Շիրակի մարզ

Շիրակի մարզը պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից՝ Վրաստանին, արևելքից սահմանակից է՝ Հայաստանի Լոռու մարզին և հարավից՝ Հայաստանի Արագածոտնի մարզին։ Մարզկենտրոնը Գյումրին է՝ ՀՀ 2-րդ քաղաքը։ Գործող մարզպետը Հովհաննես Հարությունյանն է։

Գտնվում է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի հովվապետության ներքո, սակայն մարզի տարածքում կան զգալի թվով կաթոլիկ հայեր, ինչպես նաև կաթոլիկ գյուղեր։

Շիրակի մարզի որոշ հատվածներում ձյան բարձրությունը հասնում է 6 մետրի

Շիրակի մարզի որոշ հատվածներում ձյան բարձրությունը հասնում է 6 մետրի

Շիրակի մարզում ընթանում են ճանապարհների մաքրման աշխատանքները։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի տարածած հաղորդագրությունից: Սպասարկող ընկերությունները շարունակում են արտակարգ ռեժիմով աշխատանքը, մարզում դեռ կան փակ ու դժվարանցանելի ճանապարհներ, որոշ հատվածներում ձյան բարձրությունը հասնում է 3-5, անգամ 6 մետրի։ Ըստ մարզպետարանի հաղորդած տվյալների՝ դեռևս փակ են Ցողամարգ-Աշոցք, Ամասիա-Շաղիկ և Արթիկի (Մեծ Մանթաշ և Գեղանիստ) տարածաշրջանների ավտոմոբիլային ճանապարհները (միջպետական, հանրապետական և մարզային)։ Մարզի Անիի, Ախուրյանի և Արթիկի տարածաշրջանների մյուս ճանապարհահատվածները բաց և բավարար երթևեկելի են։ Գյումրի-Երևան, Գյումրի-Արմավիր և Գյումրի-Վանաձոր ճանապարհները բաց են։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։  
15:46 - 21 մարտի, 2022
Շիրակի մարզպետը և էկոնոմիկայի նախարարը քննարկել են մարզի տնտեսությանը և արդյունաբերությանը վերաբերող հարցեր

Շիրակի մարզպետը և էկոնոմիկայի նախարարը քննարկել են մարզի տնտեսությանը և արդյունաբերությանը վերաբերող հարցեր

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։ Հանդիպման ժամանակ քննարկվել են մարզի տնտեսությանը, արդյունաբերությանը վերաբերող հարցեր։ Մասնավորապես, կարևորվել են պետություն-մասնավոր հատված համագործակցության խորացումն ու Շիրակի ներուժն ու առկա հնարավորությունների զարգացումը։ Անդրադարձ է կատարվել նաև զբոսաշրջությանը, մարզի ուժեղ կողմերին ու զբոսաշրջային առավելությունների օգտագործմանը։ Շիրակի մարզպետը ներկայացրել է նաև գյուղատնտեսական հիմնահարցերն ու առաջիկա գյուղատնտեսական տարվան ընդառաջ մարզի առջև ծառացած հիմնախնդիրները։ Էկոնոմիկայի նախարարը տեղեկացրել է, որ գյուղատնտեսական տարվա մեկնարկից առաջ Կառավարության հաջորդ նիստով պարարտանյութի սուբսիդավորման հարցը լուծում կստանա։
16:16 - 26 փետրվարի, 2022
Ես բոլորի մարզպետն եմ՝ անկախ քաղաքական հայացքներից․ Նազելի Բաղդասարյան |aravot.am|

Ես բոլորի մարզպետն եմ՝ անկախ քաղաքական հայացքներից․ Նազելի Բաղդասարյան |aravot.am|

aravot.am: Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր  Արթիկ խոշորացված համայնքի  Լեռնակերտ գյուղի մշակույթի տանն իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս՝ պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ի՞նչ հարաբերությունների մեջ է գտնվում  ընդդիմադիր հայացքներ ունեցող համայնքապետերի հետ, ասաց․ « Ի նպաստ և ի շահ մարզի, որովհետև համայնքապետը կարող է լինել ընդդիմադիր, համայնքը չի կարող լինել ընդդիմադիր։ Ես այժմ զբաղեցնելով ոչ թե քաղաքական, այլ վարչական պաշտոն՝ իմ մոտեցումներն ասել եմ, որ ես բոլորի մարզպետն եմ՝ անկախ քաղաքական հայացքներից»։ Հիշեցնենք, որ Շիրակի  մարզում դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար ընտրվել էր դաշնակցական Արծրուն Իգիթյանը, իսկ Ամասիայում՝ «Արփի Ամասիա» դաշինքի թեկնածու Ջեմմա Հարությունյանը։ Այստեղ հետընտրական բողոքի ցույցերը դեռ չեն դադարում,  ՔՊ-ականներն ու նրանց համակիրները շարունակում են պայքարել նոր ընտրություններ նշանակել տալու համար։
18:59 - 21 փետրվարի, 2022
Շիրակցի հաստատված 62 գերուց 32-ը վերադարձել է, գործընթացը շարունակվում է. Նազելի Բաղդասարյան

Շիրակցի հաստատված 62 գերուց 32-ը վերադարձել է, գործընթացը շարունակվում է. Նազելի Բաղդասարյան

Որևէ պետական պաշտոնյա չի կարող հաջողել, եթե չի տեսնում առկա խնդիրները, չի կարևորում քաղաքացիների մատնանշած հիմնահարցերը․ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն աշխատանքային 100 օրերն ամփոփող մամուլի ասուլիսով հանդես է եկել Արթիկ համայնքի Լեռնակերտ բնակավայրի մշակույթի տանը: Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:   Մարզպետը նշել է, որ ասուլիսը հաշվետվողականության մեկ քայլ է, իսկ այն Լեռնակերտ բնակավայրում անցկացնելն ինքնանպատակ չի արվել՝ աշխատանքային մոտեցման ցուցաբերում է, որովհետև ինչպես ՀՀ կառավարությունն է միտված ապակենտրոնացված քաղաքականություն իրականացնելուն, այնպես էլ մարզում պետք է նույն ձեռագիրը պահպանել։ Այնուհետև Շիրակի մարզպետն անդրադարձել է բոլոր ոլորտներում իրականացված աշխատանքներին ու առկա հիմնախնդիրներին։   «Խոսելով մարզի խնդիրների մասին՝ չեմ կարող չառանձնացնել մեր մարզից գերեվարված տղաների հայրենադարձման հարցը: Այս պահին հաստատված 62 գերուց 32-ը վերադարձել են, գործընթացը շարունակվում է: Հաստատված գերիների հետ հարազատները նամակագրական և հեռախոսային կապ ունեն, որն իրականացվում է Կարմիր խաչի միջազգային ընկերության աջակցությամբ, ամեն ինչ արվում է, որ մեր հայրենակիցները օր առաջ վերադառնան տուն»,- նշել է մարզպետը։   Ըստ Նազելի Բաղդասարյանի՝ մարզի խնդիրների մեջ առանձնանում է գործազրկությունը, և պետք է ամեն կերպ խթանել տնտեսության զարգացմանը։ Տնտեսության խթանման համար քայլեր են ձեռնարկվում, մասնավորապես, ամեն ինչ արվելու է, որ ներդրումների առումով մարզն առավել գրավիչ դառնա: «Կարծում եմ, որ մենք պետք է մեր մարզի առավելությունները շեշտադրենք։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ յուրաքանչյուր համայնք կարողանա ներկայացնել իր առավելությունները։ Մարզպետարանը, որպես պետական տարածքային քաղաքականություն իրականացնող և վերահսկող, փորձում է ամեն կերպ այդ ամենին նպաստել»,- ասել է նա։   Համայնքների զարգացման կարևոր ու ճկուն գործիքակազմ Շիրակի մարզպետը համարել է պետություն-համայնք համագործակցության արդյունք հանդիսացող սուբվենցիոն ծրագրերը և նշել, որ 2022-ին 44 հայտ է ներկայացվել համայնքներից՝ ընդհանուր 7 մլրդ 229 մլն դրամի․   «Շատ մանրակրկիտ ուսումնասիրել ենք, և կարվի հնարավորը, որ ծրագրերը կյանքի կոչվեն։ Հատկապես որ պետությունն ամեն ինչ անում է համայնքներին աջակցելու համար։ Մեծ ուշադրություն է դարձվում մանկապարտեզների, նախակրթարանների կառուցմանը, նորոգմանը. կֆինանսավորվի այդ ծրագրերի 70 տոկոսը:   Վերանայվել է նաև սահմանամերձ համայնքների սուբվենցիոն ծրագրերի տոկոսային հարաբերությունը՝ պետական բյուջեից ֆինանսավորման չափաբաժինը 80 տոկոս է։ Մեծ ուշադրություն է դարձվում դեպի արոտավայրեր գնացող ճանապարհների կառուցմանը, ընդհանրապես, ճանապարհաշինությանը, լուսավորության ցանցերի անցկացմանը, մեքենասարքավորումների ձեռքբերմանը»։   Մարզպետն անդրադարձել է գյուղատնտեսությանը՝ նշելով, որ ոլորտում առկա խնդիրները Կառավարության և մարզային իշխանությունների ուշադրության կենտրոնում են, խոսքը ինչպես ոռոգման հիմնահարցի, այնպես էլ պարարտանյութերի գնի թանկացման մասին է։   
18:09 - 21 փետրվարի, 2022
Երվանդ Սերոբյանն ընտրվեց Շիրակի պետական համալսարանի ռեկտոր |armenpress.am|

Երվանդ Սերոբյանն ընտրվեց Շիրակի պետական համալսարանի ռեկտոր |armenpress.am|

armenpress.am:  Փետրվարի 19-ին կայացած մրցույթի արդյունքում «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր ընտրվեց Երվանդ Սերյոժի Սերոբյանը: Հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը հայտարարվել էր 2021 թվականի դեկտեմբերի 25-ին: Մրցույթում Երվանդ Սերոբյանը միակ թեկնածուն էր: Վերջինս բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնում էր ավելի քան 3 տարի: Մինչ փակ քվեարկությունը, թեկնածուն ներկայացրեց բուհի զարգացման իր հայեցակարգը, պատասխանեց հոգաբարձուների խորհրդի անդամների հարցերին։ Քվեարկության արդյունքում Երվանդ Սերոբյանին կողմ էր քվեարկել հոգաբարձուների խորհրդի նիստին մասնակից 19 անդամից 12-ը: Հոգաբարձուների խորհուրդը, առաջնորդվելով  ՇՊՀ-ի ռեկտորի ընտրության կանոնակարգով, ընդունեց Երվանդ Սերոբյանին ՇՊՀ-ի ռեկտոր ընտրելու մասին որոշում:
16:57 - 19 փետրվարի, 2022
Հնարավոր չէ՝ նոր ընտրություններ լինեն. իրենք օրենքը սխալ են մեկնաբանում. Ամասիա խոշորացված համայնքի ղեկավար |news.am|

Հնարավոր չէ՝ նոր ընտրություններ լինեն. իրենք օրենքը սխալ են մեկնաբանում. Ամասիա խոշորացված համայնքի ղեկավար |news.am|

news.am: Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո դեռեւս փաստաթղթերի հանձնում-ընդունում չի կատարվել։ «Արփի-Ամասիա» դաշինքի ղեկավար Ջեմմա Հարությունյանն ասաց, որ համայնքում ավագանու նիստեր տեղի են ունենում, խնդիրը միայն  փաստաթղթերի հանձնում-ընդունում չկատարելն է։ Հանձնում-ընդունում չի կատարում նախկին համայնքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից առաջադրված թեկնածու Մերգել Ղարիբյանը։ Թեկնածուն Վարչական վերաքննիչ դատարանում վիճարկում է Ամասիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները։ Ջեմմա Հարությունյանի խոսքով՝ համայնքում ընտրություններն անցել են առանց խախտումների։ Անդրադառնալով իր դեմ տեղի ունեցող բողոքի ակցիաներին՝ Հարությունյանն ասաց. «Ո՞ւմ դեմ բողոքի ակցիա չեն անում, ես դա նորմալ եմ ընդունում։ Իրենց ներկայացուցիչը հրաժարվել է 6 մանդատից, թող գնան, իրենք էլ պատասխան տան, թե ինչու են հրաժարվել ընտրության արդյունքներով իրենց մանդատները վերցնել։ Հնարավոր չէ, որ նոր ընտրություններ լինեն։ Իրենք օրենքը սխալ են մեկնաբանում»։ Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից առաջ, Ամասիա եւ Արփի խոշորացված համայնքները միավորվեցին եւ դարձան մեկ խոշորացված համայնք, որն արդեն կոչվեց Ամասիա։ Ընտրություններում առավել թվով ձայն էր ստացել իշխող կուսակցությունը՝ ՔՊ-ն (1217 ձայն), «Արփի-Ամասիա» դաշինքը՝ 1200 ձայն եւ ՀՀԿ-ն՝ 750 ձայն: ՔՊ-ն եւ «Արփի Ամասիան» պետք է ստանային 6-ական մանդատներ, իսկ ՀՀԿ-ն՝ 3։ Սակայն, ՔՊ-ի ավագանու թեկնածուները, մինչեւ մանդատների բաշխումը, ինքնաբացարկ էին հայտնել, որպեսզի արտահերթ ընտրություններ անցկացվեն Ամասիա համայնքում։ Բայց մյուս երկու ուժերը վերցրել էին մանդատները եւ միասին ունենալով 50 տոկոսից ավելի ձայն, համայնքապետ էին ընտրել Ջեմմա Հարությունյանին:
13:26 - 15 փետրվարի, 2022
Հայկական Գյումրին և ուզբեկական Սամարղանդը կդառնան քույր քաղաքներ

Հայկական Գյումրին և ուզբեկական Սամարղանդը կդառնան քույր քաղաքներ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ու Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել են Ուզբեկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արամ Գրիգորյանին։ Շիրակի մարզպետարանը տեղեկացնում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել և նախնական պայմանավորվածություն է ձեռքբերվել  Գյումրի և Սամարղանդ քաղաքները քույր քաղաքներ հռչակելու մասին։ Համաձայնագրով կողմերը կգործակցեն տնտեսության, մշակույթի, պատմամշակութային ժառանգության պահպանման, զբոսաշրջության բնագավառներում։ «Լիահույս եմ, որ Հայաստանի և Ուզբեկստանի միջև արդեն ձևավորված բարիդրացիական ու գործընկերական կապերն առավել կամրապնդվեն նաև ապակենտրոնացված մակարդակով։ Գյումրին ու Սամարղանդը կկարողանան համագործակցել և այդ գործընկերությունը հիմք կհանդիսանա տնտեսական ու արդյունաբերական նոր կապերի հաստատման»,- նշել է Շիրակի մարզպետը։  Կողմերը պատրաստակամություն են հայտնել անել հնարավորը բարեկամական կապերը խորացնելու և համագործակցության նոր օրակարգ ունենալու համար։
16:57 - 14 փետրվարի, 2022
Երկրաշարժի հետևանքների, հետագա աշխատանքների համակարգման նպատակով քննարկում է տեղի ունեցել

Երկրաշարժի հետևանքների, հետագա աշխատանքների համակարգման նպատակով քննարկում է տեղի ունեցել

Երեկ՝ փետրվարի 13-ի երեկոյան տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների, հետագա անելիքների և աշխատանքների համակարգման նպատակով այսօր Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են մարզային իշխանության ներկայացուցիչներն ու պատասխանատու կառույցների ղեկավարները։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» Հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի և ԱԻՆ Փրկարար ծառայության Շիրակի մարզային կառույցի ղեկավարները ներկայացրել են երկրաշարժից հետո արձանագարված հետցնցումների և գրանցված ահազանգերի մասին տեղեկատվություն՝ փաստելով, որ փլուզումների և վնասների մասին ահազանգեր չեն արձանագրվել։ Երկրաշարժը Շիրակի մարզում մեծ ուժգնությամբ զգացվել է Գյումրիում՝ բնակելի շենքերում, ինչպես նաև Աշոցքի տարածաշրջանում: Ըստ «Գյումրու շտապ բուժօգնության կայան»-ի տնօրենի զեկույցի՝ զանգերի թիվն աճել է ցնցումներից հետո, որն հիմնականում պայմանավորված է եղել մարդկանց սթրեսային վիճակով և վախով։ 22․25-ից մինչև ժամը մեկն արձանագրվել է 28 կանչ։ Շիրակի մարզպետը հորդորել է պատասխանատուներին լինել աչալուրջ և տեղեկատվության փոխանակման առումով՝ առավել օպերատիվ։
14:45 - 14 փետրվարի, 2022
Աշոցքում և Գյումրիում արձանագրված փլուզումներ այս պահին չկան․ Շիրակի մարզպետ

Աշոցքում և Գյումրիում արձանագրված փլուզումներ այս պահին չկան․ Շիրակի մարզպետ

Երկրաշարժը Շիրակի մարզում մեծ ուժգնությամբ զգացվել է Գյումրիում՝ բնակելի շենքերում, ինչպես նաեւ Աշոցքի տարածաշրջանում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։ «Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի փոխանցմամբ այս պահի դրությամբ արձանագրված փլուզումներ չկան։ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանի փոխանցմամբ Գյումրիում ևս փլուզման ահազանգեր չեն եղել»,- նշել է մարզպետը։ Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 22:25-ին, Վրաստան-Հայաստան՝ Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ: Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ. ԱԻՆ-ի ուղեցույցը
23:44 - 13 փետրվարի, 2022
Բողոքի ցույց՝ Բերդաշենում․ ՔՊ-ականները հրաժարվում են  համայնքապետարանի փաստաթղթերը հանձնել Ամասիայի նորընտիր համայնքապետին |factor.am|

Բողոքի ցույց՝ Բերդաշենում․ ՔՊ-ականները հրաժարվում են համայնքապետարանի փաստաթղթերը հանձնել Ամասիայի նորընտիր համայնքապետին |factor.am|

factor.am: Շիրակի մարզի Արփի համայնքի նախկին վարչական կենտրոնում՝ Բերդաշենում, այս պահին բողոքի ցույց է տեղի ունենում։ ՔՊ-ականներն ու նրանց համակիրները պահանջում են նոր ընտրություններ։ Նրանք դիմել են  նաև դատարան և հրաժարվում են համայնքապետարանի փաստաթղթերը հանձնել Ամասիայի նորընտիր համայնքապետ Ջեմմա Հարությունյանի ներկայացուցիչներին։ «Մենք չենք թողնի փաստաթղթերը հանձնեն, Արփիում ՔՊ-ն 90 տոկոսով ձայն տարավ, ինչի՞ պիտի փաստաթղթղերը հանձնենք։ Մենք ո՛չ մարզպետ ունենք, ո՛չ էլ դեպուտատ, էն ժամանակ, երբ որ ձայն էր պետք, նույն մարզպետը, նույն դեպուտատը կաղաչեին մեզ։ Էսօր մենք են մեր տերը։ Ջեմմա Հարությունյանը չի մոտենալու շենքին ու վերջ»,- ասսում էին բողոքավորները։ ՔՊ-ի ցուցակը գլխավորող Մերգել Ղարիբյանը, որը Արփիի նախկին համայնքապետն էր, մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը չի հանձնել փաստաթղթերը, քանի որ Արփի համայնքի բնակչությունը թույլ չի տալիս։ Նա նաև նշեց, որ ընդունող-հանձնող հանձաժողովի ներկայացուցիչները եկել են Արփի՝ առանց Ջեմմա Հարությունյանի։ «Նրանք ներս են մտել, մենք ասինք՝ ժողովրդի պահանջն է, չենք հանձնում թղթերը,  90 տոկոսը մեր օգտին է քվեարկել։ Թողեցին, հեռացան»,-ասաց Մերգել Ղարիբյանը։
15:43 - 03 փետրվարի, 2022
Շիրակի մարզպետը հույս է հայտնել, որ ՌԴ-ն առաջիկայում կաջակցի Ադրբեջանից գերիների վերադարձին |armenpress.am|

Շիրակի մարզպետը հույս է հայտնել, որ ՌԴ-ն առաջիկայում կաջակցի Ադրբեջանից գերիների վերադարձին |armenpress.am|

armenpress.am: Աշխատանքային այցով փետրվարի 1-ին Շիրակի մարզում է եղել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Շիրակի մարզպետարանում կայացած հանդիպման ժամանակ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ողջունելով դեսպանի այցը Գյումրի, կարևորեց հայ-ռուսական սերտ փոխհարաբերությունները: «Տարին հոբելյանական է՝  նշվում է հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ու այս տարվա շրջանակներում մի շարք միջոցառումներ ենք նախատեսում, որոնցով ավելի կխորացնենք մեր հարաբերությունները: Ես՝ որպես մարզպետ, շահագրգիռ եմ այդ հարաբերությունների խորացման հարցում»,- նշեց Շիրակի մարզպետը՝  տեղեկացնելով, որ իր հանձնարարականով հոբելյանական տարվա շրջանակներում մարզի թանգարաններն արդեն ունեն ռուսական ծրագրեր ու ռուսերեն էքսկուրսիաներ: Անդրադառնալով հոբելյանական տարվա շրջանակներում նախատեսվող միջոցառումներին՝ Շիրակի մարզպետը նշեց, որ դրանք բազմաբնույթ կլինեն՝ ընդգրկելով մարզի բոլոր համայնքները: «Նախատեսում ենք, որ կլինեն «Ռուսական օրեր», որի ընթացքում Ռուսական ռազմաբազայում կհայտարարվի Բաց դռների օր, միջոցառումներ կլինեն նաև մարզի այլ համայնքներում»,- նշեց մարզպետը: «Հատկապես Գյումրին կարևոր  քաղաք է հայ-ռուսական հարաբերությունների առումով՝ ռուսական ռազմաբազայի, սահմանապահ ջոկատի,  գլխավոր հյուպատոսության, Ռուսական Տան առկայությունն արդեն իսկ խոսում են այդ հարաբերությունների մասին: Գյումրիում վերջերս նաև բացվել է ռուսաց լեզվի կրթական կենտրոն, գործում է ռուսական տեղեկատվական կենտրոնը:  Լավ հարաբերություններ կան նաև «Շիրակի» պետական համալսարանի հետ: Մարզային ու քաղաքային իշխանությունների հետ միշտ էլ ջերմ հարաբերություններ ենք ունեցել ու շատ ուրախ եմ, որ այդ հարաբերություններն այդպես էլ շարունակվում են: Վստահ եմ՝ մարզն ու հատկապես Գյումրին ունեն այդ հարաբերությունները զարգացնելու բոլոր հնարավորությունները»,-նշեց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝  կարևորելով նաև Շիրակի և ՌԴ Ուլյանովսկի մարզերի միջև դեռ 2009 թվականին ստեղծված փոխհարաբերությունները:  Հանդիպման ընթացքում ՌԴ դեսպանը ներկայացրեց նաև այն բոլոր ծրագրերը, որոնք  ՌԴ կողմից իրականացվում են Հայաստանում; «Կարևոր է նաև Հարավկովկասյան երկաթուղու ու ռուսական լոուքոստերների առկայությունն այստեղ: Այնպես որ մարզն ու Գյումրին շատ կարևոր են մեր հարաբերությունների համար»,-հավելեց դեսպանը: Մարզպետը կարևորեց այս ընթացքում գերիների վերադարձի հարցում ռուսական կողմի ու ընդհանուր առմամբ ռուս խաղաղապահների կատարած կարևոր աշխատանքը: Այս ընթացքում Շիրակի մարզի 29 բնակիչ ռուսական կողմի աջակցությամբ արդեն վերադարձել է Հայաստան: Մարզպետը, դեսպանին փոխանցելով այս պահին Ադրբեջանում գտնվող շիրակցի ևս 33 գերիների ծնողների խնդրանքը,  հույս հայտնեց, որ առաջիկայում ռուսական կողմը կաջակցի նաև նրանց վերադարձին:
15:41 - 01 փետրվարի, 2022
Շիրակի մարզում պատվաստումային ցուցանիշը 42,5 տոկոս է. մարզպետը կարևորում է գործընթացի ակտիվացումը

Շիրակի մարզում պատվաստումային ցուցանիշը 42,5 տոկոս է. մարզպետը կարևորում է գործընթացի ակտիվացումը

Հունվարի 31-ի դրությամբ, Շիրակի մարզում կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջին դեղաչափ ստացել է 74.839 քաղաքացի, այսինքն 18-ից բարձր քաղաքացիների 42,5 տոկոսը։ Այս մասին այսօր Շիրակի մարզպետի մոտ կայացած հանդիպման ժամանակ տեղեկացրել է կառույցի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը: Մարզպետ Նազելի Բաղդասարյանը կարևորել է գործընթացի ակտիվացումը, քաղաքացիների շրջանում տեղեկացվածության մակարդակի բարձրացումը։ «Առողջության առաջնային պահպանման օղակի ծանրաբեռնվածությունն այս փուլում մեծացել է, ինչը բնական է, այստեղ պետք է հնարավորինս աչալուրջ լինել, ակնկալում եմ բոլորի համագործակցված աշխատանք, որը կբերի բուժհաստատությունների միջև ծանրաբեռնվածության ճիշտ բաշխման և հիվանդներին ժամանակին և որակով բուժօգնություն ցույց տալուն»,- նշել է մարզպետը։ Հունվար ամսին կատարվել է 894 նմուշառում, որից 283 քաղաքացու մոտ թեստավորման պատասխանը եղել է դրական։ Այսօրվա դրությամբ դրական թեստավորմամբ առաջնային օղակում 363 քաղաքացի է  հսկողության տակ։ «Աշխատանքում խիստ հետևողականություն ցուցաբերելով ու արագ արձագանքելով, հակահամաճարակային կանոնների պահպանմամբ ու հոգացավ վերաբերմունքով կկարողանանք պայքարել համավարակի դեմ ու զերծ մնալ նոր բռնկումներից ու ալիքներից»,- Շիրակի մարզի բժշկական հաստատությունների ղեկավարների հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ընդգծել է Նազելի Բաղդասարյանը։  
19:14 - 31 հունվարի, 2022
Գորիս-Սիսիան և Տաթև-Շինուհայր ճանապարհահատվածներին բուք է, Շիրակի մարզի Եղնաջուր-Զարիշատ ավտոճանապարհը դժվարանցանելի է

Գորիս-Սիսիան և Տաթև-Շինուհայր ճանապարհահատվածներին բուք է, Շիրակի մարզի Եղնաջուր-Զարիշատ ավտոճանապարհը դժվարանցանելի է

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը, իսկ Սյունիքի մարզի Տաթև-Շինուհայր ավտոճանապարհը՝ կցորդիչով բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Դժվարանցանելի է Շիրակի մարզի Եղնաջուր-Զարիշատ ավտոճանապարհը։ Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան և Տաթև-Շինուհայր ճանապարհահատվածներին բուք է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
11:57 - 22 հունվարի, 2022
Շիրակի մարզպետն աշխատանքային քննարկում է ունեցել Էկոնոմիկայի նախարարի տեղակալի հետ

Շիրակի մարզպետն աշխատանքային քննարկում է ունեցել Էկոնոմիկայի նախարարի տեղակալի հետ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր աշխատանքային քննարկում է ունեցել Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի հետ: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:    Օրերս Շիրակի մարզպետարանում ֆերմերների հետ ունեցած հանդիպմանը մարզպետը խոստացել էր բարձրացրած հարցերը քննարկել կառավարության և գյուղոլորտի ներկայացուցիչների հետ: Խնդիրը վերաբերում է պարարտանյութի շուկայում հնարավոր գնաճին ու ենթադրվող կարգավորումներին:   Նախարարի տեղակալը վստահեցրել է` այս պահին ինտենսիվ աշխատանք է տարվում բոլոր ուղղություններով: Մարզպետն Արման Խոջոյանին և նախարարության ներկայացուցիչներին հրավիրել է Շիրակի մարզ ֆերմերների հետ հանդիպման՝ կարևորելով վերջիններիս մտահոգությունները:   Քննարկման ժամանակ անդրադարձ է եղել նաև գարնանն ընդառաջ գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին ու այդ համատեքստում նախատեսվող աշխատանքներին:
22:30 - 21 հունվարի, 2022
Գյումրիում տարածված գազի հոտը օդորանտի սահմանված չափաբաժնից ավել ներարկման արդյունք է   |armenpress.am|

Գյումրիում տարածված գազի հոտը օդորանտի սահմանված չափաբաժնից ավել ներարկման արդյունք է |armenpress.am|

armenpress.am: Գյումրիում, հունվարի 20-ի երեկոյան տարածված գազի հոտը Շիրակի Գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի (ԳԳՄ) կողմից փորձարկման աշխատանքներում օդորանտի (անուշահոտ, բուրավետ բաղադրիչ.-խմբ) սահմանված չափաբաժնից ավելի ներարկման արդյունք է: Պատասխանատուների վստահեցմամբ՝ ընդամենը հոտ է եւ ոչ գազի արտահոսք: Այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԻ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը: Գյումրիում և մասամբ Ախուրյանում տարածված գազի հոտը անհանգստություն էր պատճառել քաղաքացիների շրջանում: Ավելի ուշ նաև Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, սոցիալական ցանցում անդրադառնալով ստեղծված իրավիճակին, հորդորել է ընկերությանը հետայսու բնակչությանը տեղեկացնել նմանատիպ միջոցառումների մասին: «Ցանկացած պարագայում նման փորձարկումների մասին պետք է նախապես ծանուցել բնակչությանը, ինչը պատշաճ ձեւով չի իրականացվել: Շիրակ ԳԳՄ-ի ղեկավարությանը հորդորել եմ հետայսու ցանկացած աշխատանքի իրականացման պարագայում տեղեկացնել Շիրակի մարզպետարանին և հետևողական լինել իրենց գործում»,- նշված է հայտարարության մեջ:
11:01 - 21 հունվարի, 2022