի Դաշնությունում: Թե ինչ իրական նպատակներ է հետապնդում Նավալնին ՌԴ-ում, շատ լավ գիտեն Ռուսաստանում, բայց մի բան ակնհայտ է՝ որպես ընդդիմության առաջնորդ նա որևէ ժողովրդականություն չի վայելում, բայց, ինչպես ասում են, պղտոր ջրում ցանկանում է ձուկ որսալ: Որպես ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ՝ պետք է ասեմ, որ 2018թ. մեր երկրում տեղի ունեցած հեղափոխության իրականացման գործում նույնպես մեծ և վճռական դերակատարություն ունեցան այսպես կոչված «սորոսականները», որոնք տարիներ շարունակ ձևավորել էին իրենց ցանցը՝ իրավապաշտպանների, ԶԼՄ-ների և մի շարք հասարակական կազմակերպությունների միջոցով՝ ստանալով ընդհանուր առմամբ տասնյակ միլիոնավոր դոլարներ: Փոքր չափերով Հայաստանում մի քանի տասնյակ միլիոն դոլարի ներդրումը հանրային կյանքի տարբեր բնագավառներում ունեցավ վճռական ազդեցություն: Օգտագործելով նախկինների բացթողումները և սոցիալական խնդիրները, արդարության դեֆիցիտը՝ նրանք ժողովրդի դժգոհությունն օգտագործեցին ապազգային քաղաքականության իրագործման համար: Այժմ էլ ՀՀ-ն անվտանգային առումով լուրջ խնդիրներ ունի: Մեր պարտության պատճառներից մեկն էլ այն է, որ սորոսական գաղափարախոսությունը և դրա գործնական իրականացումը հակասության մեջ մտավ և ջարդեց ազգային արժեհամակարգի ողնաշարը մեր երկրում: 2020թ. սեպտեմբերի 27-ից սկսված 44-օրյա ադրբեջանա-թուրքական ագրեսիան Արցախում իրական ցեղասպանություն էր: Մենք ունեցանք հազարավոր զոհեր, 10 հազարից ավել վիրավորներ, խեղված ճակատագրեր: Եվ որքան էլ մեր երիտասարդ զինվորների, փորձված աշխարհազորայինների ազգային ոգին բարձր է, սակայն ապազգային և սորոսական գլոբալիստական կառավարման համակարգը կախված էր մեր հերոսների ոտքերից՝ որպես քար: Արդյունքում մենք զիջեցինք 90-ականների մեր հաղթանակը: Հիմա Եվրոպան Նավալնու համար աղմուկ է բարձրացնում, իսկ Արցախի թուրք-ադրբեջանական ցեղասպանությունը չի նկատում: Եվրոպա՛, ես քեզ ուղիղ հարց եմ տալիս՝ ու՞ր էիր դու 2020 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, ինչու՞ ձայնդ չէր լսվում: Պատերազմը կանգնեցրեց Ռուսաստանը՝ Վլադիմիր Պուտինը: Եվրոպան բացակա էր: Հիմա եթե Ռուսաստանը լիներ Եվրոպայի նման հեռու, մենք չէինք ունենա ընդհանրապես Արցախի փրկված մասը, իսկ ՀՀ-ն կհայտնվեր շատ բարդ իրավիճակում: Նավալնու երազած Ռուսաստանը ազգային ինքնությունը կորցրած Ռուսաստանն է, որը շատ ու շատ հեռու կլինի իմ հայրենիքից: Սեփական հոր և մոր դեմ չի՛ կարելի գնալ, Ալեքսեյ Նավալնի: Եվրոպա՛, ավելի ճիշտ՝ գլոբալիստների ձեր ճգնաժամը մի՛ փաթեթավորեք ՌԴ-ի միջոցով և մի՛ օգտագործեք Նավալնուն՝ որպես էժանագին գործիք:Դա ապագա չունի»:
14:24 - 26 հունվարի, 2021
ԲՀԿ-ն անընդունելի է համարում այս փուլում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը |armenpress.am|

ԲՀԿ-ն անընդունելի է համարում այս փուլում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն անընդունելի է համարում այս փուլում արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը: Այս մասին ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցների ընթացքում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը: «Երկրում ստեղծվել է անկայուն իրավիճակ, երբ, եթե այս կառավարությունը մնում է, ապա անկայունությունն ավելի է խորանում: Պետք է հստակ փոփոխություն լինի՝ վարչապետը հրաժարական է տալիս, եթե խորհրդարանը չի ընտրում նոր վարչապետ, ապա ԱԺ-ն ինքնալուծարվում է, և կազմակերպվում են արտահերթ ընտրություններ: Մենք կարծում ենք, որ այս փուլում արտահերթ ընտրություն կատարելը հղի է անկայունության խորացմամբ: Մենք ասում ենք՝ տուր հրաժարական առանց նախապայմանների: Եթե դու ունես քաղաքական մեծամասնություն, ուրեմն վստահ պետք է լինես, որ նոր վարչապետ չի ընտրվելու, եթե այդ վստահությունը չունես, դա այլ խնդիր է»,- ասաց Մելքումյանը: Պատգամավորը նշեց, որ վարչապետի հրաժարականից հետո խորհրդարանը պետք է նոր վարչապետ ընտրելու հնարավորություն ունենա, որը որոշ ժամանակ կկարգավորի երկրում իրավիճակը, և դրանից հետո արդեն կկազմակերպվեն արտահերթ ընտրություններ: 
11:52 - 21 հունվարի, 2021
Միքայել Մելքումյանը շրջանառությունից հանեց առաջին ընթերցմամբ ընդունված իր նախագիծը |armenpress.am|

Միքայել Մելքումյանը շրջանառությունից հանեց առաջին ընթերցմամբ ընդունված իր նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում շրջանառությունից հանեց իր ներկայացրած նախագիծը, որն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել էր լիագումար նիստում: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով Մելքումյանն առաջարկում էր ընդլայնել միկրոձեռնարկատիրության դաշտում գործող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց շրջանակը, որոնք զբաղվում են որոշակի գործունեությամբ: «Հատկապես առաջարկում ենք ներառել այն գործունեության տեսակները, որոնք ներտնային աշխատանքին են առնչվում, օրինակ` մաքրողները, դայակները»,-ասաց պատգամավորը: ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հիշեցրեց, որ ի սկզբանե կառավարությունը հավանություն չի տվել նախագծին, սակայն կառավարությունն առաջարկել է Մելքումյանի նախագծի քննարկման առիթն օգտագործել և 5000 դրամների կանոնը վերանայել և պասիվ եկամուտները դուրս բերել միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգից: «Ի սկզբանե համակարգի ներդրման փիլիսոփայությունը չէր նախատեսում պասիվ եկամուտների հարկումից ազատում և նախատեսում էր պարզունակ գործունեության տեսակներով  զբաղվող և իրացման շրջանառության փոքր ծավալներ ունեցողների հարկումից ազատում»,-ասաց նա: Սակայն Մելքումյանը դեմ արտահայտվեց առաջարկին, քանի որ կարծում է, որ իր ներկայացրած նախագծի հետ կապ չունի այդ առաջարկը: Նա առաջարկեց նոր նախագծով ներկայացնել այդ առաջարկները: Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց, որ պատգամավորները առաջին ընթերցմամբ քննարկմանը լիակատար կոնսենսուս չեն ունեցել նախագծի վերաբերյալ: Նրա խոսքով՝ պատգամավորներն իմացել են, որ կառավարության իրենց գործընկերների հետ ընդհանուր հայտարարի են եկել, որ այդ պահին նախագիծն ընդունեն այս տեսքով, երկրորդ ընթերցմամբ քննարկմանը փոփոխություններ անեն: «Հիմա ստացվում է, որ պայմանավորվածությունը խախտվում է»,-ասաց նա: Մելքումյանը ներկայացրեց իր հիմնավորումները: Պատգամավորը նաև շեշտեց, որ ճգնաժամային իրավիճակում ընդհանրապես դեմ է որևէ հարկային ռեժիմի ծանրացման: «Իսկ եթե դուք չունեք կոնսենսուս, մի ունեցեք: Ես հենց հիմա կհանեմ այս օրենքի նախագիծը: Համարեք, որ ես պաշտոնապես հանում եմ այս նախագիծը»,-ասաց նա:
16:36 - 13 հունվարի, 2021
Մանրախնդիր մոտեցում է, քաղաքական հաշվեհարդար. Մ. Մելքումյանը՝ Ն. Զոհրաբյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու «Իմ քայլի» մտադրության մասին |tert.am|

Մանրախնդիր մոտեցում է, քաղաքական հաշվեհարդար. Մ. Մելքումյանը՝ Ն. Զոհրաբյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու «Իմ քայլի» մտադրության մասին |tert.am|

tert.am։ Սա մանրախնդիր մոտեցում է, դա անարդար, ակնհայտ քաղաքական հաշվեհարդար է: Այս մասին ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը` անդրադառնալով  «Իմ քայլի» կողմից Նաիրա Զոհրաբյանին Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու նախագծի մշակմանը: «Նաիրա Զոհրաբյանն այն քաղաքական գործիչն է, որը բարձր մակարդակով կատարում է ինչպես իր` որպես հանձնաժողովի նախագահի, այնպես էլ ոչ միայն խորհրդարանում, նաև խորհրդարանից դուրս մարդու իրավունքների հետ կապված պարտականությունները։ Մարդու իրավունքներին վերաբերող ցանկացած միջոցառման ամենաակտիվ գործիչներից է: Նրա ձայնը լսելի է և դրա համար նրան փորձում են լռեցնել, սակայն միևնույն է, չի ստացվելու, քանի որ նա կլինի հանձնաժողովի նախագահ, թե չի լինի, իր պայքարը շարունակելու է, հակառակը՝ դրանով նրա վարկանիշն ավելի կբարձրացնեն»,-ասաց Միքայել Մելքումյանը: Ըստ նրա` նաև միջազգային կառույցներից արձագանք կլինի, քանի որ Նաիրա Զոհրաբյանը նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մեր պատվիրակության մշտական անդամ է: «Այն հիմնավորումը, որը նրանք ներկայացնում են, զավեշտալի է: Պատգամավորի քաղաքական հռետորաբանությունը չի կարելի շփոթել պետական գործունեության հետ, նրանք պետական մտածողության բացակայություն են ցուցաբերում»,-ասաց նա:
12:51 - 26 դեկտեմբերի, 2020
Կողմ ենք ռուս խաղաղապահներին, բայց ամեն ինչ պետք է լիներ ժամանակին․ Մելքումյան |1lurer.am|

Կողմ ենք ռուս խաղաղապահներին, բայց ամեն ինչ պետք է լիներ ժամանակին․ Մելքումյան |1lurer.am|

1lurer.am: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ԱԺ ճեպազրույցի ընթացքում կարծիք հայտնեց, որ ՌԴ ներկայությունը տարածաշրջանում ամբողջությամբ իրացված չէր, և այն, ինչ եղավ, նաև դրա հետևանքն էր։ Պատգամավորի խոսքով՝ իրենք կողմ են ռուս խաղաղապահներին, բայց ամեն ինչ պետք է լիներ ժամանակին։  «Երբ սեպտեմբերի 28-ի ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր կոչ-հայտարարություն՝ ուղղված միջազգային հանրությանը՝ դատապարտելու այս ագրեսիան Ադրբեջանի և Թուրքիայի մասնակցությամբ, ընդունեցինք մի հայտարարություն, որը հասցե չուներ, և հետո ի՞նչ արեց միջազգային հանրությունը՝ դատապարտե՞ց, ինչ-որ բանով միջամտե՞ց, թե՞ ոչ։ Մենք չենք դիմել բավականին ժամանակ, և երբ ՌԴ նախագահն ասաց, որ դա չճանաչված տարածք էր, հիշեք, որ առաջին օրվանից մեր խմբակցության պատգամավորները և մենք ասում էինք, որ ճիշտ ժամանակն է, որ Արցախի անկախությունը ճանաչվի, ասում էին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղ կարգավորման գործընթացը կարող է խաթարվել․ երբ պատերազմը սկսվեց, արդեն խաթարված էր»,- ասաց Մելքումյանը։ 
11:23 - 19 նոյեմբերի, 2020
Մարդկային կյանքեր են կորսվում Արցախում․ սպասում ենք այդ մարդկանց ապրելու իրավունքը ոտնահարվի, որ մեկ-երկու քաղաքակիրթ հայտարարությո՞ւն անենք․ Մ․ Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում

Մարդկային կյանքեր են կորսվում Արցախում․ սպասում ենք այդ մարդկանց ապրելու իրավունքը ոտնահարվի, որ մեկ-երկու քաղաքակիրթ հայտարարությո՞ւն անենք․ Մ․ Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ լիագումար նիստում ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը բարձրացրել է արցախյան հակամարտության գոտում արհեստական բանականության ռազմականացման աղետալի հետևանքների հարցը: Այս մասին հայտնում է պատգամավորը։ «Արհեստական բանականությունն ի շահ հանրության օգտագործելու մասին խոսելիս պետք է ասենք, որ հաճախ դա հանգեցնում է մի շարք խնդիրների։ Այդ խնդիրների մի մասը հստակ վերաբերում է մարդու իրավունքներին։ Մենք ուզում ենք արհեստական բանականությունը կառավարելի դարձնել, օրինակ՝ օգտակար լինել հաշմանդամություն ունեցող մարդկանց։ Բայց մյուս կողմից մարդկանց կառավարելու խնդիր կարող է առաջանալ, և պետք է հասկանալ, թե սա ինչքանով է հակասում մարդու իրավունքների կոնվենցիային։ Մյուս մասը հետևյալն է։ Բոլորս տեղյակ ենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանը Թուրքիայի մասնակցությամբ սանձազերծել է լայնածավալ ռազմական ագրեսիա Արցախի նկատմամբ։ Թուրքական և իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերի, այդ թվում՝ Բայրաքթարերի օգտագործման արդյունքում խաղաղ բնակչության շրջանում ունենք տասնյակ զոհեր, հարյուրավոր վիրավորներ։ Սա արհեստական բանականության միջոցով խաղաղ մարդկանց ապրելու իրավունքիոտնահարում է։ Ո՞րն է այստեղ սահմանը, որքանո՞վ է զենքերի արտադրության մեջ արհեստական բանականության օգտագործումը համապատասխանում համամարդկային արժեքներին և տարբեր կոնվենցիաներին։ Արհեստական բանականության տեխնոլոգիական իրացման պարագայում պետք է կարողանանք համամարդկայինը զատել, տարանջատել հանրային պահանջներից և խիստ սանկցիաներ սահմանել այդ առումով։ Հարցս շատ կոնկրետ է՝ արհեստական բանականության օգտագործման արդյունքում մարդկային կյանքեր ենք կորսվում։ Մեր Վեհաժողովը կարողանու՞մ է հստակ միջամտել դրա կասեցմանը կամ սանկցիաների կիրառմանը։ Թե՞ մենք սպասում ենք, որպեսզի այդ մարդկանց ապրելու իրավունքը ոտնահարվի վերջնականապես, որից հետո մեկ-երկու քաղաքակիրթ տեսքով հայտարարություն անենք։ Կարծում եմ՝ սա շատ բարդ խնդիր է, նման է սանկցիայի կիրառման՝ հանուն ոչ սանկցիայի։ Մենք պետք է կարողանանք ճիշտ մոտեցում ցուցաբերել։ Ամեն մի արյուն չէ, որ վիրահատական արյուն է. դահիճի արյունը վիրահատական արյունից հստակ տարանջատելու խնդիր ունենք։ Եվ վերջում ուզում եմ ընդգծել, որ քիչ առաջ Ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովի հայտարարությունը բալիստիկ հրթիռներով Գյանջան ռմբակոծելու մասին պարզապես կեղտոտ սուտ է և չի համապատասխանում իրականությանը»,-ասել է Միքայել Մելքումյանը։
15:39 - 22 հոկտեմբերի, 2020
Միքայել Մելքումյանի համոզմամբ` Արցախի անկախությունը ճանաչելու պատեհ պահն է |hetq.am|

Միքայել Մելքումյանի համոզմամբ` Արցախի անկախությունը ճանաչելու պատեհ պահն է |hetq.am|

hetq.am: Առաջիկա տասը օրում պետք է բոլոր ուժերը ներդնենք, որ որևէ երկիր Արցախի անկախությունը ճանաչի: Այս մասին հոկտեմբերի 13-ին խորհրդարանում` լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանն ընդգծեց` հոկտեմբերի 12-ին մինչ ուշ երեկո ԵԽԽՎ ղեկավար կոմիտեի ընդլայնված կազմով նիստ է ընթացել, որի ժամանակ թե հայկական և թե ադրբեջանական պատվիրակություններից վեցական անդամ ելույթ է ունեցել: Նրա խոսքով` հայկական պատվիրակությունների ելույթների հիմնական շեշտադրումն այն է եղել, որ պետք է դադարեցնել կրակը և անցնել խաղաղ բանակցությունների: Պատգամավորի խոսքով` ԵԽ պատգամավորների ելույթների հիմնական շեշտադրումը եղել է Թուրքիայի բացահայտ մասնակցությունը հայ-ադրբեջանական պատերազմին: Մեկ այլ բան է, երբ պատերազմում են Հայաստանն ու Ադրբեջանը, բոլորովին այլ, երբ Թուրքիան է մտնում խաղի մեջ: Կարդալ ավելին՝  hetq.am-ում։
14:26 - 13 հոկտեմբերի, 2020
Այս պահին աննախադեպ հրատապություն է ներկայացնում Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը, քննարկենք, թե որ պահն է այդ պատեհ պահը. Միքայել Մելքումյան |tert.am|

Այս պահին աննախադեպ հրատապություն է ներկայացնում Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը, քննարկենք, թե որ պահն է այդ պատեհ պահը. Միքայել Մելքումյան |tert.am|

tert.am: Ես առաջարկում եմ արագ տնտեսության կառուցվածքը դնենք ռազմական արդյունաբերության ռելսերի վրա, քանի որ այդտեղ անելիք կա, և ավելի մեծ գումարներ պետք է դնենք: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա նշեց, որ պետք է մեր ուժերը ներդնենք, որ կանգնացնենք Իսրայելի կողմից զենքի մատակարարումը Ադրբեջան: «Առաջին-երկրորդ օրը մենք այստեղ շատ ակտիվ խոսում էինք Արցախի Հանրապետության հետ ռազմաքաղաքական դաշինքի և նրա անկախության ճանաչման մասին, հենց որ մի փոքր դադարում է, ասում ենք` լավ, դեռ փաստարկները բերենք, նոր: Ասենք, մի քանի օր հետո նորից եղավ, նորից կանգ ենք առնելու, ասենք` մի հատ հասկանանք` ինչ է լինելու: Այստեղ մենք չպետք է ավելորդ զգուշավորություն ցուցաբերենք, քննարկենք և համապատասխան որոշումը ընդունենք:Այս պահին աննախադեպ հրատապություն է ներկայացնում ռազմաքաղաքական դաշինքի կնքումը, քննարկենք, բոլոր փաստարկները բերենք, հասկանանք, թե որ պահն է այդ պատեհ պահը»,-ասաց նա և նշեց, որ բացառված չէ ամիսը մեկ անգամ, երեք ամիսը մեկ անգամ Ադրբեջանը կրկնի ագրեսիան:
17:18 - 06 հոկտեմբերի, 2020
Համալիր սոցիալական ծառայության աշխատակիցների աշխատավարձերն ավելի բարձր կլինեն

 |armenpress.am|

Համալիր սոցիալական ծառայության աշխատակիցների աշխատավարձերն ավելի բարձր կլինեն |armenpress.am|

armenpress.am: Համալիր սոցիալական ծառայության աշխատակիցներն ավելի բարձր աշխատավարձ կստանան, քան մինչ այդ ստանում էին  նախկին կառուցվածով մարմիններում՝ օրինակ զբաղվածության պետական գրասենյակներում, մարզային ենթակայության սոցիալական աջակցության գործակալություններում, համայնքային ենթակայության սոցիալական աջակցության բաժիններում աշխատելիս: Սակայն, դրան զուգահեռ, կլինեն նաև կրճատումներ:  Այս մասին ասաց  ՀՀ աշխաանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամկոչյանը՝  ԱԺ-ում «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը՝ պատասխանելով ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանի հարցին: «Այդ բոլոր մարմիններում այս պահին 1 825 հաստիք կա՝ ներառյալ նախարարության հաստիքները: Բարեփոխման արդյունքում ունենալու ենք շուրջ 135 հաստիքի կրճատում, մնալու է  1 690 հաստիք՝ ներառյալ նախարարության և սոցիալական ապահովության ծառայության հաստիքները, իսկ բուն համալիր սոցիալական ծառայության հաստիքակազմը կլինի մոտ 1 130»,- ասաց Ժամկոչյանը: Միքայել Մելքումյանը նկատեց՝ հաստիքների կրճատում է լինելու, հետաքրքրվեց, թե միջին աշխատավարձը որքան է լինելու, որ հասկանան, թե մարդկանց գործունեությունը կապ ունի՞, արդյոք, մատուցվող ծառայությունների որակի հետ: Նա շեշտեց՝ բարեփոխման նպատակը պետք է լինի ծառայությունների որակը լավացնելը: Ժամկոչյանն արձագանքեց՝ արդյունքում աշխատավարձերը կբարձրանան, իրենք այդպես են նախատեսել բարեփոխումը: «Բայց միայն աշխատավարձը չէ գործոնը: Նախատեսվում է գործառույթների փոփոխություն, տեղեկատվական համակարգերի բարեփոխում և թափանցիկության, ստուգման, վերահսկողության մեխանիզմների ներդրում»,- նշեց նա:
13:21 - 22 սեպտեմբերի, 2020